29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանի պետական համալսարանի բարձր վարկանիշի մասին տեսակետին երևի թե հակաճառող չկա: Բոլորն էլ գիտեն, որ սա Հայաստանի ամենագոլդ ֆակուլտետն է, որտեղ սովորում են Հայաստանի «գոլդերի» ժառանգները:
Պարզվում է, սրա մասին գիտեն նաև մուրացկանները, ու ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի աստիճաններն ունի նույն համարումը, ինչ եկեղեցիներինը:
Ժամանակին ուսանողությունն ապրում էր թոշակով, առավել բարեկեցիկ համարվում էին նրանք, ովքեր սովորում էին գերազանցությամբ և ավելի բարձր թոշակ էին ստանում: Այդ ժամանակները վաղուց են անցել: Հիմա արդեն նրանք խիստ դասակարգված են. կամ՝ անասելի աղքատ են, կամ՝ այնքան հարուստ են, որ կարող են օրվա ապրուստով ապահովել մուրացկանությամբ զբաղվողներին:
Իրավաբանական ֆակուլտետի աստիճաններին միշտ բազմում է մի տիկին, որը կարծես պարտադիր աշխատանքի ներկայանա առավոտից մինչև ժամը 16:40: Ընդ որում, տիկինը միայնակ չէր, նրա հետ էր նաև նրա «գործընկեր»-ամուսինը, որ այդ օրը հորդորում էր կնոջը. «Արի´, արի´ գնանք, հերիք ա»: Սակայն կինը շարունակում էր մնալ` նոր «որսի» ակնկալիքով:
Ինչպես երևում է, կնոջ ինֆորմացիայի հասցեականությունը ճիշտ էր, սակայն թերի. կինը գիտեր, որ իրավանաբական ֆակուլտետն այն վայրն է, որտեղ կարելի է «բռնացնել» Հայաստանի օլիգարխների և պաշտոնյաների զավակներին: Սակայն այս կնոջը թերացել են ասել, որ պապաների բալեքը դժվար թե մինչև ժամը հինգը դասի նստեն. նրանք գալիս են իրենց ավտոմեքենաները ցուցադրելու, նոր ձեռքբերումներով գլուխ գովելու համար, և ինչպես անսպասելի հայտնվում են, նույնքան անսպասելի էլ անհետանում են:
Մնում է միայն հույսը դնել հերթական ստուգարքի կամ քննության վրա, որից գլուխները պրծացնելու համար ուսանողները «չաղ մաղարիչ» են անում:
Երեկ մոսկովյան Կրեմլի դահլիճում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տաշիր գրուպի» հիմնադրած այս մրցանակաբաշխությունն արդեն 6-րդ տարին է անցկացվում: Ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաալիքից տեղափոխվել էր «Արմենիա TV»:
Բացի խայտառակ ուղիղ եթերից, որի ընթացքում երևաց հեռուստաալիքի վախվորածությունը «հանկարծ մի բան էն չլինի» հողի վրա, երբ Գարիկ Մարտիրոսյանի` Սարգսյան-Մեդվեդև զույգի հեռախոսազրույցի մասին հումորային ելույթի ժամանակ եթերն ընդհատվեց, ինչ է թե՝ նրանց թվաց, որ Գարիկը «հակա բան ա ասում», մտցրին կարճ գովազդ: «Արմենիա TV»-ն, իհարկե, հիմա էլ պնդում է, թե տեխնիկական պրոբլեմներ են եղել: Հետո Գարիկ Մարտիրոսյանն ասաց, որ եթերն ընդհատվել է տեխնիկական պատճառներով ու նորից կրկնեց իր պատմությունն այն մասին, թե ոնց են Մեդվեդևի հետ զանգահարել Սերժ Ազատիչին, որպեսզի հարցնեն, թե ում հետ լավ կլինի, որ Գարիկը վարի, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ լավ կլինի վարի Սոբչակի հետ:
Մրցանակաբաշխությունը վարում էին նաև Մարկ Սաղաթելյանն ու Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովն ու Օքսանա Ֆեոդորովան:
Մրցանակներն ավելին քան շքեղ էին՝ բնակարաններ Երևանում ու Մոսկվայում և ավտոմեքենաներ: Սկզբում թվարկեմ բնակարանները:
Նունե Եսայան — Հայկական ժողովրդական երգը հանրահայտ դարձնելու համար
Ջիվան Գասպարյան — Հայկական երաժշտությունն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում ներդրման համար
Կամո Սեյրանյան — Լավագույն գործիքային ստեղծագործութան համար
Սիրուշո — Հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար
Թաթա Սիմոնյան — վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ համերգներ տալու ու ամենավաճառվող լազերային ձայներիզներ թողարկելու համար
Արման Հովհաննիսյան & Լուսինա — «Տարվա լավագույն դուետ»
Գարիկ Մարտիրոսյան — Վերջին տասնամյակի «Լավագույն շոումեն»
Քսենյա Սոբչակ – Քսենյա Սոբչակ լինելու համար
Գագիկ Ծառուկյանն էլ բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:
«Տաշիր» խմբի ընկերություններն ավտոմեքենաներ նվիրեցին՝
Էմմիին — «Լավագույն երգչուհի» անվանակարգում
Ռազմիկ Ամյանին — «Լավագույն երգիչ» անվանակարգում:
Այս տարի «Հայաստանի ընկերներ» ճանաչվեցին ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
«Տարվա առաջընթաց» անվանակարգում հեռուստադիտողների օնլայն sms քվեարկությամբ ընտրվեց Մարտին Մկրտչյանը: Նրան հանձնվեց ՌԴ անվանի մեդիա արտադրող ընկերություններից մեկի՝ մեկ տեսահոլովակ նկարահանելու պայմանագիր:
«Տաշիր-2011»-ի պատվավոր հյուրերն էին Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն, «Gipsygitanes»-ը և այլք:
Անճաշակ, նոր տարվա տոնածառ հիշեցնող խայտաբղետ եթերի ողջ ընթացքում Ֆեյսբուքն ալեկոծվում էր «Տաշիր-2011»-ի «Пир во время чумы» վիճակից: Ինձ ասացին. «Արմենիայով բնակարաններ են բաժանում, նայի», ես էլ նայեցի: Ուղիղ եթերի ինտերակտիվ «ցենզուրան» ջախջախիչ էր իհարկե, բայց ժողովուրդը ավելի շատ ցնցված էր բնակարաններով պարգևատրելու զավեշտից՝ այն դեպքում, երբ աղետի գոտու հազարավոր բնակիչներ մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում, կան այլ ընտանիքներ ևս, որոնք ունեն բնակարանի կարիք: Այսկերպ շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներին խրախուսելու միջոցը ճիշտ չէր ընտրված, ժողովուրդը սա ընկալեց այնպես, թե իրեն ձեռ են առնում:
Արձագանքը չհապաղեց. աղետի գոտու բնակիչների անունից Հ. Մարտիրոսյանը Վանաձորից կոչ հնչեցրեց՝ Ֆեյսբուքում բացելով «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» միջոցառման հրավերքի էջ.
«Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին:
Արդյունքը կախված է մեր ակտիվ մասնակցությունից:
Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով:
Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում» կարգախոսով:
Ողջունելով նախաձեռնությունը, հարցեր ուղղեցի Հ. Մարտիրոսյանին:
— Ինչո՞ւ եք մտածում, որ աստղերը պարտավոր են էդ բնակարանները նվիրել անտուն մարդկանց: Ի՞նչ եք մտածել էսպիսի բան նախաձեռնելով, ինչի՞՚ եք հավակնում, որ իրենք չեն մտածել դրա մասին, մտքներով չի անցել, ու հիմա որ իմացան նախաձեռնության մասին՝ կվերցնեն ու կտա՞ն:
— Դա իր ձևի մեջ նաև աշխատանքի արդյունք է՝ գնահատում, ու ինչու չէ՝ փող: Էսօր ժողովուրդը մի լավ օրի չէ, անտուններն էլ շատ են, իսկ իրենցից շատերին էդ մեկ սենյականոց տները պետք չեն, դա ճիշտ կլինի, բարոյական կլինի:
— Ու ի՞նչ պրոգնոզներ ունեք, կարձագանքե՞ն, ու ավելի հավանական է՝ ովքե՞ր կարձագանքեն, ձեր կարծիքով:
— Ես հույս ունեմ որ Նունեն , Սիրուշոն, Էմմին, ու Ջիվան Գասպարյանը կնվիրեն: Հետո, շատ են խոսում թե FB-ի միջոցով կարելի է ինչ-որ գործեր անել, թող ռեալ բարեգործական նախաձեռնության առաջին օրինակը լինի: Ինձ նաև հետաքրքրում է, թե այստեղ հավաքված մարդիկ ինչքանո՞վ են կազմակերպված ու ինչի՞ են ընդունակ… Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում: Եկեք ավելի հանդուրժող լինենք, աստղերը մեղավոր չեն, որ իրենց բնակարաններ են նվիրել, եկեք այս միջոցառումը չարժեզրկենք. չէ՞ որ բոլորով կարող ենք թեկուզ մեկ ընտանիքի երջանկություն պատճառել…
Նախաձեռնության էջում հնչում են տարբեր կարծիքներ, սկսած՝ «Դրանք տվողը չեն», «Հուսամ, հերթական PR-ը չի», «Շատ կներեք, իսկ խի՞ պետք է նվիրեն, որ իրանք իրանց կայանալու մեջ էնքան փող են ներդրել, հիմա գոնե մի քանի տոկոս հետ են ստացել իրանց աշխատանքի շնորհիվ: Անիմաստ բան եք անում», «Եթե հայ «աստղերից» (չնայած էս արտահայտությունը իրանց համար չի, բայց դե) ինչ-որ մեկն ուզենար տուն նվիրել… հիմա վաղուց նվիրած կլիներ… շատ կողմ եմ, բայց իմանալով նրանց, հույս չունեմ, որ ինչ-որ մեկը կարձագանքի ու ինչ-որ բան կձեռնարկի… էլ չեմ ասում նվիրելու մասին», մինչև՝ «Պետք է ՀԱՏՈՒԿ ԸՆԴԳԾԵԼ, որ այս կոչը չի վերաբերում ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ում իր բնակարանը թող ՀԱԼԱԼ ԼԻՆԻ», «Սոբչակին հաստատ բնակարան պետք չի»:
Քսենյա Սոբչակը Անատոլի Սոբչակի դուստրն է: Նրա հայրն իր կենդանության օրոք հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել Գալինա Ստարովոյտովայի ու Անդրեյ Սախարովի հետ միասին: Ես հիշում եմ, որ նրանք իրենց ԽՍՀՄ պատգամավորական մանդատները վայր են դրել հօգուտ ԼՂՀ պատգամավորների: Քսենիան ռոսւաստանյան շոու բիզնեսի վառ գլամուրային դեմքերից է, լավ ընտանիքի զավակ, մնում է պարզել՝ ինչպիսի մարդ է նա, ինչպիսիք են մեր աստղերի մարդկային որակները:
Ես միանում եմ կոչին, ու եթե մեր աստղերը արձագանքեն, ապա ես կհավատամ, որ էս ժողովուրդը կարող է մի բանի հասնել: Նաև կոչ եմ անում միանալ բոլորին, ովքեր համաձայն են: Միասին մենք կարող ենք շատ բան անել:
Լուսինե Վայաչյան
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ներկայացրեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասումե ծրագրի շրջանակներում «Կովկաս» հասարակագիտական կենտրոն հասարակական կազմակերպության իրականացրած «Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող օտարերկրյա և տեղական հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագիրն ու դինամիկան և բացահայտել այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական և այլ գործոնները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԲՀ-ի ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան: Նա նշեց, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, այդ թվում` խորհրդարաններում, նախարարություններում, երկրի և կառավարության ղեկավարների ընտրություններում առկա են գենդերային անհավասարության ու խտրականության դրսևորումներ:
Դ.Գեռչևայի ելույթից հետո հետազոտության հիմնական արդյունքները և առաջարկները ներկայացրեցին զեկույցի հեղինակներ` «Կովկասե հասարակագիտական կենտրոնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և գենդերային փորձագետներ Լիլիթ Զաքարյանն ու Վլադիմիր Օսիպովը: Փորձագետները նաև մի շարք առաջարկություններ ներկայացրեցին կանանց հասարակական-քաղաքական մասնակցությունը մեծացնելու և առկա գենդերային բացերը լրացնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր փորձագետի խոսքից հետո հարցուպատասխանի միջոցով հնարավորություն տրվեց մասնակիցներին` արտահայտել իրենց տեսակետները և հարցեր ուղղել հետազոտության հեղինակներին:
ՄԱԲՀ-ի մասին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը: ՄԱԲՀ-ն աշխարհի երկրներին օգնում է օգտագործել բնակչության վերաբերյալ տվյալները նրանց քաղաքականություններում եւ ծրագրերում` աղքատության կրճատման, ինչպես նաև ապահովելու համար, որ յուրաքանչյուր հղիություն լինի ցանկալի, յուրաքանչյուր ծնունդ` անվտանգ, յուրաքանչյուր երիտասարդ զերծ լինի ՄԻԱՎ-ից և յուրաքանչյուր աղջիկ ու կին արժանանան հարգալից և արժանապատիվ վերաբերմունքի:
Հայաստանի նման երկրները, փառք Աստծո, չեն դարձել գաղտնի Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների փորձերի առաջին փորձադաշտ: Դրանք փորձարկել են այլ վայրերում: ԳՄՕ-ների ներկրումը Հայաստան սկսեց աճել 90-ական թվականներին, հատկապես մարդասիրական օգնության խողովակով` որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված երկիր: Այդպիսի առաջին մթերքներից էր սերմացու կարտոֆիլը, հետո սոյան, որ որպես օգնություն բաժանում էին մարդկանց: Նկատենք, որ անցումային շրջանում տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, որն ուղեկցվեց ֆերմերներին ցույց տրվող պետական օգնության գործնական բացակայությամբ: Անվճար ցանքանյութը, բնականաբար, սկսեց դուրս մղել տեղական տեսակները:
Այնուհետև Հայաստան ներկրված ԳՄՕ մթերքներին միացան լոլիկի սերմերը, տոմատները, արագ աճող ծառերի տնկիները (բարդի), պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսինքն, հայկական շուկան ԳՄՕ-ների ներխուժման առջև անպաշտպան գտնվեց:Այսօր հարց է` ո՞ւմ թույլտվությամբ մեր երկիր ներխուժեցին ԳՄՕ-ները, որոնք ի սկզբանե նախատեսված էին տասնյակ միլիոնների հասնող բնակչություն ունեցող պետությունների համար, որոնք խնդիր ունեին հոծ բնակչություն կերակրելու: 90-ականներին աչք փակեցին` երկիրը դժվարին վիճակի մեջ է արդարացմամբ, հիմա` նույնը. սա հավասար է ազգային դավաճանության: Մի բուռ ժողովուրդ կերակրելու համար պետք չէ ձեռք մեկնել մի բանի, ինչից բոլոր նորմալ պետությունները հրաժարվել են: Ու հետն էլ թմբկահարել, թե անվճար սերմացու են բաժանում:
Գլխավոր խնդիրն այն է, որ այդ մթերքները վերամշակված կենդանի օրգանիզմներ են, որտեղ պահպանված է ԴՆԹ-ն, որը կարող է սերունդներին փոխանցել ձեռքբերովի, ոչ բնական ժառանգական նյութը:
Այս հարցով արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի սննդի կազմակերպությունը, միջազգային բնապահպանական կազմակերպությունները: Եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելել են ԳՄՕ-ների ներմուծումը, քանի որ այդ երկրների գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմի համար անբարենպաստ, ինչպես նաև անդառնալի փոփոխությունների:
Գիտնականները հարցնում են` որքանո՞վ է ԳՄՕ-ն անվտանգ օրգանիզմի համար, ու հարցը դեռևս անպատասխան է: Այդ դեպքում խնդիր է ծագում` ի՞նչ չափի ԳՄՕ կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ, և դրանք արդյոք հղի չե՞ն ծանր, նույնիսկ անդառնալի հետևանքներով:
ԳՄՕ-մթերքի օգտագործման հարցը մնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մանդատի մեջ: Այնուամենայնիվ, ներկայում ԱՀԿ-ն միանշանակ պատասխան չի տվել, թե գենետիկորեն ձևափոխված արտադրանքը մարդու համար ռիսկի գործոն համարվու՞մ է, թե ոչ: Ամեն դեպքում, ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ գենետիկայի մեթոդների օգտագործումն ընդունում է միայն բուժական նպատակներով և բացառում է մարդու միջամտությունը բնությանը, ինչը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ: Աշխարհում այժմ սկիզբ է առել հասարակական խոշոր շարժում, որը պահանջում է սահմանափակել ԳՄՕ-ների տարածումը:
Վիճահարույց իրադրությունը հասունացրեց այս խնդրի օրենքով կարգավորման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ միջազգային առաջին փաստաթուղթը կենսավտանգության վերաբերյալ 2000 թ. Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրված Կարթագենի արձանագրությունն է, որով փաստորեն սահմանվեցին ԳՄՕ-ների տեղափոխման միջազգային կանոնները:
ԳՄՕ-ների ներմուծումը պետությունների անվտանգությանը սպառնալու դեպքում, Արձանագրությունը նրանց թույլ է տալիս կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՄՕ-ի ներկրումը: Այս սկզբունքը կարճ կարելի է արտահայտել հետևյալ բառերով` «մի վնասիր» կամ «մի շտապիր»:
Մի շարք եվրոպական երկրներ որոշում են ընդունել մակնշել ԳՄՕ-մթերքը: Այսպես, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, մթերքի մեջ ԳՄՕ-ի 0,9 տոկոս պարունակության դեպքում ապրանքի մակնշման վրա պետք է լինի համապատասխան գրառում:
Բայց և այնպես, ԳՄՕ արտահանող երկրների (Կանադա, ԱՄՆ) կողմից Եվրախորհրդի վրա մեծ ճնշում է գործադրվում: Ամերիկյան մայրցամաքը պահանջում է հրաժարվել մթերքի մակնշումից: Մասնագետները զգուշացնում են` Հայաստանը պետք է խոհեմ գտնվի ու պաշտպանված լինի ԳՄՕ-ների անվերահսկելի օգտագործումից:
ԵՊՀ մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կդթ Յուրի Պոպով. «Ինչ վերաբերում է ԳՄՕ վնասակարությանը, դրա մասին դեռ վաղ է խոսել, դա հայտնի կլինի մի քանի սերունդ հետո: Երկրագնդի բնակչության աճին զուգահեռ` նրան կերակրելու խնդիրն առանց ԳՄՕ-ի չի լուծվի, այս հարցում ես համամիտ եմ իմ կոլեգային՝ Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Գլեբային, որն ասում է` ապագան ԳՄՕ-ներինն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր` դեռևս համեմատաբար մաքուր երկիրը, որն օազիս է իր էկոլոգիական բնամթերքով, ընդունել այդ սերմացուն, այլ ոչ թե շեշտը դնել հենց մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի վրա: Մեր մթերքն այլևս չի լինի բազմազան ու բազմահամ, արդեն չկան մեր որոշ սորտերը, իսպառ վերացել է տեղական լոլիկը, վերանում է կարտոֆիլը: Հայաստանն այն մասշտաբները չունի, որ էապես ազդի համաշխարհային սննդահարցի լուծման վրա: Կարծում եմ, պետք չէ շտապել, պետք է զգուշանալ նաև Monsanto Company-ից, քանի որ հայտնի է նրա մոնոպոլ դերը ողջ աշխարհում, պետք չի մտնել գործարքի մեջ պետական մակարդակով»:
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի տարածումն աշխարհում նույնքան բռնի պրոցես է, որքան Monsanto Company-ի, Coca-Cola-ի ու նման այլ գլոբալ կորպորացիաների լոբբինգը: Դրանք տարածվում են տեղական փոքր բիզնեսների հաշվին` ճնշելով ու ոչնչացնելով նրանց: ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված ցորենի կամ այլ հատիկազգիների տարածման համար հաճախ սկզբից դիմում են ֆերմերներին` նրանց առաջարկելով ընդունել իրենց պայմաններն ու ստորագրել համագործակցության շատ թանկարժեք պայմանագիրը: Բնականաբար, մեծ մասը մերժում են, սակայն դրանով գործը չի ավարտվում: Այդ առաջարկը ներկայացրած կորպորացիան ինքնաթիռով թաքուն շաղ է տալիս իր գենամոդիֆիկացված սերմերն իրեն մերժած ֆերմերի դաշտերի վրա ու վարակում դրանք: Ապա, երբ բերքը հասունանում է, այդ կորպորացիան գալիս է «ստուգելու» դաշտերը ու, իբր ի զարմանս իրեն, հայտնաբերում, որ իր սերմերն այդտեղ աճում են:
Իհարկե, դրան հետևում է դատական երկար ու տանջալի գործընթաց, ամեն ինչից անտեղյակ ու ցնցված ֆերմերն ստիպված է լինում արդարանալ, բայց մեկ է` դա չի օգնում, նա տանուլ է տալիս, ու իր արտերը գնում է մեկ այլ` հնազանդ ֆերմեր կամ հենց Monsanto-ն` այնտեղ իր ԳՄՕ-սնունդն աճեցնելու համար: Դրանից բացի, դաշտն այնպես է վարակվում, որ եթե նույնիսկ ֆերմերը հաղթի դատարանում, միևնույն է` այլևս չի կարողանա երկար ժամանակ նորմալ սերմեր աճեցնել այդ նույն դաշտում, ու ի վերջո` ստիպված է լինելու նորից գնել կորպորացիայից…
Հիմա մեր կառավարությունը սեփական կամքով սեփական ժողովրդին կախվածության մեջ է գցում մի կորպորացիայից, որը օվկիանոսից անդին է: Արդյո՞ք դա կարևոր ռազմավարական խնդիր չի, արդյո՞ք ազգային անվտանգության կամ տարրական ինքնապաշտպանական խնդիր չկա, արդյո՞ք սրանով չենք վտանգում պետականությունը` ի դեմս առողջության: Հարցին այս տեսանկյունից խնդրեցի պատասխանել տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանին.
«Ինչպես և ցանկացած կախվածության դեպքում` բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, նախևառաջ՝ ազգային անվտանգության ոլորտի խնդիրներ։ Monsanto ընկերությունը հայտնի է իր մենաշնորհային դիրքով, ստվերային ու շատ հաճախ ագրեսիվ գործողություններով։ Եթե Հայաստանի գյուղատնտեսությունը կախման մեջ է դրվում մենաշնորհային դիրքեր ունեցող ընկերության արտադրանքից, ապա այդ ընկերությունը բացառիկ լծակներ է ստանում Հայաստանին պայմաններ թելադրելու առումով։ Հայտնի է նաև, որ Monsanto-ն շատ ագրեսիվ, եթե չասենք՝ թալանչիական, արտոնագրային քաղաքականություն է վարում (օրինակ՝ սերմերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, գյուղացուն պարտադրվում է գնել միայն որոշակի արտադրողների պարարտանյութեր` բարձր գներով և այլն): Հնարավոր է` հիմա դրա մասին չեն խոսում, բայց ապագայում փաստի առաջ են կանգնեցնելու, և այլընտրանք չենք ունենալու»։
Չեմ կարող հաստատ ասել, բայց կասկածներ ունեմ, որ մեզ ծախում են Monsanto-ին, որը համաշխարհային գերակայություն է հաստատում ԳՄՕ-ի միջոցով: Իմ սուբյեկտիվ կարծիքով` աշխարհում ընթացող ամեն ինչի դիրիժորը Monsanto-ն է, նաև նմանատիպ գերկորպորացիաները, իսկ մեր վարչապետն էլ, նախագահն էլ` նրանց կատարածուներն են:
Փոքրիկ գավառական քաղաք Սևանը դեռ ձմեռում է, դրան նպաստում են թե’ անգործ ու անհեռանկար օրերը, թե’ ծայրահեղ աղքատության շեմը հատող քաղաքացիների հիասթափությունը, թե’ պետական կառույցների հետ նրանց տիրոջ ու վասալի հարաբերությունը: Փոքրիկ մի շրջայց Սևանում ու բազում խնդիրներ, որոնցից միայն մի քանիսին անդրադառնանք:
Ստորագրիր, թե չէ…
Ամանորյա «կերուխումից» հետո երկրորդ ամիսն է, որ այն քչերին, ովքեր պետական աշխատանք ունենալու երջանկությունն են վայելում, ստորագրել են տվել դիմումներ` իրենց հաշվին արձակուրդ գնալու խնդրանքով:
Դե’, ամեն տարի նույնն է, ասում են սևանցիները, չնայած որոշ հիմնարկներում իբր փետրվար ամսվա համար կիսով չափ վարձատրելու են, սակայն ղեկավարությունը` մեկին սպառնալով , մեկին դուռը ցույց տալով, մյուսին էլ` համոզելով և սիրաշահելով ճամփու է դնում: Պատճառաբանում են, թե քաղաքի բյուջեն դափ-դատարկ է, բայց մեզ ինչ` բնակչության 60%-ից ավելին այսօր «արձակուրդում» է, ու պարտքեր են, որ կուտակվում են:
Գերևարված գրքույկ
Պատմում են, որ Սևանի տարածքային սոցիալական ապահովության կենտրոնը գրավատուն է դարձել: Կենսաթոշակ ստանալու համար պահանջվող յուրաքանչյուր թղթի համար, փաստորեն, քաղաքացին պետք է վճարի, իսկ եթե` ոչ, ապա պետք է ինչ-որ բան գրավ դնի: Այդպիսի իրավիճակում է հայտնվել Սևանի քաղաքացի Ն. Ղազարյանը, որի աշխատանքային գրքույկը մոտ երկու տարի գտնվում է Սևանի սոցիալական ապահովության կենտրոնի աշխատակից Դ. Ղալթախչյանի դարակում: Ղալթախչյանը պահանջել է մեկ ամսվա թոշակն իրեն տալ, հակառակ դեպքում` սպառնացել է գրքույկը չվերադարձնել: Ղազարյանը, որը ծանր հիվանդ է, և իր թոշակը հազիվ բավականացնում է դեղերին, չի կարողացել վճարել աշխատակցի պահանջած փայը: Ի դեպ, Ղազարյանը չի ըմբոստանում. սպասում է, թե երբ բավականաչափ գումար կունենա, որ իր անձնագիրը գերությունից ազատի: Իսկ եթե երբեք էլ չունենա, ուրեմն`
թող մնա Ղալթախչյանին: «Միգուցե մի օր պետք կգա իրեն», — ասում է թոշակառու Ղազարյանը:
Հանգած «Փարոս»
Խայտառակ վիճակ է նպաստների համակարգում կամ, ինչպես իրենք են ասում, «Փարոս»-ում: Այստեղ բնակիչները ոչ միայն օգնություն չեն ստանում, այլև պարզաբանման հետ կապված տարրական հարցերը մութ են մնում: Պետը` Լևոն Պողոսյանը, երբեք տեղում չի լինում: Ի դեպ, ոչ միայն բնակիչներին է անհասանելի, նա չի պատասխանում նաև անծանոթ համարներով զանգերի: Անհնար է պարզել` առհասարակ աշխատանքի ներկայանում է, թե ոչ. կարծես էժանագին դեդեկտիվ խաղ լինի, նույնիսկ ծառայողական հեռախոսն է լռում: Սոցապ նախարարությունում մեր փորձերը` պարզել, թե իրականում ինչ է կատարվում Սևանի տարածքային բաժնում, ի դերև ելան: Պարզվեց` կառույցը մարզային ենթակայության է, իսկ Լյովա Պողոսյանը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հորեղբոր որդին է.
Գուցե մեզ հասցեագրված դիմումների հրապարակումն օգնի, որ մարդիկ ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Դիմում եմ «Հայկական վարկած» թերթի խմբագրությանը և խնդրում օգնել «Փարոս»-ի հետ կապված որոշ հարցեր պարզաբանելու համար: Սևանի քաղաքացի եմ, ունեմ մեկ երեխա, իսկ երկրորդը շուտով կծնվի: Ես ու ամուսինս չենք աշխատում, ոչ մի տեղից եկամուտ չունենք: Դիմել ենք ընտանեկան նպաստ ստանալու համար, և ոչ մի արձագանք չենք ստացել: Ամեն անգամ ստանում ենք անիմաստ և հակիրճ պատասխաններ: Չունենք ոչ մեքենա, ոչ էլ այնպիսի շարժական գույք, որը խթան կհանդիսանա փարոս ստանալու համար:
Առաքելյան Լիլիթ Արտուշի
Դիմում եմ «Հայկական վարկած» թերթի խմբագրությանը, Սևան քաղաքի Ելենովկա 10 հասցեի բնակիչ`Հովիկ Ղարիբյանից:
Հարգելի խմբագիր, ես` Հովիկ Ղարիբյանս, 2008-2009թթ.-ին օգտվել եմ «Փարոս» ծրագրից: Այժմ աշխատում եմ և, քանի որ ստանում եմ 36000 դրամ, զրկվել եմ «Փարոս» ծրագրից: Սևանում «Փարոս»-ի աշխատակիցներն ասում են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, որովհետև ըստ համակարգչում տեղադրված ծրագրի` բալերը չեն բավականացնում: Ապրում եմ շատ վատ պայմաններում` վարձակալական հիմունքներով: Ունեմ 2 անչափահաս երեխա: Ընդհանրապես ոչ մի սեփականություն չունեմ: Այդ գումարը չի բավականացնում նույնիսկ տան վարձի և կոմունալ վճարումների համար: Խնդրում եմ, եթե հնարավոր է, աջակցեք ինձ, որպեսզի կարողանամ օգտվել ընտանեկան նպաստի «Փարոս» ծրագրից:
Ստրկացված դպրոց
Սևանում անասելի վատ է անչափահասների վիճակը: Նախ, դպրոցների վիճակն է անմխիթար: Գրեթե երեխա չկա Սևանում: Ուսուցիչները պատմում են, որ դրա պատճառով ստրկական վիճակում են հայտնվել: Նրանք կախված են ոչ միայն ծնողի քմահաճույքից, այլև երեխայի: «Եթե համարձակվես երեխայի ասածը չանել, սպառնում են, թե դպրոցը կփոխեն: Ըստ աշակերտների թվի ֆինանսավորումը ստիպում է մեզ` «ֆանարը» ձեռքներս աշակերտ փնտրել: Իսկ դա ոչ միայն պատիվ չի բերում մեզ, այլև այդ դեպքում կրթության որակի մասին խոսելն անիմաստ է դառնում»,- բողոքում են ուսուցիչները:
Ուզում են լավ հագնվել
Սևան քաղաքում վերջին շրջանում ավելացել են գողությունները: Մեկ ամսվա ընթացքում չորսից ավելի գողություն, որոնք կատարել են հիմնականում պատանիները, իսկ մեկը` երեք անչափահասներ: Նրանք օրը ցերեկով ներխուժել են Սևան քաղաքի, ինչպես իրենք են ներկայացնում, «մեծահարուստների» խանութներ ու գողացել մի քանի հագուստ: Հասկանալի է, որ սոցիալական ծանր վիճակն է դրդել անչափահասներին` նման քայլի դիմել: Անչափահասներին հանձնելով ոստիկաններին` Սևանի մեծահարուստները պահանջել են խստագույնս պատժել այդ երեխաներին, որոնք երևի ընդամենը երազում են հագնվել այնպես, ինչպես այդ խանութների տերերի երեխաները:
Մայրաքաղաքում փողոցային առևտրի դադարեցումից հետո անգործ մնացածներն այսօր հերթական բողոքի ցույցն են անցկացրել: Այս անգամ նրանց բողոքի թիրախը Հանրային հեռուստառադիոընկերությունն էր: Բողոքի առիթը փետրվարի 10-ի «Տեսանկյուն» հաղորդաշարի վարող Գևորգ Ալթունյանի անդրադարձն էր փողոցային առևտրին:
Առևտրականներին վրդովեցրել էր, որ իմաստունի կեցվածք որդեգրած այս հեռուստամեկնաբանն իրենց բողոքը վերաձևակերպել էր այսպես. «Տարիների ընթացքում բացօթյա առևտուր անելը վերածվել է մոդելի»: Եվ, ըստ նրա, գարշելի է, երբ քաղաքական ուժերն իրենց նպատակների համար փորձում են օգտագործել այդ մարդկանց բողոքը:
Իհարկե, փողոցային առևտուրը հաճելի բան չէ, և այդ մարդիկ էլ լավ օրից չէր, որ տարիներ շարունակ հաց վաստակելու այդ միջոցն էին ընտրել: Դե, Գևորգ Ալթունյանից էլ որևէ բան սպասել չարժե. նա ընդամենը Հանրայինի եթերից ասում է այն, ինչ իրեն թելադրում են: Եթե փորձի ասել` ինչ մտածում է կամ ունենար այնպիսի մտքեր, որոնք այդքան էլ չհամընկնեին Հանրայինի ղեկավարության մտքերին, ապա դժվար թե Գևորգը հայտնվեր Հանրայինի եթերում: Սա չգրած, բայց բոլորին հայտնի կանոն է. Հայաստանում ինքնուրույն լրագրող, ինքնուրույն մտածելակերպ ունեցող մարդ հասկացությունը գրեթե շռայլություն է:
Փողոցային առևտրով զբաղվողները պարզապես առևտրականներ չեն, փողոցում առևտուր անելով հանդերձ` նրանք բավական լավ պատկերացնում են, թե Հայաստանում որը որից հետո է, դրա համար էլ գնացել են ուղիղ Ռադիոտուն և բողոք ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավարությանը:
«Ինչու՞ Հանրայինը չի խոսում այն մասին, որ մինչև հիմա մեր միակ հույսն էլի մնացել է բացօթյա առևտուրը, և չեն ստեղծվել ուրիշ աշխատատեղեր կամ հնարավորություններ, որոնց միջոցով մեզ պես հազարավորները կարողանային քիչ թե շատ արժանապատիվ ապրուստ վաստակել և ոչ թե ամբողջ օրը փողոցում մանր առևտուր անել: Այս քաղաքապետը մեզ ծայրահեղ վիճակի է հասցրել, և կուսակցությունների կամ ուրիշների օգնությունը մեզ համար գարշելի չէ: Գարշելին այն է, երբ իշխանությունը զրկում է մեզ ամենօրյա հացից, ճնշում մեր բողոքը, երբ հեռուստատեսությունները չեն խոսում այդ մասին ու չեն պաշտպանում մեր ապրելու իրավունքը»,- իրենց բողոքի մեջ շարադրել են օրվա ապրուստից զրկվածները: «Նա մեզ անվանեց Գիքոր, իսկ այն կուսակցությունները, որոնք մեզ սատարում են` բազազներ: Այո´, այսօր մեր երկիրը բազազներից ու գիքորներից է կազմված: Բայց բազազները հենց մեր իշխանության ներկայացուցիչներն են»,- ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Ավագանու նախորդ նիստում քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ փողոցային առևտուրը ապօրինի է, այնպես որ` ինքը չի զիջի ու չի նահանջի: Սակայն փողոցային առևտուր անողներն էլ կարծես մտադրություն չունեն զիջելու և առևտուր անելու քաղաքապետի առաջարկած շուկաներում: Այնպես որ, դժվար է ասել, թե այս մարդիկ էլ ինչ կարող էին անել, եթե ոչ` գոնե լսել այն քաղաքական ուժերին, որոնք մտահոգված են այս մարդկանց ճակատագրով կամ գոնե ձևացնում են, թե մտահոգված են: Իսկ իրականությունն այն է, որ այս երկրում իսկապես շարքային քաղաքացին անպաշտպան է, իսկ նրա ապագան` մշուշապատ:
Հիշո՞ւմ եք, սովետական «Միայնակ կինը ցանկանում է ծանոթանալ» ֆիլմը: Էն տարիներին դա բացառություն էր նույնիսկ համեմատաբար ազատամիտ ռուսական իրականության մեջ, բայց ֆիլմից ոգևորված շատ ու շատ մարդիկ են համարձակվել իրենց երկրորդ կեսին փնտրել հայտարարությունների օգնությամբ:
Հետո հայտնվեցին հայտարարությունների թերթեր, հետո՝ ծանոթությունների կայքեր, զանազան ամուսնական գործակալություններ, ու կամաց-կամաց անձնական բնույթի հայտարարությունները տեղափոխվեցին վիրտուալ տարածք, համենայն դեպս` մարդկության ինտերնետային մասի համար:
Մի քանի օր է Ֆեյսբուքում շրջում է էս հայտարարության ֆոտոն՝ փակցված Երևանի շենքերից մեկի նրբանցքի պատին. «Հարկավոր է կինարմատ 35-45 տարեկան: Միայնակ»:
Առաջին ռեակցիան բոլորի մոտ պետք է որ նույնը լիներ՝ ժպիտ հայտնվեր դեմքիդ, ու անկախ քեզնից մանկականությունդ ու ռոմանտիզմդ արևի շողի պես ծիկրակեին երևանյան գորշ ձմեռվա ու նույնքան գորշ իրականության մշուշի միջով: Ինձ մոտ համենայն դեպս էդպես էր:
Զանգեցինք էդ հեռախոսահամարով:
Զանգից ոգևորված տղամարդը սկսեց անկեղծանալ. «Ես 44 տարեկան եմ, անունս Սաքո ա, իմ խելքով եմ հայտարարությունը գրել, վաբշե մալյառ եմ, բայց ինչ գործ պատահի անում եմ` ապրանք եմ բարձում, ջրի տրուբեք եմ սարքում: Օրը 4000-5000 դրամ աշխատում եմ: Բաժանված եմ , 2 երեխա ունեմ, կինս լիրբ էր՝ բաժանվեցի, տղես բանակ պիտի գնա հեսա, էդ կնիկս էլ աղջկաս հետ ուզում են գնան` Ֆրանսիա ապրեն: 2 տարի ա, որ բաժանվել եմ:
Եսիմ ինչ կին կուզեմ լինի: Դե’ ես կոլոտ եմ, նենց՝ նորմալ, ոչ սիրուն եմ, ոչ գեշ, ինքն էլ թող միջահասակ լինի, ոչ չաղ, ոչ նիհար, ամենակարևորը` մաքրասեր լինի ու լավությունը հասկացող, որ ես իրան պենուառ կամ կնիկական մի բան նվեր տամ՝ գնահատի:
Ապրում եմ Կինոհայրենիքի քաղմասի հետևի տներում, տունս 2 սենյականոցա, որ գաք` կտեսնեք ինչ մաքուր ա: Էդ հայտարարության ձեռը կրակն եմ ընկել, հա զանգում են, ով ասես, ռուսերեն էին խոսում մի անգամ, ոնց հասկացա ագենստվայից են, էն որ պսակում են փողով, ես էլ լավ չեմ էլի’ ռուսերենից, կարգին չջոկեցի` ինչ են ասում:
Էս քանի օրը էնքան կանանց ու աղջիկների եմ հանդիպել, վերջինը մի 25 տարեկան աղջիկ էր: Դրա խոսալը լսեիր, հագածը տեսնեիր… Դրան որ տուն բերեի` ինձ ինֆարկտը կխփեր: Թող ամուսնացած — բաժանված լինի , բայց մաքրասեր ու գնահատող լինի: Եսիմ է’, հիմնականում փչացածներ ու լրբեր են զանգում, ինձ տենցը պետք չի:
Էնքան ման կգամ, մինչև իմը կգտնեմ: Ես հավատում եմ էդ սեր ասվածին, բայց դե ինձ համար եփել-թափելու մոմենտն ավելի կարևոր ա, ես մաքրություն անում եմ, բայց կարգին չեմ կարում ճաշ եփեմ, փիս ա ստացվում, ստիպված տալիս եմ շանը, էն էլ չի ուտում: Եսիմ, ուզում եմ լավ մարդ լինի կողքիս էլի’, մենակ չլինեմ»,- ասում էր մալյար Սաքոն:
Ինչ-որ սիրուն բան կա չէ՞ էս ամեն ինչի մեջ, անձնական երջանկության ռոմանտիկ փափագ, վայրի վստահություն խելահեղ թվացող նախաձեռնության հաջող ավարտի մեջ:
Բայց մեզ շրջապատող իրականությունը դարձել է մանկությունից պատանեկություն անցման շրջանի տարիքի երեխաներին հատուկ ամեն ինչ զավեշտի վերածելու, քեզնից սոցիալական ու մտավոր ունակություններով տարբերվողի վրա «ղժժալու» սովորության գերակայության իրականություն, իսկ այդ տիպի սարկազմը դաժան է, կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու համար:
Բնական է, ռուսերեն խոսողները «Ռադիո ՎԱՆ»-ի հաղորդավարներն էին. Գլումովն ու իր ընկերը էլի «глумиться» էին անում խեղճ մարդու վրա, որը ռուսերեն շատ վատ էր հասկանում ու խոսում, ինչպես մի քանի ամիս առաջ դա անում էր էդ նույն Գլումովը «Շանթ» հեռուստաընկերության X-Factor երաժշտական հեռուստաշոուի Իսահակ անունով երաժշտական լսողության ֆիզիկական թերություններ ունեցող մասնակցի հետ: Ու ողջ ինտերնետը «ղժժում» էր տղայի վրա: Չեմ հասկանում` ոնց, բայց տղան մասնակցում էր ամանորյա եթերին՝ էլի ադեկվատ չէր ընկալել տեղի ունենալիքը, իմ կարծիքով:
Ո՞նց կարելի է ծիծաղել մարդկանց վրա էդ կերպ, ո՞նց կարելի է ծափահարել էդ անողներին ու լավ զգալ դրանից: Մի՞թե առողջ հասարակությունում էդպիսի բաները ողջունվում են: Բայց ի՞նչ եմ խոսում, ի՜նչ առողջ հասարակություն, ի՜նչ բան:
Սաքոյից, ով ընդամենը անձնական երջանկություն է փնտրում, կին, կողակից, ոնց կարողանում է, իրեն հասանելի միջոցներով ու մեթոդներով, ոնց ինքն է ասում` «իմ խելքով»: Հետո՞ ինչ, որ նրա խելքը կտրեց հայտարարություն գրել ու փակցնել փողոցում, այլ ոչ թե օդնոկլասսնիկներում ու ֆեյսբուքներում աղջիկ կպցնել բոլորի նման: Վախենամ՝ շուտով նոր շոու ստանան, կանչեն ռադիո ու հեռուստաշոուների, նույնիսկ հասնեն աբսուրդի ու, առանց հաշվի առնելու մարդու ազնիվ մղումները, ազգովի ծիծաղեն նրա վրա: Ինձ համար մարդու վրա ծիծաղելը մեղք է, հետո՞ ինչ, թե նրա մտահորիզոնն ու աշխարհը իմից չեն, պարզունակ են ու արտաքինից կոպիտ, բանվորական հագուստով, բայց հաստատ Գլումովից նուրբ են ու մաքուր ներքուստ: Իսկ բոլոր նրանք, ովքեր ծիծաղում են էսպիսի մարդկանց վրա, ծափահարում են զավեշտին, իմ արժեքային համակարգով մալյար Սաքոյից շատ ցածր են:
Թող Սաքոն գտնի իր կողակցին, հետո մենք կծիծաղենք ձեզ վրա, «ղժժացողներ» ջան:
Լուսինե Վայաչյան
Facebook-ն աշխարհի ամենամեծ ու արագ աճող սոցիալական ցանցն է, որի օգտատերերի թիվն անցնում է 600 միլիոնը: Եթե Facebook-ը լիներ ոչ վիրտուալ տարածք, ապա կլիներ բնակչությամբ երրորդ երկիրն աշխարհում:
Facebook-ում գրանցված մարդկանց թվով Հայաստանը 124-րդն է ցանցում ներկա` 213 երկրներից: Հայաստանյան 1.5 մլն ինտերնետ-օգտվողներից 120 000 Facebook- ի օգտատերեր են, նկատվում է նաև աճի թռիչքային ավելացման տենդենց՝ մեկ ամսվա մեջ 20 000 մարդ է ավելացել:
Դժվար է պատկերացնել այսօր մեկին, ով կարողանում է գոնե զննարկիչը՝ browser-ը աշխատացնել, որ լսած չլինի Odnoklassniki.ru-ի ու Facebook-ի մասին: Odnoklassniki.ru կայքի կոնտինգենտը ինտելեկտուալ ու սոցիալ-հասարակական առումով զգալիորեն տարբերվում է ֆեյսբուքի կոնտինգենտից, օգտագործման նպատակներն էլ տարբեր են: Նաև դժվար է պատկերացնել Odnoklassniki.ru-ում ինչ-որ ակտիվ հասարակական քննարկումներ, ինչն անպակաս է Facebook-ում, գոնե էն հատվածում, որը ես սիրով անվանում եմ Ֆեյսբուքահայաստան:
Odnoklassniki.ru-ն արդեն իսկ վեր է ածվել ծանոթությունների կայքի, լավագույն դեպքում, որովհետեւ լիքն են սեռական առաջարկներով անկետաները, ասես բոլորովին բացակա է ինչ-որ ցենզուրա: Նաեւ ասում են, որ կայքն ամբողջությամբ վերահսկվում է ռուսական КГБ-ի կողմից, հետևաբար՝ այն երկրների տեղական ԱԳԳ-ների կողմից, ովքեր «ռուսահպատակ» են: Ես դրա մասին գիտեմ ոչ ասեկոսեներից. ադբեջանցի մի աղջիկ, որի հետ ծանոթացել էի Վրաստանում, ու հետո ընկերացել էի նաև Odnoklassniki.ru-ով, որի հետ միայն անձնական «ոնց ես ինչ կա-չկա»-ի կարգի զրույցներ ենք միայն արել, հանկարծակի ջնջեց ինձ իր ընկերների ցուցակից: Հետո իմացա, որ ադրբեջանական ԱԳԳ-ն կանչել է նրան ու պահել մի օր էնտեղ: Բնականաբար, մեր ԱԳԳ-ն էլ է Odnoklassniki.ru-ից օգտվում իրեն հարկ եղած ինֆորմացիան ստանալու համար: Դրա համար են գրանցվելուց հեռախոսիդ համարի վրա ծածակագիր ուղարկում՝ ճշտելու ինքնությունը:
Odnoklassniki.ru-ում ես կամ, կան մարդիկ, ովքեր միայն էդտեղից են կարողանում օգտվել, ու կապը նրանց հետ միայն էդ կայքի միջոցով կարող եմ պահպանել: Գոյություն ունի ինտերնետային սնոբիզմ՝ ֆեյսբուքցիները «օդնո»-ն համարում են «անմակարդակ», բայց միայն դա չի, որ շատերին համոզում է Ֆեյսբուքի գերադասության մեջ Odnoklassniki.ru-ի նկատմամբ: Ավելի կարևոր է անվտանգությունն ու անձնական ինֆորմացիայի պաշտպանվածությունը սոցիալական ցանցերից օգտվողների համար: Ֆեյսբուքի էդ համակարգն էլ իհարկե, կատարյալ չի, զանազան ենթածրագրերի օգնությամբ հնարավոր է օրինակ՝ ստանալ ձեր անձնական տվյալներն ու անցուդարձը, երբեմն պատին տեսանյութ է դրված լինում, որը սեղմելով համակարգիչ են ներթափանցում վիրուսներ: Facebook- ի անվտանգ լինելու առասպելը սուտ է:
Ըստ CNET-ի, չնայած դեռ չկա պաշտոնական հաստատում ընկերության կողմից, Facebook-ը բանակցություններ է վարում ինտերնետ մեդիայի այլ ազդեցիկ դերակատարների հետ՝ գործընկերային համաձայնություններ ձեռք բերելու համար, որպեսզի այլ կայքեր նույնպես իրենց նյութերի քննարկման կարողանան ներդնել Facebook շարժիչը:
Այդ ամենն, իհարկե, կարագացնի ցանցային ինտեգրացիան, բայց ի՞նչ են անելու, անանուն մեկնաբանությունների հետ, չէ որ Facebook-ում nick-երն արգելված են:
Կա մի բան, որ ինձ, որպես օգտատեր անհանգստացնում է՝ իսկ չի՞ լինի էնպես, որ իմ ֆեյսբուքյան մեկնաբանությունները հայտնվեն որոնման համակարգերում կամ այլ սոցիալական վիրտուալ տարածքներում, չէ՞ որ ֆեյսբուքյան իմ անձնական տարածքը իմն է, ու ես եմ որոշում ինչը ում ցույց տամ, իսկ այս դեպքում, վախենամ շատ «թափանցիկ» դառնա ամեն ինչ:
Ոչ էնքան վաղուց մի լուր էլ լսեցի, որ ինձ վրդովեցրեց. ըստ The Wall Street Journal-ի, Facebook-ի օգտատերերը շուտով ակամա գովազդ կցուցադրեն իրենց ընկերներին: Գլխավոր էջում(home) կցուցադրվեն գովազդներ, որոնք կապված են օգտատերերի հավանած կամ մեկնաբանած որևէ բրենդի հետ:
«Հովանավորված պատմությունները» կերևան գլխավոր էջի վերին աջ անկյունում` այլ հայտարարությունների հետ միասին: Գովազդներում կնշվի նաև օգտատիրոջ անունն ու նկարը: Օգտատերերը չեն կարողանա անջատել այս ֆունկցիան ու դադարեցնել իրենց անվան ու նկարի օգտագործումը: Ըստ իս, դա խախտում է իմ իրավունքները` որպես օգտատեր:
Նշենք, որ Facebook-ի գովազդային եկամուտն անցած տարվա ընթացքում կազմել է 1 մլրդ 860 մլն դոլար, որի 60%-ը ստացել է միջին ու փոքր բիզնեսի գովազդատուներից:
Facebook-ի առավելությունները շատ են, բայց որքան շատ են նրա թերությունները: Ու զարմանալին էլ այն է, որ կարծես թե գնալով պետք է, որ ավելի հարմար դարձնեն օգտվելը օգտատերերի համար, իրականում գնալով բարդացնում են, գուցե հարմրարացնելով իրենց, կամ գուցե՞ անվտանգության ծառայություններին:
Թերությունները՝ «անցքերը» շատանում են: Օրինակ, առաջ ես կարող էի փնտրել իմ հղումները առանձին նախատեսված «հղումներ» բաժնում, հիմա չեմ կարող: Առաջ մարդու ստատուսը երևում էր հենց մտնում էիր նրա էջը, հիմա պիտի ման գաս, տեսնես ի՞նչ ա ստատուսը: Առաջ քեզ խումբ ավելացնելու համար հրավեր էին ուղարկում, հիմա նայում ես տեսնում գցել են ինչ-որ խումբ, ու քեզ էդ խմբերից անդադար հաղորդագրություններ են գալիս: Էլ չեմ ասում, որ վերցնում ու նշում են խմբակային նկարի վրա, ու Facebook-ի աջ անկյունում կարմրում ու կարմրում է անդադար:
Համացանցային մարկեթինգ, նորագույն տեխնոլոգիաներ… Էլի լավ է, հնարավորությունները մեծ են, բայց, կներեք, ինչի՞ պետք է ես ամեն օր նամակներ ստանամ զանազան կայքերից իրենց նյութերի հղումների տեսքով բավականին մեծ քանակությամբ կամ անդադար գովազդ: Դա արդեն ներքին կուլտուրայի հարց է, որը կարծում եմ էդ շուկայում պետք է, որ ինչ-որ կերպ ներկա լինի, բայց չկա:
Նաև մեկնաբանման համակարգում լավ կլիներ մի քանի փոփոխություն մտցնեն Facebook-ի շեֆերը, ենթածրագրերին «դաբրո» տալու փոխարեն: Օրինակ՝ «չեմ հավանում» կոճակի անհրաժեշտությունը զգում են բոլորը: Նաև ցանկալի կլիներ հղման դեպքում լիներ հնարավորություն «հավանում եմ» կոճակի փոխարեն լիներ երկու կոճակ՝ «հավանում եմ հոդվածը», «հավանում եմ բովանդակությունը», որպեսզի անհեթեթություններ չստացվեն հղումը հավանած մարդկանց մեջ, որի բովանդակությունը հեչ հավանելու բան չի, մարդիկ նկատել են որպես լուր կամ շարադրանքը: Հնարավոր է նաև «նկատել» տարբերակը:
Բայց Facebook-ի ամենամեծ թերությունը ադմինիստրացիայի և օգտատերերի հետ ուղղակի կապի դժվարությունն է, համարյա անհնարինությունը, քանի որ էդ «անցքերը» թույլ են տալիս մի քանի բողոք-հայտերով զրկել մարդուն իր էջից, ջնջել Facebook-ից, ինչպես արել են շատ ու շատ պոպուլյար օգտագերերի հետ արդեն: Մի քանի տեղ հղում են տեղադրում, էդ մարդու անձնական էջին հղումով ու գործողությունների շարքով: Չգիտեմ քանի բողոք պետք է անել, որ էջը փակեն:
Հաշվի առնելով, որ Հայկական Facebook-ը շատ է տարբերվում մնացածներից՝ նայած բնակչության քանակին օգտագետերերի թիվը մեծ է, մեծ է քաղաքական, հասարակական ու քաղաքացիական ակտիվությունը Facebook-ի տարածքում, բնականաբար՝ սուր իրավիճակների, ինչպես նաև անձնական հակակրանքի հետևանքով զանազան թշնամական գործողությունների հավանականությունը: Իմ կարծիքով, ժամանակն է Facebook-ի ղեկավարությանը պարզեցնել կապն իրենց հետ ու դարձնել ավելի կոմունիկատիվ ու մարդկային, որպեսզի չնպաստի դավադրություններին:
Մի խոսքով, ես դժգոհ եմ Facebook-ից, ու գնալով դժգոհությունս աճում է:
Լուսինե Վայաչյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքն այն վայրն է, ուր երկրի բարձրագույն ղեկավարությունը տարվա մեջ գոնե մի քանի անգամ այցելում է:
Եվ արդեն տևական ժամանակ է, որ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը շրջապատված է այլանդակությամբ: Քաղաքական,կամ ինչպես ներկայացվում է, ընդամենը մի քանի կոպեկ ավելի աշխատելու դրդապատճառներով Ազատության հրապարակը լցվեց տարաբնույթ ու խայտաբղետ ատրակցիոններով, որոնց գույներն ու ձևերը օպերայի սև շենքի հետ խայտառակ հակադրություն են կազմում: Դա դեռ քիչ էր, մյուս կողմից էլ՝ թամանյանական գլուխգործոցի տանիքին արդեն որերորդ տարին սպառնալից տնկվել են «ԱրմենՏելի», «Վիվա Սելի» և «Օրանժի» ալեհավաքները:
Ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նման փորձության է ենթարկվել: Ի՞նչն է ստիպել օպերային թատրոնի ղեկավարությանը գնալ նման քայլի, համաձայնվել տեղադրել նման ալեհավաքներ, հատկապես որ, դա, ինչպես որոշ մասնագետներ են ասում, նաև որոշակի վտանգ է պարունակում այնտեղ գտնվող մարդկանց առողջության համար (առողջության համար վտանգավորության փաստարկն, իհարկե, ամենավերջին տեղում է, քանի որ արդեն վաղուց ի վեր Հայաստանում մարդու առողջության մասին ոչ ոք չի մտահոգվում):
Պարզվում է, որ Հայաստանի մայրաքաղաքի սիրտը կարելի է այլանդակել` վճարելով ընդամենը 500 հազար դրամ։ Հենց այդքան են վճարում բջջային կապի օպերատորները` օպերայի տանիքին ալեհավաք տեղադրելու համար:
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պատմեց, թե տարիներ առաջ իրենց դիմել է «ԱրմենՏել» ընկերությունը, համոզել, բերել այն փաստարկը, թե կենտրոնում բջջային կապը նորմալ չի ապահովվում, թե հարկավոր է ալեհավաքը տեղադրել համապատասխան բարձրություն ունեցող շենքի վրա և որ այդ շենքը հենց 47 մետր բարձրություն ունեցող Օպերային թատրոնինն է, և օպերայի ղեկավարությունն էլ, հաշվի առնելով կենտրոնում բջջային կապից օգտվողների շահերը, բացի դրանից, նաև անհարմարություն զգալով անձամբ, քանի որ անգամ շենքի ներսում իբր կապը նորմալ չէր ապահովվում, տրվել է շենքի տանիքին ալեհավաք տեղադրելու թույլտվություն:
Անցնում են տարիներ, բջջային կապի մենաշնորհն ավարտվում է, Հայաստանում հայտնվում է «Վիվա Սել» ընկերությունը և Կամո Հովհաննիսյանը համաձայնվում է ևս 500 հազար դրամ ստանալ ամսական` «էն մեկին որ տվել ես, ո՞նց կլինի մյուսին չտաս»-ի սկզբունքը հաշվի առնելով: Այդպես, օպերային թատրոնի ղեկավարության` ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու, հավասարության սկզբունքը հարգելու սկզբունքով, օպերային թատրոնի շենքի տանիքը, որոշ ժամանակ անց համալրվում է «Օրանժ» ընկերության ալեհավաքներով: Հիմա արդեն օպերային շենքին նայողը հասկանում է, որ այն դարձել է ծաղր` ուղղված թե´ Թամանյանին, թե´ ընդհանրապես ճարտարապետական բոլոր նորմերին և գեղագիտությանն առհասարակ:
Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:
Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:
Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:
Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:
Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:
Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:
Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:
«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:
Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:
Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:
Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։
Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…
Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.