29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
Վերոնշյալի հիման վրա մայիսի 25-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ` հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:
«Մոկոնաթե ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում:
Արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ճյուղերում ավելացված արժեքների աճերը ԿԲ-ն այս տարվա առաջին եռամսյակի համար գնահատել է, համապատասխանաբար, 5.9%, 5.5% և 2.9%: «Գյուղատնտեսության ճյուղում գնահատվում է ավելացված արժեքի 1.0%-ով նվազում, որը պայմանավորված է, անասնապահության և բուսաբուծության ենթաճյուղերում թողարկման ծավալների անփոփոխ մակարդակի պայմաններում, ձվի արտադրության ծավալների անկմամբ: Այդուհանդերձ, պահպանվում են մինչև տարեվերջ ճյուղում թողարկման ծավալների աճի ակնկալիքները»,- կարծում է Կենտրոնական բանկը:
Հաշվի առնելով ԱՎԾ-ի հրապարակած 2011 թ. առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ ՀՆԱ-ի աճի տեմպը մարտի վերջին ԿԲ-ն գնահատել է 2.7%, ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի հրապարակած տվյալներում։ ԱՎԾ-ն Հայաստանի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ տվյալները հրապարակելու է հունիսի կեսերին։
Ի դեպ, տնտեսության ակտիվության ցուցանիշը, ի տարբերություն ՀՆԱ-ի ցուցանիշի, հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված արժեքների ծավալների հիման վրա և չի ներառում արտադրանքի զուտ հարկերն ու ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները: Նշենք նաև, որ այս տարվա բյուջեով նախատեսված է ՀՆԱ-ի աճի 4.6% ցուցանիշ:
Այսօր ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ ներքին պետական պարտքը կազմել է մոտ 101 մլրդ դրամ, 2009 թ.՝ մոտ 150 մլրդ դրամ, իսկ 2010 թ.՝ մոտ 180 մլրդ դրամ։
Վարչության պետը տեղեկացրեց նաև, որ ամեն երկուշաբթի թողարկվում և տեղաբաշխվում են կարճաժամկետ պարտատոմսեր, ամեն տարի մեկ անգամ թողարկվում են 3 և 5 տարի մարման ժամկետ ունեցող միջին ժամկետայնության ուղենշային պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր ամսվա 2-րդ և 3-րդ երեքշաբթի օրերին, և յուրաքանչյուր կենտ տարի թողարկվում են 7 տարի մարման ժամկետով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվում են յուրաքանչյուր եռամսյակի երկրորդ ամսվա 3-րդ հինգշաբթի օրերին:
Բոլոր այս թողարկումների համար սահմանված է թողարկման ծավալի նվազագույն չափ։ Այս կանոնները, ըստ Արշալույս Մարգարյանի, նաև այն բանի համար են, որ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկ ներկայացնողները (հիմնականում՝ առևտրային բանկերը) կարողանան պլանավորել իրենց ֆինանսական հոսքերը։ Կարող են լինել նաև լրացուցիչ թողարկումներ, որոնք իրականացվում են կանխիկ հոսքերի կառավարման կամ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման նպատակով։ Իսկ ընդհանրապես, պետական պարտատոմսերի թողարկման հիմնական նպատակը ֆինանսավորելն է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը։
Մարզային կտրվածքով միայն Կոտայքի մարզն է կատարել բյուջեն, մյուսներում առկա է եկամուտների թերհավաքագրում: Երեւանի բյուջեն կատարվել է 76,1 տոկոսով, Արագածոտնինը` 82,3 տոկոսով, Լոռունը` 90, Շիրակինը` 91,2 տոկոսով Սյունիքում բյուջեն կատարվել է 90,9 տոկոսով:
Նախատեսված 29,2 մլն դրամի փոխարեն համայնքները հունվար-ապրիլին կարողացել են հավաքագրել միայն 24 մլն դրամ:
Հայաստանի համայնքների բյուջեների կատարողականը 2011 թ. 4 ամիսների կտրվածքով ընդամենը 82,4 տոկոս է, տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքէջը:
2010 թվականին Հայաստանի կառավարության աշխատակազմը պետբյուջեից ավելի քան 31 մլրդ դոլար է ստացել: Հաշվետու տարում 6 ոլորտներում 25 ծրագիր է իրականացվել, սակայն ծրագրերն իրագործվել են 78,759 տոկոսով:
Իսկ 2009 թվականի համեմատությամբ Հայաստանի կառավարության աշխատակազմի ծախսերն աճել են 73,4 տոկոսով:
2010 թվականի բյուջեի կատարողականը Ազգային ժողովում ներկայացնելիս, այս մասին ասաց գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Այսօր ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում կատարողականի հաշվետվության ընթացքում հրապարակեց տվյալներ ՀՀ արտաքին պարտքի վերաբերյալ.
Այն 2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար:
2009 թվականին արտաքին պարտքը եղել է 2 միլիարդ 967 միլիոն դոլար:
Ըստ նրա, եթե արտաքին պարտքը միջազգայնորեն ընդունված ցուցիչների համաձայն գնահատելիս, կարելի է ասել, որ Հայաստանը պարտքի նվազ բեռ ունեցող երկիր է, իսկ այլ ցուցիչներով գնահատելիս՝ միջին պարտք տեր երկիր։
Ըստ նրա՝ պարտքի հիմնական մասը՝ 2 միլիարդ 736.4 միլիոն դոլարը, կառավարության հիմնական պարտավորություններն են, իսկ մնացածը՝ ԿԲ-ի պարտավորությունը։
Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ պարտքի սպասարկումն առաջիկա տարիներին խնդիրներ չի առաջացնի:
Գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսական ոլորտը վերակենդանացնելու համար նախագահի անմիջական հանձնարարականով գյուղացիներին պետք է տրվեին ցածր տոկոսադրույքներով վարկեր: Ցանքի շրջանը շոտով կավարտվի, սակայն վարկեր այդպես էլ չեն տրամադրվում: Տեղյակ է վարչապետն արդյո՞ք:
— Պարո´ն վարչապետ, հարցը վերաբերում է գյուղացիներին ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերին: Դուք տեղյա՞կ եք, որ վարկեր չեն տրամադրվում գյուղացիներին և, ընդհանրապես, երբ Ձեր կաբինետում ծրագրեր են, նախագծվում դրանց իրականացման մեխանիզմները մշակվու՞մ են մինչև հայտարարելը: Որովհետև դիցուք այս դեպքում, մտահղացումը շատ լավն է, ծրագիրը ևս, բայց փաստորեն իրագործել այդ Ձեր կաբինետին այդպես էլ չի հաջողվում, քանի որ գյուղացիներին վարկեր չեն տրամադրվում:
— Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից
— Բայց Արդշինիինվեստում ասում են, թե վարկեր չեն տրամադրում:
— Արդշինինվեստը հայտեր ա հավաքագրել, չի տրամադրել, և մոտակա շաբաթվա ընթացքում կմիանա վարկավորման գործընթացին, որը մինչև հիմա չէր մասնակցում վարկավորմանը:
-Իսկ ուշ չէ՞ պարոն վարչապետ:
Լռություն…
Դեռևս 2010 թվականին Երևան-Սևան միջպետական ճանապարհի Լճաշենի հատվածում, Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, 2 կիլոմետրանոց ճանապարհը ջրի տակ մնալու վտանգի առաջ կանգնեց: Որոշվեց ճանապարհահատվածի վերականգման շինարարության համար պետբյուջեից հատկացնել 800 մլն դրամ:
Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2010-ի օգոստոսին: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով սպասվող վտանգը կանխելու համար ծրագրով նախատեսված էր ճանապարհը բարձրացնել 3 մետրով: Աշխատանքները պետք է ավարտվեին 2011-ին:
Ներկայումս ճանապարհի այս հատվածում երթևեկությունը դադարեցված է, սակայն վարորդների մեծ մասը նախընտրում է անհարմարություններ կրել ճանապարհի այս հատվածում՝ հաղթահարել վտանգավոր ջրափոսերն ու քարուղռերը, քան հատել մի քանի կիլոմետր ավելի երկար շրջանցիկ ճանապարհը, որն անցնում է Լճաշեն գյուղի միջով: Այդ ճանապարհը ևս բարվոք վիճակում չէ. ոմանք այս հատվածն անվանում են «դժոխքի ճամփա»:
Թե ինչքանով է նպատակահարմար այս ճանապարհահատվածի խնդրի նման լուծումը՝ աստիճանաբար ավելի պարզ է դառնում: Սևանի մակարդակը օր օրի բարձրանում է. մարտ-ապրիլ ամիսներին բարձրացել է 12 սմ-ով: Փաստորեն, կամաց-կամաց մեր «խելոքները» համոզվում են, որ բացարձակապես անիմաստ էին կատարված շինարարական աշխատանքները: Հավանաբար դա է դանդաղելու պատճառը, փորձում են ուրիշ ելք գտնել: ճանապարհի երկու կողմերն էլ արդեն ջրով ծածկված են:
Երբ նոր էին նախագծվում շինարարական աշխատանքները, մասնագետները զգուշացրեցին՝ չպետք է մոռանալ, որ ջրի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, ու ավելի ճիշտ կլինի՝ այլ ելքեր փնտրել:
Փորձեցինք լսել նաև պատասխանատու կառույցի`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեսակետը: Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Սուսաննա Տոնոյանն ասաց. «Աշխատանքներից մնացել է միայն ասֆալտապատումը: Այժմ եղանակային վատ պայմաններն ու անձրևները թույլ չեն տալիս աշխատանքներն ավարտին հասցնել: Սակայն, հենց սկսվի ասֆալտապատումը, տևելու է ընդամենը մեկ ամիս, դրանից հետո բոլորը կարող են շատ հանգիստ երթևեկել: Իսկ ինչ վերաբերում է ճանապարհի ուղղությունը փոխելուն՝ նման բան չկա»:
Մասնագետները վստահ են, որ նախագիծը հաստատող պատասխանատուները փոշիացրել են գումարները և դժվար թե այնքան համարձակություն ունենան, որ ասեն՝ սխալվել են, կամ էլ՝ պարզապես վատնել են 800 միլիոնը: Իսկ որ այդպես էլ եղել է, պարզ կդառնա ընդամենը մի քանի ամսից:
Այսօր՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, թե այն տնտեսվարողները, ովքեր ունեն գերիշխող դիրք եւ կչարաշահեն այն՝ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև պետբյուջե կմուծեն այդ չարաշահման հետեւանքով ստացած ողջ գերշահույթը։ Շատ հետաքրքիր և օգտակար մոտեցում է, մնում է իրականացվի: Համենայնդեպս ակնհայտ է, որ նման որոշում կայացվել է ոչ Շաբոյանի մակարդակով:Հավանաբար որտեղ հարկն է հասկացել են, որ գերիշխող դիրքում գտնվող տնտեսվարողները մեր երկրում գրին քարտ ունեն ու վարվում են ինչպես քեֆները տալիս է ու հիմա ցանկանում են շտկել իրավիճակը:
Մրցակցության պաշտպանության մասին օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, դրանք արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնի համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո:
«Նախկին օրենքով սահմանված էր 500 հազ. դրամ տուգանք, ինչը շատ ցածր է։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ տնտեսվարողը վճարում է տուգանքը եւ շարունակում անբարխիղճ մրցակցությունը»,- բացատրեց Շաբոյանը:Նոր օրենսդրության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դեպքում նախատեսված տուգանքներն արդեն տարբերակված են:
Գնահատելով հանձնաժողովի դերի կարևորությունը Շաբոյանը, չթաքցրեց դժգոհությունը պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ, որի հետեւանքով Հանձնաժողովին զրկեցին ստուգումներ անցկացնելու իրավունքից: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ վերահսկողական գործառույթների ուժեղացումն էական դեր ունի հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության համար:
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ Կապանի տարածքում` Շղարշիկ բանավանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի հերթական վթարը հանգեցրել է պոչերի արտահոսքերի:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 8-ի գիշերը եւ տեւել է մի քանի ժամ: Կանչով ժամանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների խումբը, բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի գլխավորությամբ, որը փորձել է կանգնեցնել պոչերի արտահոսքը:
Մինչեւ ժամը 13:00-ը կոմբինատի աշխատակիցների գործողությունների արդյունքում արտահոսքը թուլացել է, բայց հողն արդեն թունավորված է եղել կոնցենտրատով:
Պոչերը ողողել են կիրճը եւ կուտակվել հորում, որը Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանը փորել էր ձկնաբուծության բազմացման համար:
Այժմ ձկան, ինչպես նաեւ գյուղատնտեսական այլ ծրագրերի մասին մտածել այդ տարածքում հնարավոր չէ:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերին նույնպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարում վթար տեղի ունեցավ, եւ պոչերը լցվեցին անդրսահմանային Ողջի գետ: Արդյունքում պետական տեսչությունը վնասը գնահատեց 650 հազար դրամ, իսկ տուգանքի չափը սահմանվեց 100 հազար դրամ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.