23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների
«Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին ասել է, որ իրենց ժամանակավորապես գործուղել են՝ փող աշխատելու, եւ լավ կլինի, որ Ռուսաստանի «հզոր տղաները» 50-60 տարեկանից հետո մտածեն, թե հայրենիքում ինչ են ստեղծել»:
«ՉԻ» — Սա, ինչ խոսք, տնտեսության զարգացման շատ արդյունավետ տեսլական է։ Հրանուշ Հակոբյանն արմատներով Սեւանի ավազանից է ու հենց այդպես էլ պատկերացնում է զարգացումը՝ հայերը պիտի գնան խոպան, այնտեղ դառնան «հզոր տղաներ» եւ օր ծերության մտածեն հայրենիքում ինչ-որ բան ստեղծելու մասին։
Ընդ որում պիտի համարեն, որ հայրենիքն է իրենց գործուղել փող աշխատելու (եւ ոչ թե «հայրենիքի» մի քանի պաշտոնյաների պատճառով ստիպված են եղել աշխատանք գտնել օտար ափերում՝ ինչպես խոպանչիների մեծ մասը)»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:
Ենթադրվում է, որ կառավարության ծրագիրը ԱԺ կներկայացվի երկուշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 24-ին: Խորհրդարանը նոր կառավարության ծրագիրը պետք է քննարկի և որոշում կայացնի հինգօրյա ժամկետում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով եկող չորեքշաբթի ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:
Հիշեցնեք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը:
Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը: Իսկ ընդհանրապես՝ այս տարի նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ: Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը: Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է:
Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ 8 մարդ դուրս է բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ Նրանցից երիտասարդ մի աղջիկ՝ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը հիվանդանոցում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել Երեւան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել դեպի Սեւան ընթացող «Opel»-ին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից ի վեր սկսել է դժգոհել իր նկատմամբ մեդիայի վերաբերմունքից։ Առաջիկա ընտրական փուլից առաջ վարչապետը դեռևս լավ չի կողմնորոշվում՝ ում հետ կարող է աշխատել։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ալեքսան Հարությունյանի աշխատանքի խորհրդային ոճը Կարեն Կարապետյանի սրտով չէ։ Վերջինիս մոտ տպավորություն է, որ մեդիային հրահանգ է իջեցվել դադարեցնել վարչապետի շուրջ դրական իմիջի ձևավորումը։ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի նշանակումից հետո նրան հորդորել էր անձամբ չզբաղվել մեդիայով՝ խոստանալով, որ իշխանական քարոզչամեքենան կանգնած կլինի գործադիրի կողքին։ Ալեքսան Հարությունյանի կատարած աշխատանքը մինչդեռ խորացրել է վարչապետի մոտ կասկածները, որ մեդիայում իր դեմ բացասական ազդանշանները ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Քառօրյա պատերազմի օրերի կորուստներից հետո թվում էր, թե ՊՆ ղեկավարությունն ավելի հոգատար, ավելի սրտացավ է լինելու զինվորների նկատմամբ, ավելի լավ է կազմակերպելու նրանց կենցաղն ու հանգիստը, բարձրացնելու է մատակարարվող ապրանքների և սննդի որակը։
Պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ։ Ս.թ. հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար և էժանագին կտորից։ Այդ կտորի բաղադրության միայն 35 տոկոսն է բամբակ։ 65 տոկոսը սինթետիկ է, նեյլոն։
Ստորև ներկայացնում ենք նախկինում բաժանված համազգեստի և նորի պիտակների լուսանկարները։ Սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է։ Նա մայիսի վերջից ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։
Մինչև Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը համազգեստը կարվում էր 50 տոկոսով բամբակյա կտորից, որը դարձյալ քիչ է։ Զինվորը հաճախ օրեր շարունակ նույն հագուստով է, հերթապահության է գնում՝ առանց փոխվելու, և համազգեստը պետք է հիգիենայի պահանջներին համապատասխանի, չպետք է շոգեցնի, քրտնեցնի կամ հեշտ հրկիզվող լինի։
Նեյլոնի բարձր պարունակություն ունեցող համազգեստն արագ բռնկվող է։ Այն կրողն անպաշտպան է, օրինակ, նապալմի՝ բենզինի խտացման արդյունքում ստացված զինատեսակի առաջ, որը քառօրյա պատերազմի ժամանակ, ըստ վկայությունների, կիրառվել է։ «Կարողանում էինք փրկել նրանց, որոնք համազգեստով չէին»,- հիշեցի ապրիլյան օրերին Արցախ մեկնած վետերաններից մեկի խոսքը։
«Հրապարակ»՝
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց և վերից վար երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին, և բազում սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Նրանք գերեզմաններից ելան և Հիսուսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաքը, որտեղ շատերին երևացին։
Երբ հարյուրապետը և նրա հետ եղող զինվորները, որոնք պահակություն էին անում, տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան և ասացին.
— Իսկապես որ սա Աստծու Որդին էր։
Այնտեղ կային նաև բազմաթիվ կանայք, որոնք, հեռվում կանգնած, դիտում էին. նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Հովսեփի մայրը՝ Մարիամը, ինչպես նաև Զեբեդեոսի որդիների մայրը։
Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով հարուստ մի մարդ, որ Արիմաթեայից էր, և որ ինքն էլ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը տրվի իրեն։ Պիղատոսը հրամայեց, որ տան մարմինը։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր բացված ժայռափոր մի գերեզմանի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց որպես կափարիչ և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, որոնք նստած էին գերեզմանի դիմաց։
(Մատթեոսի ավետարան 27:50-61)
Երախտապարտ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց ինձ և արժանի համարեց իրեն սպասավոր կարգելու, ինձ, որ նախապես հայհոյում, հալածում և անարգում էի նրան: Բայց նա ողորմություն ցույց տվեց ինձ, որովհետև այդ բանն անում էի առանց գիտենալու, երբ տակավին չէի հավատացել նրան… Պարզ է մի բան, և դա ամեն մարդ պետք է իմանա, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, և առաջին մեղավորը ես եմ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1:12-15)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Երգչուհի Եվա Ռիվասը սոցցանցերից մեկի իր էջում կիսվել է իր բարկությամբ. նրան թույլ չեն տվել մասնակցել «Ռուսական Ձայն»-ին՝ պատճառաբանելով, որ երգչուհին եղել է «Հայաստանի Ձայն»-ի ժյուրիի անդամ:
««Ձայնը» նախագծի ղեկավարությունը թույլ չի տալիս ինձ մասնակցել «Ռուսական Ձայն»-ին այն պատճառով, որ ես «Հայաստանի Ձայնը» նախագծում եղել եմ ժյուրիի անդամ։ Կարծում եմ, որ սա իմ՝ որպես ՌԴ քաղաքացու իրավունքների ոտնահարում է։ Ինչու՞ ես չեմ կարող իմ երկրում, որտեղ ծնվել եմ, մասնակցել այդ մրցույթին։ Հետո ինչ, որ ես մասնակցել եմ Եվրատեսիլին, հետո ինչ, որ եղել եմ ժյուրիի անդամ։ Պրոֆեսիոնալ եւ կայացած աստղերը նույնպես մասնակցում են «Ռուսական Ձայնին», իսկ ինձ չի՞ կարելի ինչ է։ Սպասում եմ փաստաբանների առաջարկներին, թե ինչպես կարելի է վարվել նման նուրբ իրավիճակում»,- Instagram-ում գրել է բարկացած երգչուհին։
Երեկ երեկոյան համացանցում հերթական լուրը տարածվեց, որից պարզ էր դառնում, որ հերթական փոփոխությունն է կատարվում 1in.am լրատվական կայքում: Իհարկե, այս դեպքում խոսքը չի գնում կայքի փակվելու մասին, բայց ամեն դեպքում կատարվել է արմատական փոփոխություն:
Կայքի սեփականատեր Արման Բաբաջանյանն այլևս գլխավոր խմբագիրը չէ: Ինչպես նշված է հայտարարության մեջ՝ Բաբաջանյանը այսուհետ պատասխանատու կլինի կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։
Իսկ կայքի գլխավոր խմբագիր է նշանակվել Աղասի Ենոքյանը, ով նույն լրատվամիջոցում հեղինակային հաղորդում էր վարում, իսկ նախկինում «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակն էր ղեկավարել, աշխատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունում, քաղաքագետ է՝ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրենը:
Հայտարարությունը տարածվելուն պես ակտիվորեն սկսվեց քննարկվել հարցը, որ Բաբաջանյանը թողել է ակտիվ լրագրությունը ակտիվ քաղաքականություն մտնելու համար: Սակայն հարցը դեռ պատասխան չունի նրա կողմից, որովհետև նա, ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ում է:
Հարցին արդեն անդրադարձել է Աղասի Ենոքյանը՝ նշելով, որ իր հետ զրույցում Բաբաջանյանը չի խոսել այն մասին, որ պատրաստվում է դառնալ պատգամավոր:
Թե ինչ է պատրաստվում անել Բաբաջանյանը, պարզ կդառնա առաջիկայում, երբ նա վերադառնա Հայաստան:
Իսկ մինչ այդ արդեն իսկ նկատելի է կայքում կատարված փոփոխությունը: Չկա ուղիղ եթերը: 12 ժամյա լուրերի թողարկումն այսօր այդպես էլ չսկսվեց և երևի թե չի էլ սկսվի:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ տեխնիկական մասով պատասխանատու շատ աշխատակիցներ՝ մոնտաժնիկներ, օպերատորներ, ազատվել են աշխատանքից:
Խոսվում է, որ կադրային ջարդն իրականում շատ ավելի ընդգրկուն է:
Գրեթե չի աշխատում նաև կայքի սպորտային բաժինը, ինչը ենթադրել է տալիս, որ այն ևս փակման եզրին է:
Այս ամենը վկայում է մի բանի մասին՝ կամ Բաբաջանյանը ունի ֆինանսական խնդիրներ և քայլ առ քայլ հեռանում է դաշտից, կամ նոր խաղ է սկսել:
Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն, նախագահականում տեղի ունեցած կադրային փոփոխությունն անմիջապես ազդել է նաև լրատվական դաշտի վրա՝ մասնավորապես որոշվել է, որ այսուհետ այլ ձեռագրով են աշխատելու արևմտամետ ձգտումներ ունեցող լրատմավիջոցները, սահմանափակվելու է նրանց խոսքն ու տարածած նյութերի քանակը:
Ստացվում է՝ առաջին հարվածը հասցվել է հիշյալ կայքին:
Բոլորին է հայտնի, որ առաջին լրատվականը մեծ տեղ է հատկացնում արևմտամետներին:
Աղբյուրը՝ lurer.com
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը իր «Աղետ» համերգային ծրագրով հանդես կգա Թուրքիայում: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում կհնչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործությունը: Այն նաև ընդգրկվել է սիմֆոնիկ նվագախմբի այս ամսվա համերգացանկում:
Աղբյուրի բնութագրմամբ՝ այդ հանգամանքը կարող է թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության առիթ հանդիսանալ:
Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը նշել է, որ ստամբուլյան համերգը համեմատաբար փոքր շրջանակներում կիրականացվի: «Այս համատեքստում նախատեսում ենք Թուրքիայում ստեղծել գերմանա-հայ-թուրքական բարեկամության միություն: Դա նաև կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության զարգացմանն ու շարունակմանը: Բեմում միավորելով թուրք, հայ և գերմանացի երաժիշտներին՝ մենք ջանում ենք գործնականում ապրեցնել երկխոսությունը և խաղաղությունը, որպեսզի դա նաև շարունակություն ունենա», -ասել է նա:
Ռինդտը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի նաև Գերմանիայի համար, քանի որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում:
Նվագախմբի ղեկավարը պատմել է, որ հատուկ Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգաշարի համար երեք կոմպոզիտորների՝ թուրք Զեյնեփ Գեդիզլիօղլուին, գերմանացի Հելմուտ Օհրինգին և հայ Վաչե Շարաֆյանին ստեղծագորության պատվեր է տրվել:
«Ստեղծագործությանը կիթառով նվագակցող Մարկ Սինանի տատիկը հայ է, մայրը՝ թուրք, հայրը՝ գերմանացի: Սրանից հինգ տարի առաջ «Աղետի» գաղափարն առաջին անգամ հնչեցնողն էլ նա էր: Ստամբուլյան համերգին բեմում կլինեն և հայ, և գերմանացի, և թուրք արտիստներ», — ասել է Ռինդտը:
Իսկ գաղափարի հեղինակ Մարկ Սինանը նշել է, որ Ստամբուլում անցկացվելիք համերգով իրենք ուզում են ցույց տալ, որ համերշխության մեջ են թուրք արվեստագետների հետ և համարձակություն ունեն իրենց մտքերն ազատ արտահայտելու: Նա պատմել է, որ Օհրինգի այս ստեղծագործությունում մեծ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ իր հայ տատիկի կյանքի պատմության դերը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին և 2016թ. ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը Գերմանիայի մի շարք քաղաքներում անցկացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» համերգաշարը: Այն ֆինանսավորվում էր Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» նախագծի կողմից:
Համերգից առաջ թուրքական կողմը հանդես էր եկել համերգի ֆինանսավորումը կանսեցնելու և այն արգելելու պահանջով: Բայց հակառակ գործադրված ճնշումներին՝ Թուրքիայի պահանջը չէր բավարարվել, իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր աջակցությունն էր հայտնել ծրագրին:
Նշենք նաև, որ «Աղետ» համերգաշարին ցուցաբերված ֆինանսական աջակցության պատճառով Թուրքիան հոկտեմբերի սկզբին հայտարարեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին իր մասնակցությունը կասեցնելու մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.