23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բաքվում հերթական հայկական լրտեսական ցանցն են բացահայտել, ու մեր արևելյան հարևանի հետ կապված կրքերը կրկին բորբոքվել են։
Նոր տարվա նախաշեմին Ադրբեջանի արդարադատության նախարարության Դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովն ի լուր աշխարհի հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո գործող հայկական լրտեսական ցանցի նամակագրությունը վերականգնված է ու ապացուցված։ Ամեն դեպքում նրա ասածն այսպես է փոխանցում ադրբեջանական հարթակներից մեկը։ Դե ինչ անեն, եթե անելու բան չկա, ուրեմն պետք է ցույց տալ, որ մշտապես պահպանում են զգոնությունը հանուն հայրենիքի բարօրության։
Այս պատմությունն ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է անցնող տարվա մայիսից, իսկ հիմա սկսել է հիշեցնել ստալինյան ժամանակների ճնշումների մասին պատմությունները, երբ պետական մարմինները պարագվայցի ու այլ լրտեսների մասին բազում պատմություններն էին հրապարակում։ Հարևան երկրի հատուկ ծառայությունները հավանաբար որոշել են հետ չմնալ, ու քանի որ Ադրբեջանը չի հետաքրքրում Պարագվային ու այլմոլորակայիններին, գուշակեք` ովքե՞ր են լրտեսները։ Ճիշտ գուշակեցիք։
Իսկ լրտեսները մեկը կամ երկուսը չեն, այլ հարյուրը։ Ակամայից սկսում ես հպարտանալ հայրենական հետախույզներով։ Բայց ամեն ինչի մասին հերթով։
Այսպես, վերոհիշյալ լրտեսական կրքերի հարցով ձերբակալվել ու հարցաքննվել են Աղդամի շրջանի 40 զինվոր ու քաղաքացիական անձ։ Բոլորին կասկածում են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։
Հարցաքննություններից հետո ձերբակալվել են տասնյակ զինծառայողներ, նաև ինչ-որ քաղաքացիական անձինք, բայց մի հովվի համար հատուկ կատեգորիա է առանձնացվել։ Հավանաբար այդ երկրում հովիվները հատուկ կաստա են, հակառակ դեպքում` ինչի համար է այդ դասակարգումը։ Կրկնում եմ` այդ ամենը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ու ավելացնում են, որ ոչխարներին արածացնող հովիվը մեղադրվել է Հայաստանի օգտին պետական դավաճանության մեջ։ Ձերբակալվել են նաև տեղացի տաքսիստներն ու մարմնավաճառները։
Դե, խելացի մարմնավաճառը կարող է զինվորական գաղտնիք իմանալ քնքշանքի կարոտ սպաներից, հատկապես, երբ լեզվի տակ ոսկոր չկա։ Տաքսիստների ներկայությամբ էլ են շատ բան խոսում, նրանց էլ կարող ենք մի կերպ ներառել այդ ցուցակում, բայց հովի՞վը։
Երևի իր ոչխարների հետ սարի գագաթ է բարձրացել, արձանագրել ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքերը, իսկ շաբաթ օրերին տարածքային կենտրոնում սոլֆեջոյի դասերի է հաճախել ու գծագրերը թշնամուն փոխանցել նոտաների տեսքով։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է հովվին կործանել գամմաների հանդեպ սերը։
Եվ ահա արդարադատությունը հաղթեց ճիշտ ժամանակին, երբ պետք էր հանձնել տարեկան հաշվետվությունը։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ դատական փորձաքննության կենտրոնի ղեկավար Ֆուադ Ջավադովը լրտես-հովվի պատմությունների ֆոնին ասել է, թե հայ լրտեսների այդ ամբոխը «պնդել է, որ լրտեսությամբ չի զբաղվել ու հայկական կողմին տեղեկություն չի փոխանցել, բայց նրանց համակարգիչներն ու բջջային հեռախոսները մեր կենտրոն են փոխանցվել, որտեղ սոցիալական սարքավորումների միջոցով նրանց նամակագրությունը վերականգնվել ու քննությանն է հանձնվել»։
Ընդհանուր առմամբ, իհարկե, մեր գործը չէ` ադրբեջանական կենտրոններն ու պարոն Ջավեդովը որևէ գործունեությամբ զբաղվում են, թե ձևացնում են, որ զբաղվում են։ Իմանալով, թե մեր հարևանները որքան են սիրում չափազանցնել, հասկանալի է, որ կարելի է անտեսել նաև այս հայտարարությունը։
Բայց ախր գոնե այնպես անեն, որ դրանք ճշմարտանման հնչեն։ Թե չէ այս պատմությունն անգամ հովիվների համար էլ նախատեսված չէ։
Օրինակ` սոլֆեջիոյի դասընթացներ ստացող առաջադեմ հովիվը ոչ մի դեպքում չի հավատա այս ուռճացված պատմություններին։ Թեև սոֆեջիոն, իհարկե, կասկածներ է ծնում։
Բոլորն են լսել «օրենքով գող» բառակապակցությունը: Սակայն հանցագործ աշխարհից հեռու մարդկանց այս խոսքի իմաստն այնքան էլ հասկանալի չէ:
Ո՞վ կարող է դառնալ «օրենքով գող»
«Օրենքով գողը» քրեական աշխարհի էլիտան է, իսկ բանտում այդ մարդը լիդեր է դառնում: Սակայն այդ կոչմանն արժանանալու համար թագադրման թեկնածուն պետք է համապատասխանի որոշ պահանջների:
Առաջին հերթին` նա պետք է հանցագործ աշխարհում հարգանք և պատիվ վայելի, մի քանի դատվածություն ունենա: Շատ քիչ հանդիպող երևույթ է այն, որ թեկնածուն երբևէ բանտում հայտնված չի լինում:
Ավելի կատարյալ է համարվում այն, որ թեկնածուն հանցագործ կյանքում է հայտնվում դեռևս շատ վաղ տարիքից:
«Օրենքով գողը» երբեք չպետք է որևէ կերպ առնչվի կառավարության կամ իշխանության հետ, անգամ բանակում չպետք է ծառայի: Եղել են դեպքեր, երբ նրանք կարգալույծ են արվել` զինվորական ծառայության փաստը թաքցնելու փորձերի պատճառով:
Իսկական օրենքով գողը չպետք է կին, երեխաներ ունենա, թեև թույլատրվում են համատեղությամբ ապրելու պայմանները: Սա բացատրվում է հետևյալ կերպ` կալանքի դեպքում օրենքով գողի կինը կարող է յուրացնել նրա ունեցվածքը և հեռանալ ուրիշի մոտ, իսկ երեխաները օրենքով գողին խոցելի են դարձնում․ չէ՞ որ հակառակորդները նրան կարող են իրենց պայմանները թելադրել` սպառնալով հաշիվ մաքրել մտերիմներից:
Սրանից բացի՝ օրենքով գողն իրավունք չունի բիզնես սկսել կամ քաղաքականությամբ զբաղվել:
Ինչի՞ համար կարող են կարգալույծ անել
Ամենածանր հանցանքը, որը կարող է անել օրենքով գողը, փողերը թաքցնելն է, ուրիշի ունեցածը յուրացնելն ու «օբշյակից» թալանելը: Եթե սա բացահայտվի, հատուկ «սխոդկա» կկազմակերպվի, որի ժամանակ որոշում կկայացվի բառի ուղիղ և փոխաբերական իմաստով ականջները ձգել` նրան զրկել կարգավիճակից:
Արգելվում է նաև զբաղվել հասարակական գործունեությամբ, ոստիկանությունում ցուցմունք տալ, որոշ դեպքերում անգամ թերթ կարդալ:
Օրինակ՝ 2014 թվականին կարգալույծ արվեց սլավոնացի Սաշա Սեվերնին, ով մեղադրվեց հարցազրույց տալու մեջ:
Օրենքով գողն իրավունք ունի սպանություն գործելու միայն իր կյանքը փրկելու նպատակով կամ օրենքով գողերի սկզբունքները պաշտպանելու համար: Մնացած բոլոր դեպքերում նա կզրկվի տիտղոսից: Ամենածանր հանցանքը բռնաբարությունն է: Նման քայլի դիմելու դեպքում նա ոչ միայն կզրկվի տիտղոսից, այլև դաժան կտտանքների կենթարկվի, այդ թվում` ցմահ աքսոր այդ շրջանից:
Ինչպիսի՞ դաջվածքներ են անում նրանց մարմնի վրա
Երբ գողական «սխոդկան» թագադրման որոշում է կայացնում, նրա մարմնին, ի նշան նոր կարգավիճակի, դաջվածքներ են անում: Այդպիսիք են ծնկներին դաջված աստղերը, որը ենթադրում է, որ օրենքով գողը երբեք ծնկի չի գա օրենքի առաջ:
Թագը գլխին թռչող արծիվը խորհրդանշում է ուժը և ուրիշներին չենթարկվելու ցանկությունը: Երբեմն այս նպատակով նաև զոհի վրա հարձակվող արծիվ է դաջվում:
Եվ վերջապես, ամենատարածված դաջվածքներից մեկը սիրտն է` թրով խոցված, որի իմաստը հետևյալն է` դավաճանությանը մահ: Սա արվում է, որպեսզի օրենքով գողը միշտ հիշի, թե ինչ է սպառնում նման դեպքերում:
Բանն այն է, որ հանցագործ աշխարհն ապրում է իր օրենքներով` հասարակության մյուս շերտերից տարբերվող, այնպես, ինչպես նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են եկեղեցուն ծառայելուն:
Հոգևորականները ևս հեղափոխությունից հետո կարող էին աքսորվել և կալանավորվել: Եվ քանի որ եկեղեցու նվիրյալները հարգանք էին վայելում, ուստի օրենքով գողերը նրանց ընդունում էին որպես իրենց եղբայրներ:
Օրինակ՝ աստվածածինը խորհրդանշում է բանտի զավակ. մարդը հանցագործ կյանքը սկսել է վաղ տարիքից:
Այսպիսով՝ որքան շատ են կրոնական դաջվածքները մարդու վրա, այնքան նրա կարգավիճակն ավելի բարձր է:
Ինչպե՞ս են հուղարկավորում օրենքով գողերին
Քրեական հեղինակություններին ծաղիկներով, մեծ հուշարձաններով և հանդիսավորությամբ հուղարկավորելը տարածվել է վերջերս: Նախկինում օրենքով գողերի վերջին հանգրվանը բանտն էր, որտեղ նրանք մնում էին տասնյակ տարիներ, ուր մնաց թե թանկարժեք կոստյումներ լինեին:
Իրավիճակը փոխվեց 1990-2000-ականներին, երբ հեղինակությունները կյանքից հեռանում էին ոչ թե բանտում, այլ` ազատության մեջ: Հիմնականում նրանց հուղարկավորությունը բավականին ավանդական ձևով է ընթանում, իսկ մարմինը հիմնականում չեն հերձում:
Դագաղը պատրաստում են ծառերի թակարժեք փայտից: Սկզբում հրաժեշտի համար մոտենում են միջին խավի ներկայացուցիչները, ապա` հարազատները, վերջում` օրենքով գողերը: Եթե ընթացքին հետևում են իրավապահները, ապա օրենքով գողերը կարող են հրաժեշտ տալ նախապես, որպեսզի ոստիկանությանը չբախվեն:
Պատմում են, թե Յապոնչիկի հուղարկավորությունը շատ բազմամարդ ու հիշարժան էր, քանի որ քրեականները մտավախություն ունեին, որ օրենքով գողերի դարաշրջանը կարող էր նրանով ավարտվել:
Ըստ նույն խոսակցությունների` Յապոնչիկը միակն էր, ով գոնե պատվի ու արժանապատվության ինչ-ինչ կարևոր նախադրյալներ էր թողել ժառանգություն:
Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 71 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Ռաֆայել Ալեքսանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս որոշված Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին:
Ըմբշամարտիկը նաև իր տասնյակն է առաջարկել:
«Ծիծաղելի է նայել Հայաստանի տաս լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։ Այսպես կարող եմ թվել ևս մի քանի Եվրոպայի և Աշխարհի մեդալակիրների՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան, Ռուբեն Ալեքսանյան։ Վերը թվարկած մեր արժանի մարզիկները, ի տարբերություն տասնյակում գտնվող մի քանիսի, իրենց թույլ չտվեցին ընկնել դռնեդուռ և խնդրել, որ քվեարկեն իրենց օգտին։ Ստացվում է, որ տասնյակում ընդգրկվել են «sms հավաքողներ», այլ ոչ թէ մարզիկներ, որոնք արժանի էին գտնվելու լավագույն տասնյակում։
Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW — ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը՝ իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա, անկասկած, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի տաս լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ՞ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է։ Նրանք նույնպես ճանաչում են բերել մեր երկրին տարբեր ոլորտներում։ Կատակը կատակ, բայց Հայաստանի տաս լավագույն մարզիկների ցանկը, ըստ նվաճած մեդալների պետք է ունենար հետևյալ տեսքը.
1. Արթուր Ալեքսանյան
2. Մաքսիմ Մանուկյան
3. Հովհաննես Բաչկով
4. Սիմոն Մարտիրոսյան
5. Գոռ Մինասյան
6. Լեվան Բերիանիդզե
7. Գեորգի Կետոև
8. Արթուր Թովմասյան
Իսկ վերջին 2 տեղերը չեմ նշում, քանի որ մեր մոտ կան Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճած 3-4 մարզիկներ, ովքեր արժանի հավակնորդներ էին այդ տեղերին»,- գրել է Ռաֆայել Ալեքսանյանը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց 2016 թվականի մարտին կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իր ծանոթի հետ ունեցել է անձնական, գումարային խնդիրներ, ինչին միջամտել են քրեական հեղինակություններ համարվող Մ.Դոլոյանը, Վ.Ավդիանին և ճնշում գործադրելու միջոցով քաղաքացուց պահանջել են առանձնապես խոշոր չափերի գումար, որն, իբր, նա պարտք է մեկ ուրիշին։
2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում, Մ.Դոլոյանը զանգահարել և հանդիպման է հրավիրել քաղաքացուն։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում՝ Վ.Ավդիանին:
Օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ենթադրյալ պարտված «գրազի» վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետև քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ հեղինակությունները սպառնալիքով վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան, որով նա գնացել էր հանդիպման:
2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Վ.Ավդիանին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս մասով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քանի որ այս օրերին շատ շատերն են ժամանակ ծախսում ամանորյա գնումների ցուցակ կազմելու վրա, մեր փորձագետները կազմել են գնումների վերջնական ցուցակը ռազմահայրենասիրական Նոր Տարվա համար։ Ներբեռնեք, քոփիփեյսթեք և վայելեք։ Վերջնական ցուցակը թարմացվում է։
- Բուդ (խոզի) 1 հատ. 2 եթե հյուրերը շատ են։ 3 եթե լավ պաշտոն ունեք։
- Բուդ (խոզի) սա մի անգամ էլ հիշեցնենք, որովհետև առանց սրա ձեր սեղանը խայտառակություն է։
- Հնդկահավ, եթե դուք մի փոքր ձև տված եք։
- Բադ։ Եթե դուք ահագին ձև տված եք։
- Բլինչիկ։ Որ մասնակցես «ասա որ մե՛ր բլինչիկն ամենահամովնա» համայկական մրցույթ-փառատոնին։
- Բլինչիկ սնկով։ Որովհետև դու չար կատակներ ես սիրում։
- Խավիար կարմիր։ Որովհետև ԽՍՀՄ-ում սա համարվում էր լավ սեղանի առաջին հատկանիշը։
- Խավիար սև։ 48%անոց սպառողական վարկ և դու Ամանորյա սեղանների թագավորն ես։
- Բաստուրմա։ Գնել այնքան բաստուրմա, որքան ուտում ես 5 տարվա ընթացքում։
- Սուջուխ մսային։ Բաստուրմայի ավելի համով, բայց գեշո ընկերը։
- Սուջուխ քաղցր։ Եթե ուտելուց ուշադիր նայես փորիդ, կարող ես նկատել, ոնց ես չաղանում։
- Ֆիլե։ Դե իրոք համեղա։
- Անհասկանալի սալյամի։ Որովհետև ֆիլեն առաջինն ա վերջանում։
- Ինչ-որ ձուկ։ Որը հաստատ թարմա։ Բերվելա 1 տարի առաջ Կամչատկայից ու իր վերջին 7 օրերը կանցկացնի ձեր սեղանին։
- Աղցան, մայոնեզախեղդ արած, 1-2 օրում փչացող։ Որ արկածախնդիր հյուրերը բավարարություն ստանան։
- Դոլմա։ Որովհետև դոլման մերն ա, ու թող ադրբեջանցին մռմռա։
- Պասուց դոլմա։ Որ վերջում զարմացած դեմքով թափեք ու ասեք «շատ լավն էր է, ի՞նչի չկերան»։
- Խորոված։ Եթե ֆանտազիա հեչ չունեք։
- Իշլի քուֆա։ Որովհետև Սահմանադրությունը արգելումա այս ուտեստը փորձել տարվա մյուս օրերին։
- Պանրեղեն։ Որովհետև 3 խառնած ախցաններից առաջացած գազերը հայ մարդու համար դեռ լուրջ մարտահրավեր չեն։
- Ռոկֆոր (էն բորբոսով պանիրը)։ Կա հյուր որ մտածում է «կարողա էս տարի դուրս գա՞»։ Նա անպայման կփորձի։
- Ձու։ Արի անկեղծ լինենք, առավոտը հո բուդ չես ուտելու՞։
- Կոլաներ։ Մեկա տոներից հետո գնալու եք մարզասրահ։ Պլյուս մի արկղ գնելու դեպքում ինչ-որ անորակ խաղալիք են տալիս, ԱՅՈ՛։
- Ջերմուկեղեն։ Նոր տարվա օրերին հայ մարդը պարտավոր է ընդունել միջին վիճակագրական մարդուն հասնող միներալների ու աղերի 1800%-ը։
- «Բնական» հյութ։ Որ կոլաներին առարկող հյուրին լուրջ դեմքով առաջարկեք 100% բանանաի, մանգոյի, անանասի, նարնջի ու պապայայի խառնուրդ «մուլտիֆրուտ» կոչվող զանգվածը։
- Լիմոնաթ։ Նոստալգիկ հյուրերի համար։
- Խոլոդեց։ Ավանդույթները պահողների համար։
- Սուշի։ Եթե աննորմալ եք։
- Ալկոհոլ։ Ամեն տեսակից։ Շատ։ Որ հյուրի մտքով ինչ անցնի, հաղթական դեմքով, հանեք դնեք դեմը՝ ան։
- Թթու։ Դե թթուն իրոք պետքա։
- Բողկ։ Որովհետև դուք լավ մարդ եք։
- Սացիվի։ Որովհետև ձեր տատը Վրաստանից էր։
- Ձիթապտուղ։ Որ 20 հյուրերից մեկը, ով գժվումա դրա համար, զբաղմունք ունենա։
- Տղեմալի, որ թաքցնես անհաջող խոզի բդի համը։
- Անհավանական քանակի պոպոկեղեն։ Հայու գենը տարվա սպիտակուցների չափաբաժնի 65% ստանում է հենց Ամանորին։
- Խմորողեն։ Իհարկե ոչ մի հյուր այնքան երկար չի մնա, որ հասնի աղանդերին, բայց չորացած միկադոն ուրիշ է էլի։
- Միրգ։ Միրգ գնելիս պետք է հաշվարկը կատարել հետևալ բանաձևով X*2+5կգ: Որտեղ X=թե դուք ու ձեր հյուրերը ռեալ որքան միրգ կուտեք։
- Չիր։ Որ մրգի էլ ավելի մեծ մասը թափեք։
- Ռուսական կոնֆետ։ Իբր թե հայկականից լավնա, որովհետև դուք մտածում եք որ այն արտադրվելա Լեոնիդ Բրեժնևի ժամանակ ու մինչև թարմա մնացել։
- Լավաշ։ Որ հունվարի 4-ին, երբ բոլոր խանութները բաց են, ապահովված լինեք չորացած և/կամ բորբոսնած լավաշով։
- Կոկորդիլոս։ Եթե 2015թ. հուշերը դեռ վառ են։
- Խաշ։ Եթե իսան չեք։
- Բուդ (խոզի) երբեք ավելորդ չի երրորդ անգամ հիշացնել, որովհետև առանց սրա ամոթա։
Կիսվեք ձեր տառապող ընկերների հետ։
Շնորհավոր Ամանոր։
Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:
Մասնավորապես.
— Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.
— Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.
— Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը.
— Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.
— Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել.
— Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր.
— Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Չի թույլատրվում`
— տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև.
— օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
— օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
— տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
— միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.
— ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:
Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
• Ահազանգեք 911 կամ 112 և երեխաներին դուրս բերեք սենյակից.
• Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է).
• Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք.
• Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
• Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան.
• Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունն Ամանորյա հանդիսությունների ժամանակ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը:
Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին:
Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին:
Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում:
Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան
2017թ. ցնցումների սպառնալիքներով լեցուն տարին ձիու համաստեղության տակ ծնված Ս. Սարգսյանը իր համար հաղթանակով կփակի: Նա կարողացավ քաղաքական դաշտն այնպես վերադասավորել, որ բոլորը եւ ամեն ինչ կախված են բացառապես իրենից: Իսկ ի՞նչ է սպասվում նրան հաջորդ տարում:
Նուրբ խեցգետին եւ զգայուն շուն. սա ամենահարմոնիկ համակցություններից է։ Դուք համբերատար, ուշադիր կլինեք, եւ Ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները։ Գարնան երկրորդ ամսից հետո որոշակի հստակություն կլինի ե՛ւ ֆինանսական, ե՛ւ անձնական գործերում: Աշխատե՛ք Ձեզանից նեղացածների սիրտը շահել: Եթե կարողանաք ազատվել առաջին կասկածներից եւ ավելի քիչ սկեպտիցիզմ դրսեւորել, այդ հարաբերությունները կարող են հետաքրքիր ապագա ունենալ։ Տարին անձնական կյանքում կլինի ձեռքբերումների տարի, բայց պետք է այնպես գործել, որ դրանք շուռ չգան Ձեր եւ Ձեր շրջապատի դեմ:
Թվերը, որոնք կներկայացվեն Ձեզ, միշտ չէ, որ իրական են: Ստուգե՛ք դրանք եւ այդքան մի՛ վստահեք Ձեզ հավատարիմ թվացող մարդկանց: Հեղափոխականության շունչը՝ ահաբեկչության դեմ պայքարի տարաբնույթ ձեւաչափերով, կշարունակի պտտվել ձեր շուրջ: Շունը հավատարիմ կենդանի է եւ կարող է յուրահատուկ բացահայտումներ անել հավատարմության «բնագավառում»: Զգուշացե՛ք հատկապես որոշ ուժային կառույցների քծնանքներից. այս դեպքում միշտ չէ, որ հաճելին օգտակարը զուգակցված են: Շունը Ձեզ հրահանգում է չհետաձգել հիվանդությունների բուժումը, սա Ձեր թիվ մեկ հարցը պետք է լինի:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց, որ երեկ ջերմաստիճանը կրկին բարձրացել է:
Սուրենյանի խոսքով՝ այսօր և վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: «Սյունիքի հովիտներում՝ Մեղրի, Ագարակ և հարակից շրջաններում, ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում` մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և մայրաքաղաքում` +12…14 աստիճանի»,- ասաց բանախոսը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղեկացմամբ՝ մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում առանց տեղումների եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1-ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: «Հունվարի 1-2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձրլեռնային բնակավայրերում, միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է անձրևի հետ ձնախառն անձրև լինի»,- ասաց նա:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ մինչև հունվարի 10-ը որևէ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում: «Այսինքն` մինչև հունվարի 10-ը ներառյալ այս բարձր անոմալ ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում պահպանվելու է»,- ասաց նա:
Սուրենյանի կանխատեսմամբ` հունվարը ևս տաք կլինի: «Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից դրական շեղված կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, բայց ամսվա ընթացքում գերակշռող են լինելու հիմնականում տաք օրերը»,- եզրափակեց նա:
Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պայմաններ կստեղծվեն Հայաստանից Վրաստանի միջոցով Ռուսաստան փոխադրումներ իրականացնելու համար, բողոքի ալիք է ստեղծել Ադրբեջանի պառլամենտում: APA գործակալության փոխանցմամբ, պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը կոչ է արել Միլի Մեջլիսին հիշյալ հայտարարության կապակցությամբ պաշտոնական բոյկոտ ներկայացնել վրացական կողմին:
Իսկ պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, հիշեցնելով Ադրբեջանի ու Վրաստանի կողմից համատեղ իրականացվող խոշոր ծրագրերի մասին, Վրաստանի հայտարարությունը ներկայացրեց որպես ոչ սովորական միտք, որի կողքով չի կարելի անտարբեր անցնել: Նա առաջարկել է կանչել ԱԳՆ կանչել Ադրբեջանում Վրաստանի դեսպանին ու պահանջել բացատրություններ:
Պատգամավորներ Աֆլատուն Ամաշովն ու Այթան Մուսթաֆաեվը հայտնել են, որ եթե Վրաստանը իրականացնի իր հայտարարությունը, այդպիսով փաստացի ճիտ կհամարի Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը»:
Պատգամավորները ելույթներում հայտնել են, որ Վրաստանի իշխանություններից ոմանք ցանկանում են փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, սակայն դա այդքան էլ հետ չէ: «Մենք կառուցել ենք մինչեւ Կարս երկաթուղին, որից Վրաստանն իր շահույթն է ստանում, այս հարցը թերեւս դրվի ուսումնասիրության»,-ասել է Միլի Մեջլիսի ներկայացուցիչը:
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ը՝ ցերեկը, կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.