23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն 2017։ Հավասար հնարավորություն բոլորի համար» (Doing Business 2017: Equal Opportunity for All) զեկույցում։ Մենք այժմ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով 190 երկրների շարքում 38-րդն ենք՝ նախորդ զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղի փոխարեն։
Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի եւ մեկ տնտեսություն՝ Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
Բացի տեխնիկական պատճառներից, Հայաստանը նաեւ դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում եւ պայմանագրերի կիրարկում։
«Մասնավորապես, Երկիրը մեծացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից եւ կենտրոնացված գրանցամատյան եւ բարելավել է վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ։ Հայաստանը դյուրինացրել է նաեւ պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու եւ հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում»,– նշվում է զեկույցում։
Ի՛նչն է այստեղ ուշագրավ։ Այս արդյունքները թեպետ նոր են հրապարակվում, զեկույցն էլ 2017 թվականի համար է, սակայն երկու ոլորտներում բարելավումները կատարվել են ավելի վաղ՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք։ Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարությունն ուշացումով ստացավ ՀՀ դիրքի 5 տեղանոց բարելավում նախորդ կառավարությունից։
Կասեք, որ դա կարեւոր չէ՞։ Նայած ում համար։ Մենք էլ ենք պարբերաբար գրել, որ Doing Business–ի դերը գերագնահատել չի կարելի, պոտենցիալ ներդրողները միայն այդ զեկույցի վրա չեն հիմնվում։Դրա հիմքում ընկած են կարգավորումները (օրենքները, որոշումները եւ այլն), սակայն բոլորը գիտեն՝ օրենք ու որոշում ընդունելը մի բան է, դրանց կիրարկումն ապահովելը՝ լրիվ այլ բան։
Ամեն դեպքում, բոլոր կառավարությունները միշտ կարեւորել են Doing Business–ի դերը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
“Հայկական ժամանակ” թերթը գրում է. “Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության հարցում լուրջ առաջընթաց չի կարողանում արձանագրել և քննարկումները շարունակվում են:
Վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը հանձնարարեց այս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին քննարկել որոշ կատեգորիայի սպառողների համար տարբերակված սակագներ սահմանելու հնարավորությունը, դրանով մի կողմից բիզնեսը խթանելու, մյուս կողմից՝ սոցիալապես անապահով խավերի համար ավելի ցածր սակագին սահմանելու նկատառումներով:
Հանձնաժողովում կատարած հաշվարկները ցույց են տվել, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծելու դեպքում պետք է նվազի “Գազպրոմ Արմենիայի” եկամուտը, կամ պետք է բարձրացվեն մյուս սպառողներին մատակարարվող գազի սակագները:
Հանձնաժողովում հույս ունեն, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի կատարել իրենց տրված այդ հանձնարարականը”:
Հայկական ժամանակ
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Հովիկ Աբրահամյանը շատ քիչ ժամանակ է գտնվել Հայաստանում։ Իր բախտակիցների նման, նա էլ լքել էր երկիրը, մի քանի շաբաթ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց ի տարբերություն նույն բախտակիցների, Հովիկ Աբրահամյանը դեռ հույսը չի կորցնում, որ առաջիկա զարգացումներում ոչ միայն կարևոր դերակատարություն կարող է ունենալ, այլև անձամբ բախտակիցների գծավորությամբ կարող է կարևոր գործընթացների սկիզբ դնել թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս։ Այս իմաստով, եթե պաշտոնանկ եղած նախարարները Հայաստանից մեկնել են, որովհետև այլ բան չէր մնում անել՝ Հովիկ Աբրահամյանն առայժմ արտերկրում գտնվելով, պարզապես ժամանակ է շահում։ Մամուլը գրել էր, որ Հայաստանում գտնվելու օրերին, չնայած Սերժ Սարգսյանի հրապարակային հավաստիացումներին, Հովիկ Աբրահամյանի համար գործ չգտնվեց ՀՀԿ-ում։ Այնտեղ աշխատանքի ամբողջ ծանրությունն իրենց վրա են վերցրել Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գաղափարա–քարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը։ Նախընտրական այն աշխատանքը, որ կապված է քրեականների և օլիգարխների հետ, այս պահին Սերժ Սարգսյանի հրահանգով արգելված է։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին հաջողվի քաղաքական դաշտում այնպիսի դասավորությամբ մտնել ընտրական շրջան, որ Հովիկ Աբրահամյանի այդ կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և այդու Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) եւ հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից։ Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։ Սաղմոսում գրված է. «Հավատացի. Ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:4-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արթուր Աբրահամի և Մարտին Մուրայի միջև ռևանշ մենամարտը չի կայանա:
Բրիտանացի բռնցքամարտիկը հայտարարել է, որ մարտը չի կայանա, քանի որ Աբրահամը վնասվածք է ստացել:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Աբրահամի հետ ռևանշ մենամարտը չի կայանա, քանի որ նա վնասվածք ունի: Մենք նոր մրցակից ենք փնտրում»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մուրայը:
Հիշեցնենք, որ մարտը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 12-ին` Մոնտե Կարլոյում:
Բռնցքամարտիկների միջև առաջին մենամարտում Աբրահամը հաղթահել էր մրցակիցին:
Համացանցում է հայտնվել Սկոլկովո տեխնոպարկում անցկացվող «Բաց ինովացիաներ» համաժողովի մասնակիցների տարհանման տեսանյութը…
Համացանցում է հայտնվել Սկոլկովո տեխնոպարկում անցկացվող «Բաց ինովացիաներ» համաժողովի մասնակիցների տարհանման տեսանյութը, որոնց թվում է եղել նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հարթակում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետեւանքով նիստն ընդհատվել է:
Ներկայումս աննշան հրդեհը մարվել է: Համաժողովը աշխատանքը շարունակում է նախկին ռեժիմով;
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ Նախագահի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են:
Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:
Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
The Journey of Female Health Sciences ամսագիրը հետազոտություններ է արել՝ պարզելու համար, թե որ երկիրն է առաջատարը կնոջ կրծքերի չափերով։ Հեղինակները հաշվի են առել, որ ցուցակում չպետք է լինեն պլաստիկ վիրահատության դիմած կանայք։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 59-րդ, Ռուսաստանը՝ 40-րդ։ Ցանկն ամբողջությամբայստեղ․
Երկրներ, որտեղ կանայք ամենամեծ կրծքերն ունեն։ Առաջին 20-ը
1 ԱՄՆ (սպիտակամորթներ)
2 Կանադա
3 ԱՄՆ (սևամորթներ)
4 Իռլանդիա
5 Լեհաստան
6 Մեծ Բրիտանիա
7 Նիդեռլանդներ
8 Կոլումբիա
9 Իսլանդիա
10 Վենեսուելա
11 Թուրքիա
12 Ավստրալիա
13 Նոր Զելանդիա
14 Նորվեգիա
15 Գերմանիա
16 Ֆինլանդիա
17 Շվեդիա
18 Դանիա
19 Իսպանիա
20 Բուլղարիա
Այս տարվա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆիզիկական բռնության արդյունքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր, զանգվածային լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 16 դեպք է գրանցվել, իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը խախտվել է 9 անգամ: Դրանք գերազանցում են 2016-ի 2-րդ եռամսյակում գրանցված դեպքերը: Այս տվյալները հրապարակել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ լրագրողների իրավունքների խախտման դեպքերի աճը պայմանավորված է ՊՊԾ գնդի գրավումով եւ դրան հաջորդած ցույցերով ու բախումներով, որոնց ընթացքում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել նաեւ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Ըստ Աշոտ Մելիքյանի, հատկանշական է, որ հուլիսյան իրադարձություններից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներից ներողություն խնդրեց, Հատուկ քննչական ծառայությունն ակտիվացրեց իր գործողությունները: Ընդ որում՝ մեղադրանքներ առաջադրվեցին ոչ միայն ՊՊԾ գնդի, այլեւ նախորդ տարի «Էլեկտրիկ Երեւան» ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկաններին:
«Ակնհայտ է, որ այստեղ որոշ առումով ձեւական մոտեցում է ցուցաբերվում, եւ այդ հարցը մի քանի քավության նոխազների հաշվին փակվում է: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում մեր մի շարք գործընկերների մոտ»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.