23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ասացե՛ք տեսնեմ, դուք, որ ուզում եք ենթակա մնալ Օրենքին, չե՞ք կարդացել, թե ի՛նչ է ասում Օրենքի գիրքը։ Ասում է, թե Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ ստրուկ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Աղախնից ծնվածը մարդկային մտահոգություններից ծնվեց, մինչդեռ ազատ կնոջից ծնվածը՝ աստվածային խոստումով։ Այս բաները պետք է այլաբանորեն հասկանալ։ Երկու կանայք երկու Ուխտերն են ներկայացնում։ Նրանցից մեկը՝ Հագարը, որ ստրուկ զավակներ ծնեց, Սինա լեռան վրա կնքված Ուխտն է։ Այո՛, Հագարը խորհրդանշում է Արաբիայի Սինա լեռը և համապատասխանում է ներկա Երուսաղեմին, որն իր զավակներով հանդերձ ստրկության մեջ է։ Իսկ մյուս կինը, որ ազատ է, խորհրդանշում է վերին Երուսաղեմը, որը մեր բոլորի մայրն է…
Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստումի որդիներ ենք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ մարդկային մտահոգություններից ծնվածը հալածում էր Սուրբ Հոգու խոստումով ծնվածին, այդպես է լինում նաև այժմ։ Բայց ի՞նչ է ասում Սուրբ գիրքը. «Հեռացրո՛ւ այդ աղախնին և նրա զավակին, որովհետև այդ աղախնի զավակը չպետք է ժառանգության բաժին ստանա ազատ կնոջ զավակի հետ միասին։»
Արդ, եղբայրնե՛ր, մենք աղախնի զավակները չենք, այլ ազատի, ա՛յն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։
Ուստի ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:19-5:1)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ամեն ինչ անում ենք, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների մասին օրինագիծն ինչքան հնարավոր է շուտ ընդունվի Ազգային ժողովի կողմից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները կարգավորելու մասին նախարարությունը հիշեց միայն Տուլայում անցած տարի տեղի ունեցած ողբերգական վթարից հետո: 10 ամսվա ընթացքում նախագիծը մշակվեց, ուղարկվեց Ազգային ժողով, առաջին ընթերցումն անցավ:
«Ազգային ժողովն իր պրոցեդուրաներն ունի և կանցնի, և բնական է` մենք կփորձենք ավելի արագացնել: Միայն օրենքի նախագծով հարցը չի լուծվում, պետք է խնդրին ամբողջական մոտեցում ցույց տալ, հասարակության մասնակցությունն էլ պետք է լինի»,- ասաց նախարարը:
Փոխնախարար Արամ Արսենյանն էլ հավելեց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելիս օրենքում փոփոխություններն իրականացվեն, որը հնարավորություն կտա բացառել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների անվան տակ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելը:
«Տոմսերի վաճառքի վրա վերահսկողությունն ավելի շատ պետք է լինի, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումը պետք է կատարվի պատվերով, պայմանագրի առկայության դեպքում, ուղևորների անվանացանկը ևս պետք վերահսկվի: Ոչ կանոնավորի և կանոնավորի միջև տարբերություն պետք է լինի»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով փոխհատուցմանը` Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո փոխհատուցում չի լինելու, քանի որ կանոնավոր ուղեւորափոխադրում չէր, սակայն դրամական օգնություն կտրամադրվի` որպես բարի կամքի դրսեւորում: Այնուամենայնիվ, նախարարությունը պատրաստվում է այնպիսի փոփոխություններ մտցնել օրենքում, որը հնարավորություն կտա կատարելու ուղեւորի ապահովագրություն:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացուց կաշառք պահանջելու վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, և տեղեկատվությունը հենց այդպես էլ վերնագրված է՝ “Ըստ հաղորդման”, այսինքն՝ ըստ քաղաքացու հաղորդման: Սակայն որոշ լրատվամիջոցներ, կարծում եմ՝ ոչ միտումնավոր, վերնագրերում անտեսում են այդ “ըստ հաղորդման”-ը, ինչի հետևանքով առաջ է գալիս անմեղության կանխավարկածի խախտում:Ի դեպ, քաղաքացու “Բաց նամակ”-ը սեպտեմբերի 9-ին հրապարակվել էր “Հետք” լրատվական կայքում, ինչից հետո ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել, և հոկտեմբերի 7-ին ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ:Գործընկերներիս խորհուրդ եմ տալիս ըստ կամեցողության չխմբագրել գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները և դրանով կանխակալ հանրային կարծիք չձևավորել”:
ԱԺ-ում շարունակվում էր քառօրյան, և քննարկման էր դրված ` 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունները, զեկույցով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան, ով ներկայացրեց կատավելիք աշխատանքերը, ինչպես նաև -ծրագրերի ժամկետները, այդ առիթով իր դժգոհությունը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը , ասելով, որ. « Ինչ վերաբերվում է բուժծառայությունների գների վերահսկմանը, կարգավորմանը ես գտնում եմ, որ այդպես դանդաղ տեմպերով բանակցելով մինչև 2025թ. և այլն և այլն, մեր ժողովուրդը ընդհանրապես կզրկվի բուժօգնություն ստանալու հնարավորությունից, սա պետք է շատ շտապ անել, քանի օր մեզ մոտ մեկ օրը հիվանդանոցում, սովորական կոյկայում 50.000 են հաշվում, աշխարհի լավագույն հյուրանոցներում լյուքս համարներն են այդ գներով տրամադրում, չի կարելի, պետք է վերահսկել, շտապ միջոցներ ձեռնարկել, մի’ թողեք մինչև 2025թ.-ն , նոր օրենքով կարգավորեք այս հարցը, որ մարդիկ կարողանան օգտվել դեղերից, բուժհասատություններից»:
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00 դրությամբ կան դժվարանցանելի ճանապարհներ: Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:
Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում նաև թույլ տեղումները կպահպանվեն: Վաղը օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն
Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին ծննդաբերած եւ ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մահացած ծննդկանի սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշեց, որ հարսին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք են տարել 21 օր առաջ: Բժիշկները զննելուց հետո որոշել են նրան վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության:
Սկերսուրի խոսքով` 21 օր անց բժիշկներն առաջարկել են՝ «եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի»:
«Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես 18:30: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ իմ հարսը զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ հասեք, արնահոսում եմ»,- պատմեց Քնարիկ Մնացականյանը:
Նրա պատմելով՝ անմիջապես գնացել են ծննդատուն, որտեղից հետո քաղաքի տարբեր թաղամասերից իրենց բնակարաններից կենտրոն են հասցրել համապատասխան մասնագետներին:
Հարազատներին առաջարկել են կնոջ կյանքը փրկելու համար հեռացնել արգանդը: Հարազատները համաձայնել են, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
«Գնաց, 10 րոպե չտեւեց, եկավ ասեց` մահացավ»,- նշեց սկեսուրը:
Թե որն է եղել մահվան պատճառը, բժիշկները հստակ պատասխան չեն տվել ընտանիքի անդամներին:
Երիտասարդ կնոջ հարազատները վճռական են տրամադրված. անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն:
Հատուկ հյուրերը հագուստին նախ կրծքանշան են ամրացնում, ապա ներկայանում փակ հանդիսության։ Հայաստանցիներից բացի, այստեղ են նաև օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք են նշելու հայաստանյան «Ռոտարի» ակումբի 20-ամյակը։
«20 տարի առաջ ես ու Գուրգեն Վարդանյանը Ֆրանսիայի հոգեբանների հետ բանակցելուց հետո որոշեցինք սկսել շարժումը։ Հավաքեցինք խումբ, որը սկսեց սովորել Ռոտարիի այբուբենը։ Դա նշանակում է՝ ոնց մենք պետք է պահենք, գումարները ոնց հավաքենք»,- պատմում է կազմակերպության երևանյան ակումբի հիմնադիր Ահարոն Ադիբեկյանը։
Հայաստանում գործում է «Ռոտարի» 4 ակումբ, մեկը՝ Գյումրիում, երեքը՝ Երևանում։ Միջազգային կազմակերպության հայաստանյան ճյուղին անդամակցում են հիմնականում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ «Անդամների շարքերում են ապահովագրական մեծ ընկերության նախագահ Արթուր Յախշիբեկյանը, Բիոտիկայի եվրոպական հանձնաժողովի հայկական կենտրոնի տնօրեն Իգոր Մադոյանը, նաև՝ ես»,- ասում է պարոն Ադիբեկյանը։
Երեւանյան ակումբի հիմնադրի խոսքով՝ այստեղ գալիս են բարի գործ անել ցանկացողները։ «Այս տարիներին այս խողովակով Հայաստան մտել է մի քանի միլիոն դոլարի օգնություն՝ շտապօգնության մեքենաներ ենք բերել, վերանորոգել ենք մանկապարտեզներ, ջրատարներ ենք կառուցել»։
«Ռոտարին» հարկեր չի վճարում, քանի որ համարվում է բարեգործական կազմակերպություն։ Պարոն Ադիբեկյանի վստահեցմամբ՝ իրենք քաղաքական նպատակներ չունեն, բացակայում է նաև քաղաքական ուղեգիծը։ Սակայն այսպիսի կազմակերպություններին ընդունված է «մասոնական օթյակ» անունը տալ։
«Դա սխալ է, քանի որ մասոնները փակ են, մենք՝ բաց ենք։ Մեր անուն-ազգանունները, հասցեները ինտերնետում կա։ Մենք հանդիպում ենք շաբաթը մեկ անգամ, սովորաբար՝ ռեստորաններում, դա բաց է։ Նախանձախնդիր մարդիկ փորձում են մեզ վարկաբեկել»։
2002 թվականից Երևանի Ռոտարի ակումբի անդամ է Գեղամ Մինասյանը։ Բարեգործություն անելու մեծ ցանկությունը նա կարողացել է դրսևորել հենց այս կազմակերպության միջոցով։ «Հաճելի է բարեգործություն անելը մեր երկրում, որովհետև ժողովուրդը դրա կարիքը ունի»,- ասում է նա։
«Ռոտարի» շարժումը սկսվել է 1905 թվականին՝ Չիկագոյում իրավաբան Պոլ Հարիսի կողմից։ Հայաստանը այդ շարժմանը սկսել է մասնակցել 1991 թվականից, սակայն «Ռոտարի» ինտերնացիոնալի կողմից պաշտոնապես ճանաչվել է 1996 թվականին: Այսօր միջազգային ռոտարական շարժման մաս են կազմում ավելի քան 1.2 միլիոն մարդիկ, որոնք ընդգրկված են 166 երկրներում գործող 33.000 ակումբներում:
Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105: Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
ա. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
բ. եթե հիվանդ եք, մնացե’ք տանը,
գ. եթե հիվանդ եք, հրավիրե’ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ -ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
դ. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
ե. հագնվե´ք եղանակին համապատասխան,
զ. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
է. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
ը. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
թ. հետևե´ք անձնական հիգիենային:
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի անկախության 25-ամյակի կապակցությամբ մասնակցել է Հեյդար Ալիևի կենտրոնում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Իր ելույթում Ալիևը հայտարարել է. «Հարևանների հետ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Չկա որևէ խնդիր։ Այդպես էլ պետք է լինի։ Եթե յուրաքանչյուր երկիր կարողանար հարաբերություններ կառուցել հարևանների հետ, ինչպես որ արել ենք մենք, ապա աշխարհում չէին լինի պատերազմներ։ Պատերազմների գլխավոր պատճառն այն է, որ հարևանները խնդիրներ են ունենում միմյանց հետ։ Վերստին հայտարարում եմ, որ եթե 1990-ական թվականների սկզբին իշխանության ղեկին լիներ մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը, ապա երբեք չէր սկսվի հայ-ադրբեջանական պատերազմը։ Մենք երբեք թույլ չէինք տա դա։ Սակայն այսօր մենք պետք է լուծենք այդ խնդիրը։ Մենք ունենք ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ այլ ուղիներ։ Ադրբեջանը շատ մեծ ջանքեր է գործադրել բանակաշինության ուղղությամբ։ Մենք գիտենք մեր ուժը, վստահ ենք նրանում, պարզապես ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով»։
Համացանցում է հայտնվել երգիչ Մհերի հարազատ քրոջ՝ Ռոզա Ֆիլբերգի նոր երգն ու տեսահոլովակը: Երգը կոչվում է «Мой отец»:
Տեսահոլովակում նկարահանվել են Մհերը, նրանց հայրը, երգի խոսքերի ու երաժշտության հեղինակ Աննա Հովները և այլք:
Դիտեք և Ձեր կարծիքներով կիսվեք մեկնաբանություններում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.