29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Վաղը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, «Վարկած» ակումբի (Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 4-րդ հարկ, 417 սենյակ) հյուրն է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից Լիլիթ Ավետիսյանը, որը կխոսի սուր շնչառական վիրուսների, այդ թվում՝ գրիպի ներկայիս համաճարակային իրավիճակի մասին:
Սուր շնչառական վիրուսներ. Իրանական վիրուս. ի՞նչ է դա իրենից ներկայացնում
Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալում են, և ոստիկաններն այս պահին Պետրոսյանի տանն են՝ նրան ձերբակալելու նպատակով:
Հայտնի է նաև, որ Վ. Պետրոսյանին հիվանդանոցից հետո տեղափոխել են քրոջ բնակարան, քանի որ նա նորմալ քայլել, խոսել և ինքնուրույն ուտել առայժմ չի կարող: Նրան քույրն էր խնամում:
ԳԱԼԱ-ն նրա քրոջից՝Աշխենից փորձել է տեղեկանալ, թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ Վ. Պետրոսյանին ձերբակալում են: Քույրը՝Աշխենը, չի հերքել տեղեկությունը, միաժամանակ փոխանցել է, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել բժիշկ հրավիրել.«Երեկ էլ այդպես եղավ, այսօր էլ, նա հիմա շատ վատ է զգում իրեն, շտապ օգնության բրիգադը այս պահին մեր տանն է և փորձում են օգնել Վարդանին…միայն այսքանը կարող եմ ասել»:
Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»: Ասվածը հաստատում է Վրաստանի փորձը, որտեղ «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:
Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս 12 անորակ դեղի ներմուծումը հանրապետություն:
Դեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:
Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:
Այսօր ժամը 11:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Առողջապահության նախարարոթյան լրատվական ծառայությունից հայտնում են, որ տուժածներից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 6-ը` տարբեր աստիճանի կոտրվածքներով այս պահի դրությամբ հետազոտվում են:
«Արմենիա» ՀԲԿ-ից 3 տարեկան և 5 տարեկան 2 երեխա կոտրվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն (http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/)` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով վարակվելու ռիսկ ունեն:
Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:
Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:
Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:
Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է, այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝
— կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,
— որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,
— կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Աշխատանքները շարունակվում են։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի թունավորումների բաժինը գրեթե միշտ լի է հիվանդներով: Այստեղ բերվող մարդկանց մեծ մասը փորձել է ինքնասպանություն գործել: Հիվանդների միջին տարիքը 30 — 50 սահմաններում է։ Նրանք թունավորվում են մեծ քանակությամբ դեղորայք օգտագործելու, «ժավել» կամ «էսենցիա» խմելու միջոցով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում այդ քայլին դիմում են անբուժելի հիվանդ մարդիկ, սակայն լինում են դեպքեր, որ սոցիալական վիճակն է ստիպում:
Ներկա դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնվում է ինքնասպանության փորձ կատարած 4 անձ: Նրանցից երեքը թունավորվել են B 58-ից, այսինքն՝ տարբեր դեղորայքների ներարկումից, իսկ մեկ հոգի «ժավել» է խմել:
Ոչ միշտ, բայց թունավորվածների կյանքը հաջողվում է փրկել: Սակայն լինում են դեպքեր, որ փորձն ավարտվում է մահվամբ. դրանք, հիմնականում, ուշացման հետևանք են լինում: Այս պահին մեկ հիվանդ գտնվում է ծանր վիճակում:
Հիվանդը երիտասարդ է, որը հոգեկան խանգարում ունի, պատճառների մասին ոչինչ հայտնի չէ, ինքն էլ ոչինչ չի ասում, սակայն հետազոտությունները ցույց են տվել որ, իրոք, թույն է օգտագործել:
Հիվանդներից մեկն էլ 32-33 տարեկան տղամարդ է, կարծես թե, դարձյալ հոգեկան խնդիրներով: Մկնդեղ է օգտագործել՝ իր ասելով պարզելու, այն իրո՞ք մկնդեղ է:
2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:
Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը: Այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:
Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:
Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երեք անձի մոտ արձանագրվել է սիբիրյան խոց (մաշկային ձև):
Առողջապահության նախարարության և մարզի առողջապահական կառույցների մասնագետների կողմից կազմակերպված բակային համայցի արդյունքում հայտնաբերվել են ևս ութը: Հիվանդները ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Յոթ հիվանդի մոտ հաստատվել է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Մյուսների հետազոտություններն ընթացքում են: Հիվանդները հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, կազմակերպված և իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական վարակի աղբյուրը համայնքում արձանագրված կենդանիների անկումներն են, որոնց մսեղիքն օգտագործվել է սննդում: Միաժամանակ պարզվել է, որ մսեղիքի որոշ չափաբաժին տեղափոխվել է Գյումրի:
Իրականացված հետազոտությունների արդյունքում Գյումրիում հայտնաբերվել է չորս կասկածելի հիվանդ, որոնք հոսպիտալացվել են, կազմակերպվել են լաբորատոր հետազոտութուններ (ընթացքում են) և բուժում:
Հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:
Քիչ առաջ «Հայկական Վարկածը» տեղեկություն ստացավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալ Արման Դալլաքյանի առողջական վիճակը մտահոգիչ է. «Մարդու որևէ օրգանը չի աշխատում, շատ վատ վիճակում է, նույնիսկ կանգնել չի կարողանում: Նրա մոտ կասկածում են սպիդ, սակայն, որևէ հստակ տեղեկություն չենք կարողանում ստանալ»:
Իրականությունը պարզելու նպատակով զրուցեցինք Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ Արման Դալլաքյանի մոտ սպիդ չի հայտնաբերվել, նա աչքի հետ կապված խնդիրներ ունի, որի հետ կապված ՔԿՀ-ն մասնագետ է հրավիրել արտասահմանից: Կատարվել է վիրահատություն, և ներկայումս դատապարտյալը գտնվում է բուժման փուլում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.