29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել մոր և մանկան խնդիրներով մտահոգ մասնագետներ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ավետեց, թե «Շուտով արգելվելու են մանկական կերերի բոլոր գովազդները»: Թե ում բիզնեսն է դա, և կհաջողվի Առողջապահության նախարարությանը իրագործել դա, կերևա առաջիկայում:
1990-ական թթ ՀՀ կառավարությունը իրականացնում էր «Կրծքով կերակրման խրախուսում» ծրագիրը, որը մինչ այժմ ընթացքի մեջ է:
«Միջազգաին նորմերի համաձայն` երեխային պետք է վեց ամիս մայրական կաթով կերակրել»,- ասաց «Մոր և մանկան» առողջապահության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` խոսելով երեխային մայրական կաթով և կոնսերվանտներով հարուստ կերերով կերակրելու տարբերությունների ու վտանգների մասին:
Ըստ տիկին Սարիբեկյանի` կրծքով կերակրումը այսօր աջակցության կարիք ունի, և այս խնդրով շահագրգիռ անձինք երկար ճանապարհ են անցել՝ մինչ մանկական կերերի գովազդները դուրս մղելը մեր եթերից: Նա համոզված է, որ ավելի կտրուկ միջոցներ են հարկավոր:
«Երեխայի կյանքի ամենակարևորը առաջին տարիներն են, մայրական կաթով սնված երեխաներն ավելի առողջ են: Կա հետազոտություն` մահացած երեխաների խմբում տասը տոկոսը մեկ ամիս են կերակրվել մայրական կաթով, իսկ ապրող երեխաների դեպքում` հինգ ամիս, մահացած երեխաների դեպքում երեսուն տոկոսն են կերակրվել կրծքով, իսկ ապրող երեխաներից ութսուն տոկոսը»,- նշեց Սարիբեկյանը՝ ընդգծելով, որ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ երեխաները գոնե չորս ամիս սնվում են մայրական կաթով:
«Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը` իր հերթին նշեց, որ կրծքով կերակրված և երեխայի, և կերակրող մոր առողջությունն ավելի պաշտպանված է: Ըստ նրա` մայրական կաթով սնված երեխաների մտավոր ունակություններն ավելի լավն են: Ուստի պետք է երեխաներին վեց ամիս կերակրել կրծքով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է փոխարինել կենդանական կաթով, բայց ոչ կաթնախառնուրդներով:
Ես ունեմ բնական պահանջներս բավարարելուիրավունք այն բուժհաստատության տարածքում,որտեղ ստանում եմ բժշկակական սպասարկում
Երկու օր էր առողջական պրոբլեմներ ունեի, երեկ որոշեցի գնալ տեղամասային` Հրաչյա Քոչարի վրա գտնվող 11-րդ պոլիկինիկան, որտեղ էլ արդեն 6 տարի է սպասարկվում եմ իմ ընտանեկան բժշկի կողմից, ու բավականին գոհ եմ պոլիկլինիկայի կողմից տրամադրվող նախնական բժշկական ծառայություններից։
Նախօրեին պայմանավորվելով բժշկիս հետ գնացի ուլտրաձայնային հետազոտության։ Պետք էր լիքը մեզապարկով հետազոտությունն անցնել, այդ պատճառով ընդունել էի նաեւ միզամուղ։
Նախ` 25 րոպե էդ լիքը մեզապարկով սպասել եմ մեր 72 համարի ավտոբուսին, հետո ինձ հազիվ զսպելով անցել եմ փաստաթղթային ձեւակերպումները. պարզվեց, որ ՈՒՁՀ, կամ ЭХО անելու համար պետք է ստանալ տնօրենի «դաբրոն»` ինձ ուղարկեցին հաստատելու ուղեգիրս։ Հետո բարով-խերով անցա հետազոտությունն ու էդ ամբողջ ընթացքում մտածում էի միայն մեզապարկս դատարկելու մասին: Քանի որ հետազոտության դրդող պատճառը ուղղակիորեն կապված էր միզուղիների բորբոքման հետ, ես նաեւ ահավոր ցավեր ունեի։ Վերջապես բժիշկն ավարտեց հետազոտությունն ու ինձ տվեց երկար սպասված անձեռոցիկը թանձրուկը մաքրելու համար` որն այդ պահին ազատում էր ավետում ինձ։
Հարցրեցի` «Իսկ զուգարանը որտե՞ղ ա», եւ օ՛ սարսափ. ստացա պատասխան., որին չէի սպասի երբեք` «Զուգարանները փակ են, պետք է մի կերպ տուն հասնեք»։ Դե, մարդն էդպիսի պահին իր ագրեսիան թափում է նրա վրա, ով հայտնել է լուրը… «Սա ի՞նչ խայտառակություն ա, ո՞նց կարող է պոլիկլինակայի զուգարանները փակ լինի», գոռացի ես: « Բարձրացեք, այդ մասին բողոքեք տնօրենին », -ասաց բժշկուհին։
Ես էլ պայթեցի… Չէ, մեզապարկս չէ, մեզապարկս դեռ դիմանում էր։ Կայծակի պես դուրս եկա կաբինետից ու սկսեցի հույս փայփայել, որ գուցե՞ աշխատողների համար ծառայողական զուգարաններ կան, ասեցին` չկա, մեկն ուղարկեց երկրորդ հարկ, երկար փնտրելուց հետո ես գտա զուգարանը, բայց դռան վրա մեծ կողպեք էր կախած։ Ի՞նչ իմաստ ունի զուգարանի դռան վրա կողպեք կախելը։ Մի խոսքով, երբ պարզեցի, որ զուգարան իրոք չկա էդ վեց հարկանի շենքում, ինձ նետեցի փողոց ու սկսեցի ամեն տեղ մտնել ու խնդրել. Չթողեցին ոչ խանութում, ոչ դեղատանը, միայն Վիվարոյում թողեցին։
Ազատելով միզապարկս ես մոտեցա հայելուն, որտեղից ինձ էր նայում կարմրած, քրտնքից մազերը իրար կպած շատ ագրեսիվ մեկը։ Ամբողջ մարմինս դողում էր։ Մի քիչ հանգստացա ու գնացի տնօրենի մոտ։ Տնօրենը` Հակոբյան Վարդան Ռազմիկովիչը նստած էր իր կաբինետում, որն էականորեն բարեկարգ էր պոլիկլինակայի սովետի տեսքի կաբինետներից ու միջանցքից, էլ չեմ ասում լաբորատորիայից, որ լրիվ «յախկ» վիճակում էր, ինչի մեջ համոզվեցի արդեն այսօր` երբ գնացի անալիզներ հանձնելու։ Ես ներս մտա ու ասեցի, ինչ մտածում էի։
— Ինչո՞ւ ոչ մի զուգարան չի աշխատում վեց հարկանի պոլիկլինկայի տարածքում, որը Դուք տնօրինում եք։
— Աշխատում ա, երկրորդ հարկինն աշխատում ա։
— Չի աշխատում, էդ զուգարանի դռան վրա մեծ կողպեք կա կախած։
— Դե, ձեր նմանների պատճառով չի աշխատում, մի ժամ առաջ որ գայիք, կտեսնեիք, թե ինչեր հանեց սանտեխնիկը կոյուղուց` էլ էմուլսիայի շիշ, էլ կներեք` ձեր կանացի էն բաներից։ Ես մեղավոր չեմ, որ ժողովուրդն անշնորհք ա։
— Ես էլ մեղավոր չեմ, ու Դուք ինձ ինչի՞ եք համեմատում «զասարենի» անողի հետ։ Դուք որպես պացիենտ ե՞ք ստեղ, թե՞ ոնց։
— Ես պացիենտ եմ, ու նաեւ լրագրող եմ, հիմա ես պահանջում եմ պացիենտի անունից, բայց անպայման կգրեմ էս մասին։
— Գրում եք գրեք, տնօրենը պատասխանատու չի, որ պացիենտները «զասարենի» են անում։
— Բայց Դուք ի՞նչ իրավունք ունեք մի մեծ շենք գրավող առողջապահական հաստատության մեջ գոնե մի աշխատող զուգարան չունենալ։ Բա ո՞րտեղ ես գնայի զուգարան, պետք ա գայի ձեր կաբինետուն չիշիկ անեի երեւի հա՞։
— Դե որ գրեք, էդ ձեր օգտագործած բառերն էլ կգրեք։
— Ի՞նչ բառ, «չիշի՞կ», ինչի՞ չեմ գրի որ։
— Չէ, հենց տենց էլ կգրեք, որ ասել եք որ իմ կաբինետում չիշիկ կանեք։
— Ես չեմ ասել չիշիկ կանեմ, ես ասել եմ պետք ա անեի երեւի։ Ձեզ պետք ա անհանգստացնի զուգարան չունենալու փաստը, այլ ոչ թե իմ օգտագործած «չիշիկ» բառը։ Անհոգ եղեք, չիշիկ, մեզ, ուրինա, բոլորն էլ գրական բառեր են։ Հիմա ես ի՞նչ պատասխան գրեմ, ի՞նչ եք Դուք ինձ պատասխանում։ Ինչի՞ չեն աշխատում զուգարանները։
— Ռեմոնտ ա։
— Լավ, տենց էլ կգրեմ` ռեմոնտ ա։
Դուրս եկա ու սկսեցի հարցուփորձ անել աշխատողներն, թե ո՞րտեղ են նրանք հոգում իրենց բնական կարիքները։ Ասեցին` ոչ մի տեղ, մեկ-մեկ երկրորդ հարկի զուգարանն է բաց լինում, էն էլ դա էլ են փակել։ Ամեն հարկում էլ կա զուգարան, ուղղակի դրանք փակ են ու ներսն էլ քանդած է։ Բավականին երկար ժամանակ` ստույգ չկարողացան ասել։ Ինչի՞ են քանդում զուգարանները, եթե էնտեղ «զասարենի» ա։ Իսկ գուցե՞ պարոն տնօրենին պետք են զուգարանների տարածքները այլ կարիքների համար` դրանք պոլիկլիկաներում բավականին ընդարձակ են սարքված եղել։ 11-րդ պոլիկլինիկայի շենքում կան. ինքը` բարդ հապավումների վերածված բժշկական միավորում` պոլիկլինիկան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, «Աէրոֆլեքս» կենտրրոնն ու էլի ինչ-որ բան, ու ոչ մի հատ զուգարան չկա՞։
«Մենակ տնօրենի կաբինետում զուգարան կա։ Հո չե՞նք գնալու իրա մոտ զուգարան խնդրվենք», — ասում էին պոլիկլինիկայի բուժաշխատողները, ովքեր ուրախացան, երբ ես ասեցի, որ «Վիվարոյում» թողնում են զուգարան։ -Դուք մի անգամ եկաք ու գնում եք, իսկ մենք առավոտից իրիկուն էստեղ ենք, ու հնարավորություն չունենք զուգարան գնալու»։
Եկա տուն, զանգահարեցի Առողջապահության նախարարություն` մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանին։ Նա զարմացավ, ու ասաց, որ պոլիկլինիկաները քաղաքապետարանի վարչական իրավասության ներքո են` քաղաքապետարանն է նշանակում տնօրեններին։ Սրա վրա էլ զարմացա ես` ո՞ր տրաբանության մեջ է տեղավորվում առաղջապահական հաստատության թեկուզ վարչական կառավարումը քաղաքապետարանին տրամադրելը։ Շուշանիկը փորձեց պարզել` զանգահարեց տնօրենին, ով ասաց, որ միայն այդ օրը չեն աշխատել զուգարանները, քանի որ վթար է եղել ու աշխատել են սանտեխնիկները, ու որ իրենք ունեն շատ լավ զուգարան, վաղը եւեթ կարող ենք համոզվել։
Տնօրենի ասելով` լավ զուգարանը գործում է, այնինչ պոլիկլինիկայի աշխատողներն ինձ ասել են, որ ինչ-որ զուգարան են սարքում սիրուն` «իմպորտնի կաֆելով-բանով» ադմինիստրատիվ հարկում։ Գուցե՞ մինչ վաղը, երբ Շուշանիկի հետ գնանք այնտեղ, հենց այդ զուգարանը կկարողանան բացել, ու կփորձեն «թոզ փչել» նախարարության ներկայացուցչի աչքերին։ Գուցեւ ստացվեր։ Բայց տնօրենը չգիտի, որ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող ֆեյսբուքահայ հասարակության մի զգալի մասը Արաբկիր համայնքից է, ու ամեն օր մեկը գնալու է ստուգելու` աշխատո՞ւմ են զուգարանները 11-րդ պոլիկլինիկայում, թե՞ ոչ։
Այսօր յուրաքանչյուրիս գործն է սկսել կարգուկանոն ու մարդավարի սպասարկում պահանջել բոլոր ոլորտներում։ Ես սկսել եմ իմ պոլիկլինիկայից, բայց սկսել եմ միայն էն ժամանակ, երբ էլ հնար չկար` ոտնահարվել էին իմ, որպես քաղաքացու տարրական իրավունքները, իսկ ավելի ճիշտ` բնական պահանջս հոգալու։ Դե, ի՞նչ պիտի լինի մի երկրում, որտեղ 8 օր շարունակ նստացոյց անող մարդկանց զրկել են էդ տարրական պահանջը բավարարելու հնարավորությունից, ու մենք դա լուռ կուլ ենք տվել։ Նոր անեծք եմ հորինել` «Փուչիկդ պայթի` չիշիկ անելու տեղ չունենաս», որը ցանկանում եմ նաև տնօրեն Վարդան Ռազմիկովիչ Հակոբյանին` միզամուղ խմած լինել, պայթող միզապարկ ունենալ ու չիշիկ անելու տեղ չգտնել։
Հ.գ. Այսօր, երբ գնացել էի անալիզներ հանձնելու, նորից զուգարանի տեղը հարցրեցի` ուղարկեցին երկրորդ հարկ, ուր իրոք բաց էր զուգարանը` կրնկի բաց, ջրերը հոսում էին, էլ չեմ ասում հոտի մասին… Իսկ բուժաշխատողներից ոմանք, ովքեր ինձ հիշում էին երեկվանից` ժպիտով դիմավորեցին ։ Բայց ոմանք էլ վախեցած` անտրամաբանորեն ժխտեցին երեկվա ասածները, որ` զուգարանները միայն այդ օրը չեն փակ եղել…
Երբ Արփի Ոսկանյանին էի պատմում էս պատմությունը, նա էլ ասեց, որ իր պոլիկլինկայում, ուր նա հաճախում է նախածննդյան կոնսուլտացիայի, զուգարանն էնպիսի վիճակում է, որ հնարավոր չի առանց քիթդ բռնելու ներս մտնել։
Փաստորեն, պոլիկլինիկաները հայտնվել են «պետական»-ի կարգավիճակում` նրանք եկամուտ չեն բերում` ծառայությունների մեծ մասը մտել է անվճար բուժօգնության տակ, առաջվա պես բյուլետեն-տեղեկանք չգիտե՞մ կա՞ էդ պահանջարկը, եթե կա էլ, ապա հավանաբար գնում է տնօրենների գրպանը` եռանկյունի կնիքի իրավունքով։ Եթե իմ մի սովորական ЭХО-ն պետք է հաստատեր պարոն տնօրենը, պատկերացնում եմ մի ավելի բարդ հետազոտության համար ինչքան դուռ պիտի գնայի։ Եւ` պոլիկլինիկաները ինչո՞ւ են հայտնվել քաղաքապետարանի իրավասության տակ, ինչո՞ւ են այդպիսի անմխիթար վիճակում գտնվում այդ շենքերը, ու ինչո՞ւ է նույն շենքի մասնավոր վարձակալված, թե՞ վաճառված, չգիտեմ մասը եվրավերանորոգված։ Ո՞վ է տիրություն անում պոլիկլինիկաներին, ո՞ւմն է հանրայինը հիմա, եթե չկա պետություն։ էս երկրում արդեն շունը տիրոջը չի ճանաչում, ուր մնաց տերը շանը տիրություն անի։ Ամենքս մեր գլխի ճարը պիտի սենց տեսնենք դեռեւս` պոլիկլինիկաներում զուգարաններ բացել տալով գոնե…
Ի դեպ` Երեւանի քաղաքապետարանի էջում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն ներկայացված է այսպես.
«Սպասարկման տարածքն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանը, սպասարկում է 18 և բարձր տարիքի 68.286 անձի:
Բուժհաստատությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները. բժշկական` ընդհանուր բժշկական պրակտիկա, գինեկոլոգիական, ակնաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, վեներաբանական, վարակաբանական, աղեստամոքսաբանական, ուռուցքաբանական, ռևմատոլոգիական, ուռոլոգիական, թոքաբանական, ֆթիզիատրիական (տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ), հոգեթերապևտիկ, թերապևտական ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն), ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիա) բուժական մերսում (մանուալ թերապիական):
Համաբուժարանը համալրված է ընկերության հիմնադրի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր մասնագետներով»:
Բայց ոչ մի տեղ բառ անգամ չկա այն մասին, ինչ չի տրամադրում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն` նորմալ զուգարան։ Ուզում եմ հրավիրել քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը ԴՓԲԸ-երի վերածված ու նաեւ` չվերածված պոլիկլինիկաների զուգարանների վրա։ Ի վերջո` ազգի քաղաքակրթության մակարդակն ուղիղ համեմատական է նրա հանրային զուգարանների մաքրությանը։
Տնօրեն` Վ. Հակոբյան
Հասցե` Հր. Քոչարի 21
Հեռ.` (010) 26-24-16
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 13.19-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 4/1 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ, 1972 թվականին ծնված Ալինա Գրիգորյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Այսօր հոգեկան առողջության միջազգային օրն է, Սրանք այն պաշտոնական տվյալներն են, որ մի քանի օր առաջ ներկայացրեց հոգեբույժ Հարություն Մինասյանը:
Հայաստանում հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտոնական թիվը թեև հասնում է 45 հազարի, սակայն իրականում այդ հիվանդներն ավելի շատ են, այս կարծիքին է հոգեբույժ Հարություն Մինասյանը, ըստ նրա` պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում հոգեկան հիվանդների թիվը 80-100 հազար է կազմում:
«Սակայն դա էլ վերջնական թիվը չէ. ըստ միջազգային պրակտիկայի՝ ցանկացած երկրում հոգեբույժի կարիք ունի բնակչության 10 տոկոսը։ Եթե մենք մոտ 3 մլն ենք, ուրեմն հոգեկան խանգարումներ ունեցող անձանց թիվը մեր երկրում կազմում է շուրջ 300 հազար»,- նշել է Մինասյանը
Այսօր Հայաստանում բարդանում են սոցիալական պատճառներով ի հայտ եկած նևրոզները, հոգեկան տարբեր շեղումները. «Այսօր մարդիկ դժկամությամբ են գնում բուժման, դա գումարների հետ է կապված։ Մենք գործ ենք ունենում բարձիթողի, ծանր վիճակների հետ։ Դրանով է պայմանավորված հանրապետությունում քրեական իրավիճակի բարդացումը, սպանությունների, ինքնասպանությունների թվի ավելացումը»,- համոզված է հոգեբուժ Մինասյանը:
Պաշտոնական թվերով՝ նախորդ տարի Հայաստանում 600 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է գրանցել։ Սակայն մասնագետի հաշկարկները ցույց են տվել, որ իրականում նման քայլի դիմող անձանց թիվը տարեկան հասնում է 700- 800 ի։ «Դա նշանակում է, որ օրական 2 մարդ է ինքնասպանություն գործում։ Նրանց գերակշիռ մասը աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դա սոցիալական չարիք է մեր երկրի համար»,- ասում է հոգեբույժը:
Ըստ Մինասյանի «Գիտնականների մի մասը գտնում է, որ միայն հոգեկան հիվանդը կարող է ինքնասպանության դիմել, մյուս մասն էլ կարծում է, որ միայն ուժեղ կամքի տեր մարդը կարող է նման քայլի դիմել»,- նշեց հոգեբույժը։ Նա գտնում է, որ միայն հոգեկան հիվանդն է ինքնասպանության դիմում։ Իսկ առողջ մարդը նման քայլի դիմում է միայն այն դեպքում, երբ գտնվում է գիտակցության նեղացման կամ հոգեկան խանգարման կարճատև ընթացքի մեջ:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը հայտարարեց, որ Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է և աշխարհի մի շարք երկրների համեմատությամբ այնքան էլ վատ ցուցանիշ չէ։
Սակայն հարգարժան պրոֆեսորը չնշեց, որ Հայաստանի նման արտագաղթ ու օրեցօր պակասող բնակչություն ունեցող երկրում դա վտանգավոր է:
Ըստ նրա, եթե անպտղության որոշ դեպքեր հնարավոր է բուժել բժշկական թեթև միջամտությամբ, ապա որոշ բարդ դեպքերում կարող է օգնել միայն արտամարմնային բեղմնավորումը, թեև դժվարացավ բուժման համար անհրաժեշտ գումարի չափն ասել, միայն նշեց, որ անհրաժեշտ դեղորայքի վրա ծախսվում է միջինը 1 մլն դրամ. «Արտամարմնային բեղմնավորման գները տարբեր են լինում՝ կախված լրացուցիչ հետազոտությունների ծավալից, դեղորայքի քանակից։ Որքան մեծ է կինը, այնքան ավելի շատ եւ թանկ դեղորայք է անհրաժեշտ, որքան ձվարանների վիրահատությունները շատ են, այնքան ավելի մեծ է ծախսային մասը և այլն»,- պարզաբանեց բժիշկը:
Արտամարմնային բեղմնավորումը չի կարող է 100 տոկոսանոց արդյունք ապահովել. «Նրանք ովքեր կասեն, որ արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը բարձր է 40 տոկոսից, ազնիվ եղած չեն լինի։ Իսկ առավել բարձ ցուցանիշների համար պետք է աշխատել հնարավորինս երիտասարդ կնոջ հետ։ Օրինակ, Ֆրանսիայում 40-անց կանանց արտամարմնային բեղմավորում ընդհանրապես չեն անում»։
Ըստ բժշկի` անպտղության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք պատճառներ, այնպիսիք, ինչպիսին են կնոջ տարած 2 արտաարգանդային հղիությունները, ամուսինների իմունոլոգիական անհամատեղելիությունը, տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի նվազումը և այլն:
Օկոևը նշեց, որ Հայաստանում և կանանց, և տղամարդկանց անպտղության մակարդակի ավելացման վրա անկասկած ազդել է նաև 90-ականների մութ ու ցուրտ տարիները. «Բայց որպես կանոն, մայրերն առաջինը մասնագետի մոտ բերում են աղջկան։ Մեկ այլ խնդիր է ընտանիքի անհամբեր լինելու, արդյունքի շուտ հասնելու ձգտումը։ Պետք է հիշել, որ անպտղությունը մեկ օրում բուժվող հիվանդություն չէ, դրա համար երկար ժամանակ և մեծ ճանապարհ է պետք անցնել»:
Սեպտեմբերի 7-ին`ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորումով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն
է տեղափոխվել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 5/2 շենքի 37-րդ բնակարանի բնակիչ,1971թվականին ծնված Սահակ
Գրիգորյանը, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուս է գրվել:
Նույն օրը`ժամը 10.10-ին դեղորայքից թունավորումով ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Օհանով
փողոցի թիվ 24 շենքի բնակիչ,1992թվականին ծնված Գայանե Թումանյանը:
Տուժածի առողջական վիճակը բավարար է:
Ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
© Շուշանիկ Արեւշատյան
Նորից ուզում եմ անդրադառնալ կարեկցանքի ու անշահախնդիր օգնության թեմային: Հիշում եք, երեւի ես գրել եմ բազմիցս «ՄաՄաՍյու» բարեգարծական ֆոնդի մասին, ֆոնդը կազմավորվել է մի եզակի դեպքի շուրջ միավորված, ապա իր գործունեության սահմանները տրամաբանորեն ավելի ընդլայնել է` քանի որ դեպքը եզակի չի, այլ համատարած` յուրաքանչյուր 13-րդ կին մեր երկրում բախվում ` կրծքագեղձի քաղցկեղի հետ …
Օլգա Սեպետչյանի համար զանազան ակցիաների, համերգների, ցուցահանդես վաճառքների ու անձնական նվիրատվությունների արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 7000 դոլար գումար, որից 2000-ը ծախսվել է քիմիաթերապիայի հետեւանքում ծագած բարդությունները բուժելու համար, այդ թվում` վիրահատություն:
Այս պահի դրությամբ Օլգա Սեպետչյանն ունի 5000 դոլար, որը երկու սրվակի էլ չի հերիքի…
Բայց այսօրվա կոչս ուղղում եմ մեկ այլ կնոջ մեր ֆեյսբուքյան ընկերուհու` 30-ամյա Էլեն Քալաշյանին հուլիսի 11-ին անհրաժեշտ մեկ սրվակ Հերցեպտինի համար 3000 դոլար հավաքելու խնդրանքով… Էլենն ընդհանրապես փող չունի, իսկ քանի որ մի անգամ արդեն ուշացրել է Հերցեպտինի ընդունման կուրսը, եւ հիվանդությունը բավականին զարգացել է, այդ գումարը նրան հենց այս պահին է պետք…
Էլենի կյանքի փրկության համար Ֆեյսբուքում էջ է բացվել հունիսի 13-ին` Help to Elen Kalashyan: Մի շատ տխուր բան իմացա` էջը այցելել է մոտ 30 000 մարդ, դրանցից միայն 189-ն են «հավանել» էջը… Ռադիո Վանի Շուշանիկ Արեւշատյանը գրել էր.
«Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող է հասարակ մաթեմատիկան կյանք փրկել: Եկեք ինքներս մեզ ցույց տանք, որ մեր մեջ դեռ մարդկայինը չի մեռել, փոպանցեք ամենքդ մեկ դոլար ներքեւում նշված հաշվեհամարին մեր էղջկա` Էլեն Քալաշյանի քիմիոթերապիայի կուրսը շարունակելու համար: Եթե մենք չկարողանանք հավաքել մինչեւ հուլիսի 12-ը այդ գումարը, նրան չեն կարողանա անել երկրորդ կուրսը: Մի հապաղեք, ժամանակ գտեք ու արեք դա: Հիշեք` հոգի փրկողը ողջ աշխարհն է փրկում:
Օգնություն է պետք, բայց ոչ թե «տարածելու», այլ որ ամենքս իր քարտից 5 դոլար կամ 1800 դրամ փոխանցի Էլենի հաշվին` 1570012274850100 Ամերիա բանկ, ու եթե հազար հոգի անեն դա, ապա աղջիկը կստանա իրեն անհրաժեշտ քիմիոթերապիայի կուրսն ու ողջ կմնա, թե՞ դուք բոլորդ այդքան բարի եք, որ հա «տարածում» եք ու «տարածում»…Իսկ ո՚՞վ է ձեզնից ուղարկել այդ փոքրիկ գումարը: Ինչ-որ սխալ բան է կատարվում, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…»
Ես նույնպես միջոցառման հրավեր սարքեցի հետեւյալ կոչով.
«Խնդրում եմ, ընդունեք(attenting) միայն էն դեպքում, եթե պատրաստ եք իրականում օգնել՝ ԳՈՒՄԱՐՈՎ!!!
Ոչ մեկս ապահովագրված չի թանկ բուժում պահանջող հիվանդությունից: Եկեք ստեղծենք համակարգ, եթե պետությունը չի կարողանում ապահովել մեր կյանքը, ինքներս օգնենք իրար: Այսօր պետք է Էլենին, վաղը Աստված մի արասցե կարող է ձեզ պետք լինել… Անհապաղ այս մի քանի օրվա մեջ Էլենի համար պետք է հավաքել 1.100.000 դրամ, եւ այդպես՝ յուրաքանչյուր 21 օրը մեկ:
Վճարիր առաջ՝ օգնիր ուրիշին, մի այլ տեղից քեզ ետ կվերադառնա:
Նույն գումարը անհրաժեշտ է մեր մյուս ֆեյսբուքյան ընկերոջ՝ Սյու Սեպետչյանի մայրիկին՝ Օլգա Սեպետչյանին: Իմ հաշվարկով, եթե 1500 ֆեսյբուքահայ, ով ունի գոնե 70 000-ի դրամ եկամուտ, ամեն ամիս նվիրաբերի 1500-ական դրամ, մենք կփրկենք հիմա գոնե երկու կյանք, ու կապացուցենք, որ ֆեյսբուքահայության համար Facebook տարածքը ոչ միայն «դիվանագիտական» վիրտուալ «ժամանց» է, այլ մարդկային բարձր որակներով օժտված մարդասիրական հասարակություն, իրական հանրություն…
Կոչ ենք անում բոլոր ֆեյսբուքցիներին, եւ ոչ միայն, ռեալում ծանոթ ու անծանոթ, ում համար կարեկցանքը խղճահարություն, կամ «like», «attenting» ու «share» չէ, այլ` ռեալ գործողություն՝ ամսական 1500 դրամ նվիրաբերություն, միանալ մեզ: Doc-երի մեջ տեղադրված են Էլեն Քալաշյանի(հեռ.+37491375921) եւ Օլգա Սեպետչյանի(հեռ.+37493571110) հաշվեհամարները»:
ու տարածեցի ընկերներիս շրջանում, տեղադրեցի մեծամեծների էջերում: Միայն Գագիկ Ծառուկյանի էջում գրել էին որ թողնեն կոնտակտները, ու էլ ոչինչ…
Իմ հրավիրած միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել 2532 ընկերներիցս միայն 131 հոգի, իսկ երբ գրեցի` «Խնդրում եմ էստեղ+1 գրեն բոլոր նրանք, ովքեր փոխանցել են արդեն, կամ պատրաստվում են, ու մասնակցում են պարբերական նվիրատվությունների համակարգին: Միայն մասնակցողները: Հիշեցնեմ` ամեն ամիս հարկավոր է 1500 դրամ փոխանցել ձեզ հարմար տեսքով նկարագրում նշված հաշվեհամարներին այս ամիս շատ արագ Էլենի համար, հաջորդ ամսվա համար կորոշենք ինչպես կոորդինացնենք, որ հեշտ ու ճիշտ լինի: Շնորհակալություն: Աստված հազարապատիկը վերադարձնի», +1 էին դրել ու անձնական նամակագրության միջոցով հաստատել ընդամենը 15 հոգի:
Թողնում եմ ձեզ ինֆորմացիայի ու ձեր խղճի հետ դեմ-հանդիման` մեկնաբանություններն ավելորդ են…
Իրոք որ, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
Հ.գ. Խղճի հետ բանակցողների համար` 1570012274850100 Ամերիա բանկ, Ելենա Քալաշյանին
Դժվար է այսօր պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ անտիբիոտիկներ ու անտիսեպտիկներ չեն եղել: Նրանց է պարտական մարդկությունը բազմաթիվ հիվանդությունների հաղթահարման համար, նրանց շնորհիվ է, որ շատ պատերազմի վիրավորներ կենդանի են մնացել նաև:
Բայց անտիբիոտիկներին են մեղադրում իմունային համակարգի ու օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկման մեջ, նույնիսկ լսել եմ, թե խոզի, թռչնի եւ այլ գրիպերի պատճառ են համարում: Յուրաքանչյուրի գործն է` ընդունել անտիբիոտիկներ, թե ոչ: Իմ կարծիքով լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների ընդունումը անհրաժեշտ է մարդու կյանքի փրկության համար:
Ու դրա համար ամենամեծ շնորհակալությունը պենիցիլինն է, և` նրա բացահայտման պատմությունը:
Պենիցիլինի հայտնագործությունը պատկանում է Ալեքսանդր Ֆլեմինգին: Նրան մահից հետո հողին են հանձնել Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում` ամենահարգարժան բրիտանացիների կողքին: Հունաստանում, որտեղ ապրում էր գիտնականը նրա մահվան օրը ազգային սուգ են հայտարարել են: Իսպանական Բարսելոնայում բոլոր ծաղկավաճառ կանայք իրենց զամբյուղներից հազարավոր ծաղկի թերթիկներ են թափել նրա անվամբ հուշաքարի առջև:
Շոտլանդացի բակտերոլոգ Անեքսանդր Ֆելմինգը(1881—1955) ծնվել է Էյրշիր կոմսությունում ֆերմեր Հյու Ֆլեմինգի ու նրա երկրորդ կնոջ` Գրեյս Ֆլեմինգի ընտանիքում:
Նա հաճախում էր գյուղի փոքրիկ դպրոցը, հետո` սկսեց հաճախել Կիլմարնոկյան ակադեմիան, վաղ սովորեց ուշադիր հետևել բնությանը: 13 տարեկանում նա իր ավագ եղբայրների հետևից գնաց Լոնդոն, որտեղ գործակատար էր աշխատում ու սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1900թ. անդամագրվեց Լոնդոնի շոտլանդական գնդին:
Ավագ եղբոր խորհրդով նա ներկայացրեց փաստաթղթերը ազգային մրցույթի` բժշկական դպրոց ընդունվելու համար: Քննություններին Ֆլեմինգը ստացավ ամենաբարձր բալերն ու դարձավ Սբ. Մարիամի հիվանդանոցին կից բժշկական դպրոցի կրթաթոշակակիր: Ալեքսանդրն ուսումնասիրում էր վիրաբուժություն, հանձնելով քննությունները 1906թ. նա դարձավ Թաքավորական քոլեջի անդամ: Մնալով աշխատելու սբ. Մարիամ հիվանդանոցի պրոֆեսոր Ալմրոթ Ռայթի լաբորատորիայում, 1908թ. Լոնդոնի համալասարանում նա ստացավ գիտությունների բակալավրի ու մագիստրոսի կոչում:
Այդ ժամանակներում բժիշկներն ու մանրեաբանները համարում էին, որ հետագա առաջընթացը կապված է լինելու իմունային համակարգի հատկությունների փոփոխման, համալրման կամ ուժեղացման փորձերի հետ: 1910թ. Սալվարսան` Պաուլ Էրլիխի հայտնագործությունը միայն ամրապնդեց այդ ենթադրությունները: Էրլիխը զբաղված էր, ինչպես ինքն էր անվանում`«մոգական գնդակի» փնտրտուքներով, նկատի ունենալով այնպիսի միջոց, որը կոչնչացներ օրգանիզմ ներխուժած բակտերիաները` չվնասելով հիվանդի օրգանիզմի հյուսվածքներն ու նույնիսկ փոխազդելով նրանց հետ:
Ռայթի լաբորատորիան առաջիններից էր, որ ստուգման համար ստացավ սալվարսանի նմուշներ: 1908թ. Ֆլեմինգը սկսեց փորձերը դեղամիջոցի հետ, օգտագործելով այն մասնավորեպաես սիֆիլիսի բուժման պրակտիկայում: Հոյակապ գիտակցելով սալվարսանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այնումենայնիվ, նա հավատում էր քիմիոթերապիայի հնարավորություններին: Սակայն մի քանի տարվա ընթացքում հետազոտությունների արդոյւքներն այնպիսինն էին, որ հազիվ թե կարողանային հաստատել նրա ենթադրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Բրիտանիայի մտնելուց հետո Ֆլեմինգը ծառայում էր Թագավորական բանակի բժշկական կորպուսում, մասնակցում էր Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններին: Աշխատելով վերքերի հետազոտման լաբորատորիայում, Ռայթն ու Ֆլեմինգը փորձում էին որոշել, բերո՞ւմ են անտիսեպտիկները որևէ օգուտ վարակված վնասվածքների բուժման ժամանակ: Ֆլեմինգն ապացուցեց, որ այնպիսի անտիսեպտիկներ, ինչպես օրինակ` կարբոլաթթուն, որն այն ժամանակ լայնորեն կիրառվում էր բաց վերքերի մշակման համար, սպանում է լեյկոցիտներին, որոնք օրգանիզմի համար պաշտպանական պատնեշ են ստեղծում, որը նպաստում է հյուսվածքների մեջ մանրէների գոյատևմանը:
1922թ. սովորական մրսածության հիվանդությունների հարուցիչին տարբերելու ու առանձնացնելու ապարդյուն փորձերից հետո Ֆլեմնգը բոլորովին պատահական հայտնաբերեց լիզոցիմը` որոշ բակտերիաներ սպանող ու հյուսվածքներին չվնասող ֆերմենտը: Ցավոք, լիզոցիմի բժշկական օգտագործման հեռանկարները դուրս եկան բավականին սահմանափակ, որովհետև նա բավականին արդյունավետ էր հիվանդությունների հարուցիչ չհանդիսացող բակտերիաների համար, և բացարձակ անարդյունավետ հիվանդածին օրգանիզմների համար: Բայց այս հայտնագործությունը դրդեց Ֆլեմինգին զբաղվել այլ անտիբակտերիալ դեղամիջոցների փնտրտուքով, որոնք անվտանգ կլինեին մարդու օրգանիզմի համար:
Հաջորդ պատահականությունը` պենիցիլինի բացահայտումն է Ֆլեմինգի կողմից 1928թ., որն արդյունք էր հանգամանքների հորդության` գրեթե անհավանական, անհավատալի:
Ի տարբերություն իր կոկիկ գործընկերների, որոնք օգտագործված թասերը մաքրում-լվանում էին աշխատելուց հետո, Ֆլեմինգը չէր լվանում բակտերիալ կուլտուրաներով թասերը 2-3 շաբաթ շարունակ, մինչև նրա լաբորատոր սեղանը չէր հայտնվում 40 կամ 50 թասերով կիտված: Այդ ժամանակ նա սկսում էր մաքրություն անել` նայելով կուլտուրաները իրար ետևից, որպեսզի ոչ մի հետաքրքիր բան բաց չթողնի: Թասերից մեկում նա հայտնաբերեց բորբոս, որը ի զարմանքս նրա ճնշում էր ցանված բակտերիայի կուլտուրան: Առանձնացնելով բորբոսը, նա սահմանեց, որ. «բուլյոնը, որի վրա բազմացել է բորբոսը ձեռք է բերել միկրոօրգանիզմների աճը ճնշելու վառ արտահայտված ունակություն, ինչպես նաև` բակտերոցիդ ու բակտերոլոգիական հատկություններ»:
Ֆլեմինգի անփությությունն ու նրա կողմից արված դիտարկումները միայն երկու գործոնն էին մի շարք պատահարների, որոնք նպաստեցին հայտնագործությանը: Բորբոսը, որով վարակվել էր կուլտուրան, շատ հազվագյուտ տեսակի էր: Հավանաբար ուրիշ լաբորատորիայից էր ներմուծվել, որտեղ աճեցնում էին բրոնխիալ ասթմայով հիվանդ մարդկանց տներից վերցրված բորբոսի նմուշներ, դեսենսիբիլզացնող էքստրակտներ պատրաստելու համար: Ֆլեմինգը լաբորատոր սեղանին թողեց հետագայում հայտնի դարձած թասը ու մեկնեց հանգստանալու…
Լոնդոնում վրա հասած ցրտերը բարենպաստ պայամաններ ստեղծեցին բորբոսի աճի համար, իսկ հետագայի եղանակի տաքացումները` բակտերիաների: Ինչպես հետագայում պարզվեց, հանգամանքների այս ընթացքին է պարտական հանրահայտ հայտնագործությունը:
Ֆլեմինգի սկզբնական հետազոտությունները մի շարք կարևոր տեղեկություններ տվեցին պենիցիլինի մասին: Նա գրում էր, որ դա` «պիոգեն կոկերի ու դիֆտերիալ խմբի բացիլների վրա ցայտուն կերպով ազդող էֆեկտիվ անտիբակտերիալ սուբստանցիա է: Նույնիսկ մեծ դոզաներով պենիցիլինն անվնաս է կենդանիների համար: Կարելի է ենթադրել, որ այն էֆեկտիվ անտիսեպտիկ կլինի պենիցիլինի նկատմամբ զգայուն միկրոբներով ախտահարված հատվածների արտաքին մշակման կամ ներս ընդունելու համար»: Իմանալով դա, Ֆլեմինգը, որքան էլ տարօրինակ լինի, չարեց այդքան ակնհայտ հաջորդ քայլը, որը տասներկու տարի անց արեց Հովարդ Ու. Ֆլորին, և որն էր` կփրկվե՞ն արդյոք մկները մահացու ինֆեկցիայից, եթե նրանց բուժել պենիցիլինի սրսկումներով: Ֆլեմինգը պենիցիլին նշանակել էր միայն մի քանի հիվանդի` արտաքին օգտագործման համար: Բայց Ֆլորիի փորձերի արդյուքները հակասական ու հուսահատեցնող էին: Լուծույթը ոչ միայն դժվար էր մաքրվում, եթե շատ էր լինում, այլ նաև անկայուն էր:
Սբ. Մարիամի հիվանդանոցի պատվաստման բաժանմունքը, որտեղ աշխատում էր Ֆլեմինգը գոյատևում էր պատվաստանյութերի` վակցինաների վաճառքի շնորհիվ: Ֆլեմինգը հայտաբերեց, որ պատվաստանյութի պատրաստման ընթացքում պենիցիլինն օգնում է պաշտպանել կուլտուրան ստաֆիլոկոկից: Դա ընդամենը մի փոքրիկ տեխնիկական նվաճում էր, և Ֆլեմինգը լավ օգտվում էր դրանից, ամեն օր հանձնարարելով պատրաստել բուլյոնի մեծ քանակություն: Նա պենիցիլինի կուլտուրայի նմուշներով կիսվում էր այլ լաբորատորիանում իր որոշ կոլեգաների հետ, բայց 1930—1940թթ. հրապարակված 27 հոդվածներից ու դասախոսություններից և ոչ մեկում ոչ մի անգամ չի հիշատակել պենիցիլինի մասին, նույնիսկ եթե խոսքը գնում էր բակտերիաներին սպանող նյութերի մասին:
Պենիցիլինն ընդմիշտ մոռացված կլիներ, եթե չլիներ Ֆլեմինգի լիզոցինի ավելի վաղ հայտնագործումը: Հենց այս հայտնագործությունը ստիպեց Ֆլորիին ու Էռնստ Բ. Չեյնին զբաղվել պենիցիլինի թերապեվտիկ հատկություններով, որի արդյունքում էլ դեղամիջոցը վերջնականապես դուրս բերվեց ու ենթարկվեց կլինիկական փորձությունների: Փառքն ու պատիվը սակայն, բաժին հասան Ֆլեմինգին: Բակտերիալ կուլտուրայով անլվա թասի մեջ հայտնաբերված պենիցիլինը մամուլին սենսացիոն պատմություն տվեց, որը տպավորիչ էր ու ազդեցիկ յուրաքանչյուրի համար:
1945թ. Նոբելյան մրցանակը ֆիզոլոգիայի ու բժշկության ոլորտում հանձնվել է համատեղ` Ֆլեմինգին, Չեյնին ու Ֆլորիին «Պենիցիլինի և զանազան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում նրա բուժիչ ազդեցության բացահայտման համար»:
Թագավորական ինստիտուտից Գորան Լիլիեսթրանդն իր ողջույնի խոսքում ասել է. «Պենիցիլինի պատմությունը լավ հայտնի է ամբողջ աշխարհում: Այն հանուն մեծ ընդհանուր նպատակի զանազան գիտական մեթոդների համատեղ կիրառման լավ օրինակ է, և մեկ անգամ ևս ցույց է տալիս մեզ ֆունդամենտալ հետազոտությունների կայուն արժեքը»: Ֆլեմինգն այդ օրը նշեց, որ «պենիցիլինի ֆենոմենալ հաջողությունը բերեց բորբոսի և բուսական աշխարհի այլ ցածրագույն ներկայացուցիչների անտիբակտերիալ հատկությունների ինտենսիվ ուսումնասիրմանն ու հետազոտմանը: Նրանցից շատ քչերն են օժտված այդ հատկություններով, օգտվենք դրանից»:
Սա է պենիցիլինի պատմությունը:
Պենիցիլինի կարգի ուժեղ անտիբիոտիկները 60 տարի շարունակ վարակիչ հիվանդությունների դեմ «հզոր զենք են» եղել: Այսօր, սակայն, հակաբիոտիկների ոչ բավարար ուսումնասիրությունները խոսում են փոխարինող ավելի ուժեղ տարբերակների բացակայության մասին: Հետազոտողներն այսօր ահազանգում են անտիբիոտիկների դեմ վարակիչ հիվանդությունների աճող դեղակայունության մասին: Գիտնականները կոչ են անում աշխարհի կառավարություններին քայլեր ձեռնարկել նոր անտիբիոտիկներ ստեղծելու և առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար:
ԱՀԿ ներկայացուցիչ Քեթլին Հոլոուեյը նշել է, որ հակաբիոտիկների դեմ դեղակայունությունը գլոբալ խնդիր է, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են մանկական թոքաբորբը, դիզենտերիան և տուբերկուլոզը: Այս հիվանդություններն աշխարհի որոշ մասերում արդեն դեղակայուն են թիվ մեկ անտիբիոտիկների դեմ: Չշտապելու դեպքում մարդկությունը մենակ կմնա ծանր հիվանդությունների հետ առանց որևէ դեղամիջոցի:
LSE-ն խորհուրդ է տալիս Եվրախորհրդին և ԱՄՆ-ին խթանել անտիբիոտիկների ուսումնասիրության բնագավառում նոր ներդրումներ իրականացնելուն և նոր տարբերակներ ստեղծելուն:
Պատրաստեց` Լուսինե Վայաչյանը
Կոմպոզիտորների տան համերգային դահլիճում հուլիսի 29-ին տեղի ունեցավ դաական եւ ժողովրդական երաժշտության բարեգործական համերգ` հանուն մարդկային կյանքի փրկության: Համերգը կազմակերպել էր «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը, որն այս պահին գումար է հավաքում Սյու Սեպետչյանի մայրիկի կրծքի քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ »Հերցեպտին» դեղամիջոցը ձեռք բերելու համար. դեղամիջոցի մեկ արվակն արժե 3000 ԱՄՆ դոլար, անհրաժեշտ է 18 սրվակ…
Բարեգործական համերգին մասնակցում էին միջազգային և հայրենական հեղինակավոր մրցույթների դափնեկիր երաժիշտներ, կատարողներ, անսամբլներ:
Հանդիսատեսը բազամազան էր, ներկա էին տարիքային, սոցիալական տարբեր խմբերի մարդիկ:
Համերգը սկսվեց ութամյա փոքրիկ դաշնակահարուհի Շուշանիկ Արևշատյանի ելույթով, որը ես ցավոք բաց թողեցի` ուշացա: Դահլիճը լեփ-լեցուն էր` չնայած շոգին, մթնոլորտը` բարի:
Ելույթներ ունեցան նաև «Մեցցո» լարային քառյակը, միջազգային մրցույթների դափնեկիրներ ջութակահարուհի Արուսյակ Հեքիմյանը, «Արահետ» վոկալ անսաբլը, Վիեննայի կամերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը, դուդուկահարներ Գեորգի Մինասյանը և Արտակ Ասատրյանը, կիթառահարուհի Լինա Հայրապետյանը, «Գիսանե» վոկալ խումբը, զուռնա-դհոլով` Աննա և Անահիտ Մխիթարյանները, մեներգչուհի Աննա Ավետիսյանը, դաշնակահարուհի Մարիամ Աբրահամյանը:
Ժողովրդական երգչուհի Գայանե Ներսիսյանը, ով նույնպես եկել էր համերգին, երգչուհի Լուսինե Ազարյանի հետ զրույցում ասել է, որ շատ որոգևորված է երիտասարդների այս բարեգործական նախաձեռնությամբ, ու նաև` որ իրենք` ավագ սերնդի արվեստի գործիչները նույպես ցանկանում են մասնակցել բարեգործական միջոցառումներին: Երկու երգչուհիների զրույցի արդյունքում նախանշվեց մոտ ապագայում կազմակերպել և անցկացնել նաև «Սերունդների խաչմերուկ» համերգը, որտեղ ելույթ կունենան հին և նոր սերնդի երաժիշտներ:
Լուսինե Ազարյանը նաև տրամադրել էր Կոմիտասի կատարումների ձայնասկավառակներ, որոնց վաճառքից ստացված հասույթը նույնպես հատկացվեց հիմնադրամին:
Շատ լավ համերգ էր. համ հանդիսատեսն էր գոհ, համ արտիստները, ես կասեի` կրկնակի, քանի որ կատարելուց ու ըմբոշխնելուց բացի նաև բարի գործ էին արել` մասնակցել մեկ մարդու կյանքի փրկությանը` հավաքելով 305 000 դրամ, որը կազմում է `Հերցեպտինի մեկ սրվակի 1/3-ի համար անհրաժեշտ գումարը :
Օգոստոսի 12-ին One Club -ում տեղի կունենա «DJs FOR LIFE« մեծ տոնախմբությունը` (party), որին կմասնակցի DJ Vakcina-ն `«Եկեք ձևավորենք բարեգործության մշակույթ» կարգախոսով:
Հիշեցնեմ, որ «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին:
Հ.Գ. Ուզում եմ նշել, որ Սյու Սեպետչյանի մեր մեծամեծներին գրած նամակներից և ոչ մեկը պատասխանի չի արժանացել: Նամակներ ուղարկվել են` Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, ներկա և նախկին առաջին տիկիններին` Ռիտա Սարգսյանին ու Բելլա Քոչարյանին, ԱԺ, որտեղ տարածվել է ԱԺ 80 պատգամավորների միջև, նաև` մեծ արտիստ Շառլ Ազնավուրին… Մտածում եմ` գուցե տեղ չե՞ն հասել նամակները…
Լուսանկարներում` Շուշանիկ Արեւշատյան և Լինա Հայրապետյանը
Հանդիսատեսը բազամազան էր, ներկա էին տարիքային, սոցիալական տարբեր խմբերի մարդիկ:
Ժողովրդական երգչուհի Գայանե Ներսիսյանը, ով նույնպես եկել էր համերգին, Լուսինե Ազարյանի հետ զրույցում ասել է, որ շատ որոգևորված է երիտասարդների այս բարեգործական նախաձեռնությամբ, ու նաև` որ իրենք` ավագ սերնդի արվեստի գործիչները նույպես ցանկանում են մասնակցել բարեգործական միջոցառումներին: Երկու երգչուհիների զրույցի արդյունքում նախանշվեց մոտ ապագայում կազմակերպել և անցկացնել նաև «Սերունդների խաչմերուկ» համերգը, որտեղ ելույթ կունենան հին և նոր սերնդի երաժիշտներ: Լուսինե Ազարյանը նաև տրամադրել էր Կոմիտասի կատարումների ձայնասկավառակներ, որոնց վաճառքից ստացված հասույթը նույնպես հատկացվեց հիմնադրամին: Շատ լավ համերգ էր. համ հանդիսատեսն էր գոհ, համ արտիստները, ես կասեի` կրկնակի, քանի որ կատարելուց ու ըմբոշխնելուց բացի նաև բարի գործ էին արել` մասնակցել մեկ մարդու կյանքի փրկությանը` հավաքելով 305 000 դրամ, որը կազմում է `Հերցեպտինի մեկ սրվակի 1/3-ի համար անհրաժեշտ գումարը :
Օգոստոսի 12-ին One Club —ում տեղի կունենա «DJs FOR LIFE« մեծ տոնախմբությունը` (party), որին կմասնակցի DJ Vakcina-ն `«Եկեք ձևավորենք բարեգործության մշակույթ» կարգախոսով:
Հիշեցնեմ, որԿոմպոզիտորների տան համերգային դահլիճում հուլիսի 29-ին տեղի ունեցավ դաական եւ ժողովրդական երաժշտության բարեգործական համերգ` հանուն մարդկային կյանքի փրկության: Համերգը կազմակերպել էր «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը, որն այս պահին գումար է հավաքում Սյու Սեպետչյանի մայրիկի կրծքի քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ »Հերցեպտին» դեղամիջոցը ձեռք բերելու համար. դեղամիջոցի մեկ արվակն արժե 3000 ԱՄՆ դոլար: Բարեգործական համերգին մասնակցում էին միջազգային և հայրենական հեղինակավոր մրցույթների դափնեկիր երաժիշտներ, կատարողներ, անսամբլներ: Համերգը սկսվեց ութամյա փոքրիկ դաշնակահարուհի Շուշանիկ Արևշատյանի ելույթով, որը ես ցավոք բաց թողեցի` ուշացա: Դահլիճը լեփ-լեցուն էր` չնայած շոգին, մթնոլորտը` բարի: Ելույթներ ունեցան նաև «Մեցցո» լարային քառյակը, միջազգային մրցույթների դափնեկիրներ ջութակահարուհի Արուսյակ Հեքիմյանը, «Արահետ» վոկալ անսաբլը, Վիեննայի կամերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Ազարյանը, դուդուկահարներ Գեորգի Մինասյանը և Արտակ Ասատրյանը, կիթառահարուհի Լինա Հայրապետյանը, «Գիսանե» վոկալ խումբը, զուռնա-դհոլով` Աննա և Անահիտ Մխիթարյանները, մեներգչուհի Աննա Ավետիսյանը, դաշնակահարուհի Մարիամ Աբրահամյանը:
Հանդիսատեսը բազամազան էր, ներկա էին տարիքային, սոցիալական տարբեր խմբերի մարդիկ:
Ժողովրդական երգչուհի Գայանե Ներսիսյանը, ով նույնպես եկել էր համերգին, Լուսինե Ազարյանի հետ զրույցում ասել է, որ շատ որոգևորված է երիտասարդների այս բարեգործական նախաձեռնությամբ, ու նաև` որ իրենք` ավագ սերնդի արվեստի գործիչները նույպես ցանկանում են մասնակցել բարեգործական միջոցառումներին: Երկու երգչուհիների զրույցի արդյունքում նախանշվեց մոտ ապագայում կազմակերպել և անցկացնել նաև «Սերունդների խաչմերուկ» համերգը, որտեղ ելույթ կունենան հին և նոր սերնդի երաժիշտներ: Լուսինե Ազարյանը նաև տրամադրել էր Կոմիտասի կատարումների ձայնասկավառակներ, որոնց վաճառքից ստացված հասույթը նույնպես հատկացվեց հիմնադրամին: Շատ լավ համերգ էր. համ հանդիսատեսն էր գոհ, համ արտիստները, ես կասեի` կրկնակի, քանի որ կատարելուց ու ըմբոշխնելուց բացի նաև բարի գործ էին արել` մասնակցել մեկ մարդու կյանքի փրկությանը` հավաքելով 305 000 դրամ, որը կազմում է `Հերցեպտինի մեկ սրվակի 1/3-ի համար անհրաժեշտ գումարը :
Օգոստոսի 12-ին One Club -ում տեղի կունենա «DJs FOR LIFE« մեծ տոնախմբությունը` (party), որին կմասնակցի DJ Vakcina-ն `«Եկեք ձևավորենք բարեգործության մշակույթ» կարգախոսով:
Հիշեցնեմ, որ «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին: Հ.Գ. Ուզում եմ նշել, որ Սյու Սեպետչյանի մեր մեծամեծներին գրած նամակներից և ոչ մեկը պատասխանի չի արժանացել: Նամակներ ուղարկվել են` Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, ներկա և նախկին առաջին տիկիններին` Ռիտա Սարգսյանին ու Բելլա Քոչարյանին, ԱԺ, որտեղ տարածվել է ԱԺ 80 պատգամավորների միջև, նաև` մեծ արտիստ Շառլ Ազնավուրին… Մտածում եմ` գուցե տեղ չե՞ն հասել նամակները… «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին: Հ.Գ. Ուզում եմ նշել, որ Սյու Սեպետչյանի մեր մեծամեծներին գրած նամակներից և ոչ մեկը պատասխանի չի արժանացել: Նամակներ ուղարկվել են` Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, ներկա և նախկին առաջին տիկիններին` Ռիտա Սարգսյանին ու Բելլա Քոչարյանին, ԱԺ, որտեղ տարածվել է ԱԺ 80 պատգամավորների միջև, նաև` մեծ արտիստ Շառլ Ազնավուրին… Մտածում եմ` գուցե տեղ չե՞ն հասել նամակները…
Ամռան տապին բոլոր տեսակի հյութերն էլ պահանջարկ ունեն. Մրգահյութերն առավել ևս, քանի որ դրանք լրացնում են մրգի և ջրի պակասը համատեղ, սակայն Ամերիկյան համալսարանի գիտնականները կարծում են, որ չպետք է չարաշահել մրգահյութերը, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Նրանք գտնում են, որ քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով:
Իսկ բրիտանացի գիտանականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ գավաթ հյութը կարող է պարունակել հինգ թեյի գդալ շաքար: Դրա ավելցուկը հաճախ հանգեցնում է ճարպակալման եւ նյութափոխանակության խանգարման:
Մասնագետները կարծում են, որ պետք է խրախուսել մրգերի եւ բանջարեղենի օգտագործումը, որոնք ավելի շատ օգտակար նյութեր են պարունակում:
Մեկ այլ`Լիդսի համալսարանի հետազոտողներն էլ պարզել են, որ չոր միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ նյութափոխանակությունը բարելավող բջջանյութ: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ մետաբոլիզմի, սրտի հիվանդությունների համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.