29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ասիական փղերը սգում իրենց մահացած փոքրիկների համար ու հուղարկավորում նրանց մարմինները՝ պարզել են Հնդկաստանի գիտնականները: Այս կենդանիների թաղման ծեսերը, պարզվել է, նման են մարդկայինին։
Գիտնականներն ուսումնասիրել են 2022-2023 թվականներին հյուսիսային Բենգալյան շրջանում փղերի կողմից արված հինգ թաղումներ: Ամեն դեպքում չափահաս կենդանիները փղի ձագի մարմինը տեղափոխել են իրանից և ոտքերից բռնած, այնուհետև թաղել այն՝ ոտքերը վեր։ Մի դեպքերից մեկի ժամանակ փղերի ողջ խումբը բարձրաձայն աղաղակել է, երբ նրանք հավաքվել են մահացած փղիկի մարմնի շուրջը:
Հետազոտողները եզրակացրել են, որ փղերը թաղում են միայն իրենց ձագերին, քանի որ չափահասների մարմինները չափազանց ծանր են տեղափոխելու համար:
Փղերը սոցիալական էակներ են, սակայն նրանց հուղարկավորության ծեսերը մնացել էին չուսումնասիրված։ Գիտնականները համառոտ նկարագրել են աֆրիկյան փղերի նման վարքագիծը, մինչդեռ ասիական փղերը իրենց տեսադաշտից դուրս էին:
Նոր հետազոտությունն օգնել է ավելի լավ հասկանալ հսկա կենդանիների պահվածքը։ Գիտնականները պարզել են, որ տարբեր խմբեր այս իրավիճակում իրենց գրեթե նույն կերպ են դրսևորում. նրանք դիակը թաղելուց հետո լքում են գերեզմանը 40 րոպեի ընթացքում, իսկ հետո խուսափում հայտնվել այդ տարածքում:
Հայ-ռուսական հարաբերություններում խորը ճգնաժամ է, ինչի մասին վկայում են քաղաքական ու բանավոր փոխհրաձգությունները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
«Միևնույն ժամանակ, դժվար է ասել, թե ումից է գալիս ճգնաժամը խորացնելու նախաձեռնությունը։ Փաստ չէ, որ նախաձեռնողը Հայաստանն է, քանի որ ակնհայտ է, որ Մոսկվան ակնկալիքներ ունի Երևանից, ինչը կարող է կապված լինել Ադրբեջանի հետ բանակցությունները ռուսական հարթակ տեղափոխելու հետ։ Հասկանալի պատճառներով Հայաստանը դեմ է դրան՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ»,- ընդգծեց փորձագետը։
Նա ուշագրավ է համարել, որ Անթալիայում՝ Դիվանագիտական ֆորումի շրջանակում, Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպում այդպես էլ չի կայացել։
Նրա կարծիքով՝ 2024 թվականը վճռորոշ է լինելու գլոբալ փոփոխությունների առումով, և այս համատեքստում նկատելի է Ռուսաստանի հստակ դիրքավորումը։
Պետրոսյանը կարծում է, որ եթե Մոսկվան նախկինում կենտրոնացած էր Ուկրաինայի խնդիրների և երկրորդ ճակատի բացումից խուսափելու վրա, ինչն էլ պատճառ էր հայտարարություններին և իր դեմ ուղղված գործողություններին պասիվ արձագանքելուն, այժմ Ռուսաստանը պատրաստ է վճռական գործողությունների։
«Ռուսաստանն ասում է. «Կամ դուք մեզ հետ եք բոլոր ուղղություններով, կամ ընդհանրապես մեզ հետ չեք»: Մոսկվան ցանկանում է ցույց տալ, որ համագործակցություն չի լինելու միայն այն ոլորտներում, որոնք ձեռնտու են գործընկերներին (տվյալ դեպքում՝ Հայաստանին), այնպես որ, եթե աշխատենք, դա կլինի բոլոր ոլորտներում»,- նշեց նա։
Քաղաքագետը կարծում է, որ այս ֆոնին Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ ավելի հստակ գործողություններ կարելի է սպասել ապրիլին՝ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո։
«Եթե Ռուսաստանը, օրինակ, Հայաստանում թանկացնի գազի գինը, դա լուրջ տնտեսական խնդիրներ կստեղծի։ Միևնույն ժամանակ, դժվար թե ակնկալենք գազի մատակարարման դադարեցում Հայաստանին, քանի որ դա կընկալվի որպես ոչ բարեկամական քայլ ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Ռուսաստանում բոլոր մակարդակներում բարեկամ հռչակված հայ ժողովրդի նկատմամբ։ Մյուս կողմից, նման որոշումը կարող է առաջացնել բնակչության դժգոհության կտրուկ աճ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որից կարող է օգտվել Ռուսաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, Թուրքիան և նույնիսկ բարեկամ Իրանը, որը կարող է փորձել վաճառել իր էներգետիկ ռեսուրսները Հայաստանին»,- պարզաբանեց նա։
Պետրոսյանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակի դիմում ներկայացնելու Հայաստանի պատրաստակամության մասին խոսքն անվանեց ազդանշան Ռուսաստանին այն մասին, թե ինչ կարող է անել Երևանը Մոսկվայի կողմից կտրուկ քայլերի դեպքում։
Նրա խոսքով, ԵՄ-ն այս դեպքում շատ արագ կարձագանքի, քանի որ սա հնարավորություն կլինի Հայաստանը պոկելու Ռուսաստանից։
«Սա կարող է նաև ազդանշան լինել Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք չկարգավորեն հարաբերությունները, ապա Հայաստանը կարող է ստանալ տնտեսական, քաղաքական և անվտանգության երաշխիքներ։ Սակայն այս ամենը տեղի է ունենում հռետորաբանության մակարդակով, գործնական քայլեր դեռ չկան»,- հավելեց փորձագետը։
Նա չբացառեց, որ այդ ընթացքում Ռուսաստանը կարող է գայթակղիչ թվացող առաջարկներ ներկայացնել Հայաստանին, ինչը կստիպի Երեւանին վերանայել ներկայիս մոտեցումները։
«Եվրոպայում ինչ-որ պահի Ուկրաինայի հարցում ստատուս քվոն կհաստատվի, որից հետո երկրները կփորձեն ամրապնդել իրենց դիրքերը փափուկ ուժի կիրառմամբ։ Բայց քանի դեռ կա առճակատում, դա բոլորին հնարավորություն է տալիս ճնշումների միջոցով առավելագույնի հասցնել իրենց ազդեցությունը։ Հայաստանի իշխանությունները պետք է երկարաժամկետ հեռանկարից ելնելով որոշումներ կայացնեն եւ կարողանան կառավարել հնարավոր ռիսկերը»,- եզրափակեց քաղաքագետը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է․
«Անթալիայի դվանագիտական ֆորումի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հայտարարությունն առ այն, թե Մոսկվան ակնկալում է Երևանից հստակեցում տարբեր ինտեգրացիոն կառույցներում, ներառյալ ՀԱՊԿ-ում փոխադարձության սկզբունքով պայմանավորվածությունների կատարման հարցում, որոշակիորեն ուրվագծում է Ռուսաստանի մարտավարական քայլերի շրջանակը Հայաստանի հետ խնդրահարույց հարաբերություններում։
Կարելի է ենթադրել, որ հասկանալի պատճառներով արդեն ՌԴ-ում նախագահի ընտրություններից հետո՝ պայմանականորեն ապրիլին, Մոսկվան կձևակերպի Երևանին ուղղված ավելի հստակ հարցադրում՝ «կամ մնում եք Ռուսաստանի հետ բոլոր ինտեգրացիոն ձևաչափերում, կամ լքում բոլորը»՝ համապատասխան հետևանքներով։
Ասել է թե, այլևս անընդունելի է ընտրողաբար մոտեցումը Ռուսաստանի և նրա հեղինակած ինտեգրացիոն ձևաչափերի նկատմամբ։
Կարելի է նաև ենթադրել, որ այս հարցում Ռուսաստանին քաղաքական և քարոզչական լայն աջակցություն է ցուցաբերելու Բելառուսը։ Իսկ առաջիկա ամիսը ծառայելու է թեժ բանավեճերի, քաղաքական և քարոզչական նոր գործողությունների համար»։
Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատասխանելով այս հարցին, ասել է.
«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է։ Կարդացեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն Ադրբեջանը կյանքի է կոչելու»։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն: Ըստ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին որևէ բան չի կարող հետ պահել, անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու»,- շեշտել է Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞ր երկիրը կարող է աջակցել Հայաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու և ՀՀ-ում ռուս սահմանապահների դուրսբերման մասին, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ չգիտի, թե ով կաջակցի Հայաստանին, այդ հարցի պատասխանը չունի։
Շատերի համար տրանսպորտը էժանանալու է։ Այս մասին Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հաղորդման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգան Ավինյանը՝ անդրադառնալով տրանսպորտային ռեֆորմին։
«Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորտից, այսինքն մի հատ գալ ու մի հատ գնալուց բացի օրվա ընթացքում ևս մեկ անգամ օգտվում է տրանսպորտից, նրա համար տրանսպորը ավելի էժանանալու է։ Այն թեզը, որ թանկանում է, միանշանակ չէ, եթե մի տոմսը արժե 230 դրամ, ինչ-որ մի տեղից գնում է չէ՞ Երևանի տրանսպորտ»,- ասաց Ավինյանը։
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ղեկավարման ժամանակ տրանսպորտի թանկացման փորձին, Ավինյանը նշեց․
«Կներեք, Տարոն Մարգարյանը գերմանական Man ավտոբուսներ չէր բերում ու Man ավտոբուսների ծախս չէր իրականացնում։ Այս նոր միասնական տոմսային համակարգով փաստ չէ, որ թանկանալու է մեկ տոմսի արժեքը։ Եթե մարդը ռեգուլյար օգտվում է տրանսպորից, նրա համար էժանանալու է։ Բացի այդ նախ պետք է հիմնավորվի, որ տրանսպորտը թանկանում է»։
Հարցին՝ երթևեկելիս ծխող վարորդների հարցը ինչպե՞ս է լուծում քաղաքապետարանը, Ավինյանը նշեց․
«Գիտե՞ք քանի վարորդ է արդեն աշխատանքից հեռացվել, թող ծխեն, էլի կհեռացնենք, այնքան կհեռացնենք աշխատանքից, մինչև կգան վարորդներ, ովքեր չեն ծխի։ Այսպիսի մոտացում կա չէ՝ դե մարդ է, ծանր աշխատանք է անում, թող մի հատ էլ ծխի, ես դա չեմ ընդունում:
Վերջերս մենք GPS համակարգ ենք դրել ավտոբուսներում ու օնլայն ռեժիմով հետևում ենք վարորդների տեղաշարժին, հնարամիտ վարորդներ ունենք, ովքեր սկսել են խլացնել այդ համակարգերը, բայց այսպիսի դեպքերը բացառություն են, քան կանոն»։
Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։ Այս մասին գրել է Վահե Հովհաննիսյանը․
«Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով, և իրականացնում է լրիվ հակառակը։
Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։
Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին, և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ո´վ իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։
Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։
Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ.
1. Հայ-ռուսական հարաբերություններ
2. ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք
3. Արևմուտքի հետ ճիշտ օրակարգային հարաբերություններ
4. Ադրբեջանի հետ ավելի լուրջ և երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հաստատակամություն
5. Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղության և համագործակցության շուրջ հստակ պատրաստակամություն
Սա նվազագույնն է, որ մենք պետք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրությունների և պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու։ Թուրքական ռումբերը չեն նայելու մեր քաղաքական, անհատական կամ գեոպոլիտիկ նախասիրություններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թույլ չտալ։
Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար»։
Խաղաղության պայմանագիր եթե կնքվի, ու մենք թույլ լինենք, Ադրբեջանը կարող է անտեսել պայմանագիրը և հարձակվել։ Խաղաղության պայմանագիր ունենալու համար համահավասար ուժ է պետք ունենալ դիմացինի հետ։ Եթե ուժ չունենաս՝ պայմանագիրը չես կարող պահպանել։ «Փաստինֆոյի» եթերում ասել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Բանախոսի խոսքերով, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի ինչ որ 4 գյուղեր։ Եթե մենք 4 գյուղ ենք գրավել, ապա Ադրբեջանը 2021թ․ մայիսից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից գրավել է բարձունքներ, և դա գրավվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո՝ հակառակ այդ փաստաթղթի, և դրա մասին չի խոսվում։
Անդրադառնալով քարտեզներին, բանախոսը նշեց, որ Ալիևը հայտարարում է, թե չեն ընդունում 1991թ․ կամ 1995թ․ քարտեզը, այդ դեպքում մենք էլ կարող ենք ասել, որ ցանկանում ենք 1925-1926թթ․ քարտեզն ընդունել, որով Խորհրդային Միության տարածքից Հայաստանին բաժին էր հասնում 31 հազ․ քառ․ կմ։ Կարող ենք 1925-1926թթ․ քարտեզով նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Քարտեզագետի դիտարկմամբ, 1918թ․ Նախիջևանը գտնում էր Հայաստանի գերիշխանության տակ, իսկ անկլավ էլ գոյություն չուներ, դրանք ստեղծվեցին 1936-1939թթ․։ Ալիևը ասում է, թե իրենք Խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում, բայց Խորհրդային Միությունը Խորհրդային Ադրբեջանին տվել է Հայաստանի տարածքներից շուրջ 1․200 քառ․ կմ։ 1918-1920թթ․ պաշտոնական քարտեզ գոյություն չի ունեցել, սակայն, պատմության տեսանկյունից, Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության տակ չի եղել։ Այս թվականներին ամենամոտ քարտեզը 1925-1926թթ․ Խորհրդային Միության քարտեզն է, որով Հայաստանը 31 հազ․ քռ․ կմ էր։
«Ադրբեջանը ցանկություն չունի օգտագործելու խորհրդային քարտեզները, քանի որ դրանցով պետք է վերադարձնի 2021թ․ մայիսից հետո գրաված բարձունքները։ Անգամ անկլավները պատմականորեն չեն եղել Ադրբեջանի մաս և երրորդ փաստաթուղթ էլ գոյություն չունի, որով դրանք տրված լինեն Ադրբեջանին։ Հայաստանին պաշտպանելու համար պետք է վերադառնանք 1991թ․ քարտեզին և այնտեղից սկսենք սահմանագծումն ու սահմանազատումը»,- ասել է Ռ․ Գալչյանը։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարչական պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները վարում են մգացված ապակիներով, որի տեսանելիությունը գերազանցում է սահմանված չափը։
Միայն այս տարի պարեկները Երևանում վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով մգացված ապակիներով երթևեկող վարորդների, որոնց ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները թույլատրելի չափից շատ մգեցված են եղել։
Նման արարք կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հայտնի «օլիգարխներ», շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, գործարարներ։ Մի մասը, համաձայն չլինելով պարեկների կազմած վարչական ակտին, դիմում են դատարան՝ բեկանելու պարեկի կայացրած որոշումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ Մյասնիկյան պողոտայում նկատում են մգացված ապակիներով, տրանզիտ համարանիշներով «Nissan» մակնիշի ավտոմեքենա։
Պարեկները կանգնեցնում են վարորդին, ստուգում են ավտոմեքենայի դիմապակին ու կողային ապակիները և հատուկ սարքը ցույց է տալիս, որ այն չի համապատասխանում ստանդարտներին, ինչի համար վարորդը, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Առաքելյանը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Վերջինս արդարանում էր, թե ավտոմեքենան նոր է Հայաստան ներմուծվել ու չի հասցրել ապակիները մաքրել։
Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ Ադրբեջանը շարունակում պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը այլ նաև պետական և մասնավոր կառույցների շենքերը։
«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը», — գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարները տրամադրել է Մխիթար Կարապետյանը։
Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց՝ նշելով, որ ազատությունը Եվրասիայում ապշեցուցիչ անկում է ապրել 2023 թվականին՝ հիմնականում պայմանավորված ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավմամբ և նրա էթնիկ հայ բնակչության արտաքսմամբ։
Նոր զեկույցում նշված է, որ գլոբալ ազատությունը 18-րդ տարին անընդմեջ նվազում է , այդ թվում՝ 2023 թվականին, քանի որ քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները վատթարացել են 52 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության մեկ հինգերորդը։
Նվազումները եղել են և՛ համատարած, և՛ լուրջ՝ խաթարելով 21 այլ երկրներում նկատված բարելավումները:
Հիմնական տարածաշրջանային բացահայտումները ներառում են հետևյալը.
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ազատությունը նվազել է, քանի որ 5 երկիր գրանցել է միավորների անկում, իսկ 0 երկիր՝ բարելավում:
Լեռնային Ղարաբաղը կրել է զեկույցի ամենախոշոր միավորային անկումը (−40 միավոր)՝ կապված ադրբեջանական ռեժիմի կողմից տարածքի ռազմական գրավման հետ։
Տարածաշրջանում ամենաբարձր միավորներն ունեն Մոլդովան (61), Վրաստանը (58), Հայաստանը (54):
Տարածաշրջանում ամենացածր վարկանիշ ունեցող երկրներն են Ադրբեջանը (7), Տաջիկստանը (5), Թուրքմենստանը (2):
Տարածաշրջանի մարդկանց զրոյական տոկոսն ապրում է ազատ երկրներում, 16 տոկոսը՝ մասամբ ազատ երկրներում, իսկ 84 տոկոսը՝ ոչ ազատ երկրներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.