23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարի Մեծ պահքը կմեկնարկի փետրվարի 12-ին, Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կնշվի ապրիլի 1-ին: Ֆեյսբուքյան իր էջում եկեղեցական մի քանի տոների օրացույցի վերաբերյալ գրառում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը. «Արժե իմանալ, որ այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը հունվարի 27-ին է: Մեծ Պահքի սկիզբը` փետրվարի 12-ին, միջինքը` մարտի 7-ին: Ծաղկազարդը` մարտի 25-ին է, Սուրբ Հարության տոնը` ապրիլի 1-ին»:
Տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, կնշվի հուլիսի 8-ին, Վերափոխումն Սուրբ Աստվածածի (Խաղողօրհնեք)` օգոստոսի 12-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 16-ին:
Հին և նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաև հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին և նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1-ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար: Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։
Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։
Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1-ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվելդարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։
Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը:
Օրինակ՝ «Բասթրավել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր:
5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժ-տուր» ընկերությունը: Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
Միաժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել Արցախի տարածքի տվյալները տիեզերքից և դրանցում հանքեր են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի սուվերենությունը պաշտպանելու համար: 2015-ին այն օգտագործվում է պաշտպանության նպատակներով և Ադրբեջանի ազգային անվտանգությանն օգնելու համար: Օրինակ, պարբերաբար մոնիտորինգի ենք ենթարկում այն հրդեհները, որոնք առաջացնում են Ադրբեջանի տարածքում վնաս պատճառելու դիտավորությամբ»,- ասել է Ազերկոսմոսի ղեկավար Ռաշադ Նաբիևը: Նա հավելել է, որ 2017 թվականին ֆիքսել են`ընդլայնվել են Կովսականում և Քարվաճառում (Զանգելան, Քելբաջար) հանքավայրերի շահագործումը»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Ամեն մարդ իր հայրենի քաղաքն էր գնում՝ արձանագրել տալու իր անունը: Հովսեփը ևս, Դավթի ցեղից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ և իր անունն արձանագրել տալու համար գնաց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքը՝ Դավիթ թագավորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը հղի էր:
Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար:
(Ղուկասի ավետարան 2:1-7)
Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր
առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։
Ողջո՜ւյն բոլորիդ, որ բնակվում եք Հռոմում, ձեզ, որոնց Աստված սիրեց և կանչեց՝ լինելու իր սուրբ ժողովուրդը։ Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ պարգևեն շնորհ և խաղաղություն։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության երրորդ տարին։ Ավետիսյանների հարազատներն այսօր ողբով, լացով բացեցին կողպված տան դռները։ Չնայած սենյակներից հանված են արյունոտ անկողինները, մաքրված են արյան հետքերը, սակայն ներս մտնել հնարավոր չէ․ փտել է հատակը, քայլելն անհնար է․ ամեն վայրկյան ոտք ու ձեռք կոտրվելու վտանգ կա։ Խոհանոցի ու հյուրասենյակի պատերին դեռ ամանորյա նմուշներից զարդարանք կա․ ներս մտնողին դիմավորում է անգլերեն լեզվով, գունեղ տառերով փակցված «Ուրախ Սուրբ Ծնունդ» արտահայտությունը, հյուրասենյակում էլ ընտանիքի 7 անդամների լուսանկարների դիմաց՝ նրանց հայացքների ներքո կախված են Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ «Շնորհավոր Նոր Տարի» արտահայտությամբ։
Տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ռիտա Պետրոսյանն ու Ջուլիետա Ջալալյանը, որոնք իրենց քրոջ ընտանիքի սպանությունից հետո լքել են Հայաստանը, վերադառնում են նրանց մահվան տարելիցին, նեղվեցին, որ տունն արդեն կիսավեր է։ «Մենք մեղք չե՞նք, ամեն ինչը ծածկադմփոց եղավ, փակվեց, պրծավ գործը, մյուս տարի որ գանք, այս տունն էլ չի լինի, մենք ո՞ւր պիտի գանք, էլ ոչ մի տեղ չկարողանանք գալ, հա՞՛․․․ Գանք այդ փողոցների վրա կանգնենք, գնանք, հա՞, գոնե հատակը սարքեն քաղաքապետարանի միջոցներով, քաղաքապետ ունենք վերջը», -նեղվեց Ռիտա Պետրոսյանը։
Հունվարի 9-ին ողջ Շորժա համայնքը, նաև հարևան գյուղերի բնակիչները եկել էին Չիլինգարյանների միակ որդու՝ ժամկետային զինծառայող Վաչեի հուղարկավորությանը մասնակցելու: Նրա հարազատները չգիտեն, թե ինչպես է մահացել որդին: Վաչեի ծառայության վայրից՝ Մարտակերտի N զորամասի զինվորականներից, որոնք եկել էին ցավակցելու Չիլինգարյաններին, նրանք ընդամենը իմացել են, որ պատճառը հունվարի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում արձակված դիպուկահարի կրակոցն է եղել:
«Ոնց եմ պահել ու ոնց՝ ընդունել բալիս»:
Վաչեի տատը՝ Սվետլանա Չիլինգարյանն այնքան է լացել, որ թարթիչները ջնջվել են: «Խամ երեխիս տարան, գցին պոստերը, բոլորիս խնդրանքը դա ա, որ իրենց երեխենք էլ ներկա լինեն պոստերում, — ասում է նա — իրանցը պահում են, մերոնցը ուղարկում: Տելեվիզորով հարցնում են՝ հնարավոր ա, որ ձեր երեխաներին էլ տանեն: Հա՝ ասում են, պարտադիր: Ո՞ւր ա: Ո՞ր մի դեպուտատի, պաշտոնավորի, լավ մարդու երեխին եք տեսել Ղարաբաղում: Պետք է հավասարություն լինի: Հենց էդ տարբերությունը կա, դրա համար էլ մենք տանջվում ենք: Կամ՝ նայում ենք հաղորդումներում, գնում են, գալիս են, հանդիպում են, խոսում են: Ի՞նչ եք հանդիպում, ի՞ նչ եք «կիսիպիսի» անում, գալիս եք, ժողովրդին բան չեք ասում: 30 տարի ա, էս կռիվը գնում ա, եթե 10 տարի էլ շարունակվի, Հայաստանում երիտասարդ չի մնա, որ ծառայի, բոլորը կկոտորվեն»:
Վաչեի տատը խաղաղության հասնելու միջոց գիտի: «Եթե 30 տարվա ընթացքում զոհված երեխեքի մայրերը մի տող բողոք գրեին վերևներին, Սերժ Սարգսյանին, էսօր կռիվը պրծած կլիներ», — ասում է, նայում է թոռան նկարին ու էլի լացում է. «Ոնց եմ պահել, ոնց եմ ընդունել բալիս»:
Նկարում Վաչեն ժպտում է, բութ մատը վեր պահած
«Նա մեզ դուխ էր տալիս, — հպարտանում է Վաչեի հայրը, — ասում էի, տղա ջան, փոխանակ մենք քեզ դուխ տանք, դու ես մեզ օգնում»: Նա հիշում է, որ Վաչեն զորակոչվելիս նեղվել էր: «Զինկոմիսարիատ գնալուց ասեց՝ մի սովորական թղթի վրա գրեցեք՝ Ղարաբաղ, ես գնամ, էս ինչքա՞ն թուղթ եք լրացնում»:
Որդու մարմինը Նվերը մանրամասն զննել է: Վստահեցնում է. կրակոցը եղել է թիկունքից: Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, զինծառայողը հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել: «Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Մովսես Հակոբյանը քննիչներից առաջ է ընկել
Չսպասելով նախաքննության արդյունքներին, դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում առաջ ընկնելով քննիչներից, որոշ մանրամասներ ավելացրեց նախապես տարածված կցկտուր հաղորդագրությանը:
«Միանշանակ փաստ է, որ զինվորը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, հրամանատարը, որը գնացել է զինծառայողին օգնություն ցուցաբերելու, եւս վիրավորվել է: Օպերատիվ խումբը, որը մեկնել է դեպքի վայր, եւս կրակի տակ է ընկել, երկու վիրավոր կա: Վիրավորները թեթեւ վնասվածքներ ունեն: Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որը մեկ վայրկյան չի մտածել՝ նետվել է՝ իր զինվորի կյանքը փրկելու համար»:
Այսպիսով, Մովսես Հակոբյանը առաջ քաշեց սահմանային միջադեպի այն վարկածը, որն էլ կդառնա պաշտոնական: Շորժեցիները դժվարությամբ են հավատում այս վարկածին: Նրանք կիսաձայն հարցնում էին միմյանց՝ ո՞նց եղավ, որ դիպուկահարը մեջքից խփեց, կամ դա ի՞նչ դիպուկահար էր, որ բոլորին վերացնում էր, գուցե, հարձակո՞ւմ է եղել, կամ հերթական դիվերսիա՞: Ոմանք էլ բացատրում էին. հենակետը, որտեղ հերթապահում էր Վաչեն, նոր էր, և այնտեղ հաճախ հարձակումներ են լինում:
Քրիստինեին մեդալը պետք չէ
Նվեր Չիլինգարյանը՝ Վահեի հայրը պատմեց, որ իր որդին մահից մի քանի ամիս առաջ դիպուկահարի կրակոցից ընկած իր ընկերոջը օգնության էր հասել, դուրս էր բերել կրակի գոտուց: «Ինքը հպարտանում էր դրանով՝ որ փրկել է ընկերոջը: Կուզենայի մեր ղեկավար մարմիններին ասեինք, որ միջոցներ ձեռնարկեն, որ նման դեպքեր չլինեին: Կուզեի, որ վերջին զոհը ինքը լիներ, որ մնացած տղաները առողջ իջնեն պոստերից, գնան իրենց ընտանիքներին հասնեն»:
Երեխա կորցրած հայրը անընդհատ կրկնում էր, որ շնորհակալ է բոլորից. «Զորամասի հրամանատարը, կորպուսի տղերքը, մարզպետը՝ Ղարաբաղից ով, որ եկել ա, ես իրանցից շատ գոհ ու շնորհակալ եմ, ով ուզեցել ա փրկել երեխիս, բայց չի կարողացել»:
Դեպի Շորժա տանող մայրուղու վերևում սգո ժապավեն է փակցված: Վրան գրված է. «Վաչե 19»: Չիլինգարյաններն ապրում են խորհրդային ժամանակվա հին պանելային շենքում: Շենքի բակում «կուլակաթափ» արված «Զիլ» բեռնատար է կանգնած, նույնպես «սովետի» վերհուշ, և ինչ որ ժանգոտ մետաղակույտեր: Չքավորության դրոշմը նաև շորժացի կանանց նիհար դեմքերին է: Վաչեի մայրը՝ Քրիստինեն, ընդամենը 39 տարեկան է: Վշտից ուսերը չեն ուղղվում: Նա չի էլ նկատել, թե ինչպես են թաղման օրը Ղարաբաղից եկածները արիության մեդալ բերել որդու համար ու պարգևատրել են նրան հետմահու: Քրիստինեին այդ մեդալը պետք չէ:
58 տարեկանում մահացած Ֆլորիան Չիոաբի` գնչուների թագավորի հուղարկավորությունը իր տեսակի մեջ եզակիներից էր Ռումինայում։ Նա մահացել էր Թուրքիայում, հանգստի ժամանակ։ Մահվան թափորը ձգվում էր 7 կմ, իսկ գերեզմանին ծաղկեպսակ էր դրել անձամբ Ռումինիայի նախագահը։
Նրան թաղեցին արքայավայել, թանկարժեք փայտից պատրաստված դագաղում, որը պատուհան և օդափոխության համակարգ ուներ։ Թաղման ժամանակ Ֆլորիանի ավագ որդուն` Դորինաին հռչակեցին «Բոլոր գնչուների թագավոր»` գլխին դնելով հոր ոսկյա թագը, իսկ կրտսեր որդուն հռչակեցին «Ռումինացի գնչուների թագավոր»։
Աղբյուր՝ Blognews.am
Ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգակ Թրևոր Նոյն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում հայ համայնքի վերաբերյալ՝ Daily Show հաղորդման ժամանակ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը:
«Դա իսկապես ծիծաղելի է: Դա նույնն է, երբ ինչ-որ մեկն ասի. «Ես ամենահանդուրժող մարդն եմ. հարցրեք այն կեղտոտ հային»,- ասել է հաղորդավարը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի խոսքն իր «կայուն հանճարեղության» մասին:
Հաղորդման եթերից հետո ԱՄՆ-ի փաստաբանների հայկական միությունն իր դժգոհությունն է հայտնել հաղորդավարի արարքի կապակցությամբ և պահանջել Daily Show-ից ներողություն խնդրել հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:
Գերմանիա տեղափոխված պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել Գերմանիայում հաստատված Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձերի մասին տեղեկատվության վրա:
«Եվս մեկ անգամ նախազգուշացնում եմ` Գերմանիայում մահափորձերի մասին պնդումներին լուրջ մոտեցեք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդատը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալեւիների եւ հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, գիտնականների դեմ մահափորձեր են նախապատրաստում:
Փայլանը նշել էր, որ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, ում հետ հանդիպել եւ խոսել է իր ունեցած տվյալների վերաբերյալ, խոստացել են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել:
Գերմանիայի ոստիկանությունը հայտնել էր, որ տեղյակ է Փայլանի հայտարարության մասին: «Տեղյակ ենք վերոնշյալ վտանգից, անհրաժեշտ աչալրջությամբ ուսումնասիրում ենք իրադրությունը: Սակայն իրավիճակի եւ պաշտպանական միջոցների ձեռնարկման մասին այլ մանրամասներ չենք կարող տրամադրել»,- նշված էր Գերմանիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.