29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայիսի 20-ին Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի Հայաստանի ընտրանու հետ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը (հունիսի 4-ին) և Կամերունի հավաքականի հետ ընկերական խաղին (հունիսի 7-ին):
Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի հավաքականի կազմը`
Դարպասապահներ
Իգոր Ակինֆեև, ԲԿՄԱ
Վյաչեսլավ Մալաֆեև, «Զենիթ»
Պաշտպաններ
Ալեքսանդր Անյուկով, «Զենիթ»
Ալեքսեյ Բերեզուցկի, ԲԿՄԱ
Վասիլի Բերեզուցկի, ԲԿՄԱ
Սերգեյ Իգնաշևիչ, ԲԿՄԱ
Յուրի Ժիրկով, «Չելսի», Անգլիա
Ռոման Շիշկին, «Լոկոմոտիվ»
Ռենատ Յանբաև, «Լոկոմոտիվ»
Կիսապաշտպաններ
Դինիյար Բիլյալետդինով, «Էվերտոն», Անգլիա
Դենիս Գլուշակով, «Լոկոմոտիվ»
Դմիտրի Տորբինսկի, «Լոկոմոտիվ»
Իգոր Դենիսով, «Զենիթ»
Կոնստանտին Զիրյանով, «Զենիթ»
Ալան Ձագոև, ԲԿՄԱ
Իգոր Սեմշով, «Դինամո»
Հարձակվողներ
Անդրեյ Արշավին, «Արսենալ», Անգլիա
Ալեքսանդր Կերժակով, «Զենիթ»
Ռոման Պավլյուչենկո, «Տոտենհեմ», Անգլիա
Պավել Պոգրեբնյակ, «Շտուտգարտ», Գերմանիա
Իռլանդիայի Դուբլին քաղաքի «Ավիվա» մարզադաշտում կայացավ Եվրոպայի Լիգայի 2010/11 խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Այս անգամ մրցաշարի ամենակարևորագույն խաղը պատմության մեջ առաջին անգամ լիովին պորտուգալական էր: Միմյանց դեմ պայքարի էին դուրս եկել «Պորտուն» և «Բրագան»: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով` հօգուտ Պորտուգալիայի չեմպիոնների` «Պորտուի» ֆուտբոլիստների:
Հաղթական գոլը հանդիպման առաջին կեսի վերջին վայրկյաններին իր հաշվին գրանցեց մրցաշարի լավագույն ռմբարկու Ռադամել Ֆալկաոն: Վերջինս դառլնալով 18 գոլի հեղինակ, շրջանցեց «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանին, ով 1995/96թթ. մրցաշրջանում աչքի էր ընկել 16 անգամ:
ևս մեկ հետաքրքիր փաստ: «Պորտուի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ով կարողացավ իր թիմի հետ նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Վիլաշ-Բոաշը պատվավոր մրցանակը նվաճեց 33 տարեկան 213 օրեկան հասակում: Նախկին «ռեկորդը» պատկանում էր Ջանլուկա Վիալիին, ով «Չելսիի» հետ չեմպիոն էր հռչակվել 33 տարեկան 308 օրեկան հասակում:
Հավելենք, որ «Պորտուի» օգտին ևս մեկ ռեկորդ գրանցվեց: Թիմը կարողացավ հաղթել անցկացրած խաղերից 14-ում, այդկերպ թարմացնելով «Բարսելոնայի» 2002/03թթ. ռեկորդը, երբ կատալոնացիները հաղթել էին 13 խաղում:
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունն ավարտվեց: Վերջին տուրում Լիլիթ Գալոյանը հերթական հաղթանակը տոնեց ադրբեջանուհու նկատմամբ: Նա հաղթեց Խայալա Իսքանդարովային:
Վրացուհի Մայա Լոմինաշվիլուն հաղթեց Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը՝ շախմատիստուհի Մարիա Գևորգյանին:
Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց 21-րդ, Գալոյանը՝ 41-րդ, Աղինյանը՝ 55-րդ տեղը:
Նշենք, որ Էլինա Դանիելյանն այս առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) նախազգուշացրել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Նախազգուշացման պատճառ է հանդիսացել Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի» հանդիպման նախաղային ասուլիսը, որտեղ իտալացի մասնագետն իր բացասական կարծիքն է արտահայտել խաղի մրցավար Հովարդ Վեբի մասին եւ մասսայականորեն քննարկել է նրա աշխատանքը: Ըստ FA-ի կանոնադրության, մարզիչներն իրավունք չունեն քննադատելու մրցավարերին խաղից առաջ:
Հավելենք, որ եւս մեկ նման նախազգուշացման դեպքում Անչելոտիին կսպասվի որակազրկում մի քանի խաղով:
Մայիսի 18-ին, ՖԻՖԱ-ն, իր պաշտոնական կայք-էջում հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայասատանի հավաքականը նոր ցուցակում ապրիլ ամսվա համեմատ, իր դիրքը չի փոխել եւ մնացել է նույն 62-րդ հորիզոնականում: Եվրո-2012-ի շրջանակներում մեր ընտրանու մրցակիցների զբաղեցրած տեղերն են. Ռուսաստան 18-րդ հորիզոնական, Սլովակիա` 26, Իռլանդիա` 34, Մակեդոնիա` 85 եւ Անդորրա` 202:
Համաշխարհային ֆուտբոլի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ եվրոպայի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հավաքականը: ՙԿարմիրներն՚ իրենց ակվտիվում ունեն 1857 միավոր, եւ զգալիորեն առաջ են անցել առաջին եռյակում գտնվող Հոլանդիայի եւ Բրազիլիայի ընտրանիներից, որոնք համապատասխանաբար ունեն 1702 եւ 1425 միավոր: Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաեւ Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Խորվաթիայի հավաքականները:
Հավելենք, որ ՖԻՖԱ-ի ազգային ընտրանիների դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի հունիսի 29-ին:
Չորեքշաբթի կայանալիք «Ինտեր» — «Ռոմա» գավաթային կիսաեզրափակիչը, միլանյան ակումբի ավագ Խավիեր Ձանետտիի համար 1000-րդ հանդիպումը կլինի կարիերայի ընթացքում: Ակումբային մակարդակով արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հասցրել է անցկացնել 847 հանդիպում, որոնցից 748-ը հենց ՙԻնտերում՚: Ազգային հավաքականների տարբեր տարիքային թիմերում Ձանետտին մասնակցել է 152 հանդիպման:
Հավելենք, որ իրենց կարիերայի ընթացքում 1000-ից ավել խաղ են անցկացրել նաեւ Պիտեր Շիլտոնը, Ռեյ Կլեմենսը, Պետ Ջենինգսը, Ալան Բոլլը, Դավիդ Սիմենը, Պաուլո Մալդինին, Անդոնի Սուբիզարետան, Ռոբերտո Կառլոսը եւ Տոմի Հատկինսոնը
Ինչպես հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը, ՈՒԵՖԱ-ն որոշել է 7 խաղով որակազրկել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին:
Հիշեցնենք, որ Չեմպիոններրի Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» — «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղից հետո (0-2), մադրիդյան ակումբի մարզիչը հայտարարել էր, թե իբր կապտա-նռնագույնները մեծ կապեր ունեն ՈՒԵՖԱ-ում, ինչի պատճառով մրցավարները նրանց օգտին որոշումներ են կայացնում:
Պորտուգալացու խոսքերն ՈՒԵՖԱ-ի համար հիմք են հանդիսացել, որպեսզի եվրոպական ֆուտբոլային կառույցը նրան որակազրկի 7 խաղով:
Ըստ աղբյուրի, Մոուրինյոի որակազրկման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր` մայիսի 6-ին:
Մայիսի 5-ին Կազանում մեկնարկեց Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող հավակնորդների մրցաշարը, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լևոն Արոնյանը: Վերջինիս 1/8 եզրափակիչում որպես մրցակից բաժին էր ընկել Ալեքսանդր Գրիշչուկը:
Մեր գրոյսմայստերը առաջին պարտիայում խաղալով սպիտակներով, չկարողացավ առավելության հասնել ռուսաստանցու նկատմամբ, և հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի: Հատկանշական է, որ մրցաշարի մյուս 3 զույգերը նույնպես իրենց առաջին պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:
Մյուս զույգերում մրցում էին հետևյալ զույգերը.
Ռաջաբով -Կրամնիկ 0.5-0.5 Կամսկի — Թոփալով 0.5-0.5 Մամեդյարով — Գելֆանդ 0.5-0.5:
Տեղեկացնենք, որ զույգերի միջև երկրորդ պարտիաները կկայանան այսօր` Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Մայիսի 4-ին Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի կունենա Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման արարողությունը: Առաջին փուլի հանդիպումները կկայանան մայիսի 5-ին և կընթանան 4 մրցափուլերով:
Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լևոն Արոնյանը նույնպես կմասնակցի աշխարհի թագի համար մղվող պայքարին և առաջին փուլում նրա մրցակիցը կլինի ռուս` Ալեքսանդր Գրիշչուկը:
Մյուս զույգերում մրցելու են հետույալ շախմատիստները.
Կրամնիկ – Ռաջաբով, Թոփալով – Կամսկի, Գելֆանդ — Մամեդյարով:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել ներկայիս տիտղոսակիր Վիշվանաթան Անանդի հետ:
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիևի Վ. Լոբանովսկու անվան մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամոն» և «Շախտյորը»:
Հանդիպումն գոլառատ ստացվեց և ավարտվեց դինամոյականների 3-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով: Այսպիսով, կիևցիները ռեվանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Դուբլի հեղինակ դարձավ Օլեգ Գուսինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեյ Շեվչենկոն: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո, «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, Հենրիխն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ. «Մենք արդեն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնությունը, բայց դա տեղի չունեցավ: Չէի ասի թե «Դինամոն» մեզնից ուժեղ էր, պարզապես մեր սխալները հանգեցրեցին խփված գնդակների: Այս պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում, և մենք չենք ընկճվի»:
Հավելենք, որ այս պարտությունից հետո «հանքափորները» մնացին առաջին տեղումª իրենց ակտիվում ունենալով 67 միավոր: Նրանց առայժմ 8 միավորով զիջում են Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից հետո վաստակել են 59 միավոր:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.