29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։
Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն:
«Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի հայոց հայրենիքը:
Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան:
Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը:
Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.«Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։
Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։ Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասներըը մեզ շատ համար կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։
Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիթփոթեք ստանալուն կամ հիփոթեքի սպասարկմանը։
Նրա խոսքով՝ այդ ծրագրից 9 հազար 464 շահառու ընտանիք ստացել է աջակցությունը, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը այդ տարիների ըթնացքում գրանցել է բարձր դիմելիություն ու դրական է անդրադառնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, Խաչատրյանի խոսքով, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար։
Վարչապետը նկատեց՝ նրանք ովքեր չունեն երեխա, այս ծրագիրը նրանց չի վերաբերվում , ովքեր ունեն մի երեխա դա նույնպես իրենց չի վերաբերվում։ Փոխնախարարն էլ պարզաբանեց՝ ընտանիքը չունի երեխա, բայց միևնույն ժամանակ ունի հիփոթեքային ընթացիկ վարկ, երեխա ծվելու դեպքում իրենց մասին է դառնում։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։ Այդ պարագայում, երբ առաջին երեխան ծնվում է մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամ միանվագ տրամադվում է, որնն էլ ուղղվում է վարկի մարմանը»։
Գյուղական կամ սահմանամերձ բնակարններում բոլոր նշված աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոսը, այսինքն՝ 500 հազաը սահմանամերձում և այն 48 գյուղական բնակարաններում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, կդառնա 700 հազար։
Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը: Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս քաղաքականությամբ Ադրբեջանը դարձել է վանդալիզմի տիպիկ խորհրդանիշ` գերազանցելով մարդկության պատմության ընթացքում գոյություն ունեցած բոլոր բարբարոս ցեղերին։
Օրերս Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում է հայտնվել Արցախի պետական համալսարանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ փոխվելու է համալսարանի շենքի արտաքին տեսքը։ Ակնհայտ է, որ իր ձեռագրին հավատարիմ Ադրբեջանը շինարարական աշխատանքների քողի տակ վերացնելու է հայկական հետքը։
Հատկապես վտանգված է համալսարանի հանուն հայրենիքի զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Արցախի պետական համալսարանը հիմնադրվել է 1969 թ.-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի տարիներին` 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի հետ` միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան` ԱրՊՀ: Արցախի մայր բուհը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։
Հարկ ենք համարում նշել, որ Արցախի պետական համալսարանը ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների թիրախում հայտնվել է նաև 1990 ական թվականներին։1992 թ. օգոստոսի 22-ին ադրբեջանական օկուպացիոն զորքերը 500 կգ կշռող ավիառումբ են նետել համալսարանի վրա, հաջորդ թիրախավորումը եղել Է 1993թ.-ին։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,-գրել է Ավանեսովը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը կխստացվի. ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները: Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գնացել էր խորհրդարան՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ փակ ֆորմատով հանդիպման:
«Ժողովուրդ» օրաթերթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախարար Պապիկյանի եւ պատգամավորների հանդիպումից:Այսպիսով, մեր տեղեկություններով՝ նախարարը եւ պատգամավորները քննարկել են օրենսդրական նախագծերի փաթեթ:
Բանն այն է, որ գործադիրն առաջարկում է խստացնել 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների համար նախատեսված պատիժը: Ահա այս «հույժ կարեւոր» հարցով էր Պապիկյանը հասել խորհրդարան:
Գործադիրն առաջարկում է վարժական հավաքից խուսափածներին թե՛ տույժի ենթարկել, թե՛ քրեական պատասխանատվության: Քրեական պատիժը նախատեսում է 2 ամսից ընդհուպ մինչեւ 2 տարի ազատազրկում:
Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ ԱԺ գալը նախագիծը նախ պետք է իրավապահ մարմինների «ձեռքի տակով» անցնի, որպեսզի հասկանան՝ արդյոք իրավական անհամապատասխանություն այնտեղ չկա:
Հիշեցնենք, որ Հայաստանում նոր՝ պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներն անցկացվում են 2024թ.-ի հունվարից. այն կտեւի մինչեւ ապրիլի 12-ը:
Դրանք պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անձամբ է գնացել Տավուշի մարզ՝ ցույց տալու, թե ինչ տեղի կունենա 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու դեպքում:
Նա ուղիղ եթերում նշել է. «Առաջին կանգառը Վերին Ոսկեպար գյուղն է: 1990-ականներին ձեւավորված պաշտպանական գիծը ամբողջությամբ կկազմագանդվի, թշնամին կհայտնվի խորը թիկունքում՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով:
Պետք է նշել, որ Հայաստն մտնող գաղամուղը եւս անցնում է Վերին Ոսկեպարի հատվածով, եւ ադրբեջանական կողմի վերահսկողություն հաստատվելու դեպքում գազամուղը եւս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերին Ոսկեպարի Ադրբեջանին անցնելու պարագայում Ադրբեջանը պահանջելու է նաեւ կոմունիկացիաներ:
Շատ կարեւոր է իմանալ նաեւ, որ Տավուշի գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական ստորաբաժանումները շատ մոտ են տեղակայված լինելու դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին, դրանով իսկ անհնար դարձնելով դրանք բնականոն գործունեությունը:
Նշեմ նաեւ, որ Ադրբեջանի պահանջները բավարարելու դեպքում ճանապարհի 5 հատվածում, որտեղ հատում կա, տեղակայվելու են ադրբեջանական ստորաբաժանումներ: Դա Երեւան-Թբիլիսի մայրուղին է: Ադրբեջանական ստորաբաժանումներ տեղակայելու դեպքում անհնար է դառնալու միջպետական ճանապարհի սպասարկումը: Այդ դեպքում Հայաստանը դառնալու է յուրահատուկ մի անկլավ, որով Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ առնել ամբողջ Հայաստանը»,-նշել է նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշված է․
«Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մարտի 12-ին ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշել է, որ վերջին ամիսները նշանավորվել են ԼՂ-ի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ տարածաշրջանային անվտանգությանը:
Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունները:
Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:
Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրելու կարեւորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե’ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե’ւ պատերազմական հանցագործություններով, ե’ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003թ.:
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:
Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։
Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:
21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
րեկ հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամյա գնահատականը, Տելեգրամի իր ալիքում գրել է միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ներկայացնելով մի փոքր հատված․
«Ամենակարևոր մանրամասները
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի, չնայած նրան, որ Բաքվին հաջողվել է գրավել Լեռնային Ղարաբաղը ։
2. 2024 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր հակամարտությունը կարող է լինել կարճաժամկետ և սահմանափակ ինտենսիվությամբ։
3. Նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, զինվորների մոտ դիրքը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։
«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը։
Եզրակացություններ
1. Ադրբեջանը ուժ կկիրառի Հայաստանի դեմ։ Անվտանգության երաշխիքները զսպող մեխանիզմ չեն սահմանափակ էսկալացիայի համար։
2. Հարվածի ամենահավանական ուղղությունը Տավուշն է՝ «անկլավները» ստանալու համար։ Եթե արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանք չլինի, Բաքուն կփորձի հնարավորինս արագ ճեղքել միջանցքը։
3. Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն գործում: Նույնիսկ բանակցությունների ժամանակ Արցախը և «անկլավները» հանձնելով՝ Հայաստանի ղեկավարությունը կստանա նոր պատերազմ, որը նման կլինի 2022 թվականի սեպտեմբերին, երբ կորցրեցին ավելի քան 220 զինվոր և ռազմավարական բարձունքներ ունեցող շուրջ 200 քառ. կմ. տարածք»։
Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերի 1-ից կբարձրանա. Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ մարտի 12-ին Երեւանի ավագանու նիստում։
Նախատեսվում է ներդնել 90 րոպեանոց տոմսեր՝ 280-300 դրամ 3 ուղևորության համար, 1 օրվա համար՝ 880-900 դրամ՝ 8 երթևեկության համար, 7 օրվա համար՝ 4800-5000 դրամ՝ 30 ուղևորության համար։ Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում նախատեսված է մեկանգամյա օգտագործում:
Կներդրվեն նաև 30 օր (8800-9000 դրամ), 90 օր (23600-24000 դրամ) և 365 օր (88000-90000 դրամ) անսահմանափակ ճանապարհորդության հնարավորությամբ տոմսեր։
Ներդրվում է նաև ամսական 10 ուղևորության բազմակի օգտագործման տոմս (2100-2200 դրամ)։
Տոմս էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում արժեքը կլինի ավելի ցածր, քան ֆիզիկական տոմսը:
Ցանկացած փաթեթ գնելիս քաղաքացիները կարող են օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից։ Զեղչերը կգործեն ուսանողների, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերի համար։
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կրկնեց, որ որոշումն ուղղված է նաև «ստվերը» վերացնելուն։ Նա, սակայն, հավելեց, որ տրանսպորտի ճանապարհածախսի սուբսիդավորումը շարունակվելու է։
Գրիգորյանը վստահեցրեց, որ եթե այս ոչ պոպուլյար որոշումը չընդունվի, դա հետագայում լուրջ խնդիրների կբերի։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 2024 թվականին կներկրվեն նոր ավտոբուսներ և կտեղակայվեն 100 նոր կանգառներ՝ վստահեցնելով, որ տրանսպորտի ոլորտում սպասվում են այլ էական փոփոխություններ։
«Նախորդ տարվանից բյուջեի անկատար մնացած 14 միլիարդ դրամը չի կարող օգտագործվել տրանսպորտի ոլորտում սուբսիդավորման համար, քանի որ խնդիր է դրված մանկապարտեզների, թանգարանների և կլինիկաների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, քաղաքը բարեկարգելը, ավարտին հասցված անավարտ աշխատանք»,- նշեց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ մեր աչքի առաջ փոխվում է տրանսպորտի ոլորտում ծառայությունների որակը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.