23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախագահականում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո մեծ ճնշում է սկսվել լրատվական դաշտի վրա: Մասնավորապես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը նշանակվելուց անմիջապես հետո խաղի իր կանոններն է սկսել սահմանել: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ որոշակի առնչություն ունեցող լրատվամիջոցները սկսելու են գործել բոլորովին այլ խաղի կանոններով:
Նախ, Ա.Հարությունյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, փորձելու է սահմանափակել սույն լրատվամիջոցների ունեցած քիչ թե շատ ազատությունը: Այնուհետև կտրուկ պայման է դրվել` կրճատել արևմտամետ տեսակետ արտահայտող նյութերի քանակը: Ըստ այդմ` այդ լրատվամիջոցներում պետք է կրճատվեն նաև արևմտամետ տեսակետ հնչեցնող գործիչների հետ հարցազրույցները, նրանց տեսակետների ներկայացումը:
Որոշ տեղեկությունների համաձայն` այդ լրատվամիջոցներին անգամ արևմտամետ գործիչների ցանկ է տրվել և զգուշացվել, որ նրանց հնարավոինս քիչ հրավիրեն եթեր, նրանց տեսակետը հնարավորինս քիչ տեղադրեն թերթերում կամ կայքերում: Այդ ցանկում տեղ գտած գործիչներից են, օրինակ, քաղաքագետներ Հայկ Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը, Արա Պապյանը և այլոք:
Այդպիսով` նախագահական նստավայրում որոշվել է, որ այսուհետ պետք է զարկ տալ ռուսամետ տեսակետ արտահայտող նյութերի հրապարակմանն ու գործիչների հետ հարցազրույցներին: Պետք է նման նյութերով այնպիսի տեսակետ արտահայտել, որ առանց Ռուսաստանի, Հայաստանը չի կարող գոյատևել ոչ արտաքին քաղաքական, ոչ տնտեսական հարցերում: Պետք է հանրության մեջ տպավորություն ստեղծվի, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը Հայաստանի փրկությունն է, և որ առանց դրա հիմա մեր երկիրն ավելի վատ վիճակում կհայտնվեր, քան թե կա:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` հրահանգվել է խուսափել նաև հոկտեմբերի 27-ի իրադարձությունները հիշեցնող հրապարակումներից: Հիշեցնենք, որ Ա.Հարությունյանն այդ իրադարձությունների հետ խորը առնչություն ունեցող գործիչ է:
Թերեւս կարելի է եզրակացնել, որ «Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքում տեղի ունեցող փոփոխությունները կարող են լինել այս ճնշումների արդյունքը: Իսկ այդ լրատվամիջոցը, ինչպես հայտնի է, իր հրապարակումներում ծանրակշիռ տեղ է հատկացնում արևմտամետ տեսակետներին ու այդ տեսակետները արտահայտող գործիչներին: Հիշեցնենք, որ երեկ «Առաջին լրատվականը» հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ արդեն նոր խմբագիր ունի՝ Աղասի Ենոքյանը, ով մինչ այդ էլ աշխատում էր կայքում և ղեկավարում հաղորդումների բլոկը: Հիմա նախատեսվում է կրճատել հաղորդումների հատվածը՝ ուժեղացնելով տեքստային նյութերը: Իհարկե, նյութերի հետ տեսանյութերը կպահպանվեն:
Իսկ կայքի սեփականատեր և արդեն նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը, ըստ մեր տեղեկությունների, ղեկավարելու է կայքի տեխնիկական վերազինման և սփյուռքում լրատվամիջոցի ներկայության ընդլայնման խնդիրները: «Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները»,- նշված է «Առաջին լրատվականի» հաղորդագրության մեջ։
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով` իշխանությունների նոր քաղաքականության արդյունքում շատ լրատվամիջոցներ հայտնվել են ֆինանսական խնդիրների առաջ:
Աղբյուրը՝ armtimes.com
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև:
Երեկվանից Բաքվում հորդ, աննախադեպ անձրևների պատճառով ջրի տակ են մնացել նույնիսկ բազմաթիվ բնակելի շենքեր: Տրանսպորտը կաթվածահար վիճակում է, փողոցներն՝ անանցանելի։Մարդկանց տարհանում են իրենց բնակարաններից: Հիմնարկություններից շատերը չեն աշխատում:
Քաղաքում խայտառակ գարշահոտություն է տիրում։ Շարքից դուրս է եկել կոյուղացանցը. կեղտաջրերը լցվել են փողոցներ։Ղեկավարությունն ամեն ինչ անում է դրությունը շտկելու համար, սակայն առայժմ ոչինչ չի ստացվում։
Անցած ուրբաթ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները Երևանում էին: ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումից առաջ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցությունը՝ կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,-հայտարարել էր Լավրովը:
Պետք է նկատել, որ Պաշտոնական Մոսկվայի նմանատիպ առաջին հայտարարությունն է: Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից ի վեր ռուսները ամեն առիթով հայտարարում էին, որ թուրքական կողմը լարում է իրավիճակը:
Ապրիլյան պատերազմից հետո անձամբ Լավրովը հայտարարել էր.«Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»:
Փաստորեն ղարաբաղյան հարցը ռուս-թուրքական հարաբերությունների համար ծառայում էր որպես «մանրադրամ»: Քանի դեռ ռուսները լարված հարաբերություններ ունեին թուրքերի հետ` Թուրքիան պատերազմի հրահրիչ է, իսկ երբ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմ են` Թուրքիան ոչ միայն սադրիչ չէ, այլ նաև կարող է դրական դեր խաղալ:
Կարևոր է նկատել, թե ինչու է Լավրովը այս ամենի մասին խոսել նախագահների հանդիպումից առաջ: Եվ եթե հաշվի առնենք, այն փաստը, որը ՀԱՊԿ երկրների ղեկավարները քննարկել են նաև Ղարաբաղի հարցը, ապա պետք է վստահորեն ասել, որ Ռուսաստանը ներկայացրել է նաև Թուրքիայի շահերը: Ի վերջո այս անգամ Նազարբաևը չէր եկել և որևէ մեկը պետք է նարկայացներ Թուրքիայի շահերը:
Մնում է, որ մեր երկրի ղեկավարները հասկանան, որ Ղարաբաղի հարցը բացի Հայաստանից մնացած կողմերի համար միայն գործիք է` իրենց խնդիրները լուծելու համար: Մնում է հասկանալ և ամուր կանգնել սեփական շահերի համար:
Աղբյուրը` politik.am
ՀՀ վարչապետի որոշմամբ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
Որոշման մեջ ասվում է.
“Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից”։
***
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Արմեն Գևորգյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
Որոշման մեջ ասվում է.
“Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն”։
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն ներկայացրել է իր նոր` «Վանա լճին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Սա հայազգի երգչուհու թվով երրորդ տեսահոլովակն է:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը, պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է Անդրե Սիմոնյանը:
ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայ Սիբիլը, այս անգամ էլ հավատարիմ մնալով իր սկզբունքին, երգում է բացառապես հայերենով:
Սիբիլ Բեքթորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում: Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց», այնուհետև` հայկական Սահակյան վարժարանին կից երգչախմբում։
2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։
«Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը մահացու հրազենային վնասվածքներն ստացել է իր ծառայակցի կողմից արձակված կրակոցների հետեւանքով: Համենայն դեպս` զենքը, որով կրակվել է նրա ուղղությամվ ամրակցված է եղել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
Տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է, թե զենքի հետ վարվելու կանոնների խախտում կպարզի քննությունը: Նշենք սակայն, որ կայազորային քննչական բաժինը քրեական գործը հարուցել է հենց սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ինչից հետեւում է, որ նախաքննական մարմինը տեղի ունեցածը գնահատել է որպես դիտավորությամբ կատարված սպանություն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկածրել է, որ նախնական տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ՝ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:
ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, Պետդումայի՝ պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը պատմել է, թե որն է «Իսկանդեր-Մ» համակարգի առանձնահատկությունը, և ինչու է ողջ Արևմուտքը վախենում դրանից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նա նշել է. «Ոչ մի արևմտյան միջոց ունակ չէ հետևել այդ հրթիռին: Արձակված հրթիռին անհնար է դիմակայել, առավել ևս՝ ոչնչացնել, այսինքն՝ արձակված հրթիռը երաշխավորված կերպով հայտնվում է թիրախակետում:
Սա լիովին արդյունավետ զենք է, դրա համարել էր Արևմուտքը վախենում է դրանից»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա արևմտյան միջոց, որը հավասարազոր է «Իսկանդեր»-ին, փորձագետը նշել է. «Հակառակորդը այս համալիրին հավասար ոչինչ չունի»:
Տոն Սուրբ ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի
Մի օր Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։ Առավոտյան իր մոտ կանչեց իր աշակերտներին և նրանցից ընտրեց տասներկու հոգի, որոնց նաև առաքյալ կոչեց։ Այդ առաքյալներն էին՝ Սիմոնը, որին և Պետրոս անվանեց, Անդրեասը՝ նրա եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպպոսը, Բարթուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդին՝ Հակոբոսը, Նախանձահույզ կոչված Սիմոնը, Հակոբի որդի Հուդան և Հուդա Իսկարիովտացին, որը մատնիչ եղավ։
Ապա նրանց հետ միասին իջավ մի տափարակ տեղ։ Այնտեղ էին բոլոր աշակերտները, ինչպես նաև ժողովրդի մի մեծ բազմություն, որ հավաքվել էր Հրեաստանի բոլոր կողմերից, Երուսաղեմից և շրջակայքից և Տյուրոսի ու Սիդոնի ծովեզրյա շրջաններից։ Բոլորն էլ եկել էին լսելու Հիսուսի խոսքերը և բժշկվելու իրենց հիվանդություններից։ Նրանք, ովքեր չար ոգիներից էին տառապում, բժշկվում էին։ Ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մի զորություն էր դուրս գալիս և բոլորին էլ բժշկում:
(Ղուկասի ավետարան 6:12-19)
Քրիստոս պարգևներ բաշխեց մարդկանց, որպեսզի ոմանք լինեն առաքյալ, ոմանք՝ մարգարե, ոմանք՝ ավետարանիչ, ոմանք՝ հովիվ ու ուսուցանող՝ պատրաստելու համար Աստծու ժողովրդին և նրանց դնելու Աստծու ծառայության մեջ, որպեսզի Քրիստոսի մարմինը՝ եկեղեցին, աճի ու զորանա, մինչև որ բոլորս հասնենք հավատի ամբողջական միությանն ու Աստծու Որդու ճանաչմանը, այսինքն՝ մինչև որ հասնենք հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 4:11-13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հարգելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը (ժամը 08։00-ից): Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Աթենքի, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյանի փողոցները, Աբովյան փողոցից մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.