23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անձինք, նախնական համաձայնությամբ, կոտրելով տան եվրոպատուհանի ապակին, ապօրինի մուտք են գործել Ծաղկալանջի բնակիչներից մեկի տուն և հարձակվել տանտիրուհու ու նրա հարսի վրա։ Կպչուն ժապավենով եւ պլաստմասե պարաններով կապել են տանը գտնվող երկու կանանց ձեռքերն ու ոտքերը, ապա՝ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել են առկա կանխիկ դրամը, ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և դիմել փախուստի։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կպչուն ժապավեններ, պլաստմասե պարաններ, ձեռնոցի պոկված մասեր: Տանտիրուհին և նրա հարսը ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ իրականացնել համարժեք օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Հայաստանում առաջնային է աշխատատեղերի ստեղծման խնդիրը:
«Իմ հաշվարկներով՝ մոտակա հինգ տարիների ընթացքում պետք է ստեղծել 100-150 000 աշխատատեղ, որի համար կպահանջվի մոտավորապես 150 մլրդ դոլար: Այդ դոլարները աշխատում են, պտտվում են, սակայն Հայաստան չեն կարողանում հասնել: Գտնում եմ, որ եթե Հայաստանը լինի ավելի ազատ մրցունակ երկիր և ներդրումների ազատությունը լինի ավելի բարենպաստ, ապա այդ գումարները կգան: Կառավարության ծրագրում հինգ կետով ուզում են մրցունակությունը և բիզնեսի իրականացման խթանումը հինգ աստիճանով բարձրացնել»,— լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոսը հայտնեց, որ բիզնեսի ազատության առումով Հայաստանն աշխարհում 35-րդ տեղում է, սակայն գումար չի գալիս: Հետևաբար, խնդիրներն այլ ոլորտներում են:
Անդրադառնալով նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, Ադիբեկյանն ասաց. «Նվազագույն աշխատավարձը 2017 թվականին ցանկանում են դարձնել 65 000 դրամ: Ինչ է նշանակում 65 000 դրամ նվազագույն աշխատավարձ: Հաշվարկեք կոմունալ ծախսերը, սնունդը, հիգիենիկ ծախսերը: Թոշակների մասին ընդհանրապես խոսք չկա: Ես չեմ մեղադրում կառավարությանը, սակայն խոսքն այն մասին է, որ նրանք դա պետք է 20 տարի առաջ մտածեին և անեին, նոր-նոր եկել են այն մտքին, որ պետությունը պետք է լինի տնտեսական մեծ խաղացող»:
Ադիբեկյանի խոսքով պետությունը պետք է գործնական օգնություն ցույց տա ձեռներեցության զարգացմանը:
«Հույս ունենանք, որ այդ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամը կլինի բավականին խոշոր և Հայաստան գումարներ կբերի»,-եզրափակեց Ադիբեկյանը:
Հայաստանում վերջին երեք ամիսներին 3 ծննդկան է մահացել: Դեպքերից երկուսը տեղի են ունեցել մայրաքաղաքում, մեկը՝ Վանաձորում:
44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Ծննդկանի մահվան երկրորդ դեպքը գրանցվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Ի դեպ, սա այս տարվա ընթացքում այս հիվանդանոցում երկրորդ դեպքն էր: Առաջինն ապրիլին էր, երբ 37-ամյա ծննդկան էր մահացել, իսկ երկրորդը՝ հուլիսի 27-ին էր. կեսարյան հատումից ժամեր անց մահացել էր 28-ամյա Տաթեւ Գասպարյանը: Սա Տաթեւի առաջին հղիությունն էր:
Մահացած ծննդկանի հարազատները նույնպես համոզված են՝ բժշկական անփութության եւ սխալի հետեւանքով է 28-ամյա կինը մահացել:
Տաթեւի մոր խոսքով՝ աղջիկը բացարձակ առողջ էր, եւ վիրահատությունը «համենայնդեպս» է կատարվել, «հանուն երեխայի անվտանգության»: Տաթեւին համոզել էին, թե պորտալարը երկու անգամ փաթաթվել է պտղի պարանոցին, եւ բժիշկների խոսքով՝ բնական ճանապարհով ծննդաբերելիս 50 տոկոսով բարդությունների հավանականություն կար: Կեսարյանը նորմալ էր անցել, Տաթեւը նույնիսկ երկու անգամ փոքրիկին կերակրել է, այնուհետեւ վիճակը կտրուկ վատացել, մինչդեռ հերթապահ բուժքույրը հորդորել է սուրճ խմել եւ շոկոլադ ուտել: Ժամեր անց միայն բժիշկներին «հաջողվել» է պարզել՝ ծննդկանի մոտ ներքին արյունահոսություն կա, վիրահատել են, ապա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր: Նշենք, որ բժշկուհին Լիանա Դաղբաշյանն էր:
Տաթեւի հարազատները նույնպես հույս ունեն, որ մեղավորը կամ մեղավորները կհայտնաբերվեն եւ պատասխան կտան օրենքի առաջ:
Հատկանշական է, որ այս երկու ծննդկաններն էլ մասնագիտությամբ բժիշկներ էին եւ ամենայն լրջությամբ էին վերաբերում իրենց հղիությանն ու 9 ամիսների ընթացքում բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցել էին եւ հաշվառված էին մասնավոր կլինիկաներում՝ բարդացումներից խուսափելու համար:
Ծննդկանի մահվան երրորդ դեպքը գրանցվել է Վանաձորում. հոկտեմբերի 17-ին ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց սկսել է արյունահոսել, վիրահատվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ի դեպ, բժիշկը եղել է Արսեն Բալայանը:
Վերը նշված երեք դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նշենք նաեւ, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը մասնագիտական հանձնաժողով է ստեղծում՝ ուսումնասիրելու մահվան հանգամանքները: Սակայն թե ինչ հետեւություն են անում այդ ուսումնասիրությունների եզրակացություններից, հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ վերջին երեք ամսում 3 ծննդկանի մոտ նորմալ հղիությունից եւ ծննդաբերությունից հետո, նախնական վարկածներով, ուժեղ արյունահոսություն է սկսվել, վիրահատվել են, սակայն ժամեր անց մահացել են:
Լոռու մարզում անչափահասը քրոջ ամուսնու կողմից սեռական ոտնձգության զոհ է դարձել:
Դեռևս նախորդ տարի, երբ աղջիկը իր 14 տարին էլ բոլորած չի եղել, քրոջ ամուսինը սպառնալիքների ազդեցության տակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել, ինչը շարունակական բնույթ է կրել:
Ժամանակ առ ժամանակ երիտասարդ տղամարդն անչափահասին սպառնացել է ու հագուրդ տվել իր սեռական կրքերին, ինչը շարունակվել է նաև այս տարի ևս:
Աղբյուր` Փաստինֆո
Այսօրվանից սկսվել է անալոգային հեռարձակման փուլային անջատումը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր անալոգային հեռարձակումն արդեն կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Այս օրերին թվային հեռարձակման կանեցնեն նաև մյուս բոլոր մարզերը. մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:
«Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի` մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:
Ինչ վերաբերում է կցորդ սարքերի արժեքին, ապա Առաքելյանը հայտնեց, որ դրանք արժեն 5000-200 000 դրամ, սակայն 200 000 դրամանոց սարքերը թանկ են իրենց այլ ֆունկցիաների հաշվին: Ըստ փոխնախարարի` որակյալ սարքերի միջին գինը 7500-12 000 դրամ է:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելը, ճիշտ է, ուշ մեկնարկեց, բայց այն ուշացած չէր: «2017-ին Հայաստանում այլևս չեք կարող գտնել հեռուստացույցեր, որոնց վրա անալոգային կրիչ լինի: Ընդհանուր առմամբ, թվային հեռարձակման անցնելու համար ծախսվել է 15,6 մլն դոլար, որից 12 միլիոնը` ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի ստեղծման համար, իսկ 1,7 միլիոնը` սոցիալական ծրագրի իրագործման համար: Ավելացած գումարը հարկերի և տուրքերի միջոցով վերադարձրել ենք ՀՀ պետբյուջե»,-ասաց Ամալյանը:
Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն.
-
326x489_quality100_b0c9ccf1609d47fa0aeb203e7fd3e10a
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_b0c9ccf1609d47fa0aeb203e7fd3e10a-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_b78d6a666de24c1f468c6a8b35bcfc86
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_b78d6a666de24c1f468c6a8b35bcfc86-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_7c9d23ed6a1988bb76c03935e79abe41
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_7c9d23ed6a1988bb76c03935e79abe41-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_026af4d4b4e71047cc0b8ff1aa67d6a0
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_026af4d4b4e71047cc0b8ff1aa67d6a0-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_50fb13a30a46247cf76bf6ba197386e7
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_50fb13a30a46247cf76bf6ba197386e7-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_b129e5877c119c3c95e9aabfb10e1328
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_b129e5877c119c3c95e9aabfb10e1328-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_574a4e267bb00c33717252cdb81e18d9
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_574a4e267bb00c33717252cdb81e18d9-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_826da5226ffcd434cd38b0309786fa09
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_826da5226ffcd434cd38b0309786fa09-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_880a2fab46e3b88ddfaa63438adad129
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_880a2fab46e3b88ddfaa63438adad129-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_999dce8898a093ebf529f808f7d2abf6
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_999dce8898a093ebf529f808f7d2abf6-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_5044e80c1f1ef70db3a1fb928d372f1a
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_5044e80c1f1ef70db3a1fb928d372f1a-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
326x489_quality100_86052f9fe0d5f8ddc5208ebb26fde628
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/326x489_Quality100_86052f9fe0d5f8ddc5208ebb26fde628-326x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x625_quality100_380c73a7798e7b836683edeeba42c1e3
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x625_Quality100_380c73a7798e7b836683edeeba42c1e3-640x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x807_quality100_28f09c25def580fd9f972734e2a0d586
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x807_Quality100_28f09c25def580fd9f972734e2a0d586-640x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x819_quality100_8714a7ceecde27e1fea3ed3b1e97847e
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x819_Quality100_8714a7ceecde27e1fea3ed3b1e97847e-640x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x825_quality100_8b744ed972f207f9c52ae17915a2b69e
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x825_Quality100_8b744ed972f207f9c52ae17915a2b69e-640x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x868_quality100_8bd0d42c5e56fa42a02bc92d4d316190
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x868_Quality100_8bd0d42c5e56fa42a02bc92d4d316190-640x350.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն. -
660x625_quality100_380c73a7798e7b836683edeeba42c1e3-1
https://armversion.am/wp-content/uploads/2016/10/660x625_Quality100_380c73a7798e7b836683edeeba42c1e3-11.jpg Հավատարիմ մնալով սեփական ոճին՝ տաղանդաշատ լիբանանցին՝ Զուհաիր Մուրադը ներկայացրել է հարուստ ասեղնագործությամբ զարդարված, ժանյակավոր ու շղարշից կարված զգեստներ, որոնք փայլում են Արևելքին բնորոշ ճոխությամբ և, միևնույն ժամանակ, ունեն եվրոպական էլեգանտություն.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ առաջիկայում այնպիսի մոտեցումներ են լինելու, որ մեր քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցվեն հնարավորինս շփումներից զերծ պայմաններում, և առցանց դիմումների ձևերին է առավելություն տրվելու. «Այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք իրականացվում են, հատկապես` սոցիալական ոլորտի պաշտպանության ծրագրերը, որևէ ձևով չեն կրճատվելու և իրականացվելու են: Եթե ունենանք լրացուցիչ եկամուտներ ու հնարավորություններ, իհարկե, կավելացնենք»,- ասաց նա:
Հարցին, թե թոշակներով ու նպաստներով՝ 30-40 հազար դրամով, հնարավո՞ր է արժանապատիվ կյանք ապահովել սոցիալապես խոցելի խմբերի համար, ինչի մասին վարչապետն է հայտարարում, Ասատրյանը պատասխանեց, որ այդ գումարով հնարավոր չէ արժանապատիվ ապրել, ապա հավելեց. «Վարչապետի ելույթն ամբողջական էր: Առաջնահերթ խնդիրը տնտեսության ակտիվացումը, ներդրումների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ավելացումն է, որովհետև յուրաքաչյուր տոկոս տնտեսական աճը կոնկրետ ազդեցություն է ունենում աղքատության վրա: Այս առումով` առաջնահերթությունը ներդրումների և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում դրանք նաև անմիջականորեն անդրադառնալու են սոցիալական այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի»:
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձել է Քըրք Քրքորյանի 2 մլրդ դոլար կտակին, առաջարկելով ժամ առաջ ՛՛քաղաքակիրթ ՛՛ պահանջ ներկայացնել մասնաբաժնի համար և հետագայում Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու նպատակով:
՛՛Այսօր կարդացի Քըրք Քրքորյանի կտակը։ Հասկացա հետևյալը՝ ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։
Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն։ Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։
Քըրք Քրքորյանը բարեգործական նվիրաբերումներ արել է երեք հիմնական ուղղություններով․
1-ին՝ ամերիկյան հաստատություններին, հատկապես՝ կրթական;
2-րդ՝ հայկական կազմակերպություններին՝ կրթական, մշակութային, հրատարակչական և այլ,
3-րդ, որը եղել է նրա նվիրաբերումների ամենածավալուն մասը, Հայաստանին։
Ես համոզված եմ, որ այս հանգամանքը որոշակի պարտավորություններ է դնում կտակը տնօրինող անհատների վրա իրենց ընտրությունը կատարելու գործում։
Ճիշտ կլինի՝ հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով ստեղծել, որը, խորհրդակցություններ անցկացնելով ավելի լայն շրջանակների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։ Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին, ինչպես նաև նախանշել այն կազմակերպություններն ու ծրագրերը, որոնց պետք է հատկացումներն անել։
Չի կարելի այս հարցը պատահականության թողնել։ Չի կարելի նաև, որ անհատ մարդիկ և կազմակերպություններ, առանձին-առանձին՝ իրենց միջոցներով, հակասական առաջարկություններով, նեղ շահերից ելնելով, վանեն կտակը տնօրինող եռյակին։՛՛
Վարդան Օսկանյան
«Երբ Հանրապետական կուսակցությունը որոշի զիջել իշխանությունը, այն ժամանակ ես կհավատամ փոփոխություններին, որոնք իբրեւ թե տեղի են ունենում մեր երկրում», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի երաժշտական հոլովակի հրապարակումից զատ, ինքը որևէ դրական բան չի տեսել նոր կառավարությունից:
«Կարծում եմ՝ նա երկար չի մնա պաշտոնի: Սերժ Սարգսյանը դրա համար չփոխեց Սահմանադրությունը»,-նկատեց նա:
Քաղաքագետն ուսումնասիրել է կառավարության նոր ծրագիրը, որն իրեն մտահոգել է: «Մտահոգիչ է ոստիկանական ուժերի ընդլայնման հարցը: Հայաստանում 2008-2015 թվականներին տնտեսությունը գրեթե չի աճել, մինչդեռ բյուջեն աճել է մոտ երկու անգամ, իսկ ոստիկանության բյուջեն՝ 5 անգամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, բանակի բյուջեն աճել է ընդամենը 2,2 տոկոսով: Սրանով հանդերձ՝ օրակարգում շարունակում է մնալ ոստիկանական ուժերի ընդլայնումը: Կարծում եմ, հենց այդ խնդիրն է հանգեցրել նրան, որ «Սասնա ծռերի» անդամները գրավել են հենց ոստիկանական ուժերի շենքը, ոչ թե քաղաքական որևէ ինստիտուտի»,-ասաց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ քանի դեռ մեր երկրում չի վերացել մենաշնորհը, որևէ դրական փոփոխություն տնտեսության մեջ ակնկալել պետք չէ:
«Հայաստանի վերջին երեք վարչապետները խոսել են մենաշնորհի դեմ պայքարի մասին, իրենց արտահայտած մտքերը շատ նման են իրար, բայց այս 7-8 տարիներին որևէ իրական պայքար ես չեմ տեսել այս ոլորտում: Հակառակը, մոնոպոլիան ավելի է զարգացել: Օրինակ՝ շաքարավազի ներմուծման ոլորտում: Եթե 2000-ական թթ. այդտեղ մենաշնորհը եղել է 70 տոկոս, ապա այժմ հասել է 99 տոկոսի: Ներկայումս կա շաքարավազ ներմուծող երեք ընկերություն՝ «Ալեքս Գրիգը», որը 98 տոկոս է, մնացածը «Կոկա կոլա» եւ «Պեպսի» ընկերություններն են, դրանք էլ ներմուծում են ոչ վաճառքի, այլ իրենց արտադրության մեջ օգտագործելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ հետխորհրդային երկրներից ամենամոնոպոլիզացված տնտեսությունն ունի Հայաստանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.