29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 50-ական միլիոն դրամ է հատկացրել ՀՀ մարզպետարաններին: Ընդհանուր առմամբ 2012-2013թթ. Այդ նպատակով մարզպետարաններին է տրամադրվել 40 մլրդ դրամ, այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզի «Գուգարք» կարի արտադրական միավորման կողմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնել մրցույթով, Գարգառի վարչական տարածքում գտնվող Ստեփանավանի կարի արտադրական միավորման արտադրական տեղամասի անավարտ շինարարության օբյեկտի մասնավորեցման արդյունքում համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 952.5 հազար դրամն ուղղել ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:
Մեկ այլ որոշմամբ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ:
Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա:
Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով:
Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի
եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի շնորհիվ հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 9.6 մլրդ դրամով` ծրագրով նախատեսված 37.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
Նրա պարզաբանմամբ՝ քանի որ 7 ամիսների համար ծրագրային ցուցանիշ նախատեսված չէ, հաշվետվության մեջ համեմատություն է կատարվել 9-ամսյա ծրագրի հետ: Ըստ այդմ՝ յոթ ամիսներին արձանագրված եկամուտներն ու ծախսերը ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումն ապահովել են համապատասխանաբար 76.8 և 71.5 տոկոսով:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.6% ով կամ 99 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Ընթացիկ տարվա յոթ ամիսներին պետական գանձարանը համալրվել է 570.2 մլրդ դրամ հարկային եկամուտներով և պետական տուրքերով:
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.6% ով կամ 93.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, մաքսատուրքի և եկամտային հարկի, որը բաղկացած է նախկին եկամտահարկից և պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, աճով:
Անդրադառնալով ծախսերի կատարողականին՝ բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետն այս անգամ նույնպես հավաստեց, որ պետբյուջեն կատարվել է սահուն, առանց բյուջետային պարտքերի, պետական մարմինների կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով կատարված են:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.1% ով կամ շուրջ 36.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Նշված ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 515.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա յոթ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.5%-ով կամ 35.9 մլրդ դրամով:
Գայանե Զարգարյանը տեղեկացրել է, որ պետբյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը, ծրագրում ընդգրկված շահառուների ցանկը, նրանց տրամադրվող սերմացուի քանակությունը, սորտը և ցանքատարածությունները: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Այս, ինչպես նաև մյուս սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը: Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:
Հաջորդ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին` սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, և համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, և եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարևոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ` հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, և այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաև հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, և շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետևանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղացիներին, որ առավել անապահովներին պետք է օգնենք։
Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր նիստն սկսենք այս հարցերից»։
Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։
Երեկ արմավիրցիները վարչապետին նաև տեղեկացրել էին, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Որոշումը թելադրված է Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախարարը վարչապետին հավաստիացրել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։
Վարչապետն այցելել է նաև մշակույթի պալատ և ընդառաջելով արմավիրցիների ցանկությանը, այսօրվա իր կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացրել գյուղում ներկայացում բեմադրելու համար։ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։ «Դրամական միանվագ օգնությունը տուժածներին աջակցելու առաջին քայլն է, երկրորդը կլինի այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցների հաշվին», — ասել է Տիգրան Սարգսյանը։
Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 5 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ավելի քան երկու միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների համար։
Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծերից առաջինի մշակման հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։ Ս.թ. հունվարի 1-ից 35 հազար դրամ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը ս.թ. հուլիսի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու արդյունքում անհրաժեշտ կլինի համապատասխան փոփոխություններ կատարել վերը նշված մյուս օրենքներում։ Ակնկալվում է, որ մինչև 2017 թվականը նվազագույն աշխատավարձի չափը կկրկնապատկվի։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են նաև, որ գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Եկամտային հարկի մասին» և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ պարտադիր կուտակային բաղադրիչին կարող են մասնակցել միայն ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։
Կառավարության հավանությունն է ստացել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դիլիջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան դպրոց կառուցելու արժեքը շուրջ 40 մլրդ դրամ է։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է նպաստել կրթահամալիրի կառուցմանը և շահագործմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաև (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների և ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»: Այստեղ կանգ չեմ առնի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հետ կապված սոցիալական և տնտեսական հետևանքների վրա, սա այլ վերլուծության թեմա է: Միայն կնշեմ, որ կառավարությունը պետք է թույլ չտա շուկայում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդին» հարստանալ բնակչության հաշվին: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այլ գլոբալ խնդրի վրա, որի մասին, ցավոք, գրեթե չի խոսվում:
Հայաստանը չունի գազի և նավթի բնական պաշարներ, և էներգակիրների թանկացման հետ կապված մեր դժգոհություններից պաշարներ միևնույն է չեն առաջանա: Այո, հասարակությունը պետք է պահանջի կառավարությունից ջանքեր գործադրել և ելնելով բնակչության տնտեսության շահերից կարգավորել էներգակիրների գները: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ էներգակիրների գները միջազգային շուկայում անընդհատ բարձրանալու միտում ունեն: Ուրեմն, Հայաստանի համար ռազմավարական խնդիր է դարձել մշակել և իրագործել ռազմավարական ծրագիր այդ ոլորտում: Էներգետիկ ռեսուրսների, էներգակիրների արդյունավետ օգտագործումը, ջերմային կորուստների կրճատումը, էներգախնայողության համակարգերի ներդրումը, այլընտրանքային էներգակիրների օգտագործումը պետք է լինեն մոտակա տարիների հրամայականը:
Կարծում եմ, այդ ծրագրի մշակումը կառավարությունը պետք է սկսի երկրի էներգաաուդիտից: Այսինքն, ճշգրիտ տեղեկություններ հավաքի օգտագործված էներգառեսուրսների ծավալների, էներգիայի արդյունավետության ցուցանիշների մասին և այլն: Համոզված եմ, որ այդպիսի աուդիտի արդյունքում պարզ կդառնա, որ Հայաստանը աշխարհի «ամենահարուստ» պետություններից մեկն ենք, եթե թույլ ենք տալիս և կենցաղում և տնտեսության տարբեր ոլորտներում այսպես շռայլորեն էներգիա ծախսել: Ինչը պետք է մեզ հուշի աշխարհի առաջատար փորձը, ինչպես կարող ենք նվազեցնել մեր կախումը ներկրվող էներգակիրներից: Նախ, արդեն կարող ենք սկսել պարզ ծրագրերից, որոնք շատ մեծ ներդրումներ, տեխնիկական լուծումներ չեն պահանջում: Ներդնել այսպես կոչված «խելոք» (smart) լուսավորության համակարգեր, որոնց միջոցով շենքերում, շքամուտքերում, հիմնարկ-ձեռնարկություններում, փողոցներում լույսը միանում է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է: Այդպիսի համակարգերը թույլ են տալիս 3-ից 7 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը: Լուծումներից մեկը նաև ժամանակակից էներգախնայող լամպերի օգտագործումն է: Քանի որ այդպիսի լամպերը դեռ բավականին թանկ են, ապա պետք է դրանց օգտագործման համար խրախուսման մեխանիզմներ ստեղծել, պետության կարիքների համար ապրանքներ գնելուց սահմանել էներգաարդյունավետության նվազագույն պահանջներ: Կարծում եմ, այստեղ պետական գնումների գաղափարախոսություն է պետք փոխել՝ համապատասխան կառույցներին հանձնարարել գնել միայն ժամանակակից էներգապահանջներին համապատասխանող ապրանքներ, նյութեր, սարքավորումներ: Այդպիսի ծրագրեր գործում են աշխարհի շատ երկրներում, նույնիսկ էներգետիկ պաշարներով հարուստ Ռուսաստանում:
Բոլորս գիտենք, որ զգալի ռեսուրսներ են ծախսվում շենքերի, տների ջեռուցման վրա: Բազմաբնակարան, ադմինիստրատիվ շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար աշխարհում օգտագործվում են տասնյակ էներգախնայող միջոցներ: Նշեմ միայն մի քանիսը. ջեռուցման, տաք ջրի խողովակների ժամանակակից ջերմային մեկուսացման նյութերի օգտագործում, հողի տաքությունը օգտագործող ջերմային պոմպերի, արևային կոլեկտորների տեղադրում, այնպիսի սարքավորումներ, որոնք օգտագործում են արևային ճառագայթումը բնակելի տարածքների լուսավորության ավելացման համար և այլն: Ժամանակակից շինարարությունում արդեն սկսել են օգտագործել էներգախնայող պատերի, առաստաղի, նույնիսկ ներկերի օգտագործմամբ տեխնոլոգիաներ: Մոտ տաս տարի է, ինչ տարբեր երկրներում կառուցվում են այսպես կոչված “Passive house”-ներ, այսինքն էներգախնայող տներ, որտեղ ձմեռը ջերմաստիճանը պահպանվում է առանձ ջեռուցման համակարգերի, իսկ ամառը առանց օդորակիչների: Հասկանալի է, որ այդպիսի նյութերի օգտագործմամբ շինարարություն իրականացնելը ավելի թանկ է: Ուրեմն այստեղ էլ կառավարությունը պետք է մշակի խրախուսման տարբեր մեխանիզմներ:
Ամբողջ աշխարհում արդեն մեծ ծավալով օգտագործում են էներգիայի այլընտրանքային և վերականգնվող աղբյուրները: Առաջին հերթին, դա արևային էներգիայի օգտագործումն է: Բոլորս գիտենք արևային հատուկ մարտկոցների և կոլեկտորների մասին, որոնք տեղադրվում են առաստաղների վրա: Աշխարհում հատկապես շատ են օգտագործվում բարակ թաղանթային արևային պանելները: Վերջին 10 տարում այդպիսի պանելների արտադրությունը այնքան է էժանացել, որ դրանք սկսել են մրցակցել էներգիայի այլ աղբյուրների հետ: Չմոռանանք նաև, որ արևային մարտկոցները չեն աղտոտում շրջակա միջավայրը, շատ ապահով են: Իսկ ամենակարևորն այն է, որ արևի էներգիան անվճար է: Շատերը մտածում են, որ արևային մարտկոցների օգտագործումը հասանելի է միայն հարուստ մարդկանց, բայց դա այդպես չի: Այն հարմար է հենց միջին եկամուտ ունեցող խավերի համար’ մեկ անգամ գումար եք ծախսում և 25 տարի ձրի էներգիա եք ստանում:
Չմոռանաք, որ ժանակակից էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը հավասարազոր է էներգառեսուրսների արտադրությանը, դա եկամտաբեր է և էկոլոգիապես մաքուր: Կարող ենք բերել Դանիայի օրինակը՝ վերջին 20 տարում այդ երկրի ՀՆԱ-ն աճել է 1,5 անգամ, իսկ էներգառեսուրսների տարեկան սպառումը այդ նույն ժամանակահատվածում չի աճել:
Կարելի է անվերջ թվարկել արդեն լայն օգտագործում ստացած էներգախնայող համակարգերը և այլընտրանքային էներգետիկայի բաղադրիչները: Ես միայն հետևյալ հանգամանքն եմ ցանկանում շեշտել: Վերը թվարկած ուղություները պարզ բիզնես ծրագրեր չեն, որպեսզի դրանցով զբաղվեն միայն գործարար շրջանակները: Կառավարությունը պետք է մշակի երկարատև ռազմավարական ծրագիր, որով նախատեսված կլինեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները կօգտագործվեն տեխնոլոգիաների, ստանդարտների, մեթոդների, օրենսդրության, ֆինանսական օժանդակության համար: Այդ ծրագիրը պետք է անպայման նախատեսի համապատասխան տեղեկատվական և բացատրական աաշխատանքներ հասարակության լայն շրջանակներում:
Ճշմարտության համար պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ աշխատանքներ տարվում են այս ոլորտում, ընդունված է նաև Էներգախնայողության մասին օրենքը: Բայց դա բավարար չի: Հաճախ որպես արդարացում բերվում է ֆինասական միջոցների բացակայության խնդիրը: Սակայն ճիշտ մտածված պետական գնային և տարիֆային քաղաքականությունը այս ոլորտում կարող է ապահովել մասնավոր ներդրումների մեծ հոսք: Ներդրումները կարող են կատարվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ համայնքային սեկտորներում: Տեսեք, օրինակ, ինչ մեծ թափով Հայաստանում իրականացվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ ներդրողները պետության հստակ և օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ ստացան: Պետք չի նաև մոռանալ, որ Հայաստանում դեռ պահպանվել է ինժեներական առաջատար միտքն ու ռեսուրսները, որոնց անհրաժեշտ է ներգրավել ծրագրի իրագործման մեջ:
Անհրաժեշտ կլինի նաև ակտիվ համագործակցության հրավիրել բանկերին և լիզինգային ընկերություններին: Ճիշտ է, բանկերը մեծ փորձ չունեն էներգախնայողության մեջ ներդրումների կատարելու, այստեղի ռիսկերն հաշվարկելու, բայց պետական և միջազգային կառույցների օժանդակությամբ այս խնդիրները քայլ առ քայլ կլուծվեն: Կարևորն այն է, որ պետք է հստակ գիտակցել. Երկրի և քաղաքացիների բարեկեցության աճը կարող է ապահովվել միմիայն էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմամբ և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Ուրեմն տնտեսության էներգետիկ արդյունավետությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսական ռազմավարության գլխավոր խնդիրներից մեկը»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 5-րդ խմբագրությանը։
Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Հիշեցնելով, որ անցյալ նիստերից մեկում քննարկվել է սկավառակ արտադրողների և ներմուծողների արտադրանքի իրացման խնդիրը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է այդ գործընթացով։ Ըստ ՊԵԿ տեղեկության հարցի կարգավորման առաջարկություններ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Բացի այդ, պարզվել է, որ սկավառակների որոշ քանակություն առկա է նաև վաճառակետերում, ուստի առաջացել է դրանց գույքագրման կարիք։ Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը և պարզել, թե որքան արտադրանք է կուտակվել արտադրողների մոտ և վաճառակետերում, որպեսզի բացառվի սկավառակների ստվերային շրջանառությունը։
Երկու որոշմամբ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսը համապատասխանեցրել է ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Երկու դեպքում էլ կանոնակարգվում են հանձնարարողի (պրինցիպալի) անունից հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում կամ հարկային մարմին համատեղ գործունեությամբ հարկերը հաշվարկելու վերաբերյալ թղթային և էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու հարցերը։
Գործադիրը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն պետբյուջե է վճարվելու մոտ 17 մլն դրամ` իբրև ս.թ. առաջին եռամսյակում Սիրիայի հայ քաղաքացիներին հանձնված անձնագրերի դիմաց չվճարված պետտուրք։ Այսպիսով, կառավարությունն աջակցում է արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ մեր հայրենակիցներին։
Կառավարության որոշմամբ Երևանի «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական ինստիտուտի ՀՀ սեփականությունը հանդիսացող ավելի քան 24 մլն դրամ արժեքով բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի պետբյուջեի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով 2012 թ. իրականացված Սևանա լճի անտառմաքրման աշխատանքի դիմաց ԱԱՀ, եկամտահարկ վճարելու և սոցիալական վճարում կատարելու համար «Սևան» ազգային պարկին տրամադրելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանն է հատկացվել ավելի քան 46 մլն դրամ։
Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:
Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ
Կոնվերս Բանկ
1930047127690100 /դրամ/
1930047127690101 /դոլար/
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակել է 2013թ վիճակագրական տվյալները։ Ըստ այդմ 2013-ի փետրվարին 2012-ի նույն ժամանակի համեմատ արձանագրվել է աճ 8,1%, իսկ եռամսյակում (հունվար-մարտ)’ 8.8%։ Հետաքրքիրն այն է, որ եթե 1 ամիս առաջ 2013-ի փետրվարը 2012-ի փետրվարի համեմատ 6,9% էր, իսկ հունվարը հունվարի նկատմամբ 9,1%, ապա հիմա այդ աճերը աճել են (ճշգրտել են)` 8.8% և 9.4%։
Այսպիսով, Տիգրան Սարգսյանի համար «ապահովվել» է Սերժ Սարգսյանի հրամայած 7%-ի սահմանը։ Արա դե լավ էլի»:
Երեկ Տարոն Մարգարյանը, քարոզարշավի շրջանակներում, եղել է էրեբունի համայնքում: Մանրամասներն արդեն հաղորդվել են, սակայն բնակիչներից ոմանց տեսակետը, կարծում ենք, հետաքրքրական է.
Նախ. Նոր Արեշի 22 փողոցում բակ են կառուցում, այստեղ ավելի շուտ նախընտրական եռուզեռ է, քան իրական գործ է արվում, քանի որ, ինչպես պատմեցին բնակիչները, քաղաքապետի այցից ընդամենը մեկ օր առաջ է գիշեր-ցերեկ գործ արվել, մինչդեռ բակ սարքելու ծրագիրը կար վաղուց:
Նշենք, որ բնակիչներն իրավացի են, բակերը կառուցելու ու բարեկարգելու ծրագիրը քաղաքապետարանը սկսել է դեռևս Գագիկ Բեգլարյանի օրոք, և դա նախատեսված էր կատարել քաղաքի բյուջեից հատկացվող գումարների հաշվին, սակայն այսօր դա, չգիտես ինչու, օգտագործվում է Տարոն Մարգարյանի քարոզչության շրջանակներում:
Իսկ երեկվա ակցիայից առաջ, այս տարածքում փողոցներն ասֆալտապատել են, սակայն դա բնակիրչների պատմելով՝ խայտառակ կերպ է արվել. «Ընդամենը երկու օրում՝ արագ –արագ մի բարակ շերտ լցրեցին, հարթացրեցին, այնքան, որ ցույց տան թե գործ է արված: Այսքան փնթի ու սիրողական մակարդակի գործ չեք էլ պատկերացնի: Ընդամենը անունն է ասֆալտ, չես հասկանում ինչ են անում: Ասենք ո՞ւմ են խաբում՝ բնակիչների՞ն, չէ՞ որ մենք ամեն ինչ տեսնում ենք, իրենք իրենց են խաբում: Էս արվածը մի տարի էլ չի ձգի, ու էդքան փողը իզուր ջուրն են թափում, կամ էլ դիտմամբ են անում, որ հետո էլի փող դուրս գրեն ու էլի դրա մի մասը դնեն իրենց գրպանը, ոնց որ քաղաքի փողոցնրում են անում: Անորակ ու ցածրակարգ արված ասֆալտն ամեն տարի թարմացնելու պահանջ է ունենալու, արդյունքում՝ գերածախսեր, իհարկե մեր գրպանից: Իսկ մայթերի խայտառակ վիճակի մասին խոսք չկա, ասում ենք՝ մայթերը վաղուց արդեն դարն ապրել են, դրանք բարեկարգման կարիք ունեն մարդիկ չեն կարողանում քայլել ամբողջը փոսեր են, ասում են՝ 5 հազար դրամ տվեք՝ փոսը լցնենք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.