23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամանորը տարվա ամենայուղալի հատվածն է հատկապես տաքսու վարորդների համար: Մի գավաթ խմիչքով Ամանորը շնորհավորելու, սառույցների վրա չերթևեկելու, շառից փորձանքից հեռու մնալու ցանկությունը՝ մեր հայրենակիցներին ստիպում է ավտոտնակում փակել մեքենաներն ու ապավինել տաքսու վարորդներին:
Կանխատեսելով ամեն տարի կարգ ու կանոնով կրկնվող թալանը՝ ArenaNews.am կայքը ներկայացնում է այն հիմնական հնարքները, որոնք օգտագործում են մեր հնարամիտ տաքսու վարորդները:
1. Եվ այսպես, մեծ հայտնագործություն չենք անի, եթե հնարքների շարքն սկսենք «Մանր չունեմ, մանր տվեք» մշտապես ակտուալ արտահայտությամբ: Սա պոպուլյար է միշտ՝ անկախ եղանակից, տոների մոտ կամ հեռու լինելուց ու անգամ այն հանգամանքից, թե վարորդն իսկապես ունի մանր, թե ոչ:
2. Եթե սովորական օրերին ընտրողն ուղևորն է, ապա տոներին ընտրողը դառնում է տաքսու վարորդը՝ «ուր եք գնում ասեք, կորոշեմ ազատ եմ, թե ոչ», ու եթե Ձեր ասած ճանապարհը կազմելու էր մինիմալ, ապա ցավում ենք՝ վարորդի կողմից մերժվելու եք միանշանակ:
3. Նախորդ կետի տրամաբանական շարունակությունն էլ այն է, որ շատ վարորդներ, լսելով թե ուր եք ուզում գնալ, նախապես են ասում գինը (ընդ որում՝ ոչ իրատեսական), համաձայն եք, նստեք, չէ՝ բարի ճանապարհ:
4. Եթե ուշադիր ուղևոր եք, ապա կհամաձայնեք, որ «այստեղ կանգնեք» արտահայտությանը սովորաբար հաջորդում է այն, որ վարորդը ևս մի քանի ավելորդ մետր է առաջ վարում՝ լիահույս լինելով, որ այդ չարաբաստիկ հաշվիչը վերջապես մի թիվ ավել էլ կփոխի:
5. Օգտվելով ձմեռային եղանակից՝ վարորդները շատ հաճախ օգտագործում են ևս մի հնարք. ճանապարհը շեղում են առավել երկար հետագծով՝ բացատրելով, թե մյուս՝ հիմնականում կարճ ճանապարհը սառցապատ է, այնտեղ խցանում կամ վթար է:
6. «Ինչ տաս, տաս» երբեմն ռիսկի եմ դիմում վարորդներն ու հիմնականում շահում՝ թասիբի գցելով հայ առատաձեռն ուղևորներին:
7. Շատ հաճախ էլ վարորդները զրույցի են բռնվում ուղևորի հետ, մտերմանում ու վերջում աստղաբաշխական գին ասում. դե ուղևորն էլ անհարմար է զգում մերժել կամ գին սակարկել իրեն արդեն հարազատ դարձած վարորդի հետ:
Տաքսի ծառայություններին ու անհատ տաքսիստներին իրենց «հնարամատությամբ» չեն զիջում նաև հավելվածային տաքսիները.
1.Հավելվածային տաքսիներն անում են ամեն ինչ՝ որևէ ուղևոր բաց չթողնելու համար. Օրինակ՝ հաճախ հավելվածում ուղևորի մոտ ցույց է տալիս, որ վարորդը տեղում կլինի օրինակ՝ 8 րոպեից, բայց վարորդին զանգելուց հետո պարզվում է, որ նա դեռ 15-20 րոպեի ճանապարհ ունի մինչև պատվիրատուն:
2. Երբեմն տպավորություն է, որ տաքսի հավելվածներն աշխատում են այլ ժամանային գոտում. հավելվածի 1 րոպեն հաճախ տևում է սովորական ժամացույցի 5-6 րոպե:
3. Մի քանի մինիմալ առաջակող հավելվածներում՝ նվազագույն արժեքը մեծամասամբ ձևական է. որպես կանոն հավելվածը ցույց է տալիս, թե այդ պահին չկա ազատ մեքենա՝ առաջարկելով առավել թանկ արժեցող այլընտրանքներ:
4. Որպես խաբելու գործիք հաճախ օգտագործվում է նաև սպասելավարձը. նախքան տեղ հասնելը շատ վարորդներ նախապես տալիս են հրահանգը, թե իբր տեղում են, ու մինչ Դուք էլ կհասնեք, նրանք էլ՝ սպասելու վճարը սկսում է աճել:
Կարճ ասած, ուղևորներին խորհուրդ ենք տալիս լինել ուշադիր, վարորդներին էլ առաջարկում ենք հեռու մնալ մանիպուլյացիաներից՝ ամեն դեպքում հիշեք՝ եթե դուք աղվես եք, մենք Ձեր պոչն ենք:
Բարի Ճանապարհ:
Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին և ապահովել՝ տեղի հայ բնակչության քաղաքացիական իրավունքները:
Ինչպես հայտնում է Аrmenia.Az-ը, այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական, բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջումների և խնդրի կառուցողական լուծմանը: Դրա հետ կապված, համարում եմ, որ հակամարտության կայուն, արդյունավետ ու արդարացի կարգավորումը հանդիսանում է՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին՝ Ադրբեջանի կազմում ավելի լայն ինքնավարության, այնտեղ ապրող հայ բնակչությանը՝ Ադրբեջանի օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի համապատասխան քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների լրիվ ապահովման երաշխիքի տրամադրելը»,- իսրայելական The Jerusalem Post օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ա. Հասանովը:
Ա. Հասանովը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
«Հայաստանը պետք է իր օկուպացիոն զորքերը անվերապահորեն դուրս բերի Ադրբեջանի տարածքներից, պետք է վերականգնվի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, փախստականներն ու հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց տները»,- ասել է նախագահի օգնականը:
ARMENIA.AZ
Կառավարության «2017 թվականի ձմեռային զորակոչը ուկազմակերպել մասին» որոշմամբ` զորակոչի ընթացքում սահմանային անցման կետերում, այդ թվում` օդանավակայանում, 18-27 տարեկան անձինք երկրից դուրս գալիս պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը, իրենք, մինչ այս պահն իրենց ուղևորներից ահազանգ չեն ստացել այդ որոշման հետ կապված որևէ խնդրի վերաբերյալ:
«Երբ մամուլում տեսանք հրապարակումները, որ անհանգստություն կա, մենք ապահովության համար առանձնացրեցինք այն ուղևորներին, ովքեր դասակարգված են այդ տարիքային խմբում, բոլորին զանգահարեցինք ու զգուշացրինք, որ ներկայանան զինվորական գրքույկներով, որևէ խնդիր չկա»,-ասաց Գևորգ Խաչատրյանը:
Այսօր մամուլում առկա էին հրապարակումներ, թե «Զվարթնոց» օդանավակայանում խուճապ է, 18-27 տարեկան անձանց թույլ չեն տալիս ինքնաթիռին մոտենալ զինվորական գրքույկ չունենալու պատճառով:
ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի որոշման 13-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվել է` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2017 թվականի նոյեմբեր — 2018 թվականի հունվար ամիսներին:
Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Որդուն՝ Բանը, որ սկզբից իսկ կյանքի ստեղծողն էր: Նա նույն ինքը կյանքն էր, որ հայտնվեց: Մենք տեսանք և վկայում ենք՝ ձեզ պատմելով նրա մասին, այսինքն՝ հավիտենական կյանքի մասին, որ Հոր հետ էր և այժմ հայտնվեց մեզ: Ինչ որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դո՛ւք էլ մասնակից դառնաք այն հաղորդությանը, որ մենք ունենք Հոր և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ, և ձեր ուրախությունը կատարյալ լինի:
Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ: Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում: Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 1:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«Երեւան սիթի» սուպերմարքեթների ցանցում հաճախ ենք տեսնում վաճառքի դրված զեղչված ապրանքներ: Մինչդեռ ոչ միշտ է, որ այդ զեղչերն իրական են: Araratnews.am-ը երեկ Տիգրան Մեծի պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարքեթում փոքրիկ հետաքննություն անցկացրեց: Պարզեցինք, որ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի սուպերմարքեթում կեղծ զեղչեր կան:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կեղծված զեղչերը պետք է ուսումնասիրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ): Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն պետք է պարզի՝ «Երեւան սիթի» սուպերմարքեթը հարկային մարմիներին տեղեկացրե՞լ է զեղչված ապրանքների մասին: Եթե տեղեկացրած չլինի, հանձնաժողովի աշխատանքը հեշտանում է՝ կարող է միանգամից տուգանել սուպերմարքեթների ցանցին՝ սպառողին մոլորեցնելու համար: Իսկ եթե տեղեկացրել է, ՏՄՊՊՀ-ը պետք է ուսումնասիրի հարկային մարմնում առկա զեղչված ապրանքի բոլոր փաստաթղթերը:
Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում սահմանված չէ, թե ինչ է զեղչը: «Ավելի վատ օրինակ բերեմ՝ եթե տնտեսավարողը 1000 դրամանոց ապրանքը 2000 դրամով վաճառի, հաջորդ օրը կարող է ասել՝ 20 տոկոս զեղչ եմ անում եւ ապրանքը վաճառի 1600 դրամով»- նշում է սպառողների շահերի պաշտպանը:
Ինչպե՞ս խուսափել կեղծ զեղչերից եւ չընկնել տնտեսավարողների ծուղակը: ՀԿ-ի ղեկավարը երկու տարբերակ է առաջ քաշում՝ երբ սպառողը նախապես գիտի «զեղչված» ապրանքի գինը եւ երկրորդ՝ ՏՄՊՊՀ-ի մշտադիտարկումն այս օրերին սուպերմարքեթներում:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև սուպերմարքեթից, սակայն ապարդյուն՝ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Թե ինչպես կարձագանքի Ալեքսանյանի առեւտրային կենտրոնը կամ կարձագանքի՞, կտեսնենք: Մինչ այդ հորդորում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` հետամուտ լինել մեր ահազանգին եւ քայլեր ձեռնարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=CVlhEardxDA
Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ժամանակ շոկի է ենթարկել հանդիսատեսին‚ երբ վիճել է Ջիգարխանյանի ընկեր պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ‚ երբ վերջինս հայտարարել է‚ որ կինը իր հին ընկերոջ հաշվից մեծ գումարներ է հանել‚ հայտնում է Суть Событий կայքը:
Նա մասնավորապես հիշել է այն‚ երբ տեսախցիկը նկարահանել է կնոջը բանկոմատի առաջ‚ երբ նա խոշոր արժեթղթերով մի խուրձ է հանել: «Ես ինքս եմ տեսել…» – հայտարարել է Մարկը:
Սակայն Վիտալինան չի հասկացեն նրան և սկսել է վիճել. «Դուք այնտեղ հաստատ չեք եղել‚ օդանավակայանում: Դուք Ձեզ գոնե լսու՞մ եք կողքից: Ուղղակի ծիծաղելի եք: Հրեական ժողովրդի խայտառակությունն եք»‚ – ասել է նա:
«Նա կդադարի էդպես վայրահաչել‚ երբ իր ձեռքերին շղթաներ հագցնեն» հայտարարել է պրոդյուսերը:
Վիտալինան պատասխանել է. «Եվ դա այն մարդն է ասում‚ ով դեռ սովետական տարիներին ֆինանսական խարդախությունների համար բանտարկվել է…հետո՝ այս երկրի մեծագույն արտիստների մասին կեղտոտ բառեր է հնչեցրել»: Ապա նա բարձրացել է իր տեղից և հրել տղամարդու ճակատին:
Նրա նման պահվածքից ողջ դահլիճը շոկի մեջ էր. «Սկսվեց»‚ «Հապա հավաքե՛ք Ձեզ‚ սա ի՞նչ է»‚ «Նա իր իրական դեմքը ցույց տվեց» ասել են ներկա գտնվող փորձագետները:
Ռուդինշտեյնը իր հերթին նշել է‚ որ նրան պետք է իզոլացնել հասարակությունից:
Հաշված օրեր են մնացել Ամանորի տոներին, սակայն ոմանց համար տոն, ոմանց համար էլ տրամադրությա անկում: Iravunk.com-ի հավաստի տեղեկություններով Երևանի մի շարք վարչական շրջանների այն բաժինների (գույքահարկ, իրավաբանական) աշխատակիցներին, որոնք ապահովում են Երևանի բյուջեյի դրամական մուտքերի հիմնական մասը, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի թեթև ձեռքով և քաղաքապետ Տարոն Մարգարյանի իմացությամբ զրկել են 2017թ. հասանելիք ամենամյա դրամական պարգևատրումից, որը, ի դեպ, արդեն իսկ հատկացված է եղել Երևան քաղաքի տարեկան բյուջեյով տարվա սկզբին: Ըստ վերոհիշյալ պաշտոնյաների, Երեւանիՙ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Նոր-նորքը եւ Էրեբունի համայնքների բյուջեյի դրամական մուտքեր ապահովող աշխատակիցները իբրեւ արժանացել են կարգապահական տույժի, սակայն կրկին մեր աղբյուրի պնդմամբ, որեւէ նման տույժի վերջիններս չեն արժանացել եւ անգամ նման ծանուցում չեն ստացել:
Սույնով քաղաքապետարանը հակասում է` 27.12.2017թ. «Ժողովուրդ» թերթին տրված հայտարարությանը, այն է` «Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի Բ կետով` յուրաքանչյուր տարի /տարեկան 1 անգամ/ ծառայողական պարտականությունները կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, և այն պարգևատրման ժամանակահատվածում դեռևս գտնվել է ուժի մեջ»:
Թե ինչ սկզբունքով է քաղաքապետարանը նման վերաբերմունք, կամ ժողովրդի լեզվով ասած «ջոկողություն» դրել Երեւանի վարչական շրջանների միջեւ հասկանալի չէ, հասկանալի չէ նաեւ, թե ուր են գնալու այդ գումարները:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ:
«Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել: Նաև սահմանում ենք, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով:
Մենք ընդլայնում ենք կազմը ու նշում, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետևյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Ըստ նրա, նախագծով կարգավորվում է նաև՝ ներման խնդրագիրը մերժվելու դեպքում երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար:
Ժուռնալիստների միության համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Նրա հետ նաև ինքնաառաջդրվել էր ԵՊՀ ասպիրանտ, Ժուռնալիստների միության անդամ Հարություն Ծատրյանը, ով իր ներկայացմամբ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում:
Սաթիկ Սեյրանյանն իր ելույթում կոչ արեց լրատվության դաշտի բոլոր ներկայացուցիչներին, անդամակցել միությանն ու միասին պայքարել միության առջև ծառացած խնդիրների լուծման համար:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանը կգնա վաստակած հանգստի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.