23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանը դիվերսիոն գործողություններով փորձում է իր դեմքը փրկել: Ալիևը փորձում է ներքաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալ` ժողովրդին ցույց տալով իբր հայրենասեր է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով հոկտեմբերի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերին:
«Հաշվի առնելով այն, որ ապրիլյան պատերազմի «բլից-կրիգը» ձախողվեց` Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեսը փրկի` դիմելով նման քայլերի, որոնք բնորոշ են հանցագործին: Ադրբեջանն իրականացնում է դիվերսիոն փորձեր, գործի դնում դիպուկահարներին` ցույց տալով, որ ինքը կա: Դրանից բացի, Ալիևն այդ գործողություններով փորձում է ներքաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալ` ժողովրդին ցույց տալով, թե որքան հայրենասեր է: Այնինչ, դրան զուգահեռ շարունակում է թալանել ժողովրդին»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե որքանով են այս գործողությունները կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ անմիջականորեն կապված չեն:
«Անմիջականորեն կապված չեն, սակայն պետք է նկատել, որ նման այցերի ժամանակ սահմանին Ադրբեջանի գործողություններն ակտիվանում են: Իհարկե, անտրամաբանական է համանախագահների այցելության ժամանակ նման գործողությունների դիմելը, սակայն հանցագործ պետությունը տրամաբանությամբ չի շարժվում»,-հավելեց Դավիթ Բաբայանը:
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացու մը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
«ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որևէ անտեղյակ մեկը հետևեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաև իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:
Սակայն իրողություն այն է, որ նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քննարկելուց ևս պատկերը գրեթե նույնն էր: 2014-ի մայիսին էլ բոլորը «լիահույս» էին, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընդունում են, որ Հայաստանը շատ ծանր կացության մեջ է: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի և կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի:
Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձևավորված այս աժիոտաժն իր մեծ վտանգն ունի։ Ինչու, որովհետև չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետևանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։
Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա Ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։
Ըստ թերթի` Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա Ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։ «Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապը Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել գողական աշխարհի մի մասը այժմ Ջապին գող չի ճանաչում։
Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասներն ամբողջությամբ այսօրվա համարում։
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: |Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձերից հակառակորդը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց: Հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (200 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն` հասցնելով ցավոտ հարված:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:
«Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:
Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:
Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, և դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ և կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» և այլն:
Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:
Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձևակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:
Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում:
Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաեւ պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լևոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հիսուս ասում է.
-Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ: Մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ: Այլևս ձեզ ծառա չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե ինչ է անում տերը, այլ ձեզ բարեկամ կոչեցի, որովհետև ինչ որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ: Դուք չէ, որ ընտրեցիք ինձ, այլ ես ձեզ ընտրեցի և ձեզ նշանակեցի, որ գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայում, որպեսզի ինչ էլ որ խնդրեք իմ անունով, Հայրս տա ձեզ:
(Հովհաննեսի ավետարան 15:12-16)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, 21-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 21-23-ն էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին սպասվում է անձրև:
Երևանի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.30C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.20C
Հալեպում սիրիական և ռուսական ռմբակոծությունների նպատակն է ամայացնել քաղաքը և վերահսկողություն սահմանել դրա վրա։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը։
Իրավապաշտպանները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կոչ են արել դադարեցնել սիրիական և ռուսական ավիացիայի հարվածները՝ ուղղված Հալեպին։ Որպես ապացույց այն բանի, որ սիրիական և ռուսական ավիացիան հարվածում է բնակելի թաղամասերին, դպրոցներին, շուկաներին հրապարակվել են կադրեր արբանյակային նկարահանումից։
Բացի այդ Amnesty International-ը մեղադրել է Ռուսաստանին, որ Չինաստանի հետ միտումնավոր արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձևը, որի նպատակն էր կանխել արյունահեղությունը Հալեպում։ Կազմակերպությունը պնդում է՝ կան ապացույցներ առ այն, որ Սիրիայում կիրառվում են ռուսասական կասետային ռումբեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.