23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած, որ հայերը Միացյալ Նահանգների բնակչության բավականին փոքր տոկոսն են կազմում, ԱՄՆ-ի հայ համայնքը երկրի ամենաազդեցիկ համայնքներից մեկն է: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում, որտեղ ռուսական իշխանությունների իսկ պնդմամբ երկու միլիոնից ավելի հայ է բնակվում, տեղի հայ համայնքն անկազմակերպ է եւ թույլ:
Ո՞րն է պատճառը, որ Միացյալ Նահանգների հայերին հաջողվում է ազդել իրենց ղեկավարների վրա, իսկ Ռուսաստանի հայերին՝ ոչ եւ արդյոք կապ ունի՞ այս հարցում երկրում ժողովրդավարության զարգացման աստիճանը:
Ինչպե՞ս է Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հաջողվում իրենց ձայնը լսելի դարձնել եւ նկատելի դեր խաղալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական օրակարգում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության հայ համայնքն իր իսկ ներկայացուցիչների խոսքով անարդարացի չնչին դեր է խաղում Ռուսաստանի իշխանությունների որոշումների վրա ազդեցության տեսակետից: Հիմնական պատճառներից մեկը երկրում ժողովրդավարության զարգացման մակարդակն է, ասում է վերլուծաբան Արմեն Խարազյանը. «Եթե պետության մեջ հարգվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, եթե կա դրանց գործադրման եւ դրանց պաշտպանության ստեղծված եւ կանոնակարգված մեխանիզմներ, ապա համայնքն ունի ինքնաարտահայտվելու բավականաչափ ազատություն»:
Միացյալ Նահանգների շուրջ 700-հազարանոց հայ համայնքը կազմում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը քարորդ տոկոսը, սակայն, ճանաչված է առավել ազդեցիկ համայնքներից մեկը: Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ Վլադիմիր Պուտինի պնդմամբ ավելի շատ հայ է բնակվում քան Հայաստանում, հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության շուրջ երկու տոկոսը, սակայն, հայ համայնքի ազդեցությունը Մոսկվայի վրա չի զգացվում:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում ։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա սահմանների մերձակայքում, գրում է «Վրաստանի հայկական համայնքը»:
Էրդողանը մասնավորապես, ասել է. «Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն եւս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում, որոնց հետ մենք պատմական կապեր ունենք։ Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը եւ կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արեւմտյան Թրակիան եւ Էգեյան ծովի կղզիները»:
Տվյալ հայտարարությունը առաջացրել է ինչպես Հունաստանի, այնպես էլ Հունաստանի վրացական համայնքի դժգոհությունը։ Մինչդեռ, տվյալ դժգոհությունը Վրաստանում չեն կիսում։ Ավելին, թուրք նախագահի կողմից արված հայտարարության տարածումից անմիջապես հետո վրացական մամուլում սկսվեց Թուրքիայի շահերի փաստաբանությունը, նրա արդարացման քարոզարշավը։
«Իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը հիշատակել է այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ի (Misak-ı Millî) մասին եւ նրա սահմանների մեջ մտնող տարածքները։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաեւ Բաթումին։ Իր ելույթի ընթացքում Էրդողանը ոչինչ չի ասել Բաթումիում ռեֆերենդում անցկացնելու մասին։ Թուրքական նախագահը հիշատակել է Վրաստանը եւ Բաթումին պատմական անցյալի համատեքստում։ Նա խոսում էր ինչպես ընկերական երկրների մասին», -գրում է վրացական «Լիբերալ» հրատարակչությունը։ Տվյալ հոդվածը վերահրատարակել է վրացական հրատարակչությունների մեծ մասը, եւ թուրքական պահանջների թեման «հայտարարվել է փակված»։
Հարկ է նաեւ նշել, որ չնայած նրան, որ Էրդողանն իր աղմկահարույց հայտարարությունը արել է դեռեւս հոկտեմբերի 15-ին, մինչ օրս ոչ մի վրաց քաղաքական կամ պետական գործիչ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Լռում է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն:
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայտնված տեսահոլովակը, որում «Survivor» հեռուստանախագծի հաղթող, հայտնի բռնցքամարտիկ Աթաքան Արսլանը հայհոյում է թուրք ժողովրդին: Տեսահոլովակում չեմպիոնական գոտին կրող Արսլանը «Թուրք ժողովրդին ի՞նչ ուղերձ կհղեք» հարցին ի պատասխան` հայհոյել է իր ազգակիցներին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` բարձրացած աղմուկից հետո Արսլանը սոցցանցերում կատարած գրառմամբ կտրականապես հերքել է այն փաստը, թե հայհոյանքն ուղղված է թուրք ժողովրդին: Նա նշել է, որ կրած ականջակալների պատճառով սխալ է հասկացել հարցը ու իր ժողովրդին հայհոյելու նպատակ չի ունեցել:
Թուրքական «Kanal D» հեռուստաընկերությունը հեռարձակել է չմոնտաժված տեսանյութը, որտեղ երևում է, որ ականջակալները չեն խանգարում Արսլանին, եւ վերջինս լավ լսում է հարցը: Վիդեոյի հրապարակումից հետո թուրքական մեդիադաշտում կրկին թեժացել են թեմայի վերաբերյալ քննարկումները:
Աղբյուր` Ermenihaber.am
https://www.youtube.com/watch?v=98MSfhxM5Nw
«Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքը: Հանձնարարում եմ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության, մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով», -կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:
Վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտի աշխատանքը չի իրականացվում:
«Նշեք պատճառները, թե ինչու՞ չի իրականացվում, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», -հավելեց Կարեն Կարապետյանը:
Հանձնարարականներից հաջորդը վերաբերվում էր իրավաբանական անձանց տրվող լիցենզավորման գործընթացին: Ըստ Կարեն Կարապետյանի, գործող օրենսդրության համաձայն, կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են միայն իրավաբանական անձանց: «Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակները իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը եւ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը՝ անդրադառնալով ընդերքի օգտագործմանն առնչվող հարցերին:
«Ընդերքի հետ կապված, հանձնարարում եմ էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն»,- նշեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց նաեւ արդարադատության նախարարին: «Տեւական ժամանակ է ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել իր վարչական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում»,- նկատեց վարչապետը: Վերջինս ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց ձեռնարկել մի մեխանիզմ, որ քաղաքացին մինչ ունեցվածքի վրա կալանք դրվելը տեղեկացվի դրա մասին: Այն կարող է լինել օրինակ՝ «sms»-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
ՀՀ կառավարության նոր ծրագիրը պաշտպանության ոլորտին վերաբերվող մի շարք դրույթներ է նախատեսում, որոնք ներկայացնում ենք ստորև.
- ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում.
- զինված ուժերի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացում.
- զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում, մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանր զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում.
- զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովում.
- պաշտպանական ռազմավարական պլանավորման, ծրագրային բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում.
- ռազմաարդյունաբերական համալիրի արդյունավետության ե տնտեսական շահավետության ապահովման և այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
- արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում.
- զինված ուժերի զորային օղակում արհեստավարժ բաղադրիչի ընդլայնում, պայմանագրային զինծառայողներով համալրում, կրտսեր հրամանատարական օղակում՝ արհեստավարժ ենթասպաների ընդգրկում.
- ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովում, զինծառայողների համար բարձրակարգ բուժօգնության կազմակերպման բարելավում.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների մասին տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացում.
- պահեստազորային ե զորահավաքային պատրաստության համակարգի կատարելագործում, զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանր յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց.
- զինվորական ծառայությունն ավարտելուց հետո զինծառայողների՝ հասարակության մեջ վերաինտեգրման ուղղությամբ նպատակային ծրագրի իրականացում.
- կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում։
Եվ այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը պատրաստ է։ Ընդ որամ դրա նախաբանում երկու անգամ գրված է, որ ստանդարտ մոտեցումներն ու մեթոդները չեն կարող ապահովել զարգացման այն տեմպերը, որոնք անհրաժեշտ են մեզ, ու այս նախաբանից հետո ենթադրվում էր, որ բուն ծրագիրը, այսպես ասենք, ոչ ստանդարտ է լինելու։ Բայց համբերությամբ մինչև վերջ ընթերցելով բավականին ծավալուն այդ փաստաթուղթը՝ այդպես էլ չհասկացանք, թե դրա ի՞նչն էր «ոչ ստանդարտ»։
Ընդհանրապես՝ ցանկացած կառավարության ծրագիր կառուցված է լինում նույն սկզբունքով, երկրի վիճակն այսպիսին է, պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, որպեսզի իրագործենք այս-այս-այս նպատակները։ Նոր կառավարության ծրագիրն էլ էր կառուցված այդ սկզբունքով. երկրի վիճակը վատ է, դրա համար պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, ու «բալքիմ» մի բան ստացվի։ Այլ կերպ ասած՝ ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել։ Ուրիշ բան, որ կոնկրետության տպավորություն թողնելու նպատակով բավականին շատ թվեր կային (օրինակ՝ գյուղական համայնքներում իրականացնել 40 մշակութային միջոցառում, 5 քարանձավ դարձնել զբոսաշրջային վայր և այլն), բայց դրանից ավելի շատ ոչ թե գործնականություն էր բուրում, այլ խորհրդային տարիների թվապաշտություն։
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե ծրագիրը վատն է։ Նորմալ ծրագիր է՝ նախորդներից մի քիչ ավելի լավը կամ ավելի վատը (ճաշակի խնդիր է)։ Եվ եթե անծանոթ մեկը կարդա այս ծրագիրը՝ միանշանակ այն տպավորությանը կստանա, թե Հայաստանը բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ ունեցող երկիր է, որտեղ տարիներ շարունակ խայտառակ վատ ղեկավարում է իրականացվել, բայց հիմա տեղի է ունեցել իշխանափոխաթյուն, և ահա նոր իշխանությունները, առանց հեծանիվ հորինելու, վաղուց ամբողջ աշխարհին հայտնի ստանդարտ քայլերով փորձում են շտկել իրավիճակը։
Բայց պրոբլեմն էլ հենց այն է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ընդամենր մի 40-50 պաշտոնյաներ են փոխվել, և վերջ։ Եվ եթե ծրագրում նշվում է, որ սրանից հետո պետական պաշտոնյաները պիտի այս-այս-այս քայլերն անեն, բոլորս պիտի հասկանանք՝ դրանք այն նույն հազարավոր պաշտոնյաներն են, որոնք տարիներ շարունակ ճիշտ հակառակն են արել։ Երբ ասվում է, որ պիտի այս-այս-այս օրենքները փոխենք, բոլորս պիտի հասկանանք, որ օրենքներ փոխողը նույն խորհրդարանական մեծամասնությունն է, որը խորհրդարանում է հայտնվել հիմնականում «տոկոս խփելու» շնորհիվ՝ առանց հասարակության վստահության քվեի։ Եվ վերջապես՝ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ երկրում ժողովուրդ լինի, բայց Հայաստանում արդեն համարյա ժողովուրդ չի մնացել և սա՝ շնորհիվ այն նույն քաղաքական ուժի և վերջինիս իմաստուն առաջնորդի, որից էլ Կարեն Կարապետյանը ստացել է վարչապետի պաշտոնը։
Ինչևէ։ Նման ստանդարտ ծրագրերին, որպես կանոն, հետևում են նույնքան ստանդարտ մեկնաբանությունները՝ «այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում», «քանի դեռ իսկապես արդար ընտրություններով ձևավորված իշխանություններ չկան՝ ոչինչ չի փոխվի» և այլն։ Ու հասարակությունն այս ամենից նույնքան ստանդարտ հետևություններ է անում՝ «սաղ սուտ ա, ձուկը գլխից ա հոտում»։ Մեր դեպքում, իհարկե, «ձուկը» համարյա ամբողջովին է հոտած, ու երբ փորձում են քացախով կամ «մարգանցովկայով» լվանալ՝ բնականաբար, «գործընթացը վստահություն չի ներշնչում։ Թեև զուտ հիգիենայի տեսանկյունից միանգամայն օգտակար գործ է։
Ի դեպ՝ թող նոր կառավարությանը չթվա, թե հասարակության անվստահությունը հատկապես իրենց է ուղղված։ Ոչ իհարկե։ Պարզապես կառավարության ծրագրի նկատմամբ վստահություն լինել չի կարող, եթե այնտեղ գրված է, որ հովանավորչությունը պիտի բացառվի, ու դրան կողմ է քվեարկելու Գալուստ Սահակյանը, որի երկու որդիներն էլ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
«Կառավարությունում մարզպետների փոփոխության հարցը չի փակվել, գցում-բռնում են՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո գնալ փոփոխությունների։ Փոխարենը մարզպետներն են ձեռուոտ ընկել, նրանցից շատերը միջնորդներ են փնտրում այլ աշխատանքի տեղափոխվելու համար։
Բանն այն է, որ ի պաշտոնե նրանք ընդգրկվելու են ՀՀԿ տարածքային կամ, այլ կերպ ասած՝ ռեյտինգային ցուցակներում, եւ ԱԺ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ «Հիմա շատերն ուզում են փախչել, որ խայտառակ չլինեն՝ նշանակվեն այնպիսի տեղեր, որտեղ ընտրություններին չեն առնչվելու, իշխանությունն էլ ասում է՝ էսքան տարի վայելել եք, դե հիմա պետք է վիզ դնեք»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն:
«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան:
Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի է երթևեկում. Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և ում շահերն է այդ գործիչը ներկայացնում (չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո ոչ մի գործնական քայլ չի արվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանին դա պետք չէ։
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա կամ մոտակա պատմական հեռանկարում խաղաղ հանգուցալուծում կստանա, այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Եվ խնդիրն այն չէ, որ Իլհամ Ալիևը խելապակաս է կամ նապոլեոնական ամբիցիաներ ունի. պարզապես պատերազմի մշտական սպառնալիքը և բուն պատերազմը նրա իշխանության պահպանման միակ երաշխիքն են։ Առանց բռնապետության Ադրբեջանը կքայքայվի՝ նախևառաջ երկրի ներսում սոցիալական և ազգային խնդիրների ճնշմամբ, ինչպես նաև դրսից իսլամական գործոնի ազդեցության տակ։ Իսկ բռնապետության միակ «հիմնավորումը» պատերազմն է, որն ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանությամբ և ռասիստական հայտարարություններով։ Իհարկե, այդքանով հանդերձ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրսի գլխավոր խաղացողներն իսկապես ցանկանան, որ Հարավային Կովկասում խաղաղության լինի։ Այնպես որ՝ այս ամիսների հարաբերական անդորրը ոչ մեկին չպիտի թյուրիմացության մեջ գցի և, այսպես ասած, թուլացնի՝ առջևում պատերազմ է, և մեր պետությանը պետք է դրան պատրաստ լինի։ Թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ բազմիցս ասվել է»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
— Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Մասնավորապես, ձևավորվել է նոր կառավարություն, որը ուրբաթ օրը կներկայացնի իր ծրագիրը։
— Ի սկզբանե ասել եմ, որ վարչապետափոխությունը ոչինչ չի բերի։ Ապրիլի 2-ից հետո Սերժ Աարգսյանն այս ութ տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն ուներ դառնալու հայ ժողովրդի իրական նախագահը, այսինքն՝ դասեր քաղել սխալներից, հենվել մոբիլ ռեսուրսի, այն մարտիկների վրա, ովքեր իրականում ճակատ գնացին, և ոչ թե լիսկաների, մանվելների, երկրապահի «ասֆալտի» ֆիդայիների վրա։ Նա կարող էր Արցախյան հարցի բանակցությունների հենքը և հիմքը փոխել, դրա լայն իրավունքը ուներ։
Հայաստանի դիվանագիտական կորպուսը հնարավորություն ուներ Արցախը հռչակել Հայաստանի մաս, և աշխարհը դա կհասկանար։ Սակայն այդ քայլերից ոչ մեկը չարեց։ Ընդհակառակը՝ ՀՀ իշխանությունները լկտիաբար շարունակեցին կոռուպցիոն գործողությունները, մատը մատին չտվեցին պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու, մոբիլիզացված հայ ժողովրդի ռեսուրսը հանուն Արցախի հաղթանակի օգտագործելու համար, ընդհակառակը՝ վախեցան այդ ինքնաբուխ կազմակերպված ուժից, սկսեցին նրանց դեմ աշխատել և նորից քրեածին տարրերին առաջ բերել, որից հետո բացահայտվեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի որոշումը, որ պետք է Արցախը հանձնվի, որ պետք է ազատագրված հողերը հանձնվեն։
Արդյունքում տեղի ունեցավ ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ ընդվզումն այդ հարցով։ Միայն այդ պատճառաբանությամբ, անհիմն կերպով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալվեց ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռերը» վեր կացան և ապստամբեցին այս ամենի համար, ժողովուրդը կանգնեց նրանց կողքին։ Նրանք «Աասնա ծռերին», իհարկե, չեն կարող դատել, քանի որ ժողովուրդը նրանց դատել է, նրանք ազգային հերոսներ են։
Եվ քանի որ ժողովուրդը «Սասնա ծռերի» ապստամբությունն այսպիսի պայմաններում որակեց որպես հերոսություն, հավանաբար Սերժ Աարգսյանին խորհուրդ տվեցին փոխել կառավարությունը՝ որպես աչքակապություն 2017-ի ընտրությունների ֆոնին։ Այս ֆոնին նա ընտրեց այնպիսի մեկին՝ Կարեն Կարապետյանին, ով Հայաստանում հայտնի չէ որպես կեղտոտ անցյալ ունեցող մեկը։ Եվ սկսվեց աչքկապոցների հաջորդ շարքը՝ նախարարների փոփոխությունները՝ մի տեղից մյուս տեղը տանելով, մեկին մյուսով փոխարինելով և այլն։
Իհարկե, սա ոչինչ չի փոխում։ Իսկ մենք ունենք մարտահրավերներ. պատերազմի դաշտ, որտեղ հայ ժողովրդի զավակները դեռ զոհվում են, որտեղ կեցվածք չի փոխվել վերազինում չի փոխվել, ունենք ադքատ տնտեսություն, անարդարություն, ինչի պատճառով հեռանում են մեր երկրից, իսկ մեր երկիր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանը Արցախը ներառյալ։
Հայաստանը շարունակում է դատարկվել և, իհարկե, այս ֆոնին վարչապետի խոսքը, հանձնարարությունը մայր ու աղջկա՝ իրար փոխարինելով միասին աշխատելու մասին, ինձ մոտ ոչ թե ծիծաղ, այլ զայրույթ է առաջացնում, քանի որ մեր անվտանգության ապահովման կարևորագույն հարցերը թողած՝ սկսել են այնպիսի հարցերից, որոնք վաղը չէ մյուս օրը նորից պետք է առաջ բերեն անարդարության բռնկման մի մեծ ալիք, որից չգիտեմ, թե ինչ արհավիրքներ կարող են առա-
ջանալ։ Վաղն էլ կասեն՝ եթե հայրն ու մայրը բժիշկ են, ուրեմն զավակները իրավունք չունեն բժշկականում սովորելու։ Այսինքն՝ եթե մայրը մանկավարժ է, և աղջիկն էլ է մանկավարժ, աղջիկը պետք է դատապարտված լինի անգործությանն…
Ցարական Ռուսաստանը վայրագորեն արգելում էր հայկական դպրոցների գործունեությունը Արևելյան Հայաստանում, սա նման է դրան։ Կարծում եմ՝ նորից ու նորից լայնամասշտաբ ապստամբություն է հարկավոր լինելու Հայաստանում:
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.