23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2017 թ-ի դեկտեմբերի 28-ից իրանական քաղաքներում սկսված հուժկու ելույթները, որոնք սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, իսկ հետագայում վերածվեցին հակակառավարական ակցիաների, շարունակվում են: ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որը, մոռանալով ամանորյա տոները, տարբեր մակարդակներով և բավական ակտիվ մեկնաբանում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները: Իրանում հակակառավարական ելույթների մասնակիցներին պաշտպանելու և սատարելու հայտարարություններով են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դ.Թրամփը, փոխնախագահը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը և շատ այլ քաղաքական գործիչներ:
Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը որոշել էր արգելափակել Telegram և Instagram սոցցանցերը, որոնք բավական ակտիվ օգտագործվում են իրանական ընդդիմադիրների կողմից՝ իրավիճակը երկրում ապակայունացնելու նպատակով: Սակայն, զավեշտալին այն է, որ Վաշինգտոնին դուր չի եկել, որ Թեհրանը արգելափակել է այդ սոցցանցերը և ԱՄՆ-ն կոչով դիմել է Իրանի իշխանություններին և հորդորել արգելաբացել Instagram-ը: Ստացվում է, որ ԱՄՆ-ը Թեհրանին կոչ է անում չխոչընդոտել Իրանում հեղափոխություն կազմակերպելու իր ծրագրերը, որոնք պետք է դառնան Վաշինգտոնի «Արաբական գարուն» ծրագրի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Ավելի տարօրինակ առաջարկով Թրամփի վարչակազմը հանդես գալ չէր էլ կարող: Եթե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գերադասում էր չբարձրաձայնել թե Թունիսում, Եգիպտոսում, Սիրիայում,Ալժիրում և այլ իսլամական երկրներում 2011 թ-ից գլուխ բարձրացրած «Արաբական գարունը» ինչ մեթոդներով է տարածվում և ինչ սոցցանցերի միջոցով է ուղղորդվում, ապա Թրամփը բացահայտ բարձրաձայնում է դա: Facebook-ից, twiiter-ից բացի, ԱՄՆ իշխանությունները որպես հեղափոխությունների կազմակերպման գլխավոր «հարթակ» օգտագործում են նաև Instagram-ը և այլ սոցցանցեր:
Իրանական իշխանությունները, տեղյակ լինելով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սոցցանցերի մասին, հորդորում են սեփական քաղաքացիներին օգտվել ոչ ամերիկյան ծագում ունեցող սոցցանցերից: Հենց դրանով է պայմանավորված, որ բավական մեծ քանակությամբ իրանցիներ օգտվում են «ռուսական» ծագում ունեցող Telegram սոցցանցից, որի հիմնադիրն է Պավել Դուրովը՝ ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բավականաչափ ճանաչված «ВКонтакте» սոցցանցի հիմնադիրը: Սակայն նույն Դուրովը մերժել էր իրանական իշխանությունների խնդրանքն արգելափակել Telegram-ում գործող մի քանի ալիքների գործունեությունը, որոնք օգտագործվում էին իրանական ընդդիմադիր խմբավորումների կողմից՝ տեղեկատվություն տարածելու և փոխանակելու նպատակով: Պատճառը մեկն է: Պուտինի նախկին երկրպագու Պավել Դուրովը 2014 թ-ից լքել է Ռուսաստանը և հայտարարել,որ նպատակ չունի վերադառնալու հայրենիք: Դուրովը հիմանակնում բնակվում է ԱՄՆ-ում և,որքան կարելի է կռահել, համագործակցում է ԱՄՆ իշխանությունների հետ:
Հիմա արդեն պարզ է,թե «ռուսական» ծագում ունեցող Telegram-ը և վերջինիս տնօրենն ինչու են մերժել Թեհրանի խնդրանքը:
Գագիկ Համբարյան
Բրիտանական Express.co.uk-ը հրապարակել է հայտնի ֆրանսիացի բժիշկ, աստղագետ եւ մարգարե Միշել Նոստրադամուսի 2018 թվականի համար արված կանխագուշակությունները: Նոստրադամուսն ապրել է 1503-1566 թվականներին եւ կանխատեսել է Նապոլեոնի եւ Հիտլերի իշխանության գալը, ինչպես անեւ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հաղորդում է Facty-ն:
2018-ն, ըստ նրա, հեշտ չի լինելու եւ անգամ մարդկության պատմության ամենավատ տարիներից մեկն է դառնալու:
Երրորդ համաշխարհային պատերազմը
Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ: Նոստրադամուսը գրել է. «Ֆրանսիայում մեծ պատերազմ կսկսվի եւ ամբողջ Եվրոպան հարձակման կենթարկվի:
Պատերազմը երկար ու սարսափելի կլինի բոլորի համար: Վերջում խաղաղություն կլինի, բայց քչերը կկարողանան վայելել այն»: «Պատերազմը կսկսվի երկու մեծ համաշխարհային ուժերի միջեւ եւ կտեւի 27 տարի», — գրել է նա:
Նոստրադամուսի որոշ մեկնաբանները կարծում են, որ այդ երկու ուժերը կլինեն միավորված Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան ընդդեմ Միացյալ Նահանգների:
Վեզուվ հրաբուխի ժայթքումը
Նեապոլի մոտ Վեզուվ հրաբխի մեծ ժայթքումը: Նոստրադամուսի կանխատեսմամբ՝ հրաբուխն «ամեն հինգ րոպեն մեկ կցնցի երկիրը» եւ առնվազն վեց հազար մարդ կմահանա. կկրկնվի հին հռոմեական Պոմպեյ քաղաքի աղետը, որը 79 թվականի օգոստոսի 24-ին հրաբխի ժայթքման արդյունքում թաղված էր հրաբխային մոխրի շերտի տակ:
Սարսափելի երկրաշարժ
Սարսափելի երկրաշարժ: Այն տեղի կունենա ԱՄՆ արեւմտյան մասում: «Այն կզգացվի աշխարհի բոլոր երկրներում», — զգուշացնում է Նոստրադամուսը:
Գիտնականներն, ի դեպ, այժմ նկատում են սաստիկ սեյսմիկ ակտիվություն, այսպես կոչված, Կասկադիա սուբդուկցիայում, որտեղ Խուան դե ֆուկա տեկտոնիկ սալաքարը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի տեկտոնիկ սալաքարին, որը գտնվում է ԱՄՆ եւ Կանադայի արեւմտյան ափի երկայքնով` Վանկուվեր կղզուց մինչեւ Հյուսիսային Կալիֆորնիա:
Գիսատղի կամ աստերոիդի հարված
Գիսատղի կամ աստերոիդի հարված: NASA-ն, սակայն, պնդում է, որ առաջիկա հարյուր տարում մեր մոլորակին նման աղետ չպետք է սպառնա:
Տնտեսական կոլլապս
Տնտեսական կոլլապսը պետք է տեղի ունենա որպես համաշխարհային պատերազմի եւ բազմաթիվ բնական աղետների հետեւանք:
Մարդիկ երկարակյաց կդառնան
Մարդիկ կարող են ապրել մինչեւ 200 տարի: Երեւի թե Նոստրադամուսից միակ բարի լուրը: Նրա կարծիքով, բժշկության առաջընթացը կբարձրացնի մարդու կյանքի տեւողությունը: 2018-ի վերջին 80 տարեկանները 50 տարեկանի առողջություն եւ տեսք կունենան:
Բացի կանխատեսումներից մարդիկ կկարողանան խոսել կենդանիների հետ, գլոբալ տաքացման արդյունքում կլինեն բազմաթիվ անտառային հրդեհներ, իսկ երեխաներ ունենալու համար ապագա ծնողները ստիպված կլինեն լիցենզիա ստանալ:
Փորձագետները կոչ են անում մարգարեությունները սրտին շատ մոտ չընդունել:
Այսպիսով, նախկինում Նոստրադամուսի կանխագուշակած համաշխարհային պատերազմի սկիզբը կանխատեսվում էին 1999 թվականին: Այնուամենայնիվ, նշվում է, որ այս նախազգուշացումներից շատերը կիրառելի են մեր ժամանակակից աշխարհի համար:
Դուբայում անցած գիշեր իրականացվել է պատմության մեջ ամենալայնամասշտաբ լազերային շոուն, գրում է Ria Novosti-ն։ Light Up 2018 շոուն, որի մակերեսը կազմել է ավելի քան 109.000ք/մ է, պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենամեծն աշխարհում։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, ում տվյալները ճշտվում են, տեղում մահացել են:
Կայքի տեղեկություններով մահացածները ամուսիններ են:
JAMnews. Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից: Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսաստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում:
Խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել: Նա առաջարկել է Վրաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրել՝ բացատրություններ տալու: Գիորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցից հետո, մեկնաբանել է SGS շվեյցարական մոնիթորինգային ընկերության հետ Վրաստանի կառավարության կողմից պայմանագրի կնքման մասին տեղեկատվությունը, որը բեռնափոխադրման հնարավորություն է ստեղծում Հարավային Օսիայի տարածքով դեպի Ռուսաստան և Ռուսաստանից:
Պայմանագրում նշվում է, որ բեռնափոխադրումները հնարավոր կլինեն միայն, եթե ռուս-վրացական սահմանին՝ Կազբեգի-Վերին Լարս ճանապարհին, ֆորսմաժորային իրավիճակ լինի:
Հայ փորձագետներն այդ հայտարարությունը գնահատել են որպես Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակցության ենթադրյալ բացման վկայություն: Պատգամավոր Ֆարաջ Գուլիևը կոչ է արել խորհրդարանին պաշտոնական բողոք հայտնել այդ կապակցությամբ:
Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովն ասել է, որ, եթե Վրաստանը նման բան թույլ տա, դրանով իսկ կհամաձայնի սեփական տարածքային ամբողջականության խախտմանը:
Նույն ոգով ելույթ է ունեցել խորհրդարանի մի քանի այլ անդամ: Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն եզրափակել է. «Միգուցե Վրաստանում ինչ-որ մեկն ուզում է փչացնել մեր հարաբերությունները: Սակայն ես չեմ հավատում, որ Վրաստանի կառավարությունը նման քայլի կդիմի: Մենք երկաթուղի ենք կառուցել մինչև Կարս: Վրաստանն այդտեղ իր շահն է հետապնդում: Բարեկամության խմբին կհանձնարարենք ուսումնասիրել այդ հարցը»:
Ամփոփոլեով 2017 թվականը Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին:
Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն 9 տարում չիրականացրեց իր 5 տարվա ծրագիրը, այլև չկատարեց իր 2012-ի խոստումները (օրինակ) կրթական ոլորտում։ Անդրադառնալով քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ Sut.am-ն առանձնացրեց Դաշնակցության չիրականացած ծրագիրը, ՕԵԿ-ի 2012-ի չիրագործված խոստումները, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի անիրատեսությունը և Նիկոլ Փաշինյանի խոստման անիրականանալիությունը: Գրեցինք նաև, թե ինչ արագությամբ է ՀՀԿ-ն մոռացել թոշակների բարձրացման սեփական խոստումը:
Այս տարի ֆիքսեցինք, թե ինչպես ասֆալտը լցվեց ջրի մեջ, ավտոբուսներ և բեռնատարներ չարտադրվեցին, լրացավ Կոնդի բնակիչների անբնակարան կյանքի 10-ամյակը, Ծարավ Աղբյուր փողոցի շինհրապարակն այդպես էլ պուրակ չդարձավ, ջերմոցային տնտեսություններում ստեղծվեց խոստացվածից երեք անգամ քիչ աշխատատեղ, Երևանի գետնանցումներըչբարեկարգվեցին, չկառուցվեց Հյուսիս-Հարավի մաս կազմող Շիրակի փողոց – Արգավանդ ճանապարհային հանգույցը, իսկ Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը դարձավ առասպել։
Լրատվական ապատեղեկատվությանն անդրադառնալով՝ Sut.am-ը ներկայացրեց, թե ինչպես են ԶԼՄ-ներն ու Ռուսաստանի դեսպանատունը թուրքական զենքը ներկայացնում իբրև ամերիկյան, ինչպես է միևնույն «Սպուտնիկ» գործակալությունը իրարամերժ նյութեր հրապարակում Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես են ԶԼՄ-ները լռում Սերժ Սարգսյանի 10%-ոց վարկանիշի մասին և մասնակցում նրա հնչեցրած ապատեղեկատվությանը: Ուշագրավ էր նաև հայրենի ԶԼՄ-ների կողմից Մոլդովայում «նոր նախագահի» հռչակումը:
Պակաս չէին ստերը Եվրոպական Միության մասին: Ամենազավեշտալին, թերևս, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից «թմրանյութերի օգտագործման օրինականացման կոչի» մասին հրապաարկումների շարքն էր: Ֆիքսեցինք նաև, որ ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից: Եվ անգամ ստիպված եղանք գրել այն մասին, որ մեր իսկ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սխալ է հասկացել և տարածել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման մասին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը:
Ադրբեջանական ստերի մասով պարզվեց, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ն․Սավչենկոն չի սատարելադրբեջանցի դիվերսանտներին, Ալեքսանդր Լապշինն ինտերպոլով չի հետախուզվել, իսկ Ադրբեջանի որսած «հայ դիվերսանտն» ամենևին էլ դիվերսանտ չէր։ Նաև նկատեցինք, որ Ադրբեջանական քարոզչամեքենան որոշեց «գրավել» արդեն վաղուց գրավված մի գյուղ:
Ներկայացրեցինք նաև Էդուարդ Շարմազանովի սուտըռուսական զենքի վերաբերյալ և անդրադարձանք Արմեն Ռուստամյանի հարցազրույցին քառօրյա պատերազմում ռուսական «ռեսուրսի շնորհիվ հաղթանակի» մասին։
Sut.am-ի թիմը ներկայացրեց ԵԱՏՄ-ի օգուտների վերաբերյալ Վարդան Արամյանի «գիտական» հոդվածի 3 սխալները, Վիգեն Սարգսյանի «մարդահամարը» և Հայաստանում 29.8%, (իրականում՝ 55%) աղքատության ցուցանիշի սուտը։
Sut.am-ի թիմն անդրադարձավ նաև ԱԱԾ «գաղտնի» ճոխություններին, Միհրան Պողոսյանի Զապորոժեց դարձած Range Rover-ին և ոստիկանության կողմից Ջրառատի միջադեպի իրականության աղավաղմանը։ Մենք նաև հաջողացրեցինք պարզել, որ բազմաթիվ պաշտոնյաների ոստիկանությունը «գոլդ» համարներով անձնագրեր է տվել:
Փորձեցինք նաև պարզել ՀՀԿ հազարավոր անդամների իրական քանակը։ Ներկայացրեցինք «Նաիրիտի» պահեստների այրման արգասիքների վտանգը, որը վրիպել էր ԱԻՆ-ի աչքից (և անգամ օդից նկարեցինք կրակը)։ Արձանագրեցինք, որ ԶԼՄ-ների նախորդ տարվա տարածած անհեթեթ տեղեկությունը Հայաստանում «կենսաբանական զենքերի» լաբորատորիաների վերաբերյալ այս տարի հասավ Regnum և լայն տարածում ստացավ։ Անդրադարձանք նաև ԵՊՀ ռեկտորի, Հայկ Բաբուխանյանի, Վիգեն Սարգսյանի ու Հ1-ի զրպարտանքին տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող ակտիվիստ ուսանողների վերաբերյալ։
Գրեցինք նաև Հայաստանի հետ ուղղակի առնչություն չունեցող, բայց Հայաստան հասած որոշ ստերի մասին: Օրինակ, ֆիքսեցինք, որ լրատվամիջոցները կեղծում են Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը և ակտիվորեն տարածում «հիսուսի պես ջրի վրայով քայլող» հոգևորականի և կոկորդիլոսի մտացածին արկածները։ Պակաս զավեշտալի չէր որոշ լրատվամիջոցների կողմից ռուսական տանկերը Իրաքի փոխարեն Իրան «ուղարկելը»:
Եվ իհարկե բոլորի հիշողություններում դեռ թարմ է ՀՀԿ-ի օգտին վարչական ռեսուրսը չարաշահած 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների մասին մեր հրապարակումը, որն ուղկցվեց սկանդալներով ու դատական պորցեսներով: Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո մենք հրապարակեցինք ընտրախախտումներով լի տեղամասերի տեսախցիկների կադրերի մի համեստ ժողովածու:
Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոս իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ:
Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով…
Մենք Քրիստոսին ենք քարոզում՝ հոգևոր իմաստության բոլոր միջոցներով խրատելով բոլոր մարդկանց և ուսուցանելով բոլոր մարդկանց, որպեսզի բոլորին էլ կանգնեցնենք Աստծու առաջ՝ Հիսուս Քրիստոսին միացած և հոգեպես կատարյալ:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 1:21-23, 28)
Ռուբեն աբեղա Զարգարյան
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:
2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):
2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:
<<Շան տարին հաջողակ եւ յուրահատուկ տարի է լինելու բոլորի համար։ Այն մարդիկ ովքեր ծնվել են շան տարում կարող են պահի տակ բռնկվել, բայց իրենք շատ բարի, հավատարիմ, դրական էմոցիաներով անձնավորություններ են։ Շունը այս տարի բոլոր կենդանակերպի նշանների նկատմամբ բարեհաճ Է գտնվելու>>,- <<Իրավունքի>> հետ բացառիկ զրույցում անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ ասաց հայտնի, ճանաչված պայծառատես ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Ապա խորհուրդ տվեց, թե ինչպես դիմավորել տարվա տիրուհուն՝ Շանը, որ այն ողջ տարին բարեհաճ գտնվի․
— Ես, որպես պայծառատես, խորհուրդ եմ տալիս շան տարին դիմավորել հետեւեյալ ձեւով․ Ամանորի գիշերը վերցնել կանաչ մոմը, թաթախել մեղրի մեջ, դնել ափսեի մեջ, վառել եւ ասել հետեւյալ խոսքերը․ ինչպես մեղուն առանց մեղր չի մնում, այնպես 2018 թվականը թող իմ եւ հարազատներիս օջախներին բերի հարստություն, հաջողություն, սեր եւ վերջում՝ Ամեն։ Մոմը վառվել-հալչելուց հետո մոմի հալոցքը փաթաթել սպիտակ թղթի մեջ եւ դնել տան որեւիցէ մի անկյունում։ Այն պետք է պահվի մեկ տարի, որպեսզի ողջ տարին մեզ բերի քաղցրություն, երջանկություն, բարություն, գումար եւ հաջողություն։ Ցանկանում եմ 2018 թվականին բոլորիս օջախներում իշխի սերը, երջանկությունը ու բարությունը, խաղաղությունը։ Թող գալիք տարին բոլորիս համար լինի բերքի, բարիքի, սիրո տարի, եւ թող որ ոչ ոք հիվանդ չլինի։
— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք չամուսնացած, դեռ իսկական սեր չապրած աղջիկներին։
— Թող չամուսնացած բոլոր աղջիկները Ամանորի գիշերը վերցնեն մեկ բաժակ մաքուր ջուր, մեկ կարմիր մոմ եւմեկ կարմիր խնձոր։ Ջրի վրա յոթ անգամ Հայր մերն արտասանեն, ապա ասեն հետեևյալ խոսքերը․ թող այս տարին ջրի նման լինի պարզ, զուլալ, մաքուր եւ մենք ունենանք մեր սերն ու զույգը։ Այս խոսքերն ասելուց հետո վառեն կամիր մոմը, սպասեն մոմի վառվելուն, ապա խնձորջ կտրատեն, լցնեն ջրի մեջ եւ այդ ամենը միանգամից խմեն։ Իսկ մոմի հալոցքը պահեն իրենց գրպանում, եւ, որ ամենակարեւորն է՝ թող ապավինեն Աստծո զորությանը միշտ։
— Անի՛, կխնդրեինք նաեւ Ձեր կանխատեսումները տարբեր տարիների ծնվածների համար, ի՞նչ ակնկալեն եւ ինչի՞ց զգուշանան։
— Սիրով։ Ինչպես արդեն նշեցի տարին հաջողակ եւ յուրահատուկ է լինելու։
ՇԱՆ տարում ծնվածներին այս տարի կհասնեն բոլոր այն ձեռքերը, որոնց կարիքն իրենք ունեն։ Չամուսնացած շները այս տարի ամուսնանալու են եւ լինեն երջանիկ իրենց կեսերի հետ, բացի այդ ունենալու են նաեւ գործնական բազում հաջողություններ։
ԱՌՆԵՏԻ տարում ծնվածները պետք մի փոքր շատ աշխատեն, որովհետեւեւ ունենալու ենք ֆինանսական խնդիրներ, որոնք, սակայն հաղթահարելու են։ Տարին ի վերջո հաջողությունն կբերի առնետներին։
Ցուլի համար2018 թվականը լինելու է դԺվարությունների, հիվանդությունների տարԻ, որոնք, սակայն, երկար չեն տեւելու։ Այն ցուլերը, ովքեր սպասում են գործնական հաջողությունների՝ դրան կհասնեն օգոստոս ամսին։ Չամուսնացած ցուլ աղջիկներին սպասվում է ամուսնություն, բայց տԱրեվերջին՝ դեկտեմբեր ամսին։
ՎԱԳՐԻ տարծում ծնածները դրական եւ բարի մարդիկ են, շատ լավ կլինի, որ վագրերն ու շները այս տարի հանդիպեն։ Այն շները, ովքեր սիրում են վագրերին խորհուրդ է տրվում լինեն համբերատար։ Վագրերին ցավերը, դժբախտությունները մնալու են անցնող տարում, քանի որ 2018 թվականը լինելու է հաջողակ ու յուրահատուկ տարի։
Ինչ վերաբերում է ՃԱԳԱՐՆԵՐԻՆ ԵՒ ԿԱՏՈՒՆԵՐԻՆ համար հանգիստ, կայուն տարի է սպասվում, ոչ մի յուրահատուկ փոփոխություններ չեմ տեսնում։ Այն Ճագարները, որոնք գտնվում են հեռավոր երկրներում եւ հնրավորություն չեն ունեցել նախկինում Այցել են հայրենիք՝ Շուն այդ հնարավորությունը այս տարի նրանց կընձեռնի։
ՎիԻՇԱՊՆԵՐԻՆ սպասվում է մնայուն եւ կայուն սեր, բայց խորհուրդ չի տրվում 2018 թվականին ամուսնան, թող դեռ կառուցեն իրենց ամուր եւ կայուն սերը։ Ընդհանուր առմամբ վիշապները դժվար բնավորության տեր մարդիկ են, բայց շատ պատասխանատու։ Վիշապներին սպասվումեն գործնական վերելքներ։
Ամուսնացած ՕՁԵՐԻՆ խորհուրդ տրվում քիչ վիճեն իրենց սիրելիների հետ, որովհետեւ շունը չի սիրում վեճ։ Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց սիրելի էականերին։ Այն օձերը, որոնց ընտանիքներում դեռ չի լսվել մանկան ճիչ՝ շան տարում այն կլսվի, իրենց ընտանիքներում սպասվում է ջերմություն, սեր ու խաղաղություն։
ՁԻԵՐԻՆ պասվում են բազմաթիվ անակնկալներ։ Ձիու տարում ծնվածներին սպասվում են լուրջ փոփոխություններ՝ հուլիս-օգոստոս ամիսներին, նրանց խոհուրդ չի տրվում ճանապարհորդել։ Այս տարի նրանք ավելի շատ կվատնեն ֆինանսական միջոցները, քան ձեռք կբերեն։
ԱՅԾԵՐԻ համար տարին բարեհաջող է լինելու, նրանց տարվա երկրորդ կեսին սպասվում են յուօրինակ հաջողություններ։
ԿԱՊԻԿՆԵՐԸ պետք է ողջ տարում ջանան, աշխատեն, չարչարվեն, որպեսզի կարողանան հասնել նրան՝ ինչին ցանկանում են։ Կապիկի տարում ծնված տղաները կգտնեն իրենց երկրորդ կեսին։
ԱՔԱՂԱՂՆԵՐԻՆ խորհուրդ է տրվում լինեն հանգիստ, շատ ճանապարհորդեն, զվարճանան։
ՎԱՐԱԶՆԵՐԻ համար տարին պատրաստել է հաջողություններ, պաշտոնի բարձրացում։ Այն վարազները, ովքեր փորձել են բնակարան գնել եւ դա նրանց մինչ օրս չի հաջողվել՝ Շունը նրանց այդ հնարավորությունը կընձեռնի։ Որովհետեւ նրանց այս տարի սպասվում է ֆինանսական մեծ հաջողություններ։
Վերջում մեր զրուցակիցը շնորհավորելով բոլորիս Ամանորը եւ Սուրբ ծննոևնդը հետեւյալ խորհուրդը տվեց․ 2018 թվականը դիմավորենք ուրախ, երջանիկ, մոռացեք բոլոր դժբախտությունները, արցունքները եւ հիշեք, որ մեզ առաջնորդում է զորավոր մի ուժ՝ Աստված։ Թող բոլորի օջախներում լինի հույս, լույս, հավատ եւ սեր։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով․
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր
Ավարտին է մոտենում 2017 թ.-ը։
Տարեվերջյան ամփոփումներն ու հաշվետվությունները անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար։ Այն հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու տարվա կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին և բացթողումներին, ինչպես նաև նշելու ապագա նպատակները:
Տարվա ամենակարևոր իրադարձությունը թերևս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, և որպես կանոն, համապետական, ինչպես նաև մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։
Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։
Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին:
Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ:
Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումը եղել և մնում է Հայոց բանակը: Անչափ կարևորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձևավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների և առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձևավորված լավագույն ավանդույթների և երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների և համակարգային, շարունակական աշխատանքի:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին և պատրա’ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու և ավելացնելու մեր նվաճումները։
Հավերժ խոնարհվելով… և սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ և հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ… Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե’նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին… Նրանք չե’ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում…
Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։
Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։
Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։
Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում:
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։
Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։
Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։
…Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ:
Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը և դեպի զարգացում տանենք մեր պետությունը:
Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ և հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն և պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլև պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը:
Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ:
Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։
Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար:
Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին:
Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև:
Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։
Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.