29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին:
Ըստ նախագահական կայքի՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:
Ավելի ուշ ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի կունենա ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացավ շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը:
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը՝ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան և գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն արժանացան ոսկե մեդալների: Հայաստանի ներկայացուցիչներին պարգևատրեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Ստամբուլում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, բարձրացվեց հայկական եռագույնը:
Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը թիմային ոսկե մեդալից բացի արժանցան նաև տիտղոսների լավագույն անհատական արդյունք ցուցադրելու համար:
Առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար Լևոն Արոնյանը հայկական եռագույնն ուսերին գցած արժանացավ ոսկե մեդալի` 10 հնարարվորից 7 միավոր: Երրորդ խաղատախտակի վրա լավագույն արդյունք գրանցելու համար 10 հնարավորից 7.5 միավարով Վլադիմիր Հակոբյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1.5 հաշվով հաղթեց Հունգարիային և 19 միավորով Ռուսաստանի հետ կիսեց առաջին տեղը։ Լրացուցիչ գործակցով շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Ուկրաինացիները զբաղեցրին երրորդ տեղը:
Հայաստանը նաև եռակի բրոնզե մեդալակիր է։
Այսօր «Վարկած» ակումբում, լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի K-1 ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը: K1 մարտարվեստի ռինգում մարզիկները հանդես են գալիս K-ով սկսվող բոլոր հարվածային մարզաոճերում:
Ռազ Սարգսյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո. «Օտարության մեջ գտնվելով կարոտն այնքան է խեղդում, որ միակ մխիթարանքը դրոշն է լինում: Ես հայ եմ և շատ եմ սիրում հայրենիքս»:
20-ամյա մարզիկը K-1 մարտարվեստով զբաղվում է դեռևս 9 տարեկանից: Հանդես է գալիս 64 կգ քաշային կարգով, սակայն նա նպատակ ունի հասնելու մինչև 70 կգ քաշային կարգ:
Վերջերս Տոկիոյում Ռազ Սարգսյանը մենամարտել է նույն քաշային կարգի ճապոնացի մարզիկ Masaaki Noivi-ի հետ, որին երկու անգամ նոկաուտի ենթարկելով հաղթել է: «Սկզբում դժվարությունները շատ են եղել: Բայց դա խոչընդոտ չէր, որպեսզի չհաղթեի: Ոգևորությունս ավելի մեծ էր: Նա լուրջ հակառակորդ էր, բայց մեծ դժվարությամբ կարողացա նոկաուտի ենթարկել»,- պատմեց նա :
Սեպտեմբերին Սարգսյանը պատրաստվում է մենամարտել ճապոնացի մեկ այլ մարզիկի հետ. «Դեռևս դժվար է ասել` ինչպիսի արդյունքներ կգրանցեմ, քանի որ չեմ հասցրել ծանոթանալ մրցակցիս` Tetsuya Yamato-ի տվյալների հետ, բայց ասում են, որ նա ևս լավ է տիրապետում մարտարվեստին»: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի K1-ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյան: Նա նշեց, որ Ռազը մենամարտեր ունենում է գրեթե յուրաքնաչուր ամիս, և եթե նրան հաջողվի այդ մրցապայքարում հաղթել հակառակորդին` նա կարժանանա K1-ի աշխարհի լավագույն մարզիկի կոչմանը «Պարապմունքներն ընթանում են լավագույն մարզիչների ուղեկցությամբ , իսկ Ռազ սարգսյանն էլ օժտված է լավագույն տվյալներով»,- նշեց նա:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում լավագույն մարզիկներ մնացել են Ռազն ու նրա հակառակորդը` Tetsuya Yamato-ն: «Այս մրցապայքարում կորոշվի Ռազը կդառնա աշխարհի լավագույն չեմպիոն, թե նա»,- հավելեց նա: Նշենք, որ մենամարտը տեղի կունենաս սեպտեմբերին:
Այն հարցին, թե հայ մարզիկներ հետ երբևէ մրցել է, թե ոչ` Ռազ Սարգսյանը նշեց, որ առիթ չի եղել և չի էլ թուլատրվում, եթե Հայաստանի առաջնությունը չէ:
Այս տարվա նոյեմբերին ևս մեկ մենամարտ կլինի Ռազ Սարգսյանի մասնակցությամբ:
Օիմպիական խաղերի հունահռոմեական ընբշամարտի 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում հաղթանակ տարավ Դանիյար Կոբոնովի նկատմամբ: Երկու մրցափուլերում հայ ըմբիշը նվազագույն հաշվով` 1-0 հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ Ջուլֆալակյանը 2։0, 1։0 հաշվով պարտության մատնեց բելառուս Ալեքսանդր Կիկինիուին: Հայ մարզիկը մտավ կիսաեզրափակիչ և հաղթանակ տարավ ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ: Առաջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 1։0 հաշվով, իսկ երկրոդում` երեք միավորանոց հնար կատարեց: Արդյունքում հայ ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը գոտեմարտեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովի հետ:
1-ին մրցափուլում Ռոման Վլասովը կատարեց մեկ միավորի գլորում։
2-րդ մրցափուլում Վլասովը ևս մեկ միավոր վաստակեց և հռչակվեց օլիմպիական չեմպիոն։
Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց +75 կգ քաշային կարգի մրցաշարում: Սա Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն է 30-րդ Օլիմպիական խաղերում:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ և, երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը:
Ի դեպ Հռիփսիմեն Facebook-ի իր էջում գրել է իր տպավորությունների մասին.
«Ես այսօր ամենաերջանիկ մարդն եմ ու իմ հավաքածուում այսուհետ ունեմ Օլիմպիական մեդալ: Բոլորին ի սրտե շնորհակալ եմ իմ կողքին լինելու, ինձ սատարելու և աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Հռիփսիմեն:
Աշխարհի, Եվրոպայի,և Օլիմպիական բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը անդրադարձել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ երիտասարդ ծանրորդ Առաքել Միրզոյանի անհաջողության պատճառները մեկնաբանելու հետ կապված առաջացած աղմուկին:
«Օգոստոսի 1-ին ինձ դիմեց hayeli.am-ի թղթակիցը` Լոնդոնի օլիմպիադայում մեր երիտասարդ ծանրորդի անհաջողության պատճառները մեկնաբանելու խնդրանքով: Անշուշտ, թղթակիցն ինձ դիմել էր ոչ թե որպես քաղաքական կամ պետական գործչի, այլ որպես փորձագետի, պրոֆեսիոնալի, քանի որ բոլորն իրավասու են ինձ համարել պրոֆեսիոնալ այդ ոլորտում և սպորտում ընդհանրապես: Ես զուտ մասնագիտական տեսակետից արտահայտեցի իմ կարծիքը, որին անդրադառնալն այժմ հարկ չեմ համարում: Սակայն իմ բարյացակամ խոսքը, այն էլ` ցավով արտահայտված, որոշ շրջանակներում այլ կերպ ընդունվեց, ավելին` անհիմն քաղաքականացվեց: Որոշ երիտասարդներ, դաստիարակության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալով, իրենց գիտելիքներին, խելքին ու մակարդակին անհամապատասխան արտահայտություններ թույլ տվեցին, ընդհուպ այն, թե Վարդանյանը թող չգնար Ամերիկա, մնար էստեղ և երիտասարդներ դաստիարակեր, իսկ եթե գնացել է, ուրեմն խոսելու իրավունք չունի: Նման մոտեցումները համարում եմ անթույլատրելի, և այս կապակցությամբ ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:
Առաջին: Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Երկրորդ: Չի կարելի ցանկացած ոլորտի մասնագիտական բանավեճը տեղափոխել քաղաքական դաշտ:
Երրորդ: Անընդունելի է անհամաձայնությունը որևէ փորձագետի կարծիքի հետ օգտագործել որպես վիրավորանքի կամ այլ՝ անձնական բնույթի շահարկման պատրվակ, եթե անգամ այդ կարծիքի հետ դժվար է համաձայնել:
Չորրորդ: Հարիր չէ հայ երիտասարդներին չհարգել դիմացինի, տվյալ դեպքում` ընդդիմախոսի տարիքն ու անցած ճանապարհը, էլ ավելի հարիր չէ այդ անցած ճանապարհում փնտրել մութ էջեր, մանավանդ երբ դրանք չկան (բազմիցս առիթ եմ ունեցել ներկայացնել հանրությանը թե՛ իմ Ամերիկա մեկնելու, թե՛ վերադառնալու պատճառները):
Հինգերորդ: Անթույլատրելի եմ համարում իմ մասնագիտական եզրակացությունն օգտագործել որպես անձնական-քաղաքական հարաբերությունների պարզման մոտիվ. Գագիկ Ծառուկյանի հետ ես որևէ անձնական խնդիր կամ տարաձայնություն չունեմ, տարաձայնություն ունեմ և կունենամ իր ղեկավարած ոլորտի հարցերում, որոնց մեջ ես, ի տարբերություն նրա, պրոֆեսիոնալ եմ»,- հայտնել է Յուրի Վարդանյանը:
Նշենք, որ Յուրի Վարդանյանի հարցազրույցից հետո Լոնդոնի Օլիմպիական խաղերում 0 ստացած ծանրորդ Առաքել Միրզոյանը Facebook-ի իր էջում պատասխանել է օլիմպիական չեմպիոնի քննադատությանը։ «Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին՝ ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, երբ Գագիկ Ծառուկյանն օգնում էր սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին։ Կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ է։ Քննադատելը հեշտ է»։
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը բաց չթողնելու նպատակով 11 գիշեր շարունակ արթուն մնալու պատճառով, մահացել է Չինաստանի Չանշա քաղաքի 26-ամյա բնակիչ Յան Քսայոշանը, գրում է The Telegaraph-ը:
Եվրոպայի և Չինաստանի միջև ժամանակային գոտու տարբերության պատճառով մրցաշարի հանդիպումների զգալի մասը ցուցադրվում են տեղական ժամանակով 2:45-ին և ավարտվում լուսադեմին:
Տեղի հիվանդանոցի բժիշկներից մեկը նշել է, որ տղան բավական լավ առողջական վիճակում է եղել նախքան մրցաշարի սկիզբը, իսկ մահվան պատճառն անքնության հետևանքով առաջացած դիմադրողականության անկումն ու գերհոգնածությունն է եղել, ինչպես նաև խաղերը դիտելու ժամանակ օգտագործած խմիչքն ու ծխախոտը:
Ֆուտբոլի մոլի երկրպագու Քսիայոշանի ընկերները պատմել են, որ տղան ինքն էլ զբաղվել է ֆուտբոլով և երկրպագել Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներին: Նրա վերջին դիտած խաղը եղել է Իռլանդիա-Իտալիա հանդիպումը:
Հեղինակավոր Спорт-Экспресс պարբերականի անցկացրած հարցման արդյունքում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյոր”-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մայիս ամսվա ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ հորիզոնականում է ՌԴ ազգային հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի ”Զենիթ”-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ”Սպարտակ”-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան:
Իռլանդացի ֆուտբոլասերը անհայտ կորել է Լեհաստանի Բիդգոշ քաղաքում:
Քաղաքի ոստիկանության խոսնակ Մոնիկա Ցլեբիշը տեղեկացրել է, որ անցած կիրակի Իռլանդիայի քաղաքացի, 21-ամյա Ջեյմս Նոլանը, չի վերադարձել հյուրանոց:
Վերջինիս ընկերները դիմել են ոստիկանությանը` և հայտնել, որ ֆան -գոտում գիշերային խաղը դիտելուց հետո նա գնացել է տեղի գիշերային բարերից մեկը, սակայն առավոտյան չի վերադարձել հյուրանոց և չի պատասխանել զանգերին:
Լեհաստանի ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել և տարածել է երկրպագուի լուսանկարները:
Հիշեցնենք, որ այս օրերին Լեհաստանում և Ուկրաինայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր Վարշավայում մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը: Առաջիկա 22 օրերի ընթացքում «Հին աշխարհամասի» լավագույն 16 հավաքականները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Եվրոպայի առաջնությունը 3-րդ անգամ կանցկացվի միանգամից երկու երկրներում: Այս անգամ նման պատվի են արժանացել Լեհաստանը ու Ուկրաինան: Վերջինս նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն է, որ իրավունք է ստացել անցկացնել նման հեղինակավոր մրցաշարի հանդիպումներ:
Մասնագետներն ու բուքմեյքերներն առաջիկա առաջնության գլխավոր ֆավորիտ են համարում գործող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիային: Իսպանացիները 2010թ. աշխարհի առաջնությունում, ապա՝ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում ապացուցեցին, որ ներկայիս հավաքականը բավական զորեղ է ու շատ հանգիստ կարող է երկրորդ անգամ անընդմեջ լավագույնը ճանաչվել Եվրոպայում: Վիսենտե Դել Բոսկեի գլխավորած ընտրանու հնարավորությունները մի փոքր նվազեցին վերջերս, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Վիլյան ու Կառլես Պույոլը չեն կարող մասնակցել Եվրոյին:
Մյուս ֆավորիտը Գերմանիան է, ով միշտ էլ պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Այս անգամ էլ գերմանացիները, որոնք արդեն 3 անգամ նվաճել են Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ունեն բոլոր նախադրյալները մրցանակակիր դառնալու համար:
Ֆավորիտների լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան:
Ավելի ցածր են գնահատվում Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի ու Ռուսաստանի հավաքականների հնարավորությունները, իսկ մյուսների դեպքում հաղթանակն ընդհանրապես հրաշք կհամարվի, ինչպես որ եղավ Եվրոպայի 2004թ, առաջնությունում, երբ հաջողության հասավ Հունաստանը:
«Առաջին ալիքը» ու «Շողակաթը» Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումները հեռաձարկելու են Հայաստանում: Խաղերը սկսվելու են Երևանի ժամանակով 20:00-ին ու 22:45-ին: Վայելեք ֆուտբոլային տոնը առաջիկա 3 շաբաթների ընթացքում, իսկ մենք մանրամասն կանրադառնա Ուկրաինայի ու Լեհաստանի լավագույն 8 մարզադաշտերում տեղի ունեցավ իրադարձություններին:
Խաղացանկ
A խումբ
8 հունիսի
20:00 Լեհաստան-Հունաստան
22:45 Ռուսսատան-Չեխիա
12 հունիսի
20:00 Չեխիա-Հունաստան
22:45 Լեհաստան-Ռուսաստան
16 հունիսի
22:45 Չեխիա-Լեհաստան
22:45 Հունաստան-Ռուսաստան
B խումբ
9 հունիսի
20:00 Հոլանդիա-Դանիա
22:45 Գերմանիա-Պորտուգալիա
13 հունիսի
20:00 Դանիա-Պորտուգալիա
22:45 Հոլանդիա-Գերմանիա
17 հունիսի
22:45 Պորտուգալիա-Հոլանդիա
22:45 Դանիա-Գերմանիա
C խումբ
10 հունիսի
20:00 Իսպանիա-Իտալիա
22:45 Իռլանդիա-Խորվաթիա
14 հունիսի
20:00 Իտալիա-Խորվաթիա
22:45 Իսպանիա-Իռլանդիա
18 հունիսի
22:45 Խորվաթիա-Իսպանիա
22:45 Իտալիա-Իռլանդիա
D խումբ
11հունիսի
20:00 Ֆրանսիա-Անգլիա
22:45 Ուկրաինա-Շվեդիա
15 հունիսի
20:00 Շվեդիա-Անգլիա
22:45 Ուկրաինա-Ֆրանսիա
19 հունիսի
22:45 Անգլիա-Ուկրաինա
22:45 Շվեդիա-Ֆրանսիա
1/4-րդ եզրափակիչ
21 հունիսի
22:45 1А — 2В
22 հունիսի
22:45 1В- 2А
23 հունիսի
22:45 1С-2D
24 հունիսի
22:45 1D-2С
Կիսաեզրափակիչ
29 հունիսի
30 հունիսի
Եզրափակիչ
1 հուլիսի
Tert.am
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերում գրանցվեց մարզչական առաջին պաշտոնանկությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրաժարական է տվել “Գանձասարի” գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հետաքրքիր է, որ անցած մրցաշրջանում էլ առաջին պաշտոնանկությունը գրանցվել էր 7-րդ տուրից հետո: Մարզչական փոփոխությունը տեղի էր ունեցել “Բանանցում”: Առաջին շրջանում թիմի ղեկին Ստևիցա Կուզմանոսկին էր, որի գլխավորությամբ “Բանանցը” նախորդ մրցաշրջանում լրջորեն պայքարել էր չեմպիոնության համար և ի վերջո արժանացել էր արծաթե մեդալների: Սակայն հոբելյանական առաջնությունում “Բանանցը” շատ անհաջող մեկնարկեց: Մեկնարկային 7 հանդիպումներում թիմը վաստակեց ընդամենը 3 միավոր (+0=3-4, 7:13)` ցույց տալով վատագույն արդյունքն ակումբի պատմության մեջ: Ուստի հասկանալ կարելի էր “Բանանցի” ղեկավարությանը, որը հրաժարվեց Կուզմանոսկու ծառայություններից:
Իսկ ահա Աբրահամ Խաշմանյանի պաշտոնանկությունն անսպասելի էր, քանի որ “Գանձասարը” հաջող է մեկնարկել առաջնությունում` գտնվելով առաջատարների շարքում: Նրա գլխավորությամբ կապանցիները մեկնարկային 6 հանդիպումներում տոնել էին 3 հաղթանակ, 1 խաղ ավարտել էին ոչ-ոքի, կրել էին 2 պարտություն, խփել էին 7, սեփական դարպասը բաց թողել 3 գնդակ:
Անցած մրցաշրջանում գլխավորելով “Գանձասարը”, Աբրահամ Խաշմանյանն իր սաների հետ հաջողությամբ պայքարեց առաջնության մրցանակային տեղերի համար ու թիմի պատմության մեջ 2-րդ անգամ կապանցիներին բրոնզե մեդալների արժանացրեց: “Գանձասարն” առաջնության 28 հանդիպումներում տոնեց 12 հաղթանակ, 10 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց ընդամենը 6 պարտություն: Կապանցիները 31 գոլի հեղինակ դարձան` սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը 16 գնդակ:
Աբրահամ Խաշմանյանը “Գանձասարի” մարզչական կազմում առաջին անգամ հայտնվել էր 2007թ.: Այդ տարի մրցաշրջանի սկզբում թիմի ղեկը ստանձնեց Սուրեն Բարսեղյանը, որին օգնում էր Աբրահամ Խաշմանյանը: Թիմը հաջող սկսեց առաջնությունը` մեկնարկային 3 հանդիպումներում հաղթելով “Արարատին” (1:0) և “Ուլիսին” (2:0), գոլազուրկ ոչ-ոքի խաղալով “Կիլիկիայի” հետ: Սակայն ընտանեկան պատճառներով Սուրեն Բարսեղյանը հեռացավ “Գանձասարից”` ստանձնելով “Ուլիսի” ղեկը: 4-8-րդ տուրերում “Գանձասարի” գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Աբրահամ Խաշմանյանը: Նրա օրոք անցկացրած 5 հանդիպումներում կապանցիները մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 4 պարտություն: 9-րդ տուրից թիմի ղեկը ստանձնեց Սամվել Պետրոսյանը, որի գլխավորությամբ 2008թ. “Գանձասարն” իր պատմության մեջ առաջին անգամ բրոնզե մրցանակակիր դարձավ:
Աբրահամ Խաշմանյանը մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Նա մարզչական գործունեություն է ծավալել նաև “Միկայում”, “Արարատում”, “Կիլիկիայում”: “Միկան” Խաշմանյանի գլխավորությամբ 2005թ. մասնակցել է Թուրքմենբաշու գավաթի խաղարկությանը: “Արարատում” Խաշմանյանը գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է 2006թ. առաջնության 7-14-րդ տուրերում` փոխարինելով պաշտոնանկ արված Սուրեն Բարսեղյանին: Նրա օրոք արարատցիներն անցկացրած 8 հանդիպումներում վաստակեցին 10 միավոր` տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 4 պարտություն: 2008թ. առաջնության 7-րդ տուրից Խաշմանյանը Էդուարդ Մարգարովի հետ հրավիրվեց “Կիլիկիա”` օգնելով վերջինիս, իսկ հաջորդ մրցաշրջանում ստանձնեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Աբրահամ Խաշմանյանին հաջողվել էր բավականին մարտունակ թիմ կազմավորել, սակայն 2010թ. առաջնության 4-րդ տուրից հետո կրկին շատերի համար անսպասելի հրաժարական տվեց:
armsport.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.