23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՈՒշադրություն. Այս անգամ Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերից, 25-27-ին մեր երկիրը գտնվելու է նրա ազդեցության գոտում: Հոկտեմբերի 24-ին երեկոյան կսկսվեն թույլ տեղումներ, իսկ 25-ին տեղումները կլինեն միջին ինտենսիվության, հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: Նշված ժամանակահատվածում հորդրում ենք շրջաններ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»:
Իր դստեր բռնաբարությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Ս.Ն.-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման, իսկ նրա բռնաբարության մեջ մեղադրվող Տ. Հ.-ն՝ 12 տարվա:
Ս. Ն-ն ինտիմ սեռական հարաբերությունների մեջ գտնվելով Տ. Հ.-ի հետ, 2008թ. հուլիսին նախապես համաձայնության է եկել իր անչափահաս դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ եւ կազմակերպել է նրա բռնաբարությունը: Այդ նպատակով 2008թ. հուլիսի վերջին իրենց տանը ծեծի ենթարկելով դստերը՝ նրա կամքին հակառակ ուժով հանել է հագուստները, պառկեցրել հատակին գցված անկողնում, իսկ Տ.-ն նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:
Տ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ բռնաբարություն:
Ս. Ն.-ին ՝ ՀՀ քրեական 38-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 38-138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
«Ժամանակ» -ի զրուցակիցն է «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի Գործունյանը (Ֆրանսիա)։
— Տիկին Գործունյան, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, որն արդեն իսկ ներկայացրել է իր ծրագիրը։ Այս փոփոխությունների հետ Դուք հույսեր կապո՞ւմ եք, նոր կառավարությունը կկարողանա՞ տնտեսական այսքան ծանր վիճակը բարելավել։
— Ես այս նոր կառավարության հետ հույսեր չեմ կապում։ Երբ պարոն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, ես Երևանում էի, և տպավորություն չունեմ, թե նման բան կարող է անել։ Հնարավոր է՝ ինքը մի փոքր ավելի զարգացած է, ինչ-որ բաներ կարող է անել, բայց ամբողջ միջավայրը փոխել չի կարողանա։ Այսինքն՝ չեն կարող մարդկանց հույս տալ, որ գան Հայաստան, բիզնես հիմնեն, Հայաստանը թալանել են։ Նոր կառավարությունը ոչինչ չի կարող անել, եթե մարդիկ Հայաստանում անպատիժ են մնում թալանածի համար, օլիգարխիկ միջավայրը չի թողնի վարչապետին դրական փոփոխություններ անել։ Նա չի կարող ստեղծել այն տնտեսական պայմանները, որ Սփյուռքը գա ու ներդրումներ անի Հայաստանում։ Միգուցե ես եմ շատ վատատես, բայց անձամբ ես նման հույսեր չունեմ։ Բացի այդ՝ նա եկել է Մոսկվայից, և նրա նշանակման հարցում շատ մեծ դերակատարություն ունի Մոսկվան, ինչը ես դրական չեմ համարում։ Ես շատ լավ եմ հասկանում, որ Հայաստանը չի կարող իր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը պետք է նախևառաջ լինի անկախ պետություն ու հավասար խոսի իր հարևանների և այլ պետությունների հետ։ Մենք ինչո՞ւ պետք է հավիտյան լինենք Ռուսաստանի ստրուկը։ Ես ուզում եմ, որ Հայաստանն անկախ լինի։
— Այսինքն՝ Հայաստան վերադառնալու, այստեղ ներդրումներ անելու համար, կարծում եք, նպաստավոր պայմաններ չե՞ն ստեղծվի։
— Իրենք պետք է ցույց տան, որ փոխել են քաղաքականությունը, մենաշնորհները պետք է վերանան։ Ես աշխատել եմ Հայաստանում, գիտեմ Հայաստանի յուրաքանչյուր թերություն, ու չեմ կարծում, թե հիմա ամեն ինչ կփոխեն ու Սփյուռքի համար Հայաստանը գրավիչ դարձնելու մթնոլորտ կստեղծեն։ Օլիգարխիան և մենաշնորհները մինչև չվերանան, մինչև չպատժվեն այս իրավիճակի պատասխանատուները՝ ոչ մի բանի հետ էլ հույս կապել չի կարելի։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«ՉԻ» — Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չէ՞, որ որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տանողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում:
Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով):
Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ըստ գնդապետ Զորայր Գաբրիելյանի՝ համակարգերի ձեռք բերումից առաջ արդեն պատրաստել են անձնակազմին
Պատերազմական գործողությունների ժամանակ «Իսկանդեր» կիրառելու կամ չկիրառելու թույլտվություն ՌԴ-ից խնդրելու հարկ չկա։ Կիրառե՞լ, թե՞ չկիրառել՝ այդ հարցը որոշում է Հայաստանի կառավարությունը»,- երեկ ասաց ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ «Իսկանդերը» 280 և ավելի կմ հեռավորության վրա ճշգրիտ հարված է հասցնում, մարտական մասի քաշը կես տոննա է. «Դե, պատկերացրեք՝ ինչ ավերածություններ է առաջացնում»։
Ի՞նչ հնարավորություններ ունեն «Սմերչ» և «Իսկանդեր» համակարգերը՝ հարցին պարոն Գաբրիելյանն ասաց՝ համակարգերի ձեռք բերումից աոաջ արդեն պատրաստել են անձնակազմին. «Կիրառման համար ոչ մի բարդություն չունենք։ Մենք ապրիլյան գործողությունների ժամանակ ստորաբաժանումը բերել էինք մարտական պատրաստականության՝ ցանկացած պահի կառավարության որոշման դեպքում հրթիռային հարվածները կհասցվեին»։ Նրա խոսքով՝ պատերազմի դաշտում մարտական գործողությունների ընթացքում սովորաբար լուսաբանվում են ավելի լարված մարտական գործողությունները, բայց սովորաբար կադրից դուրս է մնում այն մարդկանց աշխատանքը, որոնք ապահովել են տանկային ստորաբաժանումների հաջող գործողությունները. «Այդ ստորաբաժանումներից է զրահատանկային ծառայությունը, որը զբաղվում է տանկատեխնիկական ապահովմամբ, վնասված տեխնիկայի՝ մարտի դաշտից դուրսբերմամբ և այլ խնդիրներով»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»: Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք: Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երևույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռևս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Արդյոք այս անգամ ևս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է ահեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց: Որովհետև Օրենքը լրիվ գործադրած կլինեք այս մեկ պատվիրանով. «Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: Իսկ եթե միմյանց վիրավորեք ու բզկտեք, զգո՛ւյշ, դուք ձեզ կկործանեք:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 5:1
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանը ու Սարգիս Վարդանյանը պատշաճ կարգով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կալանքի տակ գտնվող անձին հաջողվել է դատարանի դահլիճից դիմել փախուստի:
Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Սպարտակ Դանիելյանը կալանքի տակ է գտնվել ՀՀ արդարադատությաննախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և2016թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հերթական դատականնիստից հետո, երբ ՀՀ ոստիկանության ծառայողներ Ա. Խաչատրյանն ու Ս. Վարդանյանը, առանց իրենց վերադասի թույլտվության հեռացել են կալանավորներին պահելու համար նախատեսված խցի մոտից և շեղվել ծառայության կատարումից, Ս. Դանիելյանը բացել է խցի փակված դուռը, անարգել դուրս եկել կալանավորներին և դատապարտյալներին պահելու համար նախատեսված խցից, ապա դատարանի վարչական շենքի հետնամասից, պարսպի վրայով ցատկելու եղանակով, դիմել է փախուստի ու շուրջ 24 օր ապօրինի հայտնվել ազատության մեջ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ս. Դանիելյանը 2016 թվականի ապրիլի 29-ին հայտնաբերել և կալանավորվել է:
ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արմեն Խաչատրյանին ու Սարգիս Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեականգործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբհանձնվել է դատավարական հսկողություն իրականացնողդատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Օրերս ՀՀ-ն էին ժամանել ՀԱՊԿ երկրների նախագահները, բացի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից, ում բացակայության պատճառն էր մրսածությունը:Հիշեցնենք, որ գագտնաժողովի ժամանակ պետք է նաև քննարկվեր և ընտրվեր Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարընտրելու հարցը , ինչը տեղի չունեցավ: Ինչքանով էր դա կապված Նազարբաևի բացակայության հետ և արդյոք սա վերջինիս հերթական ադրբեջանամետ քայլերից մեկը չէր, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ոչ մի կապ չտեսավ դրանց միջև, ասելով որ չընտրելը կապ չունի Նազարբաևի բացակայության հետ և որ գոյություն ունի համապատասխան ընթացակարգը:
Չնայած մեր այն դիտարկամնը, որ ժամկետը գնում է, իսկ քարտուղար դեռ ընտրված չէ, քաղաքագետը նշեց, որ ժամկետի մասով, ընթացակարգը կոշտ չէ, բերելով Բորդյուժաի օրինակը.« 1 տարի է սպառվել են վերջինիս լիազորությունները, 1 տարի էլ ձգձգվեց, այսինքն իրենք ազատություն ունեն մի փոքր, հետաձգելու այդ գործընթացը»:
Քաղաքագետը հայտնեց իր կարծիքը, թե ինչու չընտրվեց գլխավոր քարտուղար ասելով որ.« չի բացառվում, որ Հայաստանը իր թեկնածուին բավկաին ուշ ներկայացրեց, և դա կարող էր լինել պատճառ, որ ոչ բոլորն էին պատրաստ թեկանծուին ընդունել, 2-րդ չեմ բացառում, որ գագաթաժողովից առաջ տեղի ունեցած փակ նիստի ժամանակ , լինեին թեկնածուներ, որ դեմ լինեին, ես պնդում եմ , որ դա կապված է նրա հե, որ Ադրբեջանի ազդեցությունը այդ կազամկերպությունում շատ մեծ է, քանի որ կան երկրներ, ովքեր Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների մեջ են, նույն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, դժվար է ասել թե ով է դեմ, և կա նաև այս խնդիրը, որ Ադրբեջանը ցավոտ է ընդունում, որ Հայաստանից կլինի գլխավոր քարտուղար,բնականաբար կամ նախկին ՊՆ նախարար, նախկին շտաբի պետ, դեմքեր ովքեր մեղմ ասած ցանկալի չեն Ադրբեջանի համար, սակայն ես ցավում եմ, որ վերջինիս ազդեցությունը ավելի մեծ է, քան ՀՀ-ը, այն դեպքում երբ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, իսկ Ադրբեջանը ոչ» :
Ստեփան Գրիգորյանի կարծիքով կարելի է ներդնել ավելի լավ մեխանիզմ, նման իրավիճակներից խուսափելու համար, ինչպիսինն է, օրինակ թեկնածուներ ընտրության հարցը նախօրոք քննարկելը, այլ պետությունների հետ և պատշաճ ներկայացնեն վերջինիս, բարձրացնել հարց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որոնք կոմլեքս հարցեր են.« Քննարկումները ավելի շուտ անցկացնել, դեսպանների միջոցով ներկայացնել մեր թեկնածուներին»:
Քննարկումները ծավալվեցին նաև խնդրահարույց այն մասի շուրջ, որ ՀԱՊԿ-ի շրջանակում գործընթացները բավականին կամայական են և շատ դեպքերում հստակ ընթացակարգերը բացկայում են, ինչ էլ թույլ է տալիս գործել բազմատեսակ, ինչը վերաբերվում է նաև ռոտացիայի պրոցեսսին: Քաղաքագետը հիշատակեց Մեծ Բրիտանիայի օրինակը, երբ վերջինս ռոտացիյից հրաժարվեց, այն ժամանակ, երբ նա պետք է լիներ նախագահողը Եվրամիության, հրաժարվեց Էստոնին, ասելով, որ այդ նույն համկարգը Եվրոպայում նույնպես բավականին կամայական է:
«Որպեսզի չկորցնենք գլխավոր քարտուղարի մեր տեղը, ինչը շատ կարևոր է, ով ավելի էֆեկտիվ և ժամանակին կարող է արձագանքի, եթե օրինակ վաղը Ադրբեջանը նորից հարձակվի, ուրեմն պետք ավելի ճկուն գործենք: ՀԱՊԿ-ից ավել բան պետք չէ սպասել քան օրինակ այդ շրջանակում զեղջով զենք գնել, ստանալ քաղաքական արձագանք: ՀԱՊԿ-ն պետք է հստակ հասկանա, որ մենք չենք սպասում, որ մեզ զենք կամ զորքով կաջակցեք, բայց քաղաքական աջակցություն պարտավոր եք տալ, ահա այս տիպի ռեալիստական խնդիրներ պետք է դնենք նրանց առաջ և այդպիսով դրական առումով ՀԱՊԿ-ում կփոխվի նաև մեր դերը և նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ: Մենք ունենք ևս մեկ խնդիր, աընդհատ տալիս ենք մեկ երկրի մեր ամբողջ հզորությունը, առանց պահանջի ինքերս մեզ սահմանափակելով, պետք է ստեղծել և զարգացնել այլընտրանքը, չպետք է սահմանփակվել Ռուսատանի հետ շփումով, այլ ավելի ակտիվ աշխատել, համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ավելի շատ ծրագրերում մասնակից լինել և այդպես շարունակ»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցը եզրափակեց` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Մագնիսառեզոնանսային շերտագրում, համակարգչային տոմոգրաֆիա եւ մի շարք այլ թանկարժեք հետազոտություններ պետպատվերով անցնելու համար այս տարի պետբյուջեից հատկացված դրամական միջոցները սպառվել են: Առողջապահության նորանշանակ նախարարը վստահ է՝ գումարը չի բավականացրել մեծամասամբ բժիշկների պատճառով:
«Չեն համապատասխանում հիվանդի գանգատները, բողոքները եւ նշանակված հետազոտությունները: Մի փոքր գլխացավի կամ մեջքի ցավի պատճառով՝ նշանակվել է համակարգչային տոմոգրաֆիա: Բնականաբար գումարները շուտ վերջացել են»,-ասում է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Նա տեղեկացնում է, որ այսուհետ նախարարությունը խիստ վերահսկողություն կիրականացնի: Ներդրվել են չափորոշիչներ, որոնց հիման վրա էլ գնահատվելու է բժիշկների աշխատանքը: Սխալ դուրսգրումներ կատարող բժիշկները կստանան նկատողություն, որից հետո էլ՝ աշխատանքից հեռացում:
Նախարարությունը խնդրի լուծման տարբերակ է գտել: Որոշվել է պետպատվերի համար տրամադրվող գումարն ավելացնել՝ չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին:
«Նախատեսված էր 400 մլն դրամ, ծախսվել է 370-ը: Եվս 150 մլն դրամ կավելացնենք»,- տեղեկացրեց նախարարը:
Նորանշանակ նախարարը խոստացավ աշխատել բժշկին հատուկ՝ «մի վնասիր» սկզբունքով: Ըստ այդմ, արդեն գործող անվճար բուժման ծրագրերը կպահպանվեն նաեւ մյուս տարի; Իսկ նոր ծրագրերը կմշակվեն 2017 առաջին եռամսյակում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.