23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության տարածքում`
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ:
TheDeasList կայքը հայտնել է անվանի մարդկանց անունները, ովքեր կարող են նոր տարում հեռանալ կյանքից։ Այդ առցանց պարբերականի խմբագիրները նման կանխատեսումների հաջող փորձ ունեն։ 2017 թվականին նրանք կանխատեսել էին Playboy-ի գլխավոր խմբագիր Հյու Հեֆների մահը։
Պարբերականը հրապարակել է հերթական ցուցակը։ Դատելով ամեն ինչից՝ կայքի կանխատեսումները հիմնվում են տխուր վարկանիշի թեկնածուների տարիքի, առողջական վիճակի և կյանքի միջին տևողության վրա։
Այս տարի կայքը մահ է կանխատեսում դերասան Շոն Քոններիի, Ջոն Մաքքեյնիի, Ջորջ Բուշ-ավագի, Շառլ Ազնավուրի, հանրահայտ ֆիզիկոս Ստիվեն Հոքինգի, Եղիսաբեթ II թագուհու՝ արքայազն Ֆիլիպի և այլ հայտնիների համար։
Հունվարի 1-ից թանկացել է բենզինի և դիզելային վառելիքի գները:
Սա յուրօրինակ նվեր է բոլորիս նոր տարվա կապակցությամբ:
Եթե բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, ապա դիզելային վառելիքը՝ 60 դրամով:
Այլ կերպ ասած, 20 լիտր բենզինի համար այսուհետ վճարելու ենք 400 դրամ ավելին, իսկ դիզելային վառելիքի 20 լիտրի համար՝ միանգամից 1200 ՀՀ դրամ:
Ամեն ինչ արվում է մեր երկրում, ընդորում՝ հոյակապ կերպով, բոլորիս կյանքն անտանելի դարձնելու համար:
Կեցցե՜ք Դուք, շարունակե՛ք նույն տեմպերով՝ մինչև կա՛մ Դուք մնաք, կա՛մ մենք…
Հնարավոր է՝ ինչ-որ խումբ փորձի ինչ-որ բան ձեռնարկել, բայց դա բոլորովին չի ազդի քաղաքական գործընթացների վրա՝ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընդդիմությունը կփորձի՞ որևէ բողոքի ակցիա կազմակերպել այն ժամանակաշրջանում, երբ սահմանադրական բարեփոխումները վերջնական ուժի մեջ մտնեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ապրիլին են ավարտվում։
Վարդանյանը news.am-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Հայաստանում ընդդիմությունը չի կարողանա որևէ լուրջ բողոքի ցույց կազմակերպել` ասելով, որ նման սպառնալիք Հայաստանում գոյություն չունի:
Վարդանյանը, իհարկե, գործնականում ճիշտ է ասում, որովհետև օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա քաղաքական որևէ ուժ, որն ի վիճակի կլինի 2018-ի ապրիլին ի դերև անել իշխանության ծրագրերը: Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջում են կամ վարչապետության հեռանկարը փորձում են կանխել այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններում կատարելապես ձախողվել են կամ հարաբերականորեն հաջողել են՝ առանց իշխանափոխության օրակարգի:
Մյուս կողմից՝ այս տարվա ապրիլի անցնում ընտրությունները կանխորոշվել են անցած տարվա խորհրդարանական ընտրություններով, երբ աֆրիկա-ասիական քաղաքական մշակույթին բնորոշ կոնսենսուս ձևավորվեց քաղաքական այցեքարտ չունեցող իշխանության և այլընտրանքից զրկված հասարակության միջև: Այդ կոնսենսուսը խորքային իմաստով շատ ավելի վտանգավոր է, քան այն ընտրությունները, որոնք ավարտվել են ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով կամ գրասենյակների գրավումով: Ապրիլի 2-ի վտանգն այն է, որ ոչ թե ընդդիմությունը, այլ հասարակությունը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
Մյուս կողմից՝ Աղվան Վարդանյանի լավատեսությունը կարճաժամկետ կամ խաբուսիկ է, որովհետև արաբական երկրների, իսկ այսօր Իրանի փորձը ցույց են տալիս, որ խաղից դուրս հայտնված հասարակությունների վարքագիծն անկանխատեսելի ու նաև վտանգավոր է լինում: Տասը հազար դրամն իշխանության և հասարակության կոմպրոմիսի, բայց նաև հասարակության նվաստացման խորհրդանիշն է:
Նվաստացած հասարակությունները, մանավանդ իրական ընդդիմության բացակայության պայմաններում, պայքարում են ցանկացած եղանակով՝ խտրություն չդնելով միջոցների սահմանադրականության միջև: ՊՊԾ գնդի գրավումը ահազանգ էր, բայց, ինչպես երևում է, իշխանության ներկայացուցիչները դասեր չեն քաղում: Նման դեպքերում այլ երկրների փորձի հիշատակումը նույնիսկ անիմաստ է, որովհետև Հայաստանի իշխանությունը թերևս ուշքի կգա, երբ հեղափոխությունը չոքի Հայաստանի դռանը: Դոնալդ Թրամփը երեկ ասել էր, որ Իրանի ժողովուրդն ազատության և հացի կարիք ունի: Նույնը վերաբերում է Հայաստանի ժողովրդին:
Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:
Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։
«Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասաց Վիոլետան։
Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։
Վիոլետան նաև նշեց, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։
«Կարծում ենք` շներն իրենց լիովին կարդարացնեն, քանի որ ժամանակին (1985 թվականին) ԽՍՀՄ-ի ու Չինաստանի պատերազմի ժամանակ սահմանն այդ ցեղատեսակի շներն էին պաշտպանում։ Այն ժամանակ որոշվեց գամփռներին կարճաբուրդ կովկասյան հովվաշուն անվանել, քանի որ մենք ընդհանուր պետության սահմաններում էինք», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նա կարծում է, որ այս փորձը կհաջողվի ու կծավալվի։
«Շներից յուրաքանչյուրը համարակալված է, մենք ուշադիր հետևում ենք նրանց, մանրամասն գիտենք ամեն մի շան տոհմածառը։ Կարծում եմ՝ գամփռը բարօրություն կցանկանար մաղթել այն ժողովրդին, որի կողքին ապրում է դարերով, նաև քաջ առողջություն բոլոր սիրելի մայրիկներին», — հավելեց Վիոլետան։
Նրա խոսքով՝ գամփռը խելացի շուն է ու երբեք հենց այնպես չի վատնում էներգիան։ Տիրոջ իրերին էլ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում՝ խստորեն հսկելով դրանք։
Հայաստանում այսօր գամփռների հինգ բուծարան կա։ Այս ցեղատեսակի շների քանակը Հայաստանում գերազանցում է 2500-ը։ Հայաստանում գամփռի ձագն ավելի քան 200 000 դրամով է վաճառվում։
Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:
2017 թվականի դեկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, որը կոչ էր անում չեղարկել նախագահ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու հայտարարությունը: Անվտանգության խորհրդի մյուս բոլոր 14 անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կողմ քվեարկեցին բանաձևին, որն իրավացիորեն պնդում էր, որ «Երուսաղեմի վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»: Այն նաև կոչ էր անում բոլոր պետություններին ձեռնպահ մնալ իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց, հայտնում է panorama.am-ը:
Երուսաղեմի կարգավիճակը բավականին վիճահարույց և զգացական հարց է հրեաների, մահմեդականների և քրիստոնյաների համար: Իսրայելը գրավել է Երուսաղեմի արևելյան հատվածը 1967 թ. արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ և անեքսիայի ենթարկել այն խախտելով միջազգային օրենքը: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «անբաժանելի և հավերժական մայրաքաղաքը»: Մյուս կողմից, պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են ապագա Պաղեստին պետության մայրաքաղաքը: ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ մերժելու է հանդիպել փոխնախագահ Մայք Փենսի հետ, Մերձավոր Արևելք նրա առաջիկա այցի ընթացքում: Ուղևորությունը հետաձգվեց ավելի ուշ: Բազմաթիվ իսլամական երկրներում հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր անցկացրեցին նախագահ Թրամփի՝ Երուսաղեմի վերաբերյալ կայացրած որոշման դեմ: Պաղեստինի ղեկավարությունը հայտարարեց, որ նրանք ԱՄՆ-ին այլևս չեն համարում խաղաղության անաչառ միջնորդ հակամարտող կողմերի միջև:
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադինովը զգուշացրեց, որ նախագահ Թրամփի միակողմանի գործողությունը նվազեցնում է խաղաղության հնարավորությունները՝ «խոչընդոտելով չափավորներին և ուժեղացնելով արմատականներին»:
Նախագահ Թրամփն իր որոշումն արդարացրեց հիմք ընդունելով 1995 թ. Կոնգրեսի ընդունած օրենքը՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն, այդ ժամանակից սկսած ԱՄՆ բոլոր նախագահները ազգային անվտանգության մտահոգություններից ելնելով՝ ամեն վեց ամիսը մեկ հետաձգել են տեղափոխումը: Նրանք չեն ցանկացել վնաս հասցնել արաբա-իսրայելյան խաղաղ բանակցություններին և բորբոքել արաբական և իսլամական աշխարհի կրքերը:
Այն փաստը, որ Թրամփն իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Թել-Ավիվից Երուսաղեմ, չի կարող արդարացնել նրա վերջին որոշումը: Մեկ տարի առաջ ես գրել էի, որ Թրամփը անխոհեմ խոստում էր տվել, և դրա կատարումը կարող էր վտանգավոր լինել:
Խնդիրն ավելի խորացնելով ԱՄՆ-ի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որտեղ Միացյալ Նահանգները վետոյի իրավունք չունի, 2017 թ. դեկտեմբերի 21-ին ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչող նախագահ Թրամփի որոշումը հայտարարելով «անվավեր»: Այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, խիստ վիրավորական է ունենալ դեմ քվեարկած 128 երկիր, և միայն 8 աջակից, 35 ձեռնպահ մնացած և 21 բացակա երկրներ: Այսպիսով, Թրամփը Միացյալ Նահանգները ծիծաղի առարկա դարձրեց ամբողջ աշխարհի առջև, մանավանդ որ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցեցին միայն այնպիսի անծանոթ փոքր երկրներ, ինչպիսիք են Տոգոն, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Պալաուն:
Ընդհակառակը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շատ խոշոր երկրներ դեմ քվեարկեցին ԱՄՆ-ին. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Դանիան, Ֆինլանդիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Ճապոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեդիան և տասնյակ այլ երկներ:
Կարծես թե այս ծանր կացությունը քիչ էր, նախագահ Թրամփը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հպարտորեն հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները կկտրի այն երկրներին տրամադրվող օգնությունը, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ին: Սա ծիծաղելի հայտարարություն է, քանի որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում վերացնել օգնությունն այս 128 պետությունների մեծ մասին: Ավելին, երբ ԱՄՆ-ի նման հզոր պետությունը արտաքին օգնություն է տրամադրում, դա անում է ելնելով իր սեփական շահերից: Վերացնելով օգնությունը՝ Միացյալ Նահնագները վտանգի տակ կդնի իր ազգային շահերը: Ամերիկյան օգնության տրամադրումը չի նշանակում, որ ԱՄՆ-ը ավտոմատ կերպով գնում է մի այլ երկրի սուվերեն իրավունքը, թե ինչպես քվերակել ՄԱԿ-ում և փորձել ստիպել նրան հնազանդվելու:
Ինչ վերաբերում է Երուսաղեմի հարցին, ապա հայկական մամուլում շատ քննարկումներ եղան Հայաստանի՝ ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ում դեկտեմբերի 21-ի քվեարկության նպատակահարմարության մասին: Մտավախություն կար, որ Հայաստանը ԱՄՆ-ից չի ստանա արտաքին օգնություն և կթշնամացնի Իսրայելին:
Իմ կարծիքով, այս երկու տեսակետները հիմնավորված չեն: Համոզված եմ, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմնակիցների մեծ մասը կվերահաստատի օգնությունը՝ ընդդեմ Սպիտակ տան ցանկության, եթե անհավանականորեն Թրամփը իրականացնի իր սպառնալիքը:
Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը ոչ մի ռիսկի չի դիմում, քանի որ Իսրայելը բարեկամաբար տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ: Այն դեսպանատուն չունի Երևանում, հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միլիարդավոր դոլարների մահացու զենք է վաճառել Ադրբեջանին`հայերին սպանելու համար: Նույնիսկ Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր ջերմ հարաբերություններին, դեմ է քվեարկել ԱՄՆ-ին որոշմանը: Ավելորդ է ասել, որ Թուրքիան նույնպես դեմ է քվեարկել դրան:
Բացի այդ, ՄԱԿ-ում քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ բացակա լինելը Հայաստանը կմեկուսացներ մնացած աշխարհից, արաբական և իսլամական երկրների հայ համայնքներից և կհակասեր Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ցանկությանը, որը դատապարտել էր ԱՄՆ-ի որոշումը:
Վերջապես, Իսրայելի ղեկավարները չպետք է ողջունեն Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումը, քանի որ Իսրայելի շահերից չի բխում թշնամանալ մնացած աշխարհի հետ և մեկուսացնել ինքն իրեն: Իսրայելը պետք է իր կողմը թեքի այլ երկրներին, հատկապես պաղեստինցիներին՝ խաղաղ կարգավորման հասնելով բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ կամ բռնությամբ…
Հունվարի 2-ի ցեեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Բրետանում «Կարմեն» փոթորկի պատճառով հունվարի 1-ին առանց էլեկտրականության է մնացել 40 հազար տուն։ Քամու պոռթկումները տարածաշրջանում հասել են 130 կմ/ժամի։ 45 դեպարտամենտներում սահմանվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։
«Կարմեն» փոթորիկը Ֆրանսիայի արևմտյան ափեր է հասել երկուշաբթի վաղ առավոտյան, սակայն դրա նախօրեին տապալված ծառը մի տղամարդու էր սպանել Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, հայտնում է RFI-ը։ Քամու ուժգնությունն այսօր առավոտյան թուլացել է։
«Կարմենը» դարձել է Ֆրանսիայում մեկ ամսում երրորդ փոթորիկը։
«2018 թվականը վտանգավոր տարի է լինելու։ Նրանք, ովքեր 2017-ին շլացուցիչ հարսանիքներ արեցին, ճոխ սեղաններ գցեցին, 2018-ին չի բացառվում, որ սնանկանան։ 2018-ին ամբողջ աշխարհում սկսվելու է օլիգարխների անկման շրջան։ Մոտեցել է հատուցման, մաքրման ժամանակաշրջանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց աստղագուշակ Լուսյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ 2018-ը վատ տարի է լինելու արաբական երկրների համար։ Նավթի գինը բարձրանալու է, դոլարի գինը բարձրանալու և տատանվելու է. Հայաստանում էլ գնաճ է սպասվում։ Սպասվում են փոթորիկներ, հրդեհներ, եղանակը կտաքանա։ «Տարին կոչվում է կրիմինալ տարի, անառակության և այլասերության տարի։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորյա ուղերձով է դիմել սեփական ժողովրդին և մի քանի ուշագրավ «բացահայտումներ» արել…Իլհամ բաբայի ուղերձի գրեթե կեսը նվիրված էր «նենգ» և «բարբարոս» հայերին ու Հայաստանի դեմ պայքարին…Իլհամ Ալիևի ելույթից պարզվեց,որ 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանը տարել է մեծ հաղթանակ…Սակայն հայտարարելը մի բան,իսկ իրականությունը՝այլ բան… Ադրբեջանական հասարակությունը որքան էլ զոմբիացված լինի Ալիևների կողմից,միևնույն է` պահանջելու է հաղթանակի ապացույցներ…Մեծ հաղթանակները նախատեսում են բնակավայրերի գրավում թշնամուց…Քանի որ ազերիներն ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ոչ մի բնակավայր չէին գրավել,ապա ստիպված են հնարել այդպիսի պատմություններ…Մոտ մեկ տարի է ալիևյան ԶԼՄ-ները սեփական հասարակությանը համոզում են,որ իրենց փառապանծ բանակը ազատագրել է Ջաբարայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղը,որն իրականությանը չի համապատասխանում,քանի որ այդ գյուղը մինչ ապրիլյան կարճատև պատերազմն էլ եղել է ադրբեջանցիների վերահսկողության տակ…Այս ամանորյա ուղերձում Իլհամ Ալիևը մի նոր «ազատագրված» գյուղի անուն նշեց,որը,ինչպես նա է բնութագրում,երկար ժամանակ եղել է թշնամու վերահսկողության տակ…
Այդ գյուղի անունն է Շիխարխ,որտեղ ,ըստ Ալիևի,ազերիները կառուցել են բազմաթիվ տներ փախստակաների համար…Խոսքը գնում է Մարտակերտի շրջանի Լենինավան-Մարագա-Մարգունաշեն գյուղի մասին,որն ազերիների կողմից գրավվել է 1992 թ-ի ապրիլի 10-ին…Հետաքրքիր է,ինչու՞ է Իլհամ բաբան թարմացնում ազերիների մոտ Մարգունաշենի մասին հիշողությունները…Պատճառը մեկն է՝կրկին համոզել ազերիներին,որ ալիևյան բանակն իրոք հզոր է և իրոք բնակավայրեր է «ազատագրել» հայերից,այնինչ,այդ բնակավայրերը շատ վաղուց են գտնվում Բաքվի վերահսկողության տակ և բացարձակ ոչ մի կապ չունեն ապրիլյան պատերազմի և Իլհամ Ալիևի հետ…
Ի դեպ,Բաքվի բռնակալին կարելի հիշեցնել,որ մինչ Լենինավան-Մարգունաշենի ազերիների կողմից գրավելը այնտեղ ապրել է 9660 հայ,45 ռուս և 10 ազերի…Այստեղից հետևություն,թե ով ումից է գրավել այդ գյուղը…
Ալիևի բարբաջանք-ելույթից նաև պարզվում է,որ հայերը ավերել են Շուշիի մզկիթը,որը ևս իրականությանը չի համապատասխանում,ինչպես նաև իմանում ենք,որ համաշխարհային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս,քանի որ 2017 թ-ին Արցախում անցկացված ԱԺ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում…
Զարմանալի էակ է ապշերոնյան բռնապետը… Նախ,արցախցիները ընտրություններին մասնակցում և իրենց ղեկավարներ են ընտրում ոչ թե համաշխարհային հանրության կողմից այն ճանաչելու,այլ իրենց երկրի և արցախցիների համար, ուստի բացարձակ միևնույն է,թե ով կճանաչի այդ ընտրությունների լեգիտիմությունը…Երկրորդ՝մինչև հիմա էլ Արցախի տարածքում տեղի ունեցած հանրաքվեները և ընտրությունների արդյունքներն այդ միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել,բայց Բաքուն այդքան չէր հրճվել այդ փաստից,որքան հիմա է ցնծության մեջ…Այստեղից հետևություն…Բաքվի բռնապետն այլ բան չունի մատուցելու սեփական հասարակությանը և լուն փիղ դարձնելով` փորձում է այն մատուցել սեփական հասարակությանը որպես մեծ ձեռքբերում Ադրբեջանի համար…
Իլհամ Ալիևն այնքան է խաբել սեփական հասարակությանը,որ ամեն անգամ ստիպված է նոր ստեր հորինել՝ նախորդ հնարածը պաշտպանելու համար…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.