29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իրանն ու Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն, հայտնում է Fars-ը։
Իրանի Ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքը համակարգող բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարն ասել է, որ ԱՏԳ-ն ներառելու է Արաքս ազատ առևտրաարդյունաբերական գոտին՝ Արևելյան Ադրբեջան նահանգում ու Մեղրի քաղաքում։
Ազատ տնտեսական գոտու կարևորությունը, ըստ պաշտոնյայի, այն է, որ այն գտնվում է «Արևելք-Արևմուտք» միջանցքի գոտում։
Սեդա Բադալյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման
ՀՀ առողջապահության նախարարություն/ Ministry of Health of Armenia խնդրում եմ հարցին անհապաղ լուծում տալ, ինձ դեղ է հարկավոր ու շտապ:
Երբ հիվանդ ես ու անելանելի վիճակում.
Նոր օրենքի վատ ու ավելի վատ կողմերը.
Գնացել էի բժշկի, համապատասխան բժիշկն ստուգեց ու դեղատոմս գրեց (սովորական դեղատոմս, էն մեր իմացածից), դեղատոմսը ձեռքիս մտա մոտ մեկ տասնյակ դեղատուն, ոչ մի դեղ չտվեցին, հետ եկա հիվանդանոց այստեղ ասացին, որ այլ տարբերակ չկա, հարկավոր է պարկել, համապատասխան բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում՝ հետագա բժումը տանը ստանալու պայմանով՝ այլ տարբերակ չունենալով՝ համաձայնեցի (ՎՃԱՐՈՎԻ):
Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթրկի վրա, կնիքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը:
Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու, վերջը հասցրեցին տնօրենի (ԹԵՐԵԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ) մոտ, ով էլ ինձ այս պատասխանը տվեց. «ԱՂՋԻԿ ջան կարող ա գիտես մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի բժիշկն էլ դեղատոմսը կգրի, կգնաս կառնես»: Էպիկրիզը ձեռքիս, ցավից ու նեռվայնությունից լացելով նորից գնացել եմ հիվանդանոց՝ ասացին՝ գնա բողոքի, զանգի թեժ գիծ, մենք էլ ոչինչ չենք կարող անել:
Քանի անգամ զանգել եմ թեժ գիծ՝ չեն պատասխանում:
Լրատվամիջոցներին ևս կոչ եմ անում արձագանքել:
Շնորհակալություն եմ հայտնում գրառման սկզբում նշածս բժշկին, որի անուն ազգանունը այդպես էլ չիմացա, ով սրտացավորեն ու պատրաստակամ ամեն ինչ արեց հարցը լուծելու համար, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Հ.Գ Հիվանդանոց՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, պոլիկլինիկա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկա:
Չինացի պրոֆեսորի այս արտասովոր մեթոդը կարող է մարդկային կյանքեր փրկել։ Օրինակ՝ ինչպես առաջին օգնությունը ցուցաբերել կաթվածի ժամանակ։ Կաթվածի ժամանակ մարդու ուղեղի մազանոթները սկսում են ճաքել։ Կաթված տանող մարդուն անհրաժեշտ է հանգիստ վիճակում պահել և առաջին օգնություն ցույց տալ։ Մի շարժեք նրան, քանի որ շարժման դեպքում մազանոթները կպայթեն և ուղեղում տեղի կունենա արյունահոսում.
• Ասեղը պետք է նախապես ախտահանել՝ մի քանի վայրկյան պահելով կրակի վրա։
• Ասեղով ծակել հիվանդի 10 մատերի ծայրերն այնպես, որ մատերից սկսի արյուն գալ։
• Եթե ծակելուց հետո չկա արյուն, ապա պետք է ճնշում գործադրել, մինչև մատներից արյուն գա։
• Այս գործողությունից հետո պետք է սպասել մի քանի վայրկյան։ Հիվանդը փոքր-ինչ ուշքի կգա՝ մինչ կհասնի բժշկական օգնությունը։
• Եթե հիվանդի բերանը աղավաղված է, ապա մերսեք նրա ականջները՝ մինչ նրանք սկսեն կարմրել և կբարելավվի արյան շրջանառությունը։
• Այնուհետ պետք է ասեղով ծակել նաև 2 ականջների փափուկ հատվածները, որպեսզի կրկին արյուն գա։ Մի քանի րոպե անց հիվանդի բերանը կուղղվի։
Այս ամենը կարող է փրկել հիվանդի կյանքը՝ մինչ կհասնեն բժիշկները։ Նշվում է, որ «արյունահեղության» այս մեթոդը գալիս է ավանդական չինական բժշկությունից, որի գործնական կիրառումը ցույց է տալիս 100 տոկոս արդյունավետություն։
Օուլուի համալսարանի ֆին հետազոտողներն արյան մեջ մի բիոմարկեր են հայտնաբերել, որը կարող է տեղեկություն հաղորդել ՝ արդյոք մարդուն առաջիկա 14 տարիներին վարակիչ հիվանդություններից մահ սպառնում է, թե ոչ:
Խոսքը GlycA բիոմարկերի մասին է, որը կապ ունի օրգանիզմում բորբոքային գործընթացների հետ: Դրա մակարդակի բարձրացումը վկայում է իմունային բջիջների անոմալ ակտիվության կամ էլ խրոնիկ վարակի մասին: Այն գործընթացները, որոնք ուղեկցում են խրոնիկ բորբոքումներին, թուլացնում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները ու մարդուն ավելի խոցելի դարձնում վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հայտնում է «Բժշկություն99»-ը:
Արդյունքները ցույց են տվել, որ արտաքուստ առողջ մարդկանց մոտ GlycA -ի բարձր մակարդակն ուղեկցվում էր բոբոքային ցիտոկինների (սպիտակուցներ, որոնք իմունային համակարգը արտադրում է, որպեսզի պայքարի ցավաստեղծ պաթոգենների դեմ) խտության ավելացումով: Բացի դրանից բացահայտվել են գեներ, որոնք ապացուցում են նեյտրոֆիլների՝ լեյկոցիտների տեսակներից մեկի ակտիվությունը: Այս բոլոր նշանները վկայում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների առկայության մասին:
Մահացու ելքեր ունեցած վտանգավոր վարակների մասին բժշկական գրառումների վերլուծությունը ցույց է տվել, որ GlycA-ի մակարդակի բարձրացումն ավելացնում էր ոչ տեղայնացված ու շնչառական լուրջ վարակների, մասնավորապես սեպսիսի ու թոքաբորբի երկարաժամկետ վտանգը:
Հայտնագործությունը գիտնականներն արել էին, երբ ուսումնասիրում էին 10 հազար մեծահասակ հիվանդների մասին տվյալները:
Ներքոհիշյալ ռենտգեն-նկարները ցույց են տալիս, թե ինչպես է սմարթֆոններից ունեցած կախվածության պատճառով անգամ 7-ամյա երեխաների մոտ կուզ առաջանում։ Ավստրալացի մանուալ թերապեւտ Ջեյմս Քարթերի խոսքով, երբ մարդիկ ժամերով կռացած են մնում հեռախոսների կամ պլանշետների վրա, նրանց ողնաշարը սկսում է ծռվել։ Ավելին՝ ծուռ ողնաշարը 21-րդ դարում իսկական համաճարակ է դարձել։
Քարթերի խոսքով՝ վերջին մի քանի տարվա ընթացքում արհեստական կուզիկություն ձեռք բերած մարդկանց թիվը էապես աճել է, ընդ որում, այդ հիվանդների կեսից ավելին դպրոցական երեխաներ են։ Նրանցից շատերը բողոքում են գլխացավերից, իսկ բուժզննումից հետո պարզ է դառնում, որ ցավի պատճառը ողնաշարն է, հատկապես վզի հատվածը։
Քիչ չեն այն դեպքերը, երբ սմարթֆոններից օգտվելիս սխալ դիրքով նստելուց առաջացած խնդիրները անհրաժեշտ է լինում ուղղել վիրահատության միջոցով։ Բժիշկները նշում են, որ այդ դիրքով նստելուց առաջացող վտանգը կարելի է նվազագույնի հասցնել վարժությունների եւ առողջ ապրելակերպի միջոցով։
med.news.am
Աչքերը շատ բան կարող են ասել մարդու և՛ ներքնաշխարհի, և՛ ֆիզիկական վիճակի վերաբերյալ:
Ըստ մասնագետների՝ որոշ հիվանդությունների առկայության մասին կարելի է կանխատեսել աչքերց: Ըստ հետազոտությունների՝ երբ կոպերը այտուցվում են և դա կրում է հաճախակի բնույթ, նշանակում է, որ խնդիրներ կան վահանաձև գեղձի հետ: Նույն նշանները կարող են արտահայտվել նաև երիկամային անբավարարության դեպքում:
Կոպերի ջղագձումը վկայում է օրգանիզմում մագնիումի անբավարարության մասին: Սրտի և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման նպատակով հարկ է լրացնել մագնիումի պաշարներն օրգանիզմում: Դա կարելի է անել դեղահաբերի միջոցով կամ օրվա սննդակարգը հարստացնել մագնիումով հարուստ մթերքով` հատիկավորներ, ընկուզեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից հաց և այլն:
Եթե աչքերի շուրջը մուգ երանգ է ստանում կամ դրանց տակ առաջանում են պարկեր, ապա առկա է ալերգիա կամ զարկերակային գերճնշում:
Արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների անբավարար մակարդակը կարող են բնորոշ լինել աչքերի շուրջ դեղին հետքերին: Պետք է համապատասխան հետազոտություններ անցնել սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար:
Նույնասեռականները և բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի հաճախ են տառապում մելանոմայից և մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները, պարզել են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները։
Ավելի հավանական է, որ գեյերի և բիսեքսուալների շրջանում քաղցկեղի տարածման պատճառն այն է, որ նրանք շատ ավելի են ենթակա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, քան մնացած մարդիկ, քանի որ նրանց շրջանում տարածված է արհեստական արևայրուքը։ Շատ մարդիկ և հատկապես՝ երիտասարդները արևայրուքն օգտակար են համարում առողջության և գրավչության մեծացման առումով, ցավոք սրտի, այդ առասպելը օրգանիզմի իրական վիճակի համար տխուր հետևանքներ է ունենում», — հայտարարել է Սառա Էրրոնը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանից։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում։
Էրրոնն ու իր գործընկերները ամերիկացիների մաշկի առողջությանը հետևելուն նվիրված նախագծի շրջանակում մելանոմայի իսկական համաճարակ են բացահայտել Ամերիկայի նույնասեռականների մոտ։ Հետազոտությանը 2001-ից 2013 թվերի ընթացքում մոտ 200 000 մարդ է մասնակցել։
Երբ գիտնականները վերլուծել են վիճակագրությունը, տարօրինակ ու անսպասելի բացահայտում են արել. պարզվել է, որ գեյ տղամարդիկ և բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի շատ են տառապում մելանոմայից և մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները։
Փորձելով բացատրություն գտնել դրան, գիտնականները սկսել են համեմատել այն սովորույթներն ու այլ գործոնները, որոնք գեյերին տարբերում են հետերոսեքսուալ ամերիկացիներից։ Այդ համեմատությունն ի ցույց է դրել քաղցկեղի այդ համաճարակի հնարավոր պատճառը. արհեստական արևայրուքի ժողովրդականությունը և դրա հետևանքով՝ անընդհատ սոլյարիներ հաճախելը։
Եթե ձեր քրտինքից տհաճ հոտ է գալիս, ուրեմն դուք ունեք որևէ առողջական խնդիր: Բժիշկները յուրաքանչյուր հոտի համար որոշակի ճշգրտությամբ կարող են ասել, թե ինչ հիվանդություն ունեք: Բացարձակ առողջ մարդու քրտինքը ունի այն նույն հոտը, ինչ մարմինը: Այն չի կարող շատ տհաճ լինել, մանավանդ, եթե դուք պահպանում եք հիգիենայի կանոնները՝ պարբերաբար լոգանք եք ընդունում և լվացվում եք: Թե որ հոտը, ինչ հիվանդության կամ առողջական խնդրի մասին է գուժում ներկայացնում է Aroxj.am-ը:
• Եթե ձեր մարմնից ամոնիակի հոտ է գալիս ուրեմն ձեզ մոտ երիկամային անբավարարություն է, միզապահման խնդիր կամ ցիստիտ: Սրանք հիմնական նախանշաններն են: Կան դեպքեր, երբ մարմնից ամոնիակի հոտը գուժում է խոլերայի մասին:
• Եթե ձեր մարմնից ացետոնի հոտ է գալիս, դա կարող է կապված լինել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետ: Ացետոնի հոտը կապված է մարմնում ինսուլինի պակասի հետ եւ դա կարող է բերել դիաբետային կոմայի:
• Յուրահատուկ մեղրի հոտը նշանակում է օրգանիզմում բորբոքային ինֆեկցիայի առկայության մասին:
• Եթե ձեր քրտինքից թթվային հոտ է գալիս դա կարող է նշանակել տուբերկուլյոզի առկայություն: Այս
դեպքում պարատադիր է հետազոտություն անցնել հստակ պատճառը պարզելու համար
• Եթե ձեր քրտինքի հոտը նման է փտած մսի հոտին, ապա դա կարող է կապված լինել միզապարկի շրջանում
օնկոլոգիական խնդիրների հետ
Սա ամբողջ ցանկը չէ, բայց ամենատարածվածն է: Իսկ ահա ձկնային հոտով քրտարտադրությանը հարկավոր է առաձին անդրադառնալ: Ձկնային հոտով քրտարտադրությունը մի քանի բան կարող է նշանակել: Առաջին ու ամենատարածված տարբերակը այն է, որ ձեր օրգանիզմում գերակշռում է B խմբի վիտամինների քանակությունը: Սա այնքան էլ վատ չէ, իսկ ահա եթե ձկան հոտը ուղեկցվում է ցավերով որովայնի, մեջքի ներքեւի հատվածում, ապա սա կարող է գուժել երիկամների լուրջ խնդիրների մասին: Բացի այդ եթե հոտին զուգահեռ դուք նկատել են արյան հետքեր կալի մեջ, ապա պետք է անհապաղ դիմել բժշկին:
Նստած կենսակերպը և համակարգչի առաջ անցկացված ժամերը բացասաբար են ազդում մարդու տեսողության վրա։ Ինչպե՞ս կարելի է պահպանել տեսողությունը և նվազեցնել մոնիտորի վնասը։ Այդ մասին որոշ խորհուրդներ է տվել ակնաբույժ և միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը
Վարժություններ
Նախևառաջ, ցանկալի է ժամանակ առ ժամանակ պոկվել մոնիտորից և աչքերի համար վարժություններ անել։ Օրինակ՝ այ այսպիսի.
Նայեք պատուհանի վրա որևէ բծի, հետո նայեք դեպի հեռուն։ Վարժությունը կրկնեք 15 անգամ։
Գլուխը չշարժելով՝ ուսումնասիրեք սենյակի անկյունները։
Փորձեք աչքերով քթի ծայրին տառեր կամ թվեր «գրել»։
Մի քանի վայրկյան ամուր սեղմեք աչքերը։ Որպես տարբերակ, մի որոշ ժամանակով ուղղակի փակեք դրանք, թույլ տվեք, որ հանգստանան։
Դուրս եկեք պատշգամբ, նայեք հեռուն, որպեսզի աչքերը կարողանան հանգստանալ և լիցքաթափվել։
Սարքային վարժություններ
Այս վարժությունները կարելի է անել բժշկի կաբինետում, հատուկ սարքավորումների օգնությամբ։ Նրանք նաև նպաստում են աչքերի թուլացմանը։
Աչքի կաթիլներ
Աչքի համար բազմաթիվ կաթիլներ կան, որոնք խոնավեցնում են դրանք կամ էլ քնից առաջ մեծացնում են բիբը։ Բայց դրանք ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու լցնել խորհուրդ չի տրվում, որովհետև հիվանդն ինքը կարող է չիմանալ, թե ինքն ինչ խնդիր ունի և իրեն ինչ դեղամիջոցներ են անհրաժեշտ։
Հիշեցնենք, որ մոնիտորի առաջ անընդհատ նստելն ու նստակյաց կյանքը նպաստում են կարճատեսության զարգացմանը։
Աշխարհում արդեն հայտնաբերվել է քաղցկեղի բուժման գաղտնիքը և մեր հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն արդեն բավականին հայտնի է իր բուժումներով։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.