29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:
Նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝
1. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արդյունքում՝ շուրջ 30 000 չաշխատող մայրերի 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի 138 000 դրամ մայրության նպաստ (60 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):
2. Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի:
3. Մայրության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից՝ սահմանելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4.6 մլն դրամ և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին (140 օրվա համար՝ 5.5 մլն դրամ)):
4. Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար ևս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանել, որ առավելագույն շեմը գերազանցող եկամտի մասով փոխհատուցումը կարող է տալ գործատուն՝ իր միջոցների հաշվին՝գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կամ աշխատանքիընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում:
5. Սահմանել մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է այն սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը կփոխկապակցվի չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության հետ՝ բացառելով, որ աշխատող կնոջ մայրության նպաստը լինի ավելի պակաս, քան չաշխատող անձինը):
6. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 80%-ից, որի առավելագույն շեմը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:
7. Համատեղությամբ աշխատողների մայրության նպաստը հաշվարկել կոնսոլիդացված (համախմբված) եկամուտներից՝ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն և առավելագույն շեմերը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այն բոլոր սոցիալական խնդիրների մասին, որոնք առկա են մեր երկրում:
Ըստ նրա, այդ մարտահրավերները միայն Հայաստանում չեն դժվարություններ առաջացնում, այն մոլորակի մաշտաբով է լուծում պահանջում:
Նրա խոսքով, Հայաստանում նվազել է աղքատության ցուցանիշը:
«Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև, համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այդ հարցն ավելի սրվեց, սակայն հետևողական քաղաքականության արդյունքում՝ 2008 թվականից հետո աստիճանաբար կարողացանք ցուցանիշները նվազեցնել»,- ասաց փոխնախարարը:
Թե ինչի՞ արդյունքում է նվազել ցուցանիշը, Պետրոսյանը չմանրամասնեց:
Ըստ նրա երկրի առջև ծառացած հաջորդ կարևոր խնդիրը գործազրկությունն է:
«Հատկապես երիտասարդների գործազրկության ցուցանիշը հասնում է 24 տոկոսի, սա նույնպես մտահոգիչ է»,- արձանագրեց Պետրոսյանը:
Պետական պաշտոնյան ասաց, թե կենսաթոշակների մակարդակը նույնպես ցածր է, և այն չի կարող բարեկեցություն ապահովել թոշակառուներին:
«Հաշմանդամությունն ունի 8 — 9 տոկոս զբաղվածություն, սա լրջագույն խնդիր է»,- ասաց փոխնախարարը:
Նա փաստեց նաև, որ նվազագույն աշխատավարձի մակարդակը դեռևս ամբողջությամբ չի ապահովում ոչ միայն ընտանիքի, այլ նաև անձի բավարար կենսամակարդակը. «Սա ևս մտահոգիչ է, և Կառավարության առջև խնդիր է դրված յուրաքանչյուր տարի 5000 դրամով այն ավելացնել»:
Խնդիր է նաև, տարածքային համաչափ զարգացման բացակայությունը . բնակչությունը հիմնականում կենտրոնանում է մայրաքաղաքում:
Փոխնախարար Պետրոսյանը տրտնջաց, թե սոցիալական ոլորտն ամենաբարդ է. «Աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ գոհ լինեն այդ երկրի սոցիալական վիճակից. նույնիսկ ամենազարգացած երկրներում էլ բողոքներ ու ցույցեր են լինում այդ երկրի սոցիալական վիճակից»:
Հ.Գ. Պետրոսյանը մատնանշեց խնդիրներ, որոնք քաջ ծանոթ են հանրությանը, այն մեկ անգամ ևս մատուցելու կարիքը չկար, դրանք հաղթահարելուն ուղղված աշխատանքների մասին գուցե խոսեր փոխնխարարը և դրանց արդյունքները ներկայացներ:
Իսկ այն, որ գյուղական բնակավայրերի դատարկությունը վաղը աղետի է հանգեցնելու, կամ երիտասարդների զբաղվածության հարցը չկարգավորելը վերաճելու է չարիքի, իսկ տարեկան 5 հազար դրամ բարձրացող աշխատվարձն այս գլխապտույտ ընթացող աշխահում, ուղղակի սեփական ժողովրդին ձեռք առնելու պես մի բան է:
Ցավալի է, որ իշխանությունները իրենց անգործության հետևանքները չեն գիտակցում, այլապես կկատարեին ավելի կոնկրետ քայլեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի ավելացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնում է լրացուցիչ դժվարություններ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքներին ամսական լրացուցիչ 1000-ական դրամ օգնություն հատկացնել:
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարության փակ նիստից հետո Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ լրագրողների հետ զրույցից պարզ դարձավ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակում առաջարկված նախկին «կուտակային վճարի» փոխարեն պետք է կիրառել «սոցիալական վճար» տերմինը, սակայն դրանից պարտադիրի սկզբունքն, ըստ էության, չի փոխվելու:
Ըստ Ասատրյանի. «Կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների կուտակային համակարգերի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա համակարգի գործարկումը: Քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և դրա շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները և հարցերը»:
Նախագծի համաձայն՝ պետական աշխատողների համար տվյալ վճարը կգործի օրենքի ընդունումից հետո, մասնավոր հատվածի համար՝ 2017 թվականից:
Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, այն հարցին, թե՝ ի՞նչ է կատարվում իրականում և ի՞նչ ելք կառաջարկեք, ասաց. «Ելքն այս իրավիճակից այն է, որ «պարտադիր» բաղադրիչը չպետք է լինի՝ պայմանավորված բազմաթիվ մեխանիզմների բացակայությամբ, մասնավորապես՝ երաշխինքերի ամբողջ համակարգն է բացակայում, վստահություն չկա և բացի այդ՝ գոյություն ունի պարզապես պետական հաստատության ներկայացուցիչների չափազանց ցածր եկամուտների մակարդակ, որի պարագայում այսպիսի հասարակությունը դեռևս չի կարող մտածել իր ավելի հեռանկարային, ավելի բարեկեցիկ կյանքի մասին: Այս հարցով պետությունն է շահագրգռված: Հարց է առաջանում ՝ինչի՞ համար են անհանգստացած. հիմա մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն լուծվում, որոնց մասին չեն էլ մտածում, իսկ հիմա դուք մտածում եք, թե 40 տարի հետո քաղաքապետը ինչպես պետք է ապրի՞ : Առնվազն ակնհայտ է դառնում, թե՝ նման մոտեցումը մշակողները կամ ցանկացողները ինչ են ուզում: Բազմաթիվ խնդիրներ կան, մեկը մյուսի հետ կապված, և, բնականաբար, այս պահին «Կուտակային կենսաթոշակային»-ի անունը ինչ կդնեն, պարզապես ծիծաղելի է. ինչ ուզում եք, դրեք: Խնդիրը շատ հստակ է և լիարժեք. այսօրվա քաղաքացին չունի արժանավայել եկամուտ, և ինքը երբևիցե չի ընդունի, որ եկամուտներն այսօր պահենք, հետո, իբր թե, տանք »:
Կապ հաստատեցինք նաև Հրանտ Բագրատյանի հետ, որն ասաց, որ Ազգային ժողովում դեռ չեն ստացել որոշման նախագիծը, իսկ ինքը մեկնաբանություն է տալիս, երբ տեղեկատվությունը հաստատ է լինում. « Ես չեմ կարող ասել, որ այդպես չէ, բայց դեռ թուղթ չենք ստացել Ազգային ժողովից»:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանի հետ. «Ելքը տեսնում ենք պայաքարի մեջ: Ըստ էության ոչինչ էլ չի փոխվել. նույն այլանդակությունն է, այլ տերմիններով: Աչքակապությամբ են զբաղվում, քամելիոնի են ձգտում՝ գույնը փոխելով: Դրանից Էությունը չի փոխվում:Որոշման և ոչ մի դրույթ չի համապատասխանում մեր սկզբունքներին: Գումար տալը պետք է լինի կամավորության սկզբունքով, այնինչ կրկին պարտադիր է, ինչպես տեսնում ենք, որևէ ձևով աշխատողի համար «պարտադիր»-ը չպետք է լինի ֆինանսական բեռ, այնինչ որոշման մեջ ֆինանսական բեռ է գրված: Սա ուղղակի որակում եմ մարդկանց գրպանները լցնելու մեծապատիվ մուրացկանություն՝ մի փոքր այլ տերմիններով»:
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին: Որոշման մեջ կիրառվող «դրամական օգնության» բառերը փոխարինվել են «ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի» բառերով:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստում որոշվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը վերանվանել նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության:
Կառավարությունը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության ավագ, միջին, կրտսեր սպայական և ենթասպայական անձնակազմին և ՀՀ ԿԱ ոստիկանության գլխավոր, ավագ և միջին սպայական անձնակազմին՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով տրամադրվող սպառողական վարկի համար մշակված հատուկ վարկային ծրագրով տրամադրված վարկի տոկոսագումարները երկու կամ երեք տոկոսային կետով համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել ավելի քան 10 մլն դրամ:
Նիստում ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է քաղաքացիական ծառայողներին բնակարաններով ապահովելու համար «Միկշին» ՍՊԸ կողմից կառուցապատման իրականացման նպատակով ընկերությանը ՀՀ 2014թ. պետբյուջեից 2014թ. առաջին կիսամյակում տրամադրել 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով, տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով՝ որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը:
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան բուհերի դիմորդների փաստաթղթերն ընդունել նաև նույնականացման քարտով, մինչև օգոստոսի 1-ը զորացրման ենթակա զինծառայողներին լիազորված անձի միջոցով դիմում-հայտ ներկայացնել և մասնակցել ընդունելության մրցույթին:
Գործադիրը հավանություն է տվել Վարակիչ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և դրա 2014-2018թթ. միջոցառումների ժամանակացույցին: Փաստաթղթի ընդունումն իրականացվում է Հայաստանում միջազգային առողջապահական կանոնների ներդրման շրջանակում և նպատակ ունի կանոնակարգել տարափոխիկ հիվանդություն փոխանցողների դեմ պայքարը, այդ թվում՝ ՀՀ տարածք թափանցելու սահմանափակման միջոցով:
Կառավարության որոշմամբ Երևանի Իսահակյան 28 շենքի երրորդ շինության առաջին հարկից 45.7 քառ. մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հինգ տարի ժամկետով հանձնվել է «Գրահրատարակիչների ազգային միություն» իրավաբանական անձանց միությանը:
«Պատանի երկրապահ» ակումբի մարտավարական, կրակային և շարային գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60 մլն դրամ:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը, որոնք ապահովում էին «Պետական նպաստների մասին» 2005թ. ընդունված օրենքի կիրառումը: Այդ օրենքը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին: Այսպիսով, հստակեցվել է պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը:
ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի որոշմամբ գործադիրը բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար սոցիալական ծառայությունների փաթեթ էր սահմանել: Այժմ, փոփոխություն և լրացում կատարելով այդ որոշման մեջ, կառավարությունը կանոնակարգել է փաթեթի տրամադրման բյուջետային միջոցների որոշման ընթացակարգը և ապահովել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից 275 քառ. մետր տարածք է հատկացվել «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ին: Դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզի ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև անգլերեն՝ օտարերկրյա քաղաքացիներին:
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ դրանով իսկ ապահովելով կրթական ոլորտի միասնական պետական քաղաքականություն և միասնական չափանիշներ, արտոնագրման պայմանների ու պահանջների հավասար դաշտ:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր 2014թ. փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրության «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և գույք հանձնելու 27-րդ կետը:
ՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, — ասել է վարչապետը, — Եվ մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները: Ի՞նչ ստացվեց արդյունքում, պարոն Ասատրյան»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան — Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով: Մեր բոլոր վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ կապված հաշվարկման կարգի հետ և հիմնական շեշտադրումը տեղափոխենք առավել աղքատ կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ և 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ: Ընդ որում ասեմ, որ այդ աղքատության գծերի փաստացի ցուցանիշները 2012 թվականի են՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, նաև հաշվի առնելով գնաճային կանխատեսումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն՝ 300 հազար թոշակառու անցյալ տարի գտնվում էր աղքատության շեմից ցածր:
Արտեմ Ասատրյան — Այո: Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Նաև հաջորդ տարվա բարձրացումը մենք նախատեսում ենք թիրախավորել նույն շրջանակում, քանի որ կենսաթոշակային համակարգը և ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաև ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան — Պետք է խնդրեմ Ձեզ, որպեսզի ԶԼՄ-ներին ամբողջական տեղեկություն տրամադրեք թոշակառուների շրջանում աղքատության ցուցանիշների հետ կապված, ինչպես նաև դինամիկան ներկայացնեք, ասենք վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Հասկանալի է, որ այն դեռևս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ կուտակային կենսաթոշակների համակարգի դրական և բացասական կողմերին:
«Եթե 1988 թվականին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, հիմա՝ 40 հազար, դա նշանակում է, որ վերջին տարիների ծնվածները կրկնապատիկ գումար պետք է տան, որպեսզի կարողանան նրանց թոշակները փակեն: Կուտակային ֆոնդերը դրական առումով, նոր աշխատատեղեր են ստեղծում, բյուջեն են մեծացնում և ամենակարևորը՝ դրված գումարին տարեկան որոշ տոկոսներ է ավելացվում»,-նշեց սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանի, այս համակարգի թերություններից է, որ բոլոր հարկերը միասին կազմելու են աշխատավարձի 26 տոկոսը, որն էլ գնալով հարկ՝ տակը գումար չի թողնելու:
Նրա խոսքով, ապահովագրական կենսաթոշակն ապահովում է աղքատության մակարդակը, կուտակայինը՝ ձգտում է ապահովել աշխատելու ժամանակ ունեցած կենսամակարդակը. «Որոշ երկրներում՝ օրինակ Շվեցարիայում, թոշակը պետք է կազմի աշխատավարձի 70 — 80 տոկոսը, Ռուսաստանը փորձում է 30 տոկոսից բարձր պահել, մեզ մոտ, չգիտեմ ինչ կանեն, բայց կարծես թե խոսքը գնում է 30 տոկոսի մասին»,- նշեց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը գտնում է, որ կուտակային համակարգը թույլ է տալիս ավելի շատ աշխատել ու ավելի շատ ունենալ, մյուս դրական կողմը, ըստ նրա, սպառողական ակտիվությունն է. «Եթե այդ ակտիվությունը չլինի, կկանգնենք ճգնաժամի առաջ: Այս կուտակային ֆոնդը թույլ կտա, որ թոշակառուները դառնան սպառողական ակտիվ խումբ»:
Ադիբեկյանի համոզմամբ, համակարգի գործելու դեպքում, թոշակառուները, հետևելով եվրոպացի թոշակառուների օրինակին, կարող են շրջել տարբեր երկրներում:
«Մինչդեռ Հայաստանում թոշակների չափը նման է ծաղրանկարի: 30 հազար դրամը բավականացնում է միայն կոմունալ ծախսերին, իսկ մնացածի համար միջոցներ չեն մնում: Եթե դիմենք ռիսկի, 1974 թվականից հետո ծնվածները շամպայն կխմեն, եթե ռիսկի չգնանք՝ սովորական ջուր»,- կարծում է բանախոսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.