23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-ին կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:
Երևանում՝
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի հոկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -3.40C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.30C
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալել են անօթեւան տղամարդու, որը Մոսկվայի կենտրոնում կողոպտել էր բորտուղեկցորդուհուն եւ նրա ընկերուհուն, «360» հեռուստաալիքի եթերում ասել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
Հանցագործությունը կատարվել էր հոկտեմբերի սկբին։ «Պոլյոտ» ավիաընկերության բորտուղեկցորդուհուն եւ նրա ընկերուհուն կողոպտել էին գիշերային ակումբից տուն վերադառնալիս։ Տուն գնալիս նրանք կանգնեցրել էին մի մեքենա, որում երկու կովկասցիներ էին եղել։
Երբ նրանք ուզել էին վճարել, դիմացի նստատեղին նստած տղամարդը հանել էր դանակը եւ խլել դրամապանակը, ոսկյա շղթան ու iPhone–ը։ Ընդ որում, դրամապանակում եղել էին մի քանի բանկային քարտ, տարբեր արժույթով փող։ Ընդհանուր վնասը կազմել է 383 հազար ռուբլի։
Չարագործներից մեկին ձերբակալել էին հոկտեմբերի 27-ին օդանավակայանում։ Պարզվել էր, որ նա մշտական բնակության վայր չունի։
«Ձերբակալությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին՝ ժամը 08։30–ին։ Ձերբակալվել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի»,– ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Հարուցվել է քրեական գործ։
Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում:
Հետազոտողները ուսումնասիրության համար հարուստ նյութ են հայտնաբերել մարմարի սալաքարի տակ, որը տեղադրվել է 1555-ին, քանի որ ուխտավորները ձգտում էին մի մասունք տանել Տիրոջ գերեզմանից, հայտնում է National Geographic-ը:
Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը:
Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները:Աշխատանքները ֆինանսավորում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն):
https://www.youtube.com/watch?v=B77qm7r8Tq4
Երեւանում պայթեցված թիվ 1 տպարանի մասնաշենքը ներառված չէր պատմամշակութային արժեք ունեցող հուշակոթողների շարքում եւ ուներ սեփականատեր, ում որոշմամբ էլ շենքը քանդվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նեշ է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում: Իսկ ինչ վերաբերում է տուրիզմի զարգացմանը, այսօրվա Երեւանն էլ նպաստում է տուրիզմի զարգացմանը նաեւ նոր շենքերով»,-ասաց նախարարը:
«Վերջին հաշվով, քաղաքը մարդկանցով է քաղաք, այսօրվանով եւ ապագայի մասին մեր պատկերացումներով: Եկեք հիմա կառչենք այն մտքից, որ վերացրինք հին Երեւանը: Այո՛, վերացրինք, այո՛, սխալ ենք արել, շատ վատ բան ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, ի՞նչ է փոխվելու»,- ընդգծեց Արմեն Ամիրյանն ու հավելեց. «Այո, ցավում եմ, որովհետեւ ես մեծացել եմ այդ փողոցում: Իմ մանկությունն անցել է հենց այդ տարածքում, բայց ի՞նչ կարող ենք անել, սեփականատիրոջ որոշումն է»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր քայլեր ձեռնարկվում են դեռեւս կանգուն պատմամշակութային շինությունների պահպանման ուղղությամբ՝ Ամիրյանն ընդգծեց, որ որպես պատմամշակութային արժեք ճանաչված բոլոր շենքերը պահպանվում են նախարարության կողմից:
https://www.youtube.com/watch?time_continue=5&v=dKtaPNyTMvs
Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը 2014-2015 թվականներին թվով 118 արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց աշխարհագրությունը չափազանց մեծ ու հետաքրքիր է։ Երկու տարվա ընթացքում նախարարության աշխատակիցներն այցելել են աշխարհի 5 բնակեցված մայրցամաքներից չորսը՝ բացառությամբ Ավստրալիայի:
Դարձիր պաշտոնյա եւ բացահայտիր աշխարհը
Մոսկվա կատարած գործուղումների թիվը հասնում է 36-ի, իսկ երկրորդ ամենից շատ այցելված քաղաքը Բրյուսելն է: Նախարարության աշխատակիցները ԵՄ մայրաքաղաք են այցելել 11 անգամ: Առաջատար եռյակը եզրափակում է Մինսկը, ուր Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները գործուղվել են 7 անգամ:
Ստորեւ ներկայացված քարտեզում կարելի է տեսնել նախարարության աշխատակցիների գործուղումների ուղղությունները:
Ինչպես «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, 2014թ. գերատեսչության աշխատակազմի արտասահմանյան գործուղումների համար պետբյուջեից հատկացվել է 93 միլիոն 950 հազար դրամ, որից ծախսվել է ավելի քան 70 տոկոսը՝ 67 միլիոն 670 հազար դրամ: Նախարարությունն ունեցել է 65 գործուղում:
2015թ. նախարարությանը հատկացված եւ ծախսված գումարը փոքր-ինչ համեստ է եղել նախորդ տարվա համեմատությամբ: Այդ տարի նախարարությունն ունեցել է 47 գործուղում, որի վրա ծախսվել է 53 միլիոն 221 հազար դրամ:
Նշված երկու տարիներին նախարարության կողմից ավիատոմսերի գնման համար ծախսվել է մոտ 69,9 միլիոն դրամ:
Ճշմարիտյանի 13 հազար դոլարանոց տոմսը
Նախարարության 2014թ. ամենաթանկ գործուղումն ու ավիատոմսը եղել է արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանինը: Նրա վաշինգտոնյան մեկ գործուղումն արժեցել է 6,5 միլիոն դրամ, որից 5,3 միլիոնը ավիատոմսի գումարն է, 1 միլիոն 251 հազարը՝ օրապահիկի եւ գիշերավարձի: Կարեն Ճշմարիտյանի հետ Վաշինգտոն էին գործուղվել նաեւ փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու նախարարության Տնտեսական զարգացման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը: Նրանց գործուղումներն արժեցել են համապատասխանաբար 2 միլիոն 999 հազար եւ 3 միլիոն 75 հազար դրամ: Յուրաքանչյուրի ավիատոմսի համար վճարվել է 1 միլիոն 202 հազար դրամ:
Պաշտոնյաները հաճախ ավիատոմսերի թանկ գնով գնումը մեկնաբանում են, թե՝ որոշ ուղեւորություններ ստացվում են հապշտապ, անհրաժշետություն է առաջանում վերջին պահին։ Այս օրերին մեկնումից 3 օր առաջ Երեւան-Վաշինգտոն հետադարձով բիզնես կարգի ավիատոմսը հնարավոր էր ձեռք բերել մոտ 1,5 միլիոն դրամով: Չնայած ավիատոմսերը, պայմանավորված սեզոնայնությամբ ու պատվիրելու եւ մեկնելու միջեւ ընկած օրերի տարբերությամբ, կարող են մի քիչ ավելի էժան կամ թանկ լինել։ Իսկ Երեւան-Վաշինգտոն-Երեւան ավիատոմսի համար 5,3 միլիոնը շատ է, թե քիչ՝ թողնում ենք առանց մեկնաբանության։
Հարկատուների վրա 6,5 միլիոն դրամ է նստել Կարեն Ճշմարիտյանին միանգամից երեք լատինաամերիկյան քաղաքներ՝ Բուենոս-Այրես (Արգենտինա), Սանտյագո (Չիլի) եւ Մոնտեվիդեո (Ուրուգվայ) գործուղումը: Ընդ որում, միայն Բուենոս-Այրեսի ավիատոմսը նախարարությունը գնել է 4 միլիոն 34 հազար դրամով: Նշված գործուղման ժամանակ որպես օրապահիկ եւ գիշերակացի վճար, պետբյուջեից Ճշմարիտյանին հատկացվել է 2 միլիոն դրամ:
Պետբյուջեից Կարեն Ճշմարիտյանի համար գնված միլիոնանոց ավիատոմսերի թիվն այսքանով չի սահմանափակվում, եւ հերթով չես թվարկի:
Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի եւ նրան հաջորդած Կարեն Ճշմարիտյանի՝ նույն ուղղությամբ գործուղումների ծախսերն իրարից էականորեն տարբերվում են: Դիցուք համեմատենք Չեխիայի մայրաքաղաք Պրահայի գործուղման ծախսերը՝ առանց ավիատոմսի: Եթե Ավանեսյանի գիշերակացն ու օրապահիկն արժեցել է 310 հազար դրամ, ապա Կարեն Ճշմարիտյանը՝ գրեթե կրկնակի անգամ շատ՝ 703 հազար դրամ:
2014-2015 թվականներին Կարեն Ճշմարիտյանի համար ձեռք բերված 5 ամենաթանկ ավիատոմսերի ընդհանուր գումարը կազմել է 13 միլիոն 417 հազար դրամ:
Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է թույլ տալ «քաղաքակիրթ հայերին» մուտք գործել երկիր:
«Մենք պետք է տարբերակենք հայերին՝ խրամատներում կռվողին քաղաքակիրթ հայից: Մենք պետք է թույլ տանք այն հայերի այցելությունները Բաքու, ովքեր հարգանքով են վերաբերվում մեր օրենքներին, Սահմանադրությանը», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Ադրբեջանական Haqqinկայքը հրապարակել է հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ: «Ես ծնվել եմ 1967 թվականին, ստացել եմ բարձրագույն կրթություն, 18 տարեկանից մինչև 2010 թվականը հանդիսացել եմ Հայաստանի քաղաքացի: Քաղաքացիությունս չեմ փոխել, երկրից 6 ամսից ավելի չեմ բացակայել: Այն, ինչ կատարվում է և շարունակվում է կատարվել Հայաստանում 2000 թվականից մինչ օրս, բնութագրելու բան չէ: Սուտը, կաշառակերությունը, օրենքների լիակատար արհամարհումը, մարդասպանությունը ղարաբաղցի մարգինալների կողմից կիրառվում են որպես քաղաքական հարցերի ու դժգոհությունների լուծման միակ միջոցներ: Տեղի բնակչությունն սկսել է աղքատանալ, քանի որ օկուպանտները շինարարության և բարեկեցության պատրվակով սկսել են քաղաքի կենտրոնից մարդկանց դուրս վռնդել` փաստացիորեն փողոց նետելով սեփական տներից: Նրանց անգամ չեն վճարել այն գրոշները, որոնք պետք է որպես փոխհատուցում տային: Բնականաբար, այս ամենը չի շրջանցել նաև ինձ, այն իրավիճակը, որի մեջ ես ընկա իմ սեփական երկրում «եկվորների» պատճառով, ինձ նախ անելանելիության մեջ գցեց, այնուհետև դրդեց հանցագործների հետ անհաշտ պայքարի»:
Այնուհետև Ջաղինյանը պատմում է, որ 90-ականներին մարդիկ չեն ապրել, այլ գոյություն են պահպանել, ինքն ապրել է մի բնակարանում, որը Հայաստանի կառավարության` 1996 թվականի ընդունած որոշմամբ պատկանել է իրեն, սակայն քաղաքապետը և բոլոր պատկան մարմինները` որպես պատիժ իր ընդդիմադիր գործունեության, իրեն զրկել են այդ բնակարանից: «Իմ սեփական երկրում ինձ նման բարձրակարգ մասնագետի համար տասնամյակներ շարունակ աշխատանք չգտնվեց, իսկ երբ գնացի անձնագրային բաժանմունք, որպեսզի ելքի վիզա ստանամ, պարզվեց, որ ես մի տարի է` ինչ մահացած եմ…. Ինձ զրկեցին բնակարանի իմ մասնաբաժնից….»: Նամակի մեջ նա նաև հայտնել է. «Այսօր արդեն ես չեմ էլ ուզում լինել մի երկրի քաղաքացի, որտեղ բարձիթողի վիճակ է, սակայն մնում եմ իմ հայրենիքի նվիրյալը և չեմ պատրատսվում թույլ տալ, որ ղարաբաղցի «եկվորներն» այն ամբողջովին հոշոտեն: Ինձ ուղղակի անկեղծ աջակցություն է պետք: Ամբողջ երկիրն է օկուպանտների մտրակի տակ, բայց այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, շատ շատ է մի մարդու, մի ճակատագրի, հատկապես` մի կնոջ համար»:
Նշենք, որ Սյուզան Ջաղինյանն ավարտել է մանկավարժական համալսարանը, 1990 թվականին գործուղվել է Հրազդան, աշխատել թիվ 13 դպրոցում: Նա բնակվել է բարձրահարկ շենքի հանրակացարանային տիպի բնակարանում: Ցանկացել է սեփականաշնորհել այդ բնակարանը, նրան մերժել են:
2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան, նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն. «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել:
Նշենք, որ Asekose.am-ը փորձել է կապ հաստատել Սյուզան Ջաղինյանի հետ, սակայն դեռևս` ապարդյուն: Ստորև առաջարկում ենք ծանոթանալ Սյուզան Ջաղինյանի ամբողջական նամակին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ քննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
https://www.youtube.com/watch?v=lmHzOP5dZok
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.