23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոլին, ArmLur.am-ի տեղեկություններով` գնացել են մեր հարևան Իրանի Հանրապետություն` բարձրանալու Դամավանդ լեռը:
ArmLur.am-ի տեղեկություններով` նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել: Իրենք կապից դուրս են եկել: Մեր տեղեկություններով` շաբաթ օրվանից նրանց մասին որևէ մեկը տեղեկություն չունի:
***
Քիչ անց armlur.am-ը կապ հաստատեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցեց, որ Արոնյանն ու իր տիկինն արդեն գտնվել են, նրանք իջել են սարերից, այժմ անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am
Վարչապետ Կարեն Կարապետյանը իր նշանակումից հետո ծանոթանալով Հայաստանի տնտեսության աղետալի վիճակին` որոշում է կայացրել կտրուկ քայլերի միջոցով փոխել իրավիճակը:
Կարեն Կարապետյանը հստակ հրահանգ է տվել, որ այլևս չպետք է լինեն արտոնյալները, իսկ շաքարավազի և բենզինի մոնոպոլիան պետք է քանդվի: Վարչապետի որոշման մասին արդեն իսկ տեղյակ են մոնոպոլիստները՝ մասնավորապես Սամվել Ալեքսանյանը:
Ալեքսանյանը` որոշման մասին լսելիս, շտապել է նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Սամվել Ալեքսանյանին տեղյակ են պահել, որ նախագահը նորանշանակ վարչապետին լիարժեք ազատություն է տվել և եթե նա պայմանավորվելու բան ունի, ապա պետք է հանդիպի Կարեն Կարապետյանին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է, այն կարող է ինքնավար հանրապետություն դառնալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:
«Խելամիտ փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, նրանց կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային նախագծերի իրականացում: Եվ երկու ժողովուրդների միջև խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է նա:
Ընդ որում՝ նա նշել է, որ «Ադրբեջանը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախության տրամադրմանը», փոխանցում է ria.ru-ն։
«Բայց կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ, ապագայում, եթե մենք պայմանավորվենք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
«Ռոսսիա-1» հեռուստատեսությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել «Ռուսաստանի սուպերզենքը, որից վախենում է Արևմուտքը» վերնագրով: Խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգի մասին է, որն օրերս տեղակայվել է Կալինինգրադի մարզում: Հիշեցնենք, որ աշխարհում, բացի Ռուսաստանից, «Իսկանդեր» ունի միայն Հայաստանը:
Հանրահայտ լրագրող Արկադի Մամոնտովը եղել է հրթիռային համակարգի տեղադրման վայրում և ցուցադրել այն դրվագը, երբ «Իսկանդերն» արձակում է իր հզոր հրթիռը, որը խոցում է նշանակետը իր 450 կիլոգրամ պայթուցիկով:
Ադրբեջանի գրեթե բոլոր կայքերը տեղադրել են այդ տեսանյութն ու հիշատակել, որ Ռուսաստանից բացի, այս զենքից ունի միայն Հայաստանը:
MMA վետերան Գեղարդ Մուսասին պատմել է այն մասին, թե ինչպես է իր հայտարարությանն արձագանքել Քոնոր ՄակԳրեգորը Բելֆորտի հաղթանակի մասին. «Դա մեծ մարտ էր: Ես միշտ ավելի լավ եմ աշխատում, երբ ինձ վրա ճնշում կա: Երբ նյարդայնանում եմ, միշտ ավելի լավ եմ հանդես գալիս, ավելի վտանգավոր եմ դառնում: Այժմ իմ առջև նոր դռներ են բացվել դեպի աղմկալի մարտեր, ես պետք է գերիշխող հաղթանակ տանեմ հաջորդ անգամ, որպեսզի ստանամ տիտղոսային մարտը»: ՄակԳրեգորի հետ կոնֆլիկտի մասին. «Մարդիկ սիրում են նրան, ես միայն ճշմարտությունն եմ ասում: Երբեմն պետք է ինչ-որ հիմար բան ասես, որպեսզի մարդիկ նկատեն քեզ: Ես հաղորդագրություն եմ ստացել Մակ Գրեգորից, նա սպառնում է ինձ: Ես գրել եմ նրան. ի՞նչ կարող ես ինձ անել քո 50 կիլոգրամով: Նա սպառնում է ինձ դանակով: Նրա հաղորդագրությունները զվարճալի են»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ստորագրեկ է հրամանագիր Էմիլ Բաբայանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Էմիլ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաեւ Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց եւ Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին «նոն–ստոպ» ռեժիմով աշխատող գործադիրի անդամները, կառավարության ծրագրից բացի, ներկայացնում են նաև օպտիմալացման ցուցակներ։ Օպտիմալացման մասին դեռևս հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը, սակայն նա երևի վախեցավ այն կյանքի կոչել, որպեսզի սոցիալական բունտ չառաջանա։
Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված։ Նախ, նա հայտարարել է, որ իրեն չի բավարարում ջարդոնների, «ժեխերի» կրճատումը՝ հին, անսարք մեքենաները վերացնելը որևէ բան չի փոխում, պետք է իրապես և շատ կրճատել ծառայողական մեքենաների թիվը։
«Այժմ գերատեսչությունների ղեկավարները կրակն են ընկել, չգիտեն ում ձեռքից մեքենա վերցնեն։ Օպտիմալացման երկրորդ ուղղությունը կադրերի կրճատումն է։ Նախատեսվում է կառավարության կազմը մոտ 20 տոկոսով կրճատել, ընդ որում՝ կրճատումներ լինելու են ոչ միայն վարչությունների, բաժինների, այլև անգամ մարզային ստորաբաժանումների տեսքով։ Վարչապետը նշել է, որ ամեն ղեկավար ինքը պետք է որոշի, թե ինչ կարող է անել, որ աշխատողի փոխարեն, որ բաժիններն են քիչ ծանրաբեռնված։ Նախատեսվում է այդ բաժինները կրճատել, նրանց գործառույթները դնել այլ աշխատակիցների վրա, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության աճը չի ազդելու աշխատավարձի վրա։ Ու եթե մայրաքաղաքի մասշտաբով աշխատանք կորցնելու վտանգի առաջ են կանգնած 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները, ապա մարզերի պարագայում կկրճատվեն անգամ 60 հազար դրամ ստացողները։ «Այ, էդքան վատ է մեր երկրի վիճակը, որ անգամ դա էլ է բեռ պետության վրա, հայտնի էլ չէ՝ էդ մարդկանց հանում են, ուրիշ տեղ աշխատատեղ ստեղծելո՞ւ են, որ աշխատեն, ոչ մնացողների փողն են բարձրացնելու, ոչ էլ հանվողներին նոր աշխատանք են տալու»,–ասում է մեր աղբյուրը»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ համարում:
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք:
Նշենք միայն, որ շուրջ 250-հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից: Այստեղ բուժվող հիվանդներին դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է:
Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսվել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցում»:
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ՝ բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից, և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը, ըստ էության, չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.