23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սարկոզի, Բեռլուսկոնի, Թրամփ եւ Պուտին. այս քաղաքական գործիչներին հնարավոր չէ պատկերացնել գերմանական իրականության մեջ: Ի՞նչ է թաքնված ցուցադրական առնականության եւ մաչոյի կերպարի ետեւում»,- այսպիսի հարցադրմամբ է հանդես գալիս Tagesspiegel հանդեսը:
«Ինչու՞ են տարիքով տղամարդիկ պարբերաբար ամբողջ աշխարհին ապացուցում, որ իրենք անպարտելի են: Միջին եւ բարձր տարիքի քաղաքական գործիչներն առավել հաճախ են ցույց տալիս իրենց առնականությունն ու դաժանությունը, քան բիզնեսի աշխարհի ներկայացուցիչները: Բայց հենց քաղաքականության մեջ պետք է ցուցաբերել զսպվածություն: Գերմանիայում դեռեւս չկա քաղաքական ասպարեզի մաչոյի կերպարը: Իսկ եվրոպական մյուս երկրներում այլ իրավիճակ է. oրինակ, Նիկոլյա Սարկոզին ջանասիրաբար տպավորիչ չափերով նժույգ է ընտրում եւ հավաքված լուսանկարիչների առջեւ ընդունում անվախ հեծյալի կեցվածք: Նման բան դժվար է պատկերացնել Գերմանիայում: Կամ Սիլվիո Բեռլուսկոնին, որը շրջապատված է դստեր կամ թոռնուհու տարիքի կանանցով, որոնք լավ վճարված են, կամ էլ՝ իր հարստությունից գլուխները կորցրած: Գերմանիայում նման բան դժվար է պատկերացնել։ Կամ Վլադիմիր Պուտինը, ով կիսամերկ լուսանկարվում է ձիերի կամ վագրերի հետ: Գերմանիայում այդ կերպարը դժվար է պատկերացնել»,-նշում է լրագրողը:»,-գրում է հեղինակը:
Հեղինակը խոսում է նաև Դոնալդ Թրամփի մասին․«Եթե դու միջին վիճակագրական քաղաքացի ես, ապա նման վարքագծով չես կարող կանանց ուշադրությունը գրավել։
«Քաղաքականությունում եւ տնտեսության մեջ բարձր դիրքերի ու պաշտոնների հասած կանայք այլ կերպ են գործում՝ խելամիտ, հարթ եւ հղկված, ինչպես Մարգարեթ Թեթչերը կամ Անգելա Մերկելը: Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կարողանում են իրենց մատուցել շահեկան լույսի ներքո: Տիկիններն ուղղակի իրենց ծիծաղի առարկա չեն դարձնում»,-եզրափակում է հեղինակը:
Ոստիկանության լրատվական ծառայությունն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններին, թե «օրենքով գող Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում»:
Այս կապակցությամբ Ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել (որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:
Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:
Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճի ընթացքում կարող էր գաղտնիացված տեղեկություններ հրապարակել, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով FoxNews-ին:
Ելույթ ունենալով 70-միլիոնանոց լսարանի առջև՝ Քլինթոնը մանրակրկիտ պատմել է երկրի նախագահի կողմից «կարմիր կոճակի» օգտագործման մասին: Մասնավորապես, նա հիշատակել է, որ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահը միջուկային զենքի օգտագործման հրաման տա, ապա մինչև հրթիռների արձակումը կանցնի չորս րոպե:
«Միջուկային զենքի օգտագործման էությունն այն է, որ եթե նախագահը հրաման տա, ապա այն պետք է կատարվի: Հրաման տալու և մարդկանց կողմից տեղերում դրա կատարման միջև ժամանակը կազմում է մոտ 4 րոպե», – պատմել է Քլինթոնը:
Փորձագետներն այդ արտահայտությունը գաղտնի տեղեկատվության բացահայտում են համարում:
«Անկախ այն բանից՝ որքանով է ճիշտ չորս րոպեի գնահատականը, այն ամենը, ինչ կապված է պատասխան հարված հասցնելու հնարավորության հետ, գաղտնի է», – հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ի ԶՈՒ-ի աֆրիկյան հրամանատարության նախկին ռազմավարական պլանավորող Դեն Մագուայրը:
Գիտնականների հետազոտություններով ապացուցվել է, որ բազմաթիվ գույներ կարող են ազդել ոչ միայն մեր տրամադրության, այլև ինքնազգացողության վրա: Ծանոթանանք գունաթերապիայի մի քանի ձեռքբերումների հետ և տեսնենք, թե որ գույները կարող են օգնել մեզ հաղթահարելու վատ ինքնազգացողությունը: Այսպիսով.
Եթե ձեզ անհանգստացնում է խրոնիկական հոգնածությունը և դեպրեսիան, կրեք կարմիր գույնի հագուստ կամ աքսեսուարներ, ինչի արդյունքում կավելանա ձեր գործունակությունը և դուք կլցվեք դրական էներգիայով:
Եթե դյուրագրգիռ եք, նկատվում է ախորժակի կորուստ, ապա դրանք էներգիայի սակավության նշաններ են, ինչը կարելի է լրացնել կենսուրախություն ներշնչող դեղին գույնի միջոցով: Աշխատավայրում առավել ակտիվ լինելու համար աշխատասենյակում խորհուրդ է տրվում ունենալ դեղին գույնի երանգներով նկարներ, կամ ինտերիերի այլ տարրեր:
Բրոնխների հետ կապված խնդիրները կօգնի հաղթահարել նարնջագույնը կամ դեղնադարչնագույնը:
Սիրտ-անոթային խնդիրների, գլխացավի և աչքերի հոգնածության դեմ հաջողությամբ հնարավոր է պայքարել կանաչավուն գույների օգնությամբ:
Մաշկի դյուրագրգռությունը հաջողությամբերկնագույնը: Այն նաև օգնում է հանգիստ քնել, հետևաբար ննջարանը ցանկալի է կահավորել երկնագույն երանգներով:
Կապույտ գույնըէ ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց:
Սեզոնային սուր ռեսպիրատորային վիրուսային վարակը առավել հեշտությամբ կարելի է հաղթահարել ձեր զգեստապահարանում վարդագույնի գերակշռելու դեպքում:
Խնդիրներ ունեք երիկամներ հե՞տ: Շտապ կրեք որևէ մանուշակագույն հագուստ:
Իսկ եթե ձեզ պետք է հանգստանալ, օգտվեք կապտա-կարմիր երանգներից:
85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագիրը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ՕԵԿ-ը ձեռնպահ էր: Իսկ մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ հարցեր ուղղել, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ դրանից բան չի փոխվում. «Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ: Ասեմ, որ հեքիաթների անուններ շատ տվեցին այստեղ, սակայն գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ձեր նշանակմամբ հասարակության մեջ հույսեր են առաջացել. ձեր նշանակած նախարարների պարկեշտությանը չենք կասկածում, դրա համար ձեռնպահ կմնամ դեռ»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Մինչ քվեարկությունը, վարչապետն իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ խմբակցությունների ելույթներին։ Խոսելով ԲՀԿ կուսակցության մասին՝ վարչապետը նշեց, «Բարգավաճ Հանրապետական կուսակցությունը․․», որին հաջորդեց պատգամավորների ծիծաղը:
«Ներողություն, հաստատ դիտավորյալ չէր»,- հասկանալով ծիծաղի իմաստը՝ վստահեցրեց Կարեն Կարապետյանը։
Վերջինս շնորհակալություն հայտնեց ՀՀԿ և ՀՅԴ կուսակցություններին աջակցության համար․
«Ուզում եմ հավաստիացնեմ, որ գիտակցում եմ այն բեռը և շտանգան, որը պետք է բարձրացնենք։ Հավանականություն կա՞, որ գռիժա կստանանք, այո՛ կա: Կստանանք, թե չէ, ժամանակը ցույց կտա»,-ասաց Կարապետյանը։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ առաջին անգամն էր, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացումը բավականին հաղթական էր. «Նման ջերմ քննարկում դեռ չէր եղել: Դա գալիս էր նրանից, որ կա հավատ ապագայի նկատմամբ: Բավականին կառուցողական ծրագիր է՝ կարճ, կոնկրետ, փոքր ռիսկային, սակայն ընկալելի: Բավականին ծանր ծանրաձող է պատվիրված, սակայն այդ արգելքը միասնական ենք հաղթահարելու»:
Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կային ելույթներ, որոնք ընդունելի էին, սակայն կային նաեւ ելույթներ, որոնք իր տրամաբանությունից դուրս էին: Նա կոնկրետ անդրադարձավ բոլոր խմբակցությունների ելույթներին: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ վարչապետը նշեց, որ պատրաստ է նրանց հետ քննարկումներ ունենալ, եթե լինեն կոնկրետ առաջարկներ:
Վարչապետը բոլորին կոչ արեց մաքսիմալ կիրառական-պրագմատիկ խորհուրդներ տալ՝ հասկանալու համար՝ ինչ անել. «Շնորհակալություն ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին՝ աջակցության համար, գնահատում ենք այն շտանգան, որ բարձրացնելու ենք: Քաղաքացիական դիրքորոշումը որ ակտիվ պահենք, հաստատ հաջողություն կունենանք»:
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց:
«Ես չեմ սիրում խոսել իշխանության մասին: Չեմ սիրում այն կանխատեսումներով կիսվել, որոնք կապված են մեր կառավարության հետ: Ես գործ չունեմ ղեկավարների հետ»,- Asekose.am-ի հետ ունեցած զրույցում նշեց պայծառատես Անի Գրիգորյանը:
Պայծառատեսը, այնուամենայնիվ, կիսվեց իր կանխատեսումների որոշ մասով` նշելով, որ դրական են իր կանխատեսումները` կապված նոր վարչապետի նշանակման ու մեր երկրում սպասվելիք փոփոխությունների հետ.
«Ու թեկուզ և չեմ սիրում այդ ամենի մասին խոսել, այնուամենայնիվ կնշեմ, որ իմ կանխատեսումների համաձայն` մեր նորանշանակ վարչապետը մեր երկրին լույս կբերի: Ինձ համար չափազանց լավ ու դրական մարդ է, անձամբ չեմ ճանաչում իրեն, ոչ էլ բարեկամական կապ ունենք, բայց, ըստ իմ կանխատեսումների` նա միայն լավը կարող է անել մեր երկրի համար»:
Մի խումբ երիտասարդներ Տավուշի մարզում ներկայացել են առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ խաբեությամբ քաղաքացիներից գումար շորթել, ինչն օրերս բացահայտել են իրավապահները:
Մի խումբ քաղաքացիներ՝ Երեւանի բնակիչ 36- ամյա Անժելան, 26-ամյա Արթուրը, Եղվարդի բնակիչներ 24-ամյա Անդրանիկն ու 23-ամյա Նարինեն հոկտեմբերի 3-ին մեկնել են Իջեւան, ներկայացել ՍՊԸ-ի աշխատակիցներ եւ քաղաքապետարանից մի աշխատասենյակ խնդրել բարեգործութան նպատակով: Աշխատասենյակը ստանալուց հետո զանգահարել են տարբեր համայնքների բնակիչների ներկայացել առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ քաղաքացիներին հայտնել, թե «մատչելի» գներով բուժհետազոտություն են իրականացնում մարզում: Քաղաքացիներն հավատացել են եւ 7 հազար դրամ գումարով հետազոտության համար հերթագրվել: Ավելի ուշ տուժած կանանցից մեկը իրավապահներին պատմել է, որ նրանք ինչ-որ առարկա են դրել իր թեւին եւ իբրեւ հետազոտել, ապա առաջարկել նշանակումներ անել հավելյալ վճարի դիմաց: Խաբեության տեղեկությունը հասել է իրավապահներին, որոնք ինքնակոչ «բժիշկներին» բերման են ենթարկել ոստիկանություն: Պարզվել է, որ նշված անձինք համապատասխան որակավորում ու համակարգչային թեստավորում անցկացնելու իրավունք չունեն եւ զբաղվել են խարդախությամբ: Նշված դեպքով քննություն է կատարվում:
ՀՀ կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն «Պետական կենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրակումն ապահովող ՀՀ կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն` մասնավորապես սահմանվել է.
1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գործող կարգով ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիմի անձամբ՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:
2. Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ:
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնեն անձամբ:
3. Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը:
4. Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն, անհրաժեշտության դեպքում, պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ հարցման միջոցով:
Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:
5. Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացին պետք է ներկայացնի կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումին կից չի ներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ հարցումը տվյալ պետության իրավասու մարմին կատարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում, հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝ քաղաքացու դիմելու օրվանից:
Գործող կարգով տեղեկանքը ձեռք բերելու համար միջպետական համաձայնագիր կնքած մասնակից պետության համապատասխան մարմին քաղաքացին դիմում է անձամբ, իսկ կենսաթոշակի իրավունքը իրացվում է ոչ թե դիմելու օրը, այլ՝ տեղեկանքը տարածքային մարմին ներկայացնելու օրվանից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Օդերևութաբանները Հայաստանում տեղումներ և ջերմաստիճանի նվազում են կանխատեսում։
Հայհիդրոմետկենտրոնի համաձայն, տեղումներ են սպասվում հոկտեմբերի 21–24–ը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, Արցախում, իսկ հոկտեմբերի 25–ին` բոլոր մարզերում և Երևանում։
Միաժամանակ, ձյուն է կանխատեսվում հոկտեմբերի 25–ին հանրապետության գրեթե ողջ տարածքով, բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների, ինչպես նաև Երևանի, որտեղ անձրև կտեղա։
Քամին կլինի արևմտյան` 3-5 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-23–ին էապես չի փոխվի, իսկ հոկտեմբերի 24-25–ին կնվազի 5-7 աստիճանով։
Մայրաքաղաքում առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 14-16 աստիճան, իսկ այնուհետև կտրուկ կցրտի, և հոկտեմբերի 25–ին սնդիկի սյունը կտատանվի 7-9 աստիճան տաքության սահմաններում։
Վերջին զարգացումներից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն առևտրի մեջ է մտել Մոսկվայի հետ՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ մտնել-չմտնելու հարցի շուրջ, ինչի արդյունքում կախվածության մեջ է հայտնվել Ստեփանակերտից:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձ է կատարել ԵԱՏՄ-ին միանալու հնարավոր հեռանկարին՝ չբացառելով նման հեռանկարը, բայց շեշտելով «մոտիվացիայի պակասը»: «Մեզ բավարարում է մեր և՛ տնտեսական, և՛ քաղաքական վիճակը»,- նշել է Ալիևը՝ միաժամանակ ընդգծելով, որ աշխարհը փոխվում է, և նոր սպառնալիքներ ու միտումներ են նկատվում: «Այդ պայմաններում, իհարկե, շատ բան է կախված ավանդական գործընկերների հետ սերտ համագործակցությունից»,- ասել է նա: Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ այժմ մոտիվացիայի փնտրտուք է տեղի ունենում: «Եթե միությունը գրավիչ դառնա, շատերը կձգտեն դեպի այն»,- ընդգծել է Ալիևը:
Փաստացի, Ալիևն իր խոսքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը քննարկում է «մոտիվացիայի» հարցը և սպասում է ավելի լավ առաջարկ իր գործընկերներից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից: Իսկ այդ առաջարկը, տրամաբանական է, որ պետք է լինի Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն այսօր առևտուր է սկսել Մոսկվայի հետ, եթե ՌԴ-ն կարողանա առաջարկել Բաքվի համար ցանկալի պայմաններով հակամարտության կարգավորում, Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, իսկ գուցե նաև ՀԱՊԿ-ին:
Սակայն Ալիևն ինքն էլ կարծես չի նկատել, որ նման հարցադրմամբ ու «մոտիվացիաների փնտրտուքով» ուղղակիորեն կախվածության մեջ է հայտնվել Ստեփանակերտի կամքից: Պարզապես բոլորի համար ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի կյանքի կոչումը հնարավոր է միմիայն Ստեփանակերտի համաձայնության պարագայում: Ուստի անկախ նրանից, թե ինչ կառաջարկի Մոսկվան, վերջին խոսքը լինելու է Ստեփանակերտինը, և փաստացի Ստեփանակերտն է որոշելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին միանալ-չմիանալու հարցը:
Բացի այդ՝ Ալիև կրտսերն, իր հատկանիշներով և ստրատեգիական մտածողությամբ զգալիորեն զիջելով հորը, հաշվի չի առել մեկ այլ կարևոր հանգամանք, որը պարզապես չէր կարող վրիպել Ալիև ավագի ուշադրությունից. Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին միանալու հնարավորությունը կախված է լինելու Հայաստանի քվեարկությունից, վետո կիրառել-չկիրառելուց: Ուստի տնտեսապես և քաղաքականապես այդքան անկախ և ինքնուրույն Ադրբեջանն այսօր կախվածության մեջ է հայտնվել նույնիսկ ոչ միայն Ստեփանակերտից, այլև Ստեփանակերտից ու Երևանից միաժամանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.