29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ ազգային վիճակագրական ծառայության նախնական մակրոտնտեսական ցուցանիշների այսօր հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում շինարարության ոլորտը արձանագրել է 5.1 տոկոս անկում: Աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում, որտեղ արտադրանքի ծավալը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 25.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը գրեթե չի փոփոխվել՝ 0.1% ։
Աճել է առևտրաշրջանառության ծավալը` 2%-ով, ծառայությունների ծավալը՝ 5.6%-ով, և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 26.8%-ով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսի դրությամբ (նախորդ տարվա մայիսի նկատմամբ) կազմում է 9.9 տոկոս: Սա 2011 թ. տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շախազիզյանի նվիրատվությամբ վերակառուցվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը£
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրագործում է խոշորածավալ ծրագիր` Ստեփանակերտում ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի վերակառուցումը: Նախաձեռնությունը մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանինն է, ով այդ նպատակով նվիրաբերել է 400 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը համաֆինանսավոում է ԼՂՀ կառավարությունը:
Արցախի միակ տուն-ինտերնատում ներկայումս մշտապես բնակվում է շուրջ 100 ծեր ու հաշմանդամ, իսկ շուրջ 150 մարդ էլ խնամք է ստանում իրենց տներում: Բարերար Արմեն Շախազիզյանը Հիմնադրամի տնօրինության հետ կիսել էր իր մտահոգությունը միայնակ ու խնամքի կարիք ունեցող ծերերի հիմնախնդիրների շուրջ և պատրաստականություն հայտնել աջակցել այսօրինակ ծրագրերի: Ներկայումս ընթացքում են հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
«Մեր մշտական բարերարների շարքը համալրվել է ևս մեկ արժանավոր հայորդով: Մոսկովյան գալա-ճաշկերույթին Արցախում ջրի խնդրին ուղղված հանգանակությանը 300 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերելուց բացի ՙԼուդինգ՚ ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանը որոշել էր նաև նպատակային նվիրատվություն կատարել, որպեսզի արցախցին ծերությունը արժանապատիվ, պայմաններում վայելելու հնարավորություն ունենա»,- այս առիթով նշել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին: Ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանի հավաստմամբ. ՙԱհավոր վիճակում են հատկապես սանհանգույցները, կոյուղու համակարգը, ճաշարանը: Ամեն կերպ ջանում ենք կենցաղային անհարմարությունների բացը լրացնել մեր ծերերի նկատմամբ խնամքով ու հոգատար վերաբերմունքով: Կարծում եմ, որ վաղը Ստեփանակերտի ծերանոցը կդառնա ոչ թե վերջին հանգրվան, այլ վաստակած հանգստի այլընտրանքային վայր: Շնորհակալ ենք Հիմնադրամից և մեր բարերար Արմեն Շախազիզյանից խնդրի առաջնահերթությունը գնահատելու համար՚:
Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մոմլո հաղորդագրության, Հիմնադրամի բարերար անդամ Արմեն Շախազիզյանը հաջողված գործարար լինելուց զատ, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահներից է, և շարունակաբար իր նպաստն է բերում Հայաստանի և Արցախի զարգացմանը` ամենատարբեր ոլորտներում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռևս չի ավարտվել վարույթը սուրճի շուկայում:
Սակայն արդեն իսկ առկա են ընկերություններ՝ «Ռոյալ Արմենիան» և «Վիվա Առգոն», որոնք 500-հազարական դրամ տուգանվել են տեղեկություններ չտրամադրելու համար:
Հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է ոչ թե այն փաստը, թե ինչու է բարձրացել սուրճի գինը (բարձրացել է ողջ աշխարհում), այլ այն, թե չկա՞ն արդյոք չարաշահման դեպքեր: Ըստ Կ. Փոլադյանի` կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ տնտեսվարողները սկսել են տարբերակված գներ կիրառել:
Ըստ Կարինե Փոլադյանի` աշխարհում սուրճի արտադրությունն ունի կենտրոնացվածության բարձր աստիճան` մի քանի երկրներ կան, որոնք սուրճ են աճեցնում: Ուստի բնակլիմայական պայմանները մեծ ազդեցություն ունեն սուրճի համաշխարհային առաջարկի վրա: Բացի դրանից, սուրճի աճեցումը դժվար գործընթաց է` ծառը տնկելուց հետո պետք է անցնի 4 տարի, ևս 2 տարի` մինչև սկսվի լիարժեք բերքատվության շրջանը:
Արդեն երկու շաբաթ է, ինչ հանրային հեռուստատեսության եթերից անհետացել է «Հրապարակում» հաղորդաշարը։ Գերատեսչական այս նախագիծը պատրաստվում էր ՀՀ կառավարության միջոցներով և լրագրողական հետաքննությունների ձևաչափում ներկայացվում էին նախարարությունների ծրագրերն ու աշխատանքը։ Բնականաբար, , որևէ քննադատություն կառավարության, նախագահի հասցեին, կամ սուր հարցադրում «Հրապարակում» ծրագրում բացառվում էր։
Բայց արի ու տես, որ անգամ այս անվնաս PR-նախագիծը կարող է վտանգավոր լինել։ Բանն այն է, որ ըստ հավաստի աղբյուրների, վերջերս «Հրապարակում» հաղորդաշարի լրագրողները փորձել են լոլիկի շուկայի վերաբերյալ ռեպորտաժ պատրաստել, և պարզել են, որ ամառային այդ բանջարեղենի հիմնական ներմուծողը նախագահի եղբայրն է, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը։ Իհարկե, ռեպորտաժն ավարտին չի հասցվել։ Ասում են, որ այս թեմայի շուրջ նույնիսկ խոսակցություն է ծագել ՀՀ նախագահի և վարչապետի միջև, որից հետո «Հրապարակում» ծրագիրը պարզապես հանվել է եթերից։
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, թե Կենտրոնական բանկը շարունակում է վարել լողացող փոխարժեքի քաղաքականություն, սակայն ավելի պահպանողական է դարձել, երբ դրամը գնում է դեպի արժեւորում. «թույլ տալ, որ դրամը շատ ուժեղանա, չենք կարող»:
Ըստ Ջավադյանի ԿԲ-ն այս շրջանում պատրաստակամություն է հայտնում միջամտել փոխարժեքին երկու դեպքում` երբ առկա են կտրուկ տատանումներ, եւ երբ դրամը կդրսեւորի ուժեղ արժեւորման միտում: Թե որն է «շատ ուժեղ» դրամի միջակայքը` ԿԲ նախագահը չհստակեցրեց, այդ որոշումը համարելով ԿԲ-ի որոշելու խնդիր:
ԿԲ նախագահն ասաց նաև, որ ամռան ամիսներին դրամն ավելի հակված է դեպի արժեւորում, ինչը չի բացառում, որ ԿԲ-ն սկսի դոլարի գնումներ կատարել շուկայից: Սակայն Ջավադյանը հավատացրեց, որ նպատակ չունեն փոխարժեքն ուղղորդել դեպի որոշակի միջակայք:
Կառավարության երեկվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երկու հարց էր ներկայացնում. Մեկը` ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի, բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեմայի և այլնի վերաբերյալ, մյուսով հաստատվելու էր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը ազգային դիտացանցը արդի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է: Կառավարությունը երկու որոշումն էլ ընդունեց և, բնական է, որ համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացրեց դրանց իրականացման համար:
Մենք արդեն անդրադարձել էինք սեյսմակայուն շինարարության ինստիտուտին, ավելի շուտ նրան, թե ինչ է մնացել այդ ինստիտուտից: Երկու տարի առաջ տեղի ունեցած գործարքի արդյունքում 2 մլրդ 240 միլիոն դրամ արժեքով ինստիտուտի տարածքը վաճառվել էր 560 միլիոն դրամով: Ընդ որում, այդ գումարի մի մասը պետք է ուղղվեր պահպանված ինստիտուտի տեխնիկական վերազինմանը, սակայն այդպես էլ որևէ բան չարվեց: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարը փորձում է զրոյից ինչ-որ բաներ ստեղծել, ռազմավարություն է մշակում, դիտացանցեր հիմնում, ներկայացնում, թե ինչպիսի դժվարությամբ է կարողանում չեղած տեղից մի բան ստանալ, երբ ժամանակին այդ ոլորտում ավելի քան պրոֆեսիոնալ կառույց էր գործում, որ ժամանակի ընթացքում ուղղակի անտերության մատնվելով նետվեց աղբանոց:
Երբ կառավարության նիստից հետո հարց ուղղեցինք նախարար Արմեն Երիցյանին հիշյալ ինստիտուտի վերաբերյալ, նախարարը նախ զարմացավ, հետո հայտնեց, թե տեղյակ չէր կատարվածից և ուղղակի ասաց. «Այդ ինստիտուտը մերը չէ, դա քաղաքաշինության ոլորտն է, իրենց ինստիտուտն է եղել և դա մեր նախարարության հետ բացարձակ կապ չունի»:
Անցյալ տարի ԱԻՆ-ը սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ ռազմավարություն ներկայացրեց: Նախարարն ասում է, թե ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, թե ինչ ունենք այսօր, որքան էլ դա սարսափելի լինի, քան վաղը կանգնենք փաստի առաջ: Իսկ որ Հայաստանը երկրաշարժային վտանգավոր գոտում է գտնվում, ոչ մեկի համար էլ նորություն չէ: Թե ինչպես է պատրաստվում ԱԻՆ-ն իրագործել իր պաշտպանությունը, երբ թեկուզ քաղաքաշինության նախարարության ենթակայության տակ գործող սեյսմակայուն շինարարության ինստիտուտը նման վիճակում է, երբ ԱԻՆ-ում ոչ միայն չեն համագործակցում այս ինստիուտի հետ, այլև չգիտեն էլ, որ նման բան կա, դժվար է ասել: Մեզ մնում է մեկ հույս` վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆենոմենալ լավատեսությունը. «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանի վթարի ժամանակ վարչապետը հանգստացրեց հայ ժողովրդին` Մեծամորի ատոմակայի հետ կապված` հայտնելով, թե մեր ատոմակայանին ոչինչ չի սպառնում, քանի որ «Ֆուկուսիմա»-ում աղետը եղավ ոչ թե երկրաշարժի հետևանքով, այլ 10 բալանոց ցունամիի, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, ցունամի չի լինի: Միակ ելքն այն է, որ նույն լավատեսությամբ վարչապետը կարողանա հավատացնել բոլորին, որ ամենաանորակ շինարարության դեպքում անգամ Հայաստանին որևէ երկրաշարժ չի կարող սպառնալ, քանի որ… սա արդեն մեր խելքի բանը չէ, հանճարեղ փաստարկումները միայն Տիգրան Սարգսյանն է ի զորու հորինել:
Մեծանում է զորացրված երիտասարդների բուհական կրթության հնարավորությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ հիշեցնելով, որ կիսամյակի ավարտին մնացել է 20 օր, վարչապետը նախարարների ուշադրությունը հրավիրել է կառավարության ծրագրի գերակա խնդիրների և ընդհանրապես տարվա ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության վրա։ Նախարարները պետք է շարունակեն վերահսկել դեռևս կիսատ մնացած աշխատանքները, որպեսզի ծրագրերը կատարվեն ամբողջ ծավալով և բարձր որակով։
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել նախագծերի քննարկմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է բանակից վերադարձած երիտասարդների պետպատվերով անվճար ուսմանը բուհերում, մի նախաձեռնություն, որը դրական մեծ արձագանք է գտել։ «Դա մեր բուհական բարեփոխման պետական քաղաքականության առանցքներից է,- ասել է Տիգրան Սարգսյանը։— Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք երեք տարի է, ինչ սկսել ենք այս ռեֆորմը, որի նպատակն է մեր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը բուհական համակարգին պատվեր իջեցնելիս, և որ հասկանալի լինի, թե ում համար է այդ պետպատվերը։ Մեր ռազմավարության առաջին կետն այն էր, որ մենք՝ որպես պետություն սոցիալապես անապահով խավերին ենք օժանդակելու։ Երկրորդ` եթե մեր երիտասարդները ծառայում են բանակում, վերադառնում և ընդունվում են բուհ, ապա նրանք նույնպես պետք է օգտվեն այս հնարավորությունից։ Այսօր արդեն մենք այդ պրակտիկան կիրառում ենք, որը հանրության դրական արձագանքն է ստանում, և նաև խթանում է, որ երիտասարդները ծառայեն բանակում և հետո հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակելու։ Կարծում եմ, որ արձագանքելով հանրության դրական վերաբերմունքին` անհրաժեշտ է մեր ֆինանսական ռեզերվներից միջոցներ հայթայթել և ուղղել այդ պատվերն ավելացնելուն։ Եթե մենք կարողանանք բանակում ծառայած ավելի շատ երիտասարդների ներգրավել, ապա դա ճիշտ կլինի»։ Ի պատասխան վարչապետի հարցադրման, ՀՀ կրթության և գիտության նախարարը հավաստիացրել է, որ պետպատվերով տեղերի թիվը հնարավոր կլինի 20-25 տոկոսով ավելացնել»։
Նիստի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Նաիրիտի» խնդրին։ Դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, վարչապետը նկատել է, որ մարդկանց մտահոգությունը փարատելու լավագույն ձևն առավելագույն տեղեկատվության տրամադրումն է, օբյեկտիվ տեղեկատվության և թափանցիկության ապահովումը։ «Վերջին շրջանում ակնհայտորեն ինչ—որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ—որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում, ուղղորդում մարդկանց», — ասել է վարչապետը։ — Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն առավել թափանցիկ տեղեկություն տրամադրելն է։ Կարծում եմ, նաև կոլեկտիվին դա կհանգստացնի։ Այսօր «Կապիտալ» թերթը նույնպես անդրադարձել էր «Նաիրիտի» խնդրին, էլի հարցականներով։ Այդ բոլոր հարցականներին պետք է պատասխան տրվի։ «Նաիրիտը» 2006 թվականին չի սեփականաշնորհվել, «Նաիրիտը» մի քանի սեփականատեր է փոխել։ Հիմա լուրեր են տարածվում, թե իբր 2006 թվականին կառավարությունը «Նաիրիտը» սեփականաշնորհել է։ Այդպիսի բան չի եղել։ Սեփականատերերը եղել են մասնավոր, չորս սեփականատեր է փոխվել այդ գործարանում, և մշտապես լուրջ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ պետք է ներկայացնել։ Հիմա մարդիկ, չգիտես ինչու, անհեթեթ լուրեր են տարածում, փորձում են արհեստական աժիոտաժ ստեղծել անհասկանալի նպատակներով։ Լավագույն ձևն ամբողջական ինֆորմացիան տրամադրելն է»։
Վերացվում են տարերային աղետի հետևանքները
ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզպետարանին 2011 թ. ինն ամսում հատկացնել 12 մլն դրամ` Վանաձոր քաղաքում և Եղեգնուտ ու Սարամեջ գյուղերում սողանքների հետևանքով վթարային դարձած շենքերի բնակիչներին աջակցելու և քամու հետևանքով վթարված տան տանիքի նորոգման նպատակով։
Գործադիրն ընդունել է 1988-1992 թթ. Ադրբեջանի հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու որոշում, որով կբարելավվեն Երևանի Մոլդովական 70/2 և Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող Նինա Առուստամովայի և Արշալույս Դաշյանի կենցաղային պայմանները։ Հաջորդ որոշմամբ շարունակվել է Երևանի «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի 4-րդ և 5-րդ մասնաշենքերում բնակվող ընտանիքներին իրենց զբաղեցրած սենյակների նվիրատվության գործընթացը։ Մեկ այլ որոշմամբ Գյումրու քաղաքային համայնքին են նվիրաբերվել Թբիլիսյան խճուղու երկու, Շահինյան և Կամոյի փողոցների մեկական կաթսայատներն իրենց սարքավորումներով և արտաքին ջերմացանցերով, որոնցով կենտրոնացված ջեռուցում է մատակարարվում Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին։
Իր նիստում կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին թույլատրել է «Դյութի ֆրի ալյանս» ՍՊԸ հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի մերձակայքում կառուցվելու է անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային տարածք։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է սահմանային անցման կետում բարելավել ուղևորների սպասարկման որակը և նպաստել Հայաստանի տարածքում առևտուր իրականացնելուն։ Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրմամբ հարկային մարմնում հաշվառվելու են նոտարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները։
Կառավարության որոշմամբ ավելի վաղ ընդունված 2010-2012 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու որոշման 4.1.4 կետով նախատեսված միջոցառման պատասխանատու կատարող է ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քանի որ խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծումը միտված է սոցիալական խնդիրների լուծմանը։
Գորիսը` զբոսաշրջության զարգացման կենտրոն
ՀՀ կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչև 2016 թվականը քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, շուրջ տարին գործող զբոսաշրջության կենտրոն, ճանաչողական, կրթական նպատակներ և խնդիրներ առաջադրող մշակութային զբոսաշրջության կենտրոնների վերածել շրջակա գյուղերը` Տաթևը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանվել Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը և այլն։ Գորիսի զարգացման ծրագրի գերակա խնդիրներ են հայտարարվել քաղաքի ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը, ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվանի ստեղծումը, քաղաքի օդանավակայանի վերագործարկումը և այլն։
Կառավարության որոշմամբ, ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հինգ ուսումնական հաստատություններ միացման ձևով վերակազմակերպվել են և միացվել այլ ՊՈԱԿ-ների։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2011 թ. պետբյուջեով նախատեսված «Գրականության հրատարակում» ծրագրի հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակությունների։ Որոշման ընդունումը միտված է գրքի միջոցով հայ ժողովրդի մշակութային, գրական, թարգմանական և գիտական ժառանգությունը հանրահռչակելու, պահպանելու և տարածելու նպատակին։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
— ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը, բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեման և այլն,
— Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակն է Ազգային դիտացանցը համապատասխանեցնել արդի միջազգային չափանիշներին,
— Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման կարգը,
— պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և միանվագ դրամական օգնություն տալու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
— թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը։
— ՀԲ կողմից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ծրագրով հայկական պետական մանկավարժական բուհերի և ավագ դպրոցների համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով կազմակերպության ընտրության գնման արդյունքը և հաղթող ճանաչել «Լանա» ՍՊԸ-ն` 507 մլն 77 հազար 526 ՀՀ դրամ արժեքով։
Գործադիրը նախկինում ընդունած «Ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները և ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ընտանեկան բժիշկների ստացած մասնագիտական գիտելիքների կիրառումը տեղերում։
Կառավարությունը հավանություն է տվել`
— հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին, բուժաշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին,
— Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծին,
— ՀՀ մտավոր սեփականության իրավունքների ռազմավարությանը և հաստատել մտավոր սեփականության իրավունքների համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագիրը, այդ գործողությունների հենքային փաստաթղթերի ցանկը։
Գործադիրի որոշմամբ ստեղծվել է «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ, որի գործունեության նպատակներից է ինֆեկցիոն հսկողության մեթոդների, հակաբիոտիկների կիրառման նկատմամբ հսկողության միասնական ուղղությունների մշակումը և այլն։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քննության է առել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագիծը միտված է օրենքում տեղ գտած թերությունների շտկմանը և ներքին հակասությունների վերացմանը։ Գործադիրն առաջարկել է նախագիծը քննարկել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված համանման օրինագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակում։
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ հեղինակի, անձի պատվի և արժանապատվության ապահովումն է։ Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
ՀՀ կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար նախատեսել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն, ինչը գործադիրն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։
Գործադիրը քննարկել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դրամական միջոցների տրամադրմամբ խրախուսել ամուսնությունները և աջակցել նորաստեղծ ընտանիքներին։ Կարևորելով այդ խնդիրը, կառավարությունը միևնույն ժամանակ մատնանշում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտությունը և ֆինանսավորման աղբյուրի բացակայությունը և դեմ արտահայտվում նախագծին։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Միջազգային համագործակցություն
ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) ինստիտուցիոնալ զարգացում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ծրագիրը, որի արժեքը գնահատվում է 1 մլն եվրո, նպատակ ունի օժանդակություն ցուցաբերել Հայաստանում միջուկային անվտանգության մշակույթի խթանմանը, ինչը բխում է միջուկային անվտանգության կոնվենցիայի պահանջներից։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թ. հունիսի 8-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» (ԳԿՍԾ) փոխառության ծրագրին, որի արժեքն է 20 մլն ԱՄՆ դոլար։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ճապոնիայի կառավարությունից նույնպես ստացվել է համանման համաձայնագիր կնքելու առաջարկություն, որին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են շուկայի գերիշխողները:
Համաձայն Հանձնաժողովի հաղորդագրության, հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» և «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի
85,66 տոկոսը:
Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» և «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը:
Սուրճի շուկայում սկսված ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից:
Այսօր՝ հունիսի 8-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվել է տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա», և «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
Bloomberg գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զեկույց է հրապարակել, որտեղ նշված է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում սննդամթերքների գները երկու անգամ աճ կարձանագրեն:
Արդեն 82%-ով աճել է եգիպտացորենի գների ինդեքսը, ռեկորդային է եղել նաև մսի ինդեքսի աճը, բարձրացել են տավարի և խոզի, ինչպես նաև ոչխարի և թռչնի մսի գները:
FAO-ի գլխավոր տնօրեն Հաֆեզ Ղանիմը հայտարարել է, որ նման գնային տատանումները կպահպանվեն նաև առաջիկա տարիների ընթացքում:
Կիրակի օրը տեղացած հորդառատ անձրևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Երևանում ջրահեռացման համակարգ պարզապես գոյություն չունի: Եթե սովորական անձրևների ժամանակ է մայրաքաղաքում քայլելը դարձել անհնար, դժվար չէր պատկերացնել, թե ինչ վիճակ կարող էր ստեղծվել հորդառատ անձրևի դեպքում:
Սելավը կաթվածահար էր արել նաև երթևեկությունը: Մինչև կիրակնօրյա անձրևն էլ պարզ էր, թե ինչ լուրջ խնդրի առջև է գտնվում մայրաքաղաքը, բայց քաղաքապետարանին այս հարցը կարծես չի էլ անհանգստացնում: Մինչև ե՞րբ կարող է շարունակվել նման անհոգությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց, թե ջրահեռացման համակարգ չի կարող չլինել՝ կա, պարզապես ջրին խառնվող փոշու, կեղտի պատճառով փակվում է: Կիրակնօրյա աղետի պատճառը ևս «ջրահեռացման համակարգի խցանումներն են, առանձին դեպքերում` նաև ջրի նման ծավալների համար չնախատեսված թողունակությունը»:
«Երևանի քաղաքապետի հանձնարարականով դեպքից անմիջապես հետո ձևավորվել է օպերատիվ խումբ, որում ներգրավվել են բոլոր վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերն ու «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները: Տեղերում վթարավերացման մասնագիտացած խմբերի հետ համատեղ կազմակերպված աշխատանքների արդյունքում, ժամը 22:45-ի դրությամբ, վիճակը հնարավորինս կարգավորվել է, տրանսպորտային երթևեկը՝ վերականգնվել: Հունիսի 6-ին քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչները, քննարկվել են խնդրահարույց տեղերում հնարավոր լուծումների տարբերակները: Հաշվի առնելով, որ խնդրի հիմնովին լուծումը ենթադրում է ֆինանսական զգալի ծախսեր, առաջարկվել է սեղմ ժամկետներում մշակել համապատասխան ծրագիր»,- հայտնում են քաղաքապետարանից։
Պարզվում է՝ մեղավորը կամ հիմնական մեղավորը «Երևան Ջուր» ընկերությունն է: Հենց այս ընկերությունը պետք է կազմակերպի ջրահեռացումը, իսկ քաղաքապետարանի խնդիրը վերահսկողության իրականացումն է: Եվ փաստորեն, «Երևան Ջուրը» նորմալ մաքրություն չի իրականացնում, վերահսկողներն էլ իրենց հերթին բավարարվում են նորմալ չվերահսկելով: Իսկ եթե վիճակը դարձյալ շարունակվի այնպես, ինչպես կա՞, այսինքն` էլի «Երևան Ջուրը» չմաքրի, քաղաքապետարանի վերահսկիչներն էլ աչքները փակեն կիսատ-պռատ գործի վրա, ի՞նչ է լինելու` այս հարցին պատասխան տալ չկարողացան:
Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ հորերը, որ տեղադրված էին, փակվեցին Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության ժամանակ, այսպես ասած, անվտանգության նկատառումներով: Պուտինը եկավ ու գնաց, բայց անվտանգության նկատառումներով «լյուկերը» փակելու որոշումը մնաց ուժի մեջ: Եթե գոնե այս «լյուկերը» բաց լինեին, անձրևաջրերը հոսելու տեղ կունենային: Ջրերը կուտակվում են փողոցներում, քանի որ հոսելու տեղ պարզապես չկա: «Դե, դրանք փակվեցին, որ մարդիկ մեջը չընկնեին, հո բաց չէի՞ն թողնելու: Բա որ մութ տեղը մեկն ընկներ մե՞ջը»,- հակադարձեց Արթուր Գևորգյանը: Հետաքրքիր է` էդքան տարի չընկան, հիմա սկսելու էին ընկնե՞լ, կամ՝ որևէ մեկը չէ՞ր կարող առաջարկել գոնե ցանցերով փակելու տարբերակը, որը որոշ չափով կմեղմեր վիճակը: Իսկ գուցե մեր քաղաքապետարանում բացատրե՞ն, թե ինչպես է, որ առաջատար եվրոպական քաղաքներում մարդիկ չեն ընկնում հորը, իսկ ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, պիտի ընկնեն:
Ասում են, դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի լավ դռդռացրել է պատասխանատուներին: Կազդի՞ քաղաքապետի «դռդռոցը» անձրևների կամ ջրահեռացման համակարգի նորմալ գործունեության պատասխանատուների վրա, կերևա հաջորդ անձրևին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.