29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները և հակադիաբետիկ հաբերը պետք է ստանան ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչև սեպտեմբերի 23-ը:
Լուսինե Վայաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկար, շատ երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Էսօր գրելու օրն էր: Որովհետև էսօր Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Ու ես էլի ոչինչ չգրեցի լավ արեցի չգրեցի չուզեցի չգրեցի ես պարտավոր չեմ գրել հենց հեպատիտի օրը ես ապրում եմ դրանով արդեն 17 տարի ու դա ինձ իրավունք ա տալիս գրել թեկուզ ամեն օր ամեն տեղ դրա մասին ու էն մասին որ ու ես դա կանեմ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մարդու կյանքը արժեք չունի, եթե ունենար` մենք մեր ընդերքով, որ մեզ թունավորել ա արդեն իսկ կարանք հինգ Հայաստանի չափ հիվանդ բուժենք, ոչ թե կյանք մուրանք կոպեկ կոպեկ իրարից ու դրսերից: Ես մեղադրում եմ ՀՀ կառավարությանը իր քաղաքացու կյանքի վրա թքած ունենալու, եվրոպական ու համաշխարհային կառույցներին կեղծ հաշվետվություններ ներկայացնելու` երկրում հնարավոր բուժվող հիվանդությունների մասին, ու բոլոր փող չունենալու պատճառով չբուժվածների մահվան: Նաև` հայաթափության մեջ, քանի որ շատերը գնում են Հայաստանից բուժվելու նաև: Մի խոսքով չգիտեմ ոնց են անում դա, ես մեղադրում եմ, տեղ հասցրեք: Ու մեղադրում եմ Հայաստանի ներկա վիճակը ապահով ներկայացելու ու եվրոպաներում հորդորելու մեր հիվանդներին չընդունել` յանի մենք բուժում ենք: Բուժում եք` բուժեք, չէ, մի խաբեք, թող մարդիկ գնան ողորմություն ուզեն այլ երկրից, մենակ մի գրեք թե բուժում ենք, երբ հաշմում եք: Թողեք գոնե այլ անապահով երկրի հիվանդի չափ իրավունք ունենա, ու կարողանա օգտվի եվրոպական գթասրտությունից: Մի խոսքով, դուք միջազգային կեղծ հաշվետվություններ եք տալիս, որը վտանգի տակ ա դնում փրկության վերջին հույս ունեցող մարդկանց կյանքը: Եթե դա մասսայական բնաջնջում չի ապա ինչ ա՞»:
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը պարզաբանել է, թե իրականում ինչ է տեղի ուենցել «Շողիկ» ճամբարում.
Այս թեման, ցավոք, վերջերս դարձել է ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե, ինձ՝ որպես մասնագետի և քաղաքացու, մտորելու տեղիք տվեց: Երբ որևէ մեկի անզգույշ ասված խոսքը դառնում է պատուհաս, ակամայից հիշում ես հայկական ասացվածքի մեղմացված տարբերակը՝ մեկը քար հորը գցեց, հազար խելոք հավաքվեցին՝ չկարողացան հանել: Ահա և նմանատիպ իրավիճակ ստեղծվեց վերջերս, երբ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարվեց, թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ: Մի ակնթարթում այս ստահոդ հայտարարությունը դարձավ տասնյակ հոդվածների վերնագիր: Բազմաթիվ լրատվամիջոցներ վերընթաց ու «շիկացած» ռեյտինգային սանդղակ ապահովելու նպատակով առանց պարզելու նյութի իսկությունը հևիհև սկսեցին նույնությամբ վերահրապարակել այդ բարբաջանքը՝ բացարձակ չմտածելով, որ նման անզգույշ և անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն կհայտնվի լարվածության և ապատեղեկատվության մթնոլորտում: Եվ այդպես էլ եղավ:
Ցանկացած երևույթի մասին խոսելիս պետք է առանջնորդվել փաստերով, ոչ թե զարկ տալ անառողջ երևակայությանը և օդում անհաջող կրակել: Իսկ փաստը հետևյալն է.
Անցյալ տարի՝ օգոստոսին, «Շողիկ» ճամբարի կազմակերպիչների հրավերով հասարակական հիմունքներով երկու անգամ այցելել եմ Հանքավանի ճամբար՝ դասախոսություն կարդալու: Հրավիրող կողմը, նախապես համացանում ծանոթանալով իմ հանրամատչելի նյութերին, ցանկություն էր հայտնել, որ դասախոսությունը նվիրված լինի սեռական դաստիարակության հարցերին: Նախապես քննարկվել էր դասախոսության անցկացման ձևաչափը, տևողությունը և օրերը: Հաշվի առնելով հեռավորության խնդիրը և ժամանակի սղությունը՝ որոշվեց դասախոսությունը անցկացնել 2 անգամ՝ 2 տարբեր օրերի՝ ճամբարի մասնակիցներին բաժանելով 2 մեծ խմբի: Ընդհանուր առմամբ՝ 2 օրվա դասախոսություններին ներկա են եղել 250-ից ավելի մասնակիցներ, ընդ որում ոչ թե 13-17 տարեկան անչափահասներ, ինչպես թյուրիմացաբար ասվել է մամլո ասուլիսին, այլ 17-30 տարեկան երիտասարդներ, այդ թվում` ներկա են եղել թե՛ ճամբարի տնօրենը, թե՛ կազմակերպիչները, հոգեբանը, մանկավարժը, ինչպես նաև դասախոսությանը հրավիրված հատուկ հյուրերը: Բայց նույնիսկ եթե դասախոսությանը ներկա լինեին 13-17 տարեկան պատանիները, սեռադաստիարակչական այդ ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար և որևէ խնդիր չի հարուցում, քանի որ ցանկացած անձ ունի սեռապես կիրթ լինելու իր իրավունքը, և սեռական դաստիարակությունը նախատեսված է նաև դեռահասների համար՝ ըստ տարիքային և բովանդակային առանձանահատկությունների:
Երկու օրերի դասախոսությունները տևել են գրեթե 3 ժամ, ինչը նախատեսվածից շատ էր՝ հարցերի և քննարկումների պատճառով: Ներկաների մոտ դասախոսությունն առաջացրել էր բուռն հետաքրքրություն, ինչն արտահայտվեց բաց և անկեղծ հարցերով, ընդ որում՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր: Նկատելի էր տղաներից մի քանիսի ագրեսիվ վարքը, որը արտահայտվում էր աղմուկով և ազատ ելումուտով: Հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդների սեռական առողջության հիմնահարցերը՝ սեռական դաստիարակության սխալները, ամուսնական նորաստեղծ ընտանիքի խնդիրները, թեթևամիտ սեռական կենսակերպի և սեռավարակաների հետևանքները, ամուսնական առաջին գիշերվա, պահպանակաների վերաբերյալ տարածված սխալ կարծրատիպերը և այլն:
Դասախոսություններն ուղեկցվել են հանրամատչելի և բացատրական սլայդներով, որոնք ավելի հետաքրքրիր են դարձնում դասախոսությունը և հեշտացնում նյութի ընկալումը: Երկու օրերի դասախոսություններն էլ բարեհաջող են ընթացել՝ ավարտվելով ծափահարություններով, գոհունակությամբ և շնորհակական խոսքերով:
Բոլորովին անսպասելի էր և խիստ զարմանալի, երբ այս տարվա մայիսին ինձ զանգահարեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունից և հայտնեցին, թե գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող դասախոսության կապակցությամբ ստացել են բողոք, ինչի կապակցությամբ հրավիրում են համապատասխան մեկնաբանություն տալու: Իրավիճակը հասկանալու և չարության արմատը գտնելու նպատակով զանգահարեցի գլխավոր կազմակերպիչներից մեկին և տեղեկացա, որ ստեղծված տհաճ իրավիճակը անձամբ ինձ չի վերաբերում, դա իրենց կազմակերպության ներքին խնդիրն է և լարված միջանձնային հարաբերությունների ու խռովքների հետևանք, ինչի համար հայցում են իրենց ներողամտությունը և խոստանում կարճ ժամանակահատվածում շտկել այդ անառողջ քաոսը: ՀՀ ԱՆ-ում համապատասխան մեկնաբանություններից հետո տեղեկացա, որը վարույթը ավարտվել է: Երկու ամիս անց՝ բոլորովին վերջերս, զարմանքի հերթական ալիքը պատեց, երբ տեղեկացա, որ ասուլիսներից մեկի ժամանակ անդրադարձ է եղել վերոնշյալ երիտասարդական ճամբարի դասախոսությանը՝ փորձելով այն արժանացնել հերոստրատյան հռչակի և հնչեցնելով անլուրջ և վտանգավոր մտքեր: Ասուլիսի այդ հատվածը դարձավ հանրության բուռն քննարկման թեմա, ինչն էլ հիմք հանիսացավ, որպեսզի այդ կնճռոտ պատմությանը տամ իմ մասնագիտական գնահատականը և վերլուծությունը:
Ընդհանրապես, նման թեմաների համառ և տևական քննարկումը անցանկալի է և վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում ապատեղեկացված և սիրողական կարծիքները միախառնվում են՝ ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ: Հայտնի խոսքն ասում է՝ երբ չես անկարող ես օգնել, գոնե մի վնասիր: Եվ հոնքը շտկելու փոխարեն աչքը մի հանիր…
Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանը հետազոտվում է Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Վթարից հետո Հարությունյանի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում, ինչը հսկողության կարիք ունի:
Բացի այդ, քննիչին վախեցրել է Հարությունյանի՝ ինքնասպանություն գործելու մասին հայտարարությունը:
«Քննչական մեկուսարանի այս կլինիկայում կան սենյակներ հոգեբուժական ախտորոշմամբ մարդկանց և նրանց համար, որոնք քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբույժների հսկողության տակ: Հրաչյա Հարությունյանն այժմ գտնվում է հոգեբուժական բաժնի սովորական սենյակում»,- նշել է Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը:
Ինչպես հաղորդվում է, Հարությունյանին սովորական բանտախուց կտեղափոխեն ոչ այդքան շուտ: Վթարից հետո, բացի գլխուղեղի ցնցումից, նա կոտրել է նաև ձեռքը, որը գիպսի մեջ են դրել արդեն «Բուտիրկայում»:
Այսօր «Վարկած» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ առաողջապահության նախարարության իմունականխարգելաման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ի դեպ, Տիկին Սահակյանը նոր էր վերադարձել Թբիլիսիից, որտեղ մասնակցել է «Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալ» առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցությանը:
Խորհրդակցությունն անցկացվել է Թբիլիսիում, որովհետև հարևան երկրում կարմրուկի համաճարկ է: Հուլիսի 10-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է և հիվանդությունը տեղական տարածում չի ստացել:
Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, որը հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:
Վերջինիս հետ անմիջական շփվողների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց ամառային հանգիստն անցկացնում են Վրաստանի կուրորտներում՝ տիկին Սահակյանը մեր համաքաղաքացիներին կոչ արեց պատվաստվել՝ երկրից դուրս գալուց առաջ: «Պատվաստումը կարմրուկի համաճարակի կանխարգելման ամենաարադյունավետ միջոցն է»,- ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնեց ԱՆ ներկայացուցիչը:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ կարմրուկի դեմ պատվաստումը ՀՀ բուժհաստատություններում՝ տեղամասային պոլիկլինիկաներում իրականցվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար:
Հուլիսի 1-ին՝ ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզի Դավիթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:
Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն՝ գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Վարկածներից մեկի համաձայն՝ թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:
ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները հաստատել են, որ եկել են այն բանի համար, որ այսօր՝ ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից մահացած վիճակում նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատները արդարացիորեն բարձրաձայնում են, որ կյանքում ոչ մի առողջական խնդիրներ չունեցող ու երբևիցե բժիշկների ձեռքը չընկած Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն: Անհրաժեշտ բոլոր մուծումները կատարել են, որը անցնում է 1միլիոն 500 հազար դրամի սահմանը և սպասել են, որ բժիշկների ճիշտ աշխատանքի արդյունքում երիտասարդը օրեր անց դուրս կգրվի հիվանդանոցից: Բուժող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, ով անձամբ է վիրահատել Մերուժանին, որից հետո երիտասարդը գտնվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հարազատները, այդ թվում նաև հայրը` Սիմակը, քույրը՝ Գեղեցիկը, քեռիները, տեսել են երիտասարդին, ու նա գոհ է եղել վիճակից, սակայն նա բժիշկներին ասել է, որ քթի անցքերում (շլանգները) կատետրը անհանգստացնում է իրեն, ու խնդրել է բժշիկներին տեղեկացնել, որ հանեն, սակայն այնտեղ հարազատներին բաժնի վարիչը պատասխանել է, որ նա պայքարում է մահվան դեմ, ու 1000 դրամը տվեք, մտե՛ք, տեսե՛ք: Երիտասարդն իր ձեռքով գրավոր խնդրել է բժիշկներին անջատել խողովակները, քանի որ չի կարողանում շնչել: Երբ արդեն Մերուժանը մահացել է, բժիշները վախեցել են հաշվեհարդարից ու մեծ թվով ոստիկաններ են կանչել հիվանդանոց, քանի որ տեղեկացել էին, որ հարազատները գալիս են հիվանդանոց: Այս պահին Հանրապետական դատա-բժշկական կենտրոնից պատասխանել են, որ դիահերձման պատասխանները կստանան 20 օրից:
Ֆոտոլրագրողը փորձում է ճշտել՝ արդյոք փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնում տեղյակ են, թե՝ ոչ, և չի բացառվում, որ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր պատրաստվեն, սակայն չկա երաշխիք, որ գործը չի կոծկվի ու բժիշկների ուսերին Գաբրիել հրեշտակի թիկնոցը չեն փռի, և բժիշկներն էլ կարդարանան, թե իրենք, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարել են Մերուժանի համար:
shamshyan.com
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բավարարին մոտ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հարցին, թե արդյո՞ք գնդապետը արդեն տեղյակ է եղբոր սպանության մասին, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետը դժվարացել է պատասխանել նշելով, որ իրենք չեն ասել, իսկ թե հարազատները ասել են, թե ոչ, տեղյակ չէ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանի խոսքով էլ՝ Արտակ Բուդաղյանը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալու:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածքը ստացել է լյարդի շրջանում, գնդակը խրվել է գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից: Այս ընթացքում գնդապետը վիրահատվել է երեք անգամ:
«Շենգավիթ» բժշկական կոնտրոնի իրական դեմքը բացահայտեցինք բոլորովին վերջերս, երբ որոշեցինք օգտվել անվճար ծննդօգնության ծառայությունից: Նշենք, որ վճարովի բուժծառայության համար մեզնից պահանջեցին մոտ 200 հազար դրամ: Մասնավորապես, վճարելով 200 հազար դրամ` ծննդաբերող կինը ծնունդօգնության համար հնարավորություն ունի դիմելու իր նախընտրած բժշկին, ինչպես նաև օգտվել «լյուքս» հիվանդասենյակից: Երեխայի ծնվելու օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հերթապահը Անդրեասյան ազգանով «բժիշկն» էր, ով միջանցքի ընդուրարանում կնոջը զննելուց հետո հեռախոսն ականջին հեռացավ` ասելով, որ երեխան կծնվի մոտ 3 ժամից: Ընդամենը 10 րոպե հետո, ընդունարանում բոլորվին միայնակ գտնվող կինը ծննդաբերեց: Նրան օգնության հասան այդ պահին միջանցքում գտնվող քույրերը, հավաքարարը և հիվանդանոցի այլ աշխատակիցներ: Հիվանդանոցում վիճակն այն ասատիճան բացիթողի է, որ նույնիսկ պատգարակ տանողներ չկային և բուժքույրերը կնոջ ամուսնու օգնությանը դիմեցին:
Հաջորդ օրը «բախտ վիճակվեց» գտնվել անվճար հիվանդասենկայում: Սովետական արտադրության սառնարաններ, հակահիգիենիկ վիճակ, իսկ փոքրիկի օրորոցի հենց կողքին կարիճ էր շրջում: Սակայն վտանգավոր այս կենդանու առկայությունն ամենևին էլ չանհանգստացրեց հիվանդանոցի աշխատակիցներին: «Կարիճին տարել ենք, թող հանգիստ պարկի: Ուրիշ սենյակ չկա»,- ասում էին նրանք: Երբ ասացինք, որ տեղի ունեցածի մասին կհայտնենք լրատվամիջոցներին, րոպեների ընթացքում փոքրիկին և մորը այլ սենյակ տեղափոխեցին:
Ծննդաբերությունից ընդամենը 2 օր հետո կնոջն ու երեխային դուրս գրեցին, սակայն փոքրիկն անհրաժեշտ պատվաստումներ չէր ստացել: Ասացին. «վաղն եկեք, կսրսկենք»: Ստիպված եղանք 3 օրական երեխային տուն բերելու հաջորդ օրը նորից տանել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում կրկին բացիթողի վիճակ էր: Մոտ մեկ ժամ միջանցքում սպասեցինք, մինչև բարեհաճեցին պատվաստել: Ներկայում երեխային պետք է տրամադրել պետության կողմից հատկացված սերտիֆիկատ, սակայն արդեն 3 օր է` «Շենգավիթ» բ/կ-ի «փառապանծ» աշխատակիցները չեն կարողանում լուծել այս հարցը: «Գնացեք, հետո կգաք: Համար թողեք, երբ համար եղավ, կզանենք»,- շարունակ լսում ենք այս արտահայտությունները: Հուսով ենք` ՀՀ առողջապահության նախարարությունը լուրջ հետևություններ կանի այս դեպքից հետո, քանզի մեր երկրի ապագա քաղաքացիները ծննդյան առաջին օրվանից ամենևին ապահովագրված չեն:
finance.am
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա:
Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է:
Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը:
ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.