29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով, Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:
«Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։
«Ասեք կանենքի» հերթական լկտի դրսևորումն է: Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:
Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,-գրել է նա։
Նշենք, որ ավագանու՝ փեռտրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգի հարցերից մեկն է վերաբերում է Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելուն։ Որոշման նախագիծը քաղաքապետարանը չի հրապարակել է։
Նշենք նաև, որ փետրվարի 7-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում «Մայր Հայաստան» խմբակցության մի քանի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերն են։
Wildberries-ում հագուստի գները 15 տարվա ընթացքում զգալիորեն նվազել են, այն մնում է ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկը։ «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը։
«Մենք միշտ փորձում ենք փոխհատուցել գների աճը, վերջերս չափումներ ենք արել և համեմատել մեր ընկերության գործունեության սկիզբը և մոտ 15 տարի անց և պարզել ենք, ո հագուստի գները շատ են նվազել, բայց դա ընդհանուր առմամբ հարթակի արժանիքն ու սկզբունքն է»,-նշել է նա հարցազրույցի ժամանակ։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.
Բակալչուկը նաև ասաց, որ շուկան դեռևս ամենաշատը վաճառում է հագուստ, կոշիկ և մանկական ապրանքներ։ Հաջորդը գալիս են գրքերը, էլեկտրոնիկան, օծանելիքները և կենցաղային ապրանքները՝ մոտավորապես հավասար համամասնությամբ:
Wildberries-ում հագուստի գները 15 տարվա ընթացքում զգալիորեն նվազել են, այն մնում է ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկը։ «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը։
«Մենք միշտ փորձում ենք փոխհատուցել գների աճը, վերջերս չափումներ ենք արել և համեմատել մեր ընկերության գործունեության սկիզբը և մոտ 15 տարի անց և պարզել ենք, ո հագուստի գները շատ են նվազել, բայց դա ընդհանուր առմամբ հարթակի արժանիքն ու սկզբունքն է»,-նշել է նա հարցազրույցի ժամանակ։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թ.
Բակալչուկը նաև ասաց, որ շուկան դեռևս ամենաշատը վաճառում է հագուստ, կոշիկ և մանկական ապրանքներ։ Հաջորդը գալիս են գրքերը, էլեկտրոնիկան, օծանելիքները և կենցաղային ապրանքները՝ մոտավորապես հավասար համամասնությամբ:
Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։
Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։
Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։
«Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։
Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։
Հիմա բուն տեղի ունեցածի մասին։
Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։
Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։
Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:
Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։
Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։
Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։
Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։
Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,
2021-ին Իշխանասարում,
2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,
2023-ին Արցախում
զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։
Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:
Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։
Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։
Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։
Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։
Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։
Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։
Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։
Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։
Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։
Դանիել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։
Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։
Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։
Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը։
Հարգանքով՝
Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի հանրային ռադիո
Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած: Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։
Արցախը մեզ համար կորած է, ով որ գա իշխանության պետք է այս ցավալի ճշմարտությունը ասի: Այս մասին «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Հիմա մենք հանձնեցինք, այդ ճշմարտությունը այստեղից է սկսվում: Ով որ գա իշխանության, այս ցավալի ճշմարտությունը պիտի ասի, այլապես եթե ասենք՝ մենք գալիս ենք, Արցախը հետ ենք բերում, ղալաթ ենք անում: Ես էլի եմ ասել, օբյեկտիվորեն դա լիուլի հնարավոր է, Արցախը հետ բերելը չէ, Նախիջեւանն էլ է հնարավոր հետ բերել, Կարսն ու Արդահանը, բայց դու պետք է հաշվի առնես սուբյեկտիվորեն ինչ վիճակում ես, իսկ այսօր սուբյեկտիվորեն դու Երեւանը պահելու հարց ունես»,- ասել է նա:
Աջապահյանը նշում է, որ բոլորը սարսափում են պատերազմ բառից, բայց չեն հասկանում, որ այսօր պատերազմ է, բայց անզոհ պատերազմ:
«Տարածք ենք տալիս, զոհ չենք տալիս, սրան համաձայն ենք, բայց պետք է լիներ հակառակը՝ պիտի զոհ տայինք, բայց տարածք չպիտի տայինք: Մեր մտածողության մեջ պատերազմը զոհ տալն է, սա մեծագույն թյուըմբռնում է, պատերազմում են տարածք գրավելու, տարածք պահելու համար, անկախ զոհերից: Հայի մոտ լրիվ տարբեր է, 30 հազար փրկեցինք, հերոս է, չնայած չեն էլ փրկել, դա ուրիշ հարց է: Հայի մոտ ամեն ինչ սխալ է, հաղթանակը սխալ է, պարտությունը սխալ է, պետության հասկացղողությունը սխալ է, եկեղեցին սխալ է, չի հասկնաում, չի ճանաչում իր եկեղեցին, չի սիրում իր եկեղեցին, իր սեփականը: ուրեմն օբյեկտիվ իրականությունը սարսափելի վատ է, հայեր: Ես պեսիմիստ եմ, որովհետեւ 40 տարի աշխատում եմ էս ժողովրդի մեջ 0.4 տոկոս հաջողություն չենք գրանցել»,- ասում է նա:
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը.
«Գրկիր մահն առանց վախի, և դու երբեք չես մեռնի իրականում»,- ասում էր Յամամոտո Ցունեմոտոն։
Յամամոտոյի այս միտքը եթե բացենք, ապա այն տղամարդկության մասին է, և ցույց է տալիս, որ իսկական տղամարդը միշտ դիմադրում է դժվարություններին ու մարտահրավերներին առանց վախի` մահվան վախն իր մեջ հաղթահարելով, ինչպես Սամուրայը, ով հակադրվում էր մահվանն առանց վախի։
Իսկական տղամարդը, իսկական ռազմիկը, Սամուրայը պահպանում է ոգու ամրությունը և արիությունը` կանգնելով կենաց մահու վտանգի առաջ։ ԵՒ նա հաղթում է։
Հենց հիմա Հայաստանի առաջ հենց այսպիսի վտանգներ են, և իսկական տղամարդիկ, իսկական ռազմիկները անվրդով և ոգու արիությամբ, մահվան վախը իրենց սրտերում մեռցրած են կանգնում թշնամու առաջ` և մենք կհաղթենք…
Ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն երեկ իր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
Ես ուզում եմ այս հայտարարությունը լրացնել մի քանի մեկնաբանություններով։
Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հայտարարությունը
Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ
- Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:
- Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։
- Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։
- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:
- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը։
- Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու և հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը և իրավունքները։
- Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետևողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական և փորձագիտական շրջանակների:
- Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական և քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաև միջազգային ատյաններում, համաժողովներում և միջազգային դատարաններում։
- Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները և քաղաքական բոլոր ուժերը աջակցության և համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի և բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում:
2-ը փետրվարի, 2024 թ.
Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ մեր ամենամեծ երազանքը պետք է լինի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալը։
«Ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում։ Եվ հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից»,- նկատեց նա՝ միաժամանակ նշելով, թե հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս։
Ալեքսանյանն ասաց, թե մեծ ցավ է ապրում, երբ լրագրողները ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում են ԼՂ-ի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է մեր երկրում։
Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն կխաթարի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունը։ Այս մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարար ղեկավարը նաև նշել է, որ 30 տարի անց տարածաշրջանում առաջին անգամ բարենպաստ պայմաններ են ձևավորվել Բաքվի և Երևանի միջեւ խաղաղության հասնելու համար։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը «ԵՄ-ի հուսալի գործընկերն է, և Բաքվի նկատմամբ ցուցաբերվող երկակի ստանդարտների քաղաքականությունը և անարդար մոտեցումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղությանը»։
Նա նաև ասել է, որ «ԵԽԽՎ-ի հակաադրբեջանական որոշման ընդունումը չի ծառայում երկխոսությանը»։
Հաստատված եւ գիտական ապացույց ստացած փաստ է այն, որ ցլերը գունաբաժանում չունեն, նրանք տեսնում են կամ սեւ, կամ սպիտակ, կարմիր գույնը չեն տարբերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նախօրեին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերված օրինակին, որ մենք հիմա կարմիր հագած քայլում ենք մի ճանապարհով, որի երկայնքով ցլեր են կանգնած:
Անդրադառնալով վարչապետի խոսքին, նա ասաց. «Վարչապետը հասարակությանն առաջարկում է մի դիսկուրս, որի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն հասարակության մեջ երկխոսության առկայությունը միշտ հնարավորություն է տալիս հասկանալ, փնտրել, վերլուծել եւ դուրս գալ ինչ-որ լուծումների, որը կարող է ավելի օպտիմալ լինել մեր պետության համար:
Ինչ վերաբերում է մեր ավանդական արժեքներից հրաժարվելուն, մեր ավանդական պատկերացումները փոխելուն, այդ հարցում իմ դիրքորոշումը երկակի է, որովհետեւ ես երկար տարիներ զբաղվում եմ մեր երկրի ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերլուծությամբ: Դրանց արդյունքում եկել եմ հետեւության, որ այն, ինչ մենք արել ենք հետեւոյթւոն մեզ համար, այնքան էլ չի համապատասխանում այն իրականությանը, որը եղել է ժամանակին, երբ ընդունվել են այդ որոշումները եւ իրականացվել են գործողությունները:
Սակայն հետագայում ինչ-որ նպատակներից ելնելով այդ որոշումները եւ գործողությունների արդյունքները սկսել է հարմարեցվել մի շաբլոնի եւ թույլ չեն տվել, որ որեւէ բան դրանից դուրս գա: Պետք է երկխոսություն, քննարկում, պետք է մի քիչ շարժել հասարակության մոտ կարծրացած պատկերացումները»:
Հարցին՝ արդյոք մենք Ադրբեջանի պահանջով ենք գնում Սահամանադրության փոփոխության, Արսենյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք ոչ մեկի պահանջով, որեւէ արտաքին խաղացողի պահանջով փոփոխության չենք գնում: Եթե ուսումնասիրեք Փաշինյանի քաղաքական ժառանգությունը մինչեւ իշխանության գալը, կտեսնեք, որ այն ժամանակ էլ քաղաքականությամբ զբաղվող Փաշինյանն ուներ իր տեսակետը, որը էականորեն փոփոխություն չի կրել:
Ինչ վերաբերում է մեր պետական կյանքի պլանավորմանը, եթե մենք ցանկանում ենք, որ ունենանք արդյունավետ հասարակություն, պետք է ունենանք արդյունավետ կոմունիկացիա, այդ թվում հանրային: Կոմունիկացիայի բացակայության պարագայում միշտ լինելու են վիճահարույց հարցեր: Դրա համար պետք է պետական կյանքում խուսափել ստախոսությունից»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.