23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լաս Վեգասի ամենաշքեղ «Վին» խաղատան գլխավոր հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը տարբեր միջազգային տորթերի փառատոնի հաղթող է։
Նրա պատրաստած հրուշակագործության գլուխգործոցները ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում։ Տեղեկացնում է Wnews.am-ը:
Հայուհու տորթերի պատվիրատուներն են միլիադրատերեր Դոնալդ Տրամպը, Սթիվ Վինսը, դերասաններ Մել Գիբսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, երգչուհիներ Սելին Դիոնը, Բեյոնսեն, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, թենիսիստ Անդրե Աղասին, բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի եւ այլն։
Նախագահի թեկնածու Միտ Ռոմնիի համար նրա պատրաստած տորթը սկանդալի պատճառ դարձավ։
Ռոմնիին քննադատեցին Սպիատկ տան տեսքով տորթ պատվիրելուհամար, քանի որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես նրան չէր առաջադրել։
Ֆլորան մանկուց պարով է զբաղվել, երկու անգամ ընդունվել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իսնտիտուտ, սակայն ուսումը չի շարունակել։
Միացյալ նահանգներ է տեղափոխվել 33 տարեկանում։
Տորթ թխելով գումարներ է վաստակել նախ Ռուսաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ։
«Երբ ԱՄՆ եկա, բացարձակ անգլերեն չէի խոսում, աշխատանքս շատ պատահական գտա, հայկական տեղ էր, մոտեցա խմորեղենի բաժին ու հարցրի, թե իրենց աշխատող պե՞տք է, նրանք շատ հավանեցին իմ աշխատանքներն ու ընդունեցին»,- պատմում է Ֆլորան։
Հետագայում նա որոշել է աշխատել Լաս Վեգասում։
Մեկ տարի որպես հրուշակագործ միաժամանակ երեք խաղատանն է աշխատել։
«Շաբաթական աշխատում էի 96 ժամ, արթնանում էի առավոտյան ժամը 2.30-ին, 4-ից աշխատանքի անցնում, հետո հաջորդ աշխատանքս սկսում էր ժամը ցերեկը 1-ից, ավարտում էի երեկոյան 9-ին, անցնում երրորդ գործին։ Այդպես մեկ տարի, ինձ ասում էին, թե չեմ դիմանա, բայց դիմացա»,- պատմում է նա։
Տաս տարուց ավել է, Ֆլորան աշխատում է որպես տորթերի ձեւավորող։
«Կարեւորը տորթ պատրաստելը չէ, շատ կարեւոր է այն հիմքից ամուր պահելը, որ կարողանան այն տեղափոխել։ Եղել են դեպքեր, երբ իմ պատրաստած տորթերը ինքնաթիռով մի քանի ժամ այլ երկրներ են տեղափոխել»,- ասում է հայ հրուշակագործը։
Իր պատվերների մեջ Ֆլորան ամենախենթերի թվին է դասում բաժանության տորթը, որում կինը դանակով հարվածում է ամուսնուն եւ նա արնաքամ է լինում։
Ֆլորա Աղաբաբյանը Օկլահոմայի Թուլսա քաղաքում կայացած հարսանեկան տորթերի աշխարհի մրցույթում շահել է գլխավոր մրցանակը:
Նրա պատրաստած տորթերը վաճառվում են 20 հազար դոլարի սահմաններում։
Wnews.am-ը ներկայացնում է Ֆլորա Աղաբաբյանի գլուխգործոցներից մի քանիսը.
Կիրակի օրը Մոսկվայում սպանվել են երկու հայ՝ Մալաթիա թաղամասի բնակիչներ Արմեն Իսրայելյանը՝ «Ձուկ» կամ «Ձկնկուլ» մականունով, եւ նույն թաղի բնակիչ Էդուարդ Նշանյանը, որի մականունը «Ճուտ» էր։ Այս սպանությունն անմիջապես դարձավ օրվա թոփ-իրադարձությունը, քանի որ սպանվածներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ հին հաշիվներ ուներ եւ հունիսին նույնիսկ հարցազրույցներ էր տվել թերթերին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թերթի օգնությանն էր դիմել եւ հայտնել, որ պատգամավորն ունեզրկել է իրեն, խլել ողջ բիզնեսը, առեւանգել է իրեն եւ մի քանի օր պահել պահեստներից մեկում։ Մեր տեղեկություններով, սպանությունը կատարել է դիպուկահարը։ Երկու սպանվածներն էլ գլխի շրջանում հրազենային վնասվածքներ ունեն։ Սա նշանակում է, որ կրակողը պրոֆեսիոնալ է եղել եւ գործը սառնասրտորեն է կատարել։
Դիակներն ուշ են հայտնաբերվել
Երեկ առավոտյան ՌԴ-ում հայկական դեսպանատունը տեղեկություններ էր հայտնում դեպքի վերաբերյալ։ Այստեղ գործում է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որը կապի մեջ է ՌԴ իրավապահների հետ։ «Սպանվածներից մեկն Է. Նշանյանն է՝ 1973 թվականի ծնված, երկրորդը՝ Ա. Իսրայելյանը, 1970 թվի ծնված։ Երկուսի բնակության վայրն էլ Երեւանն է։ Կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնեց դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Լեւոն Թորգոմյանը։ Ռուսական ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն, սպանվածներին, որոնք, ամենայն հավանականությամբ, գործարարներ էին, գնդակահարել են Նոր Մոսկվայի Ռոդնիկի կոչվող թաղամասի բնակարաններից մեկում, որտեղ նրանք վարձով են ապրելիս եղել։ Այդ բնակարանը, մեր տեղեկություններով, պատկանում է հայի՝ Էդիկ Հարությունյանին, որը, ինչպես եւ սպանվածները, ՀՀ քաղաքացի է։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործ է հարուցված 105 հոդվածի երկրորդ մասով՝ երկու եւ ավելի անձանց սպանություն։ Կա հետախուզվող անձ՝ 30-ն անց տղամարդ՝ Սամվել անունով։
Երկուսն էլ գլխից են խփված եղել
Օրվա վերջում ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց. «Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 15։40-ին ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ: Քննչական-օպերատիվ խումբն անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ»։
Ալեքսանյա՞նն է պատժել Ձկանը
Արմեն Իսրայելյանի եւ Մալաթիայի օլիգարխի միջեւ կոնֆլիկտը խճճված էր։ Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել է Ալեքսանյանի ձեռնարկություններից մեկում, պնդել էր, որ 2015 թվականին իմացել է, որ Ալեքսանյանի քեռորդին՝ Սամվել Ղազարյանը, խաղատներ է այցելում, բայց այդ մասին չի հայտնել Ալեքսանյանին, վերջինս էլ, տեղեկանալով, որ իրենից թաքցնում են ճշմարտությունը, որոշել է իր «գաղտնապահ» մի քանի աշխատակիցներից 60 հազարական դոլար պահել՝ որպես տուգանք։ Արմեն Իսրայելյանը վարսավիրանոց է ունեցել, փուռ, ավտոլվացման կետ, տուն, ավտոտնակ։ «Ասաց, որ դրանք տամ իրեն»,- հայտնել էր Իսրայելյանը։ Նա վստահեցրել էր նաեւ, որ իրեն տարել-պահել են Ալեքսանյանի պահեստներից մեկում, որտեղից նա ազատվել է օլիգարխի քեռորդու միջնորդությամբ ու անմիջապես փախել Վրաստան, բայց Ալեքսանյանի մարդիկ հայ ոստիկանների միջոցով իրեն հետ են բերել նույն պահեստը։ Հայ իրավապահները նրան փորձել են մեղադրել Ալեքսանյանի խանութներից մեկի պայթեցման մեջ, խլել են անձնագիրը։ Թշնամանքի այս պատմությունն այլ դրվագներ էլ ունի։ Ի վերջո, Իսրայելյանը գտել է պահանջվող գումարների մի մասն ու տվել Ալեքսանյանին։ Արմեն Իսրայելյանը նամակներ է հղել քննչական մարմիններին, դատախազություն, նախագահին։ ՀՔԾ-ում նրա դեմ գործ է հարուցվել, եւ նախաքննության ընթացքում Իսրայելյանը հերքել է իր իսկ հայտնած տեղեկությունները։ Նա վստահեցրել է, որ դրանք հայտնելու պահին հարբած է եղել, եւ որ ոչ թե Ալեքսանյանը, այլ ինքն անձամբ է վաճառել իր ունեցվածքը։ Բայց այս հերքումներին հանրությունը հավատ չընծայեց, ճիշտ հակառակը՝ մարդիկ համոզվեցին, որ նա ճնշումների տակ է։ ՀՔԾ-ում այս գործը շուտով «սառեց»։
Մալաթիան լռում է
Ի՞նչ կասեք ձեր բնակիչների հետ կատարվածի մասին․ մեր հարցին Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը, որը Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, չպատասխանեց։ Նրա հեռախոսին, ինչպես միշտ, պատասխանեց վարորդը՝ Վիրաբ անունով, որն սկզբում անտեղյակ էր ձեւանում՝ մանրամասն հարցնելով, թե ինչ է պատահել Իսրայելյանի հետ, ապա հրաժարվեց մեզ կապել թաղապետի հետ եւ հորդորեց. «Կլինի՞ հարցեր չտաք։ Ես շփում չունեմ ոչ մեկի հետ»։ Սամվել Ալեքսանյանը երեկ նույնպես չէր պատասխանում հեռախոսին։ Մենք երեկ այցելեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնք։ Իսրայելյանի տանը հավաքված հարազատները դեռ չգիտեին, թե երբ Արմենի դին կհանձնեն հողին՝ այն դեռ չեն տեղափոխել Հայաստան։ Թաղի բնակիչներն ընդամենը նշեցին, որ Իսրայելյանն աշխատում էր Ռուսաստանում։ «Կարծեմ՝ գնացել էր աշխատելու, թե գործ դնելու, ոնց որ առաջ էլ էր գնում-գալիս: Բայց շենքի մյուս կողմում ավտոլվացման կետ ունեն»,- ասաց նրանցից մեկը։ Իսրայելյանի փոքրիկ ավտոլվացման կետը երեկ էլ էր աշխատում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Բացահայտվել են ՊՊԾ գնդի տարածքում սպանությունները կատարած անձինք:
Այս առնչությամբ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ավելի վաղ փուլում հայտնվել էր, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով եւ այլ զենք-զինամթերքով:
Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են եւս երկու զինյալներ, երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ: Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ երկու զինյալների անձնական տվյալները, նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ:Հայտնաբերվել են նաեւ նրանց կողմից գնդից դուրս բերված ատրճանակները:
Քրեական գործի նախաքննության ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունն իրականացնող քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների, փորձագիտական հիմնարկներից ստացված բազմաթիվ, տարաբնույթ եզրակացությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:
Ճշտվել եւ անհատականացվել են ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքիվարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի) եւ 7 քաղաքացիական անձանց պատանդ վերցնելուն եւ պահելուն ուղղված յուրաքանչյուր զինյալի մասնակցությունն ու այդ կապակցությամբ նրանց կոնկրետ գործողությունները:
Պարզվել են գնդին պատկանող ոստիկանական 4 եւ քաղաքացիական անձի 1 ավտոմեքենաները դիտավորությամբ հրկիզման եղանակով ոչնչացրած 10 զինյալները, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի սպառազինության մեջ մտնող զենքերն ուռազմամթերքը («Մակարով» տեսակի 216 հատ ատրճանակ, 10 ինքնաձիգ եւ այլն) գնդի զինանոցից եւանմիջականորեն ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներից հափշտակելուն մասնակցած 19-ը զինյալները, ձեռք են բերվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հիմնավորող ապացույցներ:
Նախաքննությամբ ձեռք է բերվել նաեւ Ժ.Սեֆիլյանի եւ մյուսների կողմից 2015 թվականի ապրիլի 24-ինզանգվածային անկարգություններ կազմակերպելը նախապատրաստելու, կազմակերպված խմբով ապօրինիկերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու հանցավոր արարքները հիմնավորողապացույցների բավարար համակցություն:
Նախաքննության ներկա փուլում կատարվում են օրենքով սահմանված անհրաժեշտ դատավարական գործողություններ քրեական գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լրացնելու, փոփոխելու եւ նրանց նոր մեղադրանքներ առաջադրելու նպատակով:
Միաժամանակ շարունակվում են ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲընկերության բանկոմատը կոտրելու եւ դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող 14 մլն 808 հազար ՀՀդրամ գումարը հափշտակելու հանգամանքները պարզելու, դրանք կատարած անձանց բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ընթացքի մեջ են նաեւ ՊՊԾ գնդի տարածքն ու շենքերը, շինությունները զավթելուց հետո գնդի ծառայողների աշխատասենյակներից անձնական իրեր, գումարներ, ինչպես նաեւ գնդի հարակից Խորենացի փողոցի տներից քաղաքացիների կենցաղային իրեր զինյալների կողմից հափշտակելու դեպքերի բացահայտմանն ուղղված քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով անդրադարձավ երեկ Մոսկվայում տեղի ունեցած սպանությանը: Նշենք, որ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի էր հայտնաբերվել:
Սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն էին: Վերջինս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր՝ «Ձկնկուլ» մականվամբ:
Փաշինյանը հիշեցրեց՝ «Ձկնկուլ» մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանը բարձրաձայնել էր Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին: Նրա կատարած հայտարարությունների հիման վրա հարուցվել էր քրեական գործ և հենց ինքն էլ գործի առանցքային վկա էր:
Պատգամավորի խոսքով՝ ՀՔԾ-ն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը, ըստ պատգամավորի, ՀՔԾ-ի և Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է:
«Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»։
ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են:
Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը: Ըստ մամուլի հրապարակման՝ Բադասյանն ու Հակոբյանը այս թեմայով հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Բադասյանն ասել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, ուղղակի իրեն վրդովեցրել է դպրոցներում «մայր ու աղջկա ինստիտուտի մասին» վարչապետի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Բադասյանը հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Նախկին պատգամավորը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ էր արել պարզաբանել՝ սա՞ է կոռուպցիայի երևույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա որպես մանկավարժ աշխատելը:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքներ տանել հանրակրթական հաստատություններում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ:
Այսօր մեզ հետ զրույցում Բադասյանը հաստատեց Հակոբյանի հետ հեռախոսազրույցի մասին լուրը, սակայն նշեց.
«Մենք մարտական ընկերներ ենք, հաճախակի ենք զրուցում իրար հետ բանակում առկա խնդիրների վերաբերյալ: Մեր կապը չի խզվում»:
Բադասյանի հետ զրուցեցինք նաեւ նոր վարչապետից, Պաշտպանության նախարարից ունեցած սպասելիքների մասին:
— Պարոն Բադասյան, ձեր ահազանգին արձագանքեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ «Սիփան» ընկերությունը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նա ասել է, որ այդ ընկերությունը մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին:
— Ես ասել եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է: Ասում են կապ չունի Մովսես Հակոբյանը, բայց «Սիփան» ընկերության տնօրենը նրա եղբայրն է: Կապ ունի՞, թե ոչ:
— Էլ ո՞ր ընկերություններն են հաց մատակարարում բանակին:
— Մյուսը «Ավանգարդ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը գնդապետի աստիճան ունեցող, բայց իրականում դասալիք Գաստիկն է: Հաց է մատակարարում նաեւ Արցախի բանակի շտաբի պետի սեփական ձեռնարկությունը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի եղբոր ընկերությունը: Այսինքն գեներալիտետին պատկանող ընկերություններն են զբաղվում հացի արտադությամբ: Սրանք կարո՞ղ են պատահականություն լինել, կարող են, բայց մի քիչ շատ է պատահականությունը: Երկրորդ. իրենք մրցույթը շահել եմ մեկ կիլոգրամ ցորենը 173 դրամով: Շուկայում ցորենի գինը 90 դրամ է, իրենք ցորեն են գնում, 1 կիլոգրամից 750 գրամ ալյուր ստանում, 250 կիլոգրամ թեփը տալիս ալրաղացին՝ իր ծախսերը հոգալու համար:
— Դուք դիմել էիք Կարեն Կարապետյանին: Որեւէ արձագանք ստացե՞լ եք:
-Ոչ, ոչ մի արձագանք չկա:
— Իսկ դուք սպասո՞ւմ եք նրա արձագանքին:
— Ոչ, չեմ սպասում, ինքը չի կարող արձագանքել, որովհետեւ դրա նպատակը չունի: Ինքը նշանակված է Սերժ Սարգսյանի կողմից, որ կատարի նրա ցանկությունները: Կապ չունի, որ ինքը առաջարկել է ձերբազատվել օդիոզ դեմքերից՝ Լիսկա, Գագիկ Բեգլարյան, Գագիկ Խաչատրյան: Սա առաջարկել է, որպեսզի օգնի ընդհանուր գործին, որ 2017 թվականի ընտրություններում հաղթեն: Իհարկե կարող են խփել, ոնց որ Սերժ Սարգսյանն է ասում, բայց խփելով բան դուրս չի գալիս: Արդեն պետության գանձարանը դատարկվում է եւ թիմով դուրս են եկել իրար դեմ: Ուստի բերել են մի դեմք, որը ոչ թե ունի լավ անցյալ, այլ չունի վատ անցյալ, եւ այդ դեպքը եթե ունենա էլ վատ համակարգից ազատվելու ցանկություն՝ նրան թույլ չեն տա: Օրինակ ինչպե՞ս կարող է Կարեն Կարապետյանը Հերմինե Նաղդալյանի ականջից բռնել՝ գողության համար: Ինքը էնտեղ մեծ գործեր է շահում շինարարական, վերանորոգման՝ միլիոնների հասնող: Ինքը չի կարող նրա ականջից բռնել, ինքը չի կարող անդրադառնալ Էջմիածնում կատարված սպանություններին, որով նույնիսկ քրեական գործ չեն հարուցել:
— Իսկ ձեր ահազանգերի հետ կապված իրավապահ մարմինները որեւէ հետաքրքրություն չե՞ն ցուցաբերել:
— Ես չեմ ուզում, որ մենք բանակի ամեն արատավոր դեպք վերցնենք ու այսպես շահարկման առարկա դարձնենք: Բանակը մեր անվտանգության միակ աղբյուրն է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից մեզ պաշտպանում է:
— Բայց դա նաեւ բանակի շահերից է բխում:
— Այո, բայց մենք այս երեւույթները պետք է փորձենք սեղանի շուրջ քննարկել: Եթե այդ տարբերակով չլինի՝ նոր պետք է անցնենք հանրայինի: Մենք գումարներ հավաքեցինք ապրիլյան օրերին, շատ թափանցիկ ձեւով ցույց տվեցին, թե ինչքան են հավաքել, որքան են ծախսել: Բայց այդ գումարները երկու անգամ քիչ են, քան գողացվող գումարները, բա մեղք չի՞ մեր բանակը, մեղք չի՞ մեր ժողովուրդը: Իմ մտահոգությունն այն է, որ եթե պատերազմ սկսվի, զոհասեղանին դրված են ոչ թե իրենց, այլ ժողովրդի զավակները, տնօրենները պետք է լավ մտածեն այս մասին: Ես այս ամենը բարձրաձայնեցի նրա համար, որովհետեւ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե մայր ու աղջկա նույն դպրոցում աշխատելը խնդիր է: Իշխանության մոտ մի սովորություն կա. հենց ուզում են տնտեսական բարեփոխումներ անել՝ սկսում են կամ բժիշկներից կամ մանկավարժներից, որոնք մեր հասարակության ամենաանպաշտպան խավն են ներկայացնում: Չնայած իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Որովհետեւ բժիշկները եւ ուսուցիչները ամենահեշտը եւ ամենաէժանն են ծախվում ընտրությունների ժամանակ եւ գրեթե բոլոր տնօրենների ու գլխավոր բժիշկների ձեռքերը մեր զինվորների արյունով թաթախված են: Գիտե՞ք ինչու: Նրանք են էս երկիրը գցում էս օրը, նրանք են կարողանում ազդեցությունն ունենալ հանրության վրա եւ կեղծել ընտրությունները: Կուզենայի Կարեն Կարապետյանը այս հանցագործությունները մատնանշեր, երկու ոտքով իմ աչքը կմտներ: Բայց մայր ու աղջիկ մի դպրոցում աշխատելը շատ օրինակելի երեւույթ է: Եթե խոսքը գնում է այն մասին, որ մայրը տնօրենի պաշտոնն է փոխանցում դստերը, դա մոր գործը չէ, դա մարզպետների, դա Կրթության նախարարության հարցերն են:
— Վարչապետին կհաջողվի՞ հարթել իրավիճակը եւ 2017-ի ընտրություններին ընդառաջ շահեկան վիճակ ստեղծել իշխանության համար:
Ամբողջությամբ/armtimes.com
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման և սեռական բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, լինելով խմած, ապօրինի մուտք է գործել 47-ամյա բնակչուհու բնակարան ու բռնության գործադրմամբ՝ բռունցքներով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնի մյուս մասերին, պահանջել խոշոր չափի գումար։
Միայնակ ապրող կնոջ բնակարանում գումար չգտնելուց հետո՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ նկատմամբ՝ վերջինիս կամքին հակառակ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հոկտեմբերի 21-ին 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով) և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի գործողություններ՝ տուժողի կամքին հակառակ): Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թուրքական «Յեշիլգազեթե» թերթը հետաքրքիր և մանրամասն անդրադարձ է կատարել Կոմիտաս Վարդապետի կյանքին և ստեղծագործական ուղուն:
Հոդվածում մանրամասնորեն և մեծ հիացմունքով ներկայացված է հայ հանճարի կյանքն ու մեծագույն վաստակը:
Թուրք սյունակագիր Էրջումենթ Գյուրչայը թեև այդպես էլ չի օգտագործել ցեղասպանություն բառն ու բավարարվել է միայն աքսորի մասին խոսելով, սակայն իր հոդվածում հետաքրքիր մի պատմություն է ներկայացրել այն մասին, թե ինչպես են երիտթուրքերն ընդունել Կոմիտասին իր վերջին ելույթից հետո:
Կոմիտասի վերջին համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել 1915թ.-ի ապրիլին և որին մասնակցել է նաև Թալեաթ փաշան, Թուրքիայի գիտության և կրթության նախարար Համդուլլահ Սուփհի Թանրըօվերն այսպես է գովել Կոմիտասին.
«Անատոլիայի զավակ այս հայ քահանան երկար աշխատանքների արդյունքում թևեր է տվել հայկական երաժշտությանը: Նա, հրաժարվելով իր հանգստից, իր ամբողջ ժամանակը վատնել է հատ-հատ գյուղերով շրջելով տարբեր ստեղծագործություններ հավաքելու վրա: Նա ներկայացրել է հայ ժողովրդի ժառանգությունը: Մեր հոգևորականներն էլ նույնը պետք է անեն: Պետք է սրտանց աշխատեն թուրք ժողովրդի զարգացման և գանձերի բացահայտման ուղղությամբ: Իրականությունն այն է, որ հայկական մշակույթը, մեր մշակույթի համեմատ, ավելի է զարգանում: Անատոլիայի որ կողմն ուզում եք գնացեք, հայերի ստեղծագործականությունն ու խելքը կտեսնեք: Իրենց ստեղծագործություններով և արտադրանքով ձեզ կասեն «Ես այստեղ եմ»: Կգնաք պալատ և կտեսնեք, որ ճարտարապետը հայ է: Կտեսնեք Վանի հայ ոսկերիչների՝ աշխարհով մեկ հայտնի մատանիները: Գիտության բնագավառում բոլոր գրքերը հայերի կողմից են գրված: Նրանք այն մարդիկ են, ում հետ մենք դարերով ենք ապրել»:
Նախարարի այս խոսքից հետո երիտթուրքերը երկար ժամանակ հոտնկայս ծափահարել են Կոմիտասին՝ այդ թվում և Թալեաթ փաշան։
Համաձայն «Անհրաժեշտ գիտելիքների նորագույն ուղեցույցի»՝
1. Նորածնի նորմալ ճնշումը հավասար է 70մմ ս․ս-ի:
2. 1 տարեկանը լրացած տղա երեխայի նորմալ ճնշումը 96/66(վերին/ստորին), աղջկանը՝ 95/65 մմ ս․ս:
3. 10 տարեկան երեխայի նորմալ ճնշումը կազմում է 103/69 տղաների մոտ և 103/70 մմ ս․ս աղջիկների մոտ:
4. Մինչև 20 տարեկան երիտասարդ տղաների մոտ 123/76, աղջիկների մոտ 116/72 մմ ս․ս:
5. Մինչև 30 տարեկան երիտասարդ տղաների նորմալ ճնշումը՝ 126/79 մմ ս․ս, իսկ աղջիկներինը՝ 120/75 մմ ս․ս:
6. Միջին տարիքի՝ 40 տարեկան տղամարդու ճնշումը՝ 129/81, իսկ 40 տարաեկան կնոջ ճնշումը՝ 127/80 մմ ս․ս.:
7. 50 տարեկան տղամարդու ճնշումը՝ 135/83 մմ ս․ս, իսկ կնոջը՝ 137/84 մմ ս․ս:
8. Հասուն տարիքի մարդկանց մոտ նորմալ է համարվում հետևյալ սահմանը. 60 տարեկան տղամարդու համար՝ 142/85 մմ ս․ս, իսկ նույն տարիքի կնոջ համար՝ 144/85 մմ ս․ս.:
9. Տարեց մարդիկ, ովքեր 70 տարեկան են, նորմալ է համարվում տղամարդկանց մոտ՝ 145/82 մմ ս․ս, իսկ կանաց մոտ՝ 159/85 մմ ս․ս.:
10. Իսկ մոտ. 80-ամյա մարդկանց մոտ 147/82 և 157/83 մմ ս․ս, սահմանում գտնվող ճնշումը համարվում է նորմալ և կանաց և տղամարդկանց համար:
11. 90-ամյա պապիկների համար նորմալ է համարվում 145/78 մմ ս․ս սահմանում գտնվող ճնշումը, իսկ տատիկների համար՝ 150/79 մմ ս․ս:
Ժողովրդական բաղադրատոմսեր բարձր ճնշման համար
Բարձր զարկերակային ճնշումը բաղկացած է 2 թվից՝ վերին թիվ, որը «երիկամային ճնշումն» է և ստորին թիվ, որը «սրտի ճնշումն» է:
1. Հարկավոր է վաննայի կամ դույլի մեջ լցնել 37-40°С տաք ջուր և ջրի մեջ դնել ոտքերը: Մինչև ջրի սառչելը(մոտ 20 րոպե) ճնշումը կարող է իջնել 15-20 մմ ս.ս.-ով: Եթե հիվանդի մոտ ոտքերի վրա առկա է երակների վարիկոզ լայնացում, ապա կարող եք ջրի մեջ իջեցնել ձեռքերի արմունկները:
2. Սամիթի սերմերը իջեցնում են ճնշումը: Հարկավոր է 2ճ/գ սերմը շոգեհարել 0.5լ եռման ջրով: մինչև 200 մմ.ս.ս. ճնշման դեպքում անհրաժեշտ է խմել 1-ից 2 թ/գ, իսկ ավելի բարձր ճնշման դեպքում 3-ից 4 թ/գ:
3. Կեֆիրի մեջ ավելացնել 1թ/գ դարչին և 3 ամիս շարունակ, օրական 1 անգամ խմել 1 բաժակ այդ ըմպելիքից: Այն կօգնի կարգավորել ճնշումը:
Գոյություն ունի շատ արդյունավետ ժողովրդական մի բաղադրատոմս, որը կարող է զարկերակային ճնշումը մի քանի տարով կարգավորել:
Եփուկի պատրաստման համար հարկավոր է՝ 5 ճ/գ սոճու ասեղներ, 2 ճ/գ մասուրի պտուղներ և 2 ճ/գ սոխի կեղև: Այդ ամենը լցնել 1 լիտր սառը ջրի մեջ, հասցնել այն եռման ջերմաստիճանի և մարմանդ կրակի վրա, փակ կափարիչով, եփել ևս 10 րոպե: Թողնել սառչի ու քամել: Ամբողջ բաղադրությունը անհրաժեշտ է խմել 2 օրվա ընթացքում:
Նման բուժման կուրսը 4 ամիս է: Բարելավումը կարող է նկատվել արդեն 5 օր հետո:
Այս եփուկը նպաստում է նաև աղիները ֆունկցիոնալությանը, ունի իմունիտետը ամրապնդող հատկություններ և հանդիսանում է գրիպի բուժման կանխարգելիչ միջոց: Բացի դա, այն հանդիսանում է հիանալի միզամուղ միջոց: Օգնում է լնդերի արնահոսության դեպքում:
Հետևեք ձեր զարկերակային ճնշմանը և դա կօգնի ձեզ զերծ մնալ ինֆարկտից ու ինսուլտից:
Աղբյուրը՝ luckyparents.club
Ամերիկյան The National Interest-ում տպագրված իր հոդվածում լրագրող Բլեյք Ֆրանկոն գրում է, որ անցած շաբաթ New York Times-ում հոդված տպագրվեց փչովի մակետային կործանիչների մասին։
Հոդվածագրի խոսքով՝ դա ստիպում է մտածել, թե Մոսկվան, հավանաբար, պատերազմ մղելու նոր մեթոդ է հնարել։ Սակայն, եթե ուշադիր վերլուծենք իրավիճակը, ակնհայտ է դառնում, որ Մոսկվայի գործողություններում ոչ մի նոր բան չկա։
Բրիտանական և ամերիկյան բանակները փչովի տանկեր օգտագործել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, որպեսզի խաբեն գերմանացիներին։ Սերբերն օգտագործում էին տարբեր մակետներ Բալկաններ ներխուժելու ժամանակ, որպեսզի խաբեն ՆԱՏՕ-ի ռմբակոծիչներին։
Փչովի մակետներով այդ հնարքը հիմնված է ժամանակով ստուգված ռազմական դոկտրինով, որն իր արմատներով գնում է դեպի հին Չինաստան։
Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ է հիմա անում Ռուսաստանը, և, թե ինչպես է պատկերացնում պատերազմը, անհրաժեշտ է կարդալ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը»։
«Պատերազմը խաբեության ուղի է։ Այդ իսկ պատճառով, եթե դու ի վիճակի ես, ցուցադրիր հակառակորդին քո անկարողությունը։ Երբ պետք է մարտադաշտ մտցնես քո ուժերը, ձևացիր անկարող։ Երբ նպատակը մոտ է, ցույց տուր, կարծես այն հեռու է»։
Այս տողերը «Պատերազմի արվեստից» ակնհայտորեն ցույց են տալիս Ռուսաստանի ռազմական մտածողությունը վերջին մի քանի տարում։
Քարոզչությունն ու ապատեղեկատվությունը, որոնք Կրեմլը տարածում է հեռուստատեսության միջոցով, խաբեության ակնհայտ օրինակ է, սակայն փաստացի զինվորականների ու զենքի տեղաշարժը ունի ոչ պակաս նշանակություն, հատկապես այն պետությունների համար, որոնք Ռուսաստանի հետ սահման ունեն։
Հոդվածագրի կարծիքով՝ Մոսկվան ձգտում է համոզել Արևմուտքին նրանում, որ ռուսական բանակը կարող է մոբիլիզացնել իր ուժերը կարճ ժամանակում ու արագ տեղաշարժվել երկրի ամենահեռավոր անկյունները։
Ռուսաստանը կարող է միջամտել իրավիճակին իր սահմաններից դուրս, նաև Բալթյան երկրների տարածքներում, որտեղ նա սպառնում է իր «կանաչ մարդուկներով», Հարավչինական ծովում, որտեղ զորավարժություններ է կատարում Չինաստանի հետ, կամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ցանկացած պահի դարձյալ կարող է պատերազմ բորբոքվել։
Այդ բոլոր սցենարները լուրջ անհանգստություն են առաջացնում Վաշինգտոնի քաղաքական գործիչների շրջանում։
Բանակի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, որն ի վիճակի է արագ տեղաշարժվել մի վայրից մյուսը և տարբեր հակամարտություններ առաջացնել միմյանցից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, Կրեմլի գործողությունների կանխատեսումները վերածում են տանջալից փորձարկման։
ՆԱՏՕ-ի օդաչուները ստիպված են աշխատել չափից շատ, որպեսզի կարողանան զսպել ռուսական ինքնաթիռների ներխուժումները դաշինքի օդային տիրույթ։
Ռուսների վարքագիծը հստակորեն ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձում է պարզել, թե ինչպես և ինչին ՆԱՏՕ-ն կարձագանքի։
Նման գործողությունները կոչված են դաշինքի զորքերին պահել լարվածության մեջ, ստուգել ռեակցիայի արագությունը և այն, թե ինչ միջոցներով ՆԱՏՕ-ն կհակազդի ռուսական ուժերին։
«Նա, ով կարողանում է ղեկավարել հակառակորդի գործողությունները, օգտագործում է նման կառուցվածքներ, որոնց հակառակորդը պետք է պատասխանի։ Նա առաջարկում է հակառակորդին այն, ինչ նա պարտադրված է ընդունել»։
Ռուսները շատ են սիրում այդ մեթոդը, որը սովորաբար բնութագրվում է դեպքերի սադրումով, որպեսզի ավելի ուշ իրականացնի, այսպես կոչված, ռեֆլեկտիվ վերահսկողություն։
Ռուսաստանը սադրում է միջազգային դեպքեր և ստիպում մյուսներին դրան արձագանքել այնպես, որպեսզի ռեակցիայի միակ հնարավոր տարբերակը ձեռնտու լինի Կրեմլին։
Նման ռազմավարության ամենանկատելի իլյուստրացիան Ռուսաստանի միջամտությունն է սիրիական քաղաքացիական պատերազմին։
Թեև այդ ներխուժման մեջ Մոսկվան որոշ սխալներ թույլ տվեց՝ պայմանավորված այնպիսի խնդրահարույց դաշնակիցների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են Դամասկոսն ու Թեհրանը, ՌԴ-ն իրեն դարձրեց երկրում գլխավոր արտաքին ուժը։
ԱՄՆ-ի ռեակցիայի դանդաղկոտությունը սիրիական պատերազմին թույլ տվեց Մոսկվային միջամտել հակամարտությանն ու փոխել իրերի դրությունը։ Դրանից հետո ուժերի գերակշռությունը թեքվել է Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի կողմը, իսկ Ասադն ամրապնդեց իր դիրքերը երկրում։
Դո՞ւր է գալիս դա Արևմուտքին, թե՞ ոչ, ռուսները ներկայումս կդառնան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մաս։
Հեղինակի խոսքով՝ «Պատերազմի արվեստը» գրքից իր մեջբերումներն օգնում են լույս սփռել Կրեմլի տակտիկայի վրա։
Թեև Պուտինը մեծագույն ստրատեգ չէ, դատելով այն դժվարություններից, որոնց Ռուսաստանը բախվում է իր գործողությունների հետևանքով, սակայն նա լավ է կատարում պատերազմ վարելու արվեստի իր տնային աշխատանքը։
«Ասում են, թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։
Ստացվում է, ով մարդ ունի, պետք է մնա ու աշխատի, իսկ ով «անտեր» է, պետք է հեռացվի։ Այստեղ են ասել՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մնում է հասկանալ, թե «կտրուկ կրճատում» ասվածի իմաստը ռազմական ոստիկանությունում ինչու են «շուռ տվել»։
«Իրատես»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.