29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ձվի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումներն են պատճառը, որ այսօր` օգոստոսի 24-ին գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը եկել էր հայտարարելու` թե Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է պաշտպանության նախարարությանը: Իբր փորձելով փրկել ոլորտում տիրող խայտառակ իրավիճակը փոխնախարարը էլ ավելի խճճեց այն, կամ` չտիրապետելով անհրաժեշտ տվյալներին, ասաց բաներ, որոնք չեն համապատասխանում Գյուղնախարարության «Հայկական Վարկածին» տրամադրած տեղեկությանը, և փաստաթղթերին:
Ըստ Բաղիյանի հայտարարության, պաշտպանության նախարարությանը ձվի մատակարարման պայմանագիրը շահել է «X գրուպ» ընկերությունը, որի կազմում է «Արաքս» ԵԹՖ, լուսակերտ թռչնաֆաբրիկաները: Մինչդեռ մեզ տրամադրված տվյալներով ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ: Այս խմբաքանակի մի մասը գնում են խանութներ. Դա այսօր արդեն կարելի է տեսնել անզեն աչքով, եթե մինչև վերջերս ուկրաինական ձուն, տեղականի հավասար, ԵԹՖ-ի մակնշմամբ էր իրացվում ապա, այժմ «իպորտ» մակնշում ունի. Եթե հավատանք պրն Բաղիյանին, ուրեմն` ներկրված գրեթե ողջ խմբաքանակը`1միլիոն ձու ուղարկվում է բանակ, սակայն բավականին մեծ քանակություն վաճառվում է նաև խանութներում:
Ինչ է ստացվում. կամ բանակ ուղարկվում է ոչ այն քանակը, որ ներկայացնում է փոխնախարարը կամ ներկրվում է ավելի շատ ձու, քան հայտարարվում է:Սակայն սա այլ քննարկման թեմա է:
Ինչևէ, Բաղիյանը հավաստիացրեց, որ Հայաստան ներկրվող ձվերն անցնում են պատշաճ փորձաքննություն, որի արդյունքում 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով: Թե ինչ նյութեր են, որ առաջացել են հենց այդ 350 հազար հատի մեջ, չհստակեցվեց:
Փոխնախարարը ասաց նաեւ, որ այս տարի հանրապետությունում ձվի արտադրությունը կրճատվել է մոտ 20 տոկոսով: Յոթ ամսվա տվյալներով արտադրվել է մոտ 380 մլն հատ ձու: Ձվի արտադրության անկումը Գ. Բաղիյանը բացատրեց թռչնաբուծական տնտեսություններում ածան հավերի մորթով, ինչպես նաեւ մասնավոր տնտեսություններում հիվանդություններից առաջացած անկումներով. «Որպեսզի նույն խնդրի առջեւ չկանգնեն, այս տարվա ընթացքում նրանք 150 հազար ածան գլխաքանակ մորթել են: Ներկայում ձվի թերարտադրությունը պայմանավորված է ածան գլխաքանակի հարկադիր մորթով»:
Հետաքրքիր պարադոքս է ստացվում, տեղական արտադրողները բողոքում են, որ ձվի շուկայում ԵԹՖ -ի մենաշնորհային դիրքը, ձվի ներկրումը, իրենց հասցրեց այն օրին որ ստիպված եղան մորթելու հավերը: Իսկ սննդի անվտանգության տեսչության նախկին պետ Գրիշա Բաղիյանը հակառակն է փաստում: Նա խոստովանեց, որ եղել է ձվի գերարտադրություն, և եղանակային պայմանների պատճառով թռչնաբուծական ֆերմաները ձվի իրացման խնդիրներ են ունեցել: Բայց և չհստակեցրեց, որ իրացման խնդիրները ստեղծվել են արհեստական, ավելցուկը պայմանավորված է ուկրաինական ձվի ներկրմամբ, որը մեկ նպատակ ուներ` խեղճացնել տեղական արտադրողին, նրան դուրս մղելով շուկայից, գրավել մենաշնորհային դիրք. Ինչը կարելի է փաստել, որ հաջողությամբ պսակվեց մենաշնորհի դեմ պայքարող կառույցների քավորությամբ:
«Մինչեւ տարեվերջ ձվի արտադրությունը կաճի»,- խոստացավ փոխնախարարը, դարձյալ չհստակեցնելով, ինչի՞ հաշվին:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 22-ից 28-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման գներն` ՀՀ դրամով:
ՈՍԿԻ` գնման գին` 19452.29 (+433.82), բացթողնման գին` 21143.79 (+471.54),
ԱՐԾԱԹ` գնման գին` 435.49 (+13.27), բացթողնման գին` 473.36 (+14.43),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19809.58 (+692.93), բացթողնման գին` 21532.15 (+753.18),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8211.02 (200.04), բացթողնման գին` 8925.02 (+217.43):
Համաձայն պաշտոնական տվյալների` նախորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ Վրաստանում գրանցվել է մոտ 100 տնտեսվարող:
Դրանցից 70-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 3-ը` հայկական ընկերությունների մասնաճյուղեր, 24 անհատ ձեռներեց, ինչպես նաև մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ: Ըստ պաշտոնական տվյալների` Վրաստանում ակտիվ են նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի և Չինաստանի քաղաքացիները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանչուղազյանը տեղեկացրեց, որ 2011 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեն ստացել է պլանավորված դրամաշնորհների մոտ 35.4 տոկոսը:
Մասնավորապես` 7 մլրդ դրամի փոխարեն ստացվել է 2.5 մլրդ դրամ: Ըստ նրա` դրամաշնորհների պլանի թերակատարում կամ ուշացում հաճախ է տեղի ունենում, որը սակայն կախված չէ կառավարության գործողություններից, այլ դոնոր պետությունների քայլերի հետևանք է:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանն առաջին կիսամյակի ընթացքում չի ստացել Եվրամիության 7 մլրդ դրամ դրամաշնորհը:
«Դրամաշնորհային միջոցները ստացվել են հուլիսի առաջին տասնօրյակում, ուստի չեն հասցվել արտացոլվել առաջին կիսամյակի կատարողականի մեջ»,- տեղեկացրեց Ատոմ Ջանչուղազյանը:
Ուկրաինական ձվի ներկրման շրջանակներում կատարվող հանցագործության բացահայտումից հետո հետաքրքիր մանրամասներ ենք պարզել:
Արդեն տեղեկացրել էինք, որ ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան էր ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ:
Մենք վարկած էինք առաջ քաշել, որ նման հսկայական քանակությամբ ներկրված ձուն չէր կարող ուղղակի մանրածախ վաճառքի միջոցով սպառվել: Այսինքն, այդ քանակի ձվի սպառումը կարող էր իրականացվել միայն մեծածախ մատակարարների ջանքերով` խմորեղենի արտադրությամբ զբաղվող արտադրամասերը, և որպես ամենալուրջ մատակարար առանձնացրել էինք բանակը:
Մեր հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարությունից հետաքրքիր պարզաբանում ստացանք` առավել քան հետաքրքիր բացահայտումներով:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հավի ձու չի ներմուծում, ձուն ձեռք է բերվում մատակարարների միջոցով` համաձայն կնքված պայմանագրերի: Մատակարարված քանակը կապված է անձնակազմի թվաքանակի հետ, որը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է, ուստի, համաձայն «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի», հրապարակման ենթակա չէ»,- ասված էր պատասխանի սկզբում:
Հարցման մեջ ներմուծման մասին խոսք չկար, հարցն ընդամենը վերաբերել էր մատակարարմանը: Բայց ՊՆ-ից հարկ էին համարել միանգամից ժխտել, թե իրենք որևէ կապ ունեն ներմուծման հետ: Սովորական վրիպա՞կ էր, թե՞ լեզվի սայթաքում: Իսկ որ բանակի մատակարարները միայն հայտնի մարդիկ են, և բանակի հետ մատակարարման պայմանագիր հաջողացնելը ամեն ոք չի կարող գլուխ բերել, անգամ քննարկման ենթակա չէ:
«2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի հետ, 2011 թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը` «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հետ»: «Արաքսը» և ԵԹՖ-ն պատկանում են նույն ընկերությանը, ասել է թե` ներմուծող կազմակերպությունը նաև մատակարար է: Ընկերությունը պատկանում է X գրուպ-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին` Ջրաշխարհի Խաչիկին:
Հիմա հարցի մյուս` ոչ պակաս ցավոտ կողմը. ՊՆ—ն կարող էր տեղական արտադրության ձու գնել, խթանելով հայրենի արտադրողին` որպես մշտական սպառող, կայուն աշխատուժ և շուկա ապահովել երկրի համար: Սակայն, մայիս-հունիս ամիսներին ՊՆ-ն ձու է գնում «Արաքս»-ից` այն նույն ընկերությունից, որն այդ ամիսներին մեծ քանակությամբ ձու է ներկրում Ուկրաինայից: Եվ այսպես, ՊՆ-ն հաստատում է մեր վարկածը. ուկրաինական ժամկետանց ձուն (սառնարանային պայմաններից դուրս գալուց հետո այդ ձուն իր պիտանելիությունը պահպանում է ընդամենը 5 օր) սպառվել է նաև բանակի կողմից:
Ամենահետաքրքիրը, սակայն, ի պատասխան մեր հարցման տրամադրված բանակ մատակարարվող ձվի գներն էին. դրանց ծանոթացող յուրաքանչյուր ոք կարող է միանգամից նկատել, որ ՀՀ ՊՆ-ն զուրկ է մատակարարմամբ զբաղվող մասնագետներից, մեր բանակը չի տիրապետում տնտեսվարման գործին: Այսպես, պատասխանի մեջ կարդում ենք.
«Կնքված պայմանագրերով մեկ ձվի համար սահմանվել է հետևյալ արժեքը.
2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 43 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
2011թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 50 դրամ»:
Բանակը մեծածախ սպառող է, իսկ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր ոք` անգամ սովորական անհատ ձեռներեցը, կարող է բացատրել, որ առևտրի մեջ մանրածախ գին և մեծածախ գին հասկացություններ կան: ՊՆ-ում, ինչպես տեսնում ենք փաստաթղթից, սրա մասին գաղափար անգամ չունեն: Կարելի է ենթադրել, թե ՊՆ-ում «հարիֆներ» են նստած, որոնց հնարավոր է խաբել և թանկ ապրանք վաճառել: Այդպես, մեր բանակ ձու է մատակարարվում այն նույն գնով, ինչ գնով` տրվում է խանութներին (45 դրամով):
Եվ որ ավելի հետաքրքիր է, շոգերն ընկնելու հետ ձվի գինն այդտեղ բարձրացել է, և Ջրաշխարհի Խաչիկին հաջողվել է է´լ ավելի «հարիֆացնել» մեր բանակային ջոջերին և նրանց վրա «նաղդել» իր ներկրած, ժամկետանց, այսինքն` մեր զինվորների առողջությանը սպառնացող ձվի հսկայական քանակություն: Սա բանակում կատարվող հերթական խայտառակությունն է, որին հարկ է, որ լրջությամբ վերաբերվեն համապատասխան մարմինները: Լուրջ վերաբերմունքի պարագայում պարզից էլ պարզ կդառնա, որ ՊՆ-ում ոչ մի «հարիֆ» էլ չկա, փողեր է, որ լվանում են, ինչի ամենավառ վկայությունը (վերը բերված աղյուսակում)` «6-ական ձվաբնիկներով» ձու գնելն է. նույնիսկ 3 հոգանոց ընտանիքը 6-ական ձվաբնիկներով ձու չի գնում, գնում է գոնե 12-ական ձվաբնիկներով: Բայց արի ու տես, որ տասնյակ հազարանոց մեր բանակին, չգիտես ինչու, մատակարարում են հենց 6-ական ձվաբնիկներով ձու, որն, ինչպես վերևում ենք տեսնում, ավելի թանկ արժե` ամբողջ 50 դրամ:
Եվ վերջապես` ամենակարևորը մեր զինվորների առողջությունն է: Ինչու՞ է 31 դրամ ինքնարժեք ունեցող ուկրաինական ձուն 50 դրամով մատակարարվում բանակին (հաշվարկները մենք կատարել էինք նախորդ հրապարակման մեջ (http://www.armversion.am/2011/07/16/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%BE%D5%AB-%D5%B6%D5%A5-4/)` դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով` ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ` 46 դրամ է), այդ ապրանքն արդեն իսկ վտանգավոր է: ՊՆ-ում գոնե մի քիչ մտահոգվու՞մ են իրենց զինվորների առողջությամբ, թե՞ նրանց ուտել են տալիս այն ամենը, ինչ որ ճարպիկ բիզնեսմեններին հաջողվում է կապել բանակի գլխին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից սրա մասին ևս հավաստիացում եղավ. «Մատակարարվող յուրաքանչյուր սննդատեսակ, մինչև պարենային բազաներ մուտքագրելը և անձնակազմին հատկացնելը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննությունների և միայն դրական պատասխանի դեպքում համապատասխան հանձնաժողովի կողմից ընդունվում է անձնակազմին հատկացնելու համար: Համաձայն հաստատված տեխնիկական բնութագրի` հավի ձուն պետք է համապատասխանի ՀՍՏ 182-99-ին»:
Փաստորեն, ՊՆ-ն ունի իր լաբորատորիան, որտեղ ստուգում է և որի միջոցով «ապահովագրում է» իր մատակարարներին: Ի պատասխան մեր հարցման, թե արդյո՞ք կա վերահսկողություն բանակ մտնող լաբորատոր քննություն ձեր կառույցի կողմից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, թե իրենք ստուգում են միայն ընկերություններին, որոնք, ենթադրենք, ձու ունեն: Բայց այդ դեպքում ընկերություններն ի պատասխան ծառայության հարցման, թե ինչ է լինելու ձվի քանակության հետ, կարող են հայտնել, թե` ենթադրենք, բանակին են տալու կամ կարող են պարզապես թաքցնել այդ փաստը: Այսինքն` բանակը կարող էր ձու ստանալ, որը չէր ֆիքսվի այս ծառայության կողմից:
«Դե, իրենց արտադրանքի որակով շահագրգիռ են նախ ընկերությունները, որոնք ունեն լաբորատորիաներ, որտեղ էլ ստուգում են` այդպիսիք ունեն նույն ԵԹՖ-ն, Արաքսը, Լուսակերտը»,- հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության տարածքային մարմինները համակարգող վարության պետ Արմեն Գևորգյանը:
Զարմանալի է, բայց բանակի ունեցած լաբորատորիայի մասին Գևորգյանը չգիտեր, սակայն մեր խոսակցությունից բառացիորեն մեկ րոպե հետո զանգահարեց և հայտնեց, թե` այո´, ՊՆ-ն ունի շատ լավ լաբորատորիա, որտեղ իրենք ստուգում են, և եթե խնդիրներ են լինում, անմիջապես ահազանգում են (դատելով զրուցակցիս տեղեկացվածության աստիճանից` հասկացա, որ երբևէ ահազանգով չեն դիմել իրենց):
Ինչու է ՊՆ-ն պահում հավելյալ լաբորատորիա, եթե դրա համար նույն պետական բյուջեի միջոցներով պահվում է մի հսկայական ծառայություն` Սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Ինչո՞ւ են վարչապետի քթի տակ հսկայական գումարներ փոշիացվում, ինչո՞ւ են վտանգում մեր երեխաների առողջությունը, ինչու՞ են խփում տեղական արտադրողի գրպանին, նրան հիասթափեցնում. այս ինչուները կարելի է երկար թվարկել:
Եվ այս ամենը դեռ ոչ այդքան խորը ուսումնասիրության և ընդամենը մեկ տեսակի սննդամթերքի առնչությամբ, այն էլ բանակի` որպես ռազմավարական կառույց գաղտնության առկայության դեպքում: Դժվար է երևակայել, թե ինչեր կարելի է բացահայտել… ցանկության դեպքում:
Հուլիսի 20-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախագածային աշխատանքների կատարման ընթաքցը, և որոշվել է առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագծի ներկայացված հինգ տարբերակների, ինչպես նաև դրանց ֆինանսական գնահատականների քննարկում և ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Երկուստեք անդրադառձել են կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված համաձայնագրի քննարկման ընթացքին, երկաթուղու անշարժ գույքը որպես ՀՀ սեփականություն գրանցելու և դրանց տիրապետման իրավունքները «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցելու գործընթացին վերաբերող
Այսօր`Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ Հայաստանից Վրաստան ամեն տարի արտահոսում է մոտ 400 մլն դոլարի կապիտալ, որից 100 մլն դոլարը բաժին է ընկնում Վրաստանում հանգստանալու մեկնող զբոսաշրջիկներին, իսկ 300 մլն դոլարը բիզնես-կապիտալն է: Նրա խոսքով` արտահոսող կապիտալը շատ դեպքերում շրջանցում է բանկային համակարգը, այդ պատճառով պաշտոնապես չի հաշվառվում:
Տեսակամուրջին մասնակցում էր նաև ռուսաստանյան բանկային ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ըստ որի 2010 թ. երկրից զուտ արտահոսքը կազմել է 27 մլրդ դոլար, 2009-ին` 44 մլրդ դոլար: Այդ միտումը շարունակվում է նաեւ 2011-ին: Կանխատեսումների համաձայն այն կկազմի մոտ 35 մլրդ դոլար:
11 300 հա անտառ վարակված է ալրացող և տերևակեր վնասատուներով, այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը։ Ըստ նրա՝ առավելապես վարակված են Արագածոտնի մարզի Արա լեռան և Կոտայքի մարզի Արզականի տարածքները։
Այս պահին, ըստ Մաթևոսյանի, վնասատուները հարսնյակավորված են, և ավիաքիմիական պայքարը նրանց դեմ անիմաստ կլինի: «Ավելի վաղ հնարավոր չէր՝ կապված եղանակային պայմանների հետ, և դա շատ արագ տարածում գտավ»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե հնարավոր լինի մյուս տարի ավիաքիմիական պայքար տանել, ապա այս վնասատուների վնասները շատ քիչ կլինեն։
Ըստ նրա՝ անտառային վնասատուների տարածումը բնորոշ է անտառային տարածքներին, և կախված եղանակային պայմաններից՝ դրանք շատանում են։ «Պարբերաբար իրականացվել է վնասատուների դեմ պայքար, որն ամենից մեծ ծավալ ունեցել է 2007 թ, իսկ հետո ծավալները նվազել են, 2010-2011 թթ. ընդհանրապես չի իրականացվել»,- ասաց նա։ Մաթևոսյանը նշեց, որ բյուջեով արդեն իսկ հատկացումներ են կատարվել ավիաքիմիական բուժման համար. 1 հա-ի համար կտրամադրվի որքան պահանջվում է` 9500 դրամ։
Այսօր 4 մլն եվրո դրամաշնորհ է հատկացվում Սյունիքի մարզում «Շիկահող կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագրի» իրականացման նպատակով: Այդ շրջանակում Հայաստանի Հանրապետության և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, փուլ 3-րդ)» ֆինանսավորման համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի ներկայացուցիչ Ուվե Ուլցը:
Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ծրագրով մասնավորապես նախատեսվում է բարելավել Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ համայնքների բնապահպանական իրավիճակը` տարածքում գործող բնապահպանական կառույցների լայնածավալ տեխնիկական վերազինմանն օժանդակություն ցուցաբերելու միջոցով, ինչպես նաև խթանել մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը (աշխատատեղերի ավելացում, սոցիալական և տնտեսական արդյունքներ ապահովող մասնավոր գործարար-հողագործական, անասնապահական, փոքր և միջին ծավալի «Կենսոլորտային արգելավայր» պիտակով ապրանքների արտադրություն, օժանդակության ցուցաբերում վերամշակման և շուկայավարման, էկոտուրիզմի զարգացման ծրագրերին և այլն):
Նշենք, որ Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզբին միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը կենտրոնացած է երեք հիմնական ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015թթ. ժամանակահատվածում:
Մինչ այսօր ֆինանսական համագործակցության շրջանակներում KfW-ի միջոցով ՀՀ-ին տրամադրվել է 200 մլն եվրո: Այս պահին ՀՀ ընդհանուր արտաքին պարտքը 3 մլրդ 443 մլն դոլար է, որից 96.2 մլն՝ կառավարությանը և 49.8 մլն ԿԲ-ին տրամադրել է KfW-ն:
Այսօր Ուկրաինայից ձվի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով չորս մեքենա, որից յուրաքանչյուրում 800 արկղ. Այսինքն 1 միլիոն 520 հազար հատ ձու, որի պիտանելիության ժամկետին, հաշված ճանապարհն ու մյուս նրբությունները, մնացել է ընդամենը 5 օր:
Համաձայն Սննդամթերքի անվտանգության ծառայության տվյալների, միայն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը Ուկրաինայից ներկրել է 8 140 320 հատ ձու: Հավի ձվի ներկմամբ զբաղվողները հիմնականում տեղի թռչնաֆաբիկաներն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ երկուսը: Հունիս ամսին արդեն իսկ ներկրվել է 1 200 000 հատ ձու: Ինչու՞ է Հայաստանն այս քանակությամբ ձու ներկրում և ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:
Նախ հարց է ծագում` ինչու է ձեռնտու ձու ներմուծելը և ինչ է հետևում դրան. դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ այն 46 դրամ է: ինչը խոշոր թռչնաֆաբրիկաների համար ձու ներկրելը դարձնում է ձեռնտու: Մյուս` ավելի փոքր ֆաբրիկաները ստիպված մորթում են իրենց հավերին, գլխաքանակը նվազեցնելու համար` շուկան պահանջարկ չունի: Ձմռանն արդեն ձուն դառնում է դեֆիցիտ, (ինչպես անցած տարի`նոր տարվա շեմին) քանի որ անհրաժեշտ գլխաքանակ տեղական արտադրողն արդեն չի ունենում:
Հայաստան ձուն հասնում է մեկ, մեկուկես ամսվա ընթացքում: Այս սննդամթերքը բնականաբար, տեղափոխվում է սառնարանային պայմաններում, որից հետո ոչ սառնարանային պայմաններում ձուն կարելի է պահել ընդամենը 5 օր: Եթե ձուն չեն սառեցնում, ապա այն հնարավոր է պահել ամիս ու կես: Այս մասին մեզ ասացին սննդի անվտանգության տեսչությունից: Հաշվի առնելով ձվի պահպանման կարգը, այն խախտելու դեպքում նրա վտանգավորության գործոնը դառնում է անժխտելի: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստան ներկրված այս հսկայական չափաքանակի հետ:
Խանութներում ուկրաինական ձու` որպես այդպիսին, անհնար է գտնել. այնտեղ վաճառվում է միայն տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այդպես է առերևույթ: Ու՞ր է անհետանում ձվի նման խմբաքանակը: Պարզվում է, ամեն ինչ ավելի քան պարզ է. ներկրող վերոհիշյալ ընկերությունները պարզապես իրենց մակնշումն են կատարում ուկրաինական ձվի վրա, այսպես ասած, ուկրաինական ձուն «կնքում» և դարձնում հայկական, ու մատակարարում բանից անտեղյակ խանութներին: Արդյո՞ք ընդունող խանութները իսկապես անտեղյակ են իրենց հաճախորդների նկատմամբ կատարվող անբարոյական քայլից, այլ խնդիր է: Բայց շատ դեպքերում, մեր ունեցած տվյալներով, խանութպաններն կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Սակայն սրանով ևս հարցն ամբողջությամբ չի լուծվում:
Ամռան ամիսներին մի քանի ընկերություններ միաժամանակ ներկրում են այն քանակի ձու, որ հայ սպառողը նախանշված ժամկետում չի կարող ամբողջությամբ սպառել: Մեկ միլիոն հատ ձու սպառելու համար կպահանջվի 5 օրից շատ ավելի ժամանակահատված, այսինքն` միանշանակ կարելի է ֆիքսել, որ անկախ վրան եղած մակնշումից, ուկրաինական ձուն սպառողին է հասնում արդեն իսկ պիտանելիության ժամկետը խախտված վիճակում:
Ինչ է ստացվում. Շարքային քաղաքացին ձվի տուփի մեջ հայտնաբերելով մի քանի նեխած ձու, դրանք ուղղակի դեն կնետի,սակայն սա հարցի լուծում չէ, մեկ — երկու կարող է խնդիրներ առաջանալ. Ուրեմն ինչ անել .ներմուծված ձվի պահեստներում մնացած մասը, որոնք կորցել են իրենց որակական հատկանիշները կարող են տրամադրվել խմորեղենի արտադրությամբ զբաղվողներին: Այս հարցում թիվ մեկ խոշոր սպառող է համարվում Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ այո, ներկրված ձուն համեմատաբար էժան գներով տրամադրվում է բանակին:
Մինչ վերջին ներկրումը Երևանում ուկրաինական ձուն պահվել է «Ձյունիկ» ընկերության սառնարաններում: Մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ 10 օր առաջ հանել են եղած խմբաքանակը և առանց մակնշման տարել անհայտ ուղղությամբ: «Լուսակերտ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ այնտեղ դեռ 40 արկղ նման ձու կա:
Ուկրաինական ձուն սև կնիքով է մակնշված: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը` ելնելով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների ստուգումն արգելող կառավարության` այս տարվա հունվարին ընդունած որոշումից, ի զորու չէ ստուգումների միջոցով կանխելու անորակ ձվի հոսքը շուկա, ազդելու ուկրաինական ձվերով հայկական շուկան ողողելու և սեփական մակնշման միջոցով սպառողին խաբելու` որոշ ընկերությունների կողմից կատարվող հանցագործության վրա: Տեղական ձվի ինքնարժեքը, որով այն հանձնվում է խանութներին, 46 դրամ է, խանութը ձուն վաճառում է 55 դրամով: Բնական է, որ ներկրման հիմնական պատճառը ներկրվող ուկրաինական ձվի շատ ցածր գինն է: Ըստ մեր տեղեկությունների, տեղական ձվի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե տեղական արտադրողին հնարավորություն տային տնօրինել շուկան, որի արտադրանքը լիուլի բավարար է մեր բնակչության պահանջարկին: Իսկ այսօր տեղական ձուն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Արդյո՞ք Հայաստանն անկարող է սեփական բնակչության կարիքները հոգալ սեփական արտադրողների միջոցով, հատկապես, երբ երկրի վարչապետն առիթը բաց չի թողնում կրկնելու, թե իր կառավարության նպատակը տեղական արտադրողներին խթանելն է: Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ «խթանումը» խսիտ յուրահատուկ ձևով է կազմակերպվում և հերթական անգամ գերշահույթներ ապահովելու մոլուցքը մեր որոշ տնտեսվարողների դրդել է անտեսել կառավարության ղեկավարի ելույթների առանցքային դրույթներից այս մեկը, որի հետևանքով ոչ միայն ընկնում է տեղական արտադրողների վարկը` նրանց մակնշման տակ թաքցնելով վտանգավոր, կասկածելի ծագման, որակապես տեղականին մի քանի անգամ զիջող ձու, այլև, և որն ավելի կարևոր է ու առաջնային` վտանգում ժողովրդի առողջությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.