23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ: Այն հիմնականում ձեւավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր:
ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ: Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաեւ մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով:
Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գեւորգյանին:
Ի դեպ, լավատեղյակներն ասում են, որ նախորդ ԱԺ-ում ՀՀԿ ցուցակի ձեւավորման հարցում մեծ է եղել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դերակատարումը: Նրա խորհրդով են ՀՀԿ ցուցակում հայտնվել այնպիսի կարկառուններ, ինչպիսիք են Արտաշես Մամիկոնիչը, Խոսրով Մելիքիչը, Հայկ Բաբուխանյանը եւ այլք, որոնց հասարակական վստահության ցուցիչը բարձր չէ:
Առաջարկ է արվել նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանին, որը, սակայն, մերժել է պատգամավոր դառնալու հրավերը: Նրա փոխարեն ՀՀԿ ցուցակ է մտել Տիգրան Սարգսյանի նախկին կուսակիցներից մեկի՝ Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ի հիմնադիր անդամ Վահրամ Մկրտչյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:
Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաեւ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:
Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է եւ անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:
Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների եւ այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենեւին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:
Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երեւի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից եւ կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձեւավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքեւ գլորելու դիտավորությամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին:
«Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում:
Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը: Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել: Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը: Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում: Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր:
Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ մի զինվոր, պատրա՛ստ եղիր նրա նման չարչարվելու։ Զինվորական ծառայություն անողը քաղաքացիական զբաղմունքներից հեռու է մնում՝ իր զորավարի աչքը մտնելու համար։ Նույնպես և մարզիկը մրցանակ ստանալ չի կարող, եթե ընդունված կանոնների համաձայն չմրցի։ Ծանր աշխատանք տանող հողագործը նախ ի՛նքն է արժանի արտի բերքը վայելելու: Հասկացի՛ր, թե ինչ եմ ուզում ասել, որովհետև Տերը քեզ իմաստություն կտա, որ հասկանաս ամեն ինչ։
Հիշի՛ր մեռելներից հարություն առած Հիսուս Քրիստոսին, որ Դավթի սերնդից էր իմ քարոզած Ավետարանի համաձայն։ Այդ Ավետարանի համար եմ չարչարվում ահա և նույնիսկ բանտարկված եմ, ինչպես մի չարագործ։ Սակայն Աստծու խոսքը հնարավոր չէ բանտարկել։ Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր Աստծու ընտրյալների, որպեսզի նրանք ևս, Հիսուս Քրիստոսին միանալով, հասնեն փրկության և հավիտենական փառքին։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 2:3-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Օրերս վաճառվել է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոլանդ Թրամփի մերկ արձանը Julien’s Auctions-ի կողմից կազմակերպված աճուրդում. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Գնորդը Թրամփի մերկ արձանի համար վճարել է 21 հազար դոլար: Նշենք,որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի արձանը տեղադրել են օգոստոսի 18-ին` Լոս Անջելեսում, ապա ցուցադրել իշխանություններին, Գնորդը անվան մասին տեղեկություններ չկան քանի, որ չի ցանկացել հրապարակել իր անունը:
Ռուսաստանի Դաշնության ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկվայում ՀՀ 2 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանվածների ինքնությունը։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմտեի ֆեյսբուքյան էջից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴ իրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում է ՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։
Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով, եւս, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ:
Սիրիայուն` Հալեպի մարզի հյուսիսում գտնվող Մարեա քաղաքի հատվածում քրդական ստորաբաժանումները հաջողված օպերացիա են իրականացնել նույն տարածաշրջանում իր դիրքերն ընդլայնող թուրքական զորքերի եւ նրանց աջակցող թուրքամետ խմբավորման դեմ: Քրդերին հաջողվել է դարանի մեջ առնել թուրքական ուժերին: Կորուստներ մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա, սակայն բոլոր աղբյուրներն օգտագործում են «զհովել են բազում թուրք զինվորականներ» արտահայտությունը: Պաշտոնական Անկարան այս մասին թեեւ նախընտրում է գրեթե չխոսել, սակայն փաստը, որ շատ չանցած թուրքական բանակը ծանր հրետանային կրակի տակ առավ այդ հատվածի քրդական բնակավայրերը, հուշում է, որ Թուրքիայի համար հարվածն իրոք ցավոտ է եղել: Միաժամանակ տարբեր աղբյուրներ նկատում են, որ որպես պատասխան, Թուրքիան այս անգամ զերծ մնաց ավիացիա կիրառելուց: Դա բացատրվում է նրանով, որ պաշտոնական Դամասկոսն օրերս անթույլատրելի համարեց Սիրիայի երկնքում թուրքական ավիացիայի գործունեությունը` սպառնալով ոչնչացնել սահմանը հատած յուրաքանչյուր ինքնաթիռ: Եվ հաշվի առնելով Սիրաիյում C-300 եւ C-400 համակարգերի առկայությունը, Անկարան այդ սպառնալիքը հազիվ թե համարձակվի անտեսել:
Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տևական ժամանակահատված է, ինչ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման: Ես իհարկե հասկանում եմ, որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձևանալու» նմանօրինակ բոլոր դրսևորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել:
Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին: Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը:
Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի: Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ»:
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության հինական նպատակն է մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն: «Ինչ պարտավորություն էլ նա խախտի, առնավազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձը իր «մեղքերի» համար պատասխան տա՝ բնակվելու իրավունքի հաշվին»,- ասաց փոխնախարարը: Միաժամանակ, ըստ նրա, բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ միակ բնակարանը անձն, ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: «Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Բացառություն է նաև, եթե անձն ունի պարտավորություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը պատճառած վնասը»,-ասաց նա: Փոխնախարարն ասաց, որ ԴԱՀԿ օրենքում նախատեսված է գույքի ցանկ, որի դեպքում չեն կարող բռնագանձել, օրինակ, հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները կամ պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ինչպես օրինակ երաժշտի դեպքում՝ ջութակ, դաշնամուր: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ցանկը ևս մեկով մտադիր են ավելացնել:
«Միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, որի գնահատված արժեքի 75%-ը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարին, չպետք է բռնագանձման ենթակա դաձնել»,-ասաց նա: Իսկ թե ինչու 75%, փոխնախարարը պարզաբանեց՝ ԴԱՀԿ օրենքով երբ դրվում է աճուրդի, նախնական մեկնարկային գին է սահմանվում 75%-ը: Ի դեպ՝ փոխնախարարը նաև նշեց, որ աճուրդի հարցերը կարգավորելու համար ներկայացվել են հրապարակային հարկադիր աճուրդի կարգավորումները:
Աղբյուր ՝ tert.am
Հալեպում բնակվող հայ ընտանիքները` կորցնելով սեփական տունն ու ապրուստը, փորձում են ամենօրյա ռմբակոծությունից գոնե իրենց երեխաների կյանքը փրկել:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, որի հովանու ներքո է գտնվում սիրիահայ գաղութը, նույնիսկ այդ պայմաններում ամեն ինչ անում է, որպեսզի համայնքը չլուծարվի: Այդ մասին տարբեր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է թե´ Սիրիայի Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, թե´ Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրանք մինչ օրս նշում են, որ չպետք է թույլ տալ` փակել կամ լուծարել Հալեպի գաղութը, ընդհակառակը` այն պետք է պահպանել և ամրացնել:
Արդյոք պե՞տք է օգնել հալեպահայերին` տարհանելու և տեղափոխվելու առավել ապահով բնակավայրեր, թե՞ արհամարհելով առկա վտանգը` կատարել կաթողիկոսի կամքը, այն է` մնալ Հալեպում:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով այս խնդրին և խոսելով Հալեպի Հայոց առաջնորդարանի անհոգության մասին, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանն ասաց. «Արամ Առաջինը սիրիական պատերազմի առաջին իսկ օրից մի բան է ասում միայն, թե Հալեպի հայ համայնքը պետք է պահել, պաշտպանել: Նա աշխարհով մեկ ման է գալիս, տարբեր համայնքներում դրամահավաքներ է կազմակերպում, հանգանակություններ և այլն, և այլն: Հալեպի այդ համայնքն, առաջնորդարանի համար, կարծես խանութ լինի, դժբախտաբար իրենք որպես խանութի են վերաբերվում, իսկ Հալեպը ոչ ոքի խանութը չէ, որ երբ ուզեն փակեն, երբ ուզեն բացեն: Չէ՞ որ խանութի միջի մարդիկ սպանվում են, ինչն, ըստ երևույթին, այս մարդկանց չի հուզում»:
Մեր զրուցակցի կարծիքով, եթե Արամ Առաջին կաթողիկոսը շատ է ուզում այդ համայնքը պահպանվի, ապա պետք է թողնի Լիբանանը, տեղափոխվի Հալեպ: «Նա պետք է գնա այն թաղամասերը, որոնք հայաբնակ են (վաղուց պետք է աներ-Ս.Հ.): Թե որտեղ կապրի` նրանց հե՞տ, վրանի տա՞կ, թե՞ եկեղեցում, կարևոր չէ: Ինչո՞ւ ենք ասում առաջնորդ, հոգևոր հովիվ. նա թող իր բարձրության վրա մնա և այդ ռումբերի ազդեցությունն իր մաշկի վրա զգա»,- շարունակեց Հացպանյանը` հիշելով Արցախյան պատերազմի տարիները. «Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանն Արցախի պատերազմի ընթացքում, որի մասնակիցն եմ եղել ես, կես օր չի լքել իր հոտին, իսկ հալեպահայերը թե ինչ վիճակում են, ոչ ոքի չի հուզում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.