29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում:
Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:
«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից», — ասել է Բալայանը:
Դեսպանը նաև նշել է, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնության մասին:
Բալայանը, խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, նշել է, որ դա պատասխան է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մակարդակի աճին։
«Այդ հարձակումը մեսիջ էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Բրյուսելին»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ։
Բալայանը հարձակումը որակել է որպես բացահայտ «մարտահրավեր»՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ «իշխանությանը»:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությունը։
«Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողությունները, սպանությունները և սադրանքները»,- ասել է նա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական սրումը, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 1 վիրավոր ունի, լրջագույն հետևանքներ կարող է առաջացնել Հայաստանի հետագա պաշտպանունակության համար։ Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների բերանով սկսեցին մեղադրանքներ հասցեագրել ոչ թե Ադրբեջանին, այլ առաջին հերթին սեփական բանակին և Սյունիքի դիրքերը պահող երկրապահներին՝ նախ ակնարկելով, ապա և բացեիբաց հայտարարելով, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմն ընդամենը… պատասխանել է։
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։ Իսկ այժմ, երբ մեղքը փորձում են գցել հայկական կողմի վրա, մտավախություն կա, որ հակառակորդի կողմից հրահրված որևէ միջադեպի դեպքում հայ զինվորը կարող է չկրակել՝ գրեթե վստահ լինելով, որ դրա համար խնդիրների է բախվելու սեփական իշխանությունների հետ։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Բաքվի կողմից կազմակերպված սադրանքն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։
Ըստ Կարապետյանի, Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և իրականացվի Թուրքիայի հետ ցամաքային միջանցք ստեղծելու իրենց վաղեմի երազանքը։ «Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ նրանց պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել մեր պետությունը։ Հայտնի խոսք է` եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կարապետյանը»:
Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում
Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին գրում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն ու ահազանգում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում մշակութային ցեղասպանության հերթական դեպքի մասին։
Նա հայտնում է, որ 2023 թվականի դեկդեմբերի 24-ին ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակել էր տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
«Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն»: Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»,- միջազգային օրենքները հիշեցրել է Ավանեսովը։
Փետրվարի 15-ին Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 28-րդ արտահերթ համագումարը։ Այն հրավիրվել էր ՀԿԽԸ կանոնադրության 7․2 կետի «ա» ենթակետի համաձայն, ըստ որի՝ Արտահերթ համագումար կարող է հրավիրվել ՀԿԽԸ անդամների մեկ երրորդի (1/3-ի) պատճառաբանված պահանջով, ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում։ Կառույցը մանրամասներ է հայտնել գումարված նիստից՝ ներկայացնելով արդյունքները։
«Պատճառաբանված պահանջը ՀԿԽԸ նախագահության կողմից՝ կանոնադրության խախտումներով ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատարի պաշտոնում նախագահի ժամկետը լրացած Մխիթար Մնացականյանին նշանակելն էր և համագումարի 68 պատվիրակներից 59-ի՝ հերթական համագումար հրավիրելու պահանջը անտեսելը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ արտահերթ համագումարին մասնակցեցին․
7 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ — Արարատի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ — Արագածոտնի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Տավուշի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Ստեփանավանի տարածքային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Լոռու մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Շիրակի մարզային մասնաճյուղի
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Կոտայքի մարզային մասնաճյուղից
1 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Երևանի մարզային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Սյունիքի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Վայոց ձորի մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Արմավիրի մարզային մասնաճյուղից։
Ընդհանուր առմամբ, 68 պատվիրակներից և Նախագահության անդամներից համագումարին մասնակցեց` 46-ը, ինչը նշանակում է, որ համագումարի քվորումը և նախագահի ընտրության օրինականությունն ապահովված էր։
Համագումարի մինչ այդ ձևավորված օրակարգում տեղում կատարվեց փոփոխություն, և համագումարը բացառիկ իրավունքով վաղաժամ դադարեցրեց ՀԿԽԸ Նախագահության լիազորությունները, ինչպես նաև դադարեցվեց գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին անդամությունից զրկելու որոշումը։
Բացման խոսքում ՀԿԽԸ Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանն ասաց․
— Փետրվարի 7-ին, ՀԿԽԸ կանոնադրության 7.2 կետի համաձայն՝ իրենց ձայնը վերջապես լսելի դարձնելու և օրինականությունը վերականգնելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահության թիվ 133/1 որոշման 2-րդ կետի ժամանակահատվածին համապատասխան՝ ՀԿԽԸ անդամների 1/3-ը, սահմանված կարգով դիմեցին ՀԿԽԸ նախագահությանը՝ պահանջելով արտահերթ համագումար։
Դրան ի պատասխան՝ ս․թ․ փետրվարի 8-ին, ՀԿԽԸ նախագահությունը այս պահանջին անդրադառնալու փոխարեն, գումարեց նիստ, որտեղ ընդունվեց օրենսդրությանը հակասող որոշում՝ աշխատանքից ազատելով ՀԿԽԸ գլխավոր քարտուղարին։ Որից հետո նպատակային վախի մթնոլորտ ստեղծելու համար Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Արթուր Արիստակեսյանը նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար։ Ով, չսպասելով օրինական նշանակման, գրանցման և այլ ընթացակարգերի, չգիտակցելով մարդասիրական կառույցի մթնոլորտն ու մշակույթը, անմիջապես սկսեց կոպիտ և ագրեսիվ ձևով ահաբեկել աշխատակցիներին՝ ստիպելով հանձնել կազմակերպության կնիքը, պաշտոնական էլ․ փոստի տվյալները, իրեն չենթարկվողներին սպառնալով քրեական պատասխանատվությամբ և այլն։ Սրանով անօրինականությունները չավարտվեցին, ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը նշանակվեց գլխավոր քարտուղարի տեղակալ, որի անունից սկսեցին ստացվել հանձնարարականներ։ Ստացվում է, որ ՀԿԽԸ-ի բարձրագույն մարմնում աշխատել է պապը Մխիթար Մնացականյանը՝ որպես նախագահ, Մխիթար Մնացականյանի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը՝ Նախագահության անդամ է, տղան Ալեքսանդր Մնացականյանը ՀԿԽԸ վերականգնողական կենտրոնի «Գրացիա» ՍՊԸ-ի տնօրեն է, թոռը, որը նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանի տղան է՝ Դավիթ Ներսիսյանը, նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահը Մակիչ Մնացականյանը` Մխիթար Մնացականյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ եղբոր կինը։ Այնումենայնիվ, ի պատիվ մեր Կարմիր խաչի շարժման սկզբունքների՝ ՀԿԽԸ անդամների նվիրվածության, կազմակերպության և նրա շահառուների շահը ամեն ինչից վեր դասելու շնորհիվ, համագումարը կայացավ։
Պետք է նշել, որ Համագումարին ներկա չեն եղել միայն ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակները, քանի որ մասնաճյուղի նախագահը Մխիթար Մնացականյանի եղբայրը Մակիչ Մնացականյանն է։
Սյունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակ, Գորիսի համայնքային մասնաճյուղի համակարգող Սաթինե Բաբալարյանն իր ելույթում նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Սյունիքի մարզային մասնաճյուղն իր ուսերի վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող մեր հայրենակիցներին ընդունելու ամբողջ ծանրությունը, ոչ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, և ոչ էլ նախագահության որևէ անդամ չայցելեցին մարզ, չհանդիպեցին անձնակազմին ու կամավորներին, և մինչ այդ էլ նրանց երբեք Սյունիքի մարզում ոչ ոք չի տեսել։
ՀԿԽԸ մեկ այլ աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը ևս շեշտեց․
— Ոչ մենք, ոչ էլ կամավորները, չենք տեսել ու չենք ճանաչում նախագահության ոչ մի անդամի, երբեք չենք տեսել նրանց։
ՀԿԽԸ Կոտայքի մարզային մասնաճյուղի տնօրեն, պատվիրակ Հրանուշ Աբրահամյանն իր ելույթում ասաց․
— Այսքան տարիների ջանքների և դրանց արդյունքում հասած հաջողությունների վարկաբեկումը նախագահության կողմից ընդունված անօրինական որոշումներով, պատվիրակների պահանջի մերժումը, համագումարի՝ որպես բարձրագույն կառավարման մարմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք համարում ենք անընդունելի։
ՀԿԽԸ նորընտիր նախագահ Աննա Եղիազարյանն իր ելույթում ասաց․
— Ոչ ոք իրավունք չունի անձնական բիզնեսի վերածել մի կառույց, որը մարդասիրության է ուղղված։ Ահավասիկ, դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Եվ կարևոր չէ, ով է առաջադրվել, ով կլիներ գլխավոր քարտուղարը, ով կառաջնորդի այս կազմակերպությունը, այսօր ի ցավ այս ամեն ինչի, ուժ եմ գտել իմ մեջ առաջնորդելու այս կազմակերպությունը։ Այսուհետ և այսօր ՀԿԽԸ-ն այնտեղ է, որտեղ դուք եք, սիրելի կամավորներ, հարգարժան պատվիրակներ, անդամներ, այստեղ է հավաքված ՀԿԽԸ-ն։
Հարկ է նշել, որ ՀԿԽԸ նախկին նախագահի և նախագահության անդամների անընդունելի քայլերի պատճառով՝ աշխատանքի հրաժարվել է ներկայանալ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ 9-ից 7 բաժինների ղեկավարները։ Բոլոր աշխատանքները կանգնեցված են, բացի «Տնային խնամքի» և «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» ծառայություններից»։
Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է Իսրայելից ժամանակակից զենքի գնումները։
Silkway Airlines ավիաընկերության Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռները, որոնք գործում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության շահերից ելնելով, անդադար թռչում են Բաքվի և Իսրայելի ռազմաօդային ուժերի «Ուվդա» բազայի միջև։ Այս մասին հայտնում է Military Observer տելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում քաղաքացին եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Մարգարյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Թավրիզյան փողոցում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Ռոման Բաղդասարյանն է։
Նա հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնել է իր ծանոթ Գևորգ Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։
Ոստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Ռ․ Բաղդասարյանին հարվածող անձը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, ում հետ եղել է ևս 2 հոգի։ Այնուհետև շարունակելով ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումները ոստիկանները պարզել են, որ Opel-ը շահագործում է Արագածոտնի մարզի բնակիչ 35-այա Համլետ Ս․-ն, ով փետրվարի 14-ին նախնական համաձայնության գալով դեռևս չպարզված 2 անհայտ անձանց հետ փետրվարի 16-ին, ժամը 08։10-ին Opel-ով գալիս են Թավրիզյան փողոց, որտեղ դարանակալում են Ռ․ Բաղդասարյանին, ապա շարունակում հետապնդել նրան ու երբ Ռ․ Բաղդասարյանը Գևորգ Ա․-ի Mercedes-ով հասել են Հովսեփ Էմինի փողոցի 83 հասցեի մոտ, Opel-ի մեջ գտնվող անհայտ անձանցից մեկը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել Mercedes-ին, բացել դուռը և հարվածել Ռ․ Բաղդասարյանին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ, ապա դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Աշտարակ քաղաքում հայտնաբերել են Համլետ Ս․-ին և ֆիզիկական ու հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխվել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 2 անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ռ․ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը բլոգեր, լրագրող է։
ՀՀ ՊՆ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ, ուստի հրապարակման մեջ նշված «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։
Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն» հատվածը բացարձակ կեղծիք է և ապատեղեկատվություն:
Իրականությանը չի համապատասխանում նաև կայքի՝ իր աղբյուրներին հղմամբ «հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել» հայտարարությունը:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցին սահմանված կարգով, անհապաղ հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկությունները:
Նաև տարակուսելի է այն հանգամանքը, որ հիշյալ լրատվամիջոցը ՊՆ գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրվել է, սակայն իր ստացած տեղեկությունների վերաբերյալ պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան ճշտումներ չի կատարել»:
Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ:
Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությունից։
Նշվել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի սադրանքը, որը հանգեցրել է ադրբեջանցի զինծառայողի վիրավորմանը, առանց որևէ հրահրող գործոնի 5 ամսվա կայունությունից հետո, ուղղված է խաղաղ գործընթացին հարված հասցնելուն:
Միևնույն ժամանակ, անընդունելի է համարել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ՝ որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոցի համատարած չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների՝ որպես տարածաշրջանային կայունության խթանման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցմանը:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, Բայրամովն ասել է.
«Կարևոր է, որ Հայաստանի Սահմանադրությունում, օրենսդրական ակտերում Երևանը հրաժարվի տարածքային ինքնիշխանության և Ադրբեջանի ինքնիշխանության դեմ շարունակվող հավակնություններից»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի կալանավորմանը, գրում է.
«Ճանապարհը, որ դուք ընտրեցիք․․․
Փաշինյանի գլխավորած տարբեր կառավարությունների երեք նախարարի դեմ՝ Անդրանիկ Փիլոյանի (ԱԻՆ), Դավիթ Տոնոյանի (ՊՆ) և Վահան Քերոբյանի (ԷՆ) քրեական գործեր են հարուցվել։ Ի՞նչն է այս երեք պարոններին միավորում բացի այն, որ երեքն էլ մեղադրվում են կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու համար։ Նրանցից ոչ մեկը ՔՊ անդամ չէ։ Այնպես որ, երբ ոմանք կոկորդ են պատռում, թե zoxorti varcapete ոչ մի կոռուպցիոների չի խնայում, թող անպայման հաշվի առնեն այս ոչ փոքրիկ հանգամանը։ Ի դեպ, այս եռյակին ավելացնենք նաև քաղ․շին․ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ով նույնպես ՔՊ-ական չէ․․․
Ինչու՞ սա հիշեցի։ Այսօր մի քանի տեղ հանդիպեցի Վահան Քերոբյանի ու իմ ետպատերազմյան առաջին օրերի (կամ նույնիսկ պատերազմի վերջին օրերի) գրագրությունից մի հատված։ Քերոբյան, ով դեռ նախարար չէր, շատ յուրօրինակ կերպով էր բացատրում պատերազմը սկսելու պատճառները։ Սկզբից կարծում էի, թե դա իր գաղափարն է ու զարմանում, թե ինչպե՞ս կարող է բանական մարդու ուղեղում նման միտք ծնվել։ Հետո մեծ ու փոքր շատ ՔՊ-ականներ սկսեցին նույն թեզը կրկնել։ Պատերազմի բռնկման պատճառների ավելի կեղծ ու հասարակությունը մոլորեցնելու թեզ երբևիցե չէի լսել։ Էլի “ամեն ինչում մեղավոր էին նախկինները” մոտիվներով գրված արդարացում էր։ Քերոբյանը որոշեց դառնալ նիկոլական քարոզիչների խոսափողը։ Երկիր համար այդ ճակատագրական օրերին նա ընտրեց Փաշինյանին։
Ինչևէ, երեք նախարարներն էլ իրենք կատարեցին իրենց ընտրությունը և Նիկոլի հետ հավասարապես և ամբողջովին կիսում են պատասխանատվությունը կառավարության վարած քաղաքականության համար։ Այնպես որ, նրանք իրենք կերտեցին իրենց ճակատագիրը, ընտրեցին այն ճանապարհը, որը նրանց հասցրեց դատարան։ Թող ոչ ոքից չնեղանան ու չբողոքեն “հայի բախտից”։ Ինչքան էլ հիմա փորձեն չքմեղանալ, բացահայտ ու քողարկված մեղայականներ ուղարկեն Փաշինյանին, չի օգնելու․ նրանք Փաշինյանի նեղ թիմից չեն։
Հ․Գ․ Կարծում եմ ցանկը փակված չէ․․․»։
ԱՄՆ-ն սպասում է ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին տեղեկատվության հաստատմանը. այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Եթե հաստատվի, ապա դա սարսափելի ողբերգություն է»,- ասել է նա։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ասել է, որ «Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին մահացել է, քանի որ նա ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշն էր, ինչը ենթադրում է, որ իրեն միտումնավոր սպանել են»:
«Ալեքսեյ Նավալնին, ինչպես ոչ ոք, ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշն էր: Հենց դա է պատճառը, որ նա պետք է մահանար»,- X-ում գրել է Բերբոքը:
Եվրամիությունը Ռուսաստանին պատասխանատու է համարում Նավալնիի մահվան համար, հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միշելը X-ում գրառման մեջ ասել է.«Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների: Իր գաղափարների համար նա արեց վերջին զոհաբերությունը: ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն է համարում Ռուսաստանի ռեժիմը»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «խորապես վշտացած և անհանգստացած է» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հաղորդագրություններից։
Ստոլտենբերգն ասել է.«Մենք պետք է հաստատենք բոլոր փաստերը, իսկ Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր լուրջ հարցերին»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ասել է, որ դա «սարսափելի նորություն է», և որ Նավալնին «ամբողջ կյանքի ընթացքում անհավանական քաջություն է ցուցաբերել»:
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը X-ում գրել է, որ Նավալնին «դաժանորեն սպանվել է Կրեմլի կողմից»:
Նա գրել է.«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, նա պարզապես դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից։ Դա փաստ է, և դա այն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանի ներկայիս ռեժիմի իրական էության մասին»:
Նշենք, որ Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։
«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։
Նավալնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրելու պայմանների բազմակի խախտումների համար։ 2021 թվականի փետրվարի 2-ին դատարանը որոշել է նրա պայմանական պատիժը փոխարինել իրականով։ 2022 թվականի մարտին նա մեղավոր է ճանաչվել նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և նախընտրական միջոցների հավաքման ընթացքում խարդախության, իսկ 2023 թվականի օգոստոսին՝ ծայրահեղական համայնք ստեղծելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.