23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ առաջիկայում Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով:
Ըստ ամերիկացի համանախագահի, նախ կհանդիպեն երեք ԱԳ նախարարները, ապա արդեն հանդիպումը կշարունակեն նախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ: Ուորլիքը նշել է, որ ցանկացած հանդիպում օգտագործվելու է հանուն հակամարտության կարգավորման: Որքան էլ որ տարօրինակ է, Ուորլիքը հայտարարել է, որ վաղը համանախագահները հանդիպելու են նաեւ Իլհամ Ալիեւի հետ` քննարկելու համար փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հայրենադարձման հարցը, ինչպես նաեւ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը: Հաշվի առնելով, որ հայկական ԶԼՄ-ները հասկանալի պատճառներով չեն կարող մասնակցել այս ասուլիսին, այս հայտարարությունների, ինչպես նաեւ Համբուրգյան սպասվող հանդիպման առնչությամբ ակնկալելի է պաշտոնական Երեւանի մեկնաբանությունը:
Համացանցային օգտատերերից շատերը նկատել են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանն ունեն արտաքին նմանություն:
Բացի այդ, ոմանք կարծում են, որ ՀՀ նորանշանակ վարչապետը Կարեն Սերոբիչի նման սիրում է պարզ ու անմիջական շփվել ոչ միայն ժողովրդի հետ, այլ նաև այդպիսին լինել կառավարության նիստերի ու հանրային տարբեր միջոցառումների ընթացքում:
Նաև նշում են, թե Կարեն Կարապետյանը հնարավորություն ունի վայելել այն սերն ու հարգանքը, որը ժողովուրդը տածում էր Կարեն Դեմիրճյանի նկատմամբ:
Այս նմանությունը, սակայն, պայծառատես Կարեն Ափոյանը պարզապես սովորական պատահականություն է համարում և ոչ ավելին:
«Իհարկե, արտաքին նմանություն կարող է լինել, սակայն իմ կարծիքվ` առաջնորդվել միայն արտաքինով և նրան համարել Կարեն Դեմիրճյանի գործի շարունակող, սխալ կլինի: Կարեն Դեմիրճյանի որդին իրեն արտաքնապես ավելի է նման , բայց թե’ բնավորությամբ, թե’ իրենց ծավալած գործունեությամբ նրանք տարբեր են: Հստակ կարող եմ ասել, որ Կարեն Կարապետյանը չի եկել պարզապես վարչապետ դառնալու համար, նա եկել է հատուկ ծրագրով, կոնկրետ առաքելությամբ` եկել է այս երկրում ինչ-որ բան փոխելու համար: Նրան այդ պաշտոնը կարող է նույնիսկ շատ բաներում խանգարել, կան ներքին գործոններ, որոնց մասին մենք այնքան էլ տեղյակ չենք, մենք չգիտենք, թե ինչեր են պլանավորվում, ինչեր են խմորվում»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում իր տեսակետը հայտնեց Կարեն Ափոյանը:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին և հասարակության վրա դրա ունեցած ազդեցությանը:
«Որքան էլ մեր երկրի համար մտահոգվող որոշ ղեկավարներ փորձում են բարեփոխումներ անել, այնուամենայնիվ, կա թաքնված անտեսանելի ուժ, որը դրսից է ու նպատակաուղղված է թուլացնել մեր երկիրը՝ օգտագործելով տարբեր գործոններ: Մեր ներքաղաքական վիճակը բավականին լարված է ու խառը` թե’ արտաքին, թե’ ներքին առումով: Դրա համար Կարեն Կարապետյանի ներկայությունը մեր քաղաքական դաշտում կարծես էլեկտրական հոսանք տվեց շատերին: Նրա ներկայությամբ պայմանավորված` շատ բաներ են կարգավորվելու, շատ բաներ են իրենց տեղը ընկնելու, բացթողումները, որոնք մինչ այդ եղել են, կարգավորվելու են: Ճիշտ է, այդ դրական փոփոխությունը դանդաղ է լինելու, սակայն անպայման լինելու է: Մեզ կտրուկ փոփոխություն պետք էլ չէ, քանի որ մենք դեռ դրան պատրաստ չենք այս պահին»,- ասաց մեր զրուցակիցը:
Պայծառատեսը, սակայն, զգում է, որ Կարեն Կարապետյանին դեռ բազմաթիվ խոչընդոտներ են սպասվում, որոնք նրա համար կարող են ստեղծել հատկապես պաշտոնաթող անձինք:
«Շատերը կարող են ասել, որ սա հերթական խաղ է, բայց ես սրտացավություն տեսնում եմ նրա կողմից մեր ազգի նկատմամբ: Բայց թե ինչքանով նրա մոտ ամեն ինչ կհաջողվի, ադյո՞ք նա կշարունակի այն նույն տեմպով, որով որ սկսել է, արդյո՞ք նրա թիմակիցները նրան կաջակցեն այս հարցում, մի փոքր հակասական է: Այստեղ շատ կարևոր նրբություն կա. Կարեն Կարապետյանը միայնակ ոչինչ չի կարող անել, դա պետք է իր թիմակիցները գիտակցեն: Պաշտոնաթող անձանց հետ կա ներքին լարվածություն, ներքին կոնֆլիկտ, որը կարող է այս պահին չարտահայտվել, սակայն վաղ թե ուշ դրսևորվելու է: Կարեն Կարապետյանի պաշտոնավարության սկիզբը խոստումնալից է, բայց կան գործոններ, որոնք կխանգարեն Կարեն Կարապետյանին այս տեմպով աշխատել: Պաշտոնաթող անձանց, նախկինում կառավարման համակարգի ու ներկայիս ղեկավարների միջև աշխատելաոճերի տարբերություն կա, որը կբերի ներքին բախումների, միջանձնային հարբերությունների բարդացման, կոնֆլիկտի, կլինեն մանր ու մեծ ձևական ձերբակալություններ»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց պայծառատես Կարեն Ափոյանը:
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը:
«Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասաց նա:
Գագիկ Կարսլյանը նաև հավելեց, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ցավակցել է Մալխասյանների ընտանիքին Հակոբ Մալխասյանի մահվան կապակցությամբ:
Ըստ ընդդիմադիր մամուլում տարածված տեղեկությունների՝ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Յուսիֆ Յունուս օղլու Հաշիմովը սպանվել է երեկ երեկոյան։ Վերջինս զորակոչվել է Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին ավանից։ Ադրբեջանական պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև մամուլին յուրահատուկ է մահացած զինծառայողների մասին ոչ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելը։ Օրինակ՝ զինծառայողի սպանվելու վայրի մասին հաղորդվում է ոչ ճշգրիտ տեղեկություն։ Գուցե նաև երեկ երեկոյան սպանված զինծառայողը ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքներից է։
Հաղորդավարուհի Գայանե Փայտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2 օր է՝ ինքս ինձ ուտում եմ, հրապարակային արտահայտվել, թե լուռ անիծել տականքի ծնունդին, քանի որ ինքս էլ ղեկավարում եմ լրագրողական դպրոց, չստացվի, թե կոնկուրենտիս ոսկորների վրա պարում եմ։ Ես այս պահին գրում եմ, որպես մարդ, քաղաքացի, լրագրող… լավ, 80.000 դրամի համար մարդուն կյանքից զրկել…. եթե նույնիսկ խնդիրը դուրս էր աշխատանքային ու ֆինանսական հարթությունից եւ անձնական դաշտ էր տեղափոխվել, ամեն մեկը չէր կարող դանակի մի քանի հարվածով մարդու կյանքին վերջ տար… այս պահին արդեն կասկած չունեմ, որ Էդ անասունը կամ հոգեպես անհավասարակշիռ է եղել, կամ երակներում ու գեներում մարդասպանի արյուն է հոսել…
Նույն տրամաբանությամբ, եթե մի օր էլ իր ղեկավարած դպրոցի էրեխեքից մեկի վրա ջղայնանար, նույն սառնասրտությամբ դանակն Էդ էրեխու կամ նրա ծնողի սիրտն էր մտցնելու… էդքան լավ տղա էիր այ ճիվաղի ծնունդ, սահման գնայիր, զենք բռնեիր, թշնամուդ սպանեիր ու ոչ այն երիտասարդին, ով մեր պետությանը պիտանի մարդ էր հաստատ։ Ուզում եմ դրան հենց բանտում սատկացնեն, արդար դատավճիռը քիչ է այս պարագայում»։
Հայկական Զինված ուժերը պատրաստ են արձագանքել ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձերին ու տալ անհրաժեշտ հակահարված: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Արցախում գտնվող նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
«Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին:
Մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամաբանությանն արձագանքելու տեսանկյունից, և առիթ եմ ունեցել ասելու, որ նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, որքան, ինչպես ժամանակին ասել է Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյիրը, նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին: Հետևաբար, մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու համար», — ասել է նախարարը:
Սարգսյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ հայ զինծառայողների մասնագիտական ու կամային հատկանիշները բարձր մակարդակի վրա են, գրում է Panorama.am-ը:
Սարգսյանի խոսքով, պետք է անեն այնպես, որպեսզի անկախ իր մասնագիտությունից, մարդն իրեն զգա ազգային բանակի մաս:
ՊՆ նախարարը անդրադարձել է ազգ-բանակ հայեցակարգին և պարզաբանել.
«Ազգ-բանակ հայեցակարգը չի նշանակում ազգի ռազմականացում, չի նշանակում առավոտյան քայլերթով աշխատանքի գնալ ու վերադառնալ: Դա բացարձակ այլ բան է նշանակում:
Իրականությունն այն է, որ մեր Զինված ուժերը կան և դեռ երկար ժամանակ, նույնիսկ անկախ ղարաբաղյան հարցի կարգավորումից, լինելու են անհամաչափ մեծ՝ մեր ազգաբնակչության նկատմամբ: Դա նշանակում է մարդկային, ֆինանսական, կառավարչական ռեսուրսների գերլարում՝ ԶՈՒ-ն պահպանելու համար»:
Նախարարը հավելել է. «Մենք ԶՈւ-ն պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սպառնալիքներն ակնհայտ են և մեր առջևում են: Հետևաբար, մենք ունենք ընտրություն՝ կամ գերլարել մեր բոլոր ռեսուրսներն ու ասել, որ դեռ շատ երկար ապրելու ենք դժվար, որովհետև ռեսուրսների անհամաչափ մասը տալիս ենք ԶՈՒ-ին կամ հասկանալ, թե ինչպես այս իրականությունը վերածել հնարավորությունների դաշտի: Իսկ դա նշանակում է, օրինակ՝ զարգացնել գիտությունը՝ հաշվի առնելով մեր անվտանգության խնդիրները և դրա մեջ ավելի շատ գումար դնել, քան 3 մլն-անոց ժողովուրդը պետք է կարողանար դնել»:
Բաց նամակ ՀՀ վարչապետին
Մեծարգո պրն. Կարապետյան, նախ սկսեմ նրանից, որ ես մեր երկրի անկախացման, ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած քաղաքացի եմ: Չլինելով պատահական մարդ քաղաքական դաշտում՝ փայլուն գիտեմ մեր երկրի արատավոր երևույթները: Հետևելով Ձեր գործունեությանը որպես Երևանի քաղաքապետ՝ Ձեր նշանակումը վարչապետի պաշտոնում հույսեր է արթնացնում: Սակայն, ինչպես շատերի, այնպես էլ ինձ մոտ վստահություն չկա, որ ինչ-որ բան կստացվի: Թե ինչպիսի անդունդի առջև է մեր երկիրը՝ բոլորս գիտենք, դա այլևս չեն կարողանում ժխտել նույնիսկ բարձրագույն իշխանությունը, ԱԺ-ն, անգամ իշխող կուսակցությունը:
Ես չէի ցանկանա, որ Ձեր ներկայացրած ծրագիրը դառնա գորբաչովյան «պերեստռոյկա»-ի նման գործընթաց, երբ հին, լճացած, հղփացած, կոռումպացված կադրերով փորձում էին փրկել միությունը տնտեսական քայքայումից և փլուզումից: Հաշվի առեք, որ Դուք պետք է պայքարեք ոչ միայն «մանր գողերի», այլև նրանց դեմ, ովքեր զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և անկախության 25 տարիներին աշխատելով միայն պետական կառավարման համակարգում՝ դարձել են դոլարային միլիոնատերեր. նրանցից շատերը Ձեզ իսկ առաջադրաց կուսակցության «կարկառուն» ներկայացուցիչներ են:
Պետք է պայքարել տնտեսությունը սեփական բիզնես դարձրած օլիգառխների դեմ, որոնցից շատերի հետ Դուք ունեք անձնական շփումներ. արդյոք ցանկանում և կարող եք շարժվել սինգապուրյան հայտնի վարչապետ Լի Կուան Յուի սկզբունքներով և սկսեք բարեփոխումները Ձեր շրջապատից: Վերոնշյալ խնդիրները զուգահեռվելով իշխանության հանդեպ անվստահության հետ՝ դարձել են արտագաղթի պատճառ, որի սկիզբը արդեն ավարտին է մոտենում՝ ձևավորելով արտագաղթի նոր ալիք: Ւսկ ու՞մ պետք է ղեկավարել մի երկրում, որտեղ էլ ոչ ոք չկա: Ինչպես աղջիկս ասաց. «Ես չեմ ուզում ունենալ ավելի քիչ վատ վարչապետ, քան նախորդը»:
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանին վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը իր աշխատակիցներից շատերի հետ է աշխատավարձ վճարելու հետ կապված խնդիրներ ունեցել: Վահան Ղազարյանն է հոկտեբերի 19-ին զանգահարել եւ կանչել Լեւոնին իր մոտ՝ ասելով, որ նշանածի աշխատավարձն է տալու: Լեւոնի նշանածը՝ Արեգնազը, դասավանդել է «Պատանի լրագրողների» դպրոցում, սակայն, աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով երկու ամիս առաջ դուրս է եկել այնտեղից:
«Ամեն ամիս խնդիրներ է ունեցել աշխատավարձը ստանալու հետ կապված, ամբողջությամբ չի վճարել այն՝ 80 հազար դրամի չափով աշխատավարձը ամսվա ընթացքում կոպեկ-կոպեկ է ձեռքից վերցրել: Աշխատանքից դուրս գալուց հետո էլ չի տվել, Լեւոնն էլ իմացել է ու առանց նշանածին զգուշացնելու, գնացել է գումարը ուզելու: Վահանը խոստացել է, որ երկու ամիս կտա, սակայն, մի քանի օրից անսպասելի զանգել, կանչել է՝ արի կտամ գումարը: Լեւոնը գնացել է ու ասել է, որ գումար չունի տալու»,-պատմեց նա՝ նշելով, որ իր տեղեկություններով, Վահան Ղազարյանը դպրոցում աշխատողների համարյա բոլորի հետ խնդիրներ է ունեցել աշխատավարձերի վճարման հետ կապված: Իսկ վերջերս էլ աշխատանքից հեռացրել էր որոշ աշխատակիցների՝ ֆինանսական խնդիրների պատճառով:
Նշենք, որ Լեւոն Սահակյանը Հրազդանի բժշկական կենտրոնի ուռոլոգ Տիգրան Սահակյանի որդին էր, 22-ամյա Լեւոնը Սեւանում աշխատում էր որպես ատամնաբույժ:
NEWS.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։
Գեյեր, փախստականներ, ընդդիմադիրներ, ուսանողներ, բավականին ունևոր մարդիկ. Նրանք բոլորը հանկարծ որոշեցին, որ ինչ-որ տեղ խոտն ավելի կանաչ է
Մանաթի փոխարժեքն ընկնում է, աճում է գործազրկությունը, իսկ խոստացված բարեփոխումների փոխարեն, որոնց Ադրբեջանում շատերն էին սպասում, հանրաքվե անցկացվեց: Սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, դրանցից շարքային քաղաքացիները ոչ մի լավ բան չեն սպասում: Դրա հետ կապված սոցցանցերում ակտիվացան քննարկումներն այն մասին, թե ով ուր է մեկնում: Ընդմիշտ:
«Արտագաղթի թեման պարզապես ինձ հետապնդում է վերջին ամիսներին, – ասում է գովազդային գործակալության սցենարիստ Վլադը: – Ֆեյսբուքում բոլորը դա են քննարկում, էջիս վրա ակտիվացել է արտագաղթի բյուրոյի գովազդը: Վերջերս տանն օդորակիչ էինք տեղադրում, և հանկարծ աշխատողն ասաց. «Փախչել է պետք»: 15 րոպեից փողոց դուրս եկա, տեսնեմ՝ մեկ ուրիշն է մեքենայով անցնում և ասում ինձ. «Դու դեռ այստե՞ղ ես: Իսկ ես տեղափոխվում եմ»: Այն մարդկանց կեսն, ում հետ ես մոտ տասը տարի առաջ շփվում էի, մեկնել են կամ պատրաստվում են մեկնել այլ երկիր, և այս թեման ինձ գրեթե միստիկ կերպով է հետապնդում»:
Ինչո՞ւ են մարդիկ հեռանում
«Ոչինչ դժբախտություն չէր կանխագուշակում, աշխատում էի բանկում, ամուսնացա, բնակարան և մեքենա գնեցի, խնայողություններ ունեի, ամեն ամիս մի փոքր գումար ավանդ էի ներդնում աղջիկներիս լավ կրթույուն ապահովելու համար, – ասում է հաշվապահ Անարը: Մեր բանկը միավորվեց մեկ այլ բանի հետ, մանաթով աշխատավարձս կրկնակի կրճատվեց, դոլարով՝ քառակի անգամ: Բնակարանի վարկը փակելու համար մեքենաս կրկնակի էժան վաճառեցի, իսկ կրթության փողը վերցրի բանկից: Ամեն ինչ կշռադատեցի, որոշեցի դստերս Եվրոպա սովորելու ուղարկելու փոխարեն ավելի լավ է ինքներս տեղափոխվենք այնտեղ»:
Բլոգեր Անար Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ լավ ու խելացի մարդիկ են հեռանում Ադրբեջանից: Ես այժմ նստած տեքստ եմ գրում և փորձում եմ պատասխանը գտնել, թե ինչն է հայրենակիցներից դրդում թողնել իրենց երկիրն ու բախտ փնտրել ինչ-որ այլ տեղ: Խնդիրն այն է, որ այստեղ մենք ոչ ոքի պետք չենք: Մենք պետք չենք սոցիալական ինստիտուտներին, ոստիկանությանը, քաղաքապետարանին, նախարարություններին, հարևան Ալի-Մարդանին: Ինքներս մեզ պետք չենք»:
Ռաուֆ Իսմայլովը խորհրդատվություն է տրամադրում մեկնել ցանկացողներին, իսկ ինքն արդեն 5 տարի է Կանադայում է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանից այլ երկրներում մշտական բնակության մեկնողների թիվն այս տարի կտրուկ աճել է:
«Իմ տվյալներով՝ վերջին 5-6 տարիներին արտագաղթը մի փոքր կրճատվել էր: Այսինքն՝ հիմնականում մեկնում էին ոչ տնտեսական պատճառներով, այլ մեծ մասամբ աշխատանքի և կարիերայի հետ կապված: 2016թ-ին արտագաղթը կտրուկ աճեց, միայն Մեծ Բրիտանիա տեղափոխվեց 8 ծանոթ ընտանիք: Ընդ որում, մեծ մասը՝ կայացած և հաջողակ»:
«Բոլորի պատճառներն իհարկե տարբեր են: Հիմնականում բոլորն ասում են, թե մեկնում են երեխաների պատճառով, նրանց արժանի կրթույթուն տալու համար և որպեսզի նրանք մեծանան մի հասարակությունում, որտեղ հարգում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ես ինքս հենց այդ պատճառով եմ մեկնել», – ասում է նա:
Ուր և ինչպես
Ադրբեջանից տարբեր ձևերով են արտագաղթում: Ինչ-որ մեկն աշխատանք է գտնում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ԵՄ երկրներում, մյուսները զարգացած երկրներում բիզնես են բացում: Կան նաև մարդիկ, ովքեր ԼԳԲՏ պատճառով են մեկնում (ԵՄ, ավելի հաճախ՝ սկանդինավյան երկրներ): Երիտասարդները մեկնում են սովորելու, հետո աշխատանք են գտնում և մնում են:
Ռաուֆ Իսմայլովի խոսքով՝ նախընտրությունը հիմնականում տալիս են ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային և Արևմտյան Եվրոպային. «Սակայն նախընտրությունները միշտ չէ, որ համընկնում են հնարավորությունների հետ: Այնուհետև գալիս է Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան: Ծանոթներիցս շատերը Թուրքիա, Ուկրաինա են մեկնել կամ պատրաստվում են մեկնել: Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ Եվրոպա արտագաղթելու քիչ թե շատ օրինական ծրագրերի մեծ մասը փակ է կամ բարդացված: Ես անձամբ հազիվ թե արտագաղթի այդ դժոխքի շրջաններով կրկին անցնեի… Դա շատ դժվար էր, լացելու աստիճան», – ասում է նա:
Ի՞նչ են ասում թվերը
Որքա՞ն մարդ է իրականում լքում երկիրը: Ադրբեջանի վիճակագրական ծառայությունն արտագաղթի վերաբերյալ տվյալներ չի հրապարակում: Այդ մասին կարելի կլիներ դատել մարդահամարների օգնությամբ: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հեշտ չէ:
Սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցը Միջազգային միգրացիայի վերաբերյալ կիրառական հետազոտությունների կոնսորցիումի համար իր հոդվածում գրում է, որ մարդահամարների պաշտոնական տվյալները կասկածելի են կանխավ անբարեխիղճ մեթոդոլոգիայի պատճառով:
«Ադրբեջանում միգրացիոն վիճակագրության հաշվառումը բավականին անբավարար բնույթ է կրում: Ինչպես իմիգրանտների, այնպես էլ էմիգրանտների թիվը տեղեկատվության գործող աղբյուրների տվյալներով ամբողջական չէ: Բացի այդ, միգրանտների հաշվառումը ժամանակակից Ադրբեջանում քաղաքականացված բնույթ է կրում, և դա նույնպես լուրջ ազդեցություն է ունենում և թույլ չի տալիս վիճակագրական ծառայության և Պետական միգրացիոն ծառայության տվյալներին վերաբերվել որպես վստահելի տվյալների »:
Միջազգային վիճակագրությունը նույնպես սփոփիչ չէ: CIA Factbook-ը երկրների միգրացիայի վարկանիշում Ադրբեջանի վերաբերյալ որևէ դինամիկա ցույց չի տալիս , նույնն է իրավիճակը երկրի վերաբերյալ ՄԱԿ տվյալներում : Իսկ CARIM-East հետազոտական կենտրոնի վերջին տվյալները 2007թ-ի վերաբերյալ են, և անգամ այդ ժամանակահատվածում Ադրբեջան եկածների և մեկնածների բացասական սալդո են ցույց տալիս:
Վախկոտներ և դավաճաննե՞ր
Տաքսու վարորդ Անդրեյ. «Ինչպես ասում են՝ լավ է այնտեղ, որտեղ մենք չկան: Ես ապրել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում, սակայն վերադարձել եմ Բաքու, այստեղ լավ է, հանգիստ և խաղաղ: Իսկ նրանք, ովքեր հեռանում են, հիմնականում անհաջողակներն են: Ծնողներս երկուսն էլ ռուս են, իսկ ահա ես ինձ ադրբեջանցի եմ համարում: Սա լավ, հանդուրժող երկիր է, և այդ հարցում ես ամբողջությամբ նախագահի կողմից եմ»:
Մարզիկ Վահիդ. «Չէ-հա, ի՞նչ ես խոսում: Ուկրաինայում մերոնք գիտե՞ս՝ ինչ փողեր են աշխատում: Ադրբեջանցի ընկերներս այնտեղ են աշխատում, իսկ ուկրաինացիները ծույլ են, այդ պատճառով էլ իրենց համար վատ է: Թե չէ հրաշալի տեղ է, թոշակներն էլ են բարձր»:
Տաքսու վարորդ. «Նրանք Պորոշենկոյի ժամանակ էին լավ ապրում, իսկ այժմ Օբամայի ժամանակ սոված են: Իսկ դո՞ւ ինչու չես մեկնել: Որովհետև դու վախկոտ չես, այլ մարզիկ, երկրի պատիվն ես պահում: Իսկ նրանք, ովքեր մեկնել են, չգիտեն էլ դա ինչ է»:
Տաքսու վարորդ Անդրեյի կարծիքը բավականին տարածված է այն մարդկանց շրջանում, ովքեր չեն պատրաստվում մեկնել: Հաճախ դա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են, նրանք այլ կարևոր փաստարկ ունեն՝ այո, ամեն ինչ վատ է, սակայն պետք է պայքարել հայրենիքդ ապրելու համար պիտանի դարձնելու համար, այլ ոչ թե փախչել:
Մյաթանաթ Ազիզովա, ադրբեջանցի իրավապաշտպան և քաղաքական էմիգրանտ. «Եթե մարդն ընտրություն է արել և ուզում է երկիրը լքել, դա նրա իրավունքն է, նրան դրա համար պետք չէ մեղադրել: Հաճախ կարծում եմ, որ մարդիկ մեկնում են տնտեսական խնդիրների պատճառով: Սակայն ուշադրություն եմ դարձրել, որ մեծ մասամբ հեռանում են նրանք, ովքեր լավ են վաստակում և կարողացել են գումար խնայել: Այստեղ արդեն խնդիրն ավելի շատ հոգեբանական է. ապագայի հանդեպ վախ, դեպրեսիվ հասարակություն, ինքնադրսևորման համար սահմանափակ հնարավորություններ և այլն, անորակ բժշկություն, կրթություն… Ինչ-որ մեկը կարծում է, որ ամեն ինչի կարելի է տանն էլ հասնել, եթե ունես գիտելիքներ և ունակություններ, մյուսը՝ որ եթե անգամ գիտելիք ունես, դրանք ոչ ոքի հարկավոր չեն»:
20 տարի առաջ Մեծ Բրիտանիա արտագաղթած Վահիդ. «Ես մեր արտագաղթին լավ և ըմբռնումով եմ մոտենում: Մարդը պետք է ազատ լինի, նա ընդամենը մեկ կյանք ունի: Նրա ծննդավայրը կարող է հարմար չլինել պրոֆեսիոնալ, կլիմայի, էսթետիկ առումով, հոգեպես, տնտեսապես և տասնյակ պատճառներով: Արտագաղթը բարդ բան է, սակայն այն հարստացնում է, զարգացնում է մարդուն, եթե նա իհարկե ուզում է դա: Եվ արտագաղթելը մարդուն պակաս հայրենասեր չի դարձնում կամ հայրենիքի դավաճան: Դա պրիմիտիվ հայացք է: Իմ կարծիքով, մարդկանց հեռանալ է ստիպում արդեն նշված անհամատեղելիությունն իրավիճակի հետ և անհամաձայնությունը, թե ուր է ամեն ինչ գնում, ապագայի և երեխաների ճակատագրի հանդեպ անհանգստությունը: Ապրելու տարրական բնազդը և բանտում ապրելու ցանկության բացակայությունը, կարևոր չէ՝ տառացիորեն, թե՝ ոչ»:
Արդյունքները
Ամփոփելով բոլոր կարծիքներն ու տվյալները, կարելի է այսպիսի եզրակացություններ անել.
1. Ադրբեջանն արտագաղթի նոր ալիքի առաջ է կանգնած, մարդիկ սկսել են ավելի հաճախ հեռանալ, սակայն որքան հաճախ՝ դժվար է ասել հստակ ադեկվատ վիճակագրության բացակայության պատճառով:
2. Առաջինն արտասահման սկսեցին մեկնել նրանք, ովքեր հնարավորություն ունեն քիչ թե շատ հարմարավետ տեղափոխություն ապահովել:
3. Այդ մարդկանց մոտիվները հիմնականում համալիր են՝ տնտեսական ճգնաժամ առանց այն հաղթահարելլու տեսանելի հեռանկարի, երեխաներին ավելի անվտանգ և քաղաքակիրթ հասարակությունում մեծացնելու ցանկություն:
Իսկ այդ ընթացքում բլոգերներից մեկը գրել է. «Վերջին մեկնողը թող իր ետևից լույսն անջատի օդանավակայանում»:
Վերջին մեկուկես տարվա ընթաքում Ադրբեջանն ազգային արժույթի երկու կտրուկ անկում ապրեց;
Արդյունքում ներկրված սպառողական ապրանքի գները մեկուկես տարվա ընթացքում կրկնակի աճեցին;
2015թ-ին արժեզրկումը կազմում էր 4 %, 2016թ-ին սպասվում է 12%;
Մի քանի խոշոր բանկ փակվեց;
Կառավարությունը ճգնաժամը բացատրում է նավթի գների անկումով, որի արտահանումը կազմում է երկրի բյուջեի եկամտային հատվածի մեծ մասը;
Չնայած բարեփոխումներ անցկացնելու և «ոչ նավթային սեկտորը զարգացնելու» բոլոր խոստումներին՝ ոչ մի կապիտալ միջոց չի ձեռնարկվել;
Ընթացիկ տարում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել, կալանավորվել և տարբեր տևողության ազատազրկման է դատապարտվել ընդդիմության և քաղաքացիական հասարակության ավելի քան 100 ներկայացուցիչ:
Հրապարակվել է 18.10.2016
Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել, ասվում է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Բելավիա» ավիաընկերությունում պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։
«Նաև հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը»,- նշել են «Բելավիայում»։
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։
by24.org-ը հայտնում է, որ ՀՀ քաղաքացու ազգանունը Մարտիրոսյան է։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի տեղ են դրել։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն են խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։
«Բելավիայից» հայտնել են, որ Ուկրաինայի օդային երթևեկության սպասարկման պետական ձեռնարկությունից փոխհատուցում կպահանջեն՝ օդանավը հետ ուղարկելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.