29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար` 6 տոկոսը։ 2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։ Եվ ահա կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ` ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։ Դիմելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին` վարչապետն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել` քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։ «Հիմա, երբ սկսի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որպեսզի վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել։ Մասնավորապես, մենք ունենք ուղղակի կապեր Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում ենք նրանց հետ մեր պայմանագրային հարաբերությունները, նրանք մեզանից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ մենք կարող ենք իրենց առաջարկել։ Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են։ Առանց պետության ակտիվ մասնակցության մենք 2013-ին լրջագույն խնդիրներ կունենանք», — եզրափակել է վարչապետը։
Կառավարության մամլո ծառայությունից տեղեկանում ենք, որ գործադիրը թույլատրել է «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. մայիսի 22-ը։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին, Արագածոտնի մարզում կառուցում է գինու և կոնյակի արտադրության գործարան, որի համար նույն տարածաշրջանում հիմնել է 180 հեկտար խաղողի այգի։ Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կատարել է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ունի արտահանման ուղղվածություն. արտադրանքի զգալի մասը նախատեսվում է իրացնել արտաքին շուկայում, այդ թվում` ՌԴ-ում և ԱՄՆ-ում։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների վերաբերյալ իրավական ակտերի փաթեթը, տեղեկացրել է, որ տաքսիների բիզնեսի համար կխնայվի 1.5 մլրդ դրամ:
Ըստ նոր որոշման, ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան զբաղվելու ուղևորափոխադրումներով՝ առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց և առանց հարկային տեսչություն հաշվետվություններ ներկայացնելու:
«Առաջարկվում է մեկ վճար սահմանել նրանց համար՝ ամսական 12 հազ. դրամ, իսկ մարզերում 4 000 դրամ: Միայն հաշվետվությունը չներկայացնելը հնարավորություն կտա տաքսիստներին խնայել 3 000 դրամ»,- հավաստիացրել է Արմեն Եղիազարյանը:
Նրա խոսքով, 2-3 մեքենա ունեցող անհատ ձեռներեցներին հնարավորություն է տրվում կրճատել ծախսերը. եթե նախկինում անհատ ձեռներեցը 1 մեքենա ունենալու դեպքում վճարում էր 25 հազ. դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ արդեն 100 հազ. դրամ, ապա բարեփոխումների արդյունքում երկրորդի դեպքում կվճարի՝ 50. հազ. դրամ:
Ըստ փաթեթի, տաքսու վարորդները կազատվեն ամենօրյա բուժզննման, տրանսպորտային միջոցի տեխզնման ծախսերից, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 110-120 հազ. դրամ:
«Դեղին համարը տարեկան 17 հազ. դրամի ծախս է պահանջում: Կտրոնը նախատեսվում է տալ անվճար, սա ընդգծում եմ, քանի որ մի քանի շաբաթվա հանդիպումները տաքսիստների հետ ցույց են տալիս, որ մարդիկ անվստահություն ունեն այս հարցի նկատմամբ: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհում գրեթե ոչ մի տեղ նման պահանջ չկա և մեզ մոտ էլ իրականում չի իրականացվում: Եվ տաքսիներին տրվող լիցենզիաները կտրամադրվեն 5 օրվա ընթացքում, ոչ թե նախկինի պես՝ 35»,- նկատել է Արմեն Եղիազարյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է.
«Այսպիսով, պարզ կլինի, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումն ընդհանուր առմամբ բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման, վարչարարական ծախսի կրճատման և հարկային բեռի էական մեղմացման ասպարեզում, մի խնդիր, որը վերաբերելու է բոլոր տաքսիստներին, և ոչ միայն Երևան քաղաքի։ Այս որոշումով տաքսու վարորդները 3000 դրամ ավելի քիչ են վճարելու, այսինքն` սա ավելի մեծ տնտեսում է, քան օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր` 9 հազարը դարձնել 7 հազար դրամ, ավելի շոշափելի խնայողություն է»։
Վարչապետը հատկապես ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Դրանք քննարկվել են շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում, հատկապես վերջին 10 օրերի ընթացքում։ «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», — ասել է վարչապետը։
Ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենևին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը։ «Դա նշանակում է, որ մենք հանրությանը պետք է ավելի ակտիվ ներկայացնենք դրական կետերը, որ իրականում փոքր և միկրո բիզնեսով զբաղվողներն էական շահ ունեն այս որոշումից, — հավելել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստանյան խանութներում արդեն արձանագրվում է որոշ ապրանքատեսակների գների աճ: Մասնավորապես` յուրաքանչյուր լիտրը մոտ 50 դրամով թանկացել են բնական հյութերի, յուրաքանչյուր տուփը` 10 դրամով թանկացել են ներկրվող ծխախոտի որոշ տեսակներ: Այս թանկացումները նախ և առաջ պայմանավորված են դրամի` վերջին շրջանում արձանագրվող արժեզրկման միտումներով և ընդհանրապես, Հայաստանի տնտեսությունում արդեն շոշափելի դարձող խիստ բացասական սպասումներով: «ՀԺ»-ն նկատում է, որ երեկ ՀՀ Ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 415 դրամ այն դեպքում, երբ նախորդ գործարքների արդյունքներով 411 դրամ 50 լումա էր: Ուշագրավ է, որ դրամի ավելի կտրուկ արժեզրկումը կանխվում է միայն Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մեծածավալ արտարժութային ինտերվենցիաների շնորհիվ: Այդ միջոցով դրամի արժեզրկումը հնարավոր չէ կանխել երկարաժամկետ հեռանկարում:
Հայկական ժամանակ
Երեկ առավոտյան, միջազգային շուկաներում ցնցումներ արձանագրվեցին, որոնք պայմանավորված էին ԱՍՆ բյուջեի ծախսերի հնարավոր կրճատումներով, ինչպես նաև Չինաստանի տնտեսությունում արձանագրված ոչ լավատեսական ցուցանիշներով:
Սրա արդյունքում հումքային ապրանքների գները բորսաներում սկսեցին կտրուկ նվազել: Հայաստանի համար սա զգալի է այնքանով, որ իջնում են նավթի և պղնձի միջազգային գները: Նավթի գների անկումը կարող է հանգեցնել Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազմանը ինչպես դա եղավ 2009 թվականին: Սա կարևոր է նրանով, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ընդհանուր ծավալը համեմատելի է ՀՀ պետական բյուջեի հետ: Իսկ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների գների անկումը վատ ազդեցություն է թողնում Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների հանքաքարերն են:
Հայկական ժամանակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը նախ քննարկել և հաստատել է հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թվականի հաշվետվությունը, հիմնադրամի 2013 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի պահպանման ապարատի ծախսերի նախահաշիվը:
Նախորդ տարիների ընթացքում հիմնադրամի կողմից հանրապետությունում ընդհանուր առմամբ հիմնվել է 254 հեկտար անտառածածկ տարածք, կառուցվել է 54 կմ ջրագիծ, 18 կմ ցանկապատ:
Ընթացիկ տարում՝ գարնանը, հիմնադրամը ծրագրում է Երևանի էրեբունի վարչական շրջանում 31 հեկտարի վրա կատարել անտառվերականգնողական աշխատանքներ: Շիրակի մարզում՝ Արթիկի տարածաշրջանում ևս 20 հեկտարի վրա կհիմնվի անտառածածկ տարածք:
Անդրադառնալով Երևանում կատարված անտառվերականգնողական աշխատանքներին և ծրագրերին՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքն ընդհանուր առմամբ ունի 800 հեկտար անտառային ֆոնդ: Հեռուստաաշտարակի հարևանությամբ՝ 56 հեկտարի վրա տնկված անտառների կայացման հարցում արձանագրվել է լուրջ առաջընթաց, Էրեբունիում ևս հիմնվել է 65 հեկտար անտառ:
Նախատեսվում է առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, իրականացնել 200-300 հեկտար անտառվերականգնողական աշխատանքներ:
Մարտի 5-ին տեղի կունենա ԱԳՆ շենքի աճուրդը: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից։
Աճուրդի մեկնարկային գինը՝ 51270840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչության նախագահ Արման Սահակյանը հայտնել էր, որ գործարար Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը ցանկանում են ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշվել է շենքն աճուրդի հանել: Եթե սահմանված 51մլն 270 հազար 840 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ավելի գնով գնել ցանկացող լինի, ապա շենքը կվաճառվի այդ ցանկացողին:
Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի ևս պատրաստվում է էժան դիզվառելիք տրամադրել գյուղացիներին: Նախատեսվում է հողօգտագործողներին տալ ավելի քան 17 միլիոն լիտր վառելանյութ՝ 1 լիտրը 350 դրամով: Դիզվառելիքի շուկայական գինն այսօր 490 դրամի սահմաններում է: Գյուղացիներին, ճիշտ է, այն տրամադրվելու է 350 դրամով, սակայն մատակարարից այն կգնվի շուկայական արժեքով՝ 490 դրամով: Տարբերությունը սուբսիդավորելու է կառավարությունը, այսինքն՝ մնացած 140 դրամը վճարվելու է պետբյուջեից: Ի դեպ, այս տարի կառավարությունը պատրաստվում է նախորդ տարվա համեմատ ավելի շատ վառելիք տրամադրել գյուղացիներին:
Որ գյուղացիներին էժան դիզվառելիք տրամադրելը ինչ-որ տեղ կառավարության մեծահոգության արտահայտություն է, կարելի է ընդունել, սակայն այս փաստն ընդունելով հանդերձ, միաժամանակ անհնար է չհիանալ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարամտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա մի քայլ է, որով Սարգսյանը միանգամից երկու հարց է լուծում: Ճիշտ է, դեռևս պաշտոնական ձևակերպմամբ, դեռ պետք է նոր միայն մրցույթ հայտարարվի, որից հետո նոր միայն կորոշվի, թե որ ընկերությունն է դառնալու դիզվառելիքի մատակարար, սակայն, մեր տեղեկություններով, դա ընդամենը ձևական պաշտոնական արարողակարգ է, քանի որ մատակարարն արդեն իսկ որոշված է:
Կառավարությունը պատրաստվում է նման քանակի դիզվառելիք գնել «Ֆլեշ» ընկերությունից (ինչպես գիտենք, պետությանը բենզինի մատակարարման հարցում ևս նախընտրելին «Ֆլեշն» է): Բարսեղ Բեգլարյանը Տիգրան Սարգսյանի հովանավորն է: Սարգսյանն իր պաշտոնավարմանը պարտական է ամենաշատը հենց Բեգլարյանին, ով էլ ամեն անգամ, երբ ավելի քան հրամայական է դառնում տնտեսությունը կործանող հովանավորյալի հրաժարականը, ամեն ինչ անում է՝ վերջինիս պաշտոնազրկումից փրկելու համար՝ բարեխոսելով ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի մոտ:
Բնականաբար, նմանօրինակ աջակցությունները քաղաքական դաշտում անպատասխան չեն մնում, եթե չասենք, հատուցվում են քառապատիկ ու տասնապատիկ: Գյուղացիներին էժան գներով դիզվառելիքի մատակարարումը հենց նման «աջակցության» ենթատեքստում է: Տիգրան Սարգսյանը, շուկայական գներով 17 միլիոն լիտր վառելանյութ գնելով «Ֆլեշ» ընկերությունից, իր շնորհակալությունը մեկ անգամ ևս հայտնելու հնարավորություն է ստանում իր բարերարին (բնականաբար, պետբյուջեի և ոչ թե սեփական գրպանի հաշվին)՝ միաժամանակ արժանանալով նաև գյուղացիների երախտագիտությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ծրագրերն իրականացնելու համար սուբսիդիա տրամադրելու նպատակով մրցակցային հիմունքներով կազմակերպել ընտրություն դիզելային վառելանյութ և պարարտանյութ ներկրող խոշոր կազմակերպություններից։ Նախատեսվում է հողօգտագործողներին տրամադրել և մոտ 11 հազար տոննա ամոնիակային սելիտրա։ Ընդ որում, դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը՝ 6 հազար դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտակմամբ այս երկու ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ այս տարի տրամադրվող աջակցության ծավալն ավելացել է, ինչի շնորհիվ կարելի է ենթադրել, որ մշակվող հողատարածությունները նույնպես զգալիորեն ավելացել են։
Լուրեր. com
ՀՀ էներգետիկայի և բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներից ծլկելու իր վարպետությունը արդեն հասցրել է արվեստի մակարդակի: Երեկ կառավարության նիստից հետո նա կրկին կարողացավ շենքից աննկատ հեռանալ:
Ի տարբերություն անցած շաբաթվա, այս անգամ նախարարի ծլկման գործընթացը շատ ավելի լավ էր կազմակերպված: Լրագրողների ուշադրությունը սևեռված էր նախարարի ծառայողական մեքենայի վրա, որը ժամանակ առ ժամանակ գործի էր գցում շարժիչը, մեքենան ետ ու առաջ անում…: Հանկարծ այն դանդաղ պոկվեց տեղից և ուղղվեց դեպի նախարարություն: Մի քանի րոպե անց, նախարարություն հասած լրագրողները պարզեցին, որ նախարարն արդեն իր աշխատավայրում է:
Այսօր արդեն կարելի է հաստատապես պնդել, որ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը, որը պարզելու համար լրագրողները արդեն տևական ժամանակ փորձում են «որսալ» նախարարին, շատ ավելի թանկ է լինելու, քան հիմա պաշտոնապես հայտարարվում է:
Հայկական ժամանակ
«Կառավարությունը «քցում է» նպաստառուներին» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրել է. «Այս շաբաթվա իր նիստում ՀՀ կառավաաւթյունը ընդունեց որոշում, որով սահմանեց 2013 թվականի պետական նպաստների չափերը: Ինչպես արդեն նշել ենք, նպաստների չափերի մեջ 2012 և 2013 թվականների միջև ոչ մի, բացարձակապես ոչ մի փոփոխություն չկա: Այսինքն, Կառավարությունը մեկը-մեկին copy-paste է արել անցած տարվա իր նույնանուն որոշումը: Ո՞րն է խնդիրը: 2013 թվականի պետական բյուջեն կազմելիս կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի Հայաստանում կարձանագրվի նվազագույնը 2.5 տոկոս, առավելագույնը` 5 տոկոս գնաճ: Իսկ աղքատ ընտանիքներին տրվող նպաստների չափը, ինչպես նշեցինք, մնալու է անցած տարվա մակարդակին: Իսկ դրանից ուղղակիորեն հետևելու է, որ այդ աղքատ ընտանիքները ավելի են աղքատանալու` նվազագույնը 2.5 տոկոսով, առավելագույնը` 5 տոկոս: Սա իհարկե, այն դեպքում, եթե իրականանա կառավարության կանխատեսումը: Գնաճը, իրականում լինելու է շատ ավելի բարձր, բայց դա առայժմ հաշվի չենք առնում: Եվ ուրեմն ստացվեց, որ ՀՀ կառավարությունը ընդունել է մի որոշում, որով կանխամտածված ձևով ավելի է աղքատացնելու մեր բնակչության առանց այդ էլ ամենախոցելի ընտանիքներին: Ինչու կառավարությունը իր իսկ կողմից կանխատեսվող գնաճը հաշվի չի առել 2013 թվականի համար նպաստների չափը սահմանելիս, այսինքն ինչո՞ւ չի ինդեքսավորել նպաստների չափը: Լրագրողների այս հարցին նախորդ օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ցնցող, պարզապես պատմական մի պատասխան տվեց: «…մենք չունենք ինդեքսավորման մասին օրենք»,-հայտարարեց նա:
Նպաստները բարձրացնելու փոխարեն զբաղվածությունը խթանելու մասին այս հեքիաթը ընդամենը «կոուտիտ է»: Երկրում, ի հեճուկս նկարվող աճերին, փող չկա, այդ իսկ պատճառով տարատեսակ հեքիաթներ են հորինվում: Դա կարելի է հեշտությամբ ապացուցել»:
2012 թվականի ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կայացրել է 214 որոշում, ինչի արդյունքում նշանակվել է մոտ 250 մլն դրամի տուգանք, իսկ նախորդ տարիներին տուգանքի չափը 10 մլն-ը չի գերազանցել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հանձնաժողովի 2012 թվականի գործունեության արդյունքները, տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել գերիշխող, մենաշնորհային դիրքում գտնվող տնտեսվարողները, և հանձնաժողովը պատժամիջոցներ է կիրառել ՀԷՑ-ի, «Հարավկովկասյան երկաթուղու», «Արմենտելի», «Հայփոստի» նկատմամբ: 100 մլն դրամ տուգանք է նշանակվել բենզինի ներմուծմամբ զբաղվող «ՍԻ ՓԻ ԷՍ» ընկերությանը»,- նշել է նա:
Ըստ Շաբոյանի, ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ամենաուշագրավ ստուգումը համարում է պետգնումների ոլորտում կատարված բացահայտումները, քանի որ առաջին անգամ են այդ ոլորտում կատարվել ստուգումներ:
«Առաջինը՝ հանձնաժողովը ուսումնասիրեց բուժհաստատությունների գործունեությունը, և շուրջ 20 բուժհաստատություններ և նրանց հետ համագործակցող ընկերություններ հրապարակային ենթարկվեցին պատասխանատվության, և շուրջ 100 բուժհաստատությունների մոտ հայտնաբերվեցին օրենսդրությանը չհամապատասխանող գործունեություն, և նրանց գործերը ուղարկվեցին իրավապահ մարմիններին»,- ընդգծել է նա:
Շաբոյանի խոսքով, պետգնումների ոլորտում օրենքով նախատեսված ամենախիստ պատժի՝ տարեկան եկամուտի մեկ տոկոսի չափով տուգանքի ենթարկվել են մանկապարտեզներում, ծերանոցներում, մանկատներում տնտեսվարող 26 ընկերություն։
ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ, բացահայտված բոլոր գործերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն. հանձնաժողովի դեմ դատական բողոքարկումների թիվը եղել է յոթ. երեքի գծով դատարանները հօգուտ հանձնաժողովի վճիռ են կայացրել, մնացածը գտնվում են քննության ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.