23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»:
Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է: Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասել է. «Եթե անձը ներկայացնում է դիմում, որ իմ որդին այստեղ չէ, նրա անվան դիմաց քվեարկել են, սա մենք չենք կարող ընդունել որպես բավարար ապացույց, պետք է օրինակ՝ տվյալ անձի հայտարարությունն ունենալ»։
«ՉԻ» — Հասկացա՞ր։ Եթե, օրինակ, որևէ քաղաքացի հայտարարում է, որ իր որդին, դիցուք, ինչ-որ տեղ Օմսկի մարզում ասֆալտ է փռում և հետևաբար՝ չէր կարող մասնակցել ընտրություններին, դա «ասնավանի չի»։ Ուրիշ բան, եթե այդ մարդն անձամբ Օմսկից գա, դիմում գրի ու գնա։ Իսկ եթե տարիներ առաջ մահացածն է իր անդրշիրիմյան ձայնը տալիս ՀՀԿ-ին՝ գործին ընթացք կտրվի միայն այն դեպքում, եթե հանգուցյալն ինքը դիմում գրի առ այն, որ ընտրություններին չի մասնակցել՝ մահացած լինելու պատճառով։ Իսկ եթե նման դիմում չլինի՝ հանգուցյալի հարազատները քրեական պատասխանատվության կենթարկվեն ընտրախախտման մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում…
Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է:
Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առջև, ես էլ նրա՛ն պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:28, 32-33)
Այն երեցները, որոնք լավ վերակացություն են անում եկեղեցուն, թող կրկնակի վարձի արժանի համարվեն, մանավանդ նրանք, որոնք աշխատում են թե՛ քարոզելով և թե՛ ուսուցանելով, որովհետև Օրենքի գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» և «Մշակն արժանի է իր վարձին»։
Որևէ երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր՝ առանց երկրորդ կամ երրորդ անձի վկայությունը լսելու։ Իսկ այն երեցները, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի ներկայությամբ, որպեսզի մյուսները վախենան։ Կոչ եմ անում քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ, որ այս կանոնները պահես առանց կանխակալ կարծիքներով շարժվելու և առանց խտրություն դնելու։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 5:17-21)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.80C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալ, հերթական անգամ ցուցադրում են, թե Բաքուն որքան պատրաստ չէ համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորմանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ալիեւի տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության կարգավիճակ շնորհել»։ «Կարելի է ասել, որ «առաջընթաց» կա։ Եթե Ալիեւն առաջ խոսքով եւ գործով գործադրում էր բոլոր ջանքերը, որպեսզի ոչնչացնի Լեռնային Ղարաբաղը, ապա հիմա նա արդեն խոսում է ինքնավարությունից։ Եթե նման դինամիկան շարունակվի, ապա մի քանի ամսից Ալիեւը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Դա ամենաադեկվատ քայլը կլիներ»,– ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Ալիեւի ներկայիս հայտարարությունը ապակառուցողական բնույթ է կրում եւ միայն ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում։ «Ինչ վերաբերում է ինքնավարությանը, ապա Ադրբեջանի իշխանությունները լավ կանեին ինքնավարություն տային այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ավարներին, լեզգիներին, թաթերին եւ այլ ազգություններին, ընդ որում, դա անել նախքան իրավիճակը մեծամասշտաբ բախման կվերածվի։ Մինչդեռ այդ ազգություններն ապրում են ուժեղ ճնշման տակ եւ գրեթե համակենտրոնացման ճամբարների պայմաններում»,– ասել է Բաբայանը։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայութունից տեղեկացնում են, որ նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի։ Մինչդեռ՝ թատրոնում նման երեկո նշված օրերին ընդհանրապես նախատեսված չի եղել։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր։
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են նշված գործողությունների հետևանքով և գնել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին (հասցե` ՀՀ, քաղաք Երևան,Կոմիտասի 51ա) կամ զանգահարել 077 90 99 90 հեռախոսահամարով:
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Ադոնցին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,– ասվում է որոշման մեջ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը’ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես’ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Հորդառատ անձրևների հետևանքով երկու օրվա ընթացքում Բաքվի որոշ հատվածներում սեփական տների բակերը, փողոցներն ու պողոտաները հայտնվել են ջրի տակ, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքների վերացման գործում ներգրավվել է Ադրբեջանի ԱԻՆ փրկարար ծառայության, նախարարության հրդեհային պաշտպանության պետական ծառայության կենդանի ուժն ու տեխնիկան:
Ջրի տակ մնացած տներից քաղաքացիների տարհանման և տարածքներից ջրի դուրս բերման գործողությունները շարունակվում են մայրաքաղաքի մի շարք տարածքներում:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Իլհամ Ալիևը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ. սկսել է պայքարել ազատ և անկախ ապրելու իրավունքի համար: Եթե պարոն Ալիևը տեղյակ չէ, ապա ես տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ինքնորոշման իրավունքի իրացումը երեք սկզբունքներից մեկն է տարածքային ամբողջականության և խաղաղ կարգավորման հետ մեկտեղ”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի կազմում Նախիջևանի ինքնավար Հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ հայերը չեն կարող ապրել ինքնավար հանրապետության քաղաքացու կարգավիճակում Ադրբեջանի կազմում: “Ի՞նչ տեղի ունեցավ Նախիջևանում: Մենք տեսանք, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը և ադրբեջանցիները ոչ միայն հայ ժողովրդին էին հետապնդում, ոչ միայն կազմակերպում էին ջարդեր Սումգայիթում և Բաքվում, այլ նրանք կազմակերպեցին հոգևոր մշակութային հուշարձանների՝ համաշխարհային ժառանգություն համարվող տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումը: Ադրբեջանցիներն անգամ հայկական խաչքարերի նկատմամբ չկարողացան հանդուրժող լինել, հայ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող են հանդուրժող լինել”,- ընդգծեց նա:
Շարմազանովի խոսքով՝ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և կայացնի իր որոշումը: Նա վստահություն հայտնեց, որ նոր հանրաքվեի դեպքում Արցախի բնակչությունը կկայացնի նույն որոշումը, որը կայացրել է 1991թ.: “Ես կարծում եմ, որ Ալիևի հայտարարությունները, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի են: Եթե պարոն Ալիևը ցանկացել է ասել անկախ հանրապետություն, միգուցե, դա է ճիշտը”,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ ցանկանա Ալիևը, թե ոչ, աշխարհը հիմա գնում է ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, իսկ գետի հունին հակառակ գնալն անհնար է: Շարմազանովը վստահեցնում է, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է: Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում կարող է ժողովրդավարական դասեր տալ սուլթանական Ադրբեջանին: “Արցախի հարցում մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին”,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Հարցին` ինչո՞ւ չի կայանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, Շարմազանովն ընդգծեց, որ խնդիրն ադրբեջանական կողմում է: “Երկու օր առաջ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դուք կարո՞ղ եք ասել, որ ադրբեջանական կողմը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին ընդառաջ որևէ գործնական քայլ է կատարել: Խնդիրն ադրբեջանցիների մեջ է: Եթե ադրբեջանցիները փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա նրանք տվայտանքների և ինքնախաբեության մեջ են: Փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է, իսկ թե ինչի դիմաց, կորոշի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը”,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ալիևի կողմից նման հայտարարության հրապարակումն այս պահին դյուրագրգիռ և նյարդային պատասխանն է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մանավանդ որ ադրբեջանական լրատվամիջոցներում ալիևամերձ քաղաքագետները սկսել են կարծիքներ հայտնել, որ հայկական կողմի ճնշումների ներքո Մոսկվան փոխել է դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում և չունի ադրբեջանամետ դիրքորոշում:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, Շարմազանովը պատասխանեց. “Եթե պարոն Ալիևը դա չի բացառում, իսկ քաղաքականությունն էլ հնարավորի արվեստ է, ինքը չպետք է բացառի նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը”:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.