29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այս մասին՝ՀՀ ՊՆ-ից:
«Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ եւ վիրավորներ:
Ադրբեջանը քարոզչական ֆոն է ստեղծում սադրանքի գնալու համար, ինչի նպատակով հայտարարում է, որ իբր հայկական կողմը Զանգելանի ուղղությամբ կրակ է բացել իրենց սահմանապահ զորքերի ուղղությամբ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ունեն վիրավոր
«Ներկայումս օպերատիվ իրավիճակը կայուն է և գտնվում է մեր ստորաբաժանումների հսկողության տակ։ Հայկական կողմի հերթական սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-նշել են Ադրբեջանից՝ հետագա իրենց գործողություններն արդարացնելու նպատակով հող նախապատրաստելու համար։
Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Վարդան Ոսկանյանը․
«Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ։
Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։
Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Հետեաբար նշված խնդիրները լայն կտրվածքով ոչ թե Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև ինչ-որ աննշան գյուղերի համար տեղային պայքար է, այլ խոշոր հաշվով առնվազն տարածաշրջանային կարևոր հիմնահարց է, որտեղ բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի շահերը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ իր հարցազրույցում մեսիջ է հղում միջազգային, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Եվրոպայի լսարանին, սակայն ոչ բոլորն են ցանկանում նրան լսել։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամերիկացի լրագրողի հետ շփվելիս Պուտինը այսպիսի մեսիջ է ուղարկում նաև միջազգային լսարանին` ոչ միայն ԱՄՆ–ում, այլև Եվրոպայում և բոլոր մյուս ուղղություններում։ Ոչ բոլորն են ցանկանում դա լսել», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ Վաշինգտոնում պարզապես չեն ցանկանում, որ ՌԴ առաջնորդի իրական աշխարհայացքը հասանելի դառնա հասարակ ամերիկացիների համար։
«Մենք տեսնում ենք ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք այդ հարցազրույցն անօգուտ են որակում, խորհուրդ են տալիս չընթերցել այն։ Բայց այս անգամ դա, այնուամենյանիվ, տեղի է ունենում։ Դա հնարավոր չէ խեղդել։ Աշխարհը փոխվել է», – եզրափակել է Պեսկովը։
Հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը բռնազավթված Արցախում շարունակում է երկրաչափական պրոգրեսիայով աճել: Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն այս անգամ ահազանգում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում վանդալիզմի դեպքերի մասին.
««Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է, բացակայում է նաև բակում գտնվող խաչքարը: Հետագայում այլ տեղեկատվության պարագայում հանդես կգանք հավելյալ հրապարկմամբ:
Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի մայիսի 6:
Փետրվարի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանը հայտնել է, որ ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆիկ Մեխտիևն իր էջում բռնազավթված Ստեփանակերտից հրապարակել է հերթական տեսանյութը, որում բացակայում էր Ադմիրալ Իսակովի կիսանդրին: Մ.Կարապետյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակվել է տելեգրամյան ալիքում: Համապատասխան մշտադիտարկումներից պարզեցինք, որ նշված տեսանյութը Ռաֆիկ Մեխտիևը հրապարակել է հունվարի 30-ին: Այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ստեփանակերտի Ադմիրալ Իսակովի փողոցում տեղադրված հերոսի կիսանդրին ևս դարձավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:
Ադմիրալ Իսակովի կիսանդրին տեղադրվել է նրա անունը կրող փողոցում՝ 2018 թվականին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է:
Ստեփանակերտում տեղի ունեցած հերթական վանդալիզմի մասին ահազանգեց Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով ադրբեջանցիների կողմից քանդված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի լուսանկարները։
Փետրվարի 9-ին «Արարատ» տելեգրամյան ալիքը հրապարակեց բռնազավթված Հադրութում տեղի ունեցած հերթական սրբապղծության լուսանկար: Արցախի Հադրութի՝ պատմական Դիզակի տարածքում օկուպանտի ողմից պղծվել է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու բակում գտնվող վանականներից մեկի տապանաքարը:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը»:
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝ զորանոցներից «Փառքի անկյուն»-ներ հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ։
«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:
Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:
Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի:
Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես:
Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար:
Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու:
Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար:
Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա:
Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ»:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
««Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Իլհամ Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը։
Ի՞նչ է սա նշանակում։
Նախ, կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան. այն է, իր իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացի։
Երկրորդը, ռազմական համազգեստով լինելը, նշանակում է, որ Հեյդարին ներկայացնում են՝ որպես ապագա ռազմական առաջնորդ, ընդ որում Թուրքիայի հետ դաշնակցությունը շեշտող միջոցառմանը։
Ադրբեջանը հիմա մտել է մի փուլ, որում նավթի արդյունահանումը կայուն նվազում է, իսկ մոտ 3 տարուց այդ կայուն նվազումը վերածվելու է անկման։ Ալիևների դինաստիայի իշխանության հիմնական հենասյունը հենց նավթն էր։
Արցախի զավթմամբ Ալիևը վերալեգիտիմացրեց իրեն՝ որպես երկրի ղեկավար, բայց նավթային եկամուտների անխուսափելի անկումը թույլ չի տա լեգիտիմության այդ «վարկը» փոխանցել որդուն։
Եւ նշանակում է, որ Իլհամը, եթե ցանկանում է իր ցեղի իշխանությունը պահել, ապա պետք է իր որդու տակ նոր հաղթանակներ դնի։
Այսինքն Հայաստանի դեմ ագրեսիան Իլհամի համար շատ պրագմատիկ նշանակություն ունի ու շատ ավելի կարևոր նշանակություն, քան զուտ ծավալապաշտությունը կամ հայատյացությունը…
Եւ ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ անվերջ զիջումներով Ադրբեջանի գալիք հարձակումը Հայաստանի վրա զսպել անհնարին է, որովհետև Ալիևներին իրենց իշխանությունը շարունակելու համար հենց հարձակում է պետք՝ շոշափելի հաղթանակով»։
Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Անդրանիկ Թևանյանը.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով:
Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում:
«Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ: Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ:
Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:
Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է»:
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000-7000 քմ հատվածում։
ՆԳՆ-ից հայտնում են, որ այրվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի պահեստը, տուժածներ չկան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.