29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեր դիտարկումներով` կրկին թանկացել են առաջին օգտագործման սննդամթերքը, թեև չի խոսվում այս մասին սակայն մարկետներում բարձրացել են գները: Իսկ ամենակաևոր սննդամթերքի հացի գների մասին հրապարակում ունի ազատություն ռադիոկայանը.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաև ալյուրը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումը առաջին հերթին մենաշնորհի հետևանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի և ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
«Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ և ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել ևս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների և ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որևէ նշանակություն չունի. — «Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք»:
2011 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց բյուջետային հիմնարկների աշխատակիցներին՝ այդ թվում ուսուցիչներին, տրամադրել սոցիալական փաթեթներ`տարեկան 132 հազար դրամ արժողությամբ, որից 52 հազարը բժշկական ապահովագրության, իսկ 80 հազարը` հանգստի, ուսման վարձի, հիպոթեքային վարկի կամ բուժման համար՝ ըստ նախընտրության:
Սակայն պայմանագիր կնքելիս միայն պարզվեց, որ ոչ բոլոր աշխատակիցներն են ստանում 132 հազար դրամանոց սոցփաթեթ, այլ միայն նրանք, ովքեր աշխատում են լրիվ դրույքով: Ավելի պակաս դրույք ունեցողներին հասանելիք գումարը զիջում էր խոստացածին:
Իսկ երբ տարբեր ապահովագրական կազմակերպություններ սկսեցին ներկայացնել իրենց առաջարկները, հարազատ պետութունից այլևս ոչ մի դրական տեղաշարժ չսպասող քաղաքացիները փորձում էին «որսալ», թե՝ այնուամենայնիվ որտե՞ղ է թաքնված սոփեստությունը, քանի որ բոլոր ապահովագրողները շռայլորեն մինչև 3,8 մլն. դրամի բժշկական օգնություն էին առաջարկում. այսինքն՝ անվճար սրտի վիրահատություն:
Տարիներ շարունակ առողջության և հանգստի կարիք ունեցող պետական կառույցների աշխատակիցները շտապեցին նախ բժշկական օգնություն ստանալ: Սակայն բախվեցին առաջին հիասթափությանը` բժշկական հիմնարկները գերծանրաբեռնված էին, կամ գոնե այդպես էին ներկայացնում, համարելով, որ եթե կանխիկ գումարով չես եկել այլ սոցփաթեթով, պետք է հերթագրվես ու սպասես քո հերթին: Իսկ հերթդ լավագույն դեպքում կհասնի ամիսներ անց, կամ էլ կլրանա սոցփաթեթի համար սահմանված ժամանակը՝ մեկ տարին, ու դու այդպես էլ չես հասնի քո հերթին:
Փաթեթ ստացած քաղաքացիների մի մասը գերադասեց մի քանի օր հանգստանալ Հայաստանի որևէ առողջարանային համալիրում, մտածելով ավելի լավ է նախ մտածել առողջ մնալու մասին, քան ամիսներ շարունակ անհույս դեգերել հերթերում:
Սակայն այստեղ էլ նոր անակնկալ էր սպասվում. Տուրիստական ընկերությունները տոմսերի պատկառելի գումարին ավելացրին և՛ս իրենց հասանելիք 10 % -ը, ապահովագրական ընկերությունն էլ վերցրեց իր բաժին 20 %, այսպիսով մնացորդ գումարը ընդամենը բավարարեց 5-օրյա հանգիստը փոխարինելու 3-օրյայով:
Հավանաբար նույն ձևաչափով, օրինակ՝Վանաձորի մի խումբ ուսուցիչների Ջերմուկ մեկնելու ուղեգիրը տուրիստական կազմակերպությունը փոխարինեց Ծաղկաձորի, հետո Սևանի ուղեգրով հաշվարկելով օրը՝ 18 հազար դրամ, իսկ ձևակերպումների համար Երևան հասնելու համար էլ գանձեց ևս 20 տոկոս:
Երբ զանազան աճպարարություններ են արվում ՀՀ քաղաքացուն «քթից բռնած ման ածելու» և հնարավորինս շատ խնդիրների առաջ կանգնեցնելու համար, ակամայից մտածում ես, չէ որ Ջերմուկում կողք- կողքի բազմած առողջարանային համալիրները, որոնց մեծամասնությունը կառուցվել է խորհրդային տարիներին, կիսադատարկ ու մռայլ երազում են այն երանելի ժամանակների մասին, երբ լեփ- լեցուն էին, ուրախ ու իրենց ապագային վստահ մարդկանց խինդ ու ծիծաղով:
Դեռևս անհայտ է, թե մինչև տարվա վերջ ինչ անակնկալներ մեզ կմատուցվեն, բայց ակնհայտ է, որ սոցիալական փաթեթը ևս մեկ ձև դարձրեցին ստորացնելու առանց այդ էլ գնալով ավելի ու ավելի ստրկամիտ դարձող մտավորականությանը:
Հետաքրքիր է, վերընշվածի մասին տեղյա՞կ են համապատասխան կառույցները:
Փաթեթ ստացած ուսուցիչ
Այսօր` հուլիսի 10-ին ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ամփոփեց իր ղեկավարած կառույցի 2012 թ. առաջին կիսամյակը: ԴԱՀԿ ծառայության ղեկավարը լրագրողներին տեղեկացրեց, որ 2012 թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել են 7,123 մլրդ դրամի սահմանագիծը, որը նախորդ տարվանից 250 մլն դրամով ավելին է, հարուցվել է 51.447 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 42.761-ի դիմաց:
Ըստ Պողոսյանի վեց ամսվա հաշվետվությունը փաստում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքների ծավալը շարունակում է մնալ գերծանր: Կարևոր խնդիրներից մեկը, որն այսօր հուզում է ոչ միայն հասարակությանն, այլև իրենց կառույցին, ֆիզիկական անձանց սնանկացումից հետո, վերջին կացարանից չզրկելու հարցն է: «Օրինակ, եթե բանկը քաղաքացուն տալիս է վարկ, բանկը իր բիզնեսն է անում, և ինչ-որ տեղ վերջինս ամբողջությամբ ապահովագրված է, մինչդեռ քաղաքացին իր վերջին կացարանը գրավ է դնում»,- ասաց նա հավաստիացնելով, որ իրենք մարդուն իր միակ բնակելի տարածքից չզրկելու ուղղությամբ քայլեր են կատարում. «Այս տարի ԴԱՀԿ-ը նպատակ ունի Կառավարությանը կոնկրետ նախագիծ ներկայացնել, որը շատ երկրներ արդեն ընդունել են: Շատ դեպքերում մենք տնից հանել ենք մարդկանց և հանրակացարանում տեղավորել, որպեսզի անձը, գոնե, ապրելու տեղ ունենա»:
Ըստ ԴԱՀԿ պետի, առաջին կիսամյակում նկատելի են ֆիզիկական անձանց օգտին բռնագանձումների ավելացելում, իսկ իրավաբանական անձանց առումով նվազում:
«Այսօր մենք գրեթե չունենք ուշացած կատարողական վարույթ, այսինքն՝ տարիներով մնացած կատարողական վարույթ չկա», -հավատացրեց Պողոսյանը, նշելով, որ ծառայությունն իր վրա դրված պարտականությունները կատարում է հաջողությամբ շարունակելով աշխատանքները Գլխավոր դատախազության հետ. «Դատախազություն է ուղարկվել 14 գործ, որոնք, ըստ էության, նույնն են՝ տեսակների չարաշահում, կեղծ մաքսազերծում, դատական ակտի դիտավորյալ չկատարում: Դրանցից վեցի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ»:
Միհրան Պողոսյանն անդրադարձավ նաև խարդախությունների հետ կապված հարցերին. «Մեր հասարակությունը դեռ չի ընդունել այն փաստը, որ ԴԱՀԿ-ն աճուրդն իրականացնում է էլեկտրոնային կայքի միջոցով, և ինչ-ինչ մարդիկ դրանից օգտվում են, որն էլ առաջ է բերում նման թյուրիմացություն»:
Պողոսյանը խոսեց կոնկրետ դեպքի մասին, ներկայացնելով վերջին միջադեպը. «Մարդը, պարզապես, ներկայացրել է, որ ցանկացած գույք (ավտոմեքենա և այլն) կկարողանա հարկադիրից ավելի էժան տալ, ինչին էլ բազմաթիվ մարդիկ հավատացել են: Այսօր մեր ջանքերով գտել ենք այդ երիտասարդին՝ որը կանգնած է դատարանի առաջ: Քրեական գործ է հարուցվել»։
Ըստ նրա, այդ անձը ոչ թե համակարգի աշխատող է, այլ ուղղակի իրավաբան է, որն օգտվել է մեր ժողովրդի տեղեկացված չլինելու հանգամանքից և բազմաթիվ մարդիկ խաբեության զոհ են դարձել:
Մինչդեռ ԴԱՀԿ- ում 2006-ից էլեկտրոնային տարբերակով է վաճառք իրականացվում:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչ ընթացքում է գտնվում «Ալեքս Գրուպ» ընկերության տուգանքի վարույթը, Միհրան Պողոսյանը տեղեկացրեց. «Ալեքս Գրիգ» ընկերության տուգանքն արդեն վճարված է, այս պահին վարույթը կարճված չէ»:
Խոսքը վերաբերվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանված պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը` ռուսական և ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները, մասնավորապես` «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» ապօրինաբար ընդօրինակելու և սպառողներին շփոթության մեջ գցելուն:
Հիշեցնենք որ միայն 2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար:
«Առգրավված են ոչ միայն օղիները, այլ նաև բոլոր ռեսուրսները` խցաններ, շշեր, պիտակներ, որոնք հայտնաբերվել են: Եթե ընկերությունը հնարավորություն ունենա շարունակել այդ գործունեությունը, նորից եմ հավաստիացնում, ԴԱՀԿ-ը, կարձագանքի»,-ասաց Միհրան Պողոսյանը, շեշտելով, որ օղիների ամբողջ խմբաքանակն է առգրավված:
Նախորդ շաբաթավերջում Երևանյան լճի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել տվյալ տարածքում իրենց գործունեությունը ծավալող մարմնավաճառների միջև, ինչի արդյունքում նրանք հաշիվները պարզելու համար նույնիսկ դանակ են գործի դրել: Վեճը ծագել է հաճախորդներին միմյանց ձեռքից փախցնելու համար: Ըստ տեղեկությունների` միջադեպին մասնակցել են 3 հոգի, իսկ դանակի հարվածները ընկերուհուն հասցրել է Սյուզի անունով մարմնավաճառուհին: Վերջինս նույնպես տուժել է:
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը («Մաքուր ջուր» ապրանքանիշ) երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել տուգանքի վճարման անդորրագիր: Ընկերության նկատմամբ կիրառվել էր օրենքով նախատեսված առավելագույն պատիժ՝ շրջանառության 1 %-ի չափով, գումարը կազմում է մոտ 5 մլն 240 հզ. դրամ:
«Հայկական Վարկածի» Ֆեյսբուքյան էջին «Մաքուր ջուր»-ը տեղադրել էր հետևյալ հղումը.«ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր սպառողներին 9 տարիների վստահության եւ համագործակցության համար: Մենք գնահատում եւ արժեւորում ենք այն ուղին, որն անցել ենք մեր սպառողի հետ, իրականացրել ենք առավելագույնը նրանց սպասումները արդարացնելու համար:
Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների` հարկ ենք համարում եւս մեկ անգամ հայտարարել, որ «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը որևէ տեղ որևէ միջոցով երբևէ չի հայտարարել, որ իր կողմից առաջարկվող ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐՆ ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող և ջրամատակարարման ցանցով առաքվող: Մեր Ընկերությունը հայտարարելով որ իր առաջարկած ջուրն ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ է` այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը` այն է Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել և միշտ փոխանցվել է մեր սպառողներին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան, բողաքարկելու ՀՀ ՏՄՊՀՀ-ի 30.03.2012թ կայացրած որոշումը:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունում շշալցված բնական աղբյուրի խմելու ջրի վերաբերյալ տերմիններ և ցուցանիշներ (քիմիական կազմը) սահմանող ազգային ստանդարտներ չեն գործում: Այսպիսով ՙՄԳԱ Վոթըր՚ ՍՊ Ընկերությունը հումքային ջրի ծագման մասին միշտ տվել է ճշտգրիտ տեղեկություններ:
Այդ առիթից օգտվելով մեր ընկերության մրցակիցները` փորձում են գցել թյուրիմացության մեջ ոչ միայն մեր սպառողներին, այլ նաեւ ամբողջ հասարակությանը, օգտագործելով բոլոր մեթոդները:
Կարեւորելով հետագա համագործակցությունը մեր սպառողների հետ` հատուկ շնորհակալություն ենք հայտնում հազարավոր հաճախորդներին, որ այս տարիների ընթացքում միասին ներդրում ունեցանք Միացյալ Ազգերի կազմակերպության Մանկական Ֆոնդի` UNICEF-ի «ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ» առողջության ծրագրին եւ վստահ ենք, որ մենք համատեղ ջանքերով կշարունակենք բարձրացնել մեր երկրում հետծննդյան խնամքի մակարդակը, քանի որ յուրաքանչյուր շիշ «ՄԱՔՈՒՐ ՋՐԻՑ» հասույթ կշարունակվի փոխանցվել UNICEF-ին Հայաստանի ծննդատներին բուժսարքավորումներ ձեռքբերելու նպատակով:
ՏՄՊՊՀ-ն պահանջել էր, որ 5-օրյա ժամկետում վերացվի խախտումը, և այժմ տեղեկացնում է, որ ընկերությունը խնդրել է, տեխնիկական վերակազմավորման ժամկետը երկարաձգել ևս 15 օրով:
Ստացվում է որ չնայած հայտարություններին, թե ընկերությունը դիմում է դատարան և վիճարկում է հանձնաժողովի որոշումը, հանձնաժողովը վարչական բողոք չի ստացել:
Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը մեղադրվել էր անբարեխիղճ մրցակցության մեջ: Ըստ ՏՄՊՊՀ-ի` «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ տեղեկություններ: Մասնավորապես` «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
Այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է իր հարևանի պատմածը` Մեծամորում մի կուսակցությունը «բոմբոներկա» է բաժանում, մյուսը` ջեմ, իսկ տեղի բնակչությունը երկու կողմից էլ վերցնում է եւ ուրախանում: Բնակիչներից մեկն էլ նշել է, թե ինչ լավ է երեխայի ծնունդը կկարողանա անել մանկապարտեզում:
Լիլիթ Գալստյանը համոզված է.«Մենք այլանդակում ենք հասարակությանը, մեր իրականությունը մոդեռնացմանն այլընտրանք չունի, քանի որ այս արևելյան աղբով մեր երկրի ճակատագիրը վտանգված է»,-ասաց նա: Նրա կարծիքով ընտրություններից առաջ, նախ պետք է ճշտել, թե ինչ երկիր է ուզում դառնալ Հայաստանը, ուր ենք գնում, որտեղ է ՀՀ քաղաքացու շահը, այնինչ ստեղծված իրավիճակը որեւէ կապ չունի մոռենիզացված Հայաստանի հետ:
Լրագրողներին հետաքրքիր էր, որ ՀՅԴ-ն սոցիալիստական ուղղվածության կուսակցություն է, սակայն ցուցակում հայտնվել են գործարարներ, Գալստյանն արձագանքեց. «Գիտեք, երբ դու խոսում ես խաղի կանոնների մասին եւ քո ընկերները խաղի կանոնները չեն փոխում, ակամայից նաև դու ես հարկադրված քո խաղի կանոնը բերել այդտեղ: Եթե մեր ցուցակում կան գործարարներ, որոնք կհայտնվեն խորհրդարանում, վայր կդնեն իրենց գործարարությունը և կզբաղվեն օրենսդիր աշխատանքով»:
Հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկը, որի անվանն ու այնտեղ կատարվող այլ գործընթացներին դեռ կանդրադառնանք, ունի ընդամենը մեկ ընտրատեղամաս, որտեղ գրանցված են 5 թեկնածու:
Ասել, թե քաղաքը հանդարտ է, կամ անտարբեր , Ճիշտ չի լինի, տարբեր ուժեր որոշակի պատրաստություններ են տեսնում, իսկ մարդիկ…
Ամենահետաքրքիրը հենց նրանց`ընտրողների վիճակն է. մարդիկ, ոչ ավել, ոչ պակաս անհամբեր սպասում են ընտրակաշառքի: Որևէ մեկը չի թաքցնում, որ ակնկալում է կոնկրետ գումար, ավելին` բազմապատկելով ընտանիքի անդամների թվով, արդեն հաշվարկել ու որոշել են, թե ինչի վրա պիտի ծախսեն ստանալիքը:
Այստեղ ԲՀԿ-Ն-ն ու ՀՀԿ-ն առայժմ խաղաղ են: ՀԱԿ-ի մասին համարյա չեն խոսում:
Իսկ այ ՕԵԿ-ն արդեն որոշակի քայլեր է կատարել. «Օրինաց երկիրը» բնակիչներին մարտի 8-ի կապակցությամբ էժանագին օծանելիք ու մուրաբա է բաժանել: Ասում են նույնիսկ, որ պահածոյի ժամկետն անցած է եղել, ու Արթուր Բաղդասարյանը, որը ըստ լուրերի, պահածոների գործարանի սեփականատեր է, իր պահեստը թեթևացրել է, իր ընտրողների բերանը քացրացնելու ազնիվ մղումով: Բնակիչները ինֆորմացիա ունեին, որ ՕԵԿ-ը հեռախոս է բաժանելու, նրանք հույս ունեին, որ դա կլինի ապրիլի 7-ի կապակցությամբ ու անհամբեր սպասում էին:
Օեկ-ը նաև մարդկանց հորդորում է համակիրներ բերել և գրանցել կուսակցության օգտին` խոստանալով 20 ձայնի դեպքում, 30 հազար դրամ տալ:
Ապրիլի 7-ը հեռու չէ, որը նաև քարոզարշավի սկիզբն է, ու ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ անհամբեր սպասման մեջ են, դե, ավելի լուրջ կուսակցություններից` ավելի լուրջ ակնկալիքով:
Հ.Գ. Ընտրակաշառքի սպասումը գրեթե համատարած է, չի կարելի ասել, որ վերընշված բնակավայրը եզակի է, գրեթե բոլոր մարզերում վիճակը նույն է:
Անի Հարությունյան
Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը. 1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», 2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության, 3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը, 4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում, 5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով, 6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին: Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը: Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Երեւանի քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում ձյան մաքրման հետ կապաված աշխատանքների կատարման մասին, էլ ավելի բորբոքելով կրքերը. Ուշագրավն այն է, որ չնայած հավաստիացումներին քաղաքում մաքրված փողոցներ որևէ մեկը չի տեսնում. Նույնիսկ կենտրոնական փողոցները խայտառակ վիճակում են:
Ի դեպ շատ լավ կլինի, որ քաղաքապետարանը նշի թե կոնկրետ ո՞ր փողոցներն է մաքրել օր ու գիշեր աշխատող տեխնիկան:
Որ վարչական շրջանի, ո՞ր կենտրոնական փողոցներն են մաքրել, որ հասել են մայթերին ու բակերին: Այս տեղեկություններն են, որ հետաքրքիր է մայրաքաղաքի բնակչին, քանի որ քաղաքի սուղ բյուջեից դուրս գրվող հսկայածավալ վառելիքը և մաքրման համար անհրաժեշտ մյուս ռեսուրսները, դուրս են գալու նրա գրպանից մինչդեռ սառցապատ կամ ցեխաջով լցված փողոցներով ու մայթերով ինքն է ստիպված քայլել, կրելով դրանից բխող բոլոր անհարմարությունները:
Ի դեպ եղանակները տաքանալուն պես մի այլ խնդրի առջև ենք կանգնելու, ինչպես այսօր երբ արևից հալվեց ձյունը. այն տեղ չունի լցվելու, քանի որ փողոցների դիտահորերը չգիտես ինչ նկատառումներով, տարիներ առաջ փակվեցին. (մենք այս թեմային անդրադարձել ենք) Թե ո՞ւմ անպատասխանատու որոշման արդյունքն էր դա, այդպես էլ չպարզվեց, սակայն այսօր Երևանի բնակիչը կանգնած է փաստի առջև: Գիշերվա սառնամանիքը փողոց լցված ջուրը սառույց է դարձնելու ու վաղն առավոտյան մենք ունենալու ենք շատ տխուր պատկեր:
Սրա մասին է պետք մտածել. լուծեք դիտահորերի խնդիրը, քանի որ տարվա վեց ամիսը դա անհրաժեշտ է հետիոտն երևանցուն: Ձյունն ու անձրևը նրան է անհարմարություն պատճառում, այլ ոչ այն մարդկանց ովքեր ոչ ձյունապատ ու շատ վատանգավոր թեքահարթակներն են ստիպված հաղթահարել, ոչ էլ դուրս են գալիս սելավապատ փողոց:
Իսկ քաղաքապետարանը այս ամենին անհաղորդ տարածում է իր հերթական իրականության չհամապատասխանող հաղորդագրությունը.
Բոլոր վարչական շրջաններում փետրվարի 10-ի լույս 1-ի գիշերը, ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները, գրում է քաղաքապետարանը: Անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր եւ երկրորդական փողոցներում մաքրվել եւ փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ վաղ առավոտից սկսած կազմակերպվել ու շարունակվում է դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, վաղ առավոտից սկսվել եւ շարունակվում է նաեւ մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները: Այս աշխատանքներում ներգրավված են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն` իրենց տեխնիկական եւ մարդկային ամբողջ ռեսուրսներով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչեւ ձնից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները:
«Ձևավորվում է միմյանցից տարբեր գաղափարախոսությամբ երեք քաղաքական ուժ. իշխող ուժի գաղափարախոսությունը ֆինանսաօլիգարխիկ կապիտալիզմն է, մյուսը ԲՀԿ ուժն է, որ պետք է կենտրոնամետ լինի, բայց սա ավելի շատ արդյունաբերական է, իսկ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ժողովրդական կապիտալիզմն է, երբ 300 — 400 հազար մարդ պետք է զբաղվի ակտիվ բիզնեսով, հետո այդ թիվը պետք է հասցնել 700-800 հազարի», — այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Ինչ անում են` մեր ասածն են անում, բայց աղճատված: Ուժեղ պայքար է գնում տնտեսական ուժերի միջև` Հայաստանը լինելու է մա՞նր բիզնեսի, թե՞ խոշոր բիզնեսի երկիր»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նա տեղեկացրեց, որ ցանկացած պատգամավորի թեկնածուի ինքն անվճար խորհրդատվություն է տրամադրում: Իսկ ՀԱԿ ցուցակի, ընտրությունների հետ կապված, ասաց թե ներքին պայմանավորվածություն կա, որ դիմեն Լևոն Զուրաբյանին»:
Ինչ վերաբերվում է «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծին, նախկին վարչապետի կարծիքով, դա ոչ թե ստվերի դեմ պայքարի միջոց է, այլ` ներմուծող օլիգարխներին ֆինանսական օլիգարխներ դարձնելու փորձ:
Իբրև տնտեսագետ Բագրատյանը կարծում է, որ կանխիկացման հետ ստվերը կապ չունի. «Ստվերը ստվեր ա, կարա կանխիկ էլ լինի, անկանխիկ էլ«սրանք բացարձակ հիմարություններ են»:
«Կրակն ենք ընկել, որ էդ մարդը բանկում է աշխատել, բանկի գործ էլ չգիտի, իսկ գյուղատնտեսության ոլորտն էլ ղեկավարում է «գյուղմեխանիզացիան» ավարտած մարդը»: Բագրանտյան ի նկատի ունի վարչապետ Տիգրան Սարգսյանին և Գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
«Ի՞նչ են անում էս բանկերը, ասում են, որ երեք միլիոնից ավել գործարքը բանկով պիտի անեք: Հին հայտնի սովետական պատմություն է, սովետում էլ տենց թվեր կային: Տիգրան Սարգսյանը նրանց դարձնում է ֆինանսկան օլիգարխներ ու նրանց հասկացնում է, որ աշխարհում ուրիշ փող չկա»,- ավելացրեց Բագրատյանը:
Բագրատյանի հայտարարությունը հիմնավորվում է նաև «Տրանսպերենսի ինտերնեյշնլ» (Transparency International) կազմակերպության նախորդ տարվա զեկույցով.Հայաստանը ստվերային գործունեության գործակցի ցուցանիշով 2011-ին 151 երկրների մեջ զբաղեցրել է 124-րդ տեղը: Իսկ ընդհանուր ցուցանիշը եղել է 47:
«Այսինքն 47 տոկոսը փաստ է, 53-ը ստվեր»,- պարզաբանեց Հրանտ Բագրատյանը, զուգահեռ անցկացնելով իր վարչապետության տարիների հետ.«Սա նույն ցուցանիշն է, ինչ եղել 1996թ., երբ պատերազմը նոր էր ավարտվում, իսկ պետությունն էլ մի քանի տարեկան էր: «Երբ մեզ ինչ-որ անեկդոտներ էին պատմում, «մազութի գործ», որ շեղեն ուշադրությունը և սկսեն իրենց սև գործը»,:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.