29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայտնի է, որ վաղ մահացության գլխավոր պատճառը սրտի կաթվածն է: Որոնք են այն ախտանիշները, որոնք ձեզ կարող են զգուշացնել սպասվելիք աղետի մասին մեկ ամիս առաջ.
Թուլություն
Եթե դուք ողջ մարմնով թուլություն եք զգում, ապա դա նշանակում է, որ ձեր երակներում չափազանց քիչ արյուն կա: Ձեր մկաններն անհրաժեշտ քանակությամբ թթվածին և սնուցող նյութեր չեն ստանում: Այնպես որ, եթե ձեզ մոտ առանց ստույգ պատճառի հաճախ է կրկնվում թուլության զգացողությունը, ապա դա լուրջ ազդանշան է :
Հոգնածություն
Երբ երակները նեղանում են, ձեր սիրտը սկսում է շատ ավելի քիչ արյուն ստանալ, քան նախկինում: Դա բարդացնում է արյունատար համակարգի աշխատանքը: Այդ ժամանակ ձեզ մոտ առաջանում է քնկոտություն և զգում եք հոգնածություն։
Գլխապտույտ , սառը քրտինք
Դեպի ուղեղ արյան անբավարար հոսքը վտանգավոր է կյանքի համար: Եթե ձեզ թվում է, որ ձեր մարմինը հաճախ է պատվում սառը քրտինքով, իսկ դուք հաճախ եք գլխապտույտ ունենում, ապա դա ևս ազդանշան է։
Հևոցով շնչառություն
Եթե ձեր սիրտն անհրաժեշտ քանակությամբ արյուն չի ստանում, դա նշանակում է, որ թոքերն անկարող են ստանալ այնքան թթվածին, որքան, որ սովոր էին:
Այս երկու համակարգերը սերտորոն կապված են մեկը մյուսից: Մեկը չի կարող բնականոն գործել առանց մյուսի: Այնպես որ, եթե ձեզ մոտ հաճախ են բարդություններ առաջանում հավասարաչափ շնչառության հետ, ապա իսկույն դիմեք բժշկին։
Ճնշում կրծքավանդակում
Եթե ձեզ մոտ առաջանում են կրքավանդակի շրջանում անհարմարության զգացողություն ունեք, ապա զգուշացեք։ Այդ ախտանիշները ժամանակի հետ կարող են ավելի ու ավելի հաճախ կրկնվել։ Դա նույնպես վտանգավոր է։
Այնպես որ, սրտի կաթվածի կանխման լավագույն եղանակը դրա ախտանիշների վաղ շրջանում բացահայտելն ու կանխելն է։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել է «հեպատիտ c» հիվանդություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են տարբեր քննչական գործողություններ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, տուժողներ, նշանակվել են շուրջ 5 տասնյակ փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար:
Համապատասխան հետազոտություններ է անցել 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված շուրջ 200 քաղաքացի։
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականի ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ:
Նշված սանիտարահամաճարակային նորմերի խախտումների արդյունքում 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է «վիրուսային հեպատիտ Ց» հիվանդությամբ, ինչի արդյունքում նրանց առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Քննությամբ պարզվել է սանիտարահամաճարակային կանոնների պահպանման համար պատասխանատու անձանց շրջանակը և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Հայկական կլինիկաներում պետպատվերը չի բավականցում բոլոր այն հիվանդներին, ովքեր դրանից օգտվելու իրավունք ունեն. գրեթե բոլոր պետական բուժհաստատություններում պետպատվերի լիմիտը սպառվում է մոտավորապես տարվա կեսերին: Այս մասին մեզ պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Նրա խոսքով, մարդիկ, ովքեր պետպատվերի շրջանակում բուժում ստանալու իրավունք ունեն, բավականին շատ են, իսկ ֆինանսական ռեսուրսները, որոնք պետությունը կարող է հատկացնել նրանց, բավականին քիչ են: Դրա հետեւանքով շատ կլինիկաներ բախվում են իրավիճակների, երբ նրանց մոտ գալիս են հիվանդներ, որոնք պետպատվերի հաշվին բուժում ստանալու իրավունք ունեն, բայց պետպատվերն արդեն վաղուց սպառված է լինում: Սա առողջապահության ոլորտի խնդիրը չէ . գուցե խնդիրն այն է, որ չկան հստակ տվյալներ այն մասին, թե տարեկան քանի մարդ կարող է ունենալ նման բուժման կարիք:
Խնդրի լավագույն լուծումը, ըստ մասնագետի, այն կլիներ, որ ավելացվեր պետպատվերիների ապահովմանն ուղղված բյուջեն: Այդ դեպքում կլինիկաները կկարողանային պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցել բոլոր նրաց, ովքեր դրանից օգտվելու իրավունք ունեն ՝ չհայտնվելով տհաճ իրադրություններում ու ստիպված չլինելով մերժել բուժման կարիք ունեցող հիվանդներին:
Բացի դրանից, պետպատվերով բուժում իրականացնելու ոլորտը, մասնագետի կարծիքով, ավելի լավ կազմակերպման ու կանոնակարգման կարիք ունի: Մասնավորապես պետք է ավելի հստակ ամրագրել, թե ով և ինչ կարգով պետք է բուժում ստանա պետպատվերի շրջանակում:
Ուղեղում ուռուցքի առկայությունը դեռ չի նշանակում, որ դուք քաղցկեղ ունեք, հավաստիացնում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:
Նրանց խոսքով, կան ուղեղի ուռուցքի բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը բարորակ են, մյուսները՝ չարորակ: Հասկանալ, թե որ խմբին է պատկանում տվյալ ուռուցքը՝ բժիշկներին օգնում է ուռուցքի պատկերը, որը ստանում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով, նաև հիվանդի ախտանիշները ու կլինիկական պատմությունը, նշում է նեյրովիրաբույժ Պաբլո Ռեկինոսը: Իսկ եթե այդ տվյալները բավարար չեն ախտորոշման համար, բժիշկները կարող են նաև բիոպսիա անել:
Բարորակ ուռուցքը նույնպես բուժման կարիք ունի
Նույնիսկ եթե ուռուցքը բարորակ է, այն միևւնույն է կարող է աճել ու ճնշել հարակից մասերին: Դիրքով պայմանավորված՝ այն կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել, հատկապես եթե մոտակայքում կարևոր նյարդեր կան:Բուժման շրջանակում բժիշկները սովորաբար ձգտում են հեռացնել ուռուցքը կամ դրա մի մասը՝ որքանն ապահով է հիվանդի համար:
«Եթե ուռուցքը կպած է կարեւոր ներվի կամ երակի, դրա հեռացումը կարող է վտանգավոր լինել այդ ներվի ու երակի համար, ու այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել ուռուցքի միայն մի մասը հեռացնել»,- նշեց բժիշկ Ռեկինոսը:
Հեռացնելուց հետո բժիշկները պարբերաբար հետազոտություններ են անում ՄՌՏ կամ էլ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ լավ է անցել ու ուղեղի վրա ոչ մի ավելորդ բան չի մնացել, ինչը հետագայում կարող է ուռուցքի կրկնման պատճառ դառնալ:
Եթե ուռուցքի մնացած մասը սկսում է աճել, ճառագայթային բուժում, կամ ռադիովիրաբուժություն է պահանջվում: Իսկ ահա քիմիաթերապիա բարորակ ուռուցքների բուժման ժամանակ սովորաբար չեն կիրառում՝ հազվադեպ բացառություններով:
Շատերն ամեն օր ասպիրինի թույլ չափաբաժին են ընդունում, քանի որ այն օգտակար է սրտի և անոթների համար։Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը նաև օգնում է կանխել աղիների քաղցկեղը։
Արդյոք նա նշանակո՞ւմ է, որ պետք է սկսենք ամեն օր ասպիրին ընդունել։
Հայտնի վիրաբույժ Բիփան Չանդը կարծում է, որ ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։ Ասպիրինը հնարավոր է իրոք ինչ-որ չափով կարող է կանխել քաղցկեղը, սակայն դա չի նշանակում, որ պետք է հույսներս դրա վրա դնենք ևհրաժարվենք կոլոնոսկոպիայից, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել ուռուցքը և բուժել այն։
ԱՄՆ-ում նոր դաշնային գայդլայները սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս ամեն օր ասպիրին խմել։ Այնտեղ հիշատակվում է, որ ասպիրինը օգտակար է աղիների քաղցկեղի կանխարգելման համար։ Ասպիրինը խորհուրդ է տրվում ընդունել 50-69 տարեկան մարդկանց, իսկ 50-ից երիտասարդ եւ 70-տարեկանից բարձր տարիքի անձինք պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ։
Սակայն բժիշկ Չանդը զգուշացնում է, որ որոշ մարդկանց համար ասպիրինը վնասակար է։ Բանն այն է, որ ասպիրինը ջրիկացնում է արյունը և կարող է հանգեցնել անցանկալի արյունահոսությունների ոչ միայն տարեցների մոտ, այլ առհասարակ այդ դեղամիջոցն ընդունող մարդկանց։ Այդ պատճառով բժիշկ Չանդը կարծում է, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու ոչ ոք չպետք է ասպիրին ընդունի։
Իսկ աղիների քաղցկեղի վտանգը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս պարբերաբար սքրինինգ անցնել, իսկ 50 տարեկանից հետո ամեն տարի կոլոնոսկոպիա անել։
Բացի այդ, կարևոր է հիշել, որ ճարպակալումն ու ճարպերով հարուստ սննդակարգը նույնպես մեծացնում են աղիների քաղկցկեղի հավանականությունը, ուստի անհրաժեշտ է ճիշտ սնվել և շատ շարժվել։
Աղիների քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է աշխարհում, որը տարեկան սպանում է հարյուր հազարավոր մարդկանց։
Սննդամթերքի անվտանգության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա, որի ապացույցն են վերջին ամիսներին թունավորումների նման մասսայական բռնկումները: Մեկ ամիս առաջ ճամբարում եղավ երեխաների մասսայական թունավորում, ապա օրեր առաջ Արարատի դպրոցում, նաև Շիրակում և այլն: Իսկ ամենացավալին այն է, որ պատկան մարմինները լուրջ չեն արձագանքում այս ամենին, իսկ տուժող մեծամասնությունը գրեթե միշտ երեխաներ են։ Փաստացի դառնում է, որ ծնողը չի կարող իր երեխային հանգիստ խղճով ուղարկել մանկապարտեզ, դպրոց կամ ճամբար։ Եվ դեպքերի մեծամասնությոեւնը գրանցվում է մարզերում։ Այսինքն, հետևություն, որ բարձիթողի վիճակում է մարդկանց անվտանգությունը։ Սննդի անվտանգության տեսչությունը կամ լուրջ չի մոտենում հարցին, կամ չի կարողանում հարցերը կարգավորել: Ինչպես կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենա ամեն րոպե մտնել մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում և ստուգումներ անց կացնել: Եվ որտեղ է կարգ ու կանոնը, ինչպես է պատահում այսքան դեպքեր, ովքեր են պատասխանատուները և ինչու չեն ենթարկվում պատասխանատվության։ Տպավորություն է, թե մարդկանց թունավորելու մեջ միտում կա… Այս անօրինական շղթան չի կտրվում, պատժելիություն չկա և օրեցօր դեպքեր են գրանցվում… և ամենակարևորը մարդկային կյանքերն են վտանգվում… և չկա որևէ աճ կամ փոփոխություն դրական առումով… Ո՞րտեղ են սպառողների իրավունքները… Հիշեցնենք, որ վերջերս թունավորումով հոսպիտալացվել է երեք մանկահասակ երեխա, ովքեր գտնվում են միջին ծանրության առողջական վիճակում։
Նյութի աղբյուրը` YN.am
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Մարդու օրգանիզմում ամեաթիրախային հատվածներից մեկը՝ կրծքագեղձն է: Շատերի համար տարօրինակ է, որ տղամարդիկ նույնպես կարող են տառապել կրծքագեղձի քաղցկեղով: Տղամարդիկ պարզապես չեն պատկերացնում, որ կարող են տառապել այս հիվանդությամբ և բժշկի են դիմում հիմնականում ուշացումով: Այս մասին Հայելի.am-ի հետ զրուցում փաստեց «Հայ-ամերիկլյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Դուք չեք պատկերացնի, թե նրանք ինչ սթրես են տանում, երբ իմանում են, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեն: Տղամարդիկ հիմնականում գալիս են քայքայման փուլում, երբ արդեն կարծր շոշոփում են կամ արդեն վերք ունեն կրծքի վրա: Ասեմ, որ նրանց մոտ քաղցկեղն ավելի հեշտ և շուտ է բուժվում, բայց նրանք գալիս են այնքան ուշացած, որ արդեն փրկել գրեթե հնարավոր չի լինում: Մենք մինչև հիմա ունեցել ենք 1013 տղամարդ այցելու, որոնցից մոտ 401-ն ունեցել է գինեկոմաստիա, 36-ը` քաղցկեղ, իսկ այդ 36-ից 21-ը մահացել է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, եկել էին չափազանց ուշ»,-տեղեկացրեց Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ այս հիվանդությամբ տառապում են շատ հայտնի տղամարդիկ, որոնց հասարակությունը շատ լավ ճանաչում է:
Խաչանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս հայ տղամարդկանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և առաջին իսկ շոշափման ժամանակ անհանգստացնող բան նկատելիս դիմել մասնագետին:
Արդեն մի քանի տարի է զարգացած երկրներում ատամներն ուղղելու համար օգտագործում են ոչ միայն բոլորին հայտնի բրեկետները, այլև դրանց անտեսանելի այլընտրանքը՝ թափանցիկ քափերը/caps/: Մոտ ապագայում Հայաստանում նույնպես հնարավոր կլինի ատամներն ուղղել քափերի օգնությամբ:
Ինչպես NEWS.am Medicine–ի թղթակցին պատմեց Օրթոդոնտերի հայկական ասոցիացիայի նախագահի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ քափերը բարակ թափանցիկ կոնստրուկցիաներ են, որոնք հագցնում են ատամների վրա. դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն ուղղել ատամնաշարը, այլև շտկել ատամնանստվածքը և որոշ դիմածնոտային դեֆորմացիաներ: Քափերը, մասնագետի խոսքով, բավական արդյունավետ են թեթև ու միջին ծանրության դպեքերի համար, բայց ծանր դեֆորմացիաների դեպքում դրանք սովորաբար չեն օգտագործում՝ նախապատվությունը տալով այլ մեթոդների ու տեխնոլոգիաների:
Քափերը խոսելիս գրեթե չեն երևում, դրա համար էլ դրանք բրեկետների հարմար այլընտըրանք են համարվում նրանց համար, ովքեր իրենց գործունեության բնույթով պայմանավորված ՝ ստիպված են մշտապես հաղորդակցվել այլ մարդկանց հետ: Հենց դրա համար էլ քափերը հաճախ օգտագործում են մեծահասակ մարդկանց ատամներն ուղղելու համար, չնայած ցանկության դեպքում դրանք կարելի է կիրառել նաև երեխաներին բուժելու համար: Գեղագիտական կողմից բացի կա նաև կիրառական առավելություն. մետաղյա բրեկետների նկատմամբ հիվանդը կարող է ալերգիա ունենալ (չնայած բժիշկները հիմնականում օգտագործում են այնպիսի բրեկետներ, որոնք չեն պարունակում նիկել ու այլ պոտենցիալ ալերգեն միացություններ): Բացի դրանից բրեկետները, ի տարբերություն քափերի, երբեմն վնասում են բերանի լորձախոռոչը:
Մինչև վերջերս քափեր Հայաստանում գրեթե չէին կիրառվում, սակայն մոտ ապագայում այդ տեխնոլոգիան ավելի հասանելի կդառնա: Ավելին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում անցել է օրթոդոնթների համար նախատեսված սեմինար՝ «easy align» ( հեշտ ուղղում) համակարգով քափերի գործածման թեմայով: Մասնագետներ Օլեգ Սուզդալցեւը ու Տատյանա Զակալատան ժամանել են Ուկրաինայից, որտեղ արդեն մի քանի տարի է կիրառվում են քափերը, նրանք վարպետության դասընթաց են անցկացրել հայ մասնագետների համար ու նրանց սովորեցրել քափերի կիրառման նրբություններն ու գաղտնիքները:
Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում 20 երեխա է թունավորվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը: «2-ից 15 տարեկան 20 երեխա է թունավորվել, նրանցից մեկը հիվանդանոցում է, մյուսները տնային պայմաններում են բուժում ստանում: Այս պահին բոլորի վիճակն էլ լավ է»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ երեխաներից բացի՝ թունավորվել է նաև ինքը: Թունավորման պատճառները դեռևս հայտնի չեն: Գյուղապետի խոսքով՝ համապատասխան մարմիններն ուսումնասիրություններ են անցկացնում գյուղում, նմուշառումներ վերցնում սննդից, ջրից՝ պատճառը պարզելու համար:
Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը ու սեռական անզուսպ վարքագիծը 50 տոկոսով ավելացնում են ինքնասպանությունների վտանգը: Այս մասին նախազգուշացնում են Ներյոպսիխոֆարմակոլոգիայի եվրոպական քոլեջի հետազոտողները:
Նման եզրակացության հանգելու համար նրանք վերլուծել են այն հիվանդների տվյալները, որոնք փորձել են ինքնասպան լինել, ու դրանց միջև բացահայտ օրինաչափություն են նկատել: Պարզվում է, որ կրկնակի հաճախ են ինքնասպան լինում այն մարդիկ, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում, մեքենան անզգույշ վարելու սովորություն ունեն, խառնվածքով անհանգիստ են (միշտ քայլում են սենյակում, շարժվում, չեն կարողանում մի տեղում երկար նստել) ու դյուրագրգիռ (սկզբում անում են մի բան, հետո՝ մտածում):
Հոգեբանները ենթադրում են, որ գերսեքսուալությունը և զուգընկերների ընտրության հարցում անզգույշ մոտեցումը մի շարք հոգեկան հիվանդությունների նշան է՝ սկսած տկարամտությունից մինչև շիզոֆրենիա: Գուցե հենց այդ պատճառով էլ մարդիկ, ովքեր պատրաստ եմ անկողին մտնել առաջին պատահածի հետ, կրկնակի հաճախ են իրենց կյանքն ավարտում ինքնասպանությամբ:
Հետազոտողների կարծիքով, ինքնասպանությունների վտանգի գործոնների բացահայտումը կարող է օգնել կանխել դրանց գոնե մի մասը ու փրկել գոնե մի քանիսի կյանքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.