23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

նորակոչիկների իրավունքների վերաբերյալ arenanews.am-ը ներկայացնում է օրենքով սահմանված զարկերակային հիպերտենզիայի այն հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Եվ այսպես, օրենքն առանձնացնում է զարկերակային ճնշման 4 դրսևորումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ շրջանի հիպերտենզիա և բարձր նորմալ զարկերակային հիպերտենզիա:
3-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն առհասառակ ազատվում է զինվորական ծառայությունից
Նորակոչիկն առհասարակ ազատվում է զինվորական ծառայությունից, եթե նրա մոտ առկա է 3-րդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և չարորակ ձևերը: Այսինքն՝ այս դեպքում նրա ճնշումը պետք է լինի՝ նվազագույնը՝ սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180 մմ և ավելի: Կլինիկական պատկերում այս ճնշման դեպքում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով:
Եթե նորակոչիկի մոտ առկա է ախտանշանային հիպերտենզիա, ապա դրա անարդյունք բուժման կամ բարդ ձևերի վերջնական բուժման անհնարինության դեպքում, նույնպես ազատվում է զինծառայությունից:
2-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից
Նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից, եթե նրա մոտ առկա է 2-րդ փուլի զարկերակային հիպերտենզիա: Այսինքն՝ զարկերակային ճնշումն ունի կայուն, բարձր մակարդակ (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179 մմ) չի կարգավորվում առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը, ինչը հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
1-ին փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է զինվորական ծառայությունից ժամանակավոր
Նորակչիկը ժամանակվորապես պիտանի չէ զինծառայության, եթե նրա մոտ առկա է զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը: Սա բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159 մմ): Այս դեպքում նորակոչիկի մոտ չի նկատվում սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխություններ, Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում նկատվի:
Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը հաստատվում է ստացիոնար հետազոտության տվյալներով:
Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետևանքով: Մեղավորը «Ճըվճվ» Արոյի որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից:
Լրատվամիջոցներն անընդհատ շոշափում են «Ճըվճվ» Արոյի անունը, այնինչ մարդը մահացել է: Իսկ անընդհատ հասարակական կարգը և երթևեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» է միշտ իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից: Ասում են՝ ամեն անգամ, երբ թոռը ավտովթարի է ենթարկում մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնում: Իսկ գազի Կոլյան՝ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների` պետությանը մուծվող հարկերը որևէ մեկը հաշվե՞լ է: Չար լեզուներն ասում են, թե ամեն չորսից մեկի հարկը հազիվ է տալիս՝ գազի կորուստ ձևակերպելով:
Գլուխը՝ քարը, ուրիշի միլիոնները չհաշվենք, ուղղակի այդ միլիոններով թոռների համար ավտոմեքենաներ է գնում ու չարիք դառնում հասարակության համար:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության, Նիկոլայ Գաբրիելյանի մյուս թոռը՝ Սարգիսի եղբայր Սերժը, հետախուզման մեջ է կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով:
«Փաստ» օրաթերթ
ՀՀ Զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են պարտադիր զինվորական ծառայությունն անկացնել բնակության վայրին մոտ գտնվող զորամասում:
Ըստ այդմ՝ բնակության վայրին մոտ կարող են ծառայել
1. Միակողմանի ծնողազուրկ նորակոչիկը, եթե նրա միակ ծնողն արդեն իսկ անցել է տարիքային կենսաթոշակի
2. Միակողմանի ծնողազուրկ նորակոչիկը, եթե նրա միակ ծնողն ունի ունի հաշմանդամության երրորդ խմբի կարգ
3. Այն նորակոչիկն, ում հայրը/մայրը կամ եղբայր/քույրը մահացել են՝
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ՝ ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ տարածքում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս:
4. Այն նորակոչիկն, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա
5. Երկկոմանի ծնողազուրկ նորակոչիկներն, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները, եթե չունեն չափահաս քույր կամ եղբայր:
6. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ նորակոչիկներ:
Նշենք, որ օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում նորակոչիկի հաշվառման վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը:
Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ և Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200000 եվրո է ստանում:
Շեշտում ենք՝ միայն վարձավճարից եկամուտը կազմում է 200000 եվրո: Եվ դա այն մարզպետը, ով առանձնապես աչքի չի ընկել իր հարստությամբ, համեմատաբար «համեստ» է եղել:
«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում և Համբուրգում: Նրանց մասին տեղեկությունները՝ լուսանկարներով, կհրապարակենք առաջիկայում:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երկուշաբթի վաղ առավոտյան Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես այսօր մահացել է։ Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:
Հավատացեք՝ գործ ունենք ամենեւին էլ ոչ շարքային հանցագործության հետ, ու ոչ միայն այն պատճառով, որ վթարի զոհերը ոստիկանության երկու ծառայողներ են: Հանցագործություն կատարողը Հայաստանի կրիմինալ ընտանիքներից մեկի սանձարձակ որդիներից մեկն է, ով իսկական պատուհաս է դարձել երեւանցիների համար, մանավանդ նրանց, ովքեր գիշերվա ժամին գործի բերումով կարող են դրսում լինել եւ ակամայից դառնալ մեքենայով մեծ արագությամբ սուրացող «ամենակարող» Սաքուլիկի լկտիության պոտենցիալ զոհերը:
Սաքուլիկը պատահական կերպար չէ. նա իշխանության եւ կրիմինալի սերտաճման յուրօրինակ ծնունդ է: Սրանց ընտանիքի համար սովորական բան է մարդ սպանելն ու անպատիժ մնալը, էլ չենք խոսում մանր հանցագործությունների մասին: Քանի անգամներ ոստիկանությունն այս անզգամին բռնել ու տվել է Քննչական կոմիտեի ձեռքը, սակայն Սաքուլիկը «պլստացել» է, որովհետեւ հանցագործ կյանքով ապրող այս ընտանիքը գտնվել է Աղվան Հովսեփյանի հովանավորության տակ: Վարդանյանների կապերը «վերեւներում» այսքանով չեն սահմանափակվում. փակագծեր առայժմ չբացենք ու միայն արձանագրենք, որ Մոսկվայից Երեւան Կարեն Կարապետյանի տեղափոխելուց հետո Սաքուլիկն ավելի սանձարձակ է դարձել:
Հիմա նույնպես Սաքուլիկի համար ալիբիներ են ստեղծվում. համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի միջոցով ուզում են ապացուցել, որ ոստիկանական մեքենան եղել է «կարմիրի» տակ: Նույնիսկ այդ տեսանյութում պարզ երեւում է, որ, այո, ազդանշանը միացրած, «կարմիրի» տակ ոստիկանները շատ դանդաղ վարել են մեքենան, ինչը միանգամայն օրինական է: Դժբախտ պատահարի պատճառն այն է, որ Սաքուլիկը մեքենան վարել է անասնական արագությամբ: Ի դեպ, սա հոռի բարքերի հետեւանք է, որովհետեւ նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Ուշագրավ է, որ Վարդանյան եղբայրները եւ նրանց հայրը՝ «Ճվճվ Արոն», վաղուց զրկված են եղել վարորդական իրավունքից:
Հերթական սանձարձակությունը՝ երկու զոհով: Այս դեպքում զոհերը ծառայություն կատարող ոստիկաններ են, եւ Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը, նրան քրեական պատասխանատվության ենթարկելը, եթե նույնիսկ Վարդանյաններին օգնության շտապեն Աղվան Գառնիկիչը կամ այլ ազդեցիկներ:
Հենց սրա համար ենք ասում, որ սա շարքային հանցագործություն չէ, որովհետեւ եթե այս անգամ եւս Սաքուլիկն անպատիժ մնա, ուրեմն պետություն չունենք, եւ հաջորդ անգամ նա կարող է փողոցում հրապարակավ գնդակահարել քաղաքացիների կամ ոստիկանների»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը.
«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:
Բլանկի խոսքով, թեեւ հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում եւ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել.
«Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացնում է.
«Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների»:
Հերբսթի կարծիքով, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը.
«Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»:
Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրականում թողնում են իրենց ազդեցությունը Ռուսաստանի վերնախավի վրա, նույնիսկ եթե պաշտոնական Մոսկվան դա չի ընդունում:
«Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները նրանց կործանում են», — Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից եւ հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ.
«Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից եւ ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը, քանի որ Թուրքիան Հայաստանից շրջափակումը չի հանելու մինչեւ դա տեղի չունենա»:
Դեսպան Հերբսթն, ով եղել էր Հայաստանում դեռեւս խորհրդային տարիներին, հիշում է՝ Հայաստանը Խորհրդային Միության վերջին տարիներին ազատության եւ ինտելեկտի կղզյակներից էր.
«Խորհրդային տարիներին բոլորը գիտեին, որ ԽՍՀՄ-ում առավել դինամիկ վայրը Հայաստանն էր՝ թե՛ տնտեսապես, թե՛ ազատ արտահայտման եւ թե՛ մտավոր կյանքի տեսանկյունից: Հետխորհրդային ժամանակահատվածում դա այլեւս այդպես չէ, պատճառը՝ իշխանությունը խոնարհվել է Կրեմլի առջեւ»:
Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսին Աստված Գաբրիել հրեշտակին ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի սերնդից Հովսեփ անունով մի մարդու հետ: Կույսի անունը Մարիամ էր: Հրեշտակը, գալով Մարիամի մոտ, ասաց.
-Ուրախացի՛ր, շնորհալի՛ կույս, որովհետև Աստված քեզ հետ է:
Այս խոսքի վրա Մարիամը խռովվեց. նա մտածում էր, թե ի՛նչ է նշանակում այս ողջույնը: Սակայն հրեշտակն ասաց նրան.
-Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև դու արժանացար Աստծու շնորհին: Ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Տեր Աստված նրան կտա իր հոր՝ Դավթի գահը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա: Նրա թագավորությունը վախճան չի ունենա:
Մարիամն ասաց հրեշտակին.
-Ինչպե՞ս կարող է պատահել դա, քանի որ ես ամուսնացած չեմ:
Հրեշտակը պատասխանեց.
-Սուրբ Հոգին քեզ վրա կգա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա կհանգչի, որովհետև քեզնից ծնվելիք զավակը սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթն էլ, չնայած որ ծեր և ամուլ էր, այս վեցերորդ ամիսն է, ինչ հղի է: Իմացի՛ր, որ Աստծու համար անկարելի բան չկա:
Մարիամն ասաց.
-ԵՍ ԱՍՏԾՈՒ ԱՂԱԽԻՆՆ ԵՄ, ԹՈՂ ՔՈ ԱՍԱԾԸ ԼԻՆԻ:
(Ղուկասի ավետարան 1:26-38)
Քանի դեռ հոգևորապես անչափահաս էինք, բնության ուժերին էինք ենթարկվում ու ծառայում: Բայց հիմա հարմար ժամանակը հասած համարելով՝ Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց մի կնոջից և ապրեց Օրենքի տակ, որպեսզի մեզ փրկի Օրենքի գերությունից և դարձնի Աստծու որդիներ: Արդ որովհետև նրա որդիներն ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:3-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Իսպանիայի բանտերից մեկի կալանավորը, ում բժիշկները մահացած էին համարել, անսպասելի «կենդանացել» է դիահերձումից առաջ, հայտնում է La Voz de Galicia պարբերականը:
Իրադարձությունը տեղի է ունեցել Աստուրիայի ուղղիչ կենտրոնում: Գողության համար պատիժ կրող Գոնսալո Մոնտոյա Խիմենեսը չի ներկայացել առավոտյան սովորական անվանականչին: Բանտի ծառայողները նրան հայտնաբերել են աթոռին անշարժ նստած, նրա զարկերակը չէր շոշափվում: Հրավիրված բժիշկները հայտնել են, որ նա մահացած է: Դատապարտյալի մահվան մասին իրազեկել են նրա ազգականներին:
Մարմինը տեղափոխել են դատական բժշկության ինստիտուտ, որտեղ բժիշկները պետք է դիահերձում կատարեին: Այդ պահին պարկից, որտեղ մարմինն էր, ձայներ են լսվել, տղամարդը ողջ էր:
Բանտարկյալի ազգականները հայտնել են, որ նա էպիլեպսիայով է հիվանդ: Նրանց կարծիքով՝ շնչառության անսպասելի կանգը կապված է դեղերը սխալ ընդունելու հետ: Դրանից զատ, նրանք կարծում են, որ խախտվել են բժշկական ուղեցույցները, քանի որ մահվան մասին եզրակացրած 3 բժիշկները չէին կարող միաժամանակ սխալվել: Ազգականները ենթադրում են, որ եզրակացությունը տվել է բժիշկներից միայն մեկը, իսկ մյուսները ստորագրել են՝ մարմինը չզննելով: Նրանք պատրաստվում են դատական հայց ներկայացնել:
Հիվանդն ուշքի է եկել եւ գտնվում է տեղական հիվանդանոցներից մեկում:
Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից եւ նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում:
Իրազեկ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների, Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը: Հիշեցնենք, Արտակ Զաքարյանն այժմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է: Վերջինս ՊՆ տեղափոխվեց Ազգային ժողովից: Նախորդ գումարման խորհրդարանում նա զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
«Հայկական ժամանակի»-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ փոփոխությունների այս համատեքստում հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին ԱԳՆ տեղափոխելուց հետո ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվի հանրապետության նախագահի պոստում:
Հիշեցնենք, ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահը, որն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից, ունենալու է խիստ սահմանափակ լիազորություններ. երկրի իրական ղեկավարը լինելու է վարչապետը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017թ. ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂՀ Պաշտպանության բանակում արձանագրված մահացության դեպքերի վերաբերյալ տեղեկանք:
Տեղեկանքում ներկայացված են 2017 թ.-ին զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 60 դեպք, 55-ով հարուցվել են քրեական գործեր:
Դրանցից միայն 50-ի դեպքում է առաջնային տեղեկատվություն տարածվել պաշտոնական աղբյուրներով, 10 դեպքի մասին տեղեկություն է տարածվել նախ լրատվամիջոցներով, ապա 9 դեպքում տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնատար անձանց կողմից:
1 դեպք լուսաբանվել է միայն լրատվամիջոցներով:
2017-ին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 38 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում:
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել արձանագրված դեպքերից 22-ը:
2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:
Վերջին 7 տարիների կտրվածքով ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը նվազել է 2014 և 2015 թթ.-ին, իսկ 2016-ին ու 2017-ին կտրուկ աճել է:
ՀՔԱՎ զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.