29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ եթե այս տեմպերով գնա, երկիրը նախաճգնաժամային մակարդակին կհասնի միայն 2013 թվականին: Տնտեսության աճը, նրա կարծիքով տարեսկզբից տպավորիչ չէ, իսկ գնաճը վերջին երեք տարիներին մտահոգիչ բարձր է։ Նա նշեց, որ թեև երկրի նախագահը պահանջեց, որ գները վերադառնան հասարակության համար հասկանալի մակարդակի, սակայն 6 ամսվա տվյալներով՝ գնաճը 8,5 տոկոս է, իսկ կուտակային աճը՝ 3.5 տոկոս. «Մենք տարին ամփոփելու ենք բարձր գնաճով՝ 8-9 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ավելի բարձր է»:
Արտաքին շուկայի հետ կապված վիճակը ևս անմխիթար է, իսկ դա կապված է կառավարության մենաշնորհային քաղաքականության հետ. Ասատրյանը փաստեց, որ թեև արտաքին շուկայում այժմ գների էական նվազում է նկատվում, օրինակ՝ հացահատիկի, բայց մեր երկրում վիճակն առանձնապես չի փոխվում` մի խումբ օլիգարխներ թույլ չեն տալիս:
Դրամական միջոցների արտաքին փոխանցումներն (տրանսֆերտներ) ունեն առավելապես սոցիալական ուղղվածություն ՝ լուծում են մարդկանց օրվա հացի խնդիրը: Ըստ ԿԲ –ի նախկին նախագահի Հունվար-ապրիլ ամիսներին ֆիզիկական անձանց զուտ փոխանցումների աճի տեմպը 25 տոկոս է եղել, իսկ ընդհանուր աճը՝ 37 տոկոս:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում կրքերն օրեցօր թեժանում են: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այստեղ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք. այս ծառայության ստեղծումից հետո` ծառայության կազմի մեջ մտած 70-ից ավելի նախկին տեսչությունների աշխատակիցներին ստիպեցին գրել աշխատանքից ազատվելու դիմումներ` խաբելով, թե դա անհրաժեշտ կարգ է: Դրանից հետո այդ մարդիկ անցան ռեզերվ, որտեղից պետք է նշանակվեին աշխատանքի, բայց նշանակվելու փոխարեն` հայտնվեցին «օդի մեջ», ինչպես ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանն էր բնութագրել այդ մարդկանց «կարգավիճակը»:
Ինչ է տեղի ունեցել ի վերջո. տեսչությունների աշխատակիցները հավատացել են, որ պահանջվող կարգ է, դիմում են գրել, հետո միայն տեղեկացվել, որ այլևս չեն աշխատում, քանի որ հենց իրենք են դիմում գրել և հայտնվել ռեզերվում: Այդ ճանապարհով աշխատանքից զրկվել են տարբեր պաշտոնների 70-ից ավելի աշխատակիցներ` աշխատակազմի ղեկավար, իրավաբան, ՊՈԱԿ-ի պետ, բաժնի պետեր, տարածքային կառույցների ղեկավարներ ու աշխատողներ: Նրանք պատմում են, որ հաջորդ օրը աշխատանքի գալով` չեն կարողացել անգամ իրենց աշխատասենյակ մտնել. մի գիշերվա ընթացքում փոխել են դռների փականները և բոլորից պահանջել հանձնել նախկին բանալիները:
Այս աշխատողների մի մասը մեխանիկորեն շարունակում է ներկայանալ աշխատանքի` զրկված լինելով որևէ կարգավիճակից ու լիազորությունից: Հետո Գրիգորյանն իր այս քայլը փորձեց արդարացնել` հայտարարելով, թե իրենք ազատվել են «ռեկետչիկներից»: Իսկ ավելի ուշ` տեսչության պետը պաշտոնական պատասխան է պատրաստել, ըստ որի` ազատվել են աշխատանքից մինչև իր նշանակումը:
Մեր տեղեկություններով, սակայն, նորաստեղծ ծառայությանը ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել «ռեկետից»: Ավելին, ռեկետը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, ընդ որում` նոր թափով: Նախ, այս ընթացքում ծառայության պետը մի քանիսին ընդունում է աշխատանքի, ի դեպ` աշխատանքի ընդունումը դարձյալ կազմակերպվում է բացառապես «ռեկետի» կանոններին համապատասխան. խոսվում է 2-3 հազար դոլարի մասին: Օդում հայտնված նախկին աշխատակիցները ուշիուշով հետևում են այստեղ ընթացող գործընթացներին և, բազմափորձ մասնագետների վկայությամբ, աշխատանքի ընդունվածները, որոնց վերջիններս ճանաչում են, չեն համապատասխանում անգամ առաջին կարգի մասնագետի որակավորմանը: Ոչ կոմպետենտ մարդկանցով ծառայության շարքերի համալրմանը զուգընթաց, Գրիգորյանի ղեկավարած օբյեկտում նորանոր կրքեր են բորբոքվել նաև նոր ռեկետից գոյացած եկամուտների բաժանման ժամանակ:
Ինչ-ինչ ձևով ծառայությունում մնացած կամ հետո հայտնված աշխատակիցները զրկվել էին ստուգումներ կատարելու «հաճույքից», քանի որ, վարչապետի հրամանով, չեն տուգանվում մինչև 70 միլիոն դրամ եկամուտ ունեցող օբյեկտները: Հիմա տեսչությունում ձևը գտել են. դա կոչում են ոչ թե ստուգում, այլ շրջայց, ինչը նախկինի նման ավարտվում է «հասանելիքը» գրպանելով:
Գալով աշխատավայր` «հասանելիքի» մի մասը «նոր ռեկետչիկները» մուծվում են նրանց, ում պետք է մուծվել: Սակայն, քանի որ Գրիգորյանի գալով` ծառայությունում ամեն ինչ տակնուվրա է եղել, նախկին ավանդույթներն էլ հօդս են ցնդել, ռեկետից գոյացած եկամտի բաշխումը խիստ անարդարացի հիմունքներով է կազմակերպվում: Երբ այդ անարդարացիությունը բացահայտվում է նրանց կողմից, ում հետ փորձում են փող կիսել նոր ռեկետչիկները, սկսվում է տուրուդմփոցը:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում վերջին ամենաթարմ նորությունը ռեկետչիկների միջև ծայր առած տուրուդմփոցն է: Մյուս նորությունն ապրիլ ամսվա աշխատավարձի վճարումն է: Աշխատավարձ ստացել են ե´ւ ռեզերվում գտնվողները, ե´ւ ծառայությունում աշխատանք ստացածները: Թե ինչ կարգավիճակով են ծառայությունում գտնվողներն այնտեղ աշխատում, կամ այդ մարդիկ կարգավիճակ ունե՞ն ընդհանրապես, որ աշխատավարձ են ստանում` այլ հարց է: Հետաքրքիր է, թե ինչպես են աշխատավարձ ստացել դեռևս ապրիլի 18-ից դիմում գրած և «օդում հայտնվածները»: Որոշ դիմումներ գրվել են նաև մայիսի 24-25-ը, իսկ այնուհետև, հասկանալով, որ կատարվածը լրիվ ապօրինություն է, և որ հարկավոր է քաղաքացիական ծառայողներին «օդում կախելու» համար գոնե մի քիչ օրինավորություն ապահովել, երկրորդ անգամ են դիմումներ ձևակերպվում` այս անգամ հունիսի 8-ով, որն էլ արդեն դիտարկվում է որպես հիշյալ աշխատողների` ռեզերվում հայտնվելու ամսաթիվ:
Սակայն աշխատավարձի վճարումը ոչ մի բան չի փոխում ստեղծված իրավիճակում: Օդում հայտնվածները դատական հայցեր են ներկայացրել ծառայության և նրա պետի դեմ, արդեն իսկ մի քանի հայցի ընթացք է տրվել: Իսկ մինչ կլուծվի այդ մարդկանց հարցը, բացի ռեկետից` ծառայությունը որոշել է նաև վերջնականապես քանդել հայ տնտեսվարողների տունը: Սահմանային կետերի աշխատողներն արդեն տևական ժամանակ «պռավալ» են տալիս ամեն ինչ: Մեր տեղեկություններով, այս մարդիկ ևս օդի մեջ գտնվողի կարգավիճակում են, բայց քանի որ դեռ իրենց տեղում են, հենց նրանց վրա է դրված մաքսակետերով անցնող բեռների ստուգումը:
Ծառայության աշխատակիցներն արդեն հունից հանել են բազմաթիվ հայ գործարարների: Նրանք պատմում են, որ մնալով մաքսակետերում` արտահանվող ապրանքը փչանում է, այն էլ` այս շոգի պայմաններում: Գործարարների բողոքին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է. «Դու՞ք ինչի եք մտածում, թե կփչանա, ձեր գործն արտահանելն ա, թող մտածի էն պետությունը, որը պիտի ներմուծի»:
Թե մինչև երբ կարող է այս վիճակը շարունակվել, ոչ ոք չգիտի, երևի չգիտի նույնիսկ ծառայության պետին նշանակած վարչապետը:
Այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում անշաժ գույքի վարձակալության գործարքների թիվը 1,2%-ով աճել է, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ` 15,7%-ով նվազել:
ՀՀ կառավարությանն առըներ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մայիսին արձանագրվել են բնակելի շենքերի 38 բնակարանների, 30 անհատական բնակելի տների, 374 հասարակական, 68 արտադրական նշանակության օբյեկտների, 1 941,76 հա ընդհանուր մակերեսով 263 միավոր հողատարածքների եւ 8 ավտոտնակների վարձակալության գործարքներ:
Հանրապետության մարզերում այս տարվա մայիսին վարձակալվել են 1768,17 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 129 միավոր հողատարածքներ: Ամենամեծ` 498,55 հա ընդհանուր մակերեսով (23 միավոր) հողատարածքներ են վարձակալվել Արարատի մարզում, ամենափոքր` 1,94 հա ընդհանուր մակերեսով ¥3 միավոր¤, Տավուշի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալվել են 10 միավոր ¥104,69 հա ընդհանուր մակերեսով¤, Արմավիրի մարզում` 7 միավոր ¥51,9 հա¤, Գեղարքունիքի մարզում` 41 միավոր ¥188,17 հա¤, Լոռու մարզում` 14 միավոր ¥422,87 հա¤, Կոտայքի մարզում` 13 միավոր ¥451,92 հա¤, Շիրակի մարզում` 4 միավոր ¥6,3 հա¤, Սյունիքի մարզում` 13 միավոր ¥11,83 հա¤, Վայոց Ձորի մարզում` 1 միավոր ¥30 հա¤ հողատարածքներ:
ԱՊՀ –ն հրապարակել է իր վիճակագրական կոմիտեի տվյալները, որով արձանագրել է, որ Հայաստանում հունվար-մայիս ամիսներին գներն աճել են 5 տոկոսով:
Հրապարակման մեջ նշվում է, որ Բելառուսում գներն աճել են 25,4 տոկոսով: Երկրորդ տեղում Տաջիկստանն է` 6,9 տոկոս ինֆլյացիայով, երրորդ տեղում Ղրղըզստանն է` 6,5 տոկոսով: Հաջորդը` Ուկրաինան է, որտեղ գները 5 ամսվա ընթացքում աճել են 5,5 տոկոսով, Հայաստանը` 5 տոկոսով, Մոլդովան` 4,9, Ռուսաստանն ու Ղազախստանը` 4,8 տոկոսով: Ամենացածր գնաճը արձանագրվել է Ադրբեջանում` 3,4 տոկոս:
Սպառողական ընդհանուր ինֆլյացիան ԱՊՀ երկրներում հունվար-մայիս ամիսներին կազմել է միջինը 5,8 տոկոս:
Արդյունաբերական արտադրության ծավալը նշված ժամանակահատվածում ԱՊՀ-ում 2010 թվականի համեմատ աճել է 5,9 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտում առավել մեծ աճի տեմպեր է գրանցվել Բելառուսը` 12,5 տոկոս: Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալների աճը կազմել է 10,3 տոկոս: Ցուցանիշի անկում արձանագրվել է միայն Ադրբեջանում` 1,1 տոկոս:
Forbes-ը հրապարակել է 2011 թ. աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկը: Առաջին տեղում Մադագասկարն է, երկրորդ տեղում` Հայաստանը, երրորդում՝ Գվինեան։ Աշխարհի վատագույն տնտեսությունների հնգյակը եզրափակում են Ուկրաինան և Ճամայկան։
Ինչքան էլ մեր գործադիրի ղեկավարը վարդագույն ներկայացնի ապագան, պարբերականի փորձագետները եզրահանգումն արել են՝ ուսումնասիրելով վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշները և զարգացման կանխատեսումները։
Forbes-ը վարկանիշային աղյուսակը կազմել է՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների ՀՆԱ–ի և գնաճի վիճակագրությունը (ներառյալ 2012 թ. ԱՄՀ կանխատեսումները), բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և այդ երկրների առևտրային հաշվեկշիռը:
Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ճգնաժամից. 2009 թ. Հայաստանի ՀՆԱ-ն 15% անկում է արձանագրել։ Երկրում պահպանվում է գնաճի բարձր մակարդակը (մոտ յոթ տոկոս), իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3000 դոլարից էլ պակաս է։ «Դեպի ծով ելք չունեցող հետխորհրդային այդ երկիրը հնարավորինս ամեն ինչ անում է՝ աշխարհի մյուս երկրներից ետ չմնալու համար»,- գրել է պարբերականը Հայաստանի մասին:
Եւ սա դեռ մխիթարական է. նախորդ տարվա նույն վարկանիշային աղյուսակում առաջատարներն էին Զիմբաբվեն և Կոնգոն։ Հայաստանն ու Ուկրաինան ընդհանրապես չկային ցուցակում. կարելի է եզրակացնել, որ դրանք գտնվում էին 0-ից ցածր կենսամակարդակում:
Ձմերուկի և սեխի բիզնեսով զբաղվող գյուղացիները արագ տեմպերով սնանկանում են։ Նրանց շրջանում սոցիալական ընդվզում է հասունանում։ Երեկ Մալաթիայի տոնավաճառում մեկ կիլոգրամ ձմերուկը գյուղացիներին հաջողվում էր հանձնել 300 դրամով, այսօր արդեն՝ կրկնակի էժան։ Գյուղացիները տոննաներով բերք են աճեցրել և իրենց դաշտերում` բերքի հետ մենակ մնացել։ Ոչ ոք չի գնում բերքը տանելու և իրացնելու։ Պատճառը փողոցային առևտրի արգելման մասին որոշումն է։ Անցած տարիներին ձմերուկն ու սեխը հիմնականում վաճառվում էին փողոցներում, բակերում և Երևանից դուրս եկող ավտոմայրուղիներում։ Փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը զրկեց գյուղացուն վաճառքի այս ավանդական կետերից։ Սրա հետևանքով գները շուկայում օրեցօր ընկնում են։ Պետք է սպասել, որ ձմերուկի և սեխի հետ կկատարվի այն, ինչ անցյալ տարի կատարվեց ձվի շուկայում։ Վաճառակետերի բացակայության պատճառով գները կընկնեն այնքան, որ հաջորդ տարի այլևս ոչ ոքի մտքով չի անցնի ձմերուկ ու սեխ աճեցնել, իսկ մայրաքաղաքի բնակիչները ստիպված կլինեն հրաժարվել Էժան ձմերուկից և սեխից, որոնք քիչ թե շատ տանելի էին դարձնում երևանյան շոգ ամառը։ Չի բացառվում, որ այդ ֆոնին կբացվի ներկրման հերթական դուռը, ճիշտ այնպես` ինչպես ձվի շուկայում:
«Մինչև վերջերս արագությունն ընդամենը 40 կմ/ժ էր, իսկ այդ պայմաններում մեքենավարը կարողանում էր համապատասխան միջոցներ ձեռնարկել, նույնիսկ կանգնեցնել գնացքը, բայց այժմ արագությունը հասել է ժամում 70-80 կմ-ի, ուստի այս պայմաններում, գնացքն արգելակելուց հետո, շարունակում է շարժվել և անցնում է մոտավորապես 1000 մետր։
Այս տարի արտակարգ դեպքերի ու պատահարների թվի 50-60 տոկոսով ավելացումը կապված է արագությունների ավելացման հետ։ Այս դեպքերի մեջ Հարավկովկասյան երկաթուղիները մեղքի բաժին չունեն, նույնիսկ միլիմետրերի շեղումը կարող է աղետի հանգեցնել: Քաղաքացիների զգոնության կորուստն է հիմնականում դժբախտ դեպքերի պատճառը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքի ծառայության պետի տեղակալ Աշոտ Ունուսյանը` անդրադառնալով երկաթգծերի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարների թվի ավելացմանը, որոնք այս տարի աճել են 50-60 տոկոսով:
Միով բանիվ, ըստ Ունուսյանի` ՀԿԵ-ի գնացքների արագությունն ավելացվել է, ինչի հետևանքով արգելակման դեպքում ավելի մեծ տարածություն է պետք գնացքները կանգնեցնելու համար։ Այս պայմաններում, եթե գծերի վրա մարդ կամ ընտանի կենդանիներ են հայտնվում, մեծ արագությամբ շարժվող գնացքը չի կարող ակնթարթորեն կանգ առնել:
Նա ընդգծեց նաև, որ ամենուրեք երկաթուղային տրանսպորտը համարվում է հատուկ օբյեկտ, որը պահանջում է խստագույն կարգապահություն և զգոնություն թե՛ շահագործող անձնակազմի, թե՛ ուղևորների և թե՛ քաղաքացիների կողմից։
«Նա, ով նախարար էր սրանից տարիներ առաջ ու կարողացավ, ըստ մամուլում հրապարակած տվյալների, 14 հանքի տիրանալ, հիմա աջակցում է այս օրենքի ստեղծմանն ԱԺ-ում»,- այսօր «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի քննարկմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը` մատնանշելով Վարդան Այվազյանին:
Նրա պնդմամբ, օրենսգիրքը պետք է բարեփոխումներ կատարեր, սակայն իրականում այլ բան է ստացվում`հատկապես մեկ պատուհանի սկզբունքի դեպքում: «Ով առաջինը տվեց դիմումը հանք շահագործելու, նա էլ տիրանալու է»,- ասաց Սանասարյանը:
Իսկ ՀՀ կառավարությունն այլևս դժվարանում է ֆինանսավորել անտառային համակարգը, ու չի բացառվում, որ կուզենան անտառը սեփականաշնորհել:
Նրա խոսքով` ցավալին այն է, որ հանքարդյունաբերությունն այժմ դարձել է պետական պաշտոնյաների մենաշնորհ:
Սանասարյանը հավելեց, որ եթե յուրաքանչյուր պոչանքի համար շահագործողը հարկ վճարեր, կստացվեր տարեկան 700 միլիոնից ավել դրամ, սակայն «հանքարդյունաբերությամբ զբաղվողները նաև հարկ չեն վճարում դատարկ ապարների համար»:
«Այս ճանապարհը փակելու մի ուղի կա. ինչպես օրենքով է գրված, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, այնպես էլ` գրվածը խոսքին պետք է համապատասխանի»,- ասաց նա:
Սանասարյանի խոսքով` ամեն ինչ սկսվեց 1994 թ.-ից, երբ Հայաստանը վավերացրեց Վաշինգթոնյան կոնսենսուսը, որի համաձայն` «պետությունը պետք է տնտեսական գործունեությամբ չզբաղվի, ու դրանից հետո Հայաստանի ամբողջ կյանքը ենթակա է Միջազգային արժութային հիմնադրամի պարտադրանքին»:
Սևանա լճում հանգիստ նախընտրողները հուլիսի 2-ից հնարավորություն կունենան օգտվել Սևան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին` մինչև Շորժա:
Մինչև Ծովագյուղ գնացքը Սևան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանում Քանաքեռ կայարան` 8:03: Երևանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30 և հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղևորվելու է Երևան ժամը 17:55, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27, իսկ Սևան կայարան` 22:37:
Սևան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սևան կայարանից շաբաթ և կիրակի օրերին` 6:00-ին, ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 և հասնելով Շորժա ժամը 11:40: Շորժա կայարանից գնացքը ուղևորվելու է Քանաքեռ ժամը 17:00, հասնելով Երևան ժամը 20:27, իսկ Սևան` 22:37-ին:
ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ, ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ և թեթևացնելով դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:
Հուլիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի սակագինը կբարձրանա` 50 դրամի փոխարեն դառնալով 100 դրամ, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ նրա` ներկայում մետրոյի ուղևորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն ուղևորություն (օրական 60 հազար ուղևորություն), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների 9,6 տոկոսը: Քաղաքապետի խոսքով`թեև կառավարությունը տարեցտարի ավելացնում է մետրոյի սուբսիդավորումը, սակայն մետրոյի հնարավորությունները քիչ են, աշխատողների աշխատավարձերը`ցածր, և հենց դրանք են մետրոյի ուղևորափոխադրման սակագնի բարձրացման պատճառները:
Կարեն Կարապետյանի հավաստմամբ`սեպտեմբերից Երևանում կգործարկվեն մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներ, և քաղաքապետարանն ամեն ինչ կանի երթևեկության ուղեվարձը չթանկացնելու համար: Նա նաև խոստացավ, որ ապագայում Երևանի քաղաքապետարանը հրաժարվելու է տրանսպորտային միջոցների ուղեվարձերի թանկացման քաղաքականությունից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.