23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 հազ. ՀՀ դրամ կաշառք՝ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից իր հոր մահվան պատճառ հանդիսացած հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու և հանգուցյալի գերեզմանի բարեկարգման ու տապանաքարի պատրաստման համար օրենքով նախատեսված 1 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարը տրամադրելու համար:
Քաղաքացի Ռոման Օ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցին, հայտնել է, որ իրենք նախատեսում են տարածաշրջան այցելել հոկտեմբերի երրորդ տասնօրյակին:
«Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: Հանդիպումներ են նախատեսվում ղեկավարության, զինվորականների հետ: Նպատակ ունենք քննարկել մի շարք պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը:
Կքննարկենք բանակցային գործընթացի հետագա հեռանկարները՝ հաշվի առնելով առկա աշխատանքային առաջարկները: Կճշտենք ռազմական իրավիճակը հակամարտության գոտում, որը, մեր գնահատականների համաձայն, ապրիլյան իրադարձություններից հետո մինչև վերջերս համեմատաբար հանգիստ էր»,- հայտարարել է Պոպովը:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությանը, թե բանակցային գործընթացում քննարկվում է Ղարաբաղին հարակից 7 ազատագրված շրջաններից 5-ի վերադարձը Ադրբեջանին, Պոպովը նշել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բազմիս հայտնել են իրենց կարծիքը ԼՂ շուրջ գտնվող տարածքների վերաբերյալ:
«Այս խնդիրն անհրաժեշտ է դիտարկել համալիր՝ հակամարտության կարգավորման մյուս բաղադրիչների հետ, ներառյալ՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողության իրականացում:
Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է և ցանկացած փորձ՝ դրանից դուրս բերել առանձին բաղադրիչներ, որոնց այս կամ այն կողմը տալիս է նախընտրություն, ապակառուցողական է»,- նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը:
Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատները մեկ անգամ ևս օրենք ընդունեցին, քրեականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կամ այլ ցեղասպանությունների կամ մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը, նվազեցումը կամ ծայրահեղ նվաստացումը, եթե այն ուղեկցվում է բռնության կամ ատելության հրահրմամբ: Հոկտեմբերի 14-ին, Ֆրանսիայի Սենատը 156 կողմ և 146 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նոր օրենքին՝ հետևելով խորհրդարանի հուլիսի 6-ի հաստատմանը, ձայների 305-157 հարաբերակցությամբ: Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից այն ստորագրելուց հետո, ինչը նա խոստացել է անել:
Այժմ հարցն այն է, թե արդյոք Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա օրինագծին, թե այն կհամարի հակասահմանադրական, ինչպես դա արեց 2012 թվականին, պնդելով, որ այն խախտում է խոսքի ազատությունը: Ահա այս խճճված պատմության ոդիսականը.
Ֆրանսիայի խորհրդարանը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998 թ. մայիսի 29-ին, որին հաջորդել է Սենատի կողմից ընդունումը 2000 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն, երկու քվեարկությունների միջև ընտրություններ տեղի ունենալու պատճառով, խորհրդարանը ստիպված էր այն երկրորդ անգամ հաստատել 2001 թ. հունվարի 18-ին՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»: 2001 թ. հունվարի 29-ին, վարչապետ Լիոնել Ժոսպենը և նախագահ Ժակ Շիրակը ստորագրեցին օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքը: Դրան ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը հետ կանչեց իր դեսպանին Փարիզից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆրանսիական լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ և որոշ թուրքեր Ֆրանսիայում և նրանց խամաճիկները շարունակում էին ժխտել Հայոց ցեղասպանությունը, ֆրանսահայ համայնքը ձգտեց պատասխանատվության ենթարկել ժխտողականներին, ինչպես դա արվում էր հրեական Հոլոքոստի դեպքում: Ֆրանսահայերը պահանջեցին օրենքով հավասար պաշտպանություն՝ իրավացիորեն պնդելով, որ չպետք է լինի որևէ խտրականություն ցեղասպանության զոհերի միջև…
Տասը տարվա քարոզչական աշխատանքից հետո, ֆրանսահայերը և նրանց աջակիցները վերջապես հաջողության հասան. 2011 թ. դեկտեմբերի 22-ին խորհրդարանը ընդունեց մի օրինագիծ, որով սահմանվում էր մեկ տարվա բանտարկություն և 50 հազար դոլար տուգանք բոլոր նրանց համար, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը: Սենատն իր հավանությունը տվեց 2012 թ. հունվարի 23-ին: Թուրքիան ևս մեկ անգամ հետ կանչեց իր դեսպանին Փարիզից…
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012 թ. փետրվարի 28-ին որոշեց, որ առաջարկվող օրինագիծը հակասահմանադրական է, քանի որ խախտում է խոսքի ազատությունը: Խորհրդի որոշումը խիստ սկանդալային էր: Նրա 11 անդամներից մի քանիսը շահերի լուրջ բախում ունեին, քանի որ նրանց ընտանիքները գործարար կապեր ունեին Թուրքիայի հետ կամ դեմ էին արտահայտվել այս օրինագծին իրենց օրեսդրական գործունեության տարիներին… Ամենազարմանալին այն էր, որ խորհրդի անդամներից մեկը թուրքական վերլուծական կենտրոններից մեկի՝ Բոսֆորի ինստիտուտի ղեկավարներից էր, որը քարոզչություն էր ծավալում հենց այս օրենքի դեմ… Ֆրանսիական մի թերթի կողմից այս ապօրինի և անբարոյական կապերի բացահայտումից հետո, խորհրդի երկու անդամները ինքնաբացարկ հայտնեցին այս դատից:
Ներկայիս Սահմանադրական խորհուրդը բաղկացած է 10 անդամներից. երեքը 2012 թ. խորհրդի կազմից մնացածներն են, որոնք մերժել էին համանման նախկին օրենքը: Բարեբախտաբար, նոր անդամներից մի քանիսն ավելի լավ են տրամադրված առաջարկվող օրենսդրության նկատմամբ:
Ավելի կարևոր՝ նոր ընդունված օրենքը, որը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն», զգալիորեն տարբերվում է 2012 թ. տարբերակից: Նախագահ Օլանդը, օրենսդիրները և ֆրանսահայ համայնքը ամեն ինչ արեցին, ապահովելու համար, որ նոր տեքստը համապատասխանի խոսքի ազատության իրավունքին:
Չնայած խոսքի ազատությունը ամենացանկալի իրավունքն է բոլոր ժողովրդավարական երկրներում, կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք պետք է նկատի առնվեն.
1) Խոսքի ազատությունը ավելի բացարձակ արժեք է Միացյալ Նահանգներում, քան Եվրոպայում, որտեղ այդ իրավունքը սահմանափակող բազմաթիվ օրենքներ կան: Նույնիսկ ԱՄՆ-ում, որոշ սահմանափակումներ կան ցանկացածն ասելու կամ գրելու վրա, ինչպիսիք են վիրավորանքի և զրպարտության օրենքները:
2) Այն երկրներում, որտեղ հրեական Հոլոքոստի ժխտումն արգելված է, պետք է արգելվի նաև մյուս բոլոր ցեղասպանությունների ժխտումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության: Ո՛չ մի երկակի ստանդարտ ցեղասպանության զոհերի միջև…
3) Քանի որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ունի, ապա պետք է լինի նաև պատիժ դրա խախտման համար, ինչպես մնացած բոլոր օրենքների դեպքում…
4) Հակաժխտողական օրենքները կկանխեն Թուրքիայի կողմից իր ժխտողական քաղաքականության արտահանումը այլ երկրներ:
5) Ժողովրդավարական Ֆրանսիայում այժմ Հայոց ցեղասպանության մասին ստելը հակաօրինական է, մինչդեռ բռնապետական Թուրքիայում՝ դրա մասին ճշմարտությունն ասելը…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել: Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:
Մեր տեղեկություններով ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա 3 կգ քաշով: Ծնունդն ընդունել է գինեկոլոգ Արսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան:
Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:
Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:
Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկում զինվորական համազգեստի կտորի կազմության մասին նյութին։
Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Մի քանի խոսք համազգեստի մասին, այսօր «Հրապարակի» «բացահայտման» մասին:
1. Նախ և առաջ բամբակի և այլ նյութերի հարաբերակցությունը չի նշանակում, որ համազգեստը ավելի վատ որակի է դարձել: Այդ նյութերը գերակշռում են աշխարհի բոլոր բանակների դաշտային համազգեստներում: Այդ նյութերը ապահովում են անհրաժեշտ ամրություն: Բամբակը լավ բան է, սակայն ունի իր թերությունները:
2. Այդ որոշումը կայացվել և իրագործվել է, ոչ թե նոր, այլ արդեն մի քանի տարի է, եթե անգամ որևէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակը ավելի շատ է եղել:
Այսինքն՝ դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որևէ կապ չունի:
3. Մեր համազգեստի կտորը ձեռք է բերվում այնպիսի ընկերությունից, որը կտոր է մատակարարում տասնյակ երկրների բանակներին:
Հ.Գ. Ի տարբերություն «բացահայտումներ» անողների՝ մենք էլ ենք կրում այդ համազգեստները և մեր կաշվի վրա գիտենք, որակն ու անորակը: Ձեր մոտեցումները վաղուց են հայտնի և դրանք որևէ մեկին էլ չեն զարմացնում: Սակայն մարդկանց վարկաբեկելուց առաջ կարելի է մի քիչ մտածել: Համապատասխան վարչությունը ձեր նամակին կպատասխանի ավելի մանրամասն, սակայն քանի որ դուք չհամբերեցիք և հրապարակեցիք ձեր «հանճարեղ» հայտնագործությունը, ստիպված եմ մարդկանց իրազեկել: Չնայած ինչ սպասել մարդկանցից, որոնք գրում են. «Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը»»:
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ իրենց բացակա գործընկերների փոխարեն հերթական անգամ քվեարկեցին ՀՀԿ-ական պատգամավորներ մուրադ Մուրադյանը եւ Ալեքսան Պետրոսյանը:
ԸՕ փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը կլինի այսօր, իսկ ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվող բոլոր մյուս նախագծերի քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ Կառավարության հրավիրած ԱԺ նոր արտահերթ նիստից մեկ ժամ առաջ: Ի դեպ, հենց ավարտվեց ԸՕ նախագխի քննարկումները, դահլիճը արագորեն ու մեծ աղմուկով սկսեց դատարկվել:
«Պարոնայք պատգամավորներ, ովքեր լքում են դահլիճը, թող դա անենք անաղմուկ ու արագ: Մենք ԱԺ-ում ենք, ոչ թե մանկապարտեզում»,- դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այդ պահին իր կուսակից Վազգեն Կարախանյանի հետ դահլիճը լքում էր նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է ՀՀ ՊՆ Իջևանի զորամասում այս տարվա ապրիլի 25-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումից մահացած Հովհ. Պետրոսյանի իրավունքների պաշտպանությունը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբան Անի Չատինյանը: Վերջիններս մասնակցում են քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական գործողություններին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նաև որոշ քննչական գործողություններ իրականացնելու մասին միջնորդություններ, որոնց վերաբերյալ, սակայն, վարույթն իրականացնող մարմինը դեռևս որոշում չի կայացրել:
Գործով ներգրավված կարևոր վկան՝ Վաչագան Հայրապետյանը, որը Հովհ.Պետրոսյանի անմիջական հրամանատարն էր, 2016 թ. հոկտեմբերի 10-ին՝ տուժողի իրավահաջորդի` մահացած զինծառայողի հոր՝ Վաչագան Պետրոսյանի հետ առերեսումից օրեր անց մահացել է ավտովթարի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com լրատվական կայքից:
Հաշվի առնելով առերեսման ժամանակ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանի տված՝ գործի համար կարևոր նշանակություն ունեցող ցուցմունքները, մեր՝ տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել Վ. Հայրապետյանի մահվան փաստը, և իրավապահ մարմիններից ակնկալում ենք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` Վ. Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները պարզելու և Հովհ. Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետ դրա ունեցած հնարավոր առնչությունը բացահայտելու ուղղությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
Եթե փաստաթղթին կցված հիմնավորումներում նշված դրույթները ոչ թե տեսական են, այլ գործնական, ապա դրա շնորհիվ Հայաստանում կարող են բավականին էժանանալ դեղամիջոցները: Խնդիրն այն է, որ դեպի Հայաստան դեղամիջոցների ներկրմանը վերաբերող կանոնակարգերը բարդություններ են ստեղծում, ինչի հետեւանքով դեղերը Հայաստանում զգալիորեն թանկ են, քան, ասենք, Ռուսաստանում: Թե որքանով դա կնպաստի այդ բարդությունների վերացմանը, ցույց կտա ժամանակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել:
Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է:
Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը եւ ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում:
Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն:
Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն եւ իրավահավասարություն:
Որովհետեւ այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել եւ ենթարկեցնել գրեթե ցանկացածին:
Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետեւ նրանք կոնկրետ գործի մարդիկ են:
Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում եւ աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:
Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ եւ ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լուրեր են շրջանառվում, որ օրերս փակվել է «Երեւանի բժշակական կենտրոն» անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական է, սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
Ըստ լուրերի, նա խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել եւ որոշել են փակել հիվանդանոցը: Թե որքանո՞վ է վերոհիշյալ լուրը համապատասխանում իրականությանը եւ այլ մանրամասների հետ կապված զրուցեցինք Զորի բալայանի կրտսեր որդու՝ Հայկ բալայանի հետ, ով տեղի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է: Հայկ Բալայանը մեզ հետ զրույցում նկատեց. «Ցավոք, այո, հիվանդանոցը փակվում է»:
Իսկ ինչն է պատճառը:
Նախկին տնօրենը, ով նաեւ համասեփականատերն է, իր տարիների գործունեության ընթացքում հարկային պարտավորություններ է ունեցել հիվանդանոցի հետ կապված: Բավական մեծ գումարների մասին ՝ խոսքը: Այդ գումարնեը ժամանակին չեն վճարել պետությանը, առաջացել են տույժ-տուգանքներ, որի հետեւանքով հիմնարկն ընկել է կալանքի տակ: Երեկվանից արդեն ամբողջ հիվանդանոցը հոսանքազրկվել է եւ այլեւս չի կարողանում իր բնականոն գործունեությունը շարունակել:
Իհարկե, նախկին հիվանդները գալիս են, կոնսուլտացիաներ ենք անում, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինելու մեր հետագա ճակատագիրը: Այսնիքն այնպես չէ, որ հիվանդանոցը դռները «պլոմբվել» են կամ բժիշկների դռները փակ են:
Իսկ նախկին տնօրենը որեւէ պատասխանատվության չի՞ ենթարկվել:
Իմ իմանալով, ՊԵԿ-ի կողմից կա հարուցված գործ, այն այժմ ընթացքի մեջ է: Սակայն պատասխանատվության ենթարկվածներ, համենայնդեպս իմ իմանալով, դեռ չկան: Բայց փաստ է, որ կա նշածս փաստով հարուցված գործ: Իսկ հիվանդանոցի հետ կապված դեռ մի շարք պարտքեր ունենք, աշխատողների, մատակարարների հանդեպ եւ այս պահին չգիտենք, թե ով է այդ ամենի պատասխանատվությունը կրելու»:
«Իրավունք»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.