23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քուվեյթում թութակը կնոջը պատմել է ամուսնու դավաճանության մասին, հաղորդում է life.ru-ն։ Թռչունը սկսել է կրկնել արտահայտություններ, որոնք տղամարդն ասել է իր սիրուհուն, որն այդ տան սպասուհին է եղել։
Կինը նախկինում կասկածներ է ունեցել, որ ամուսինը դավաճանում է իրեն, սակայն որևէ ապացույց չի ունեցել։ Հենց որ թութակը սկսել է «ավելորդություններ» խոսել, կինը միանգամից գնացել է ոստիկանություն և դիմում է ներկայացրել ամուսնու դեմ, քանի որ Քուվեյթում ամուսնական դավաճանության համար պատիժ է սահմանված։
Բայց դատավորը հրաժարվել է թռչունի ցուցմունքը ծանրակշիռ ապացույց համարել, քանի որ թութակն այդ բառերը կարող էր լսել հեռուստացույցով։
«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին:
Փաստաթղթում ամփոփված են նաև տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ:
Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար: Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմել է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը:
Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ քաղաքական գործիչներ:
«Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու ևս 3 հոգի»,-նշել է դեսպանը: Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ:
Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է. «Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որևէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարևոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:
Դիվանագետը Պետդեպին ուղղված զեկուցագրում մեջբերում է այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի ղեկավար և նույն ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի հրապարակային հայտարարությունները, թե «դատաքննությունն ի սկզբանե վերահսկվել է, և դատարանն ուղղակի հրահանգ է կատարել. իշխանություններն ամեն ինչ արել են ծածկելու համար ոճրագործությունը»:
Այս ամենով հանդերձ, Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որևէ ապացույց երբևէ չի տեսել:
Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից քիչ անց հայտարարեց, թե իբր գործն «ուչաստկովիի մակարդակի» է: Նշենք, որ նրա անմիջական շրջապատի ներկայացուցիչ, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը հնչեցրեց հենց «ռոմանտիկների» ղեկավար Նաիրի Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում:
Նրա մասով վարույթը կարճելը, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, իրականացվել է օրենքի խախտմամբ:
Շարունակելով քննարկել հնչեցված դատավճռի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ դեսպանը մատնանշում է մեկ այլ վիճահարույց հանգամանք. «Մեղադրյալներից ոչ ոք մահապատժի չենթարկվեց: Հասարակության մեծ մասը հավատացած էր, որ ԱԺ-ում իրականացրած ոճրագործության կատարողները պետք է մահապատժի ենթարկվեին»:
Օրդուեյի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդում իր անդամությունը վերջնականորեն հաստատելու նպատակով ՀՀ ԱԺ-ն ամբողջապես չեղյալ հայտարարեց մահապատիժը` դատավճռի հրապարակումից կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբեր ամսին. «Ս. Դեմիրճյանն ու մյուս ընդդիմադիրները վիճարկում են, որ մահապատժի վերացումը վավեր է միայն խաղաղ ժամանակահատվածում, մինչդեռ հանցանքի իրականացումն ինքնին պատերազմական ակտ է եղել, ուստի մեղադրյալները լիովին համապատասխանում են մահապատժի իրագործման պայմաններին»:
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում առկա Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մասշտաբային ծրագիրը:
Տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակի, որոնցով հանդես են եկել «Տանկային բիաթլոնի» անդամ թիմերը: Հատկանշական է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր տանկերի արդիականացման համար պայմանագիր կնքել լեհական Bumar Labedy ընկերության հետ, գրում է «Իզվեստիա» լրատվամիջոցը:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տանկերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Նա չի նշել արդիականացվող մարտական մեքենաների հստակ թիվը և աշխատանքների ավարտի ժամկետները: Տեղեկացված աղբյուրը պատմել է «Իզվեստիա»-ին, որ խոսքը տեխնիկայի մի քանի տասնյակ միավորի մասին է:
Զինադադարի խախտման և դրան հայաստանյան քաղաքական գործիչների,քաղաքագետների և զինվորականների բավական կոշտ արձագանքը հիստերիա է առաջացրել Բաքվում…Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի հայտարարությունն այն մասին,որ ցանկացած ժամանակ,երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն մեր ԶՈՒ-րը կարող է կիրառել “Իսկանդեր” օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները և հարված հասցնել հակառակորդին…”Հայաստանը ոչ մեկից թույլտվություն ստանալու խնդիր չունի այդ համալիրները գործի դնելու համար և մենք համապատասխան մասնագետներն ունենք,որոնք կարող են դա կիրառել”-հավելել է Յաղմուրյանը…Հայկական բանակի գնդապետի այս հայտարարությունը Բաքվում դիտել են որպես սպառնալիք Ադրբեջանին… Հայաստանը և Արցախը շատ խիստ պետք է պատժեն Ադրբեջանին,քանի որ մեր արևելյան հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն…Շատ ճիշտ են անում՝ Բաքվում վախենում են…
Ինչպես միշտ ադրբեջանցիները դիվերսիաները կազմակերպում են ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ…Այս դիվերսիան “նվիրվում” էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը…
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:
1999 թվականի այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը , ում մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, դաժանաբար գնադակահարեցին Ազգային ժողովի դահլիճում՝ ուղիղ եթերի ընթացքում։ Նրա հետ գնդակահարվեցին ևս 6 գործիչներ, գնդակահարվեցին ճիշտ այնպես, ինչպես 1915 թվականին թուրքերը գնդակահարում էին հայերին՝ բացեիբաց, բոլորի աչքի առաջ, որ թերևս մյուսները, շոկի մեջ ընկած, անկարող լինեին որևէ դիմադրության… Ու հենց հոկտեմբերի 27-ը դարձավ հայոց անկախության կորստի գործընթացի սկիզբը…
Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը… Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։
Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը և գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։
Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։
Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը…
Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։
Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին…
Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը-խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն… Վազգենը ոչ մեկից խելացի չէ։
Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։
Հայը հային այդպես չի ատի — կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող։
Առաջարկս.
Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել` պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք` պառլամենտը չի քվեարկի ինձ պատասխանատվության կանչելու առաջարկին, և քո ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վ.Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և Դեմիրճյանի համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն 6 ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալով՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխանաթը գուցե Դարբինյանի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։
Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վձռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փակես։
Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով…
Զանգիր խոսենք։
Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
P.S.
Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:
Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ. տեղեկացնում է ՀՔԾ-ն։
Մասնավորապես՝ իրականացված ստուգումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատապարտյալներ Ա. Դ.-ին, Գ. Ա.-ին և Հ. Ա.-ին տեսակցություն տրամադրելու համար օրենքով սահմանված և անհրաժեշտ պայմանի բացակայության դեպքում տեսակցությունների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում, փաստացի կազմակերպել և իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կառավարությունը լրացում կատարեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում: Այդ առիթով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ համաձայն օրենքի 30.2-րդ հոդվածի՝ զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում նախատեսված է միանվագ դրամական օգնություն, ընդ որում, ծնողները համարվում են ընտանիքի անդամ, եթե զինծառայողի հետ բնակվում են համատեղ, հետևապես, իրենց մշտական բնակության վայրից հեռու տեղակայված զորամասերում ծառայող զինծառայողները, որոնք հաշվառված են վարձակալած կամ պաշտպանության նախարարության տրամադրած ծառայողական բնակարաններում, չեն կարողանում օգտվել վերը նշված իրավունքից: Տեղի ունեցած փոփոխությանը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրները լուծելու նպատակով արվեց:
Համաձայն որի, այսուհետ.«Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ օրենքի 30.2-րդ հոդվածի իմաստով ընտանիքի անդամ են համարվում նաև ծառայողական բնակելի տարածությունում բնակվող կամ բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցում ստացող զինծառայողի՝ այլ վայրում բնակվող ծնողները»,- ասաց նախարարը:
Մի քանի օր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում մահացել է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը` 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը:
Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային Ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ: Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան հանդիպմանը: 2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել էր ԱՄՆ ու այլեւս չէր վերադարձել: Որոշ ժամանակ հետո ՀՀ ազգային հեռուստաընկերությունը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից: Հոկտեմբերի 27-ի գործով վկան բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ` նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչելու դեպքում: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով 99-ին վերլուծական էր գրում տեղի ունեցածի մասին, երեկ մեր զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող կարեւորագույն բոլոր վկաները կյանքից հեռանում են վաղաժամ: Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկաների վաղաժամ մահերը չեն կարող առնվազն հարցեր չհարուցել: «Տիգրան Նազարյանը հեռախոսային վկայություն է տվել Ռոբերտ Քոչարյան — Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ եւ նշել է, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով: Ըստ էության` կամ հաստատելով, որ այդպիսի ձայնագրություն կա, կամ հասկացնելով, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա դա տարօրինակ է: Նա նաեւ արժանացել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների սպառնալիքին, որոնք եղել են կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ: Դրանից հետո որեւէ փորձ չարվեց պետական մարմինների կողմից բացահայտելու, թե ով է սպառնում Տիգրան Նազարյանին եւ ինչու նրան թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան: Նշեմ նաեւ, որ Տիգրան Նազարյանը չափազանց մտերիմ է եղել Նաիրի Հունանյանի հետ եւ կարող էր շատ արժեքավոր տեղեկություններ փոխանցել նրա կենսագրությունից, որոնք անհայտ են հասարակությանը, եւ վերջին հաշվով, հաստատ ավելին կիմանար, քան որեւէ մեկը, մասնավորապես` նրա կապերի, նրա դեգերումների մասին»,- մեր զրույցում պատմեց Ստյոպա Սաֆարյանը:Նշենք, որ 1999թ. Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացել են: Մասնավորապես` մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել ողբերգության հաջորդ տարին:
2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է սույն գործում որպես կասկածյալ ներգրավված Նորայր Եղիազարյանը, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի, Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:
2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը, չնայած` նրա սպանության համար մեղադրվել եւ դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:
Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն, դեռեւս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում եւ ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
Այնուհետեւ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց 2004թ.-ին Ապարան-Երեւան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը): Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել: Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գործով որպես վկա անցնող ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
2004 թ.-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ ահա 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապված նախկինում որեւէ խնդիրների չի ունեցել:
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ Էդիկ Գրիգորյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 17ա շենքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վարդանյանը Արարատ քաղաքում՝ Շահումյան փողոցում, ոստիկանության Արարատի բաժնի հարևանությամբ իր վարած Opel Astra մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն, այնուհետև հարվածել հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ քաղաքի Չարենցի փողոցի 5-րդ տան բնակիչ, 21-ամյա Ալբերտ Գևորգյանը և Արարատ քաղաքի բնակիչ, 14-ամյա Տիգրան Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Նրանցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետ, ում, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հիվանդանոց է ուղեկցել Արարատի ոստիկանության բաժնի պետ Սևան Քոչարյանը։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարներից գրեթե 1.5 ժամ է պահանջվել, մինչև հատուկ տեխնիկայով կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել 2 վիրավորներին և վարորդի՝ Դ. Վարդանյանի դին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Վարդանյանը ժամկետային զինծառայող էր և կարճաժամկետ արձակուրդում էր գտնվում։ Նա ծառայում էր Ճամբարակի զորամասում, իսկ վիրավորներից Տ. Գալստյանը սովորում է Արարատի թիվ 2 միջնակարդ դպրոցի 9-րդ դասարանում, Ա. Գևորգյանը աշխատում է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ում։
Օպերատիվ են գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.