29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստան ներմուծվող գենփոփոխված սննդի վտանգի գնահատումը
Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխվածապրանքների (ԳՓԱ) և նրանցվնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի և Եվրոմիության միջև ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն և իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների և նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական արտադրող պետություններն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, իսկ հիմնական ներկրողները` ԱՄՆ, Եվրոմիությունը, Ռուսաստանը: 2000 թ —ից սկսած, 13 պետություններ իրականացնում են ԳՓԱ —ներիարտադրություն, որը կազմում է նրանց ընդհանուր արտադրության 68% —ը:
Ինֆորմացիոն աղբյուրներում բերված իրարամերժ տեղեկատվությունը բնակչության մեջձևավորել է խուճապային մթնոլորտ, որն, ավելի շուտ, ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության և ապատեղեկացվածության արդյունք է, քան հակառակը:
Ի՞նչ են ԳՓԱ —ները, արդյոք նրանք վտանգավոր են մարդու առողջության և էկոլոգիայի համար:
Քաղաքակրթությունների զարգացումն ընթանում է գլոբալացման ուղով` առաջացնելով նաեւ նորանոր խնդիրներ: Երկրագնդի բնակչության թիվն արդեն 7 միլիարդ է և առաջիկա 50 տարում այնկկրկնապատկվի: Առաջնային խնդիր է դառնում բնակչությանը սննդով ապահովելու հարցը: Ծառացած խնդրի լուծման համար կարևոր և հեռանկարային են գիտական` կենսատեխնոլոգիական, ուղղությունների կատարելագործումը, հատկապես գենային ինժիներիայի զարգացումը:
Շնորհիվ գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի, վերջին 100-ամյակի ընթացքում մարդուկերակրացանկը կտրուկ փոխվել է: Փաստացի, հասարակության ուրբանիզացված մասի արդեն 3-4-րդ սերունդը սնվում է ոչ այն սննդով, որով սնվում էին 1000-ամյակներ շարունակ: Գյուղապրանքները, մինչև սպառողին հասնելը, անցնում են մի շարք արտադրական վերամշակումներ, հավելվում են քիմիական արդյունաբերության մի շարք պրոդուկտներով (գունանյութեր, կոնսերվանտեր, համային ուժեղացուցիչներ և այլն), որոնց նպատակն է լավացնել ապրանքատեսակի համային չափանիշները և երկարացնել պահպանման ժամկետը: Քիմիական վերամշակման ճանապարհով փայտից ստանում են էթիլ սպիրտ, սննդային արժեք չունեցող ճարպերից (նավթից ևս)` մարգարին, իսկ երշիկեղենը պատրաստվում է սոյայի, օսլայի, ցելյուլոզի և գունանյութերի համակցությամբ: Սննդատեսակների պահածոյացման և ժամկետի երկարացման համար կիրառվում են կոնսերվանտներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար (ունեն ուռուցքառաջացնող և հակաբակտերյալ հատկություններ — առաջացնում են դիսբակտերիոզ): ԳՓԱ-ները մոդայի վերջին ճիչն են և սննդային այսբերգի միայն տեսանելի մասը, դրա համար էլ դառձել են տեղեկատվության ամենաքննարկվող խնդիրը, իսկ մնացածը «մանրուքներ են»:
Գենետիկորեն փոփոխված ապրանքները հնարավորություն են տալիս մարդկության առջև ծառացած խնդիրների մի ստվար հատվածի լուծման, որը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատողներ:Կողմնակիցների շարքերում են ԳՓԱ արտադրողները, արտադրող և արտահանող պետությունները, կենսատեխնոլոգները և գենետիկները (հատկապես ԳՓԱ-ների հետ աշխատող մասնագետները), իսկ քննադատողները` բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք մրցակցային առումով տուժում են, բժիշկների և էկոլոգների որոշ շրջանակներ, կրոնական կազմակերպություններ, որոնք խստիվ դեմ են «Աստծո գործերում» մարդու խառնվելուն: Էկոլոգները մատնանշում են, որ ԳՓ — բույսերը կարող են փոխել երկրագնդի էկոլոգիական պատկերը, սակայն մարդկությունն արդեն իր գոյությամբ և գործունէությամբ փոխել է այն, և սա ընդամենը կաթիլ է տակառի մեջ: Մասանավորապես, մատնանշվում է ԳՓ — եգիպտացորենը, որն ընդունակ է սպանելու վնասատու միջատներին, միաժամանակ սպանում է նաև օգտակար միջատներին, մեղուներին: ԳՓ — բույսերը կարող են խաչասերվել իրենց վայրի ազգակիցների հետ և փոխանցել փոփոխված հատկանիշները նրանց: Նկատվել են ալերգիաների դեպքեր ԳՓԱ-ների նկատմամբ, օրինակ ԳՓ -գետնանուշից (արախիս) և պոմիդորից:
Բայց հիմնական շեշտը դրվում է գենետիկական վտանգի վրա: Ենթադրվում է, որտրանսգենային ապրանքների մեջ ներդրված օտարածին գեները մարդու մարսողական համակարգով կարող են փոխանցվել մարդուն, և մարդը կենթարկվի մուտացիայի`կվտանգվիմարդկային գենոֆոնդը:
Արդյոք այս ամենը ռեալ է, ո՞րն է այս իրարամերժ տեղեկատվության մեջ ճշմարիտը, ի՞նչ են իրենցից ներկայացնում ԳՓԱ — ները և ինչո՞վ են սպառնում մարդկությանը:
Գենետիկորեն փոփոխված ապրանքներ (ԳՓԱ) տերմինը օգտագործվում է լաբորատոր պայմաններում գենետիկական փոփոխությունների ենթարկված օրգանիզմները մատնանշելու համար: Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անմիջականորեն արագ և ուղղորդված կերպով իրականացնել գենետիկական փոփոխություններ: Գենետիկական փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ապրանքի որակը, բարձրացնելու սննդային արժեքը, ուժեղացնելու օրգանիզմների կայունությունը անբարենպաստ պայմանների ու վնասատուների նկատմամբ, օժտելու նոր օգտակար հատկանիշերով և այլն: Նախկինում նույն նպատակներին հասնելու համար կիրառվում էին մուտագենեզի, սելեկցիայի և կենսատեխնոլոգիական այլ մեթոդներ, որոնք ավելի ժամանակատար էին և պատահական բնույթ էին կրում:
Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդներից է մոլեկուլային կլոնավորման մեթոդը, որտեղ օգտագործվում են պլազմիդներ, վիրուսներ (ֆագեր), տրանսպոզոններ` որպես օտարածին ԴՆԹ -ի տեղափոխիչներ (վեկտոր) թիրախ հանդիսացող օրգանիզմի ԴՆԹ -ի կազմի մեջ ներմուծելու նպատակով:
Պլազմիդներ: Բակտերաներում, բացի հիմնական` ժառանգական ԴՆԹ -ից, կարող են պարունակվել ոչ քրոմոսոմային ԴՆԹ -ի օղակաձև հատվածներ, որոնք ընդունակ են ներգրավվել քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին: Պլազմիդները կարող են փոխանակվել մոտ ազգակից բակտերիաների միջև` փոխանցելով իրենց մեջ պարունակվող գենետիկական ինֆորմացիան:
Վիրուսներ և ֆագեր: Ցանկացած օրգանիզմ բնության մեջ ունի իրեն առանձնահատուկ վիրուսների տեսականի, որոնց նկատմամբ ընկալունակ կարող են լինել նաև նրան մոտ ազգակից տեսակները: Վիրուսային ԴՆԹ -ն կարող է ներառվել թիրախ հանդիսացող օրգանիզմի քրոմոսոմային ԴՆԹ -ի կազմի մեջ (պրովիրուս, պրոֆագ) և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին:
Տրանսպոզոններ: Սա ԴՆԹ -ի շղթայի հաջորդականություն է, որը կարող է խցկվել (ներառվել) գենոմի զանազան մասերում, միառժամանակ անց կարող են դուրս գալ և ներառվել գենոմի այլ հատվածում կամ այլ քրոմոսոմի մեջ («թռչկոտել»): Տրանսպոզոնները, ի տարբերություն մյուսների , չափերով շատ փոքր են:
Նշված ԴՆԹ -ի հատվածների տարատեսակների ներգրավվելը հիմնական` քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ կոչվում է ռեկոմբինացիա (սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա): Ռեկոմբինացիայի ժամանակ ներգրավվող ԴՆԹ -ի հատվածը կորցնելով ինքնուրույնությունը անցնում է քրոմոսոմային ԴՆԹ -ի ենթակայության տակ (վիրուսի դեպքում կարող է տեղի ունենալ նաև հակառակը` քրոմոսոմային ԴՆԹ-ն կարող է կորցնել ինքնուրույնությունը):
Մոլեկուլային կլոնավորման նպատակով սինթեզվում կամ այլ օրգանիզմից ստանում են անհրաժեշտ գենետիկական ինֆորմացիա կրող ԴՆԹ -ի հատված: Այն ներմուծում են պլազմիդի, վիրուսի կամ տրանսպոզոնի կազմի մեջ, ստանալով հիբրիդային մոլեկուլ` կրող (վեկտոր): Կրողը ներմուծվում է թիրախ հանդիսացող բջջի մեջ, և եթե տեղի է ունենում գեների ռեկոմբինացիա` տրանսֆորմացիա (փոխանցում), ապա այս, հիբրիդային ԴՆԹ պարունակող, բջջի սերունդը լինում է միասեռ և հանդիսանում է կլոն: Կլոնը կրում է ծնողական բջջի բոլոր հատկանիշները գումարած ներմուծված ԴՆԹ -ի գենետիկական հատկանիշները, որը և պահանջվում էր ստանալ:
Ինչպես արդեն նշվել էր, ԳՓԱ —ների հակառակորդները շեշտում են ռեկոմբինացված գեների (վեկտորների) վտանգավորության մասին: Կենսաբանական և կենսաքիմիական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ սա անհիմն առասպել է: Մարդը սնվում է կենդանական ծագում ունեցող սննդով, որի բջիջների պարտադիր բաղադրիչն են քրոմոսոմային ԴՆԹ -ն, ռիբոսոմային ԴՆԹ -ն, պլազմիդները և տրանսպոզոնները: ԴՆԹ –ն, սննդի միջոցով անցնելով մարդու աղեստամոքսային համակարգ, թթվի և ֆերմենտների ազդեցությամբ շատ արագ քայքայվում է մինչև մոնոնուկլեոտիդների (փոքր մոլեկուլային միավորների), որից հետո միայն կարող է մարսվել` թափանցել աղիների լորձաթաղանթի բջջապատի միջով: ԴՆԹ —ի նույնիսկ ամենափոքր շղթաները (3-4նուկլեոտիդ) անկարող են ներթափանցել աղիներով, հետևաբար գենային վարակման այս ուղին բացառվում է: Բացի դրանից, պլազմիդների և վիրուսների կառուցվածքն այնպիսին է, որ նրանք կարող են փոխանցվել և ներազդել միայն մոտ ազգակից տեսակների միջև: Հետևաբար, նույնիսկ մարդու արյան մեջ նրանց թափանցումը վտանգ չի կարող հանդիսանալ. բուսական և բակտերիալ ծագում ունեցող վեկտորների ռեկոմբինացիան մարդկային քրոմոսոմների հետ բացառվում է:
Ալլերգիաների առումով ցանկացած սննդատեսակի նկատմամբ կգտնվեն մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է և չի բացառվում, որ ԳՓԱ -ների նկատմամբ որոշ մարդկանց կամ մեծամասնության մոտ կարող են լինել ալլերգիկ ռեակցիաներ: Հետևաբար պետք է նախապես տարվեն բժշկական համապատասխան հետազոտություններ, մինչև ԳՓԱ -ի շուկա հանելը:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդը լայն կիրառություն է ստացել միկրոբիոլոգիայում: Եթե բակտերիալ բջջի նկատմամբ իրականացվում է օտարածին ԴՆԹ -ի էքսպրեսիա (ներմուծում), դա թույլ է տալիս միկրոբիոլոգիական ճանապարհով ստանալ բակտերիաներին ոչ հատկանշական միացություններ, օրինակ մարդկային հորմոններ և ֆերմենտներ: Պանրագործության մեջ օգտագործվող հորթի ռենին ֆերմենտի գենը մտցվել է բակտերիայի մեջ և հիմա ռենինը ստացվում է արդյունաբերական եղանակով: Դեղարդյունաբերության մեջ լայն տարածում են ստացել հակաբիոտիկների, ամինաթթուների, մարդկային հորմոնների և ինսուլինի արդյունաբերական ճանապարհով ստացման եղանակները:Մասնավորապես, շաքարախտի բուժման նպատակով նախկինում օգտագործվող տավարիկամ խոզի լյարդից ստացված
ինսուլինի փոխարեն, ներկայումս ամբողջապես օգտագործվումէ բակտերիաներից ստացված մարդկային ինսուլինը, որի գենը ներմուծվել է մոլեկուլային կլոնավորման մեթոդով:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդի օգնությամբ ստացվել են բանջարաբոստանային և պտղատու ԳՓ -կուլտուրաներ, որոնք բնօրինակի համեմատ օժտված են մի շարք առավելություններով: Մեթոդը թույլ է տալիս մի բույսի հատկանիշները տեղափոխել մեկ այլ կուլտուրայի մեջ, բակտերիաների կամ կենդանիների գեները պատվաստել բույսերին: Նշենք մի շարք օրինակներ.
— կարտոֆիլի վնասատու Կոլորադյան բզեզը չունի ոչ մի բնական թշնամի, նրա վրա չեն ազդում թունաքիմիկատները և պայքարի մյուս միջոցները: Ստացվել է ԳՓ -կարտոֆիլ, որի մեջ մտցվել է բակտերիաներից վերցվաժ խիտին քայքայող ֆերմենտի գենը (խիտինը միջատների կմախքի հիմնական բաղադրիչնէ): Միջատը սնվելով ԳՓ -կարտոֆիլի տերևներով իսկույն սատկում է, մինչդեռ մարդու և ողնաշարավոր կենդանիների համար այն անվնաս է:
— նույն կերպ ԳՓ —եգիպտացորենի մեջ մտցվել է Bacillus thuringiensis բակտերիայի ինսեկտիցիդ (միջատասպան) արտադրող գենը;
— ստեղծվել են ԳՓ —կուլտորաներ, որոնք կայուն են վիրուսների, սնկերի, բակտերիաների նկատմամբ, ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն են, ունեն բարձր բերքատվություն և որակային բարձր հատկանիշներ;
— ԳՓ —պոմիդորը կարելի է 15 C -ում պահել խակ վիճակում 6 ամիս շարունակ, բարձր ջերմաստիճանում այն արագ հասունանում, կարմրում է և ստանում շուկայական տեսք` երկարում է պահպանման ու տեղափոխման ժամկետը;
— ստեղծվել են ԳՓ —ծառեր, որոնք ոչնչացնում են արդյունաբերական թափոնները և հողը մաքրում են ծանր մետաղներից;
— ԳՓ —բրինձը, սոյան, կարտոֆիլը լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սոյայի կաթ, երշիկեղեն, վիտամինացված բրնձի հաց, չիփսեր և այլն:
Կենդանիներից, ստացվել են ԳՓ — ձկնատեսակներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում և չեն օգտագործվում: Գյուղատնտեսական կենդանիների ԳՓ տեսակներ դեռևս չկան` պայմանավորված գիտության ներկայիս մակարդակով, բայց սննդի շուկայի ապագան ԳՓ -մսամթերքներինն է: Հեռանկարում` ԳՓ գյուղատնտեսական կենդանիները կարող են օժտվել հիվանդությունների նկատմամբ կայուն իմունիտետով, աճի արագությամբ և բարձր մթերատվությամբ (պայմանավորված աճի հորմոնների գեներով):
Մի բան ակնհայտ է, ԳՓԱ -ները արդեն մեր առօրյա սննդի մասն են, և մենք չենք կարող հսկել և կանխարգելել նրա օգտագործումը: Հայաստանի (և ոչ միայն) օրենսդրության մեջ չկան ԳՓԱ -ների արտադրությունը, իրացումը և ներմուծումը կարգավորող օրենքներ, չկան կանոններ և չափանշվածք (ստանդարտ): Երկիր ներմուծվող ապրանքները չեն ստուգվում ԳՓ լինելու առումով: Նույն կարգավիճակում են բոլոր երկրները, թեև համապատասխան չափանշվածքներ և ԳՓԱ -ների ստուգման ժամանակաշրջան մշակելու փորձեր նրանց կողմից իրականացվում են, Եվրոմիությունը վարում է չստուգված ԳՓԱ —ներ չներմուծելու քաղաքականություն:
Ելքը
Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են մշակել կանոններ և չափանշվածքներ, կատարել փորձարկումներ և ստուգումներ, մշակել համապատասխան օրենքներ: Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է օրենք, որը կպարտադրի արտադրվող և ներմուծվող ապրանքների վրա նշել նրանց բաղադրիչների ծագումը և աղբյուրները (ԳՓԱ -ների, քիմիական բաղադրիչների և հավելնյութերի պարունակելն ու ծագումը), որպեսզի սպառողը սեփական ընտրության հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է նաև առողջապահության տեսանկյունից. եթե իսկապես ԳՓԱ -ների երկարատև օգտագործումը բաթսական ազդեցություն ունենա` ալլերգիաներ, խրոնիկ թունավորումներ, «մուտացիաներ» ևս, ապա հետևելով հիվանդի սննդակարգին, կարելի կլինի պարզել ԳՓԱ -ների վտանգավորության իրական պատկերը:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի» գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյան
Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի խողովակին ու շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մազդա», այնուհետև՝ «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի և «Մազդա»-ի վարորդները ու վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Մազդա»-ի վարորդը՝ 1988 թ. ծնված Սուրիկ Ամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 65-րդ կմ-ին, հունիսի 8-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարին և շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ակնաշեն գյուղի ճանապարհին` Բարեկամության փողոցում, վրաերթի է ենթարկել 5-ամյա մի տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վայոց ձորում, այսօր` ժամը 13.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի, 23-ամյա Նարինե Մաթևոսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Մայիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կողբ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Լոռու մարզում ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ի հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի և կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է:
Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք և թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից և ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է և նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ և մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլև` 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաև պլևրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետևանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից էլ հիվանդը մահացել է:
Դեպքի առթիվ 2012թ. մարտի 23-ին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանի և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով Վ. Մարկոսյանին անզգուշությամբ մահ պատճառելու վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանում պլաստիկ վիրաբուժության դիմում են շատերը, բայց միշտ չէ, որ սպասելիքներն արդարանում են:Անդրադառնալով թեմային 3-րդ քաղաքային հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը, ասաց. «Հաճախ նրանք ոչ թե դժգոհ են լինում, այլ պարզապես չեն տեսնում Անջելինա Ջոլիի Քիթը, որի մասին երազում էին, բայց դա անհատական է և հաճախ հենց քթի ձևից է կախված»:
Նրա հավաստմամբ Հայաստանում քթի վիրահատություններն իրենց քանակով չեն զիջում պլաստիկ վիրահատությունների այլ տեսակներին: Քթի վիրահատությանը դիմում են ոչ միայն աղջիկները,այլև տղաները:
Գևորգ Ստեփանյանը զգուշացրեց, որ եթե օրինակ ականջախեցիների վիրահատությունը կարելի է անել մինչև երեխայի դպրոց գնալը՝ չբարդույթավորվելու համար, ապա քթի վիրահատության չի կարելի դիմել 17-18 տարեկանից ավելի շուտ:
Այդ տարիքում է, որ կարելի է ավարտված համարել մարդու օրգանիզմի հասունա-ցումը և կայացումը: Իսկ շատ ավելի մեծ տարիքում վիրահատություն անելը կախված է տվյալ մարդու օրգանիզմից:
Բժիշկը նշեց, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ հատկապես ռուսաստանաբնակները, քթի վիրահատության համար հաճախ գալիս են Հայաստան։
Վիրահատվողները մինչվիրահատական և հետվիրահատական դեպրեսիաների են ենթարկվում : Դրանից խուսափելու համար բժիշկը նշեց, որ իրենք հոգեբանական աշխատանք են տանում հիվանդների հետ, քանի որ հիվանդների համար հեշտ չէ ընտելանալ նոր քթի հետ:
Խոսելով վիրահատության գների մասին վիրաբույժը նշեց, որ գինը կախված է տարվող աշխատանքից և ավելացրեց. «Գնային մեծ տարբերությունները, որ այսօր կան տարբեր հիվանդանոցներում չի խոսում բարձր կամ ցածր որակի մասին: Բոլոր բժիշկները նույն աշխատանքն են կատարում, պարզապես տարբեր գներով»:
Ասուլիսին ներկա հոգեբան Մանե Սողոյանն էլ ասաց.«Շատերը ասում են, որ իրենց կյանքի դժբախտությունները կապված են հենց այս խնդրի հետ: Դա նպաստում է անձի լիարժեք գործունեությանը»:
Նա նաև նշեց, որ մարդիկ պլաստիկ վիրաբուժության դիմում են՝ ինքնագնահատականի բարձրացման համար:
Ինչպես տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը, Նախագահի հրավերով Հայաստանա ժամանած Գերմանացի բժիշկ Ադրիան Դայգլերը երեկ արդեն վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդների:
Նա յսօր կվիրահատի ևս երկու տուժածի: Վիրահատությունները, Շուշան Հունանյանի փոխանցմամբ, անցել են բարեհաջող, տուժածների վիճակները նորմալ է:
Գերմանացի բժիշկը դեռևս Հայաստանում է, տուժածներից ոմանց արտասահման տեղափոխվելու հարցը դեռևս չի քննարկվել.«Եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է տուժածներից ոմանց տանեն արտասահման վիրահատելու»,- ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.