29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով:
Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել 15.4 տոկոսով:
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի: Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ. Էր արձանագրում՝ 7.1 տոկոս, 8.2 տոկոս և այլն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում: Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեմքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության համագործակցության շրջանակներում 2010թ.-ից ՀՀ-ում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին տրամադրվում են հիփոթեքային վարկեր:
Ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական Վարկած»-ը հանդիպեց մայրաքաղաքի բանկերից մեկի հիփոթեքային վարկավորման աշխատակցի հետ, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
— Արդեն հայտնի է, որ հիփոթեքային վարկեր տրամադրվում են ՀՀ տարածքում բնակելի տներ ու բնակարաններ ձեռք բերելու համար, որոնց արժեքը չի գերազանցում 16.000.000 ՀՀ դրամը: Վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 11.200.000 ՀՀ դրամը: Հայտն ուսումնասիրվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, տարեկան տոկոսադրույքը կազմում է մայրաքաղաքում` 10,5 տոկոս, որից ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվում է 2 տոկոսը, (մարզերում 4 տոկոս ):
—Իսկ ին՞չ տարիքային խումբ է ընդգրկված ծրագրում և ին՞չ պահանջներ է ներկայացվում վարկառուին:
-Վարկառուի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է ցածր լինի 21-ից, ամուսինների ընդհանուր տարիքը չպետք է գերազանցի 60-ը, ամուսիններից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 35-ը, ամուսինները չեն կարող ունենալ 18 քռ. մետրից ավել սեփականություն: Վարկի ժամկետն է 120 ամիս, մարումը` ամենամսյա անուիտեռային մարումների ժամանակացույցով` վարկի ամբողջ ժամկետի ընթացքում:
— Արդյո՞ք ծրագիրը հասանելի է բոլոր երիտասարդ զույգերին:
-Ոչ, նախ տարիքային սահմանափակումը, այնուհետև վարկառուները պետք է համապատասխանեն որոշակի պահանջներին: Վարկառուն պետք է կատարի 30 տոկոս կանխավճար, ապահովված լինի հիմնական աշխատանքով, այսինքն լինի վճարողունակ: Այնուհետև կատարվում է անշարժ գույքի գնահատում, որն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կողմից արտոնագրված անձանց կողմից, որոնց հետ բանկը կնքել է համապատասխան պայմանագիր: Անշարժ գույքը` սեփականության վկայականը, ի պահ է հանձնվում բանկին` պարտադիր պայմանով ու երաշխավորությամբ: Գրավի պայմանագրի վավերացման և գրանցման բոլոր ծախսերը իրականացվում են գրավատուի կողմից, իսկ վարկի մարումները ուշացնելու կամ չմարելու դեպքում գրավադրված գույքը ենթակա է բռնագանձման` պայմանագրով նախատեսված կարգով:
—Փաստորեն, պետծառայողները, որոնց աշխատավարձը ցածր է, չե՞ն կարող օգտվել այս ծրագրից:
— Այս դեպքում նրանք կարող են օգտվել համավարկառուների տարբերակից, այսինքն, որպես այդպիսին, կարող են հանդես գալ հարազատները` իհարկե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ու պայմանների առկայության դեպքում:
— Ծրագիրը համարում ե՞ք ամբողջական ու դրական:
— Այն ամբողջական տեսքով դրական է, «Ազգային հիփոթեքային» կազմակերպության տրամադրվող վարկերի համեմատությամբ այս ծրագրում տոկոսադրույքները նկատելիորեն ցածր են: Ծրագրից դեռևս շատ քչերն են օգտվում, այն, գուցե, ժամանակի ընթացքում կատարելագործվի, մասնավորապես, երիտասարդ ընտանիքի տարիքային նոր խումբ ընդգրկվի, վարկառուին հնարավորություն տրվի ձեռք բերել արդեն 3-4 սենյականոց բնակարաններ,նվազեն տոկոսադրույքները, երկարաձգվի վարկի ժամկետը, հստակեցվի ապահովագրությունը:
—Չե՞ք կարծում, որ ծրագիրը ռիսկային է քաղաքացու համար: Բանկը 11մլ 200 հզ ՀՀ դրամ վարկ տրամադրելով` ստանում է 5,5 մլ եկամուտ, դրան գումարենք ամենամյա ապահովագրությունը` պատկերը հստակ է: 10 տարում քաղաքացին ինչքանո՞վ վստահ լինի, որ ապահովված կլինի կայուն աշխատանքով :
-Երիտասարդ ընտանիքները այս առումով պետք է գտնվեն առավել պատասխանատու, որոշում կայացնելուց առաջ ավելի լավ մտածեն, քանի որ յուրաքանչյուր վարկային գործարք ինքնին ռիսկային է, ուստի բանկը հայտերը հաստատելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրում է վարկառուի վճարողականությունն` հետագա թյուրիմացություններից նրան զերծ պահելու համար:
Հովիկ Պետրոսյան
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, և դա իր անդրադարձն է ունեցել «Արմավիայի» սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող «ազգային փոխադրող» ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն «Բաց երկնքի» քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց «Բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ:
Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարող եք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ:
Ներկայումս «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է «Էյր Արմենիա» տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Տուրիզմի վարչություն, Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել «Բաց երկնքի» քաղաքականության զարգացման ուղղությամբ»:
Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը։ Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ։
Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով՝ մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը։ Արտադրողները դժվարանում են շուկայում ներկրված ձվերի մրցակցությանը դիմանալ։ Սակայն դեռ արձագանք չկա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, — հավելել է վարչապետը, — քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:
Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, — նշել է Տիգրան Սարգսյանը: — Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:
Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:
Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:
Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:
Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նոր բիզնես-նախագիծ է մշակել։ Բանն այն է, որ նախարարը հիմա էլ որոշել է էլեկտրոնային ստորագրություններ վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։ Փորձենք հասկանալ,թե խոսքն ինչի մասին է։
ՀՀ քաղաքացիներն այսօր տարբեր նախարարություններ, ինչպես նաև գերատեսչություններ կարող են դիմել նամակով՝ բարձրացնելով իրենց հուզող հարցը կամ խնդիրը։
Կարգն այնպիսին է, որ քաղաքացիները ստիպված են նամակ գրել, հետո այն ստորագրել և առձեռն հանձնել նախարարության համապատասխան բաժին։ Դրանից հետո միայն իրեն կարող են ստացված բանալու կոդով հետևել իրենց նամակի ընթացքին ու շարժերին, հետո էլ պատասխանի մասին տեղեկանալ նախ տվյալ գերատեսչության էլեկտրոնային կայքի համապատասխան բաժնից։ Ասել է թե՝ քաղաքացիները, որոնք օգտվել գիտեն համակարգչից, կարոդ են օպերատիվ տեղեկություններ ստանալ գործընթացից։
«ՉԻ» տեղեկություններով, սակայն, Հայաստանում գրանցված կազմակերպություններից մեկը որոշել է «հեշտացնել» գործընթացը և վաճառել էլեկտրոնային ստորագրություններ։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին, որ կգնի էլեկտրոնային ստորագրություն կոչվածը, կկարողանա նամակը մուտք անել միանգամից համակարգչով։ Էլեկտրոնային ստորագրության համար պետք է վճարել 3000 դրամ, իսկ ID-ի համար ևս լրացուցիչ 3000 դրամ։ ID-ի համար վճարվում է մեկ անգամ, իսկ էլեկտրոնային ստորագրության համար տարին մեկ անգամ պետք է վճարել 3000 դրամը։
«ՉԻ» տեղեկություններով՝ էլեկտրոնային ստորագրություն վաճառող ընկերությունը պատկանում է Դավիթ Սարգսյանին։ Մտահղացումը ևս ֆինանսների նախարարինն է։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:
Մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններ տուգանվել են 45 մլն դրամի չափով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր իր հերթական նիստի ժամանակ ներկայացրել է այդ երեք ընկերություները. դրանք են՝«Երեքնուկը», «Ամարաս Յուսը» և «Սեար Գրուպը»:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, նրանցից յուրաքանչյուրը կտուգանվի 15 մլն դրամի չափով:
«Մեր կողմից ուսումնասիրվել են 88 հաստատությունների՝ մանկապարտեզների, ծերանոցների, գիշերօթիկ մանկապարտեզների կազմակերպած շուրջ 200 մրցութային փաթեթներ: Պարզվել է, որ այս ընկերությունները վարել են համատեղ փոխհամաձայնեցված քաղաքականություն»,-նշել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա հիշեցրել է, որ հենց այս ընկերություններն են մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարել և նախկինում ևս օրենսդրության խախտումներ են թույլ տվել:
Շաբոյանի խոսքով, առաջիկայում ընկերությունների անունները իրենք կուղարկեն Ֆինանսների նախարարություն, որպեսզի որոշ ժամանակով նրանց թույլ չտան մասնակցել պետական գնումների մրցույթներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը պետական բյուջեից միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում մոտ 2 մլն դրամ է ծախսել Կենտրոնական բանկից հուշանվերներ գնելու համար:
Իսկ ԿԲ-ից նրանք գնել են ոսկյա հուշադրամներ: «ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 10-ին կառավարությունը գնել Է 3 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սայաթ-Նովա», իսկ հոկտեմբերի 21-ին՝ 4 հատ «Թորոս Ռոսլին» և 2 հատ «Սուրբ Սարգիս» ոսկյա հուշադրամներ: Փաստորեն, այն վարչապետը, ում կառավարման տարիներին Հայաստանում տնտեսությունն ուղղակի քայքայվել է, իսկ աղքատության մակարդակը 35 տոկոսն անցել է, ՀՀ պետբյուջեի հաշվին իրեն նման շռայլություններ է թույլ տալիս:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Մինչև տարեվերջ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներից գանձվող գումարը կավելանա առնվազն մեկուկես մլրդ դրամով՝ ելնելով նրանից, որ այս տարվա 9 ամսվա ընթացքում 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից։ Այսպիսով՝ մեկ տարվա կտրվածքով այս սարքերը մոտ 6 մլրդ դրամի եկամուտ կապահովեն, որից ընդամենը 1.8 մլրդ-ն կգնա ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, իսկ մնացած 4.2 մլրդ դրամը կմտնի բիզնեսի սեփականատիրոջ գրպանը։
Ինչպես «Ժողովուրդ»–ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից, մինչև 2036թ. ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող վարչական շենքը հատկացվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին՝ վերջինիս և ՃՈ-ի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետին համապատասխան։ Փաստորեն, եկամտաբեր այս բիզնեսը 24 տարի շարունակ ուրախացնելու է տիրոջը, ում ինքնության մասին ո՛չ ոստիկանությունն է տեղեկություն տալիս, ոչ էլ որևէ այլ պաշտոնական աղբյուր։
«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը պայմանագրային պարտավորություն է ստանձնել մինչև 2017թ. մոտ 9 մլն 849 հազար եվրոյի ներդրում իրականացնել, 25 տարվա պայմանագիր է կնքել, և ստացված տուգանքների 70%-ն ինքն է վերցնում իր ներդրած գումարը հետ ստանալու նպատակով։ Պարզագույն թվաբանությունը, սակայն, ցույց է տալիս, որ հիշյալ 9 մլն 849 հազար եվրոն մեկ տարվա ընթացքում արդեն հատուցվել է, իսկ գալիք տարվանից էլ ընկերությունը տարեկան առնվազն 6-7 մլն եվրո եկամուտ կստանա՝ դրա դիմաց իրականացնելով 0 դրամի ներդրում:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Թերթն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեն ավելանալու է, դժգոհություններ է առաջացրել գործարարների շրջանակներում։
Մեր տեղեկություններով՝ օրերս կայացած ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը գումարվել է այն պատճառով, որ այստեղ է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելու բյուջեի նախագիծը։ Սա արվել է այն բանի համար, որ բոլոր դժգոհությունները հնչեն ՀՀԿ տարածքում, իսկ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հանկարծ անցանկալի հարցեր, ըստ այդմ՝ զարգացումներ չգրանցվեն։
Արդյունքում՝ «անցանկալի դեպք» է գրանցվել ՀՀԿ նիստում։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետին «սատկացնելու» սուրբ գործն այս անգամ արել է ՀՀԿ–ական գեներալ Սեյրան Սարոյանը։ Նա պարզապես ընդդեմ վարչապետի ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ բյուջեն մեծացնելու համար վարչապետը ոչ մի պայման չի ստեղծել։ Վարկ վերցնենք՝ հարկ տանք. մոտավորապես այսպես է ձևակերպել իր ասելիքը Սարոյանը։ Նա, ի դեպ՝ հայտարարել է այն, ինչի մասին բոլորը թաքուն են խոսում։
Փաստն այն մասին է, որ Սարոյանը նկատել է, թե Հայաստանում մենակ բանկերն են աշխատում, և սա բանկերի երկիր է, որտեղ բիզնես հետաքրքրություններ է ունեցել վարչապետը:
Հոդվածն ամբողջությամբ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.