23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը առավելագույնս վրդովվեցրել է ՀՅԴ-ին: Ծառուկյանի նախօրեին արած հայտարարությունից հետո ՀՅԴ գրասենյակում կուսակցական հավաք է եղել:
ՀՅԴ խմբակցության առաջին դեմքերը զայրացած հայտարարել են, որ նման բան չի կարող լինել եւ չպետք է լինի, քանի որ Ծառուկյանի վերադարձը կնշանակի բոլոր պայմանավորվածությունների խախտում:
Կուսակցական հանդիպման ժամանակ անգամ որոշում է կայացվել երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստից առաջ գնալ Սերժ Սարգսյանի մոտ եւ ներկայացնել իրենց կատեգորիկ դեմ դիրքորոշումը Ծառուկյանի վերադարձի հետ կապված:
Բացի այդ, ՀՅԴ-ն կարծում է, որ նախագահը պարտավոր է իրենց կարծիքն էլ հաշվի առնել նման որոշումներ ընդունելիս:
Սակայն, մեզ հասած տեղեկություններով, երեկ այդ հանդիպումը չի կայացել: ՀՅԴ-ի այս խուճապահար վարքագիծը փաստում է, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը նշանակում է իրենց վերջը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Սիրելինե՛ր, մի նոր պատվիրան չեմ գրում ձեզ, այլ այն հին պատվիրանը, որ ունեցաք հենց սկզբից։ Այդ հին պատվիրանը այն պատգամն է, որ լսել եք արդեն։ Սակայն դարձյալ իբրև նոր պատվիրան եմ գրում ձեզ հետևյալը, որի ճշմարիտ լինելը տեսաք Քրիստոսի և ձեր կյանքի մեջ, թե ահա խավարն անցնում է, և արդեն իսկ երևում է ճշմարիտ լույսը։ Ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, նա խավարի մեջ է տակավին։ Մինչդեռ իր եղբորը սիրողը լույսի մեջ է մնում և գայթակղության պատճառ չի դառնում։ Իր եղբորն ատողը, ընդհակառակը, խավարի մեջ է, խավարի մեջ է քայլում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը:
(Հովհաննեսի առաջին նամակը 2:7-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Ոճրագործությունից անցել է 17 տարի, բայց մենք գիտենք այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոչ մի բան չբացահայտվեց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
«Ես կարծում եմ, որ նման հանցագործությունները չեն բացահայտվում, նույնիսկ եթե իմանում են: Քենեդիի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում, թեեւ շատերը գիտեն, ենթադրում եմ: Ես օրինակ մի բան գիտեմ, որ ինքը շատերին խանգարում էր եւ դրսում, եւ ներսում: Սա, ընդհանարպես, գլոբալ քաղաքականության հարց է, այստեղի հետ այնքան չի կապված, որքան դրսի: Ճիշտ է, հայերի ձեռքերով են կատարել, բայց հայերը շատ թշնամիներ ունեն, երեւի տեսան, որ հատկապես երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր դրանից վախեցան»,-ասաց նա:
Ռիմա Դեմիրճյանը կարծում է, որ եթե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը չլիներ, ուրիշ Հայաստան կունենայինք. «Ես չեմ ստի, որ ամեն ինչ լավ կլիներ, որովհետեւ ժամանակները դժվար են, ղեկավարելը շատ դժվար է, բայց զգալի չափով ուիշ կլիներ: Կարեն Սերոբիչը մի հարցազրույցում ասել է՝ իշխանությունը դժվար գործ է, բայց նաեւ հաճելի, եթե ուզում ես ծառայել ժողովրդիդ ու երկրիդ: «Հոկտեմբերի 27»-ը բոլոր ոլորտների վրա քայքայիչ ազդեցություն ունեցավ: Մինչեւ հիմա շարունակվում է: Այդ հանցագործությունն ուղղակի խափանեց մեր ամբողջ կյանքը, ոչ միայն մեր անձնականը, հասարակության հավատը, նպատակասլացությունը»:
Ռիմա Դեմիրճյանը չի հավատում, որ «Հոկտեմբերի 27-ը» երբեւէ կբացահայտվի. «Ես միշտ ասել եմ, որ դա կարող է պատահականորեն ստացվի, որովհետեւ այնպիսի ուժեր են խառնված…: Շատ մտածված էր ամեն բան, ինչո՞ւ պետք է գային ԱԺ, ինչու պետք է ասեին, թե պատահական ենք սպանել: Ոնց եք պատահական սպանել, երբ ստուգողական կրակոց է եղել: Ամեն ինչ մտածված էր մինչեւ վերջ, սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր»:
Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:
Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:
Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի եւ արձանագրել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կատարած ապօրինությունները։
Հայցը Եվրոպական դատարան ներկայացրել էին Բյուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը 2007 թվականին։ Նրանց սեփականությունը՝ 1,385 քմ, խլել էին պետական կարիքների համար, իսկ դրա իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել միայն 54 մլն դրամը։
Պետական կարիքների զոհերը իրենց փաստաբան Վահե Գրիգորյանի հետ միասին դիմել էին ներպետական ատյաններին՝ ընդհուպ մինչեւ Վճռաբեկ դատարան, եւ արդարություն չգտնելով դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վճռաբեկ դատարանը՝ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ, մերժել էր հայցն ընդունել վարույթ։
Եվրոպական դատարանն իր վճռով արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։ Դատարանը նաեւ կառավարությանը ժամկետ է տրամադրել հայտատուների հետ պայմանավորվելու, այլապես ինքը կորոշի փոխհատուցման չափը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այդ կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուք սոցցանցում։ «Եվրոպական դատարանի կողմից այսօր ընդդեմ Հայաստանի կայացված որոշումն (Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի) ինձ համար աննախադեպ է։ Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։
Բայց հազվադեպ որոշումներից է, որ եվրոպական դատարանը որոշում է կայացրել հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման։
Իսկ այդ հայ դատավորը (ինչպես որոշման մեջ է նշված judge M.) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է։
Սա եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում…»,- նշել է նա՝ շնորհավորելով փաստաբան Վահե Գրիգորյանին կարեւոր հաղթանակի կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ. Հալեպում գրոհայինները ամերիկյան արտադրության շարժական ԶՀՀ–ներ ունեն։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նկատվել են գրոհայիններին ամերիկյան արտադրության հակատանկային համալիրների եւ շարժական ԶՀՀ–ների փոխանցման դեպքեր»,– ասել է նա։
Զախարովան նաեւ նշել է, որ իրենք մտահոգված են ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողությունների պատճառով Սիրիայում աճող ապակայունությունից։
Քաթարյան Аl Jazeera հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին, ներկայացնելով դեպքի մանրամասներն ու հանրության և իշխանության արձագանքը: Տեսանյութի հեղինակները զրուցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև նրա քաղաքական պլաններին:
«Հայաստանում խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան մայիսին: Ու թեև շուտով կավարտվի Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը, վերջերս ընդունված նոր վիճելի Սահմանադրությունը նրան հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը երկրում՝ դառնալով վարչապետ»,- նշում է հոդվածագիրը՝ նշելով, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցում է կատարում խորհրդարանականին:
Երբ այս մասին հարցրել են Սերժ Սարգսյանին` խնդրելով պատասխանել իր վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին հարցին, Սարգսյանը նշել է. «Կարծում եմ, դեռ շատ վաղ է նման խոսակցությունների համար»:
Մեկնաբանելով «Սասնա ծռերի» պահանջները դիմակայության օրերին, Սերժ Սարգսյանը նշել է, որ «նրանց պահանջը ոչ թե Ձեր ասած անձնավորության (Ժիրայր Սեֆիլյանի-խմբ.) ազատ արձակելն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը»: Նա հավելել է, որ երկրորդ պահանջը ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններում որևէ տարածքի հանձման գաղափարից հրաժարվելն էր:
Մեկնաբանելով գնդի գրավման օրերին «Սասնա ծռերին» ի աջակցություն տեղի ունեցող ցույցերը, Սարգսյանը նշել է, որ դա զարմանալի չէ: «Ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Կարող եմ բերել օրինակներ շատ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որոնց բնակչության մի հատված, օրինակ, սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց», — ասել է ՀՀ նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել հոկտեմբերի 27-30-ը անցկացվող «ՋՈՒՆՎԵՔՍ Երևան շոու-2016» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսային կենտրոնը տեղակայված է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում, որից օգտվող տնտեսվարողներն օգտվում են հարկային և մաքսային արտոնություններից: Հանրապետության Նախագահը շրջել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն վեցերորդ տարին կազմակերպվող ցուցահանդեսում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական ընկերություններ, անհատ ոսկերիչներ, փորձագետներ: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական և արտերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Նախագահն այսօր ներկա է գտնվել նաև «Երևան» տոնավաճառ առևտրի կենտրոնի բացմանը: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը: Հանրապետության Նախագահին շրջայցի ընթացքում հիշյալ ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները: Նշվել է, որ 2016թ. հունվարից մինչև հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 ՀՀ դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են շուրջ 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամ: Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երևանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ միջին ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն՝ անդրադառնալով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա 10 հազար դրամ արժողությամբ ավիատոմսերով թռիչքներ իրականացնելուն, ասաց.«Սա շատ կարևոր իրադարձություն է հենց այն պատճառով, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով սկսելու է աշխատել: Նախադեպ, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այս ձևաչափով։Այդպես էլ կա, տոմսերը կսկսվեն 10 հազար դրամից: Կարող եք մուտք գործել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջն ու տեսնել, որ իր կողմից սպասարկվող ուղղությունների տոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց, եթե չեմ սխալվում՝դա կազմում է 7500 դրամ: Վստահ եմ, որ Գյումրիից Մոսկվա ուղղությամբ ևս նման գներ են լինելու»։
Ըստ նրա՝ ռուսական ավիաընկերությունն առաջարկելու է սեգմենտավորված տոմսեր, X քանակի տեղերն X գնով:
Թռիչքներն իրականացվելու են «Բոինգ» 737-800 ինքնաթիռներով, որոնք ունեն 180 տեղ: «Շիրակ» օդանավակայանի գներն ավելի էժան են, քան «Զվարթնոց»-ինը»,- ասաց Ավետիսյանը:
Asef ասոցիացիայի գիտնականները Pampers տակդիրներում քաղցկեղածին նյութերի հետքեր են հայտնաբերել, որոնք կապ ունեն քաղցկեղի մի քանի տեսակների հետ, այդ թվում՝ մաշկի, թոքերի, միզապարկի, լյարդի եւ ստամոքսի:
Ուշագրավ է, որ տվյալ պոտենցիալ վտանգավոր միացությունները հայտնաբերվել են նաեւ այլ նյութերում, որոնք նախատեսված են երեխաների զգայուն մաշկը պաշտպանելու եւ գրգռումը կանխելու համար: Օրինակ՝ պարզվել է, որ քաղցկեղածիններ կան վազելինի մեջ, որը կոսմետիկ խոնավեցնող արտադրանքի հայտնի բաղադրամասերից է: Վազելինի վերամշակման ժամանակ դրա մեջ կարող են ընկնել տոքսիկ միացություններ, որոնք հայտնի են որպես պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածիններ:
«Այս քաղցկեղածին նյութերն օրական 23.5 ժամ շփվում են երեխայի մարմնի ամենանուրբ մասերի հետ: Չնայած տոքսիկ միացությունները տակդիրներում փոքր խտությամբ են առկա՝ կիլոգրամին 0,2 միլիգրամից պակաս, որը ԵՄ-ում թույլատրելի քանակ է համարվում, էթիկական տեսանկյունից դա անընդունելի է»,- ասել է Asef-ի ղեկավար Լյուդվին Ֆերերը:
Նա կարծում է, որ քաղցկեղածին նյութեր պարունակող տակդիրների երկարատեւ օգտագործումը կարող է երեխաների առողջության համար երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ: Հետեւաբար, նրա կարծիքով, վաղուց ժամանակն է, որ տակդիրներ արտադրողները փոխեն արտադրության մեթոդները՝ երեխաների համար առավել անվտանգ արտադրանք ստանալու համար:
Այդպիսի տակդիրներ արտադրող Proctor and Gamble ընկերությունն առայժմ չի մեկնաբանել այս հետազոտությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.