09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Սիրելի ընթերցող վերազինման հետ կապված armversin.am կայքը չի գործում: Աշխատանքների ավարտից հետո այն կրկին հասանելի կլինի: հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանն Ամանորին պատրաստվում է միջոցառումների որակական ու քանակական աննախադեպ ցուցանիշով ու նորամուծություններով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 20–ից՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչին կհաջորդի մեծ հրավառությունը։
«Բոլոր վարչական շրջաններում նախատեսել ենք բազմապիսի ծրագրեր։ Այս տարի առաջին անգամ տոնածառեր են տեղադրվում նաեւ որոշ բակային տարածքներում, որտեղ տեղի են ունենալու փոքրիկ հանդիսություններ, Ձմեռ պապերի մասնակցությամբ համերգային ծրագրեր։ Այդ միջոցառումնեը ևս քաղաքապետարանի հետևողականությամբ ու հսկողությամբ են կատարվելու»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։
Այս Ամանորին Ազատության հրապարակում, հունվարի 5-ին, փոքրիկների համար նախատեսվել է նաև առանձին, մեկ ամբողջ օր տեւող միջոցառում՝ անվանի երգիչների և համույթների մասնակցությամբ։
Հունվարի 6–ին, սբ. Ծննդյան օրը ևս Ազատության հրապարակում նշվելու է համերգային ծրագրով՝ ազգագրական ու հոգեւոր կատարումներով։ Միջոցառումների օրերին բեմերը լինելու են թեմատիկ ձևավորմամբ։
Անդրադառնալով Ձմեռ պապերի ընտրությանը՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չափանիշների հարցում շատ խիստ են լիելու, որ տոնական օրերին Հանրապետության և Ազատության հրապարակներում միայն բարեկիրթ Ձմեռ պապեր շրջեն։
Դեկտեմբերի 20–ից մեկնարկող տոնական միջոցառումները կամփոփի հունվարի 13–ի մեծ միջոցառումը, որը Արամ Սուքիասյանի բնորոշմամբ տոնական համերգների գալա–համերգ է հիշեցնելու։
Տոնական միջոցառումների ժամանակացույցը պարբերաբար հանրությանը կներկայացվի զանգվածային լրատվամիջոցներով։
Այս ուրբաթ ՀԱԿ- ը միտինգ չարեց: Չարեց, որովհետև Հրազդանում պարտություն կրելուց հետո վատ եղանակի պատճառաբանությամբ չեղյալ էին հայտարարել նախօրոք հայտարարված հանրահավաքը: Մնացել են մարտի 1-ին սպասող: Մինչդեռ Երևանում սովորական ցուրտ փետրվարյան եղանակ է: Այնպիսին, ինչպիսին սովորաբար լինում է փետրվարին: Իսկ նախորդ տարիներին միշտ էլ հանրահավաքներ լինում էին: Միակ բացառությունը 1988-ից ի վեր՝ 1989-ի փետրվարն էր, երբ Երևանում ռուսների մտցրած արտակարգ դրությունն ու պարետային ժամն էին գործում, և հանրահավաքները ֆիզիկապես հնարավոր չէին:
Այսինքն` գործնականում առաջին անգամ ունենք անմիտինգ փետրվար: Դրա պատճառը և՛ օբյեկտիվ է, և՛ սուբյեկտիվ: Ի վերջո, արմատական ընդդիմությունն ի դեմս ՀԱԿ-ի, Հրազդանի ու 38 այլ համայնքների ընտրություններից հետո հոգեբանորեն կոտրված է: Մտավախություն ունեն, որ մարդ շատ քիչ կգա… Դե, իսկ ոչ արմատական ընդդիմադիրները` ի դեմս ՀՅԴ-ի և «Ժառանգության», միտինգային ասելիք չունեն: Առավելևս ԲՀԿ-ն այդպիսի ասելիք չունի, ինչքան էլ այդ կուսակցությունը ոմանք, հատկապես «օսկանյանացումից» հետո, ջանան ներկայացնել որպես ապագա թավշյա իշխանափոխություն իրականացնող: Ախր Ծառուկյանի թիմի մտքում անգամ նման բան չկա, ու նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանն էլ հանրահավաքային գործելակերպը համարում է «ուրիշ մասնագետի» կարիք ունեցողներին հարիր անլուրջ մի բան: Ու ընդհանրապես, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի շահերն ու խնդիրները գտնվում են ներիշխանական, այլ ոչ թե ընդդիմադիր հարթությունում:
Այսպիսով, հանրահավաքներ` չիք, ինչը մի քիչ անսովոր է: Միաժամանակ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը եղավ առաջին նախադեպը, երբ պարտված ընդդիմությունը չի բողոքարկում արդյունքները: «Ես չեմ ուզում բողոքարկել ու շոու սարքել։ Ո՞ւմ դիմել, եթե ողջ պետական ապարատն իմ դեմ է եղել։ Բոլոր կառույցները աշխատել են։ Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ապա էլ ես ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ բողոքեմ»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Պատճառաբանությունը` պատճառաբանությամբ, բայց փաստ է. բողոքարկում չկա:
Ու կարելի է ասել, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում հայկական քաղաքական իրականության որակական փոփոխություն: Անցյալի գիրկն է անցնում հեղափոխական պայքարի, անհաշտ ընդդիմադիր կեցվածքի ժամանակը, և սկսվում է այն պահը, երբ ասպարեզ պիտի գան ընդդիմադիր կառույցները` որպես պետական ինստիտուտ: Փոխվում են ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը` ընդդիմությունը գործնականում հեռանում է իշխանափոխության և «կազմաքանդման» մոդելից, իշխանությունն էլ իր նախընտրական ցուցակները բեռնաթափում է օլիգարխներից: Չէ՞ որ ըստ Գալուստ Սահակյանի ՀՀԿ ցուցակը թարմացվելու է 25 տոկոսով, և դա լինելու է հենց օլիգարխների հաշվին: Այսինքն`իշխանության մաս կազմելու փոխարեն տարբեր շահեր, այդ թվում` բիզնես շահեր ունեցող խմբերը սկսելու են գործել լոբբինգի դասական մեխանիզմով: Ճիշտ է, դա դժվար թե դուր եկած լինի օլիգարխներին, և փաստացի խոշորագույն օլիգարխիկ կլանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի սերտ առնչությունները ԲՀԿ-ի գործելակերպի հետ ինչ-որ տեղ օլիգարխիկ խավի դիմադրության դրսևորումներն են: Ու կանխատեսելի է, որ ապագա խորհրդարանում հենց ԲՀԿ-ն կստանձնի խոշոր բիզնեսի շահերի լոբբինգի գործառույթը և հենց դրանով նաև տեր կդառնա մի կարևոր, այդքան իրեն պակասող բանի` սեփական գաղափարախոսության: Ի վերջո, այս ընտրություններին ԲՀԿ-ն չի կարող վերցնել բոլոր օլիգարխներին և լցնել իր նախընտրական ցուցակի մեջ` դրանով նա կհակադրվի ՀՀ նախագահի որդեգրած ուղեգծին:
Կամա թե ակամա, հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն հանդես կգա որպես ազգային-պահպանողական ուժ, իսկ ԲՀԿ-ն կդառնա խոշոր բուրժուազիայի կուսակցություն: Դաշնակները ուզած-չուզած կվերադառնան ազգային սոցիալիզմի գաղափարախոսությանը, դե իսկ «Ժառանգության» և ՀԱԿ-ը հարկադրված կլինեն զբաղեցնել ազատական գաղափարական տիրույթը… Ընթերցողը կհարցնի`բա ՕԵԿ-ը: Կարծում եմ, որ դա հեռանկար չունեցող ուժ է: Ախր լրիվ ԱԽՔ են, և պետք չեն ոչ ՀՀԿ-ին, ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին, «Ժառանգությանը» կամ «Ազատ դեմոկրատներին»:
Ինչ վերաբերում է դժգոհ, բողոքավոր հայերին, ապա նրանք դրսևորվելու են և արդեն դրսևորվում են քաղաքացիական ակտիվության տիրույթում: Գլխավոր պողոտայի այգին բետոնի տակ թաղելու մտադրության դեմ պայքարող երիտասարդներին ոչնչով չխանգարեց այն ցուրտ եղանակը, որը «անհաղթահարելի խոչընդոտ» դարձավ ՀԱԿ-ի հանրահավաքի համար: Եռանդով լի այդ երիտասարդներն արդեն քանի օր է` շուրջօրյա այդտեղ են, և դասական եղանակով` շինարարական տեխնիկայի անիվների տակ պառկելով թույլ չեն տալիս այգում գցել ապագա դուքանների բետոնե հիմքերը: Ու հանրությունն էլ լավ զգում է այդ երիտասարդների ակցիայի կարևորությունը` զորօրինակ, պատահական չէ, որ ծանր հիվադության մեջ անգամ, հրապարակախոս և գրող Վահրամ Սահակյանը համացանցում զետեղել է տեսագրված ուղերձ, որով զորակցում է այգին պաշտպանող երիտասարդներին ու զգուշացնում նրանց նկատմամբ ուժ կամ սադրանքներ կիրառելու անթույլատրելիության մասին: Ի դեպ, ոստիկանությունն էլ իր տարածած հաղորդագրությամբ փաստում է, որ այգու պաշտպանության ակցիային իշխանությունը վերաբերում է առնվազն նույնքան լուրջ, որքան վերաբերում էր ՀԱԿ-ի երբեմնի մարդաշատ հանրահավաքներին. «ՀՀ ոստիկանությունը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կոչված լինելով ապահովելու հասարակական կարգը եւ քաղաքացիների անվտանգությունը, պարտավոր է համարժեք միջոցներ ձեռնարկել, որպեսզի մի կողմից` ապահովի պաշտոնապես թույլատրված շինարարական աշխատանքների անխափան իրականացումը, իսկ մյուս կողմից` պաշտպանի հավաքի մասնակիցների իրավունքները: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ թույլատրված շինարարական աշխատանքները խոչընդոտելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնելու է վարչական պատասխանատվության»:
Կարծում ենք, որ կոնկրետ ակցիաները` կոնկրետ խնդիրների լուծման պահանջով այսուհետ ավելի հաճախ են լինելու, և հեղափոխական պահանջներով անցկացվող մեծ հանրահավաքների ավանդույթին փոխարինելու է գալու հաճախակի, բայց փոքր ու կոնկրետ քաղաքացիական ակցիաների ավանդույթը: 23 տարի ամեն փետրվարին Ազատության հրապարակը փոթորկելուն հասցրել ենք սովորել, դա նույնիսկ կարոտով ենք հիշելու: Բայց այդ տարիների ընթացքում մեծացել ու հասունացել անկախության հրաշալի սերունդը, որը Արցախյան շարժման, դյուցազներգական 1988-ի սերնդից տարբերվում է, բայց հաստատ ավելի լավն է: Զի չի տեսել այն վախը, որ կար խորհրդային տարիներին. ինչպես կասեր ռուսը` «Непоротое поколение»: Ողջունենք նրանց ու չվախենանք մեր բանակի ու մեր անկախության հասակակիցներին վստահել Հայաստանի ապագան: Եվ հաստատ, երբ տարիներ հետո այդ սերնդից կունենանք պատգամավորներ ու նախարարներ, հեռուստաէկրաններին չենք տեսնի անկապ, անկիրթ և ինքնահավան սֆաթներ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վաղը Ապարանցիները նշում են իրենց նոր տարին, որը Ապարան հայրենակացական միության նախագահի փոփոխությունից հետո, 2012 –ին, ասում են, տոնվելու է մի առանձին շուքով: Ճիշտ է, մարդիկ մտավախություն ունեն, որ նորաթուխ նախագահ Սամվել Ալեքսանյանի շռայլությունը կարող է իրենց վրա շատ թանկ նստել, քանի որ թե’ ապարանցիները, թե’ նրանց հյուրերը վախենում են խմել նրա արտադրած օղին, բայց դե սա այն պահն է, որ հրաժարվել էլ չեն կարող:
Ինչևէ, այսօր երեկոյան Մոսկվայից Երևան կժամանիթիվ մեկ ապարանցին`գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որի հյուրերն են հիմնականում լինում հին տոմարով Նոր տարի նշող ու ապարանցիներին պատվող հրավիրյալները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.