29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուսաստանը հավատարիմ է միջուկային զենքի վերաբերյալ իր դոկտրինին, որտեղ այն մեկնաբանվում է որպես «հրաժեշտի զենք»: Այն կօգտագործվի միայն երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Գիտելիք. Առաջինները» կրթական մարաթոնում։
«Ինչ վերաբերում է մեզ, ապա այն ամենը, ինչ կապված է միջուկային զենքի հետ, ամրագրված է մեր համապատասխան դոկտրինում, և նորից, եթե մենք հեռանանք իրավական լեզվից, դա մեկնաբանվում է որպես «հրաժեշտի զենք»: Եթե ինչ-որ բան սպառնա մեր երկրի գոյությանը, այդ ժամանակ նոր միջուկային զենք։ Բացի սրանից, ոչ մի կերպ չի կարելի այդ մասին անպատասխանատու խոսել, և ես դրանում համոզված եմ»,- ասել է Պեսկովը։
Պեմզաշենում մոր և երկու երեխայի դաժան սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանն ընդունում է՝ բռնաբարել է 11 տարեկան աղջկան, սակայն պնդում է՝ սպանությունը չի կատարել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխայի առանձին դաժանությամբ սպանության գործով դատական նիստը։ Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը հրապարակեց Արկադի և Վրույր Բարսեղյանների մեղադրական եզրակացությունը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մեղադրանքի վերաբերյալ Արկադի Բարսեղյանը դիրքորոշում հայտնեց՝ նշելով, թե իբրև ինքը որևէ կապ չունի այդ դեպքի հետ, և, որ այդ անձանց նա չի տեսել։
«Թող ինձ նստացնեն ստի դետեկտորի վրա, եթե ես ստում եմ, թող պարզվի»,- հայտարարեց նա։ Նրա պաշտպաններն էլ հայտարարեցին,թե մեղադրանքն անհիմն է։
Մեղադրյալ Վրույր Բարսեղյանն էլ մեղադրանքն ընդունեց երեխայի բռնաբարությունը, բայց պնդեց, թե սպանությունն ինքը չի կատարել, պնդում է՝ սպանությունը չի կատարել։
«Այդ մարդկանց սպանելը 100 տոկոսով ես չեմ։ Սպանության հետ գործ չունեմ, բռնաբարության հետ գործ ունեմ։ Եթե ես չբռնաբարեի, նույնը ես Զարինե Մելիքսեթյանի օրին կընկնեի։ Արկադի Բարսեղյանի առաջ ես միշտ տուժող եմ եղել։ Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»,- հայտարարեց նա։
Նա նաև ցանկություն հայտնեց հանդիպել դատախազի հետ՝ նշելով․ «Ես կուզեմ պարոն դատախազի հետ հանդիպել։ Բաներ կան, որ ես չեմ կարող այստեղ ապացուցեմ, բայց ապացուցելու շատ բան կա։ Հետո կարող է ուշ լինել»։
Պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա դատարանը որոշեց, որ թեև քրեական գործը դատարանում քննվում է դռնբաց ռեժիմով, այն չի տեսանկարահանվի և ձայնագրվի։
Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։
Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը, նա պատասխանեց. «Այսօր այդպիսի հարց չի քննարկվում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպի վայր ԵՄ դիտորդական առաքելությունն հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն հասանելիություն ունի, նա ներկա է այնտեղ, բայց Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։
Ուկրաինային գայթակղելով գցեցին Արևմուտքի ցանցը, հրաշալի խոստումներ տվեցին, ամեն ինչ լավագույն լույսի ներքո ներկայացրին, բայց հետո գցեցին, թողեցին, չէի ցանկանա, որ նույնը Հայաստանի հետ պատահեր. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանն անցել է պատմական դժվարին ճանապարհ, որը ներառում է ցեղասպանություններ, ինքնիշխանության պաշտպանում, պայքար իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չդառնալու սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում», — ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին խաղաղություն է ցանկանում և Երևանին դաշնակից համարում:
«Ուստի սրտանց մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը` և՛ այս երկրի և ժողովրդի հանդեպ սիրո, և՛ պրագմատիզմի տեսակետից։ Այս բարեկեցությունից է կախված ողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, հագենալով Ուկրաինայի հետ խաղից, առանց ձեռք ու ոտքի կոտրած, ծեծված տիկնիկի պես նրան մի անկյուն նետեց և սկսել է նոր զոհ փնտրել։ Հանկարծ նոր զոհը չլինի Հայաստանը, որին կգայթակղեն, կխաբեն»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ «Հայաստանը, իրոք, պատմականորեն փորձ ունեի, և գիտի, թե ով է միշտ օգնության հասել»։
Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ․Ա․–ի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը և բացակայելու արգելքը։
Արդյունքում՝ վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման ձևերին։
Մասնավորապես, 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ակտիվ մասնակից Մ․ Շ․–ի և ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու և հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա․Մ․–ի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն և անօրինական այլ գործողություններ են կատարել․ փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց։
Բացի այդ, պարզվել է, որ Վ․Ա․–ն և Մ․ Շ․–ն ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել «ПM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով՝ նախատեսված «ПM», «AПC», «Байкал 442» մոդելի ատրճանակից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, իսկ Վ․Ա․–ն՝ նաև առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջինիս անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ Վ․Ա․–ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ․Շ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի և նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է։
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խոստովանել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ադրբեջանցիներ են կռվում։ Նա նույնիսկ պաշտոնական տվյալներ է հնչեցրել։
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու մեկնած ադրբեջանցիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույնպիսի պատկեր է Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Մեզ համար ցավալի է, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա»,- ասել է նա։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Կիևը օտարերկրացի վարձկաններին որպես «թնդանոթի միս» է օգտագործում, նրանք ոչնչացվում են ռուսական զորքերի կողմից։ Գումարի դիմաց Ուկրաինայում կռվող վարձկաններն իրենց հերթին տարբեր հարցազրույցներում դժգոհում են, որ ուկրաինական կողմն իրենց գործողությունները լավ չի համակարգում, իսկ ողջ մնալու հավանականությունը քիչ է։
«Իմ կարծիքով, Ռուսաստանի գործնական քայլերը կլինեն տնտեսական պատժամիջոցները, իսկ դրանք շատ բազմազան են, բազմաթիվ ու շատ ազդեցիկ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել էր. «Այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»։
Քաղաքագետի խոսքով, եթե Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ապա կարճ ժամանակ անց Հայաստանում փողոցները կլցվեն մարդկանցով, սոցիալական բողոքներով։
«Ինձ չի թվում, որ Հայաստանի գործող իշխանությունները կարողանան այդ ալիքին դիմանալ։ Այսինքն դա կհանգեցնի իշխանության փոփոխությանը»,-նշեց նա։
Հարցին, թե մասնավորապես ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը, քաղաքագետը նկատեց՝ և արտագնա աշխատանքը կբարդացնեն, և այնտեղ Հայաստանի քաղաքացիների վիճակը կբարդանա, առավել ազդեցիկ պատժամիջոցները կարող են լինել էներգետիկ ոլորտում, ինչն էլ կհանգեցնի թանկացումների, կսահմանափակվի կամ կարգելվի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։
«Էներգակիրների գների բարձրացումը կարող է հանգեցնել գների սարսափելի աճի։ Եթե այդ քայլերն անի Ռուսաստանը, ապա ես կարծում եմ, շատ կարճ ժամանակում իշխանափոխություն տեղի կունենա։ Բայց մինչ այս գործող իշխանությանը Ռուսաստանն պահել, քանի որ իր համար հարմար իշխանություն էր ստեղծված աշխարհքաղաքական դասավորության պայմաններում։ Կարծում եմ, որ իրենք (Ռուսաստանը՝ խմբ.) ասել են, որ ինչ-որ կարմիր գծեր կան, որոնք գործող իշխանությունը հատում է»,-ասաց նա։
Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ուկրաինայում և այլ երկրներում կռված ադրբեջանցիներին պետք է զրկել քաղաքացիությունից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիա մեկնած մեր քաղաքացիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույն իրավիճակն այժմ ստեղծվել է ուկրաինական պատերազմում։ Ցավում ենք, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա: Ուստի, ինչպես Սիրիայում և Իրաքում կռված ադրբեջանցիները, այնպես էլ Ուկրաինայում երկու կողմից խրամատներում կռվածների քաղաքացիությունը պետք է չեղյալ համարվի»,- խորհրդարանի նիստում առաջարկել է պատգամավորը։
Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը, որը հատել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը, վերադարձել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել էր, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:
«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին», — ասված էր հայտարարության մեջ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ այդ հարցը գաղտնիք է»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։
«ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը»,- ասել էր վարչապետը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.