23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկովյան բնակարանում սպանված՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ, Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ՌԴ իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո պարզվել է, որ Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։ Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ այդ խմբի կողմից վարձակալած բնակարանում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Առաջին ձյունը կտեղա Երևանում չորեքշաբթի լույս գիշերը, հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այս գիշեր և վաղը առավոտյան թաց ձյուն կտեղա նաև Երևանի բարձրադիր գոտում, հատկապես Ջրվեժ, Մասիվ, Քանաքեռ հատվածներում»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։
Ավելի վաղ հաղորդվել է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին մթնոլորտային սառը ճակատի ազդեցությամբ։
Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:
Հարյուրավոր նամակների արտահոսքից առանձնացնեմ միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային.
1) 2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար: Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա փութաջանորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել…
2)Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ… Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»: Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ տիկին Քլինթոնի «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»: Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ:
3) 2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերություններից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ: Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»: Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Իմ կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում… Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը…
Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում։ Պատճառը ոչ այնքան այն է, որ նրա մերձավոր շրջապատը վերադառնում է իշխանության՝ զբաղեցնելով կարեւոր պաշտոններ, որքան այն, որ գործող իշխանությունից «աբիժնիկների» մեծ բանակ է ձեւավորվում։ «Աբիժնիկները», իհարկե, ձգտում են դեռ ոչինչ ցույց չտալ, անգամ հայտարարում են, թե «ով նեղանա, թող զույգ աչքով կուրանա», մասնակցում են իշխանական միջոցառումներին, բայց տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի եւ նրա թիմի հետ։ Շփումների պատասխանատուն հատկապես Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է։
«Աբիժնիկները» հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություններ անում ի վնաս վերջինի եւ խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը։ Քոչարյանի թիմում զվարճանում են այս ամենի եւ հատկապես գործող իշխանության ապաշնորհության վրա, որն ամեն ինչ անում է, որ նախկին նախագահի խաղաղ վերադարձն ապահովի։ Ընդ որում՝ ասում են, որ իրենց անելիքը չեն տեսնում՝ իրենց մնում է միայն սպասել։ Եվս մի քանի հզոր «աբիժնիկ», որն այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, եւ պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ իրավապահներին հաջողվել է պարզել հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից երեք ոստիկաններին սպանած անձանց ինքնությունը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ անձանց իշխանությունը որոշել է դատապարտել ցմահ ազատազրկման»:
Ժամանակ
Մանրամասներն այսօրվա համարում։
«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր կեսօրից հետո սառը ցիկլոնն աստիճանաբար կկորցնի իր ուժը: Հարցին՝ ե՞րբ փոքր ինչ կմեղմանա եղանակը, Սուրենյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Ի տարբերություն նախորդ ճակատի, որ եկել էր Արկտիկայից, նոր պրոցեսը գալիս է Միջերկրական ծովի ավազանից, այսինքն իր հետ բերում է արեւադարձային տաք հոսանքներ: Եվ չնայած ամպամած եղանակին եւ տեղումներին՝ ակնկալենք ջերմաստիճանի զգալի բարձրացում. հոկտեմբերի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Թե հետո երբ կիջնի՝ դա ճշտում ենք:
Կարծես թե ամսի 31-ից կսկսի անկում ապրել: Իսկ մինչ այդ, ամսի 27-ից 30-ը համեմատաբար տաք կլինի: Տաք ասելով նկատի ունենք, որ եթե վաղը Երեւանում սպասվում է առավելագույնը 8 աստիճան տաքություն, ապա 28-ին, 29-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչեւ +13+15 աստիճանի»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաև կադրային փոփոխություններ:
Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար` այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել:
Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ըստ ամենայնի` Կարեն Կարապետյանը որոշել է կառավարության բոլոր գագիկխաչատրյաններին հրաժեշտ տալ` սկսած ֆինանսների նախարարից, խորհրդականից մինչև ԾԻԳ-ի ղեկավար:
Հերթը կհասնի նաև մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ում առկա է խցանում. ճանապարհը փակ է:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում մերկասառույց է:
Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի, Արթիկ քաղաքներում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնարկը դրական է համարում: «Հայելի» ակումբում նա ողջունեց վարչապետի այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել: Պարոն Եղիազարյանը պնդեց, թե նման բան չի արել ոչ մի վարչապետ. «Ինչո՞ւ դա չէր անում Հովիկ Աբրահամյանը: Երբ նա նշանակվեց, ասացի, որ նրան խանգարելու են: Խանգարեցին իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը: Տա աստված, որ նույնը չկրկնվի Կարեն Կարապետյանի դեպքում: Համենայն դեպս, մեկնարկը շատ լավն է»:
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով` Հայաստանում քիչ բան է կախված ծրագրի բովանդակությունից. «Տարօրինակ ծրագրեր եմ կարդացել Հայաստանում` հանցակազմ պարունակողից մինչև «նյու վասյուկի»: Բայց ծրագրի բովանդակությունը ՀՀ-ում համարյա ոչինչ չի նշանակում: Բարի կամք ու համարձակություն է պետք, որ սայլը տեղից շարժվի: Հիմա կարծես թե ուզում են շարժել»:
Անդրադառնալով Վահան Բադասյանի հայտարարություններին` Գուրգեն Եղիազարյանը զգուշացրեց, թե նա չի լռելու և ամեն ինչ է ասելու. «Հերթով ամեն ինչ ասելու է, ձեր երեսը պատռելու է: Ազատվեք այդ շտաբի պետից, շտաբի պետը բանակի ուղեղային տրեստն է, այդտեղ նման մարդիկ գործ չունեն անելու»:
Մասնավորապես Մովսես Հակոբյանին վերաբերող հայտարարությունների մասին պարոն Եղիազարյանն ասաց. «Նա, լինելով պաշտպանության նախարար, գիտենք ինչպես սահմանը թողեց բանկա-բուտուլկայի հույսին: Հիմա խոսում են բնակարանների, միլիոնանոց դղյակի մասին: Բայց ցավոք, երբ դիմում եք Կարեն Կարապետյանին, պետք է ասեմ` նա չի կարող այդ հարցով լուրջ զբաղվել: Դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ ուժայինները վարչապետին չեն ենթարկվում»:
Գուրգեն Եղիազարյանը հավատում է, որ Կարեն Կարապետյանը կամային անձնավորություն է, և մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ կշարժվենք ու կապրենք այն Հայաստանում, որը թվագրվեց «Սասնա ծռերի» կողմից և այլևս հետ գնալու ճանապարհ չկա: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը որպես ցուցանիշ Կարեն Կարապետյանի կատարած քայլերի` համարում է այն, որ նրա` վարչապետ նշանակվելուց օրեր անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, մինչդեռ նրան նախկինում ոչ ոք կպչել չէր կարողանում: Կարեն Քոչարյանը Կարեն Կարապետյանի ետ գալը կապում է սպասվող ընտրությունների հետ. «Երկիրն այն վիճակում է, որ ՀՀԿ-ն էլ հասկացել է` նավը խորտակվում է իրենք էլ հետը»:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի տպավորությամբ, երբ լսում ես ՀՀ իշխանություններին, թվում է` կարծես նրանք մեզ չեն հասցրել այս վիճակին. «Համոզված եմ, որ կադրային փոփոխություններն անհրաժեշտ էին, բայց բոլորովին բավարար չէ ոչ միայն անձերի թվի հաշվով, այլև խորքային առումով»: Տիկին Ալավերդյանը վստահեցնում է, որ Հայաստանում ստվերը կամ անօրինական մենաշնորհները գտնել շատ հեշտ է, քանի որ ստվերը գտնվում է «ամենաարևոտ և ամենատեսարժան» վայրերում: Ըստ Լարիսա Ալավերդյանի` եթե հասարակությունը չտեսնի, որ Սերժ Սարգսյանը փոփոխություններ է կատարում իր մտերիմների, անձնականների շրջանում, հասկանալի կլինի, որ նպատակադրումը միայն այս երկու ամիսն է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կայծակնային արագությամբ դատական նիստն անցկացնելուց հետո որոշել է Երևան բնակիչ, 27-ամյա Էդգար Զիլֆյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Թուփակ» մականվամբ, ազատազրկել 6 ամսով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է. Զիլֆյանը մեղադրվոմ էր ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի հատկանիշով։
Դատաքննությամբ ապացուցվել է, որ նա ապօրինի ձեռք է բերել և պահել ակոսավոր հրազեն հանդիսացող առանց գործարանային համարի դրոշմվածքով ատրճանակ և փամփուշտներ կրակելու համար նախատեսված ակոսավոր ռազմամթերք հանդիսացող թվով 4 գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ։ Իսկ դատախազը Է. Զիլֆյանի համար պահանջել էր 1 տարի 6 ամիս ազատազրկում։ Դատը տեղի է ունեցել արագացված ընթացակարգով և այս տարվա օգոստոսին ձերբակալված Է. Զիլֆյանը ընդունել էր իր մեղքը։
Գաղտնիք չէ, որ նշված դատարանում կան դատեր, որ տևում են մի քանի տարի, մինչդեռ մեր տեղեկություններով՝ դատական այս նիստը տեղի է ունեցել 1 ժամից ոչ ավելի։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանոմ ուժեղացված ծառայություն են կատարել դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ, քանի որ դատական նիստին մասնակցելու համար ժամանել էին Թուփակի մեծ թվով ընկերներ։
Կարգադրիչների հետ ուժեղացված ռեժիմով են աշխատել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.